Definitions containing the research եղ : 10000 results

Ճակատիմ, եցայ

vn.

to be drawn up in battle array, to be marshalled for fight;
to front the enemy;
to join battle.

· Calfa

NBHL (1)

Ճակատեցան ընդ նոսա ի պատերազմ։ Ճակատեցաւ յանդիման ամաղեակայ։ Յերկնից ճակատեցան աստեղք։ Ճակատել առաջի տեառն ի վերայ ամաղեկայ։ Պատրաստեցաւ եւ ճակատեցաւ ամենայն զօրութեամբ իւրով ի վերայ արփաքսադայ արքայի։ Ճակատեցան պատերազմն ի ձորն։ Ճակատեցան դէմ յանդիման միմենաց։ Ճակատեսցին զնովաւ։ Ճակատեցարո՛ւք շուրջ զբաբելոնիւ.եւ այլն։


Ճահեմ, եցի

va.

cf. Ճահեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Տես զիա՞րդ գեղեցի կարգաւ իրքն ճահէին. (Ոսկ. մ. ՟Ա. 7։)


Ճահեցուցանեմ, ուցի

va.

to make convenient, to adapt, to fit, to suit, to accommodate.

· Calfa

NBHL (1)

Փոխանակ տերեւաբեր աղաւնոյն հոգին սուրբ զզարմանալի եւ զաստուածածագ լոյս ճահեցուցանելով. (Անան. եկեղ։)


Ճահողակի

cf. Ճահողապէս.

· Calfa

NBHL (1)

Դիպեցուցանէր զգեղարդն ճահողակի առաջի կացեալ նպատակին. (Ճ. ՟Ա.։)


Ճահողապէս

adv.

cf. Ի ճահ.

· Calfa

NBHL (1)

Դիպեցուցանէր զգեղարդն ճահողակի առաջի կացեալ նպատակին. (Ճ. ՟Ա.։)


Ճաղպատիմ, եցայ

vn.

to twist, to twine.

· Calfa

NBHL (1)

Ձգեաց ի նա զգեղարդն, բայց դարձեալ ճօճեցաւ ճաղպատեցաւ, եւ պրծաւ ապրեցաւ. (Եփր. թագ.։) cf. ՃԱՊԱՏԻՄ։


Ճաճանչաւէտ

adj.

cf. Ճաճանչաւոր.

· Calfa


Ճաճանչաւոր

adj.

radiant, brilliant, shining, refulgent, dazzling, beaming, glittering, sparkling, gleaming, resplendent, glistening, bright.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զճաճանչս. լուսափայլ. պայծառ. նշուլագեղ. շողշողուն. փալփլուն, պլպլացօղ.

Որպէս աստեղքն սակաւ ինչ ճաճանչաւոր լուսովն զգիշերն լուսաւորեն. (Տօնակ.։)


Ճայթեմ, եցի

vn.

to shiver, to splinter, to split;
to crackle, to crack, to crash;
to burst, to blow up, to chap.

· Calfa

NBHL (1)

σχάω, σχάζω, σχίζομαι scindor, laceror ψοφέω , κροτέω crepo, crepito καταρρέσσω constrepo, intersono. (լծ. թ. չաթլամագ. որպէս եւ պայթիլ՝ բաթլամագ) Խորտակիլ շառաչմամբ. ճեղքիլ. շաչել. հնչել. եւ Կայթել ցնծութեամբ.


Ճայրոտութիւն, ութեան

s.

offuscation of the sight, blearedness, purblindness.

· Calfa

NBHL (1)

Մինչդեռ փափուկքն են (եղջիւրք եղջերուաց), սկալեալ լինի իբր ճայրոտութեամբ յարեգակնային տապոյն, որպէս կաւ բրտի ի հրոյ. (Փիլ. լիւս.։)


Ճանաչեմ, ծանեայ, ծանիր, ծանուցեալ

va.

to know;
to perceive, to remark, to recollect, to recognize, to discern, to comprehend, to conceive, to understand;
չ-, not to know, to be unthankful, to forget;
— զիրաւունս, to listen to reason.

· Calfa

NBHL (1)

(լծ. թ. թանըմագ. յն. ղինօսգօ. լտ. գօկնօսգօ ). ճանչնալ. γινώσκω, ἑπιγινώσκω cognosco, agnosco, novi εἱδέω scio ἑπίσταμαι peritus sum αἱσθάνομαι sentio եւ այլն. կր. γνορίζομαι notus sum, noscor. Գիտել. (եբր. իյադա ). իրազեկ լինել. տեղեակ եւ խելամուտ գտանիլ. ոչ անգիտանալ զոք կամ զիմն.


Ճանաչողութիւն, ութեան

s.

knowledge;
recognition.

· Calfa


Ճանաչումն, ման

s.

cf. Ճանաչողութիւն.

· Calfa


Ճանապարհագնաց

s.

traveller, passenger.

· Calfa

NBHL (1)

Որդիք աջոյ թեւին՝ ճանապարհագնացք ընդ նեղ եւ ընդ անձուկն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ճանապարհադաւ

s.

highwayman.

· Calfa

NBHL (1)

Զճանապարհադաւն ի տեղւոջն սատակել. (Ոսկիփոր.։)


Ճանապարհակցիմ, եցայ

vn.

to travel with another, to be a travelling companion.

· Calfa

NBHL (1)

Երթային յեմմաւուս. եւ ճանապարհակցեցաւ նոցա յիսուս։ Կղէոպայ, որ ի գեղն եմմաւուս ճանապարհակցեցաւ ընդ քրիստոսի։ Ճանապարհակցեալ պօղոսի (ղուկաս) յամենայն վաստակս քարոզութեան. (Սկեւռ. յար.։ ՃՃ.։ Հ. կիլիկ.։)


Ճանապարհորդակից

cf. Ճանապարհակից.

· Calfa

NBHL (2)

Ճանապարհորդակից (տպ. ճանապարհակից) եղեւ նոցա ի սկզբանէ ելից նոցա յերուսաղէմէ. (Իգն.։)

Աստղն եղեւ նոցա ճանապարհորդակից. (Ոսկ. մտթ.։)


Ճանապարհորդիմ, եցայ

vn.

to travel, to make a journey;
to set off, to start, to take the road, to begin one's journey, to walk, to go.

· Calfa

NBHL (1)

Ճանապարհորդեցաւ ընդ ամենայն կիրս մարդկային կենցաղոյս առանց մեղաց. (Խոսր. պտրգ.։)


Ճանկ, աց

cf. Ճանգ.

· Calfa

NBHL (1)

Միեղջերու, որ է մեծ գազան, եւ ի վերայ ողին ճանգ. (Խոր. աշխարհ.։)


Ճանդի

s. bot. sandal-wood.

· Calfa

NBHL (1)

Պղպեղ, քափուր, ճանբար. (Խոր. աշխարհ. ձ։)


Ճանճիկ, ճկի

s.

gnat, midge, small fly;
աստուածն ակկարոնի, Baalzebub the god of Ekron.

· Calfa

NBHL (1)

μυϊώδης, μυῖα myiodes, musca. Ճանճ փոքրիկ եւ չնչին։ Առանձին անուն ձուլածոյ անճի մեծի, զոր պաշտէին յակկարոն եւ յայլ տեղիս որպէս չաստուած ճանճից. զոր յիշէ եւ պլինոս.


Ճանճիռն

s.

flay, flies.

· Calfa

NBHL (2)

Շնչեսցէ տէր՝ ճանճռանն. շնչեսցէ ասէ, տէր ճանճռանն եւ մեղուին. (Գէ. ես.։)

Ո՛վ բերան հայհոյիչ, յորժամ հասանի օր մահուան քո, յայնժամ դնեն ճանճիւռն հրեղէն ի բերան քո, եւ քարշեն ի գեհենն. (Եփր. քրզ.։)


Ճաշաժամ, ու

s.

dinner-hour, dinner-time.

· Calfa

NBHL (1)

Մինչդեռ ճաշաժամուն ի սեղանն էին. (Լաստ. ՟Ժ։)


Ճաշակական, ի, աց

adj.

gustative.

· Calfa

NBHL (1)

Յորժամ զլեղւոյ ոք զանուն բերէ, եւ ճաշակական մասն կենդանւոյ. (Դամասկ.։)


Ճաշակակից

cf. Ճաշակից.

· Calfa

NBHL (1)

Արդարք եղիցին ճաշակակիցք քո. (Սիրաք. ՟Թ. 22։)


Ճաշակարան

s.

mouth, taste, palate.

· Calfa

NBHL (1)

Մեղուն քաղցրացոյց զճաշակարանն։ Անյաղթ բարձր.։


Ճաշակաւորութիւն, ութեան

s.

"degustation;
cf. Ճաշակելիք."

· Calfa


Ճաշակեմ, եցի

va. fig.

to taste, to try, to relish;
to eat, to feed;
to drink;
to experience;
— զմահ, to die;
— զաշխարհ, to enjoy the world or its pleasures;
— զքաղցրութիւն խաղաղութեան, to taste the sweets of peace.

· Calfa

NBHL (2)

Ճաշակել ի շիկաթանէ։ Ոչինչ ճաշակեմ։ Ոչ ճաշակեաց հաց։ Ճաշակեցի սակաւ մի ի մեղուէս։ Ճաշակելով ճաշակեցի սակաւ մի մեղր։ Ճաշակեաց զջուրն գինի եղեալ։ Ճաշակեցին յերկնաւոր պարգեւացն։ Ոչ ճաշակեսցեն զմահ.եւ այլն։

Բժիշկքն ի խիւսէ եւ ի դեղոց՝ զոր կազմեն հիւանդաց, նախ ինքեանքն ճաշակին. (Տօնակ.։)


Ճաշակից, կցի, կցաց

s.

dinner-companion or table-companion, messmate, guest.

· Calfa

NBHL (2)

Սեղանակից լինել նմա եւ ճաշակից (կամ ճաշակակից). (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

σύνδειπνος conviva եւ παράσιτος coenarum adsecla. որ եւ ՃԱՇԱԿԱԿԻՑ. Սեղանակից.


Ճաշակումն, ման

s.

act of tasting or eating;
Holy Communion;
consumption.

· Calfa

NBHL (1)

Յաղագս ոչ ի դէպ ժամու ճաշակմանն. (Յհ. իմ. եկեղ.։)


Ճաշատուն, տանց

cf. Ճաշարան.

· Calfa

NBHL (3)

ՃԱՇԱՏԵՂ ՃԱՇԱՏՈՒՆ ՃԱՇԱՐԱՆ. Տեղի ճաշելոյ. սեղանատուն. սեղան. բազմական.

Ի ճաշատեղս (կամ ի ճաշակատեղս) նոցա հայեցան. (Եղիշ. ՟Ը։)

Ի գալ յեկեղեցին, եւ ի ճաշատուն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ճաշարան, աց

s.

dining-hall, dining-room;
refectory.

· Calfa

NBHL (3)

ՃԱՇԱՏԵՂ ՃԱՇԱՏՈՒՆ ՃԱՇԱՐԱՆ. Տեղի ճաշելոյ. սեղանատուն. սեղան. բազմական.

Ի ճաշատեղս (կամ ի ճաշակատեղս) նոցա հայեցան. (Եղիշ. ՟Ը։)

Ի գալ յեկեղեցին, եւ ի ճաշատուն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ճապաղեմ, եցի

va.

to spread, to disperse, to satter;
to divert, to entertain;
— զինչս, to squander away, to waste, to dissipate.

· Calfa

NBHL (1)

եւ չ. իսկ կր. իբր ձ. σκορπίζω dissipo, spargo διαχέω diffundo. Ծաւալել, սռփել, իլ. զեղուլ, ցնդել, ցրուել, իլ. պարապել. զբաղիլ.


Ճապաղումն, ման

s.

dispersion;
effusion;
distraction;
dissipation.

· Calfa

NBHL (2)

Ժողովեմ զձեզ յեկեղեցի ի ճապաղմանէ մեղացն. (Լծ. ածաբ.։)

σκεδασμός dissipatio, dispersio. Ճապաղելն, իլն. ճապաղք. ճապաղիք. ծաւանումն. զեղումն. մանաւանդ՝ ցնդումն. պատաղումն


Ճառագայթ, ից

s. geom. ast.

ray, beam, radiation;
light, splendour, brightness, brilliancy;
radius;
— տանելի, vector radius;
—ս արձակել, to irradiate, to beam, to emit rays.

· Calfa

NBHL (1)

Ճառագայթք նոցա իբրեւ զլոյս եղիցին. (Լմբ. ՟Գ. 3։)


Ճառագայթատեսիլ

adj.

cf. Ճառագայթափայլ.

· Calfa

NBHL (2)

Ճառագայթատես լուսով։ Ճառագայթատեսիլ ակամբք շրջապատեալ. (Փիլ. լին.։ Անան. եկեղ.։ Ճ. ՟Ա.։)

Ճառագայթատես լուսով։ Ճառագայթատեսիլ ակամբք շրջապատեալ. (Փիլ. լին.։ Անան. եկեղ.։ Ճ. ՟Ա.։)


Ճառագայթաւէտ

adj.

cf. Ճառագայթափայլ.

· Calfa

NBHL (1)

Զլուսասփիւռ ճառագայթաւէտ զհաւատս ծաղկեցուցանէր յեկեղեցւոջ. (Յհ. կթ.։)


Ճառագայթեմ, եցի

vn.

to radiate, to emit rays, to shine, to blaze, to dazzle, to glitter, to sparkle, to enlighten, to scintillate.

· Calfa

NBHL (1)

Զգիշեր ճառագայթեցեր փայլատակմամբ հրոյ։ Ճառագայթեցեր ի նմա (յերկինս) զարեգակն եւ զլուսին եւ զաստեղս. (Ճշ.։)


Ճառագրեմ, եցի

va.

to write, to describe, to narrate.

· Calfa


Ճառական, ի, աց

adj.

belonging to a discourse, discursive;
narrated, described;
— իմաստք, literal sense.

· Calfa

NBHL (1)

Այսոքիկ ճառական իմաստք։ Ճառական տեսութեանցս եղաք քննօղ. (Վրդն. երգ.։ Նչ. եզեկ.։)


Ճառեմ, եցի

va.

to discourse, to make a discourse;
to treat;
to narrate, to relate;
to recount, to tell, to recite, to speak.

· Calfa

NBHL (1)

Վասն մարտիրոսաց ճառել բանիւ։ Յաղագս անբանից արանց ճառել։ Ճառէր զինքենէ զխոնարհագոյնսն։ Զմարդեղութենէն եւ զխաչէն ճառէ։ Զեղբօրէն զիա՞րդ ոչ ճառեաց. (Յճխ. ՟Ժ՟Զ։ Խոր. ՟Ա. 2։ Խոսր.։ Նանայ.։ Շ. մտթ.։)


Ճարակեմ, եցի

va. fig. vn.

to lead the flocks out to pasture, to feed, to pasture;
to remedy, to cure;
to attack, to corrupt, to waste, to devour, to consume;
to pasture, to graze, to browse, to feed, to bait, to feed or live upon, to eat;
to expand, to extend, to dilate, to propagate, to diffuse, to spread;
to take root, to get rooted;
to be cured;
— զանձն, to fatten oneself;
բոցն հողմավար ծաւալեաւ —կէր, the flames, driven by the wind, continued to spread;
յանհնարինս —կէր ի սիրտս նոցա, a deep wound rankled in their hearts;
ցաւն որ յոսկերս նորա —կէր, a pain which penetrated to the very marrow of his bones.

· Calfa

NBHL (3)

Մեղր ի մկանց ճարակեալ. (Նար. ՟Ծ՟Զ։)

Բոց գիտէ ճարակել զեղէգն։ Ցաւն օր ըստ օրէ աճէ, եւ ճարակէ զմարմինն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։ Սարգ. յկ. ՟Դ։)

Մերթ եւս՝ որպէս Ճար եւ ճարակ առնել, լինել. դարմանել դեղով կամ հնարիւք.


Ճարճատիմ, եցայ

vn.

to crack, to crackle, to crepitate.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զփայտ չոր՝ որ ճարճատէ ի ճեղքելն, այնպէս ճարճատէին ի վերայ նոցա զէնքն. (Մամիկ.։)


Ճարճատիւն

cf. Ճարճատումն.

· Calfa

NBHL (1)

Եղեւ ճարճատումն որպէս ի տապակէ, եւ անկան որպէս կեղեւանք յանձնէն. (Հ=Յ. յնվր. ՟Բ.։)


Ճարճատումն, ման

s.

crackling, creaking, crepitation, crick-crack, crash, burst.

· Calfa

NBHL (1)

Եղեւ ճարճատումն որպէս ի տապակէ, եւ անկան որպէս կեղեւանք յանձնէն. (Հ=Յ. յնվր. ՟Բ.։)


Ճարպաւոր

adj.

fat, greasy, full of grease, adipose.

· Calfa

NBHL (1)

Գինեբեր, եւ հացաւէտ, եւ ճարպաւոր եղեւ։ Պարարտ ճարպաւոր լուսոյն աշխարհի. (Վրդն. երգ. եւ Վրդն. ծն.։)


Ճարպովին

adv.

with all its fat.

· Calfa

NBHL (1)

Եւ զերկուս երիկամունսն ճարպովին՝ դիցես ի վերայ սեղանոյն. (Ել. ՟Ի՟Թ. 13. 22։ Ղեւտ. ՟Թ. 19։ Կանոն.։)


Ճարտասան, ի

s.

orator, rhetorician, rhetor, eloquent person.

· Calfa

NBHL (2)

Եթէ արամազդ ճարտասան է, եւ արհեստ այս է ամենագեղեցիկ. (Պղատ. մինովս.։)

Ոչ եթէ մարդկեղէն ինչ ճարտասան խօսիւք. (Պետր. սիւն. ի կոյսն.։)


Ճարտասանական, ի, աց

adj.

oratorical;
—ն, cf. Ճարտասանութիւն.

· Calfa

NBHL (1)

Կուրաց եւ համերց լոյս, եւ լեզու ճարտասանական. (Անան. եկեղ։)


Ճարտարաբան

cf. Ճարտարախօս.

· Calfa

NBHL (1)

Ապեղէս, այր ճարտարաբան։ Այր հանճարեղ եւ ճարտարաբան. (Գծ. ՟Ժ՟Ը. 24։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Զ. 18։)