Definitions containing the research եղ : 10000 results

Երախտաւոր, աց

adj. s.

thankful;
benefactor, beneficent, obliging.

· Calfa

NBHL (1)

Առաւել առ ձեզ եղեւ երախտաւոր. (Խոր. ՟Գ. 51։)


Երակ, աց

s. fig.

vein;
string, filament, fibre;
metallic vein;
slender thread;
pulse;
պնգել զ—ս, զննել զթնդիւնս —ի, to feel the pulse of;
զարկ, թնդիւն —ի, beating, throbbing;
— առնուլ, հատանել, to breathe a vein, to bleed, to let blood;
զննել զ—, to sound.

· Calfa

NBHL (3)

Ի բարիոք երակէն նորա բարւոք որդին եղեւ։ Ի միջի երակք եւ խողովակք արեան, եւ է մարմին եւ ի վերոյ քան զերակս արեանն, եւ ի ներքոյ քան զերակսն. (Եզնիկ.։)

Դեղ արբուցանել, կամ երակ հատանել. (Հց. աթ. կիւրղ.։)

Որպէս ի տեղի ոսկեհան ... եւ ո՛չ զսուղ ինչ կոշտ՝ որ յերակին, ներեսցէ ոք ի տեղւոջն թողուլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 35։)


Երակահատ, աց

s.

bleeder;
lancet.

· Calfa

NBHL (1)

Երակհատ դեղ է, որ փութապէս թօթափէ զժահահոտութիւնս անյայտս. (Կլիմաք.։)


Երամակ, աց

s.

herd, flock, cattle;
— ձիոց, stud;
— այծից, ոչխարաց, flock of goats, of sheep;
— խողից, herd of swine.

· Calfa


Երամակից, կցի, կցաց

adj.

of the same flock, or company.

· Calfa

NBHL (1)

Նոցա երամիցն զքեզ ցանկացի՛ր առնել երամակից. (Նեղոս.։)


Երամանամ, ացայ

vn.

to assemble in troops, to flock, to go in company.

· Calfa

NBHL (1)

Ընդ ամենայն լուսեղէնսն խառնեալ դասս երամանան. (Ճ. ՟Գ.։)


Երամապետ, աց

s.

chief, keeper of a flock, or herd, shepherd.

· Calfa

NBHL (1)

Թեւաբուսիկ եղեալ արդարոցն երամք՝ թռչին լուսափայլեալք, նոցին (հրեշտակաց) համակարգելով երամապետիցն խմբից. (Շ. հրեշտ.։)


Երանալից

adj.

happy, full of felicity.

· Calfa


Երանաւետեալ

adj.

happy;
that is declared happy.

· Calfa

NBHL (1)

Երանաւետեալք ի հոգեղէն զուարթնոց. (Շար.։)


Երանաւոր

cf. Երանելի.

· Calfa

NBHL (1)

Երանաւոր խոստմանն տեղի։ Երանաւոր դաւանութիւն պետրոսի։ Երանաւոր կերպադրութիւն անճառելի. (Նար.։)


Երանի՜

s.

adj int. happy! cf. Երանութիւն;
— թէ, if it please God! would to Heaven! — նմա որ, happy he who;
— քեզ ! how happy you are! lucky fellow! fortunate man ! — տալ, —ս կարդալ ումեք, to deem or consider some one happy.

· Calfa

NBHL (2)

Երանի՛ ամենեցուն՝ ոյք յուսացեալ են ի տէր։ Երանի, ում (կամ որում) թողութիւն եղեւ մեղաց։ Երանի առն, կամ երանի իցէ առն, որ, եւ այլն. (Սղ.։ եւ Առակ.։)

Արդարեւ երանի՛ զազատեալսն ի տրտմութեան տեղւոյ։ Երանի՛ զամենեսին։ Երանի՛ է զարժանացեալս այսմ պարարման եւ ցնծութեան։ Արդարեւ երանի է զայնպիսին. (նոր ձեռ. երանելի՛ է զայնպիսին) (Լմբ. սղ.։)


Երանիկ

cf. Երանեակ.

· Calfa

NBHL (1)

Փափկակեաց, բարեկեցիկ, դիւրասնունդ, երանիկ, երջանիկ, չարայօժար եւ մեղասէր. (Վեցօր. ՟Ե։)


Երանութիւն, ութեան

s.

felicity, happiness, beatitude;
—ք աշխարհի, fortune, wealth;
—ք Տեառն, the beatitudes of J.-C.;
— քո, ձեր, իւր, thy, your, his blessedness, your holiness;
Your Grace.

· Calfa

NBHL (2)

Անկեալ յերանութեանցն՝ եղկելի ամենեցուն եղեւ. (Խոսր.։)

Որ եղկելոյս ինձ ծածկեցեալն է, քումդ երանութեան մերձաւոր է. (Նար. ՟Ծ՟Է։)


Երանք, նաց

s. pl. groin;
loins, reins;
hip, haunch, thigh;
knees;
lap;
առաջակողմն —նաց, mons Veneris;
քունջ —նաց, groin;
ելանել յերանաց ուրուք, to be horn of, to spring from the loins of;
լինել յերանս հօր իւրոյ, to be yet in the loins of his father;
զ—նս ածել ի վերայ, to infork, to mount, to ride.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր ասէ, դի՛ր զձեռն քո ընդ երանաւ իմով... Հրամայէ դնել մերձ ի տեղւոջ ծննդականացն՝ առակելով մաքուր խօսս մերձաւորութեան ... ստուգաբանապէս (ըստ յն) զերանն ասել՝ զայն, որ ոչ ծորէ ոգւոյն տեղի. (Փիլ. լին. ՟Դ. 86։)


Երաշխաւոր, աց

s.

pledge, guarantee, surety, answerable, responsible;
assurer, certifier;
— լինել՝ կալ, to be, to become surety or guarantee;
cf. Երաշխաւորեմ.

· Calfa

NBHL (2)

Սա՞ է երաշխաւորն եւլոժի. այո՛ տէր, սա է երաշխաւորն նորա։ Դու երաշխաւո՛ր կաց անձին նորա։ Ընդէ՞ր առաւել քան զկար քո երաշխաւոր եղեր ումեք. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

(Իմաստասէրք) բարեացն եւեթ երաշխաւորք եղեն եւ առիթ. (Պիտ.։)


Երաշտահաւ, ու

s.

tom-tit, tit-mouse.

· Calfa

NBHL (1)

Թռչունն՝ որ ի թռիչս քաղէ զկերակուրն, երաշտահաւ ասեն. լորոյ չափ է, ի դարափոսս բնակէ, ագի ունի՝ կոտոշ կտուց, եւ ծիրանեգոյն փետուր. զմեղուքն քաղէ ի թռչման. (Վանակ. հց.։)


Երաշտանամ, ացայ

vn.

to dry, to become dry (speaking of earth or air).

· Calfa

NBHL (1)

Զերաշտացեալ տեղիսն բազմաջուրս գործել. (Պղատ. օրին. ՟Զ։)


Երաշտութիւն, ութեան

s.

dryness, aridity.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զեղէգն լի երաշտութեամբ. (Նաւում. ՟Ա. 10։)


Երասան

s.

bridle, curb, rein, snaffle;
halter;
scatch, bit;
— արկանել, to bridle, to put on a halter.

· Calfa

NBHL (1)

Զի եղիցի միտք պինդ ունել զերասանակս շրթանց. (Եփր. համաբ.։)


Երասանակ, աց

cf. Երասան.

· Calfa

NBHL (1)

Զի եղիցի միտք պինդ ունել զերասանակս շրթանց. (Եփր. համաբ.։)


Երասանակալ

adj. s. that holds the bridle or the rein, coachman, driver;
conductor, leader.

· Calfa

NBHL (1)

Երասանակակալ եղեալ՝ առ աստուած զամենայն շարժմունս դարձուցանէր։ Իբրեւ զքաջ երասանակակալ ի վերայ առաքինութեան կառաց նստեալ. (Ճ. ՟Ա.։)


Երաստան, աց

s.

buttock, arse, fundament;
հարկանել զ—նս, to flog;
հարուած, գան —նաց, flogging;
հարկանիլ յերաստանն, to be subject to, or afflicted with hemorrhoids.

· Calfa

NBHL (1)

ἔδρα anus, podex Նստոյք. յետոյք մարմնոյ՝ որով լինի նստել. որպէս եւ Նստարան ի նոյն ձեւ. եւ Թանչ ի նմին վայրի. նստուկ տեղը .... cf. պէսպէս առմամբ. (՟Ա. Թագ. ՟Ե. եւ ՟Զ։)


Երբեմն

adv.

sometimes, now and then, from time to time;
—, էր —, յ— ժամանակի, once, in days of yore, in byegone times, of old, of yore, already, formerly, in time past;
-..., -..., now …, now ...;
at times ..., at other times...;
some-times..., sometimes..., at one time..., at another;
one while..., onother while;
— այս ինչ՝ — այն ինչ, now one thing, now another.

· Calfa

NBHL (2)

Էր ուրեք արդեօք՝ զի էի ... եկն երբեմն եհաս՝ զի եղէ. (Նար. ՟Ծ՟Զ։)

πότε aliquando, jam, olim, modo Մերթ. է՛ զի. է՛ր զի. եղեւ ժամանակ. յառաջն. եւ Եկեսցէ ժամանակ, զի. ատենով, ատեն մը, ատեն կըլլայ որ.


Երբէք

adv.

sometimes, from time to time;
never, at no time;
—, ոչ —, մի —, never, no, not, for ever;
ոչ — իկեսցէ, — ոչ եկեսցէ, he will never come;
մի —, — մի զլանար, do not refuse him;
է՝ էր —, երբէք երբեք, from time to time, now and then, ever and annon;
— ուրեք, sometimes.

· Calfa

NBHL (4)

Ապա է՞ր երբէք, զի չէր իսկ հիւղն։ Է՛ երբէք, զի վասն մեղաց իսկ լինին այսպիսի տանջանք, եւ է երբէք՝ զի պատահարք պատահեն. (Եզնիկ.։)

Ո՛չ ամենայն տեղի եւ ժամանակ ... այլ է երբէք եւ ուրեք. (Յհ. իմ. պաւլ.։)

Թագաւորեսցեն յիս յառաջ մեղք (ասեն), եւ ապա երբէք թագաւորեսցէ յիս տէր. (Սեբեր. ՟Ժ։)

Հնազանդեցուցից զանդամս իմ զէն մեղաց եւ անօրէնութեան, եւ ապա երբէք ուրեք հնազանդեցուցից զէն արդարութեան ի տէր. (Սեբեր. ՟Ժ։)


Երգաբանեմ, եցի

vn.

to sing, to celebrate, to praise.

· Calfa

NBHL (1)

Զկոյսն սուրբ երգաբանեալ։ Որ ի զօրաց հոգեղինաց երգաբանի սրբուհին. (Շար.։)


Երգակ

cf. Երգեցիկ.

· Calfa


Երգակից, կցի, կցաց

s.

that sings together or with another;
— լինիմ cf. Երգակցիմ.

· Calfa

NBHL (1)

Երկնայնոց դասուցն եղեն երգակից. (Շար.։)


Երգակցիմ, եցայ

vn.

to sing together, to accompany.

· Calfa

NBHL (1)

Անմարմնոց հոգեղինացն երգակցելով. (Շար.։)


Երգարան, աց

s.

singing book;
place of songs;
musical instrument;
— տարրաբանական, chemical harmonicon.

· Calfa

NBHL (1)

Գործի եւ ընդունարան երգոց. այսինքն նուագարան, եւ մատեան երգոց, կամ երգք. եւս եւ որպէս Տեղի երգոց եւ պարուց.


Երգեմ, եցի

va.

to sing;
to praise;
to play;
— թռչնոց, to warble, to chirp;
— քնարաւ, to play on the lyre.

· Calfa

NBHL (1)

ᾅδω cano, canto եւ այլն. Նուագել զերգս. եղանակել. օրհնել ձայնիւ. յօրինել եւ ասել զերաժշտական բանս. բան կարդալ.


Երգեցող

s.

singer;
song-writer, composer;
musician;
chorister.

· Calfa

NBHL (1)

ԵՐԳԵՑՈՂ. Սեպհականեալ անուն քաջ երաժշտաց եկեղեցւոյ, որ արարին երգս շարականաց եւ տաղից. որպէս սուրբն ռոմանոս երգեցող՝ առ յոյնս, եւ սուրբ ներսէս շնորհալի ի հայս, զոր ներսէս երգեցող կոչեն տէր իսրայէլ. յնս. ՟ժը. եւ կիրակոս գետկացի. օգոստ. ՟ժգ։


Երգեցողութիւն, ութեան

s.

singing.

· Calfa

NBHL (2)

ᾇσμα cantus, canticum Երգելն. եւ Երգաբանութիւն. կարդացմունք եկեղեցւոյ.

Ո՞յց են նշանակիչք աստուածայինն երգեցողութիւնք. (Մաքս. եկեղ.։)


Երգիծանեմ, գիծի

va.

to bite, to tear, to jeer, to cavil, to nettle, to irritate.

· Calfa

NBHL (3)

Փոխանակ զի գոհասցին, սկսան սիրտք նոցա երգիծանել մեղօքն։ Աւելին՝ զոր գողացաւ եւ եկեր, եգիծ զնա. (Եփր. ել. եւ Եփր. օրին.։)

Շտեմարանք երգիծանին յոլովութեամբ մթերիցն նեղեալք. (Բրս. սղ.։)

Կրկին կաղացի ... ըստ երգիծանելոյն հեղիու. (Նար. ՟Կ՟Դ։)


Երգիծանութիւն, ութեան

s.

laceration;
sarcasm;
satire, jeering, taunting.

· Calfa


Երգիծանումն, ման

s.

cf. Երգիծանութիւն.

· Calfa


Երգիծումն, ման

s.

cf. Երգիծանութիւն.

· Calfa


Երգիծեցուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (1)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիծուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (1)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիոն, աց

s.

organ;
— հարկանել, to play on -.

· Calfa

NBHL (2)

ὅργανον organum որ եւ ԵՐԳԵՀՈՆ, ՂԱՆՈՆ. Բառ յն. օ՛րղանօն. այսինքն Գորի նուագաց. նուագարան. որ առ ննախնիս էր որպէս մըսխալ, այսինքն սրինգ բերանով փչելի բազմաթիւ եղեգամբք աշտիճանաբար. եւս եւ բազմափող ջրահնչակ. եւ առ յետինս շինեցաւ մեքենայ հողմաբեր օդով բքոց՝ հանդերձ բաշխմամբ մատանց.

Վիգալիոս զերգեհոնսն սազեաց ... Մատամբ հարկանել ի յերգեհոնսն. վասն զի նախ զնոյն երգեհոնսն բերանով հնչեցուցանէին. եւ այն եւս ո՛չ էր ի պուկս կապարեայ շարեալ, այլ յեղեգնեայ. (Մարթին.։)


Երգիչ, չի, չաց

cf. Երգեցող.

· Calfa

NBHL (1)

Երգիչ եւ պատմիչ թշուառութեանցն եղեալ (քամ), ոսոխ եւ ամբաստան լինի. (Փիլ. լին. ՟Բ. 71։)


Երդմնեցուցանեմ, ուցի

va.

to make swear;
— զդեւս, to conjure, to adjure, to exorcise.

· Calfa

NBHL (1)

Առանձին առմամբ յեկեղեցական կարգի՝ է Յանուն աստուծոյ սաստել այսոց պղծոց.


Երդմնի

s. adj.

oath;
swearer;
— առնել՝ լինել, to swear, to affirm or ratify by oath.

· Calfa

NBHL (1)

Երդմնի եղեւ նոցա». յն. երդուաւ. (՟Ա. Մակ. ՟Է. 15։)


Երդնում, երդուայ

vn.

to swear, to take an oath;
to curse, to detest;
սուտ —, to swear falsely, to perjure one's self, to take a false oath;
— յանձն իւր, to swear to one's self.

· Calfa

NBHL (1)

Երդուի՛ր ինձ յաստուած՝ չմեղանչել ինձ։ Յանձն իմ երգուայ, ասէ տէր։ Երդուարո՛ւք ինձ ի տէր աստուած։ Երդնուցուն յանուն տեառն զօրութեանց։ Երդուաւ տէր ի սրբութիւնս իւր։ Երդումն՝ զոր երդուաւ, եւ այլն։ Յո՞ արդեօք երդնու աստուած, եթէ ոչ յինքն. եւ ասի երդնուլ՝ վասն մերոյ տկարութեանս. (Փիլ. լին.։)


Երդումն, դման

s.

oath;
սուտ —, perjury, false oath;
— դնել, տալ, to take an oath, cf. Երդմնեցուցանեմ;
— տալ հավատարմութեան, to take the oath of fidelity, to swear fidelity;
ստել զ—, to take a false oath, to break an oath;
անհաստատ —, an unstable oath, a drunkards oath;
ձակել յերդմանէ, to unbind, to liberate from an oath, to release from an engagement.

· Calfa


Երեակ

cf. Երեկ.

· Calfa

NBHL (1)

Երթեալ եղբօրն ընդ երեակս. (Վրք. հց. ձ։)


Երեամ

s. adj. adv.

three years;
of three years;
—, զ—, յ—, in or during three years, every three years.

· Calfa


Երեկեմ, եցի

vn.

cf. Երեկանամ.

· Calfa

NBHL (1)

Երկու աւուրս երեկեաց. (Ճ. ՟Գ.։ եւ Ոսկ. յհ. ուր տպ. 683. տեղի ետ անդէն։)


Երեկոյ, ի

s. adv.

evening;
ընդ երեկոյս, towards -;
բարի —, good —, good night.

· Calfa

NBHL (2)

Եւ եղեւ երեկոյ, եւ եղեւ վաղորդայն. (Ծն. ՟Ա. 5։)

Իբրեւ երեկոյ եղեւ։ Իբրեւ եղեւ երեկոյ։ Եւ էր երեկոյ։ Իբրեւ երեկոյ լինէր.եւ այլն։


Երեկոյի

adj.

of the evening;
երեկոյին, towards evening.

· Calfa

NBHL (1)

Առաւել քան զամենայն ժամանակս՝ յերեկոյին ժամուն եղիցի քեզ զգուշութիւն ի վերայ խորհրդոց քոց. (Վրք. հց. ՟Բ։)


Երեկոյին

adj.

cf. Երեկոյի.

· Calfa

NBHL (2)

Առաւել քան զամենայն ժամանակս՝ յերեկոյին ժամուն եղիցի քեզ զգուշութիւն ի վերայ խորհրդոց քոց. (Վրք. հց. ՟Բ։)

Երեկոյին գայ ի գեղն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)