Definitions containing the research երկ : 8150 results

Կորիւն, րեանց

s.

a cub or whelp of any wild beast;
— առիւծու, lion's whelp;
— շան, puppy, pup, whelp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -րեան, -րեանց) «ձագ (ա-ռիւծի, վիշապի, իժի, գայլի, շան, կէտի)» ՍԳր. Եզն. Եփր. դտ. 341. Վեցօր. 190. փո-խաբերաբար «սօսի, կնձնի և այլ ծառերի տերևների տակ ծածկուած պտղանման բռն-դակներ» Վեցօր. էջ 93 (այս երկրորդ նշա-նակութիւնը երևան հանեց Ս. Վ. Նաղարէ-թեան, Պատկեր 1893, էջ 56, մի ընտրելա-դոյն ձեռագրի ընթերցուածի համաձայն. «Կերպարանք ինչ իցեն սերման և պտղոյ, և զնոյն որ երևին ի ծառ կորիւն կոչեն... Ապա ուրեմն զօրութիւն իմն սերման է ի կորիւնսն՝ որ երևին ընդ տերևօք ծառոյն»). «դդումի, վարունգի և նման բոյսերի արձա-կած թևը» Եփր. նին. 121 (մէկ անգամ գոր-ձածուած. Զկորիւն դդմենւոյն և զծաղիկն նորա պատուես քան զանմեղ տղայսն). նշանակութեան զարգացման համար հմմտ. որթ և երինջ)։ Այս արմատից են առիւծակո-րիւն Վեցօր. 192. գայլակորիւն Մամիկ. ի-ժակորիւն Վեցօր. էջ 192. կորնակ «բորե-նու փոքր ձագ» Վրք. հց. Բ. 433 (չունի ՆՀԲ)։


Կործ

s.

overturning;
ի — or —ս լինել, to upset, to overturn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գլխիվայր շրջուիլ, տապալուիլ». այս արմատական ձևով գործածական է միայն միջին հայերէնում. այսպէս՝ ի կործ առնել կամ լինել «ամանը գլխիվայր շրջել կամ շրջուիլ» Կանոն. Գր. տղ. կործել նոյն նշ. Վստկ. 136, 172. Յայսմ. նոյ. 26, Նոր վկ. էջ 317։ Հին մատենագրութեան մէջ աւանդուած է միայն -ան մասնիկով աճած կործան ձևով. այսպէս՝ կործան «գլխիվայր տապալուած» Կոչ. Ոսկ. ես. Բուզ. կործա-նել «տապալել, փլցնել, քանդել, ջնջել» ՍԳր. Եւս. պտմ. «գլխիվայր շրջել, կործել» Դ. թագ. իա. 13 (Որպէս շիշ մի ջնջեալ, որ կործանիցի ի վերայ երեսաց իւրոց. յն. ϰαϑως ἀπαλεισεται ό ἀλαβαστοος ἀπαλεισόμε- [arabic word] ϰαὶ ϰαταστοσεται ἐπὶ ποόσωπον aίτιն եբր. «զոր ջնջիցէ ոք և դարձուսցէ»). կոր-ծանեցուցանել Ոսկ. յհ. ա. 8. կործանիչ Մծբ. Եփր. ծն. կործանումն ՍԳր. Եւս. պտմ. դիւակործան Կղնկտ. դիւրակործանելի Անյ. պորփ. բիւրակործան Նար. եգիպտակոր-ծան Նար. գնձ. երկրակործան Նար. ինքնա-կոծան Սկևռ. կործանարար (նոր բառ). ո-ճով ասւում է ի կոր կործանել Ոսկ. մ. և ևս. Մծբ. (հմմտ. ամօթալից կոր անկեալ նորագիւտ Բ. մն. լբ. 21)։


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մորթի վրայ գտնուած խալ. տուց, խայծ, բիծ». մէկ անգամ ունի Տօ-նակ. «Անասուն շիդիրոն կոչեցեալ. ագի սո-րա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս ղեղնագոյն»։ Երկրորդ անգամ գտնում ենք բառս Փիլ. լին. 205 «Կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկո.տ կամ կորկոտիձ». այստեղ բառիս իմաստը անծանօթ է, որով-հետև «կարկուտ» նշանակութեամբ նմանա-ձայն մի բառ չկայ եբրայեցերէնում։ Հեղի-նակը ուզում է մեկնել եբր. [hebrew word] Fā ran անապատի անունը՝ որի ստուգաբանու-թիւնը անծանօթ է։ Այս պարագային ան-շուշտ պատճառ չկայ կորկոտին բառին մի նոր իմաստ վերագրելու։

ՆՀԲ առաջին իմաստով մեկնում է «որ ինչ նման է կորկոտի, մանը փշուրք, կիտուած, նիշ, սպի, կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ». երկրորդ իմաստի համար դնում է «եբր. ֆառամ է փշրել, իսկ լտ. ֆառ՝ ցորեան կամ ըստ որում կեղևեալ՝ ձաւար և հերիսայ»։ Այսպէ-ռով՝ վերջ ի վերրջոյ կորկոտին բառը դառնում է «կորկոտ», ինչպէս ունին ՋԲ և ԱԲ. վերջինը մեկնում է կորկո-տին «մանրուք, նշան, կորկոտի պէս պուտ պուտ. 2. կարկուտ. 3. կորկոտ»։ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 615 ա դնում է «այտումն ի հիւսուածի կոպոց աչաց», նոյնը Կոյլաւ, Բառ. գերմ. 800բ «աչ-քի կոպին վրայ ուռեցք»։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծուր. թիւր. անհարթ». առանձին չէ գործածուած, այլ կայ միայն հետևեալ ածանոների մէջ.-կորճայ «խեցբեկ, աղա-ւաղ լեզու»։ Տօնակ. կորճալեզու Երզն. քեր. կորճաբառ Հին քեր. նաև բենկորն (Բ), t-կորն ( պեկորն (> և ձակորճ խազերի անունները, որոնք բ, է, պ, ձ գրերի տձև մի պատկերն են ներկայացնում։


Կուլ

s.

swallowing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ. gel-«կուլ տալ» արմատին. սրա ժառանգ-ներն են հիռլ. gelim «ուտել լափել», միռլ. gil, կորն. gel «տզրուկ», սանս. [other alphabet] ǰaluka «տզրուկ», հբգ. kêla, հանգլ. ceole «կոկորդ, վիզ», հոլլ. keel, գերմ. Kehle «կո-կորդ»։ Այս *gel-արմատից տարբեր էր հնխ. g*er-«ուտել» (>հյ. կեր), որի վրայ տե՛ս կեր բառի տակ։ Երկո։ արմատները աղդելով իրար վրայ՝ ձևացաւ հնխ. g'*el-արմատը, որի ձայնդարձն է հնխ. g*'ul-։ Ա-ռաջին g*el-ձևից են գալիս յն. ὄελεαρ «խայծ», ևոլ. βλῆր «խայծ», յն. οελος, δελετρον «խայծ», βλωμός «հացի պա-տառ» ևն։ Երկրորդ *g*ul-ձևից են ծագում լտ. gula «կոկորդ», glutio «կուլ տալ», glutus «կոկորդ», հսլ. glutu «կոկորդ», glu tati «լափել», ռուս. глотать «ևուլ տաւ». гոo-токъ «մի ումպ, մի կում», սերբ. gut «կո-կորդ», չեխ. hlt «կում», սանս. gala «վիզ, կոկորդ», հյ. կուլ «կուլ տալ», որի հետ նոյն է կուլ «կոկորդ» պահուած միայն մի քանի գաւառականների մէջ (Walde 355, Boisacq 173, Berneker 309, Kluge 248, Brugmann 12 453, 604 ևն)։-Հիւբշ. 460։


Կուլ, ի — տամ ou * — տամ

sv.

to swallow, to gulp down.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ. gel-«կուլ տալ» արմատին. սրա ժառանգ-ներն են հիռլ. gelim «ուտել լափել», միռլ. gil, կորն. gel «տզրուկ», սանս. [other alphabet] ǰaluka «տզրուկ», հբգ. kêla, հանգլ. ceole «կոկորդ, վիզ», հոլլ. keel, գերմ. Kehle «կո-կորդ»։ Այս *gel-արմատից տարբեր էր հնխ. g*er-«ուտել» (>հյ. կեր), որի վրայ տե՛ս կեր բառի տակ։ Երկո։ արմատները աղդելով իրար վրայ՝ ձևացաւ հնխ. g'*el-արմատը, որի ձայնդարձն է հնխ. g*'ul-։ Ա-ռաջին g*el-ձևից են գալիս յն. ὄελεαρ «խայծ», ևոլ. βλῆր «խայծ», յն. οελος, δελετρον «խայծ», βλωμός «հացի պա-տառ» ևն։ Երկրորդ *g*ul-ձևից են ծագում լտ. gula «կոկորդ», glutio «կուլ տալ», glutus «կոկորդ», հսլ. glutu «կոկորդ», glu tati «լափել», ռուս. глотать «ևուլ տաւ». гոo-токъ «մի ումպ, մի կում», սերբ. gut «կո-կորդ», չեխ. hlt «կում», սանս. gala «վիզ, կոկորդ», հյ. կուլ «կուլ տալ», որի հետ նոյն է կուլ «կոկորդ» պահուած միայն մի քանի գաւառականների մէջ (Walde 355, Boisacq 173, Berneker 309, Kluge 248, Brugmann 12 453, 604 ևն)։-Հիւբշ. 460։


Կուլիբայ

s.

colyba, colyva, boiled grain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-άն մἰνβα ϰόὶβα ϰόλβια, ϰὸλλνβα նոյն նշ. (Sophocles 675, որ ասում է թէ Փոքր Ասիոյ մէջ Euchaita բարբառում գոր-ծածական էր ϰόλβα, ϰόλβια ձևով). բառս գործածական է մինչև այժմ նոր յունարէ-նում, որից էլ փոխառեալ են թրք. օ❇ qoliva և Պօլսահայ ժողովրդական բարբա-ռով՝ գօլիվա (goliva), երկուսն էլ միայն յոյների համար գործածուած։ Յունարէնից են փոխառեալ նաև հսլ. kolivo, ռուս. кбли-вo, բուլգար. kolivo՝ նոյն նշ. (Berneker 547)։-Հիւբշ. 360։


Կուղ, ի

s.

plait, fold, doubling;
texture;
— կարթի, fishing-line.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ (ծալ բառի տակ) լծ. եբր. կալ։ Տէրվ. Altarm. 37 կուղ և քուղ դնում է հնխ. gu արմատից՝ համեմատելով սանս. guna «չուանի մի ոլորքը, լար, առասան» բառի հետ։ Bugge, Btrg 42 և IF 1, 457 հանում է հնագոյն *ku-vλ, tvuvλ ձևից, իբրև հնխ. *dwoplo-հմմտ. լտ. duplus, լիւկ. tbeplō, յն. δι-πλοῦς, հբգ. zwīfal. որով կուղ նշա-նակում է բուն «երկիցս», ինչպէս ու-նինք երկու, կր-կին՝ հնխ. dwō ձևից։ (Նոյնը ընդունում է Brugmann, Grdr 3 L 305)։ Scheftelowitz BВ 28, 308 լտ. gluo, անգսք. cleoven «ամփոփուիլ, կծկուիլ», յն. γλουτός «յետոյք» ևն բառերի հետ։ Նոյնը ընդունում են Wal-de 348 և Boisacq 151, բոլորը դնելով հնխ. gleu-արմատի տակ։ Մ. I. Դա-ւիթ-Բէկ, Յուշարձան 398 նգալլ. cul «նեղ», կորն. cul «նիհար», իռլ. cóil հբրըտ. culed «նիհարութիւն» ձևերի հետ։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։


Կում

s.

draught, mouthful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէկ ումպ» Մխ. բժշ. 44, 51. ո-րից կմաճաշակ «թեթև իմն ճաշակել, մի քիչ համը նայիլ». մէկ անգամ ունի Մագ. թղ. 50 «Երեկ զկաղնեացն իմաստասիրել քեզ մասնաւոբաբար ի մերոցն կարասեաց կմաճաշակ շատացեալ ընկալաք ի քէն գո-հութիւն»։ Նոր երանգ ստացած մի ձև է կումք «բերանի երկու թուշերը՝ ներսի կող-մից, ուր ջուր ևն առնելով՝ կարելի է պա-հել». նորագիւտ բառ, որ երկու անգամ ունի Վստկ. «Առ հոռոմ ձէթ ի կումքդ և ի կոյզն փչեա՛», էջ 133 «Եւ թէ ի կումքդ առնուս և ի բոյնն կամ ուր լինին՝ փչես, ամէնն փախ-չին», էջ 197։


Կունդ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Klaproth, Asia polygl. 102 պրս. ǰund (որ գոյութիւն չունի)։ ՆՀԲ լծ. յն. ϰι︎δονεύω «վտանգի ենթարկուիլ»։ Հիւնք. պրս. kunja, ganja «պոչը կըտ-րած էշ»։ Bugge, Lyk. St. 1, 16 Kύνϑος լեռան անուան մէջ է որոնում։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 124 գունդ «գնդաձև» բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 87 յն. γυμνός «մերկ», սերբ. guliti «ևեղևել, ծառը կնտել», սլովէն. gնliti «մազերը՝ մորթը հանել»։

ԳՒՌ (dialectal) Ոզմ. կունդ «ճաղատ», Երև. կունդ անել «պատուաստելիք ծառի ճիւղերը բոլոր կտրատել», որից Մշ. Սլմ. կնդել, Ջղ. կնդել, կունդել, Շմ. կնդիլ, Պլ. գնդէլ «գլխի մա-զերը խոր կտրել» (նոյնն ունին նաև Ախց. Արբ. Եւդ. Մն. Խրբ. Սվ. Վն.), Ասլ. Արբ. «այծերի և ոչխարների բուրդը խուզել», Աստ. «ածիւել», Երև. «թուփի կամ ծառի բնից վեր գտնուած ճիւղերը բոլոր կտրա-տել», կնտլոզ Մշ. «մերկ», կնտոտել Երև «բոլորը կնտել», կնտուկ Տ. «մազերը խոր կտրած»։-Այս բառն է՝ որ շփոթուելով կամ նմանեցնելով գունդ բառի հետ՝ դարձել է զնդել «մազերը խուզել», ինչպէս ունինք Հճ. գ'mնդել։


Կուռն, կռան

s.

back;
մերձ առ կռան կայ, it is not far distant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. կուռ, կռել բառերից։ Schefte-lowitz BВ 28, 304 և 29, 51 լատ. cur-vus, ալբան. kεrus, kurús «կորութիւն, ծռութիւն», kerusem «ծռիլ», kuris «կռնակ»։ Lidén, Arm. Stud. էջ 115 յն. γυρός «ծռած, կլոր», γυρός ἐν ὥμοι-ἀιν «ուսերը կլոր», γύαλον «փռս. խոռոչ, կամար» ևն, յատկապէս հիռլ. gualu, նիռլ. գալլ. guala «ուս»։ (Յի-շում է Walde 216 այս երկու մեկնու-թիւններն էլ. իսկ Boisacq 159 Po-korny 1, 557 միայն վերջինը. սակայն հմմտ. ծուռ բառի տակ ասուածները)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 հյ. կոռն, կայռին, թրք. giru «ետև», quyruq «պոչ», սումեր. egir «ետև, յետոյք» ռառերի հետ։ Մառ ЗВО 22, 77 հյ. կարեմ, կալայ բառերի հետ՝ կցում է երկրորդ սիւնակի kurpi «ձեռք?, վրաց. խելի, լազ. խե «ձեռք» ձևերին։


Կուտ, կտոյ

s. fig.

grain, seed;
bait, food;
cf. Կորիզ;
to feed its young birds or chickens, to put into their beaks.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ատանայի թրքախօս հայերն ունին կտիկ «բամբակի կտորիկ մը՝ ուր մէկ կամ աւելի կուտեր կը պարունակուին», քիւթլիւ «կորիղոտ բամբակ» (կուտ>քիւթ+թրք. [arabic word] «-աւոր»). երկուսն էլ անցել են նոյն տեղի տաճկաց և տաճկախօս յունաց լեզուին (Ա-րևելք 1888 նոյ. 9)։

«սպի, մարմնի վրայ ցտած նշան. աատառուածօ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են կուտկուտիլ «մորթը պատառոտուիլ» (մէկ անգամ ունի Վրք. հց. իզ. «Կուտկուտեալ լինէր մորթ իմ ի չարաչար քարշելոյն և պատառ պատառ յերկիր անկանէր»), կտել «մարմինը ցտել, վրան ասեղով կէտ կէտ նշաններ անել» Նար. էջ 229, «զարնել, բաղխել»? Նար. էջ 241. որից գիր կտեալ «մահտեսիների ձեռ-քի վրայ բանուած պատկեր, հաջի արած» Ղևտ. ժթ. 28. Կիւրղ. դևտ.։


Կուրծ

s.

gnawing;
core;
— կաղամբի, cabbage-stump;
— անկոց, ծառոց, pith;
sap-wood.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Եազրճեան, Արևելք 1884 նոյ" 16 սանս. vraçc, vrçcāmi «կրծել»։-Հիւնք. կուրծք բառից։ Ուղիղ մեկնութիւնը ռուա. Müiller. Armen. VI. էջ 4։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 148 լտ. vorare? Թի-րեաքեան, Արիահայ բռ. 209 պրս. ւ gaz «խածնել, կծել» արմատից։ Meil-let BSL л 80, էջ 213 (հտ. 26) հա-կառակ է վերի մեկնութեան՝ հնխ. gr-ձևի դէմ սպասելով հյ. երկ-։ Pictet. բ. տպ. Ա. 250 լտ. gula, հսլ. gorlo «կո-կորդ» ևն բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Տփ. կրծիլ, Սչ. գրձել, Սվեդ. գըր-ձիլ, Սլմ. Վն. կռծել, Ախց. Երև. Կր. Մրղ. կռծէլ, Մկ. Ոզմ. Շմ. կռծիլ, Ալշ. Մշ. կռձել, Ջղ. կռծել, կուռծել, Զթ. գըյձիլ, գըրձիլ, Ակն. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գռձէլ, Ասլ. գռձէ՝լ, Հճ. գmյձել, Հմշ. գըյձուշ. Ագլ. կօ՛ո-ծիլ. նոր բառեր են՝ կրծան, կրծկրծել, կըր-ծոտել, կրծօն, կրծօնել։-Առանձին կործ-արմատաձևն է ներկայացնում Ագլ. կօռծիլ, գրի հետ միանում է նաև Ղրբ. -սրա կրկնա-կանն էլ է կրծկօ՜րծիլ Ղրբ. «կրծոտել»։


Կոփ

cf. Կուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յն. πὸπτω «կոփել, ծեծել»։ Ազ-գասէր Կալկաթայի, 1847, էջ 415 մեր կոփ բառից է դնում անգլ. copy «ընդ-օրինակութիւն»։ Böttich. Arica 20, 52 յն. ϰόπτειν, պրս. kuftan «ծեծել, ման-րել»։ Lag. Urgesch. 447 հսլ. kopiti ձևի հետ՝ kup արմատի տակ։ Müiller ՏWAW 42, 252 և 44, 232 պրս. [arabic word] köftan «ծեծել»։ Lag. Arm. Stud. § 1190 չի ընդունում այս վերջինը, որով-հետև բուն արմատն է kōb, ներկայ՝ kobam։ Տէրվիշ. Մասիս 1881 մայիս 8 պրս. koftan։ Bugge KZ 32, 50 յն. ϰολάπτειν «կտրտել, կտցահարել, փո-րագրել»։ Հիւնք. նոյն ընդ ՆՀԲ։ Schef-telowitz BВ 28, 303 հսլ. konati լիթ. kapóti, լեթթ. kapāt «փորել», պրս. kāfed, kāvad «փորում է»։ Karst Յու-շարձան 430 թթր. oq, ov, yuf «շփել, տրորել»։ Մառ. Teксть VII էջ 77 վրաց. կափս «կտրել, հանել», որի հետ նոյն են նաև վրաց. կափա, կափվա «ծառ՝ փայտ կտրել, ջարդել», կեփա «ջարդել, կտրել»։


Կտաւ, ոց

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ (ըստ Հիւբշ. Arm. Gram. 308) ասոր. (յետին բառ) [other alphabet] qəttau «բամբակ» և ն. ասոր qeto «բամբակի բոյսը»։-Սակայն այս բա-ռը տարածուած է Առաջաւոր Ասիայից մին-չև Եւրոպայի արևմտեան ծայրը խօսուած բազմաթիւ լեզուների մէջ։-Ամէնից կա-նուխ ունինք ակկադ. kitū և սումեր. gada «կտաւ», որից n աճականով ասուր. kitinnū «կտաւ»՝ փոխառութեամբ տարածուած բո-լոր սեմական լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] kettānā «կտաւ», ❇ kutīnā «մտի վրայից հագած երկար շապիկ կամ վերարկու», ն. ասոր. k'itt'än «քթան», k'it'ā-nä «բամբակ», արամ. [hebrew word] kittana եբր. [hebrew word] kutonet «մարմնի վրայից հագած երկար կտաւէ շապիկ», եթովպ. [hebrew word] 2 kətān «վուշ, կտաւ», [other alphabet] Z kədan «շոր, հագուստ», արաբ. [arabic word] kattan (գւռ. kittān) «կտաւ, քթան», [arabic word] quln, qutun «բամբակ»։ Եբրայականից են ծագում հոմեր. յն. γιτών, լոն. [arabic word] «կտաւէ վերարկու» (Boisacq 1061)։ Արա-բերէնից են փոխառեալ մի կողմէց պրս. [arabic word] katān «վուշ» և միւս կողմից իտալ. cotone, ֆրանս. čoton, անգլ. cotton, հոլլ. katoen, մբգ. kottun, նբգ. kattun (Kluge 246), որից էլ լեհ. katun, չեխ. kartoun և ուրիշ սլասական ձևեր (Berneker 653)։ Ա-րաբ. [arabic word] qutni ձևից է փոխառեալ նոյն-պէս թրք. qutni «բամբակախառն մետաք-սեայ կտոր», որից էլ ռուս. кутня՛ (Berne-ker 653) և հյ. գւռ. լութնի, խութնի։ Պարս-կերենի միջոցով են ստացուած թրք. [arabic word] keten, քրդ. ketan, օսս. քաթան, վրաց. კა-თანი քաթանի, սերբ. c'etan և վերջապէս հալ. քթան (տե՛ս այս բառը)։ Եթէ Հայաս-տանո հայրենիքն է կտաւի, ուրեմն այս բո-լոր բառերը ծագում են Հայաստանից, այն է Հայաստանի բնիկ խալդիների լեզուիգ. ո-րից փոխառեալ է նախ ասուրերէնը և այս-տեղից էլ տարածուած ամէն կողմ։ (Schef-telowitz BВ 29, 71 հայերէնը դնում և խալդերէնից, իսկ ասուրականն էլ հայերէ-նից)։


Կտեւ

s.

nut-shell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալմ. Վն. կտվել «ոջիլները մաքրել» որի հետ նոյն են Ալշ. քթվել, Գոր. Ղրբ. Պլ քթվէլ, Ագլ. քըթըվիլ, Խրբ. Սվեդ. քթվիլ, Տփ. քթըթվիլ, քթվիլ, Սչ. քթֆել, Ասլ. քը*վէ՝լ, Ջղ. քըֆտել, Շմ. քիթիվ անել.-Վանի և Սալ-մաստի ձևը բռնում է կտուել և քթուել բա-ևերի միջին տեղը, ձևի կողմից առաջինի և նշանակութեան կողմից երկրորդի հետ նոյն լինելով։-Արմատական ձևը պահում է մի-այն Հմշ. գդէփ (<կտեփ) «ծառի կեղև» (ձայնական տարբերութեան համար հմմտ. կճեպ, քչև, կողով, կողոփ). բայց նաև կըտ-վօն Հմշ. «զանազան ծառերի, ինչպէս մանր ուռենու ևն կեղև»։


Կտուց, կտցի, կտցաց

s.

beak, mouth;
bill;
shoe-top.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «թռչունի քիթ» Վրդն. ծն Նար. (գրուած կտնուց Վրդ. առ. 81). որից կտցաւոր Խոր. կտցել Փիլ. լիւս. սրակտուց Ոսկ. ա. տիմ. կարմրակտուց Երզն. ժ. Խո-րան. կորակտուց Վեցօր. ը. 171. որ և կռա-կտուց Ոսկիփ. կտցար «մի տեսակ երկա-րակտուց թռչուն» Բռ. ստ. լեհ. (իբր ֆրանս. bécasse «կտցար», որ ծագում է ֆր. bez կտուց» բառից). կտցահարել (նոր բառ)։


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։


Նիհ, նեհ

s.

list of prices, tax, rate, tariff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սակ, վաճառելի ապրանքների վրայ պետութեան կողմից դրուած գինը» Վրդն. խր. Տաթև. ամ. էջ 139 (երկու անգամ). գըր-ուած նաև նիհր Արար. լծ. սահմ. 506. նեհ Սմբ. դատ. 163, 164 (այլ ձ. նեհր)։


Նեմէ, ի, ւոջ, մեայք

s.

Nemaean games.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. νέμεα «նեմէական խաղերը». գալիս է Արգոլիսի Νεμέα ձորի անունից, որովհետև այդ խաղերը ներկայացնում էին այդ ձորում։


Նեպակ

cf. Նեպուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւնք. և վերջին անգամ Հիւբշ. IF 19, 472-5, հլ. թրգմ. ՀԱ 1907, 249-250։ Lag Urgesch. 67 սնս. ništya «մերժում, ար-համարհանք»։ Ալիշան, Հին հաւ. 232-3 գերմ. nornes «մարդկանց բախտը գը. րող վհուկները», Բևեռ. նեռ «դժոխոց չաստուած մը»? Բառիս վրայ շատ ըն-դարձակ խօսում է Թ. Աւդալբէգեան Հ1 1928, 418-428 և 494-503, և մերժե-լով Ներոնից ծագումը (հայերը Ներոնից դժգոհելու ոչինչ չունէին. ընդհակառակր նա խաղաղութիւն բերաւ հայ երկրին), դնում է Միհր աստծու անունից։

ՓՈԽ (borrowing) Հայերէն նեռ ձևից փոխառեալ եմ համարում կապադովկ. յն. νήρια, որ ոսա Karolides, Iλ. συγϰρ. 200 գործածական է ժո-ղովրդական երգերի մէջ, իբրև «Քարոն կամ Մահ». կանայք հասկանում են իբրև «միւս աշխարհը»։ (Karolides կցում է սանս. na-rakas «ստորերկրեայ աշխարհ» բառին)։


Նժար, ից

s.

balance-scale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։


Նժդեհ

cf. Պանդուխտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *niždeh «պանդուխտ, տարաշխար-հիկ» բառից, որի հին ձևերը պիտի լինէին հպրս. *niždahyu-, զնդ. niždan'hu-, կազ-մուած niz «արտ-, դուրս» նախդիրով՝ dahyu-, dan'hu-, deh «գաւառ, երկիր, դեհ։ բառից։ Այս բառերը աւանդուած չեն իրան-եան գրականութեան մէջ, բայց կան ուրիշ մասնիկներով՝ զնդ. uz-dahyu-«տարագիր». antarə-dahyu-, ādahyu-«իր երկրում ապ-րող», սոգդ. *ntyw (=*an. dahyu-) «առ-սորական», իբր հյ. ան-դեհ։ Հյ. նժդեն իր ե ձայնաւորով մատնանշում է պարթևական բարբառային մի ձև, որ այլուստ ծանօթ չէ մեզ։-Հիւբշ. 203։


Նկատ

s.

human respect.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձեռքով բռնելու յարմար փայտի մի կտոր է, որի ծայրը սանտրաձև երկաթ թելեր են շարուած. սրանով նշխարքը յետևի կողմից ծակծկում են, որպէսզի դիւրաւ եփ-ուի»։ (Բառս ունի միայն Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. հիւանդ. 1906, էջ 170)։


Շոգ, ոյ

s.

solar heat, hot vapour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ո հլ.) «տաքութիւն, տօթ» Լմբ. առակ. և Բենեդ. Վանակ. յոբ. «շոգի, գոլորշի» Պիտառ. «տաք» էֆիմ. 110. որից շոգի «գոլորշի». Եւս. պտմ. Եզն. «շունչ» Եզն. Ագաթ. «լոյսի ճառագայթ» Եփր. հա-մաբ. Երզն. մտթ. «գիտութեան նշոյլ» Եփր. ա. կոր. 75. շոգանալ «շոգիանալ» Նիւս. բն. օոգալիք կամ շոգլիք «գոլորշի» Երզն. մտթ. էջ 570. (որ և շոգլի Երզն. երկն. զ. շոքլ Վրդ. առ. 115. շուքիլ «vapor» Cl. Galano, Gr. et log. inst. Romae 1645, էջ 21 ա, շոգոլի «գո-լորշի» Վրդն. ծն. Փիլ. լին. 289. «հառա-ւանք» Նիւս. կազմ.), շոգեալ «տաքազած» Յայսմ. յնվ. 11 (չունի ԱԲ), շոգիամէգ Նար. շոգեակ Վրդն. սղ. շոգէտեսակ Նիւս. բն.-Նոր բառեր են շոգեկառք, շոգենաւ, շոգենաւակ, շոգեշարժ, շոգեմեքենայ, շոգեմակոյկ, շոգե-կաթսայ, շոգելից, լիաշոգի։-Շոգ և շոգի բառերի նշանակութեանց զարգացման հա-մար հմմտ. գոլ և գոլորշի։


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Ջղ. շուտ, Ալշ. Երև-Մշ. Ննխ. Ռ. լուդ, Մրղ. շուտ, շուէտ, Վն. շոտ, Ագլ. Շմ. շիւտ, Սլմ. շուէտ, Սվեդ. ուշէդ։ Որովհետև բառս երկու տարբեր նշանակու-թիւն ունի («կանուխ» և «արագ»), որոնք շատ անգամ իրար հետ շփոթւում են, Ղրբ. զանազանութիւն դնելով գործածում է շիւտ «կանուխ» և լի՛ւշիւտ (<շուտ-շուտ) «արագ, յաճախ»։ Նոր բառեր են շուտահաս, օուտ-հասուկ, շուտկեկ, շուտմաշ, շուտուց կամ շուտունց։


Շոր, ից

s.

cloth;
vest, dress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Վն. շոր, Ախց. Երև-Կր. Ննխ. Պլ. Ռ. ըօր, Շմ. շօր, Գոր. Հմշ. Ղրբ. Սեբ. շէօր, Ասլ. շէօ՞ր, Ագլ. Տփ. շուր, Մկ. Տիգ. շուր, Սլմ. շուէր, Մրղ. շուիր. սրժ րանք նշանակում են «1. լաթ, կտոր. 2. հա-ռուստ, զգեստ. 3. շորի կտոր, քուրջ, հին շոր».-Պլ. միայն «մանկիկի առականքը պատող շորերը»։-Նոր բառեր են շորաբա-լուլ, շորակտոր, շորահան, անշորահան, շո-րահին, շորահոտ, շորաձևանք, լորձևէք, շո-րացու, շորաւորիկ, շորհանելուկ, շորերաւօն, շորապահ, շորատուն, ոտաշոր, տակարոր.-շորեղէն հաւաքական բառ է և նշանակում է «շորերն ընդհանրապէս» (հմմտ. քարեղէն, արծաթեղէն, պղնձեղէն, երկաթեղէն, փայ-տեղէն), մինչդեռ շորեղէն Մ. Մաշտ. էջ 216բ նշանակում է «շորից շինուած»։


Շուկայ, ից

s.

market, bazaar, market-place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փողոց, հրապարակ, վաճառա-նոց, բազար» Ոսկիփ. Վստկ. 29. Ուռհ. Բրս. մրկ. (արդի գրականում միայն վերջի երկո։ նշանակութիւններով). որից շուկամէջ «շու-կային մէջը» ԱԲ, շուկայիկ, շուկայական (նոր բառեր)։


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տարակուսած, երկբայող». ունի միայն ԱԲ, որից անշուշտ «հաւաստի, ստոյգ, անսուտ» ՍԳր. Ագաթ. արևիշուշտ «ապե-րախտ» Ոսկ. մ. գ. 3։


Շռատ

cf. Միզագրաւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կարմիր պղինձ» Հին բռ. Գաղիան ունի միայն ԳԲ. սրա հետ նոյն է շուատ «դե-կին պղինձ» Ամիրտ. (տե՛ս Ուղուրիկեան. Ամէն. տարեց. 1908, էջ 36)։ Այս երկու ձևերից մին կամ միւսը սխալ է՝ ռ և ու տա-ռաձևերի նմանութիւնից յառաջացած։


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։


Շտեմարան, աց

s. fig.

magazine, storehouse;
butler's pantry;
larder, buttery, pantry, store-room, cellar;
secret chamber;
treasury;
bottom;
heart, the secrets of the heart, the affections;
— ցորենոյ, granary, loft;
— գինւոյ, wine-cellar, wine-vault;
— փայտից, wood-house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէջ»։ ՆՀԲ շտե-=յն. σῖτος «ցորեն»+ մառան» Lag. Btrg baktr. Lex. 4 փորձում է սրանով մեկնել զնդ. xštami անստուր բառը։ Հիւնք. ստամոքս բա-ռին է կցում։ Կուրտիկեան, Արևելք 1899, յուլ. 22 -արան մասնիկով *շտեմ բառից, որ է զնդ. վէշթէմունիթէն «ու-տել, խմել», արմատը վէշթէմ։ Սագրզ-եան ՀԱ 1909, 336 և Karst, Յուշարձան 4ՈՉ սումեռ. zid «ցորեն» բառից. առա-ջինը իբր շտ-ե-մարան, իսկ երկրորդը՝ իբր հյ. *շիտ-եամ «ցորեան»+արան։


Շրուշակ, աց

s.

nose-baud;
twitch;
bridle;
cf. Շրուշանակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. շրիշակ «դռան երկու փեղկերը ներսից իրար միացնող փայտէ սեպերը» (հաղորդեց Բենսէ. նամակ 1935 ապր. 25).


Շօթ, ից

s.

light cake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მოთი շոթի «երկար հաղ» (այս բառը փոխառեալ է հայերէնից յե-տին շրջանում, երբ աւ դարձած էր օ. հա-կառակ պարագային պիտի ունենայինք հյ. շոթ)։


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Կրկնուած է շափ արմատից, իբր շափ-շափել >շազափել (հմմտ. սօսափիւն և թօ-թափել). ըստ այսմ Տիմոթէոսի շաշափել ձևը (եթէ սովորական վրիպակ չէ) կարող է լի-նել *'շափշափել բառի մէկ կրճատ ձևը։ Պար-զական արմատը՝ շափ, նոյն է շուփ արմա-տի հետ, որից ունինք շփել (տե՛ս առանձին շուփ ձևի տակ)։ Երկու ձևերի բարդութեամբ է կազմուած շափշփել<*շափշուփել։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։

= Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Ողոց

s.

end of a fishing net.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ուռկանի չորս ծայրերը» (չունի ՆՀԲ). մէկ անգամ գտնում եմ գործածուած Եղիշ. տիբ. էջ 342. «Եւ եթէ յիշէք՝ ես յա-ռաջագոյն ասացի, թէ երկնային ուռկանին չորք ողոցք (այլ ձ. ողցք) են և զչորեսին ան-կիւնս երկրիս ի ներքս արգելեալ փակէ». (իր նախկին ասածն է «Երկու են լարք ուռկանին և չորք ծագ լարացն», անդ՝ էջ 338, որից մի քիչ ցածր «Մովն աշխարհս է, ուռկանն քպ-րոզութիւն Տեառն, ծագք ուռկանին չորք աւե-տարանք»)։


Ողոք, ոյ

s. adj. adv.

supplication, petition, entreaty, instance;
insinuation, persuasion;
suppliant, beseeching, mild, humble, insinuating, persuasive, attractive, fawning;
—ով, softly, humbly, kindly;
յ— ածել, to persuade, to soften, to affect, cf. Յորդորեմ, cf. Յօժարեցուցանեմ;
յ— անկանել, դեգերել, to supplicate, to beg humbly, to entreat, to pray earnestly, cf. Աղերսեմ, cf. Աղաչեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. lok2-«խօսիլ, մա. նաւանդ լավ խօսիլ», որի այլ ժառանգներն են՝ լտ. loquor, loqui «խօսիլ, արտայայ-տուիլ», loquax «շատախօս», eloquor «ար-ուեստով ու ճարտարութեամբ խօսիլ», elo-quentia «ճարտարախօսութիւն», իռլ. -tluch-որ գտնում ենք ad-tluch-«շնորհակալութիւն հայտնել» և to-tluch-«աղաչել, խնդրել» բա-ռերի մեջ (Ernout-Meillet 532, Pokorny 2, 377 Boisacq 559)։ Հայերէնի մեջ ո հաւել-ուած է ղ-ի պատճառաւ (հմմտ. լերկ և ո-ղորկ) և ք համապատասխանում է ճշտիւ լտ. զ-ին (հմմտ. լքանել=linquo)։ Լտ. և կել-տական բառերի համեմատութիւնը ցույց է տալիս որոշ դժուարութիւններ. հայերէնը ձե-ւով նույն է գալիս լատինականի և նշանա-կութեամբ՝ կելտականի հետ։


Ոճիր

s. adj.

crime, guilt, criminal attempt, misdeed, villainy, felony, ribaldry, vile wickedness;
wicked, guilty, criminal;
— եղեռան, crime;
—ք ապիրատութեան, excess;
ածել յ—ս, to carry to excess.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մեծ չարագործութիւն, եղեռն» Ոսկ. բ. տիմ. և մ. բ. 23. Ագաթ. «չար, եղեռնա-կան» Վրք. հց. գրուած է նաև օճիր, ոճիռ, օճիռ։ (Փոխանակ ասելու ոճրագործ՝ գրուած է օճերագործ Մագ. թղ. 178). ներկայ գրա-կանում ընդունուած է միայն ոճիր. որից ոճ-րագործութիւն Անան. եկեղ. Կանոն. Սարգ. ոճրապարարտ (նոր բառ)։


Ոյժ, ուժոյ, ուժի

s. adv.

force, strength, power, vigour, energy, virtue, valour;
effort;
weight;
յուժոյ, strongly, vigorously;
— տալ, to force, to make efforts;
to give power, to authorize, to favour;
— առնուլ, to gather strength;
նոր — առնուլ, to gain new strength, to recover one's strength;
յուժի լինել, to be in full vigour, in the prime of strength;
անկանել յուժոյ, to feel one's strength failing, to lose strength, to become weakened or enervated;
cf. Թափեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. պազ. [other alphabet] σž, ōǰ «ոյժ, զօրութիւն» բառից, որ է զնդ. [arabic word] aoja-, սանս. [other alphabet] ōǰas-«ոյժ». սրանք ծագում են հնխ. aueg-, aug-, ug-արմատից, որի միւս ժառանգներն են յն. αύζω, լտ. augeo, գոթ. aukan, հբգ. ouhhon, հհիւս. auka, անգսք eacian, լիթ. áugu, լեթթ. aúgu, որոնք ընդ, հանոապէս նշանակում են «աճիլ, բազմա-նալ»։ Հայերէնը փոխառեալ է իրանեանից փոխառեալ երկրորդ ձևն է *ոյգ<զնդ. aoga-, որ գտնում ենք առ-ոյգ բառի մէջ։ Բնիկ հայ ձևն է աճ-իլ (տե՛ս այս երկուսը առանձին.-Pokornu 1 23. Walde 73, Boisacq 101, Trautmann 17)։-Հիւբշ. 215։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Մշ, Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. Տփ. ուժ, Ասլ. իւժ, Գոր. Ղրբ. օժ, Մրղ. վըժ, Մկ. ոժ, Սլմ. Վն. վոժ (վերջին երկուսը ենթադրում են *ոժ ձևը և ո՛չ ուժ<ոյժ, ինչպէս ունին միւսները)։-Կրնակ ժ ունի Ջղ ուժժի «բըռ-նի»։-Նոր բառեր են ուժել, ուժով, ուժով-նալ, ուժտուն, ուժտնւոր, ուժտունվար, ուժ-ւոր, ուժօք։


Ոսոխ, աց

s.

adversary, enemy, opposite;
antagonist, rival, competing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. ոխ, թրք. ōǰ «քէն»։ Հիւնք. դատախազ բառից։ Meillet, REA 1, 9 անշուշտ իրանեան բառ է, որ չէ աւանդ-ուած։ Բառիս երկրորդ մասը պէտք է լի նի պհլ. -saxv, որ գտնում ենք նաև pa-saxv>պատասխանի բառի մէջ։


Ոստան, ի

s. adj.

free city;
chief-town, capital, seat of Government;
royal guard;
royal, kingly;
terrestrial.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երևելի՝ թագաւորական քազաք» Փարպ. Խոր. Արծր. «արքունի, թազաւորա-կան» Բուզ. Խոր. որից ոստանեայ «թագա-ւորական, իշխանական» Փարպ. ոստանիկ «արքունական ցեղ՝ տուն՝ գունդ» Եղիշ. դ. էջ 71. Փարպ. Յհ. կթ. սարոստանիք «լեռնա-բնակք» Կաղնկտ. (ըստ Հիւբշ. Altarmen Grtsnamen, էջ 460 ոստանը բուն նշանակում էր այն նահանգն ու քաղաքը, որ գտնւում էր ո՛չ թէ մի նախարարի, այլ ուղղակի Արշա-կունի թագաւորի կամ մի թագաւորական իշ-խանի իշխանութեան տակ։ Արշակունի թա-գաւորութեան ջնջումից յետոյ՝ բառը իր բուն նշանակութիւնը կորցրեց և յատկացուեց առ-հասարակ ամէն մէկ գաւառի կամ երկրի գլխաւոր քաղաքին. հմմտ. Ոստանն Ռրշ-տունեաց (Արծր. 128), Ոստանն Վասպու-րականի (Արծր. էջ 128), Ոստանն Արծրու-նեաց (Արծր.), Ոստանն Բագրատունեաց (Ղևոնդ), Ոստանն Վրկանաց (Փարպ.), Ոս-տան ի մարզպան (Ղևոնդ 132)։


Ովկիանոս, ի

s.

Ocean, the mighty deep;
cf. Թոհ՞՞՞եւ՞՞՞բոհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. 'Չxεανός «մեծ ծով, յատկապէս Ատ-լանտեան ովկիանոսը». Չϰεανός-ը բուն Ու-րանոսի որդին էր, ծովի աստուածը, Հոմե-րոսի մէջ նշանակում է երկիրը պատող ջու-րը, յետնաբար ստացել է վերի նշանակու-թիւնը։-Սրանից են փոխառեալ նաև լտ. oceanus, ֆրանս. océan, ռուս. океань ևն -Հիւբշ. 369։


Ովսաննայ, ից

s.

hosanna;
երգել —իւք, to sing hosannas.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Եբր. [hebrew word] hōšī'ana «ազատի՛ր, օգնի՛ր» բառն է, որ երկրորդ դէմքի սաստ-կական հրամայականն է [hebrew word] ა iš' արմա-տից։ Հյ. բառը տառադարձուած է յն. ὥσαννά ձևից, որի հետ նոյն են նաև լտ. ֆրանս. hosanna ռոթ. osanna, գերմ. hosianna, վրաց. ოხანნა ոսաննա ևն։-Հիւբշ. 369։

Հներից Սեբեր. 201 մեկնում է. «Ով-սաննա, այս է ըստ եբրայեցւոց բարբա-ռոյն՝ փառաբանութիւն իսկ նշանակեալ և մեծ գովութիւն»։-Բրս. մրկ. 136 «Ով-սաննայն եբրայեցի բառ է. սակայն այլևայլ լսի ըստ լեզուաց. զի ըստ յու-նացն ասէ՝ փառք ի բարձունս այնմ տեառն, որում վայելէ. իսկ ըստ ասոր-ւոցն՝ փրկութիւն ի բարձունս, և ըստ հայոց՝ փրկութիւն որդւոյ Դաւթի... Ով-սաննայն ըստ եբրայեցւոցն է յօդեալ յերկուց բանից. ի բոլոր բանէ և ի կի-սոյ. մին՝ որ է օսի, որ թարգմանի փըր-կեա՛ միշտ կամ փրկեա՛ զժողովուրդ քո. և միւսն՝ աննա, որ է աղաչական, որպէս ասեն եօթանասունքն, ո՛ տէր. փրկեա...»։ Երզն. մտթ. 446 «Ովսան-նալ բարձրելոյն. այսինքն փրկութիւն ի ռարձանց կամ կեցո՛ և ապրեցո՛. նոքա ձևացուցանէին զայս վասն Ղազարու յարութեանն՝ փրկիչ և ապրեցուցիչ ի բարձանց ասացեալ. իսկ սոքա ըստ խորհրդոյ հետևեալ՝ ստուգաբանութեամր

բառիցն եղանակեն զսոյն մինչև ցայսօր։ Քանզի ովսաննայն ստուգի ո՞վ սա. հարցանեն, որոց պատասխանեն հաւա-տացեալք, նա՛ է սա՝ որ զերկինս երկ-նայնովքն կազմեաց... ո՞վ սա. նա՛ ա-ռեն՝ որ ի Քորեբ հրով փայլատակեցաւ -. ո՞վ է սա... սա է թագաւորն փա-ռաց»։-Տաթև. ձմ. ճզ. գրում է. «Ով-սաննայն յեբրայեցւոցն ի մերս օրհնու-թիւն թարգմանի կամ փառաբանութիւն կամ մեծութիւն և ըստ այլում առակի՝ սա նա է ասէին, որ ի սկզբանց յաւթ-տեանց արարիչ է...»։ Նոյնը՝ ճէ. «Ով-սաննայ, որ թարգմանի փրկեա՛ զմեզ»։ -Նորերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Որեար, երոյ, եարոյ

s.

people, men, folks, persons;
աւագ —, nobility, noblemen, gentlemen.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Այս մեկնութիւնը տուաւ նախ ՀՀԲ. Նոյնն է հասկանում նաև ՆՀԲ՝ մեկնե-տվ «որք, ոյք կամ արք, իբր այրեար»։ նոյնը դարձեալ Այտնեան, Քնն. քեր. 79։ Bopp, Gram. comp. 2, 37 կասևա-ծով այր բառից է դնում։-Տէրվ. Մասիս 1881 մայիս 11՝ մեկնում է վերի ձևով և որ դնում է նոյն ընդ այր, լտ. yir։ Եա-զըճեան, Պատկեր 1890, էջ 198-209 որ «քաջ, քաջարի մարդ», հնագոյն ուր ձե-ւից, արականն է ուրհի բառի և գալիս է սանս. vira բառից։ Patrubány SA 1, 195 -եար յոգնակերտ մասնիկով որ բա-ռից, որի հետ նոյն են յն. ὄροόω, հհիւտ órr, հսաքս. aru, անգսք. earu «ժիր, կորովի»։ Մառ, Гpaм. др. aрм. яa 92 և ЗВО 1, 172-3 իբրև իր գիւտն է դնում -եար յոգնակերտով՝ որ «իշխան» բա-ռից. այս վերջինը կցում է *րար բառին որ գտնում է նաև նախարար բառի մէջ և երկուսը միասին հանում է զնդ. ratu. պհլ. radh «իշխան» ձևից. սրան իբր ապացոյց է համարում իրանեան Ναγօ-ραγαν, [arabic word] Nax*argān, [arabic word] naxa-vār տիտղոսներն ու անունները, որոնք հյ. *նախաւար ձևից դնելով՝ կցում է նախարար բառին։ Գ. Փառնակ, Անա-հիտ 1904, էջ 26 բաբել. ur «եղբայր, օգնական»։ Patrubány ՀԱ 1906. 5ճ հնխ. orior-es «ծնունդք, սերունդք» բա-ռից, իբր լտ. origo «ծնունղ», orioτ «յառնել», յն. ὄρνυμι «շարժել», հլ. ւառ-նել ևն։ Pedersen. Ցուց. դեր. 36 նոյն է համարում իր<իւր դերանուան հետ. հմմտ. ձևի համար՝ հյ. որիշ, որոյն, ի-մաստի համար՝ ռուս. լեհ. չեխ. osoba «մի անձ», որ հսլ. soboja փոխադարձ դերանուան գործիականն է։ Նոյն, Հայ. դր. լեզ. 223 արմատր դնում է որ «մի անձ»՝ տարբեր որ յարաբերականից և որ կենդանացած է համարում որն որ «այն անձը որ» ձևի մէջ։ Սագըզեան ՀԱ 1909,

334 սումեր. uր «որ, մարդ» և հյ. որ։ Karst, Յուշարձան 403 սումեր. eri «մարդ», 408 սումեր. ur «մաոռ»։ Պա-տահական պիտի լինի վրաց. ერი երի, ჭერი հերի «ժողովուրդ», որ դնում է Ա-ճառ. Արրտ. 1910, 181 և որ չի ընռու-նում Ա. Շահնազարեան, Արրտ. 1910, 572։ (Վերջինս ասում է թէ որեար գոր-ծածւում է միայն ազնուականների հա-մառ. ճիշտ չէ այս. հմմտ. Ծն. լդ. 21, 22, Սարգ. բ. յհ. Անկ. գիրք առաք. 306, բոլորն էլ սովորական մարդոց համար գործածուած. առաջին երկուսի դէմ էլ յն. ἀνϑρωποι, հմմտ. մանաւանը ծառա-յորեար բառը, որ ցոյց է տալիս թէ ծա-ռաների համար էլ կարելի է որեար ա-սել)։ Grammont MSL 20, 224 ցեղա-կից է դնում որ յարաբերականին։ Ղա-փանցեան, Նոր ուղի 1929 յնվ. էջ 339 որ «իշխան, տէր»։


Որթ, ու, ուց

s.

calf, (pl. calves);
— դիեցիկ, sucking calf;
միս —ու, veal;
— խորովեալ, roast veal;
մորթ —ու, calf-skin;
cf. Քեցեմ;
— եղանց, fawn, young deer;
— ծովային, seal, sea-calf;
cf. Փոկ;
— ոսկի ձուլածոյ, golden calf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. porthu-ձևից հմմտ. յն. πόρτις, πόρτας «հորթ, երինջ, փոքր տղայ կամ աղջիկ», սանս. [other alphabet] prthuka-«մանուկ, տղայ, անասունի ձագ», կիմր erthyl «օրպակաս ձագ», erthylu «ժամանա-կից առաջ ծնիլ», հսլ. zaprútukü «մաշկա-ձու, թերակազմ ձու», չեխ. spratek «օրպա-կաս հորթ», ուկր. vyportok «վիժուածք», հբգ. far, farro, մբգ. varre, անգսք. fearr, հհիւս. farre, գերմ. Farre, հոլլ. var, varre «ցլիկ, մատաղ ցուլ», մբգ. verse, հոլլ. vaars, գերմ. Färse «երինջ» (գերմ. *farz, *fars նախաձևերից)։ Բոլորի նախնական արմատն է հնխ. per, por «ծնիլ, ձագ բե-րել». հմմտ. լիթ. periu «թխսել», յն. πόρις «հորթուկ, ձագուկ», լտ. pario, peperi «ծնիլ, երկնել, տղայ բերել» (Boisacq 804, Waldē 562, Pokorny 2, 41 և 49, Kluge 131, Pe-tersson KZ 47, 271-273)։ Այս նոյն խըմ. բին է պատկանում նաև հյ. որդի և որով-հետև հնխ. t տալիս է հյ. ր-ից յետոյ դ, ուս-տի հյ. որդի յառաջանում է հնխ. portiyo-ձևից, իսկ որթ<հնխ. porthu-ձևից, որի p նախաձայնը աւելի հաւատարմութեամբ պա-հում է դեռ գւռ. հորթ։-Հայերէնի հետ պա-տահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] fartā «փոքր ոչխար», արամ. [hebrew word] pārtā «կով», արաբ. [arabic word] farr «հորթ», եբր. [hebrew word] par «ցուլ», որոնց համար կարծիք կայ թէ փոխառեալ են հնդևրոպականից։


Որթոդոքս, աց

adj.

orthodox.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից ուղիղ է ստուգաբանում Ոսկ. եփես. 795. «Նոքա յորթոդոքսացն կրօ-նիցն իցեն, այսինքն յուղղակարծից կամ թէ որք ուղիղ փառաւորութիւն տայ-ցեն. քանզի յերկոսեան լսի որթոդոք-սըն»։ Նորերից ուղիղ մեկնեցին նաև ՀՀԲ և ՆՀԲ։


Նողկ

cf. Նողկտալի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. ναυτίαω և լտ. nauseo «սիրտը խառնել» (երկուսն էլ ծառում ևն «նաւ» բառից)։ Հիւնք. տողուկ բա-ռից։