Definitions containing the research ել : 10000 results

Բնականութիւն, ութեան

s.

nature, naturalness;
simplicity.

· Calfa

NBHL (1)

Ոչինչ զգացուցի մարմնոյ եւ արեան, զառաքելոցն ակնարկէ, եւ բնականութեամբ անուամբ կոչէ զնոսա. (Ոսկ. գղ.։)


Բնակարան, աց

s.

habitation, house, home, lodging, dwelling, chamber.

· Calfa

NBHL (2)

οἱκητήριον, κατοικητήριον habitaculum, domicilium Բնակետղ. տուն եւ տեղի բնակելոյ. որ եւ ԲՆԱԿՈՒԹԻՒՆ ասի. օթեւան. օթարան. ընդունարան. եւ Տաճար. տուն տեղ.

Լեառն դիտակ, եւ բնակարան վկայիցն։ Ի բնակարանս հրեշտակաց, եւ մարդկան քաւարան։ Զքեզ կոյս եւ մայր եւ բնակարան աստուածային ներմարդութեանն։ Զբնակարան անսկզբնակից որդւոյն։ Զմիածնի որդւոյ քո զբնակարան (այսինքն կրօղ յարգանդի)։ Այսօր զբնակարան հոգւոյն սրբոյ (այսինքն զընդունարան.) եւ այլն։ Բնակարան հաճութեան կամաց անեզն աստուածութեան։ Վերակարգելոց թուոցս այսոցիկ բնակարան բաղձալի. (Նար.։)


Բնակաւոր, աց

adj.

settled resident, natural

· Calfa

NBHL (2)

Զքո բնակաւոր հեզութիւնդ (յն. զըստ բնութեան) ի չբնակաւոր գազանութիւնն հաներ։ Քան զայլսն առաւել բնակաւորք (յն. բնականագոյնք). (Ոսկ. մ. ՟Ա. 4. եւ 17։)

Յաղթել բնակաւոր կարեաց մարմնոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա. եւ ՟Ժ՟Բ։)


Բնակեմ, եցի

vn.

to inhabit, to dwell, to lodge, to reside, to make abode, to sojourn, to settle, to occupy;
—ի միասին, to cohabit.

· Calfa

NBHL (7)

ԲՆԱԿԵՄ ԲՆԱԿԻՄ. οἱκέω, κατοικέω, ἑνοικέω habito, inhabito, σκηνόω, κατασκηνόω commoveor tamquam in tabernaculo, καταλύω diversor եւ այլն. որ եւ ԲՆԱԿԱՆԱԼ. Բնակ լինել, նստել իբրեւ ի բուն տեղւոջ եւ ի բնիկ տան. բունել. որջանալ. տաղաւորիլ. դադարել. զետեղիլ. օթեւանիլ. հանգչիլ. կալ մնալ ուրեք.

բնակէ կամ բնակի, եսցէ կամ ցի, կել. դիմազ. կր. κατοίκηται habitatur եւ այլն. Ըստ յն. ոճոյ, Բնակութիւն կամ բնակելի լինել. շէն լինել. բնակիչս ունել.

Բնակել ի ծակս վիմաց։ Զխաչինս՝ որ բնակեալ են առանձինն յանտառի։ Ընդ հովանեաւ նորա թռչնոց երկնից բնակել։ Թռչունք երկնից բնակեալդ ես յերկինս։ Բնակել Քրիստոսի հաւատովք ի սիրտս ձեր։ Ես եկից եւ բնակեցայց ի միջի քում։ ԲԱնն մարմին եղեւ, եւ բնակեաց ի մեզ։ Հոգին՝ որ բնակեաց ի մեզ։ Ի ձեռն հոգւոյն սրբոյ ի մեզ բնակելոյ։ Բանն Քրիստոսի բնակեսցէ ի ձեզ առատապէս. եւ այլն։

Ի նմա հաճեցաւ ամենայն լրումն աստուածութեանն բնակել։ Ի նմա բնակէ ամենայն լրումն աստուածութեանն մարմնապէս (այսինքն միանալով աստուածութեան ընդ մարդկութեան յանձին բանին). եւ այլն։

Որ հաճեցաւ ի սմա բնակել, ի սմանէ ոչ մեկնեցաւ, այլ բնակեաց, բնակէ, եւ բնակեսցէ. (Անյաղթ բարձր.։)

Յորում առաւել բնակեաց բան նորա եւ աւանդութիւն. (Նար. առաք.։)

Ոչ բնակեսցէ (Բաբելոն) յաւիտեանս ժամանակաց։ Բնակեսցի քաղաքդ այդ յաւիտեան։ Բնակեսցին քաղաքք, եւ աւերակք շինեսցին։ Զքաղաք մի ... բնակեցեալ զօրօք. (Ես. ՟Ժ՟Գ. 20։ Երեմ. ՟Ժ՟Է. 25։ Եզեկ. ՟Լ՟Զ. 10։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 13։)


Բնակետղ

s.

dwelling, lodging, residence, abode, station.

· Calfa

NBHL (1)

Ուր բնակետղն է անբաւ բիւրոց բնակելոցն ի լոյս. (Համամ առակ.։)


Բնակեցուցանեմ, ուցի

va.

to lodge.

· Calfa

NBHL (3)

Եւ որպէս οἱκίζω . յորմէ οἵκισμα Բնակութիւն առնել զտեղի ինչ. հիմնել.

Բնակեցուցանել յանդիման դրախտին, կամ ի բարւոք երկիր, ի տան, ի տաղաւարս, ի վայրի դալարւոջ.եւ այլն։

Եռակի զսպպայսն բաժանելով՝ երիս քաղաքս բնակեցուցանել։ Այլ է ճշմարտապէս օրինադրութիւն, եւ բնակեցուցանելն զքաղաքսն՝ ամենեցուն կատարելագունից առաքինութեամբ տրանց. (Պղատ. օրին. ՟Ա. ՟Գ։)


Բնակից, կցի, կցաց

adj.

of the same nature or essence, consubstantial;
that dwells together, cohabitant.

· Calfa

NBHL (2)

Զի թէ ամենայն ինչ հօր՝ նորա է, յայտ է թէ եւ հոգին հօր՝ նորա բնակիցէ ... Զհոգին զիւր բնակից ետ ի կենդանութիւն մեռելութեան աշխարհի. (Ոսկ. ես.։)

(Փարաւոն) լինելով անդնդային խորոցն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Բնակութիւն, ութեան

s.

habitation, inhabitation, inhabitanee, dwelling, residence;
station, lodging, home, establishment, house;
habit, custom.

· Calfa

NBHL (4)

οἵκησις, οἵκισμος, κατοίκησις, κατοικία habitatio, habitaculum եւ այլն. Բնակելն. բնակիլն.

Լաւ համարէին զգազանաբար բնակութիւնն աստուածապաշտութեամբ ի քարանձաւս կելոյ. (Եղիշ. ՟Է։)

Մանաւանդ՝ Բնակարան. տուն եւ տեղի բնակելոյ. յարկ. բուն կայանն.

Եթովպացի գոլ ասելով՝ յաղագս բնակութեան սահմանացն ընդ Եգիպտոս. (Խոր. ՟Ա. 4։)


Բնակունակ կայտնք

s.

sepulchres.

· Calfa

NBHL (1)

ԲՆԱԿՈՒՆԱԿ ԿԱՅԱՆՔ. Գերեզման. շիրիմ. որ եւ Բնակ ասի, որպէս բուն եւ յերկար բնակելի տեղի.


Բնակցութիւն, ութեան

s.

consubstantiality;
cohabitation.

· Calfa

NBHL (4)

ԲՆԱԿՑՈՒԹԻՒՆ. συνοίκησις, συσκηνία contubernium Բնակակցութիւն. ի միասին բնակելն, որ լինի իւիք ընտանութեամբ.

Յաղագս բնակցութեանն առ նա ելանէ. Տօնակ.։

Ետ նմա օգնական զկինն, եւ արար զնա բնակել ըստ նմա. քանզի գիտէր թէ բազում լինէր նոցա օգուտ ի բնակցութենէս յայսմանէ։ Բազում շահս տեսանեմք, որ եղեւ ի բնակցութենէ առ միմեանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 18։)

Անճառելի է խնդութիւնն (յերկինս), եւ ընդ հրեշտակս բնակցութիւնն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)


Բնաշխարհ

s.

country, reign.

· Calfa

NBHL (2)

Երեւելի մասն աշխարհի, յորս բուն բնակութիւն է մարդկան, կամ որ է բուն աշխարհ տէրութեան ուրուք.

Աքայիա, որ է ելլադայ՝ բնաշխարհն կորնթացւոց. (Ոսկ. գծ.։)


Բնաջինջ

cf. Բնաջինջ՞՞՞առնեմ;
Բնաջինջ՞՞՞լինիմ.

· Calfa

NBHL (6)

ԲՆԱՋԻՆՋ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Բնաւին՝ իսպառ ջնջել, ջնջիլ. անհետ առնել, լինել՞

Զյելուազակսն բնաջինջ արարեալ ի լեռնէն. (Խոր. ՟Բ. 15։)

Բնաջինջ լինել այսօր յիսրայէլէ ցեղի միոյ. (Դտ. ՟Ի՟Ա. 3։)

Վասն ջրհեղեղին, եւ բնաջինջ մարդկան ապականութեանն լինելոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Բնաջինջ լինել ազգի սորա. (Խոր. ՟Բ. 23։)

Բնաջինջ լինել ողորմելի աշխարհիս, կամ ազգի դորա։ Լինի բնաջինջ կոտորումն բանակին. (Յհ. կթ.։)


Բնաւ, ից

adj. adv.

all, total, entire;
— ոչ, ոչ —, — սիկ ոչ, not, none, never, nothing;
—, — իսկ, totally, entirely, absolutely;
ընդ —, everywhere;
throughly.

· Calfa

NBHL (7)

Բնաւից գոլով անգիտելի՝ եղեր հանուրց տեսանելի. (Պիսիդ.։)

Ոչ իշխէր աղաչել, եւ բնաւ թափել զբարկութիւնս. (Ոսկ. ես.։)

Որ բնաւ սակաւ ժողովեաց՝ տասն շեղջ. (Եփր. ել.։)

Բնաւ ո՞յր իսկ ածեալ է զձեզ այսր։ Եթէ գուցէ ոք բնաւ ի սիրելի հարազատաց. (Եղիշ. ՟Ը։)

Ասելի է, թէ բնաւ ահիւ իշխեաց մահն մերձենալ ի նա. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Ուսեալ բնաւ չի՛ք։ Ուր չէր բնաւ զոք եդեալ։ Եւ ոչ բնաւ ամենեւին հրէայ անուն անուանել իշխել.եւ այլն։

Հռչակ հարէք ընդ բնաւ վասն իրացդ գործելոց. (Ոսկ. ես.)


Բնաւին

cf. Բնաւ, ad.

· Calfa

NBHL (4)

Բնաւին իրաւամբք էր ջնջել Աստուծոյ զԻսրայէլ. (Մխ. երեմ. (որ լինի եւ Մկ)։)

Այլ առաւել տե՛ս ԲՆԱՒ, մ.չ.

Բնաւին բարձեալ, կամ մեռեալ աշխարհի, ատեցեալ, ատելի, եղծեալ, սեւացեալ։ Զծիծաղելն բնաւին՝ իբրեւ լքումն շնորհի։ Բնաւին ողորմութիւն, կամ բարերար, կամ չար, կամ բարձունք. (Նար.։)

Զիա՞րդ բնաւին է որդի, որ ոչ յէութենէ ծնողին։ Զիա՞րդ բնաւին բարի, որ արգելու ամենեցունց զհաղորդելն նմա. (Կիւրղ. գանձ.։)


Բնաւիմբ

cf. Բնաւ, ad.

· Calfa

NBHL (1)

Աննկատելի բնաւիմբ։ Բնաւիմբ պատկերեալ. (Բենիկ.։ Վրդն. ծն.։)


Բնաւորեմ, եցի

va.

to habituate, to accustom.

· Calfa

NBHL (5)

ԲՆԱՒՈՐԵՄ ԲՆԱՒՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ. ἑμφυτεύω inseruo եւ այլն. Ի բնէ կամ ի բնութեան տնկել. տալ բնաւորիլ. բուսուցանել. արմատացուցանել. պտղաբերել. արտադրել.

Զպախարակելին բնաւորեցոյց յինքեան պակասութիւն. (Պիտ.։)

Զթողութիւն՝ զղջումն բնաւորեաց ծնանել. (Փիլ. լին. ՟Ա. 82։)

Կերակուր նմա բաւական մատուցանել բնաւորեաց. (Խոր. ՟Գ. 62։)

Ներգործել բնաւորեաց առաջնորդականն՝ որ ի մեզ միտք. (Յհ. իմ. ատ.։)


Բնաւորիմ, եցայ

vn.

to custom or habituate one's self.

· Calfa

NBHL (11)

Բնաւորեալ եմ ոչ ի մարդկան հայել փառս։ Զոր (զշունչն) բնաւորեալն եմք արտաքուստ ոռոգանել. (Փիլ.։)

Ըստ որում բնաւորեալ է՝ սիրաբար բացատրելով. (Պղատ. տիմ.։)

Ես բնաւորեալ եմ ի խրատուէ ոչ խուսափել։ Ես բնաւորեալ եմ ի մանկութենէ՝ ոչ զաստուածեղէն մատեանս յաշխարհական բանաստեղծութիւնս բերել. (Մագ. ՟Դ. ՟Ժ՟Ա։)

Տանէին ի հայրենի գեօղն, ուստի բնաւորեալ էր երանելին. (Ճ. ՟Ա.։)

Առաւել պարտ է զարմանալ հրաշիւք ընդ եղեալ սքանչելիսն, որ ի քեզ բնաւորեցաւ. (Շ. բարձր.։)

Բնաւորեցաւ իմն աստուածասէրն՝ անդէն վաղվաղակի գոլ եւ մարդասէր։ Միապէս բնաւորեցաւ դէպ լինել։ Որով ոգիքն բնաւորեալ են լաւանալ. (Փիլ.։)

Բնաւորեցան գոլ յանհատսն։ Յանբան կենդանիսն բնաւորեցաւ տեսանիլ։ Ամենայն սահման բնաւորեցաւ ի սեռէ եւ ի բաղկացուցիչ զանազանութեանց լինել։ Տղայքն բնաւորեցան յեօթներորդում ամսեանն հանել ատամունս, եւ յութն ամին փոփոխել. (Սահմ.։)

Արբուցանել եւ ողողել բնաւորեցան։ Հրոյն բնաւորեալ է սրբել զնիւթս. (Շ. իմ. եղակ. եւ Շ. բարձր.։)

Որպիսի ինչ եւ ի հուր բնաւորեալ է լինել. (Նիւս. կազմ.։)

Անուսումնութիւն բնաւորեցաւ շփոթս յարուցանել։ Քաջուսումնութիւն բնաւորեալ ... բնաւորեցելովք. (եւ այլն. Պիտ.։)

Սիրոյ սահման եւ չափ ոչ է, այլ օր ըստ օրէ առ բաղձալին զաճելն է բնաւորեալ. (Լմբ. պտրգ.։)


Բնդեռն

s.

cantharides.

· Calfa

NBHL (1)

Ի գարշելի ժամահոտութիւնս զօրէն բնդռան բերայ ցանկութեամբ. (Սկեւռ. աղ.։)


Բնիկ, նկի

adj. s.

natural, innate, original, proper, radical, native, natural, indigenous;
— քաղաքակցութիւն, state of a native;
—ք, aborigines.

· Calfa

NBHL (2)

Զմեր բնիկ նախարարութիւնս։ Ի վերայ պահելով զբնիկ անունն արտազ։ Յիւր բնիկ աշխարհն. (Խոր. ՟Ա. 8։ ՟Բ. 49. 64։)

Բնիկ թագաւորացն։ Ըստ բնիկ կարգին։ Թողուլ զբնիկ տեղիս, կամ զժառանգութիւնն։ Բնիկ սեպհական կալուած։ Տարան ի բնիկ գիւղն։ Զբնիկ տեարսդ մի՛ կորուսանել ջանայք. (Փարպ.։)


Բնչեմ, եցի

vn.

to bellow, to low, to roar.

· Calfa

NBHL (1)

Բառաչել. գոչել ըստ արջառոց. պոռալ, պոռլալ.


Բոզաբոյծ

adj.

whoremonger, whoremaster, that keeps a strumpet, that frequents brothels, lewd, lecherous, lecher.

· Calfa

NBHL (1)

Պոռնիկ եւ բոզաբոյծն։ Գուսանութիւն, բոզաբոյծ լինել. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։ Բրսղ. մրկ.։)


Բոզանամ, ացայ

vn.

to prostitute one's self, to whore.

· Calfa

NBHL (1)

Բոզ լինել.


Բոզանոց, աց

s.

brothel, bawdy house.

· Calfa

NBHL (1)

Որ ի բոզանոցին իցէ։ Ի բոզանոցս էր։ Ի բոզանոցսն էր։ Ի բոզանոց ածել։ Ի բոզանոցաց յափշտակել։ Որ ի բոզանոցսն ջերանին, որ ի վարձականսն ելանիցէ. (Ոսկ. մտթ.։ Ոսկ. կող.։ Ոսկ. ՟ա. տիմ.։ Ոսկ. եբր.։)


Բոզորդի

s.

illegitimate child, bastard, whoreson.

· Calfa

NBHL (1)

Գիտաց Սողոմոն դատ առնել, եւ ճանաչել զմանուկ զբոզորդին։ Մի՛ մտցէ բոզորդի ի ժողովուրդ տեառն. (Եփր. համաբ. եւ Եփր. ել.։)


Բոլորակ, աց

adj. s. round, circular;
circle, circuit, orb.

· Calfa

NBHL (2)

Զգեստ բոլորակ, պճղնաւոր պատմուճան։ Չորեքանկիւնի իմն առաւել լանջքն են՝ քան թէ բոլորակ։ Բոլորակ են ակունքն, զոր օրինակ եւ կիսագուդքն. (Փիլ.։)

Անարատ վարուք եւ բոլորակ առաքինութեամբք զամենեցունցն յինքեան բերելով զԱստուած. (Ճ. ՟Ժ.։)


Բոլորակութիւն, ութեան

s.

roundness, rotundity, circle, orb.

· Calfa

NBHL (1)

Լուսինն յարեւելից կուսէ ունէր զնիստ կառուցման բոլորակութեան. (Շ. բարձր.։)


Բոլորեմ, եցի

va.

toround;
to crown, to finish;
to environ, to surround, to begird;
to bring together.

· Calfa

NBHL (8)

πλέκω plico, plecto, contorqueo Ոլորել բոլորաձեւ. բոլորակ կազմել. հիւսել. բոլրել, պլորել, հուսել.

Եւ περικυκλόω circumcingo Շուրջ պատել.

Եւ Ամփոփել. հաւաքել. բովանդակել ի մի վայր.

Եւ Անթերի զբոլորն կատարել. աւարտել իբրեւ զբոլորակ լրացեալ, կամ միաբան. բովանդակել. գլխաւորել. կր. լրանալ.

Արարեր զերկուս լուսաւորս, առ ի բոլորել զժամանակս։ Արեգակն բոլորէ զտարին. (Ագաթ.։ Վրդն. ել.։)

Օրհնութիւնս բոլորել։ Ի նոյն աւարտումն բոլորեալ. (Եղիշ. միանձն. եւ Եղիշ. դտ.։)

Յաւէժանան մինչեւ ի բոլորելեացս յանկումն. այսինքն ցկատարած աշխարհի. (Պիտ.։)

Վասն բոլորելոյ երեսաց բանիս այսորիկ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 20.) յն. շուրջ գալոյ, կամ շրջելոյ. եբր. պատելոյ, եւ այլն. այսինքն զի բոլորեսցի դարձուածով իւիք։


Բոլորեքեան

s. pl. all, every body, every one, all things.

· Calfa

NBHL (3)

Զհրաշակերտ յարութիւնն առնելով բոլորեցուց. (Եղիշ.։)

Աստուած, կամ տէրդ բոլորեցուն։ Անխրախուսելի ի բոլորեցուն. (Նար.։)

Արարիչն, կամ հայրն բոլորեցուն։ Բոլորեցուն պատճառ, կամ այցելու։ Բարեացն պատարագք եւ բոլորեքումբք են լիք, եւ զպտղոցն ունին բան։ Զորս արժան է զբոլորս բոլորեքումբք պտուղս եղեալս ածել առ շնորհակալութիւն հօրն. (Փիլ.։ (գրի վրիպակաւ եւ բոլորեքումք։))


Բոլորեքին, րեցուն, եցունց

cf. Բոլորեքեան.

· Calfa

NBHL (3)

Զհրաշակերտ յարութիւնն առնելով բոլորեցուց. (Եղիշ.։)

Աստուած, կամ տէրդ բոլորեցուն։ Անխրախուսելի ի բոլորեցուն. (Նար.։)

Արարիչն, կամ հայրն բոլորեցուն։ Բոլորեցուն պատճառ, կամ այցելու։ Բարեացն պատարագք եւ բոլորեքումբք են լիք, եւ զպտղոցն ունին բան։ Զորս արժան է զբոլորս բոլորեքումբք պտուղս եղեալս ածել առ շնորհակալութիւն հօրն. (Փիլ.։ (գրի վրիպակաւ եւ բոլորեքումք։))


Բոլորովիմբ

adv. adj.

all, entirely, totally, quite, utterly;
all.

· Calfa

NBHL (4)

Զամենայն բոլորովիմբ հաւատոյ աչօք նկատել. (Շ. բարձր.։)

Բոլորովին յանվայելչականն երթեալ. (Պիտ.։)

Հատցես բոլորովին զանվճարելի պարտուցս տոյժս. (Նար. ՟Ժ՟Ե։)

Անբժշկելի բոլորովին։ Արտաքոյ իրաւանց է, եւ անտեղի բոլորովին. (Մաշկ.։ Սարկ. քհ.։)


Բոլորովին

cf. Բոլորովիմբ.

· Calfa

NBHL (4)

Զամենայն բոլորովիմբ հաւատոյ աչօք նկատել. (Շ. բարձր.։)

Բոլորովին յանվայելչականն երթեալ. (Պիտ.։)

Հատցես բոլորովին զանվճարելի պարտուցս տոյժս. (Նար. ՟Ժ՟Ե։)

Անբժշկելի բոլորովին։ Արտաքոյ իրաւանց է, եւ անտեղի բոլորովին. (Մաշկ.։ Սարկ. քհ.։)


Բոլորութիւն, ութեան

s.

whole, total;
roundness, rotundity.

· Calfa

NBHL (2)

Ոչ բոլորութիւն, եւ ոչ մասն։ Զամենայն զայսոսիկ զբոլորովիմբ ամենայն բոլորութեամբ՝ բոլորակատարի եւ ամենայն աստուածութեանն վերադրիլ։ Շաղկապութիւնք մասանցն, ամենայն մասանցն միութիւնք, կատարելութիւնք բոլորութեանցն. (Դիոն. ածայ.։)

Եւ ակն զգունդագունդս ժողովոց աստեղացն միանգամայն կարօղ է զբոլորութիւնն բովանդակել. յն. զպար մեծ. (Կոչ. ՟Զ։)


Բոլորումն, ման

s.

rotundity;
roundness, circle;
completion, accomplishment, end.

· Calfa

NBHL (3)

Ըստ բոլորման առ ի յարեգակնէ չորեքժանամակեան ըստ մեզ լինելոյ տարւոյն։ Ի բոլորմանէ տարւոյն։ Զտարեացն բոլորմանց. (Խոր. ՟Ա. 3. 15։ ՟Բ. 56։)

Յետինքն զերիցագուիցն գերակայ բոլորմունսն ոչ ունին, բայց մասնաւորս։ Անհաղորդք են գերագունիցն բոլորմանց։ Զամենայն բարերարական աստուածանունութիւն (այսինքն ստորոգելի), յո՛յր վերայ արդեօք եւ կացցէ յաստուածպետականացն անձնաւորութեանց, ի վերայ բոլոր աստուածպետութեանն բոլորման է առնլի անխտրապէս. (Դիոն.։)

Տասն բանք պատուիրանացս՝ գլխաւորականք են բոլորմունք եւ սեռք. (Վրդն. ել.։)


Բոկ

adj. adv. barefooted.

· Calfa

NBHL (2)

Մերկ եւ բոկ կացուցանել. (Դիոն. եկեղ.։)

Մինչեւ բոկ փախչել ի քաղաքէն. (Լմբ. ժղ.։)


Բոկանամ, ացայ

vn.

to pull off one's shoes or stockings.

· Calfa

NBHL (2)

ὐπούω dissolvo, subsolvo Հանել կամ լուծանել զկօշիկ, զհողաթափ. մերկացուցանել զոստս իւր.

Եւ կոչեսցի անուն նորա ի մէջ Իսրայէլի տուն բոկացելոյ. (Օրին. ՟Ի՟Ե. 10։)


Բոկացուցանեմ, ուցի

va.

to pull off stockings or shoes.

· Calfa

NBHL (1)

ὐπολύω subsolvo, excalceo Տալ բոկանալ. լուծանել զխրացս կօշկաց. հանել զկօշիկս ուրուք.


Բոկեղ

s.

ring biscnit, simnel, cracknel

· Calfa

NBHL (1)

Պանն՝ (է) բոկեղն բոլոր՝ մէջն խոր. (Վրդն. ել.։)


Բոկոտն

adj.

barefoot, barefooted.

· Calfa

NBHL (1)

Բոկոտն կոխել ի վերայ սուրբ երկրի. (Սարգ. յկ. ՟Ե։)


Բոկութիւն, ութեան

s.

state of a barefooted person.

· Calfa

NBHL (1)

Բոկոտն լինել կամ անկօշիկ. մերկութիւն ոտից. բոպիկութիւն.


Բողբոջ, ից, աց, ոց

s.

shoot, sprout, scion;
bud, germ.

· Calfa

NBHL (1)

Ոչ դուզնաքեայ ինչ անաճ երեւեցուցեալ բողբոջ։ Զսերմանեացն ընծիւղել ի դուրս զբողբոջս, եւ զամենայն բուսոցն բերս։ Զտնկոցն արձակելով բողբոջս։ Բոլոր բողբոջոց եւ ծաղկանց երփն երփն նմանութիւնս ի վերայ իւր նկարեալ. (Պիտ.։)


Բողբոջեմ, եցի

vn.

to bud, to bud again, to pullulate, to shoot, to germinate, to sprout.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ βλαστάνω germino, pollulo Արձակել բողբոջս, բուսուցանել, իրօք կամ նմանութեամբ. ծլիլ.

Զնոյն գոլ գիտելով, եւ զոր՝ ուստի բողբոջեացն, զհայր, եւ յինքեան ցուցանելով զնա. այսինքն ուստի ծնաւ. (Կիւրղ. գանձ.։)


Բողկ, ից

s.

horse-radish;
կարմիր —, radish.

· Calfa

NBHL (1)

ῤάφανος, ῤαφανίς raphanus կամ -ni Կծուահամ բոլորշի կամ երկայնաձեւ արմատ ուտելի. թրուփ, թուրփ։ (Գաղիան.։ Բժշկ.։)


Բողկուկ

s.

new horn of animals, little horn.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ բուսեալ իցեն բողկուկք եղջերուաց, որթուց, կամ գառանց, գիտեն զտեղին՝ ընդ որ գալոյ են (բուսանելոց), եւ այնու վարին ի մարտ իբրեւ զինու. (Վեցօր. ՟Թ. յն. լոկ, եղջիւրք որթուց։)


Բողոն

cf. Աղաբողոն;
cf. Փիլոն.

· Calfa

NBHL (1)

Երեք զօրականքն՝ որք հատին զգլուխն Պօղոսի ... եկին որք ունէին զբողոնն (կամ զբուղոնն), տանելով զնա Ներոնի։ Զօրականքն՝ որ զբողոնն (կամ զբուղոնն) ունէին, ծանեան զփակեղն. (Ճ. Ճ։)


Բողոքեմ, եցի

vn.

to appeal, to complain, to claim;
to lodge an appeal;
to complain.

· Calfa

NBHL (10)

βοάω, ἁναβοάω, ἑπικαλέομαι , κράζω, κραυγάζω clamo, reclamo, advoco, appello որ եւ Բողոք արկանել՝ ունել՝ բառնալ, եւ այլն. Գանգատել՝ քանքարտալ աղաղակաւ. գոչել եւ ազդել միաձայն դատախազութեամբ. դիմել յատեան իրաւանց. ամբաստանել. գուժել.

ԲՈՂՈՔԵԼ. διαμαρτύρομαι testificor, obtestor Վկայութիւն դնել. ազդ առնել բողոքով.

Բողոքել զանապատում չարեացս. (Պիտ.։)

Զծածկեցելոցն բողոքեսցէ, եւ այլն. (Նար.։)

Ոչ դադարեմ բողոքել ի քէն (այսինքն զքէն) առ նա. (Վրք. հց. ՟Դ։)

Առաքեալքն մատնեցին զանձինս իւրեանց, ընկերացն բողոքելով, զի աստուածասցին. (Ագաթ.։)

Պատուհասիմք վասն չբողոքելոյ ումեք ի ձէնջ։ Որ եւ մեզ ցանկ բողոքէ՝ ասելով, օրհնեցէ՛ք զհալածիչս ձեր. (Փարպ.։)

Արեգակն իւրով խաւարելովն բողոքեաց՝ ցուցանելով ամենեցուն զտէրն ի խաչին. (Ագաթ.։)

Բողոքել զչարեացս հասումն. (Պիտ.։)

Զայս առաւել կանանց բողոքեմք եւ կուսանաց. (անդ. ՟Բ. 11։) իբր ողոքել բողոքելով, կամ ազդել աղաչելով։


Բոյծ, բուծի

s.

nourishment;
expedient.

· Calfa

NBHL (1)

ԲՈՅԾ որ գրի եւ ԲՈՒԾ. Արմատ Բուծանելոյ. Բուծումն. դարման. սնունդ. ճարակ.


Բոյրք, բուրից

s. pl. Scent, smell;
aroma

· Calfa

NBHL (2)

Արմատ Բուրելոյ. cf. ՀԱՄԲՈՅՐ.

ԲՈՒՐՔ որ եւ ԲՈՅՐՔ. Արմատ Բուրելոյ՝ որպէս Բուրումն.


Բոնոս

s.

wild ox.

· Calfa

NBHL (2)

ԲՈՆՈՍ ԲՈՆՈՍՈՍ. Բառ յն. βόνασος Վայրի ցուլ, կամ էրէ վայրի՝ նման ցլու, բառաչօղ որպէս զեզն. եւ բաշաւոր որպէս զձի. իսկ եղջիւրքն գալարեալք ի վայր կոյս, որ ոչ լինին նմա ի պէտս զինու, որպէս կուն՝ այսինքն քակորն զոր ձգէ զհետ իւր ի փախչելն, եւ այրէ զորսորդս.

Իբրեւ զբոնոսն՝ նման եզին, եւ այլն։ Են կենդանիք՝ որ ի ջրոյ ոչ ծախին, որպէս զեպենէսն ասեն, եւ զբոնոսոս գազանն. (Վրդն. ծն. եւ Վրդն. ել.։)


Բովանդակ

adj. adv.

all, total, entire, perfect, complete;
—ն, the whole, the total, together. all, entirely, totally, completely.

· Calfa

NBHL (7)

ὄλως, τελείως, ὀλοσχερῶς totaliter, omnino, perfecte, profecto որ եւ ԲՈՎԱՆԴԱԿԱԲԱՐ, ԲՈՎԱՆԴԱԿԱՊԷՍ. Բոլորապէս, կատարելապէս. բոլորովին, ամենեւին, բնաւին, տիրապէս, լիով, իսպառ, առ հասարակ, ընդ ամենայն.

Եւ միոյն խօսից ոչ գոյ հնար զբովանդակ զմիտսն գտանել. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

Եւ վասն այսորիկ այսչափ բովանդակ լիցի ասել։ Յառաջ կոյս անցեալ բովանդակ ասպարէզս։ Ամրանան երկոքին կողմանքն բովանդակ աւուրս։ Բովանդակ ժամանակս ընդ երեսս դաշտաց եւ լերանց այլակերպեալ շրջելով։ Փոփոխելով տեղի ի տեղւոջէ ցբովանդակ ամս. (Խոր. ստէպ։)

Եւ ոչ տեսանել զնա բովանդա՛կ է վասն բնութեան իւրոյ. (Եփր. ել.։)

Բովանդակ սպասեցէ՛ք հասելոց ձեզ շնորհացն ի յայտնութեան Քրիստոսի. (՟Ա. Պետ. ՟Ա. 13։)

Հասանել նմա բովանդակ. (Կորիւն.։)

Որ լինին բովանդակ, ՟Ս.՟Խ.՟Գ. բիւրք ամաց։ Յանձանձիչս կալ իրացն, բայց բովանդակ եւ ոչ միում ումեք ունել (զաթոռ տէրութեան). (Եւս. քր. ՟Ա։)


Բովանդակապէս

adv.

cf. Բովանդակ

· Calfa

NBHL (1)

Բովանդակապէս զինելոցն եցոյց քեզ։ Ունի զամենայն բովանդակապէս. (Փարպ.։)