Definitions containing the research խառ : 2563 results

Խահուէ

cf. Սուրճ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սուրճ». նոր փոխառեալ բառ ունի միայն ՓԲ՝ խահվէ ձևով, որից էլ խահ-վէագործ և խահվէավաճառ, երկուսն էլ ՓԲ. -նոյն խահվէ ձևն ունի նաև Կ. Սարաֆեա-նի Բանալի գիտութ. Պետերբ. 1788, էջ 110. -իսկ ՀԲուս. § 1799 գրում է ղահվէ՝ ըստ Բժշկարանի։

= Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *xām բառից, որ թէև չէ «ոռծած-ուած, բայց հաստատւում է պրս. ❇ xām «հում, տհաս, անփորձ» բառով. սրա հետ նոյն են քրդ. xām, xāw, օսս. xóm, աֆղան. om, um, բելուճ. hāmag, սանս. amā ևն. համապատասխան բնիկ հայ. ձևն է հում (տե՛ս Horn § 463)։ Պարսիկ բառից փո-խառեալ է թրք. xam «խակ», որ մտած է մեր բոլոր գաւառականների մէջ։-Հիւբշ. 152,


Խամութ

s.

traces (harness).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Թթր. [arabic word] կամ [arabic word] qamut «ձիի լուծը. կիսաշրջանակաձև փայտ՝ որ կառքին լծուած ձիու վիզն են անցկացնում». նոյն է նաև կումուկ. xamutlar (յգ. lar մասնիկով միասին)։ Այս բառը փոխառեալ է սլաւա-կանից, ուր ունինք հսլ. chomuti, ռուս. xо-мутъ, ուկր. chomút, բուլգ. homut, hamut, homót, սերբ. hömut, չեխ. chomout, լեհ. chomat ձևերը։ Բայց սլաւական ընտանիքն էլ փոխառեալ է գերմանականից, հմմտ. մբգ. hamen, անգլ. hame, հոլլ. haam, ո-բոնք իբրև հնդևրոպական բառ կցւում են յն. ϰημός «բերանակապ կեմ» բառին։ Ա-ւելի ուշ՝ ԺԲ դարում՝ սլաւականից լետ են փոխառեալ մբգ. komat. գերմ. kumt kum-met, ինչպէս նաև լիթ. kamañtai, բոլորն էլ նոյն նշ. (Berneker 383 և 395, Kluge 200 և 285, Pokorny 1, 388)։-Աճ.


Խանգար

s. adj.

disorder, confusion, disturbance;
waste, ruin, corruption;
perversion, depravation;
overthrow;
disordered, confused, spoiled;
— առնել, cf. Խանգարեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. խանգարէլ, Զթ. խանգ'արիլ, Ոզմ. խանգ'ըրիլ «խանգարել», Ռ. խանքըրէլ «խառնշտորել, տակնուվրայ անել», Մշկ. Ք. խանգար «չեփած, չհասած, հում կամ խակ», Մշ. խանգար «մթագնած, մրրիկ սկսելու մօտ (երկինք)».-նոյն բառն է Ախց. Կր. Խրբ. խանգռիլ, Ալշ. Մշ. խանգրիլ, Պլ. խան-ղըռիլ, խաղռիլ, խաղռիլ, Զթ. խանդրըլ, Ռ. խաղռիլ, Ակն. Սեբ. խառղիլ «դոյնը այն-պէս աւրուիլ՝ որ լուացուելով չմաքրուի».-սրանից էլ փոխաբերաբար՝ Ննխ. «բնութիւ-նը վատանալ», Եւդ. «հիւանդութիւնից կա-տարելապէս չապաքինիլ, հետքը վրան մը-նաւ»։-Թրքախօս հայերից՝ Ատն. խանգրէլ օլմաք «շորը կրակից մրկիլ» (Արևելք 1888 նու. 8-9) որի հետ նոյն է և Բառ. երեմ. 204 մանձիր «խանգարեալ»։


Խանութ, նթից

s.

shop;
manufactory;
treasure;
store, warehouse, magazine.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [arabic word] xānū̄ϑā «խանութ», որից փոխառեալ է նաև արաբ. ❇ hānūt նոյն նշ.-Հիւբշ. 304։

кānū9, լտ. canaba, որից էլ գերմ. Kneipe «հասարակ գինետուն»։ Karolides, Iλ. ὄυγϰρ. 100 հայերէնը փոխառեալ է դնում կապադովկ. χανοῦτε «քարտաշի մուրճ» բառից! որ հանում է սանս. han «զարնել, սպանել» արմատից։


Խարազան, աց

s.

rod, switch, whip, knout, lash, scourge, cat-o-nine tails;
discipline, flagellum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մեզանից է փոխառեալ ն. ասոր. xäräzán «եզ ու գոմէշ քշելու խարազան» և ո՛չ թէ պարսկերէնից. նախ՝ որովհետև այս բառը պարսկերէնում պահուած չէ և երկ-րորդ որ բառը իրանականում «էշ քշելու գործիք» է նշանակում և ո՛չ եզ ու գոմէշ, ինչպէս հայն ու ասղրին են։


Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ագահ և անյագ՝ ուտել-խմելու մէջ» Մաղաք. աբ. 24 (Վասն խարբ և անյագ ըմպելոյն իւրեանց. -այսպէս ունի տպ. Եմ. էջ 37. իսկ Պատկ. ունի խարաբ1). «մարմ-նաւոր ցանկութեան մէջ» Մխ. բժշ. 108 (Այ. նոզ որ գինի շատ խմեն և այնոց որ ի մեր-ձաւորութիւն խարբ լինին). «լիրբ, անա-ռակ, խառնակեցիկ» Մագ. թղ. 212-213 (Զիս համալուծ առնես որդւոյդ խեղկեալ խարբի։ Բ խարբի որգւոյդ ի գանգատ գնա), որից խարբութիւն «ագահութիւն ընչից, ըն. չաքաղցութիւն, զօշաքաղութիւն» Վստկ. էջ 6 (Զսղալանացն տտւգանս ըստ իւրաբան-չիւր յանցանացն չափով դնել ,որ ոչ վասն ատելութեան պակասեցուսցէ և խարբութեան աղագաւ առաւելուցու ի տուգանաց յափըշ-տակութիւն)։

= Վրաց. ხარბი խարբի «ագահ, ան-կուշտ», որից გახარბება գախարբեբա «ա-գահութեան վարժուիլ», დახარბება դա-խարբեբա «մէկին ագահ դարձնել»։ Հալե-րէն բառը փոխառեալ է վրացերէնից և ո՛չ հակառակը, որովհետև ուշ ժամանակ միայն գործածուած անսովոր մի բառ է։-Աճ.

ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։


Խարբալ, ի

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [syriac word] 'arbālā «մաղ», [syriac word] *arbel «մաղել», արամ. [hebrew word] 'arbālā արաբ. [arabic word] γirbal «մաղ». սրանցից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] γalbir «մի տեսակ կոշտ մաղ», թրք. [arabic word] qalbur «մաղ», [arabic word] qalburlamaq «մաղել». ռմկ. խալպուր, խալպուրլամիշ ընել։-Հիւբշ. 3n4։

Վարդան Յունանեան, Ձեռբածութիւն 1671, էջ 313 խարբալ մեկնում է «ոլո-րապտոյտ ճանապարհ», որից խարբալել «մոլորեցնել»։-Schrōder, Thesaur. 47 թրք. և պրս. ձևերը դնելով՝ ենթադրում է որ հին պարթևական բառ լինի։ ՆՀԲ թրք. պրս. արաբ. ձևերի հետ նաև լտ. cribellum «մաղ»։ Lag. Arm. Stud. § 976 դնում է նաև արամ. և թալմ. ձևե-րը, որոնցից անբաժան է համարում լտ. cribrum «մաղ»։ Նոյնը նաև Müller WZKM 7, 381, որ ասորի բառը լ-cribellum ձևից փոխառութիւն է կար-ծում։ Հիւնք. չաղաթայ. ղարպալ։ [arabic word] xarfaq, որ մեկնւում է «սպիտակ մա-նանեխ» (տե՛ս Կամուս, անդ՝ էջ 892)։-Հիւբշ. էջ 268։


Խարդախ, աց

adj.

knavish, roguish;
that falsifies, that forges;
false, counterfeit, adulterated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գոր. Ղրբ. խա՛րդախ, Ջղ. խար-դ'ախ, Ախց. Երև. Կր. Մկ. Ոզմ. Պլ. խար-թախ, Սլմ. խառթախ։


Խարի

s. anat. penis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ Գաղիանոսի մէջ գտնելով «ան-կիւդա (կամ անկիւրա). խարի» բացա-տըրութիւնը, նոյն յն. բառը հասկացել է ἄγϰυρα «խարիսխ. 2. ամօթոյք», որով մեր խարի բառն էլ մեկնում է «արութիւն մառռու. առնի անդամ»։ Զգուշաւոր ՋԲ չունի այս բառը։ ԱԲ հետևում է ՆՀԲ-ի։ Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 117 ցոյց տուեց՝ որ Գաղիանոսի յիշած յն. բառը պէտք է հասկանալ ἀγχοῦσα, որով խա-րի բառին տրուած «առնի» նշանակու-թիւնը ջնջեց և մեկնեց վերի ձևով։ Bug-ge KZ 32, 9 անտեղեակ սրանից՝ հա-մեմատում է խարի «առնի» բառը պրս. ❇ xar «փուշ» բառի հետ, ենթադրե-ւով որ պրս. xar ունեցած է նաև «առ-նի» նշանակութիւնը, որից փոխառեալ են ալբան. kā̄r, karε, գնչ. kar «առնի»։


Խարտ, ից

s.

filing.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [arabic word] ϰraς «մէջից կտրել, ձևել, քերել, փորել», եբր. [hebrew word] heret «փայտ տաշելու դուր, փորագրելու գրիչ (քանդակա-զործի)», արաբ. ❇ xart «ճախարակով յղկել», [arabic word] xarrāς «խառատ, հիւսն»։-Աճ,

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Ղրբ. խարտել, Երև, խա՛րդէլ, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. խառտել, Գոր. խա՛ռտէլ, Սեբ. խառդէլ, Մկ. խառտիլ, Խրբ. խառդիլ, Տիգ. խmրդէլ, Ագլ. խա՛ռթիլ, Վն. խառտել, խառտոցել, Մրղ. խարտուից, խար-տուիցէլ, խարտուցէլ, Տփ. խարտուց, խար-տուքս, Ակն. խառդէօց։ Այստեղ են պատ-կանում նաև խարտ, խարտոց «յեսան, սրե-լու քար», խարտել «խօսքով վիրաւորել», խարտահարել «գեշ ակնարկով վիրաւորել, չարչարել», խարտ «մեղուի, կարիճի ևն խայթոց». -«սրել» իմաստի համար հմմտ. Եսագր. էջ 107 «Խարտեսցեն զայն և առա-ւել ևս սրբեսցեն» (ուր խարտել բայի համա-պատասխանն է յն. ἀϰόνωντες «սրել»)։


Խաւ, ոյ

s.

couch, cot, bed;
plait, fold;
nap on cloth, down on fruit or plants;
— հանածոյից, stratum, layer, bed;
խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ, folded, plaited, doubled;
in folds, doubly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხაო խառ «բուրդի խաւ» ჩავოიანი խավոիանի, ხაოიანი խառիանի «խաւոտ, թաւ», թրք. ❇ xav «թաւութիւն ասուեաց, աղուամազ», ❇ xavlu (ռմկ. bavlu) «թաւոտ. 2. մի տեսակ բրդոտ երես-սրբիչ. 3. ղենջակ», սերբ. բուլգ. (թուրքերէ-նի միջոցով) havlija «խաւոտ, թաւ, բրդոտ», ուտ. խա «բուրդ»։


Խաւար, ի, աւ

s. fig. adj.

darkness, obscurity;
grief, sorrow, affliction;
blindness, delusion, ignorance;
hell;
devil;
dark, obscure, gloomy, murky;
ընդ —, ի —ի, in the darkness, darkly;
խաւար աղջամուղջ, utter darkness;
խաւար շօշափելի, darkness that could be felt;
խաւար գիշերոյ, the shades of night;
— ******խաւար տգիտութեան, the darkness of ignorance;
ի խաւար դառնալ, to get or to grow dark, to become obscure;
ընդ խաւար գնալ, to walk in darkness, to be ignorant of;
բաժին խաւարին առնել, to condemn, to damn;
խաւար կալու զամենայն երկիր, darkness covered the whole earth;
cf. Ըմբռնիմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պազենդ. xvāwar, պրս. [arabic word] xavār, պհլ. x'āpar, հմմտ. նաև պհլ. ❇ x'arvarān, [arabic word] ︎ xorbaran, մանիք. պհլ. [hebrew word] xorparān (Salemann *AH 8, 92). բոլորն էլ նշանակում են «արև-մուտք». պարսիկ բառը կարող էր ունենալ նաև «մութ, խաւար» նշանակութիւնը. նշա-նակութեան զարգացման համար հմմտ. ա-րաբ. [arabic word] maγrəb «արևմուտք», որից Խարբերդի բարբառով մրղաբ «մութ, խա-ւար»։ Թէև Հիւբշման, էջ 159 դժուար է գըտ-նում այսպիսի հին և շատ գործածական մի բառ պարսկերէնից դնել փոխառեալ, բայց եթէ ընդունինք խաւարը իբրև կրօնական գաղափարի արտայայտութիւն, փոխառու-թիւնը այլ ևս տարօրինակ չի թուիլ։-Հիւբշ. էջ 159։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.


Ղամղայեալ

adj.

embroidered, laced.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. պհլ. ձևը անյայտ. բայց կայ պրս. ❇ lām «զարդ, զարդարանք». որից հյ. *ղամ «զարդ», կըր-կընուած ձևով *ղամղայել «զարդարել»։-Աճ.


Ղանոն

s. mus. organ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] qānun՝ նոյն նշ. որից նաև թրք. qanun, qanon. արաբ բառն էլ փոխառեալ է յն. ϰανών ձևից, որ նշանա-կում է բուն «եղէգի ցօղուն», բայց նաև «նուագարանի բանալի, մի տեսակ միալար նուագարան»։-Հիւբշ. 516։


Ղարիկոն, աց

s. bot. agaric.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. և պրս. [arabic word] γārīqūn կամ [arabic word] aγārīqun (Կամուս, թրք. թրգմ. Գ. 34), որ փոխառեալ է յն. ἀγαρι-ϰեν ձևից. սրանից են նաև լտ. agaricum, անգլ. agarick, ֆրանս. agaric, վրաց. ლარილონა ղարիղոնա «մի տեսակ սունկ»։-Հիւբչ. էջ 279։


Ղենջակ, աց

s.

apron;
jack-towel or roller-towel;
towel, napkin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. λέντιον «ղենջակ» բառն է, որ նոյնպէս գործածուած է Յհ. ժգ. 5, 6՝ հայե-րէնի համապատասխան հատուածներում։ Ցոյն բառը փոխառեալ է լտ. linteum «վու-շէ կտոր, կտաւ» բառից, որ ծագում է linum «վուշ» բառից։ Հայերէնը շատ հին փոխա-ռութիւն է, որին ապացոյց են ջ ձայնը յն. τ ձայնի դէմ (փխ. տ) և -ակ մասնիկը։ Այս պատճառով կարելի է կարծել՝՝ որ հայ ձևը ուղղակի հռովմայեցիներից փոխառեալ լի-նի։ Յոյնից են փոխառեալ հսլ. lentiji, lenu-dija, ռուս. лента, գւռ. ленда, ликда, ուկր. tenta, բուլգ. լեհ. lenta «ժապաւէն», սլաւա-կանից էլ ֆինն. lentta և լեթթ. lente «ժա-պաւէն» (Berneker 701)։ Հմմտ. նաև ղեն-տի։


Ճախարակ, աց

s. mar.

turner's wheel or lathe;
small wheel, pulley;
block.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ է թւում ի-մերխեվի լեզւով ճախրակի «ճախարակ» (տե՛ս Մառ, Teксть VII, էջ 71)։ Թրք. [arabic word] čaxrəq «մի տեսակ թռչուն», որ Будаговъ, Cpaв. cлов. 1, 454 ը մեևնում է «драxва (=արօ՞ս)»։ Հյ. գւռ. ճախրակ (մանիկ) բառն է։


Ճախր

s.

flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։

ՆՀԲ ճախարակ բառի հետ լծ. է դնում թրք. չարխ։ Lag. Baktr. Lex. 21 պրս. čarx, զնդ. čaxrа։ Müller SWAW 42, 255 ճախրանք դնում է ճախարակ բա-ռից։ Justi, Zendsp. 107 զնդ. čaxrа բառի տակ։ Տէրվ. Altarm. 28 զնդ. ska-rəna «կոլոր»։ Ա. Գ. Բիւր. 1900, 519 հյ. գւռ. ճախրիկ ձևից է դնում թրք. čənrəq. փոխառեալ լինելու նշան է հա-մարում ծայրի -əq։


Ճակ

s. adj.

mare;
humid, damp, moist.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Նոյն են վրաց. ჭაკი, ճակի, սվան. ճագ «էգ ձի», կամ նաև ածականաբար վրաց. և մինգ. ჭაკი ცხენი ճակի ցխենի, ինգ. ճակ-ցխեն «էգ ձի». գործածութեան կրկին ձևերը նոյն են հայերէնի հետ. բայց աւելի լաւ է վրաց. მოჭაკე մոճակե «հեշ-տասէր, իգամոլ» (Չուբ. 2 884), որ մեր ճա-կաճան բառի համապատասխանն է։ Բայց այս նմանութիւնները այնպէս են, որ թոյլ չեն տալիս ենթադրել մի կամ միւս կողմից փոխառութիւն, այլ երրորդ մի ընդհանուր աղբիւր, որ թերևս խալդերէնն է։-Աճ.


Ճահ

adj. s. adv.

fit, proper, decorous, suitable, becoming, seemly, decent, befitting, convenient;
fitness;
ի —, properly, fitty, suitably, opportunely, conveniently, to the purpose;
v. imp. ի — է, it is fit, expedient, suitable, becoming;
ի — լինել, գալ, պատահել, to suit, to be proper and suitable, to become, to be beseeming or seemly, right, proper, advisable;
ի — առնուլ, to avail oneself of, to profit by;
to improve, to turn to account, to the best account;
չիցէ՞ի —, is it not suitable ?
ի — թուէր նմա, ի — համարէր, he thought fit to;
առաւել ի — գայ, it would be better, it would be more suitable, expedient, convenient;
ոչ ի — թուեցաւ, it did not seem fitting or becoming;
ոչ ի — պատահէին ակնկալութեան նորա ելք գործոյն, his success did not answer his expectations, he was disappointed in his hopes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. ճայիզ և հյ. կահ։ Հիւնք. արաբ. ճայիզ և պրս. ճա, ճայ «տեղի». (վերջինն է պրս. ❇ ǰā, ❇ [arabic word] ǰāǰ «տեղ», որից փոխառեալ են քրդ. j, աֆղան. jāē, բելուճ. jā, jāga «տեղ». ըստ Horn, Grdr. էջ 94 ծագում է ya-«երթալ» արմատից, ինչպէս հոմանիշ gāh «տեղ» գալիս է gā «երթալ» ար-մատից)։


Ճահիճ, հճի

s.

marsh, morass, swamp, fen, bog, slough, quagmire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. ջախին «մարգ, մարգագե-տին». շրջմա՞մբ Մկ. Շտ. Վն. խաճին «մար-գագետին» (բայց թերևս քրդ. կամ քրդերէ-նին անցնելուց յետոյ՝ հայերէնի մէջ ետ առ-նուած). Քղի ճախի կամ ճախին (ճիշտ ձևը ստուգելի) Արևելք 1898, դեկտ. 9.-նոյն են նաև ճխանք Բբ. «թաց, թրջած, խխում եղած», ճխճխանք Պլ. «շարունակ տեղացող թեթև անձրևից յառաջացած ջրալի ցեխ». Եւդ. «ճախճախուտ», ճխանք-ճխճխանք Շհ. Պլ. «թաց, ցեխոտ, անձրևային եղանակ»։-Իսկ ճոճ Բբ. «ճահիճ» փոխառեալ է վրաց. ჭოჭი ճոճի հոմանիշից։


*Ճաղ

cf. Դագաղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Վրաց. ჭალი ճալի «ցից, սայլի կողքի ճաղերը», ჭალებიანი ճալեբիանի «ճաղե-րաւոր սայլ՝ ածուխ տանելու համար», ուտ. ճալ «ցանկապատ, շրջափակ, վանդակա-պատ», ճալփեսուն «ցանկապատ քաշել». Հայերէնը փռխառեալ դնելու պատճառն այն է, որ վրացի ձևն է რჭალი րճալի, ჭრჭალი ճրճալի, իսկ ჭალი ճալի սրանց կրճատն է։-Աճ.


Ճաղագ

s.

thicket, bushy place, wood.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Պատահական նմանութիւն ունի ա-րաբ. [arabic word] ǰulāx «ձորը լցնող հեղե-ղաջուր», [arabic word] jilvā̄x «ջրով լցուած ձոր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 539) Կովկասեան ձևերի հետ նո՞յն են ար. դեօք քրդ. ճալ «ձոր», ճալակ «փոս», որից փոխառեալ է ճալաւ Ալշ. Բլ. «ջուր հաւաքուած լայն տեղ, ուր գոմէշներն են լուանում, մարդիկ լողանում ևն»։

ԳՒՌ (dialectal) Ղզ. ճալա «գետի եզերքին գըտ-նուած հարթ տեղ» (նոր փոխառութիւն վրա-ցերէնից)։


Ճաճանչաւուխտ

adj. s.

gay with many colours, with gold and silver embroidery;
embroidery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս վերջի մասը -ւուխտ «հիւսեալ» փոխառեալ է իրան. *vafta<*ufta «հիւ-ևեալ» բառից (տե՛ս զառնաւուխտ). իսկ ա-ռաջին մասը անծանօթ է՝ ինչպէս ձևոմ. նոյնպէս և ծագումով. ուղիղ ձևն է թերևս ճաճանաւուխտ, որ յետոյ շփոթուելով հա-ճանչ բառի հետ, դարձել է ճաճանչաւուխտ։ Հաւանական է որ ամբողջը իրանեան փո-խառութիւն է։-Աճ.


Ճամբար, աց

s.

camp, encampment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Պհլ. čambar «գլխի կապ» ձևից. (յիշ-ուած է կանացի վզկապի և գինդերի հետ). հմմտ. նաև պրս. [arabic word] čanbar «շրջանակ, վզկապ, գլխակապ, ճակատակապ» (Zen-ker). «փայտեղէն կամ երկաթեայ շրջանակ, որ շրջապատեալ զտակառս՝ պարապնդէ զնոսա. նաև այլ զինչ և իցէ իր շրջանակեալ» (ԳԴ). աֆղան. čambar «շրջանակ, գունտ»։ Իրանեանից են փոխառեալ նաև. ասոր. [syriac word] sambarā «կիսալուսնաձև զարդ», թրք. čember «շրջանակ», քրդ. čenber «շըր-ջանակ»։-Հիւբշ. 186։


Ճանապարհ, աց

s. adv. fig.

way, road, route, street, path;
issue;
journey;
mediation;
means, way, manner, method, process;
—ք մարմնոյ, the senses;
— արքունի, highway, public road, thoroughfare;
վարուն —, great thoroughfare;
կիցք —աց, cross-road;
անկոխ, ղարտուղի —, by-way, by-path;
— անգնաց, անկոխ, impassable road;
տըղմալից —, dirty or muddy road or street;
— երկնից, the way of heaven, the path of virtue;
աւուր միոյ —, a day's journey;
— երից աւուրց, three day's journey;
զ—այն, ի —ին, առ —աւ, զ—աւ, on the road, by the way, on a journey, during the journey;
— արարեալ, on or by the way;
— առնել, to go along, to travel, to undertake a journey;
to open, to prepare a way;
ի — անկանել, to set out on, to begin a journey, to start;
— ունել, to advance, to go forward, to get on;
անցանել զ—աւ, to take a wrong course, to go astray, to err;
թիւրել զ—ս ուրուք, to mislead, to lead astray, to put out of the right way, to cause to err;
արգելուլ, փակել, խափանել զ—, to interrupt or block the way, to stop up, to obstruct;
դնել ի —, to see off on a journey;
յաջողել զ—ս իւր, to prosper, to get on prosperously, to thrive;
ի —ի իւրում երթալ, to go one's own way;
to pursue one's point;
գնալ զ—ս or զ— ուրուք, to go by the same way as, to tread in the same steps;
to follow, to imitate;
ընդ ո՞ր —, by what road ? by what way ? which way ?
ընդ ուղիղ —ն, straight forward;
այս — հանէ ի գիւղ մի, this road leads to a village;
զրուցատրութեամբ կարճի —ն, company shortens distance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց Nyberg, Hilfsb. 2, 187. Schroder, Thesaur. 46 արառ. ❇։ ǰanba ձևից փոխառեալ։ ՆՀԲ պրս-ճէյբուր, արաբ. զէնպուր։ Lag. Gesam. Abhd. 32 պրս. čanbar «շրջանակ»։ Հիւնք. պրս. [arabic word] čaypar «լայն ճա-նապարհ, պողոտայ» (սրա մեկնութիւ-նը չունի Horn)։ Դ. Սարգսեան, Բիւր. 1898. 484 օտար է. համարում։ Ս. Վ. Պարոնեան, Բանաս. 1900, 172 ցնդ. ճինէվար «կամուրջ հանդերձեալ կե-նաց», պրս. ճէյփուր։ Patrubány ՀԱ 19Ո8, 153 պրս. jān «հոգի»+ զնդ. pāϑra «պահել, պաշտպանութիւն», իբր թէ «մարդկանցից պահուած տեղ»։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 261 պհլ. čin-var (որ կարդում է č̌anavar), պրս. [arabic word] ǰīnavar «հանդերձեալ կենաց մազէ կամուրջո»։


Ճանկ, աց

cf. Ճանգ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պրս. [arabic word] čang «թռչունի մագիլ, մարդու ճանկ, կեռ, կորացեալ, թեքեալ». որից փոխառեալ են նաև արևել. թրք. [arabic word] čanqa «ճանկ, մագիլ», [arabic word] čangak «մես կախելու կեռ», քրդ. čeng, čang «ձեռք, բազուկ», գնչ. čanka «կեռ գաւազան». վրաց. ჭანგი ճանգի «գազանի կամ թռչունի թաթը, մագիլ», գաչանգեբա «խորել, միջից մի մասը գողանալ. ճանկել» լազ. ճանգի «մագիլ թռչնոյ», ուտ. ճmնգ' «ճանկ, մա-գիլ»։-Հիւբշ. 187։

ՓՈԽ (borrowing) Ատանայի թրքախօս հայերը, թուր-քերն ու յոյները ունին jeng «ճանկ, ձեռք» ձևը, որ, ինչպէս նախաձայնը ցոյց է տալիս, հայերէնից է փոխառեալ։


Ճանգ, աց

s. mar.

hook, tenter;
drag-hook, cramp-iron;
grapnel, grappling-iron;
claw, talon, paw, fang.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պրս. [arabic word] čang «թռչունի մագիլ, մարդու ճանկ, կեռ, կորացեալ, թեքեալ». որից փոխառեալ են նաև արևել. թրք. [arabic word] čanqa «ճանկ, մագիլ», [arabic word] čangak «մես կախելու կեռ», քրդ. čeng, čang «ձեռք, բազուկ», գնչ. čanka «կեռ գաւազան». վրաց. ჭანგი ճանգի «գազանի կամ թռչունի թաթը, մագիլ», գաչանգեբա «խորել, միջից մի մասը գողանալ. ճանկել» լազ. ճանգի «մագիլ թռչնոյ», ուտ. ճmնգ' «ճանկ, մա-գիլ»։-Հիւբշ. 187։

ՓՈԽ (borrowing) Ատանայի թրքախօս հայերը, թուր-քերն ու յոյները ունին jeng «ճանկ, ձեռք» ձևը, որ, ինչպէս նախաձայնը ցոյց է տալիս, հայերէնից է փոխառեալ։


Ճանդան

cf. Ճանդի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] čandān կամ [arabic word] čandan. որ և [arabic word] čandal, նոյն նշ. փոխառեալ է սանս. [other alphabet] čandana հոմանիշից, որ պատկանում է čand-«պսպղալ, փայլիլ» ար-մատին (տե՛ս հլ. խանդ)։ Սրանցից են նաև արաբ. [arabic word] sandal, ասոր. [syriac word] candal, լտ. sandalum, santalum, յն. οάνταλον (Boisacq 405), գերմ. Sandel, ֆրանս. sandal, santal ևն։-Հիւբշ. 187։


Ճանճ, ից

s.

fly;
եղանակ, ծիրտ, սատակիչ —ից, — time;
— blow;
— bane;
զ— փիղ գործել, to exaggerate, to make mountains of mole-hills.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Փոխառեալ է կովկասեաններից. հմմտ. մինգր. ճանջի, ճանդի, լազ. ჯაჯი ջաջի կամ მφაჯი մջաջի, მჭაჯი մճաջի, տաբ. համճու. բոլորն էլ «ճանճ» նշանակութեամբ։ Բառս կայ նաև վրաց. წერი ծերի ձևով, ուր ր համապատասխանում է նախորդների ջ, նջ ձայներին. հմմտ. վրաց. ცვარი ցվա-րի=մինգր. ცუნჯი ցունջի «ցօղ», վրաց. վირი ձիրի=մինգր. ვინჯი ջինջի «արմատ». վրաց. ჭმარი քմարի=լազ. ჭომოჯი tո-մոջի, մինգր. ჭომონჯი քոմոնջի «ամու-սին» ևն։ Կովկասեան ձևերի այս բազմազա-նութիւնը և ընդհանուր տարածումո չի թոյլ տալիս ընդունիլ թէ կովկասեաններն են փո-խառեալ հայերէնից։

Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ճ բնաձայ-նից։ Տէրվ. Նախալ. 77 ճաճանչ բառի հետ՝ ճան արմատից, իբր հնխ. gan «ճաճանչել», յն. γανέω «շողալ»։ Հիւնք-չանչ բառից, իսկ ճանճկէն=պրս. ճէշի-շէ «գո՞րշ»։ Ուղիղ մեկնեց M. Kiabinin ի MSL 10, 21։ Patrubány SA 1, 106 թերևս սանս. čanί̌ «ցատկել, ոստնուլ», cančarin «մեղու», čančala «երերուն, դարժուն»։ Նոյն ՀԱ 1907, 16 հնխ. deya-«թռչիլ» արմատից կրկնուած, իբր dyāndyos. իսկ կովկասեանները փո-խառեալ հայերէնից՝ SA 2, 32։ Մառ ЗВO 19, 072 կովկասեան ձևերի հետ։


Ճաշ, ոյ, ոց

s.

dinner, noon-day meal;
repast, entertainment, feast;
—ոյ ժամ, the three canonical hours, Third, Sixth and Ninth;
cf. Ճաշաժամ;
սպասք, սեղան, զանգակ —ոյ, dinner-service, dinner-table, dinner-bell;
— անպաճոյճ;
frugal meal or table;
— գործել, to get dinner ready;
— առնել, to give a dinner;
— մեծ գործել, to give a grand dinner-party;
պատրաստ է —ն, dinner is on the table;
—ք զ—ս մղեն եւ ընթրիք զընթրեօք անցանեն, dinners follow dinners and suppers follow hard on suppers;
cf. Ժամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *čās ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց հմմտ. պհլ. čāšt «առաւօտեան նախա-ճաշ», պրս. [arabic word] čāšt «ճաշու ժամ, ճաշ, ճաշկերոյթ», čāšta, čāstī «ճաշ, ճաշ. կերոյթ», čāš-dān «հացի սնտուկ», čāst-gāh «ճաշաժամ», [arabic word] čās «ճաշ, ճաշու ժամ». սրանց հետ նոյն են սոգդ. pes-«ընթրիք անել», աֆղան. cašal «ճաշել», քրդ. čāšin «հացի սեղան», češin «խնջոյք, ընթրիք» (Horn § 433). պարսկերէնից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] čaš-gā «արևածագի ու կէսօրուայ մէջտեղը, երբ ոմանք ճաշ են անում»։ Հմմտ. նաև յաջոր-դը։-Հիւբշ. 187։


Ճաշակ, աց

s.

taste, flavour, savour;
foretaste, prelibation, proof, gustation;
drinking-vessel, cup, mug, glass, tumbler;
measure of gallons;
դուզնաքեայ —, weak or slight effort;
առնուլ զ—, to try, to taste, to relish;
առնուլ զ— քաջասրտութեան նորա, to prove his courage;
—աւ զծով չափել, to empty the sea with a tea-spoon.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Պհլ. *čašak ձևից, որ ունէր նոյն կըր-կին նշանակութիւնները. հմմտ. պրս. [arabic word] čāšnī «ճաշակ, համտես, փորձ, օրինակ», čāš̌na kardan «համը նայիլ, ճաշակել», ča-šidan «ճաշակել», uašgar կամ čāšnigēr «համտեսոր»։ Իրանեանից փոխառեալ են նաև սանս. [other alphabet] cášaka-«ըմպանակ բաժակ. մի տեսակ խմիչք», վրաց. ჭამნიჯი ճաշնիկի «ըմպելիքի փորձ՝ մի քիչ խմելով, համտես», მეჭამნიკე մեճաշնիկե «մա-տըռուակ», ჭამნიჯება ճաշնիկեբա «դիւր գալ», քրդ. češni «օրինակ, նմոյշ», թրք. rešni «համ, համտես», češniji «համտե-սռռ». հսլ. čaša, չեխ. čiešé. čiše, ռուս. чa-шa, цaшкa. ուկր. cása, սերբ. casa, բուլ-գար. čáša, լեհ. czasza, որից էլ հպրուս. kiosi «գաւաթ» (Berneker 137)։ Արմատի համառ հմմտ. սանս. čāš «ուտել, խմել» և ճաշ բառի տակ յիշուած ձևերը։-Հիւբշ. 187։

ԳՒՌ (dialectal) ճաշակ «հաղորդութիւն» նշանա-կութեամբ ունին Ախց. Երև. Շմ. ճաշան. Ալշ. Մշ. ճաշագ, Ատն. Ննխ. Պլ. ջաշագ, Խրբ. ջmշmգ, Ասլ. ջաշագ, ջաշայ, Սեբ. ջաշ-շագ, բայական ձևով՝ Ջղ. ճաշակվել, Տփ. ճաշակվիլ, Ղրբ. ճշա՛կվէլ, Սլմ. ճաշայվել «հաղորդուիլ» ևն։-Տփ. ճաշնիկ «համ, ճա-շակ» փոխառեալ է վրաց. ჭამნიკი ճաշ-նիկի բառից, որ ծագում է պհլ. *čāsnīk =պրս. [arabic word] čāš̌nī «ճաշակ, համ» բառից։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭამაკი ճաշակի «գաւաթ, թաս» գործածուած է Երեմ. ծբ. 19, որի դէմ հայ թարգմանութիւնն էլ դնում է ճաշակ ձևը. վրացի բառը կարող է լինել անկախ փոխառութիւն իրանեանից և կամ թարգ-մանութեան ժամանակ հայերէնից տառա-դարձուած։


Ճապաղ

adj. s.

spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. ճապաղել «իրար խառնուիլ», Երև. ճափա՛ղէլ «գետին փռուիլ», Մկ. ճm-պmղիլ «ցեխի մէջ թաթախուիլ», Վն. ճապ-ղել «թանաքը տարածուիլ», Ալշ. Մշ. ճաբ-ղել «փռուիլ, տարածուիլ», Խտջ. ջաբաղ «ո-ղորկ, հարթ», ջաբղէլ «հարթել, յղկել, ողոր-կել», Զթ. ջաբղիլ «աչքերը լայն լայն բա-նալ», Պլ. ջաղուբ, Ակն. ջ'ախուբ «յոգնած, ոսկորները ջարդուած, թուլացած», Ղրբ. ճպա՛ղէլ «սիրտը թուլանալ, ուշքը գնալ, նուաղիլ, թառամիլ», Սեբ. ջաբղիլ «թուլա-նալ, բաժանուիլ» ևն։-Իսկ Սեբ. ջուղբէլ «առանց բաւարարելու ճամբայ դնել» ծա-գում է արաբ. [arabic word] ǰavab>ռմկ. ջու-ղաբ «պատասխան» բառից. հմմտ. Դվ. պա-տասխանել «ճամբայ դնել, դուրս անել»։

Գռաւ ու մեկնեց Հ. Ա. Վարդանեան ՀԱ 1911, 176 և Բառաքնն. դիտ. Բ. էջ 6, որ և համարում է փոխառեալ ասոր. [syriac word] šəwīlā հոմանիշից, որ սա-կայն հայ. շաւիղ բառն է։


Ճապուկ

adj. adv.

creeping, crawling, cringing;
windig, tortuous, sinuous;
flexible, supple;
ընդ —, hurriedly, hastily, in haste;
ընդ — անցանել, to insinuate, to worm oneself in, to enter cautiously but hastily, to creep or steal in swiftly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ❇ջ *cāpūk ձևից, որից պրս. [arabic word] čāpuk «արագ, շուտ, փոյթ, թեթև-ոտն»։ Պարսկերէնից փոխառեալ են նաև թրք. čabuk (գւռ. čapuk, čapək, ռմկ. չա-պուխ) «արագ, շուտ», [arabic word] čgvīk «ժիր, շոյտ, աշխոյժ», քրդ. čäpek «թեթևաշարժ, դիւրաթեք, ճկուն», վրաց. չաուքի «ժիր, ա-րագ», ჭაბუკი ճաբուկի «երիտասարդ» (բառիս իմաստը որոշ չէ. հասկանում են նաև «loyal serviteur, héros exercé dans les combats». տե՛ս M. Riabinin MSL 10, 18)։ Պհլ. բառը աւանդուած է čapuk ձևով և «կենսունակ, աշխոյժ, ժիր» նշանակու-թյամբ։ Ենթադրում է իրան. *cāpu-ka-՝ կազ-մուած -ka-մասնիկով՝ *čapu-արմատից, որից հյ. ճեպ և հապճեպ (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 60 և 2, 42)։-Հիւբշ. 188։


Ճապուռ, պռոյ

s.

claw, talon;
lobster's or crab's claws.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նման են հնչում հսլ. čobru, հ. ռուս. чу6ръ, ռուս. шeбрецъ, սերբ. cubar, չեխ. čubr, cibr, լեհ. czaber, ուկր. šcabryk, čebréc «ծոթրին», որոնք համարւում են փոխառեալ յն. գւռ. *ϑούμβρος ձևից. բայց č ձայ-նը դժուարութիւն է ներկայացնում (Ber-neker 160)։


Ճառ, ից

s. adv.

discourse, harangue, oration, sermon, allocution;
dissertation;
history;
treatise;
narration, recital;
— բարոյական, homily;
— խրատական, parenesis;
առ —ն, ըստ —ին, literally, to the letter;
— արկանել, to deliver an oration or harangue, to make a speech, to preach a sermon;
ի — առնուլ, to discourse, to speak, to talk;
to write;
— արկեալ խօսել, to descant, to hold forth, to converse, to talk, to discourse, to spout, to speechify;
գրել զ—ս պատմութեանց ուրուք, to write a biography.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Մշ. Շմ. Ջղ. ճառ, Ասլ. Ննխ. Պլ. Սեբ. ջառ «բանախօսութիւն» անշուշտ գրականից են փոխառեալ. այսպէս է նաև հակաճառութիւն՝ որ արտասանւում է հաջա-գառութիւն (Ատն. Ակն. Պլ.). հարազատ է միայն Խն. ճէօռք «զրոյց, սուտ պատմու-թիւն, հէքեաթ»։

ՓՈԽ (borrowing) Ուտ. čar «ճառախօսութիւն»։ Ու-նինք արևել. թրք. [arabic word] jar «յայտարարու-թիւն, վաճառատան մէջ ծախու ապրանքը բարձրաձայն յայտարարել», [arabic word] iar-č1 «փողոցի շրջուն վաճառական, որ ապ-ռում է». չաղաթայ. [arabic word] čar «ճիչ, բացա-գանչութիւն», ❇ [arabic word] ǰarang «արձա-գանգ», ❇ [arabic word] čarlamaq «կոչել, հը-րաւիրել», ❇ [arabic word] ǰarəlmaq «հրատա-րակել, հրապարակել», [arabic word] կամ [arabic word] jar «աղմուկ, ձայն, կոչ, յայտարարութիւն, պատգամաւոր», քումուք. čarlamak «թըռ-չունի ճռուողել», թրք. [arabic word] ǰar «կոչումն, յայտարարութիւն», [arabic word] ǰarjar «շա-տախօս», նաև սրանցից փոխառեալ պրս. [arabic word] ǰar «պատգամ, լուր», [arabic word] ǰārǰī «համբաւաբեր, պատգամաբեր, մունետիկ», ն. ասոր. jar «յայտարարութիւն»։ Բայց այս բառերը հայերէնի՞ց են փոխառեալ, թէ պա-տահական նմանութիւն միայն ունին։ Ըստ Будaгsвь 2, 323 սրանց բոլորի մայր ձևն է մ.նդոլ. dzar, որով այդ բոլորի նմանու-թիւնը պատահական է դառնում։-Յայտնա-պէս Կիլիկեան բարբառից է փոխառեալ թրք. գւռ. Տ. jor «խօսք ընել» (Բիւր. 1899, 798)։


Ճատրակ, ի

cf. Ճատրկուց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] čatrang հոմանիշից (կամ թերևս սրա երկրորդական *čatrak ձե-ւից. հմմտ. վրացին). սրանից են նաև պրս. [arabic word] ︎ šatrang կամ [arabic word] ։ satrang, արաբ. [arabic word] ︎︎ salranj կամ [arabic word] ︎ Sil-ranj, թրք. satranj, santranj, zatranj, քրդ. setrenǰ, satrənǰ, վրաց. ჭადრაკი ճադրա-կի, ჭანდრაკი ճանդրակի, յն. ζαντρίϰιον-բոլորի մայրն է սանս. [other alphabet] caturan-ga (կազմուած čatur «չորս» և añga «մաս, անդամ» բառերից. բուն նշ. «քառանդամ. չորեքմասնեայ»), որ նիւթի հետ Հնռևաս-տանից տարածուել է զանազան երկիրներ։ Արաբ ձևից ուշ ժամանակի փոխառութիւն է սատրինջ, սատրիճ, որ տե՛ս առանձին։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին տալիս է Հնդիկ-ներին։ Հնդկաց թագաւորը մեռնելով՝ երկու որդիների (Գաւ և Թալհենդ) միջև գահաևա-լական կռիւ սկսուեց. կրտսերը՝ Թալհենդ մեռաւ պատերազմի մէջ. մայրը անիծեց Գաւին, իբրև եղբայրասպանի։ Գաւո հաւա-քեց Հնդկաց իմաստուններին, որոնք հնա-րեցին ճատրակը, իբրև պատկեր պատերազ-մի և ցոյց տուին մօրը՝ թէ որդին չմեռա եղբօր ձեռքով, այլ ամէն կողմից պաշար-ուած՝ յոգնութիւնից ու ծարաւիզ (նահնա-մէ, հտ. Զ. էջ 353-6, փոքրադիր հրատ. Mohl, Նոշիրվանի ժամանակ)։-Հիւբշ. 188։


Ճարակ, աց

s. fig.

pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ❇ čārak «միջոց, հնար» բառից, հմմտ. պրս. [arabic word] čara «միջոց, հնար, դեղ, դարման», որից փոխառեալ են նաև քրդ. čare, թրք. čare, արևել. թրք. [arabic word] čara, ինչպէս նաև թուրքերէնի միջոցով՝ բուլգ. čare, սերբ. č̌ara, čare, նյն. τσιαρéς ևն. հմմտ. նաև արմատակից ճար բառը և նրա տակ յիշուած ձևերը։-Հիւբշ. 188։


Ճարպ, ոյ, ի

s. adj.

grease, fat, tallow;
oil;
fat, plump;
— խոզենի, bacon, seam, hog's grease or fat;
— խոզենի հալեալ, lard;
— ցորենոյ, the finest flour of the finest wheat;
օծանել —ով, to grease;
բառնալ զ—ն, to skim;
to scour, clean or purify from grease;
—ոյ զակամբ դալ, to become blind with rage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ❇ čarp «պարարտ, իւղոտ. կակուղ, փափուկ» բառից. սրա հետ նոյն են պրս. [arabic word] čarb «պարարտ, իւղալի», čar-bi «ճաոաաւոր», čarbis կամ čarvis «մոր-թի տակի մսի գնդակները», jarh «ճարպ. իւղալի ուտելիք», բելուճ. čarp «պարարտ», čaroi «գիրուց, պարարտութիւն», պազենդ. čarw «կակուղ, ողորկ, փափուկ», աֆռան cōrb, օսս. čarv «կարագ» (Horn § 436). պարսկերէնից է փոխառեալ նաև թրք. červis ամ č̌evriš «ճարպ»։-Հիւբշ. 188։


Ճարտար, աց

adj. fig. s.

dexterous, handy, industrious, ingenious, skilful, adroit, able, clever, expert;
artful, cunning, sharp, sly, shrewd, crafty;
artisan, mechanic, artificer, master;
ad. well, wisely, thoroughly, to the bottom;
— ի քանդակագործութիւն, excelling in sculpture;
— ի կեղծաւորել, adroit at dissembling, crafty;
— գիտել, to know perfectly, thoroughly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Kuhns u. Schleich. Btrg. s, 139 սանս. čatura-ra։ Lag, Beitr. bktr, Lex. 27 զնդ. čarətar «գործող, կերտող» (բայց այս բառը նշանակում է «քայլող, յա-ռաջացող». կայ նաև čarana «ձեռա-գործ, գործ» ըստ Justi, Zendsp. 109ա բայց նշանակութիւնը սխալ է. զնդ. čar արմատը նշանակում է «երթալ. 2. ա-րածելու երթալ»)։ Հիւբշ. 189 մեռժում է համեմատել čarətar ձևի հետ. Müller WZKM 8 (1894), 362 կցում է զնդ. čarətutārō բառին, որ գտնում է պհլ. բառարանում և մեկնուած է ❇ջ kartārtum «գործու-նէութիւ՞ն»։ Bartholomae, Altir., Wör-terb. 582 մերժում է Müller-ի այս հա-մեմատութիւնը, ըստ որում զնդ. յիշեալ բառը նշանակում է «մէկ ասպարէզ քայլող անցնող». իսկ ինքը հյ. ճարտար փոխառեալ է դնում իրան. *čartara-ձևից, որի հետ կցում է սանս. [other alphabet] čatura-«արագ, ճարպիկ, ճարտար»։ Հիւնք. ճարտ=պրս. kardan «գործել»։ ճարտար=պրս. kārdār «գործող»։ Թի-րեաքեան, Արիահայ բառ. 263 պրս. [arabic word] čāra-dār «ճարտար»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭარტარი ճարտարի «ճար-տար». սրա ձևափոխութիւնն է ჭვარტალი ճվարտալի կամ ჭარტალი ճարտալի «շա-տախօս, չարախօս», բայց յատկապէս ენა-მჭვარტალი ենա-մճվարտալի՝ նոյն նշ։-Այս բառից է յետ փոխառեալ Տփ. ճարտալ «ճարտարախօս, ճարպիկ»։


Ճեմիշ, մշի

s.

privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] čašma և շրջեալ [arabic word] čamša, որ բուն նշանակում է «աղբիւր» և երևի փխբ. նշանակում է նաև «արտաքնոց». այսպէս է քրդ. [arabic word] češma «արտաք-նոց» (Justi, Dict. Kurde, էջ 129), ինչպէս նաև Մշոյ հայ. և թուրք. գաւառականով՝ չաշմա «արտաքնոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. հյ. լուալիք «աւազան, բա-ղանիք, ջերմուկ. 2. աղբանոց, կոյանոց». (Քակեցին զտունն Բահաղու և կարգեցին զնա ի լուալիս. Դ. թագ. ժ. 27), պրս. ab-dast «լուացումն ձեռաց» և ābdastxāna «ճե-միշ», ասոր. [syriac word] baita dmaya «արտաքնոց» (բուն նշ. «տուն ջրոյ» ZDMG 40, 439)։-Հայ. չաշմակ համապատասխա-նում է պրս. čašma ձևին և փոխառեալ է պհլ. čašmak «աղբիւր» բառից. իսկ ճեմիշ մօտենում է շրջեալ čamša ձևին և անշուշտ ծագում է պհլ. գաւառական մի ձևից։


Ճերմակ

cf. Սպիտակ;
— երիվար, a white horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *čermak ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] čarma «ճեր-մակ ձի, շագանակագոյն կարմիր ձի» (Vul-lers), «հասարակօրէն ձի, իսկ յատկաբար այն ձին, որ կոչի թրք. գուլա աթ (իմա՛ «աշ-խէտ, կարմրագոյն ձի») և ուրեք գրի նշա-նակել գորշ ձի» (ԳԴ). գրուած է նաև [arabic word] ǰarma «գորշ ձի». քրդ. čerme «սպիտակ, ճերմակ» (ZDMG 38, 61)։ Իրանականից փոխառեալ են նաև վրաց. ბარმაι ճար-մակի կամ ჭარმაგი ճարմագի «սևերի հետ խառն ճերմակ մազեր», ჭარმალი ճար-մաղի «ալևոր քաջ ծերունի», ჭარმაკი ცხენი ճարմակի ցխենի «ճերմակ ձի», ჭარმაგოხანი ճարմագոսանի «ալեհեր». (սրանք չեն կա-րող հայերէնից լինել՝ առաջին վանկի ա-և պատճառաւ)։-Հիւբշ. 189։


Ճիշդ, ճշդի

adj. adv.

just, exact, precise, correct, punctual, regular;
strict, rigorous;
sparing, scanty;
sordid, niggard;
cf. Ճշդիւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Altarm. 9 և Նախալ. 71 հնխ. ki. kin «քննել» արմատից է դնում սանս. և զնդ. č̌i, հյ. *քին, քննել. զըն-նել, լտ. quae-s-o, quae-r-o «խնդրել», որ «նոյն ki արմատէն է s սահմանա-տառով աճած, որուն լծորդ կ'երևան ճիշ-դ և թերևս ճշ-մարիտ»։ Հիւնք. լտ. ǰustus «արդար, ճիշտ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. էջ 200 պրս. [arabic word] ǰust «քննութիւն»։ Ծաղկաքաղ ՀԱ 1897, 318 պրս. [arabic word] čust «արագ, աշ. խոյժ»։ Մառ. ЗВO I1, 300 եբր. [hebrew word] qušt, ասոր. [syriac word] qušlā «ճշմարտութիւն» բառերի հետ, թերևս փոխառեալ ասորականից։ Յ. Գ. Մ. Պատմ. գրակ. 16 ճապոն. ճից։


Ճիպռ, ճպռի, աց

s.

blearedness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է հարաւային կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. წირმლი ծիրպ-լի «աչքի թարախ», წირბლიანი ծիրպլիա-նի «աչքերը թարախոտ», გაწირბლიანება գածիրպլիանեբա «աչքերը թարախոտիլ»։ Ընդհանուր իմաստը պահում է Հմշ. հայերէն բարբառը, ուր ունինք ծպուր «ոչխարի աղբ» որից ծպրել «ոչխարի աղբելը»։-Աճ.


*Ճիտ, ճտի

s.

neck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Տփ. ճիտ, Հմշ. Պլ. Ռ. Սեբ. ջիդ, Ասլ. ջիդ, ջի*. ոճերով՝ ճիտ անել Երև. Ղրբ. Տփ. «վիզն ընկնել, գրկախառնուիլ», ճիտը կապել Տփ. «բռնի ընդունել տալ» ևն։ Նոր բառեր են՝ ճիտապոկ «վիզը փրցուած», ճիտք «կօշկի վիզը», նը-տահար, ճտանոզ, ճmքաւոր.


Ճիտակ, աց

s.

collar, necklace, string, carcanet.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Հնագոյն *ճէտակ ձևից, որ ենթառոում է պհլ. *čεtak, որից և փոխառեալ պիտի լի-նի։-Աճ.

ՆՀԲ մեկնում է ճիտ-տակ՝ իբր «վզի տակ» (շատ անյարմար, որովհետև ճիտ շատ յետին փոխառութիւն է, և երկրորդ՝ ճիտ բառից պիտի ունենային» *հտա-տակ և կամ *ճտակ)։ Հացունի, Պատմ. տարազի 140 պրս. ճիտ «գեղեցիկ վիզ» բառից։


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. կայ ճէօլ «հօտ». ինչ. Յովհ, 4. 16. Ու տէ պրպըն եէք ճէօլ ու եէք շրվան (Եւ եղիցին մի հօտ և մի հովիւ)։ Այս բառը հյ. գւռ. ճիւղ բառն է, որ Ալշ. Բլ. Մշ. Վն. նշանակում է «հօտ»։ Թէ այս ճիւղը վերի բառն է, հմմտ. ճիւղ հանել, Բլ. «գառները և ոչխարները զատ զատ խմբերի բաժանե-լով՝ այլ ևս արօտավայրից գիւղ չբերել. այլ դաշտի մէջ յարմար տեղեր պահել և այնտեղ կթել»։ Այս ոճը իրօք ցոյց է տալիս որ ճիւղ «հօտ» բուն նշանակում է «բաժանմունք» և հետևաբար քրդ. ձևը փոխառեալ է հայերէ-նից։ Փոխառութիւնը կատարուած է բաւա-կան հին ժամանակ, երբ հայերէն ղ հնչւում էր դեռ լ։-Ունինք նաև վրաց. (Գուրիացոց բարբառով) ჭავლი նավլի «ճիւղ». հա-յերէնի՞ց է։-Դարձեալ կայ արաբ. [arabic word] ǰul «ձիու, ուղտի, այծի, ոչխարի հօտ կամ մի խումբ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 169-170), որ կարող է քրդերէնի նման փոխառ-եալ լինել հայերէնից։


Ճկոյթ, ութի

s.

the little finger;
կապել զոք ի —ն իւր, to conquer, to overcome.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է հարաւային Կովկասեան լեզուներից. հմմտ. լազ. ծո՛ւլու քի՛թի «ճը-կոյթ». (բուն նշանակում է «փոքր մատ». կազմուած է ծուլու «փոքրիկ» և քի՛թի «մատ» ռառերից. ծո՛ւլու լազերէնի մէջ սո-վորական ձև է. ինչ. ծո՛ւլու բո՛զօ «փոքրիկ աղջիկ», ծո՛ւլու դա «փոքր քոյր». քի՛թի կայ նաև ուրիշ Կովկասեան լեզուներում. ինչ. վրաց. თითი թի՛թի «մատ»)։ Հյ. ծկոյթ անցած է նախաւոր *ծուլկոյթ>*ծլկոյթ ձևե-րից, որոնց յիշատակը պահում են դեռ Ազա Շմ. և Առլ. իրենց լ ձայնով։-Մեր ծկոյթ և ճկոյթ ձևերի մէջ ծ և ճ ձայների փոխանա-կութիւնը մեկնւում է Կովկասեան լեզուների ձայնաբանական օրէնքներով, ըստ որում ծ. ձ, ց և ճ, ջ, չ կանոնաւորապէս փոխանա-կում են իրար վրացի և լազ լեզուների մէջ։ Առանձնապէս նշանակելի են Ագլ. ծլայգ բիւթ<*ծլիկ բոյթ (իմա՛ ծլիկ մատ) և Շմ. ծկլա մատ, որոնց մէջ Կովկասեան ծո՛ւլու քի՛թի ձևից առաջին բառը միայն փոխառեալ է (ծլիկ, ծկլա ձևով), իսկ երկրորդը թարգ-մանուած է հյ. հոմանիշ բառով։-Աճ.