Definitions containing the research դու : 5694 results

Մարմառ

s. med. St. Anthony's fire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մրջմնոց հիւանդութիւնը, մի տեսակ վէրք». առանձին չէ գործածուած, ո-րից մարմառոտ «մրջմնոց հիւանդութիւնն ունեցող» Ղևտ. իբ. 22. Եփր. վկ. արևել. էջ 25. մարմառումն «կճելը, մարմնի վրայ եռք» Ոսկ. ճառք, էջ 123։


Մարմենի

s.

distaff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։


Համարակար, աց

s.

reckoner, calculator, book-keeper, accountant, auditor of accounts;
տուն, տեղի —ի, counting-house;
accountant's office, ciphering.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *hamārkār «հաշուակալ» ձևից. կազմուած է պհլ. *hamār «համար, հաշիւ» և kār «-արար» ձևերից. (վերջինից են նաև հյ. օգտակար, վնասակար, զենակար). պհլ. բառը չէ՛ աւանդուած, բայց նրա գոյութիւնը հաստատում է հայերէնի հետ նաև միշնայե-րէն [hebrew word] amarkal։-Հիւբշ. 178.


Համբակ, աց

s. adj.

little child, boy;
lad;
apprentice, novice, beginner;
scholar, disciple;
new, raw, inexperienced;
ignorant;
— կրպակաց, shop-boy;
— կապեղացի, pot-boy;
— նաւաստւոյ, cabin-boy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «երախայ, նորածին մա-նուկ. 2. տղայ, մանուկ. 3. զաւակ, որդի. 4. աշակերտ» Պիտ. Պղատ. օրին Նոնն. («որ-դի» Մագ. մեծ են. էջ 14), Տիմոթ. կուզ, էջ 173, 175, 181, 291, 292. «դուստր, աղջիկ» Տիմոթ. կուզ, էջ 196. արդի գրականում գոր-ծածւում է միայն «թերուս» նշանակութեամբ։ Այս արմատից ունինք համբակաբար Փիլ. համբակագոյն Պղատ. օրին. համբակական Կղկնտ. համբականալ Պղատ. օրին. համբա-կատի Շնորհ. վիպ. համբակեալ Տօնակ. համբակօրէն Մագ. գրուած է նաև ամբակ Նար. երգ. բոլորն էլ յետին։


Համբարու, աց

cf. Համբարի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *hambaru ձևից, որ թէև աւան. դուած չէ, բայց կայ պրս. hambaruna «տան ոգի, դև»։


Համբուն

adv.

totally, entirely;
no, not, not at all.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պազ. hambun «միևնոյն ծագումն ու-նեցող, նոյնարմատ» բառից պատրաստի փոխառութիւն. հայերէնը կարող էր նաև մեր մէջ կազմուած լինել՝ համ և բուն բառերի բարդութեամբ. բայց փոխառութեան կողմն է յօդակապի բացակայութիւնը։ Մեր «բնա՛ւ, երբեք» նշանակութեան զարգացման համար հմմտ. հյ. բուն և բնա՛ւ, արաբ. asi «բուն» և ásla «բնա՛ւ, երբեք»։-Աճ.


Համեմատ, ից

adj. adv.

proportionate, equal, conformable, corresponding, analogous, regular, symmetrical, adequate;
— գործել, to proportion;
դնել —, to compare;
եթէ իցեն ի քեզ առաքինութիունք —ք վեհ ճակատագրիդ, if your virtues correspond with your high destiny;
"ըստ համեմատի համեմատաբար, cf. Համեմատութեամբ."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս թէ համայն ի մի ած-եալ, եկեալ կամ բաղդատեալ»։ Հիւնք. պրս. hamāmad «համընթաց, ընթացա-կից»։ Meillet MSL 8, 154 համ մաս-նիկով *մատ բառից. այս վերջինը իբր ռնեև հալ կցելով լտ. modus «չափ» ռառին, որով համեմատ թարգմանւում է բուն «համաչափ»։ Հիւբշ. 463 լիշում է այս մեկնութիւնը (աւելացնելով լտ. բառի վրայ նաև յն. μέδιμνος «գը-րիւ», գոթ. mitan «չափել», mitaϑs «չափ»), բայց ամբողջը համարում է անստոյգ, որովհետև արմատը ընդու-նելով *մատ, բառը պիտի ունենար *հա-մամատ կամ համմատ ձևը։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 219 համ+ պհլ. mat «միտք»։


Համշիրակ

s.

foster-brother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *hamšīrak բառից, որ թէև աւան-դուած չէ, բայց հաստատւում է պրս. օ [arabic word] hamšīra ձևով. այս բառը բուն նշանակում է «կաթնկից» (ham «նոյն» և [arabic word] šir «կաթ» բառից), բայց այժմ գործածւում է քքոյր» նշանակութեամբ, ինչպէս որ [arabic word] hamšir գործածւում է իբրև «եղբայր»։-Հիւբշ. 176։


Հանգամանք, նաց

s. adv.

condition, quality, state;
kind, species, nature;
details, circumstances, particulars;
attribute, disposition, situation;
way, manner;
model;
proof;
— ժամանակին, actual state of things;
ստիպողական —, emergency;
յամենայն —նս, in any way, at all events.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. պազ. ❇ hangām «ժամա-նակ, միջոց, տարուայ եղանակները», պրս. [arabic word] hangām «ժամանակ», հպրս. *han-gāma «ժամանակ» (Horn § 1109)։ Սրանց հետ հմմտ. նաև անգամ։ Յատկապէս «որ-պիսութիւն ևն» նշանակութիւնները աւան-դուած չենք գտնում իրանականում, բայց յայտնի է, որ ժամանակ նշանակող բառերը ցոյց են տալիս նաև որպիսութիւն. հմմտ. հյ, իբր և երբ, իբրև «երբոր» և «ինչպէս», եղա-նակ «տարուայ ժամանակները» և «կերպ, ձև, որպիսութիւն».


Հանգոյն

adv. adj.

as, like, after the manner of;
almost, nearly;
cf. Հանգունակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ❇ hamgō̄n = պրս. [arabic word] hamgon = զնդ. hamagaona և պհլ [other alphabet] ︎ hamgōnak = մանիք. պհլ. [hebrew word] ham gonag (Salemann, Manichaische Stud. ЗAH 8, էջ 82) = պազ. hamgūna = պրս. [arabic word] hamgona «նման, նոյնատեսակ, նոյնպիսի» ձևերից փոխառութիւն. առաջինը տալիս է հանգոյն, երկրորդը՝ հանգունակ։ Բոլորն էլ կազմուած են իրան. ham-«նոյն» և gōn «ձև, կերպ, եղանակ» բառերիռ։ Կա-րելի չէ ընդունիլ՝ որ հանգոյն, հանգունակ բարդուած լինին հենց հայերէնի մէջ, որով-հետև գոյն «կերպ» ձևով բառ չունինք մեր լեզւում։-Հիւբշ. 176։


Հանդէպ

prep. adv. adj.

before, in face, in presence of, in front, opposite;
against;
ի —, ի —դիպէ, ի —դիպոյ or —պոջ, before, in front;
convenient, fit, proper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. հանդ'իպել, Ախց. հանդ'ըպել, Կր. հանտըպիլ, Երև. հանդիբէլ, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. հանդըբիլ, Տփ. հանդիբիլ, Սչ. հան-դըբել, Ալշ. Մշ. հանդ'րբել, Ննխ. հանդըբէլ, Զթ. հանդըբը՝լ, Ռ. հանթըբիլ, Տիգ. հmնթի-բիլ.-(Տփ. նշանակում է նաև «մեծարել, խնջոյք տալ, ուտելու մի բան հրամցնել». իսկ Սվ. «թոնրին կողած հացը յանկարծ պռ. կուելով կրակն ընկնել»).-նոր ձևեր են հան-դէպք, հանդպուք, հանդիպուքս, հանդիպս՝ որոնք նշանակում են «դևերից յառաջառած մի հիւանդութիւն»։


Հանդէս, դիսի, սաց

s. adv.

feast, public rejoicing;
procession, solemnity, religious ceremony;
pomp, show, display, gala, exhibition, parade, state;
scene, spectacle, show;
arena;
proof, argument, demonstration;
declaration, witness, testimony, evidence;
trial, experience, essay;
exercise, practice;
audit, examination, inspection, investigation;
deed, fact, act;
effects;
fight, assault, combat;
care, diligence;
bravery, great deeds;
account;
review (journal);
—դիսիւ, pompously, solemnly;
համաշխարհական —, exhibition;
— թաղման, burial, funeral obsequies;
— զօրաց, review, muster;
— յաղթանակի, triumphal rejoicings;
— թատրոնական, theatre, spectacle, play;
— առաքինութեան, brilliant action;
— լաւութեանց, shining qualities;
ի — մարտից, among combats;
— առնել, to pass in review, to make a diligent investigation, to examine;
to make a show or display of, to show off, to display, to expose to view, to put or set forth;
to turn to account, to improve;
to exercise, to practise;
— առնել զօրաց, ի —դիսի անցուցանել զզօրս, to review, to muster, to pass in review;
— համարոյ առնել, to examine, to register, to make a numbering or enumeration of;
— առնել քաջութեան, to prove, to signalize one's valour, to signalize oneself by prowess, gallantry, bravery;
— առնել զօրութեան, to use or exert one's power;
— առնել պերճութեան, գիտութեան, to make a show of one's science;
— առնել ի մաստութեան իւրոյ, to display one's wisdom;
— առնել հանճարոյ, to heighten, to set off, to enhance, to give zest to one's parts or talent, to show one's wit, to play the sprightly, ingenious or witty;
ի — ածել, to exhibit, to expose to view, to display, to show off;
to represent, to play, to act;
ի — անցանել, to compete, to rival, to vie with;
to appear;
ի — մտանել, to enter the lists;
to be ranked among;
ի — մատուցանել, to put to the trial, to the test, to prove;
զ— առնուլ, to examine, to prove, to know by experience.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *handēs ձևից, որ աւանդուած չէ, ինչպէս նաև նրա համապատասխան զնդ. *handaesa-, բայց սրանց գոյութեան ապա-ցոյց են սանս. samdēça «պատուէր, լանձ-նարարութիւն» և զնդ. handaesayafiuha «ու-սուզանել, սովորեցնել»։ Իրանեան արմատն է dis «ցոյց տալ, սովորեցնել»=հիւս. պհլ. dysyd «ցոյց է տալիս» (տե՛ս Meillet MSL 17, 243), որի վրայ աւելացել է han-նա-խամասնիկը։-Հիւբշ. 179։

ՆՀԲ իբր համայն տես, տեսիլ կամ հանումն ե տես, լծ, և յն. ἔνδειζις Windisch. 22 հան մասնիկով կազմուած. Lag. Urgesch. 526 սանս. samdēca, Müller, Kuhns und schleich. Btrg. 5, 383 diç արմատից. հմմտ. ծէս։ Տէրվ Մասիս 1881 մայ. 8 դէտ բառի հետ՝ արմատը դի, դիս=յն. ϑέασμε ϑεσπίζω Հիւբշ. Arm. Stud. 37 աւելի տրա-մադիր է բնիկ հայ ընդունելու։ Հիւնք. յն. ἔνϑεσις, ἔνδειζις «ցոյց»։ Müller WZKM 8, 187 զնդ. handaèsa=սանս. samdēça-։


Հանճար, ոյ

s. rhet.

intelligence, intellect, understanding, wit, sense;
genius, talent;
wisdom, prudence;
reason, sense, judiciousness;
enthymeme;
— բազմայեղանակ, a rare talent.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պհյ. *hanč̌ār ձևից, որ թէև աւանռուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] hanǰār «ճա-նաաարհ. 2. կերպ, եղանակ». պյս նշանա-կութիւնից է բխում [arabic word] nā-hanǰār կամ 3. [arabic word] ❇ bi-hanǰār «անկարգ, ան-կանոն» (իբր անհանճար)։ Հյ. և պրս. բա-ռերի նշանակութեան տարբերութեան համար հմմտ. պրս. օ︎ rāh «ճանապարհ», որ սակայն նշանակում է նաև «կարգ, կանոն, միտք, խօսք, բանականութիւն, մարդու ներ-օինը». հայ գւռ. ճամբայ «ճանապարհ. 2. հնարք, ելք, հնարագիտութիւն», ճամբայ մը գտնել «մի հնարք մտածել»։ Պրս. ձևը կապ-ւում է ըստ Նէօլդէքէի սանս. samč̌āra-«պր-տոյտ, ճանապարհ» բառին, որ կազմուած է sam-մասնիկով՝ čār-արմատից (Horn, էջ 247)։

պրս. բառի նշանակութեան տարբերու-թեան պատճառաւ չէ ընդունած։


Խօթ, ից

adj.

sick, sickly, unhealthy, infirm;
— է, he is sick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «հիւանդ (մարմնով)» Ա. թագ. ժթ. 14. Ոսկ. յհ. բ. 17. (աչքով) Նար. երգ. 318. (ականջով) Ղև. ժ. էջ 35 Ասող. «ծոյլ, հեղգ» Փիլ. լին. որից ունինք խօթանալ «հի-ւանդանալ» ՍԳր. Եւս. քր. ա. 345. Ոսկ. մ. ա. 14. «ցաւ կրել, սիրտը խոցուիլ» Աթ. Մեկն. ղևտ. Պրպմ. խօթամիտ Եփր. ե. 11, Ոսկ. յհ. ա. 24. խօթութիւն Եաս. քր. Ոսկ. յհ. բ. 34. խօթասիրտ ՍԳր. խօթապատճառս լի-նել «իրօք կամ սուտ՝ հիւանդութիւնը պատ-Շառ բռնել» Բուզ. 104. խօթակից Նիւս. բն. արմատը Հին բռ. գրում է նաև հօդ, հաւդ ձևով։


Ծագ, աց

s.

apex, head, top, summit, ridge, end, tip, point, extremity;
end, conclusion, heaping, over-measure;
—ք աշխարհի, the entire globe, the universe;
— լերանց, the top or summit of mountains;
— մատին, the tip of a finger;
— մեծութեան, the topmost height or pinnacle of greatness;
—է ի —, —աց ի —ս, right through, from one extremity to the other, from beginning to end;
from top to bottom, entirely;
ի —աց երկրի մինչեւ ի —ս երկնից, from the uttermost part of the earth to the uttermost part of heaven;
մինչեւ ի —ս երկրի, to the ends of the earth;
լինել ի —ս փառաց, to be at the highest pitch of glory;
ածել ի — կատարման, to bring to the acme of perfection.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «ծայր սկզբի, բայց մա-նաւանդ վերջի ծայրը» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 3. որից ծագել «արևի դուրս գալը» (հմմտ. ծայր տալ ոճը կամ Ա. մակ. զ. 39 «Իբրև անտի արեգակն ծայրս արձակէր», որ է յն. ւճառագայթէր») ՍԳր. Ագաթ. Ոսկ. ծագե-ցուցանել Ոսկ. ես. ծագումն ՍԳր. արեգտկ-նածագ «արևի ծագած կողմը, արևելեան» Սիսիան. Անան. եկեղ. (սրա հետ հմմտ արևածայրք «արևի ծագելու ժամանակը» Եզն. 191. Վեցօր.), լուսածագ. Ասող. լուստ-ծագիլ Սարգ. Շար. յանկարծածագ Վեցօր. բոցածագումն Խոր. վրդվռ. երագածագ Վե-ցօր. երկնածագ Անան. եկեղ. ինքնածագ Մամբր. Եղիշ. խաչել. չորեքծագեան Յհ. իմ. եկեղ. Զքր. կաթ. կռածագ «ծայրը կեռ» Նար. 177։

ՆՀԲ ծագ մեկնում է իբր ծայրք, իսկ ծագել «ցայտել կամ ձգել ի դուրս»։ Հիւնք. երկուսն էլ ծախել բայից։ Buggē KZ 32, 43 ծայր բառի հետ՝ ցեղակից է դնում յն. στάχος «հասկ, ծիլ» բա-ռին։ Scheftelovitz BВ 28 (թ. 1904) 157 և 29, 16 յն. βουνός «բլուր» բառի հետ՝ հնխ. g'*'σν-արմատից. (մեռժում է Boisacq 129)։ Patrubány ՀԱ 1906, 368 հնխ. kə-gh ձևից, իբր յն. άϰρον, ւտ. acus «ծայր»։ Karst, Յուշարձ. 407 սումեր. sag «գլուխ», 408 սումեր. zag «եզերք, սահման» և zag' «արևածագ», 425 թթր. tok, tog «ծնիլ, յառաջ գալ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 191 պհլ. zak «ծնեալ» անստոյգ բառի հետ և պրս. [arabic word] čāk «արևածագ»։ Peters-son. Ar. und Arm. Stud. 110 կցում է լիթ. žāgaras «չոր ոստ», žaginiai յգ. «ճաղեր», նորվ. kage «ցած թուփ», հբգ. kegil «ցից» ևն բառերին, որոնց


Ծառ, ոց

s.

tree;
մատաղատունկ —, sapling;
հինաւուրց՝ զառամ —, old -;
պտղատու —, fruit -;
— արուեստի, the ten Aristotelian categories;
ելանել ի —, to climb trees;
to mount a -;
յօտել, յապաւել զ—ս, to prune;
to lop;
պատուաստել զ—ս, to graft;
ծաղկին —ք, the trees flourish;
փթթին —ք ծաղկօք, ծաղկազարդին —ք, the fruit trees are in full bloom or blossom;
— կացուցանել զհերս, to cause the hair to stand on end;
իւրում —ոց ի վերայ ելանել, to do according to one's will or pleasure, to follow one's own bent.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

l834, 383 ևն վրաց. ձելի։ ՆՀԲ սանս. թառու։ Եւրոպա 1850, էջ 15 սանս. taru և պրս. dār, որ աւելի լաւ պա-հուած է դարաստան ձևի մէջ։ Pictet 1. 192 պրս. dārr, սանս. dāru։ Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 զնդ. dāuru, պհլ. dar, պրս. dar «ծառ, փայտ»։ Fick BВ 1, 173 պրուս. garrian «ծառ», լիթ. giré «անտառ», յն. գւռ. βαρυες, βδαροι և սանս. jariia «ծառ» հոմանիշների հետ։ Lag. Arm. St. § 1044 և էջ 174 ընդունում է այս մեկ-նութիւնը։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 86 սանս. taru, յն. δόρν «փայտ», δρῦ «կաղնի», մակեդ. δάρυλλος «կաղնի», գոթ. triu «փայտ, ծառ» ձևերի հետ՝ իբր հնխ. dar «պատառել» արմատից։ Նոյնպէս են նաև Karolides, Γλ. συγϰρ, 87 և Bugge, Etr. u. Arm. 86, առա-ջինը աւելացնելով կպդվկ. (ϰάσ) δορο «մի տեսակ թփանման գիհի ծառ» և երկրորդը՝ հիռլ. daur «կաղնի»։ Mül-ler Armen. VI լիթ. giré «անտառ»? Հիւնք. ծառ բառը հանում է ծաղիկ-ից, իսկ ծառզարդար կամ զառզարդար պրս. զարզարթէր «ողբալի» ռա-ռից։ Patrubány SA 1, էջ 188 ծեր ռա-ռե հետ՝ իբր սանս. ǰarā «աճիլ, ծերա-նալ»։ Սանտալճեան, L'idiome 14 սանս. daru ևն, բևեռ. zári։ Բառմա-ջեան, Բանաս. 1901, էջ 39 ասում է թէ ո՛չ հնդևրոպական է և ո՛չ էլ կապ ունի սեմ. զարա «տնկել, սերմանել» ևն բառի հետ. այլ գալիս է խալդ. zari «ծառ ինչ» բառից։ Pedersen. Նաասա-էջ 2, հ. նորվ. kjarr «թուփ», յն. γερρον «սայլակողով», γάρρα «ցուպ» բա-ռերին ցեղակից է դնում։ Jensen ՀԱ 1904, 184 հաթ. sariá։ Scheftelowitz BВ 28, 301 և 29, 16 յն. βαρύες «ծառ», լտ. veru «շամփուր», ումբ. berus «ծառ», պրուս. garrian «ծառ», լիթ. gire «անտառ» բառերի հետ՝ հնխ. g'ero-ձևից։ Այս մեկնութիւնը մեր-ժում է Walde 825, ինչպէս և Boisaq

gyrru «ածել, ուղարկել» բառի հետ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յու-շարձան 402, 408 սումեր. tir, ter «ծառ-փայտ», tar «աճիլ»։ Մառ ЗВО 22, 86 վրաց. ձելի, ափխազ. ածլա, մինոռ. գալ(եփէ) «ծառ» բառերի հետ. իսկ ZвG 1925 667 ծառ. անտառ և տերև կցում է ռուս. дepeвo «ծառ» բառին։ Klaproth, Asia polygl. 99 արաբ. šá-гa։ Վերի մեկնութիւնը տուաւ Peder-sen KZ 33, 194= Նպաստ., էջ 2, որ յիշում է կասկածով Boisacq 145 և ըն-դունում է Pokorny 1, 609։ Վերը՝ Արմ. բառ. հտ. Գ. էջ 743 չէի ընդունած այս մեկնութիւնը և էջ 1000 կցել էի կառ «փուշ» բառի հետ՝ նախաձևը դնելով g'rro-։ Այժմ հրաժարւում եմ այս մեկ-նութիւնից։ Ernout-Meillet 404 յն. γέρρϰ բառի ծագումը անյայտ է հա-մարում, չխօսելով բնաւ ծառ ևն համե-մատութեանց վրայ։


Ծաւի

adj.

blue-eyed, mild-eyed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ծով բառի՞ց։ Տէրվ. Նախալ. 77 հանում է ծով բառից, որի նախաձևը դնում է *ծաւ. հմմտ. արաբ. [arabic word] ma «ջուր» և [arabic word] māī «կապուտակ»։ Հիւնք. ըստ Տէրվ։ Մառ ИАН 1920, 133 և Яз. и лит. I. 227 վրաց. ցա և բասկ. sap «երկինք» բառերին ցեղակից։ Կապ ու-նի՞ն արդեօք հիւս. կովկասեան լեզու-ներից ավար. zob, դարգվա dzubri, կիւրին. čcaw, թաբաս. dzav, ագուլ. zaw, լակ. ssau, որոնք բոլոր նշանա-կում են «երկինք» և ըստ Troubetzkoy BSL 29, 165 ցեղակից են իրար հետ։ Կարելի էր ընդունել ծաւի իբր «երկ-նագոյն»։


Ծերպ, ից

s.

hole, cavity;
excavation, cavern.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. Բլ. ծերբ, Խրբ. ձէբ «ճեղք, բացուածք». Երև. ծէրպ անէլ, Ղզ. ծելպ ա-նէլ, Սեբ. ձէրբ ընէլ, Բլ. Մշ. ბրբել «դուռը կիսովին բանալ. ֆր. entre-báiller»։


Ծիծառն, առան, առունք, ռանց

s. ornith. swallow;
վայրի —, marten, martlet;
ձագ —ռան, young -;
ճչէ —, the — twitters;
cf. Ծաղիկ;
մի — ոչ բերէ գարուն, one — does not make spring;
one bee makes no swarm.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ն հլ. (-ռան, -ռունք, -ռանց) «ծիծեռնակ թռչունը» Ես. լը. 14. Երեմ. ը. 2, Բարուք զ. 21 Փիլ. այլաբ. «սոխակ» Նիւս. երգ. «մի համաստեղութեան անուն» ԱԲ. ասւում է նաև ծիծեռն, ն հլ. (-ծռան, -ծռունք, -ծռանց) «ծիծեռնակ» Եզն. Եղիշ. Սարգ. «սոխակ» Ժմ. յն. որից ծիծառնուկ «սոխակ» Փիլ. այլաբ. և լիւս. «ծիծեռնակ» Նիւս. երգ. Բժշ.-ԱԲ ունի նաև ծեծետոն ձև ւը։ Նոր գրականում ընդունուած է գլխա-ւորապէս ծիծեռնակ, բայց գործածական են նաև ծիծեռ, ծիծառ ձևերը։

Տաթևացի, Հարց. 220, Ինճիճեան Հնախ. Գ. 21 և Capelletti, Armenia, թրգմ. Արշալ. արրտ. 1842, էջ 108 հա-մարում են բնաձայն բառ։ Böttich. Ari-ca 67. 98 և Lag. Urgesch. 775 պրս. zalū, zarū «տզրուկ» բառի հետ՝ սխալ-մամբ լատ. hirundo «ծիծառն» նշանա-կութիւնը լտ. hirudo «տզրուկ» նշանա-կութեան հետ շփոթելով։ Muller SW. AW 88 (1877), էջ 14 յն. γενιδών և լտ. hirundo հոմանիշների հետ։ Նոյն-պէս է նաև Տէրվ. Նախալ. էջ 82։ Հիւնք. ծիածան բառից։ Tomaschek, Die alt Thraker II. 25 թրակ. ϰουστάνη «ծի-ծառնախոտ» բառի հետ։ եռեմեան Բաոմ. 1897, 123 ըստ աւանդութեան ծիծ առնել ձևից է հանում։ Patrubány ՀԱ 1908, էջ 315 լտ. garrio ձևի հետ, որով ինքն է լինում բառիս առաջևն ուղիղ մեկնիչը։ Նոյնը յետոյ աւելի մանրամասն Petersson KZ 47, 287։ Պատահական նմանութիւն ունին թուշ. ծիծաი «ճպուռ», օսս. ծիվ «ճնճղուկ»։


Ծիրտ, ծրտի

s.

excrement of birds, muting;
— ճանճից, fly-spots;
— ծովաբադից, guano.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 կցում է դիրտ «մրուր» բառին, ըն-դունելով ծ և դ ձայների լծորդութիւնը։ Հիւնք. թրծել բայից։ Justi, Dict. Kur-de էջ 128 քրդ. čirt և վրկան. čärt ձև-ւերի հետ։ Karst, Յուշարձ. 425 թթր. ter, tir, չուվաշ. tiris, օսմ. teres «ան-մաքուր»։ Պատահակա՞ն են առռեռռ կովկասեան լեզուներից անդի, կարա-տա teerti «ցեխ», ակուշա և խիւրկ. čärt «ցեխ» բառերը։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Տփ. ծիրտ, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. ձիրդ, Ոզմ. ծէ՛րտ, Ղրբ. ծրէ՛րտ, ԱԳլ. Գոր. Երև. Մկ. ծէռտ, Ալշ. Մշ. ծեռդ, Ջղ. Սլմ. Վն. ծեռտ, Մրղ. Շմ. ծըռտ (այս վերջիններին համաձայն է գալիս Ա-ռաք. պտմ. ծիռտ ձևը). Հճ. Հմշ. ձիյդ, Զթ. ձայդ, ձը՝րդ.-բայական ձևով ունինք՝ Ախց. Կր. ბրտէլ, Ղրբ. ծռտէլ, Ագլ. ծռտիլ, Տփ. ծրտիլ, Ապ. ձրդէ՝լ, Պլ. ձռդէլ, ցռդէլ, Հմշ. ձըյդուշ։ Նոր բառեր են ծրտոտ, ბրտոտել, ձրտահամ. ծրտահամիլ, ბրտահոտ, ბըր-տառռած, սրտառռիկ։


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Վն. լելալ «շարժիլ, երերալ» (օր. վնասուած ատամը), լլկալ, լըլկվիլ «շարժիլ, երերալ, այս ու այն կողմ ընկնիլ», Կր. լլկէլ «չարչարել», Մկ. լլկիլ «չարչարել», Ախց. լլկէլ «տրորել», Ալշ. լլգել «ցնցել, թափահա-րել», Մշ. լլգել «մանկան օրօրել. 2. քնած նայ», Ոզմ. լլկիլ, լալկիլ «հրել հրմշտկել», Մրղ. լիլիկէլ և Խրբ. լլգիլ «օրօրել մանկան օրրանում», Ղզ. լլկիլ «մարմինը շատ քորե-լուց՝ միսը քերթուելով արիւն դուրս գալը», խն. լլկիլ «շատ բան շալկուորիլ»։


Լովիաս

s. bot. kidney-bean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լոբի» Մխ. առակ. Մխ. բժշ. գրուած է նաև լուվիաս Բժշ. լուպիա, լու-պիաս, լուպիայ, լօվիաս Բժշ. Ամիրտ. լո-վէստ Բառ. երեմ. յաւել. 575. նոր գրակա-նում ընդունուած է՝ արևմտեան բարբառով լուբիա, արևելեան բարբառով լոբի։


Լոր, ոյ

s. ornith. quail;
ձագ —, young -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ինճիճեան, Հնախօս. Գ. 21 մեկնում է «ի լօռս կամ ի գիճին տեղիս բնակօղ», իսկ էջ 22 բնաձայն բառ։ ՆՀԲ լորամար-գի մեկնում է «լոր մարգաց»։ Picztet KZ 6, 192, Origines ind. 1, 496 պրս. laruh և գերմ. Lerche «արտոյտ» բառե-րի հետ, որ մերժում է Lag. Arm. St. § 934։ Վերի մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 50, որ ընդունում է Boi-sacq 558։ Մառ. ЗВО 22, 45 վրաց. ծղ'երի, մինգ. ճղ'որի հոմանիշների հետ։ Պատահական նմանութիւն ունին պրս. [arabic word] larō̄n, [arabic word] lārōda, [arabic word] lārada, lārda, [arabic word] lārora «լորամար-գի», գերմ. Lerche, անգլ. lark, հոլլ. leuwerik, հշվէդ. laerikia, հբգ. lerahha «արտոյտ», որոնք ծագում են գերմ. *lè-wrahha նախաձևից (Kluke 303)։


Լոք

cf. Լուք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կովկասում յայտնի է լոք, լորօ ձո.-կը, որ մեծաբերան, անթեփ, համեղ մի ձուկ է և դուրս է գալիս Կուրից, Երասխից. Մե-ծամօրից և Սևջրից.-Մշ. լոք, լօքօ։


Լպիրծ

adj.

lubricous, slippery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. լիրբ և ժպիրհ բառերից։ Վերի մեկնութիւնս, որ անտիպ է, ընդունում է նաև Meillet (անձնական)։


Խոնջան

cf. Խոնճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხონჯარი խոնջարի, ხვან-ჯარი խվանջարի «խոնջան», ὄვანჯი խվան-ջի «կապ»։ (Վերջինս մտածել է տալիս թէ արմատն է *խոնջ «կապ» և թէ հայերէնը ածանցուած է կովկասեան մի ձևից)։-Ըստ Արամ Գնդունիի գործածական է բառս նաև Հաճինի թուրքերի մէջ xunjan ձևովս


Խոշոր, ից

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօշօր, Տիգ. խօշուր, Ակն. Հմշ. խօշէօր, Սեբ. խօշէր, Ասլ. խէօշօ՜՝ր, Զթ. խիւշիւյ, խիւշիւր, Հճ. խուշոյ, Տփ. խօժօր (տե՛ս և խոժոռ բա-ռի տակ). այս բոլորը նշանակում են «մեծ. խիստ մեծ» և այս իմաստով էլ ընդունուած է արդի գրական լեզուի մէջ. որի համեմատ էլ կազմուած է խոշորացոյց բառը։ Շատ ճետաքրքրական ձև է Ղրբ. խա՛շար «լայն ծակերով հիւսուած (շոր, քամիչ ևն)», որ ներկայացնում է հին հայերէնի խաշար գըր-չութիւնը։-Այս բառից կազմուած նոր ձևեր են խոշորիկ, խոշորկեկ, խոշրիլ, խոշրուկ, խոշրուկապուր, խոշորտանք, խսշրտուք, խոշրունք, խոշրունքոտ ևն։-Նոյն արմա-տին յարակից ձևեր են նաև՝ խշուր Երև. Լ Ղզ. Ղրբ. «ցախի՝ փայտի մանր կտորներ՝ որ կպչան են անում», Ղրբ. «պտուղ ուտե-լու ժամանակ՝ հաւաքուած կեղևները և կր-ճեպները», Ալշ. Մշ. «փշրանք», խշուր-մշուր, խշուր-փշուր «խռիւ, փայտի կտորտանք». խշուր-փշուր լինել Ղզ. «փշրուիլ», խշրել Ալշ. Մշ. «մանր ջարդել», Ղզ. «փշրել, ման-բել», Երև. «վատնել, փչացնել», խրշել Սվ «մանրել», խշրիլ Եւդ. «մանրւիլ, փշրուիլ», խշրուք Ալշ. Եւդ. Մղ. «մանրուք, կտոր-տանք», խշրտուիլ Վն. «փշրուիլ, փշուր փը-շուր լինել», խժռել Երև. Լ. Ղրբ. Տփ. «ջար-ղել, բրդել. 2. կրծել, ծամել. 3. վատնել, փճացնել», խժռանք Երև. «մեծ կտորներ (աղի ևն)»։


Խոռ

s. bot. iva.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։

. անստոյգ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ ռռռծածուած խոռ խառնել «հիւան-դի մահուան դուռը հասնիլ» ոճի մէջ՝ Ոսկ. ա. պօղ. 316 «Քանզի ընդ բժիշկն յայն-ժամ զարմանամք, յորժամ ամենևին յոյս ի մտացն մերժեալ իցէ և ոչ միում ինչ օգնա-կանութեան ակն կայցէ, այլ երթեալ ի խոռ խառնեալ և ոչ ունիցի ակն ապրելոյ և ածի-ցէ զայնպիսին յառողջութիւն»։


Խոռապետ, աց

s.

prime minister.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կիւրապաղատ, իշխան յար-քունիս». մէկ անգամ գործածում է Բ. թագ. ը. 18. սրանից է բարդուած շահխոռապետ «արքայական իշխան» Եղիշ. ե. (այս վեր-ջինը ՆՀԲ ուղղում է շահ ախոռապետ, մինչ Մոսկուայի տպագրութիւնը պահում է ա-ռաջին ընթերցուածը)։

Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xūr, [arabic word] xura «վեհութիւն, վսե-մութիւն» բառից։ Վարդանեան ՀԱ 1924, 68 հասեանում է «ախոռապետ» և նռան է կցում խոռակալ հոմանիշը ինչպէս կարդում է Բուզանդի սորակալ բառը. այսպէսով խոռ դառնում է ախոռ բառի մէկ ուրիշ ձևը. բայց այսպիսի ձև չկայ ո՛չ հայերէնի մէջ և ո՛չ էլ իրանեան որևէ լեզուի մէջ. Նահապետեան, Բազմ. 1924, 199 շահխորապետ հասկանում է «ար-քունի դպրապետ»՝ կապելով խուրի բառին, որ տե՛ս։


Խոստ

s.

confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. xustūk xustavān, xvastūkik «խոստովա-նող», պազենդ. xustuheδ «խոստովանեալ է», xvastuī «խոստովանող», պրս. ❇ xust «խոստովանութիւն», [arabic word] xustu «խոստովանող», [arabic word] hastu կամ [arabic word] xastu «խոստովանութիւն, խոստովանող», [arabic word] xustuvān «խոստովանողք» (Horn § 485)։ Այս բոլորի պարզական արմատը դրւում է stu «գովել, օրհնա-բանել», որից a մասնիկով ունինք զնդ. aš-tav «օրհնաբանել. 2. հանդիսաւորապէս խոստանալ, 3. երդուել», āstavana «օրհնա-բանեալ, գովաբանեալ, խոստովանեալ», apa-մասնիկով՝ զնդ. apastav «խոստմնա-զանց՝ երդմնադրուժ լինել» (Bartholomae 1593-4), պհլ. āštuvān «հաստատուն, լիա-հաւատ», astuvanih «հաւատք», պրս. [arabic word] ustuvān «հաստատուն. 2. հա-ւատք»։ Նոյն արմատից xva-մասնիկով ձե-ւացած է xvast-, որից հյ. խոստ. սրանից -uk մասնիկով՝ պհլ. xvastūk, որից հյ. խոստուկ և պրս. xustu. և վերջապէս ana, an մասնիկով՝ զնդ. *xvastavana, պհլ. *xvastavān կամ *xvastuvān, պրս. xustu-van, որից հյ. խոստովան։ (Պարզ stu ար-մատի բնիկ հայ համապատասխանութեանո վրայ տե՛ս թովել)։-Հիւբշ. 161։


Խորան, աց

s. arith.

pavilion, tent;
vault of heaven;
altar;
residence, habitation, dwelling;
chessboard, back-gammon board;
— վկայութեան, the Tabernacle;
— արքունի, royal palace, court;
աւագ —, high altar;
*գոգնոց —ի, frontal;
table.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Lag. Btrg. baktr. Lex. 6 պրս. xva-ran gāh, որ է [arabic word] xar-gāh «վրան»։ Հիւնք. արաբ. [arabic word] gur'a «քուէ» բա-ռից։ Ալիշան, Հին հաւ. 434 խոր բա-ռից։ Patrubány SA 1, 312 պրս. xor-dan «ուտել» բայից։ Karst, Յուշարձան 401 սումեր. g'ar «երկինք, անդունդ» բառի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 185 պրս. [arabic word] xavarna. [arabic word] xavrangāh, [arabic word] xavran, արաբա-զեալ [arabic word] xayarnaq «Վահռամ Գուրի պալատը»։ Մառ Яф. cборн. 2, 163 յհ. վրան և խորան. յն. οῦρανός և χρὸνος, լտ. templum և tempus իրար կցելով՝ համարում է յաբեթական։

ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն «եկեղեցու խո-րան» նշանակութեամբ. այսպէս՝ Մկ. Ջղ. Սլմ. Վն. խորան, Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Եռև Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. խօրան, Տիգ. խօռան, Ոզմ. խուրան, Մրղ. խուրան, Հմշ. խօրօն, Ասլ. խէօրա, Զթ. խույօն, խուրոն, Հճ. խօյօն.-իսկ Մշ. խօ-րան նշանակում է «եկեղեցի», որից խորան-ղուռ «ժամի դուռը»։


Խորիսխ, րսխոյ

s.

honey-comb;
honey-cake.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

pictet 1, 440 (սխալմամբ գրելով խորին) kar «անել, շինել» արմատից։ Հիւնք. խարիսխ բառից։ Bugge KZ 32, 10 -իսխ դնելով մասնիկ, խոր կռում է լիթ. koris «մեղրահաց», լեթթ. kāri-tes «մեղրահացերի խաւեր, պան», լն. ϰηρός «մեղրամոմ», ϰηρίον «խո-րիսխ», լտ. čera «մեղրամոմ» բառերին. հին ձևն է *կորիսխ. հմմտ. նաև կա-պադովկ. յն. ϰηρόϰϰο «մեղրահազ»։ Հիւբշ. 455 չի ընդունում այս մեկնու-թիւնը։ Patrubány ՀԱ 1903, 220 kar. q' [other alphabet] r «շինել» արմատից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Խտջ. Հմշ. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. խօրիս, Մկ. խուրիս, Ոզմ. խուրէս, Ախց. Երև. Տփ. խօրիզ, Պլ. խօրիձ, Ջղ. Սլմ. խո-րինձ, Հճ. խէլիզ, Ագլ. խրազ, որոնք սովո-րաբար նշանակում են «գաթայի մէջ դնե-լու հայս». -տարբեր նշանակութիւններ են տուած Հմշ. «թզենիի, եղէգի ևն թոյլ միջու-կը», Հմշ. Տր. «ձուի դեղնուց». հմմտ. նաև խորոճ Տր. «մեղրադդումով, սոխով և ուրիշ կանաչեղէններով պատրաստուած մի տեսակ հայս»։


Խորխ, ի

s.

slough;
skin, hide;
shell, bark, rind, peel;
*spittle, phlegm.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. խօրխ «ծառի կեղև, ծաղկախ-տի թեփանք, հարբուխից յետոյ քթի վրայ ձևացած թեփը, շերամի բոժոժի անպէտ մազմզուքները», Ագլ. խուրխ «օձի շապիկ. փոխաբերաբար՝ վատ մարդ», Սեբ. խէօրխ «օձի շապիկ», Երև. խրխի ւაձի շապիկ»։ Նոր բառեր են խորխել, խորխահան անել կամ լինել Շշ. «կաշին փոխել, բուն գոյնը դուրս տալ»։-Տե՛ս նաև խուխ բառի տակ։


Խոց, ից, ոց

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Վն. խոց, Երև. Խրբ. Հմշ. Շմ. Պլ. խօց, Ախց. խօցօտ (չկայ խօց), Սեբ. խէօց, Ասլ. խէօ՞ց, խէօ՞ս, Մկ. Ոզմ. Տփ. խուց, Մրղ. խուից, Զթ. խիւց.-իսկ Սչ. խօ-ցել և Ննխ. խօցէլ «խօսքով վիրաւորել».-խոստել ձևից են Ակն. Պլ. խօսդէլ, Զթ. խուս-տուկ «կծու ցաւ», խիսդգիլ «խոստել»,-նոր բառեր են խոցաւոր «սգաւոր», խոցոտիլ, խոստկոտիլ, խոստկահար, նաև խոց «փտու-թեան նշաններ պտուղների վրայ»։-Այմ վերջինի հետ կապ չունի խեց Երև. «խաղո-զի և այլ պտուղների հասնելու նշան երևելը» (Ամատ. Հալոզ բառ ու բան, էջ 275), որ պէտք է հասկանալ խէծ<խայծ (տե՛ս այս բառը)։ Խրբ. խօսդուգ «փորի ևն ցաւ», բա-յական ձևով Խրբ. խոսդալ, Սչ. խօսդ'ել։


Խուլինջ

s.

phlegmon, inflammatory tumour on the shoulders.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] ︎ qūlinǰ, qulanǰ, qavlinǰ, cavlanj «աղիքներին յատուկ մի հիւանդու-թիւն է կսկծացնող և ցաւացնող, որ արգելք է լինում փքալու և բնական պէտքի» (Կա-մուսի թրք. թրգմ. Ա. 433), որից փոխառեալ ևն նաև պրս. [arabic word] ︎ kūlanj «է անուն քա-միական ախտի իրիք՝ որ լինի յորովայնի», թրք. ըτ1︎ qulinǰ, քրդ. qulinj «ցրտաϰ ռութիւն, խիթք», ն. ասոր. kulunj «թոքերի բորբոքում», վրաց. კოლინჯი կոլինջի «ա-ղիքների խիթ»։-Աճ.


Խում

s. mus.

drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խմելը, կերուխում». արմատ՝ որ առանձին ձևով աւանդուած չէ հնից, բայց կայ նոր բարբառներում. որից խմել «ծծել, իրեն քաշել» (ինչպէս արևի ճառագայթները ջուրն են քաշում) Վեցօր. էջ 58. «ըմպել, խմել» Վրք. հց. Բ. 381. Տօնակ. խմումն «ծծելը» Նոնն. գինեխում «հարբան» Շնորა. առակ. գինեխմեալ «հարբած» Ուռհ. ան-խում «արբեցութիւն չսիրող» Տօնակ. բազ-մախմութիւն «արբեցութիւն» Պղատ. օրին, զարթխում «գինուց նոր սթափուած» Նիւս. կազմ. Լծ. եւագր. ջրխմիկ «ջուր խմելու ա-ման» Առաք. պտմ. 371. -այս արմատի կրկնեալ ձևերն են՝ խոխոմ (տե՛ս առանձին) և խխում (իբր *խուխում<*խումխում). հին մատենագրութեան մէջ չէ աւանդուած, բայց կայ արդի գաւառականներում։

= Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ხმა խմա «առնել, ընդունել, վերցնել, առնել տանիլ», ხმევა խմեվա «ուտել, խմել», ამოხმა ամոխմա «քաշել», მახმა մախմա «ընդունիլ, ստանալ, իր վրայ առնել, հանել, վերցնել».-բառիս բուն հայերէնն է ըմպել։-Աճ.


Խումբ, խմբից

s.

party, band, troop, detachment, company, regiment, brigade, division, cohort, legion;
— կղզեաց, group of islands, archipelago;
— առնուլ, to assemble, to flock together;
— կազմել զօրաց, to muster, to form into a regiment, to embody, to enlist, to enrol, to collect together;
ի խմբէ իմաստնոցն էր, he was one of the seven wise men.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կովկասեան գւռ. թրք. xump «հայ-դուկային խումբ». այս բառը հայ-թուրքա-կան ընդհարումներու միջոցին մտա. թուր-քերէնի մէջ։


Խուն

adj. adv.

little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *xuān «սեղան»+հյ. աւագ բառե-րից բարդուած, իբր «սեղանապետ, հացե-րեց». հմմտ. պրս. [arabic word] xvansalār «խոհարարապետ»։ Աւելի ընդարձակ տես խան «սեղան»։


Խունկ, խնկոց

s. fig.

incense;
aromatic substances;
incense, flattery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *xunk կամ xung ձևից, որ կորած է. բայց կայ պրս. [arabic word] xunk կամ xung, սր յիշուած է միայն Gazophylacium, էջ 156 և ուրիշ տեղ չէ աւանդուած։-Հիւբշ. էջ 162։


Խուց, խցի

s.

chamber;
cell.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասուր. xussu «ցանկապատ. 2. շէնքի յաւելուածական մաս». սկզբնապէս նշանա-կում էր «մի տեսակ եղէգ», յետոյ «եղէգէ շինուած տնակ», յետոյ «խրճիթ, հիւղակ»։ որոնց վրայ տե՛ս Muss-Arnolt, Ass. engl. Handwb. էջ 331 բ. ստուգաբանօրէն կց։ում է արաբ. ❇xuss «սէզից և եղէգից շինուած տուն, որ թուրքմէններն ու քուրդերը ❇ hūγ (հյ. հիւղ) են կոչում. 2. միայն ձեղունը տախտակէ, իսկ պատերը սէզէ շինուած տուն. 3. «ինետուն, թէև սէզից շինուած չլի-նի» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 373), եբր. xus «դուրսը. 2. փողոց. 3. քաղաքից ւրս գտնուած մասը (Gesenius 17, 219)։ -Աճ.

ՆՀԲ արաբ. խուսս (?) և թրք. խաս aտասը «լատուկ սենեակ, առանձնասե-նեաև»։ Հիւնք. խցանել բայից է հանում։ Patrubány SA 1, 194 վեդ. kákša «ա-նութ, թաքստոց» բառի հետ՝ իբր հնխ. khoksos կամ khuksos «փոս, խոռոչ»։ Նոյն, անդ, էջ 312 հմմտ. հունռ. kurz-kó «անկիւն»։ Նոյն LF 13, 163 դնելով հնխ. qhusko-ձևից՝ կցում է գոթ. հբգ. hus (<հնխ. ahudh-so-) դերմ. Haus «տուն», յն. ϰευϑω «ծածկել, պահել» բառերին։ Նոյնը վերջապէս ՀԱ. 1903, 151 հնխ. sku «ծածկել» արմատից. հմմտ. լտ. cutis, հբգ. hut, նբգ. Haut «մորթ», լտ. curia «տուն, ատեան», յն. ϰαλιά «խղիկ», լտ. cella «մառան» ևն բառերը։ Petersson KZ 47, 282 ընդու-նում է Patrubány-ի երրորդ մեկնութիւ-նը, բայց գտնում է որ գոթ. hūs և յն. ϰεύϑω ծագում են qeu-պրմատե» մինչդեռ հյ. խուց, ինչպէս նաև խուփ ծագում են հնխ. qheu-արմատից, ո-րից է նաև զնդ. xaoδa-«սաղաւարտ, խոյր»։ Pictet, բ. տպ. Բ. 315 քրդ. košk, պրս. kūšk «վիլլա», սանս. ko-ša «վաճառանոց», գոթ. hus «տուն» բառերի հետ։ Սոյն ստուգաբանութիւնս (դաշն բառի մեկնութեանս հետ միա-սին) իբր առանձին յօդուած ուղարկել եմ 1933 թ. օգոստ. 14-ին Լենինգրադ՝ Գիտութեանց ակադեմիային, Մառի ւ-բելեանի առթիւ հրատարակուելիք ժո-ռովածուի համար։


Խպիպ

s.

wen, goitre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] γabab «ստորին ծնօտի տակ կախուած միսը», որ և [arabic word] γabγab (Կամուս, թրք. թրգմ. Ա. 216). արաբերէնից է փոխառեալ նաև վրց. ღაბაბი ղաբարի «ցայտած՝ դուրս ելած կզակ. 2. խպիպ»։ Հայերէնի մէջ նախաձայն ղ կարող է դառ-նալ խ ինչ. ղպնիլ>խպնիլ։-Աճ.


Խռնդատ

s. bot. Mullein, cow's lungwort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև խռնտակ, խռընջ-տակ, խռջտակ) «մի տեսակ բոյս է. ձկան մահարար, եզնագի, փղոմոս, ւտ. verbas-cum, phlomis, ֆր. mole'ne, bouillon-blanc, պրս. mahīzahr» Վստկ. Բժշ. նոյն բառի սո-խալ գրչութիւններն են խոնջտակ, խնդակ որոնք յիշում է ՀԲուս. § 609 և § 1071, իբր տարբեր բոյսեր (տե՛ս Նորայր, ՀԱ 1923 49). -որից իգախոնդատ «մի տեսակ բոյս» Վստկ. 206. Բժշ. ունի միայն ՀԲուս. § 850։ (Տիրացուեան, Contributo դնում է § 395 խռնդատ «verbascum thapsus L» և § 464 խռնդուկ «phlomis lanceolata Boiss -Hoh», որոնք բոլորովին տարբեր ընտանիքե պատկանող բոյսեր են. կայ և verbascum armenum Boiss.-Ky. § 396 և phlomis armeniaca W. § 464, բայց սրանց հայերէն համազօրները չունի Տիրացուեան)։


Խռով

s. adj.

confusion, tumult, trouble, disorder, sedition, insurrection;
confused, confounded, troubled;
— կալ ընդ ումեք, to have quarrelled with, to fall out, to be at variance, to disagree with.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կրվկասեան լեզուախմբից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց ხრო խրո, ხროვა խրո-վա, ხროობა խրոոբա «խումբ, հօտ, երամ (անասունների կամ մարդոց)».-«խումբ. բազմութիւն» իմաստից «շփոթութիւն, կռիւ» իմաստին անցնելու համար օրինակներ շատ կան թէ՛ հայերէնում և թէ այլուր. ինչ. գրոհ «խումբ, բազմութիւն» և գրոհել «յարձաևեւ» ամբոխ «բազմութիւն. 2. խռովութիւն, շփո-թութիւն. 3. կռիւ, պատերազմ», խումք «բազմութիւն», որից խմբել «հաւաքել զօրք» խմբիլ «պատերազմի դուրս գալ» և յատկա-պէս ոճով՝ խմբիլ ի պատերազմ.-գումա-րիլ «կռուի դուրս գալ. 2. կռուիլ. 3. շշկըլ, ուիլ, շփոթուիլ», վրաց. ջոգի «ջոկ, երա-մակ» և դաջոգեբա «ամբոխիլ, խմբիլ, խու-ժել», լատ. tumultus «խռովութիւն, շփոթու-թիւն, խումբ, պատերազմ»։ Որովհետև նախ-նական նշանակութիւնը (խումբ) գտնւում է միայն վրացերէնում, ուստի հայերէնն է փոխառեալ և ո՛չ ընդհակառակը։-Աճ.


Խռպոտ

adj.

rough, unpleasant, disagreeable;
ill-natured, ill-tempered;
— ձայն, shrill voice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սոպռ, անհեթեթ, կոշտ» (մարդու կամ ձայնի համար ասուած) Փիլ. լին. և նխ. բ. 77. նոյնը խոպող ձևով Փիլ. ել. 471. որից երևում է որ արմատն է խռպ-, իսկ -ոտ, -ող մասնիկ են։


Թեփ, ոց

s.

bran;
— ձկանց, scale;
— գլխոյ, scurf of the head, dandruff;
քերել զ—ս ձկան, to scale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մաշկաձև կեղևանք ցորենի» Բարուք. զ. 42. Եփր. Գ. կոր. 122. Մանդ, «ձկան թեփը» ՍԳր. Կոչ. 39. «մարդու մար-մընի և գլխի թեփ» (գաւառականների և նոր գրականի մէջ). որից թեփամորթ Վեցօր. 132 թեփուկ «մարմնի ճերմակ քոս» Ղևտ. ժգ. 39. թեփոտ Վրդ. ծն. թեփոտեալ Բրս. թղթ. թե-փակեր Պատմ. սհմ. էջ 26։


Թէյ, ի

s.

tea.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.


Թթու, ոց

adj.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կառմուած է -ու մասնիկով՝ ճիշտ ինչ-պէս աղու, կծու, հատու, ազդու ևն. պարզա-կան արմատը՝ որ առանձին գործածուած չէ, պիտի լինէր *թիթ կամ *թութ։-Աճ.


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։


Թիլ, թլի

s.

suburb, village.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։


Թիլ, թլոյ, թլեր

s.

amulet, talisman.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։