Definitions containing the research դու : 5694 results

Նսիհ

cf. Նսեհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բախտ բանալը, հմայութիւն», այս իմաստը յայտնի կերպով երևում է Ոսկ. ա. տիմ. էջ 28 դրուած հոմանիշների շարքից, «Զճակատագիրն՝ զոր ասեն և զխտիրս և զհմայս, զկիւսս և զնսիհս»։ Նոյն բառը նոեճ ձևով մէկ անգամ էլ ունի Պիտ. «Ահա զմե-ծագոյն խոհականութեան բերեն իմն լին-քեանս նսեհ», սրանից է կազմուած գեղեց-կանսիհ, որ նոյնպէս մէկ անգամ գործա-ծում է Պիտ. «Որ այսքանում գեղեցկանսիհ և վայելուչ կարգի զհակառակն փութացաւ հասուցանել խախտումն»։ Հին բռ. մեկնում է նսիհ «բախտնբարի», Բառ. երեմ. էջ 241 նսիր։ «բախտ բարի կամ շնորհ». նոր գրա-կանումն էլ ընդունուած է նսեհ «բախտ». որից աննսեհ «անբախտ»։


Նիստ, նստի

s.

sitting posture;
position, situation;
seat, residence, abode;
property, possession;
sitting, session, meeting;
— արքունական, seat of Government, capital city;
— բանակի, encampment;
ի — լինել, to sit up, to sit down, to be seated;
ի — ննջել, to sleep in a sitting posture;
— առնուլ, to be tranquillized, allayed, lulled into security;
ի — գումարիլ, to hold a sitting;
ի նստի անդ, during the sitting, forthwith, before separating;
երեք նստիւ նկարել զկենդանագիր, to paint a portrait in three sittings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. նստել, Սչ. նսդել, Գոր. Երև. Ղրբ. Մրղ. Ննխ. նստէլ, Ախց. Կր. Ագլ. Մկ. Շմ. Սվեդ. Տփ. նստիլ, Ակն. Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. նսդիլ, Հմշ. նսդուշ, Ռ. նսթիլ, Զթ. նը'սդը՝լ, Հճ. նmս-դել. -(Զթ. նախաձայնը միջին ատամնակա-նին նմանուելով՝ դառնում է նաև դը'սդը՝լ). -նոր բառեր են նստելատեղ, նստելիք, նստկան, նստման, նստուածք, նստուկ, նըս-տոտել։


Նիրհ

s.

light sleep, drowsiness, sleepiness, dozing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *niδra-ձևից, որ թէև աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց են-թադրւում է հյ. նիրհ = սանս. [other alphabet] nidrā-«քուն», հինդուստ. nid, nind «քուն», nindasā «քնած», գնչ. nendir, lindr «քուն» ձևերի միջոցաւ։ Չայնական փոփոխութեան համար հմմտ. հայ. մուրհակ<իրան. muhr = սանս. mudrā-։-Հիւր». 204։


Նկան, աց

s.

hearth-cake or griddle-cake;
loaf.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պհլ. *nikan ձևից, որ կազմուած է ni բայական մասնիկով kan «փորել» արմա-տից. հմմտ. զնդ. nikan «հողը փորելով մե-ջը թաղել». nikanta «թաղուած, խորուած». ըստ այսմ նկան<*nikan նշանակում է «թաղուած» և յատկապէս ցոյց է տալիս «մոխրի տակ թաղելով եփուած հացը»։ Պհլ. *nikan բառի այս վերջին նշանակութիւնը աւանդուած չէ գրականութեան մէջ. իրանեան միւս ձևերը, որոնք ձայնապէս փոքր ինչ նը-ման են (այսպէս՝ պհլ. [other alphabet] nān, բելուճ naγan, սոգդ. nγn-, մինջ. naγn, պրս. [arabic word] hān. օրդ. nan, nāīi, non, զազա nāñ, na, դուժ. nōn), ծագում են *naγna-«հաց» բա-ռից և գործ չունին *nikan ձևի հետ. սակայն ունինք խորազմ. kand «հաց» (ըստ Ալ-Բիրունի), pknd «հաց» (ըստ Բուրհան-ի-Կաթիի), որոնք գալիս են նոյն kan արմատի անց. դերբ. kanta-«թաղեալ, թառուած» ձե-ւից և անուղղակի կերպով հաստատում են nikan «հաց» բառի գոյութիւնը։

ՆՀԲ լծ. եբր. ուկա, օկկա, մաօկ։ Pir tet 2, 313 պրս. քրդ. բուխար. nān «հաց» բառի հետ։ Müller SWAW 46 465 և 48, 236 սրանց. և բելուճ. naγan ձևի հետ, իբր հին հյ. *նական։ Lag. Gesam. Abhd. 298 khan արմատի տակ։ Նոյն, Arm. Stud. § 1626 յիշում է խո-րազմ. pakand և ենթադրում է որ նկան լինի «մոխրի տակ եփուած հաց»։ Jus-ti Dict. Kurde 416 կցում է նոյն իրան-եան ձևերին։. Հիւնք. ունկն բառի սեռ ունկան ձևից։ Հիւբշ. Arm. Gram. 204 ընդունում է որ հյ. նկան<*nikan, բայո սրա հետ անհամաձայն է գտնում առս բելուճ. և մինջ. ձևերը։ Վճռական մեկ-նութիւնը վերի ձևով տուաւ Gauthiot MSI 19, 129։


Նշմար

s.

mark, trace, sign, vestige, indication;
— գեղոյ, some remains of beauty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Վն. նշմար տալ «կամքը յայտնել». ննխ. նշմարք «ակնարկութիւն, ակնարկ».-Թերևս նոյն բառն է Սս. մշմրել «նայիլ, դի-տել» (որտեղ ըստ օրինի միջին ա ձայնա-ւորը ընկած և նախաձայնը ազդուած միջա-ձայն մ-ից)։-Երև. Մշ. նշմարանք «երես» (Ամատ.)։


Նշտիր, տրոյ, ով

cf. Նշտրակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «վիրաբոյժի դանակ» Եփր. Խրատ. (աւանդում է միայն գրծ. նշտրով ձևով). որից նշտրակ Անյ. պորփ. Վստկ. էջ 209։


Նոխազ, աց

s.

he-goat, goat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. գաւառական մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nuhā̄z «արու այծ՝ որ հօ-տին է առաջնորդում», պհլ. n(u)hazīk «այծ-եղջիւր աստեղատունը»։ Մարքվարթ REձ 8 (1928), 222 իրան. բառը մեկնում է իբր պհլ. *naxv-az, հինը *naxv-aza «առաջից առաջնորդող» (նախ+ազ)։-Հիւբշ. 207։

❇Klaproth, As. polyg. 107 պրս. nиx-sar, nuxsān։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ պրս. նիհազ ձևը յիշելով հանդերձ՝ հայ բառը մեկնում է «նախն յայծս»։ Ուղիղ են նաև Spiegel, Huzw. Gram. 187 190, Müller SWAW 42, 253, Lag. Btrg. bktr. Lex. 47։ Տէրվ. Altarm. 26, հայ բառը դնում է բարդուած նո<նաւ< նար (պրս. nar) «արու» և խազ<քաղ «այծ» ձևերից. իսկ պրս. nuhāz փո-խառեալ է դնում հայերէնից։


Շոպ

s.

parching by the sun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. շօբ «տիֆ և նման վարակի. հիւանդութիւն», շփած «արևահար», Ալշ. Մշ. շօբա «typhus»։


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ)։


Շումրայ, ից

s.

wild fennel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Ասոր. [syriac word] ︎ šamārā կամ [syriac word] sumrā šumrā. šamrā «foeniculum capil-laceum». որ և արաբ. օ [arabic word] šumra։ Ըստ այսմ կարող ենք ընդունել, որ մեր մէջ էլ հնագոյն ձևն է շամրայ, որ յետոյ արաբերէ-նի ազդեցութեամբ դարձաւ շումրայ։ Ասորի բառը ըստ Brockelm. Lex. syr. նշանակում է նաև «isatis tinctoria», որ տարբեր բոյս է։


Շունչ, շնչոյ

s. adv.

breath, puff;
wind, breeze;
respiration;
spirit, soul, life;
"միով շնչով, unanimously, with one accord;
— կլանել, առնուլ, to breathe, to take breath, to recover one's breath, to respire, cf. Ոգի առնուլ;
to repose, to rest, to take a little breath or respite;
— առնուլ լիաբերան, to breathe freely;
to draw a long breath;
հատանիլ շնչոյ, to lose breath;
ի վախճանին հասանել, to be near to one's last breath;
ի մի — կլանել, to swallow in one gulp, at a draught;
ամենայն — կենդանի, all that has life;
every living soul;
ց— վախճանին, to one's last gasp;
մինչեւ ի վերջին —ն, to the last moment;
ի յետին —ն հասեալ է, he is at his last breath, in the pangs of death;
ցյետին — կենաց իմոց, to the last moment of my life;
— վախճանին չեւ էր հասեալ, he had not yet yielded his last breath;
ընդ վախճանել շնչոյն, while expiring;
ի — հողմոյ գեղածփեալ, at the mercy of the winds;
cf. Ընդ աղօտ;
cf. Ժահահոտ."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ (ունչ բառի տակ) արմատը դնում է ունչ։ Böttich. Arica 82, 377 սանս-čvi=յն. ϰυίσϰω «յղանալ», անց. դերբ. çūna։ Հիւնք. շչել բայից։ Meillet MSL 10. 278 սանս. çvasiti «շնչում է» ձևի հետ, բայց ազդուած հունչ բառից. վեր-ջաձայն չ ներկայացնում է sky-։ (Այս մեկնութիւնը հենց ինքն է կասկածելի համարում. տե՛ս Osthoff, Parerga 1, 232)։ Նոյն մեկնութիւնը յիշում է պար-սապէս Հիւբշ. IF Anz. 10, 48։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 203բ։ Մառ. Иппол. 51 վրաց. շումինվա հո-մանիշի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 1Ո2 շոգի, ունչ, հնչել բառերի հետ։ Li-dén, Յուշարձան 385 յիշում և մերժում է լիթ. szvañksz-ti «շնչել, հևալ»։ Karst, Յուշարձան 416 ունչ բառի հետ՝ մոնղոլ. unur, կալմուկ. unus, թունգուզ. unu «հոտ»։ Մառ, Ocнов. табл. էջ 5 և ЗВО 22, 37 ИАН 1913, 181, Яз. и Jит. I. 266 եբր. [hebrew word] hebel «շունչ» հանում է սեմ. hbl արմատից, որի յաբեթականն է svl, svn (հմմտ. վրաց. სული սուլի «հռ-գի, շունչ», სუნი սունի «շունչ, հոտ»), նախաձայնի փոփոխութեամբ՝ švl, švr, švn, որոնցից մինգր. მური շուրի «հո-գի», գւռ. մինգր. ըունջո «հոգի» և հյ։ շունչ։ Pokorny 1, 475 իբր ստոյգ ըն-դունում է Meillet-ի և Lidén-ի մեկնու-թիւնները, որոնք իրենք՝ հեղինակները. չեն ընդունում։


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յանդուգն, լիրբ, անզգամ», որից շշտութիւն, շշտաբար. երեքն էլ գիտէ միայն նեոսէսովիչ, Բառ. լտ.-հալ. էջ 534-5։


Շռատ

cf. Միզագրաւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։

ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։


Շտապ, ի, աւ, իւ

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. štap ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. պհլ. [other alphabet] ostaftan «շտապել, աճապարել», [other alphabet] oš-tāp=պրս. [arabic word] šitā̄b կամ [arabic word] iš-tāb «շտապում, աճապարանք», ︎ sī taftan կամ [arabic word] istāftan «շտապել, աճաաարել». որոնք կազմուած են tap «տապ, տաքութիւն» արմատից՝ aiwiš-մաս-նիկով, իբր զնդ. *aiwiš-tap «տաքանալ, եռանդ ստանալ» (Horn § 777)։-Հիւբշ. 215։


Ոզնի, նւոյ

s.

hedge-hog;
— մեծ, porcupine;
— ծովու, echinus marinus, sea-urchin, sea-egg;
ձագ ոզնւոյ, hedge-pig.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. og'hinio->*'ոզինի ձևից. սրա դէմ քոյր լեզուներն ունին eg'hi-արմատաձևը. հմմտ. յն. ἐχῖνος, հհիւս. igull, անգսք. igil, igl, il, հբգ. igil, գերմ. lgel, հոլլ. egel, հսլ. jezi, ուկր. ǰiz, ǰizák, պո-լաբ. jes, լեհ, jež, հռուս. ожъ, ожикъ (նա-խաձայն օ՝ մեր բառի պէս), ռուս. εxτ, լիթ. ežys, լեթթ. ezis, փռիւգ. εζις (եմա՛ ἔι︎) «ոզնի». (Petersson, Ar. u. Armen. Stud. 63 սրանց հետ է կցում նաև օսս. uzun, uzjn «ոզնի»)։ Նախապէս այս բոլորի արմատի դնում էին հնխ. eg'h-«խայթել», բայց այժմ այս կարծիքը չի ընդունւում (Pokorny 1, 115, Walde 42, Kluge 228, Trautmann 73, Ber-neker 267, Boisacq 302)։-Հիւբշ. 481։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Altarm. 72, 74 լիթ. linkti «ծը-ևիլ, կորանալ», lenkti «ծռել», պրս. lang «ամբողջ ոտքը»։ Հիւնք. ողոք բա-ռից։ Ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Lidén, Arm. Stud. 95 և KZ 41 (1907), էջ 396։ Չի՛ ընդունում Meillet MSL 15, 355 նշանակութեանց տարբե-րութեան պատճառաւ։


Ոճիր

s. adj.

crime, guilt, criminal attempt, misdeed, villainy, felony, ribaldry, vile wickedness;
wicked, guilty, criminal;
— եղեռան, crime;
—ք ապիրատութեան, excess;
ածել յ—ս, to carry to excess.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մեծ չարագործութիւն, եղեռն» Ոսկ. բ. տիմ. և մ. բ. 23. Ագաթ. «չար, եղեռնա-կան» Վրք. հց. գրուած է նաև օճիր, ոճիռ, օճիռ։ (Փոխանակ ասելու ոճրագործ՝ գրուած է օճերագործ Մագ. թղ. 178). ներկայ գրա-կանում ընդունուած է միայն ոճիր. որից ոճ-րագործութիւն Անան. եկեղ. Կանոն. Սարգ. ոճրապարարտ (նոր բառ)։


Ոյծ

adj. adv. s. fig.

cold;
apart, aside;
—ք, hiatus, gap, chasm;
coldness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Böttich. Arica 28, 86 պրս. yax «սա-ռոյց», օսս. ix «կարկուտ», yexan «մըր-սիլ», զնդ. aoxtəm բառերի հետ։ Հիւնք. 68 բուծանել բայից։ Patrubány Հ1 1906, էջ 344 լտ. pungere «խայթել» ռառի հետ. հմմտ. լիթ. gélti «խայ-թել», որից gelmenis «ցուրտ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud 21, որ ընդունում է նաև Pedersen, Kelt. Gram. 1, 103։ Թիրեաքեան, Բզմ. 1913 342 թրք. uz-aq «հեռու» բառից։ ռով (տե՛ս այո՛ բառի տակ). զանազան դարձուածներով ունինք ո՛չ ապաքէն, ո՛չ եթէ, ո՛չ երբեք, ո՛չ ևս, ո՛չ բնաւ, ո՛չ ոք, ոչ ուստեք, ո՛չ ուրեք, ո՛չ ինչ, ինչ ոչ, իբր ոչ եթէ ևն.-այս արմատից են ոչինչ, ՍԳր. Ագաթ. հչնչութիւն Խոսր. Նար. երգ. ոչնչանալ Արշ. ոչեղութիւն Մագ. ոչէ «անգոյ մի բան» Նար. Դիոն. համառօտուած ձևով չ՝ որ իբր ռառա-սական մասնիկ է գործածւում. ինչ. չախոր. ժական Եզն. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21 չահագին Ոսկ. մ. ա. 20. չանձնաւոր Եզն. չանսական Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սե-բեր. չև, չև ևս ՍԳր. Ագաթ. չէ «անգոյ բան» Սեբեր. Եզն. Ոսկ. չէական Եզն. չժողովուրդ Ա. պետ. բ. 10 չինչ «տկար, ոչինչ» Կոչ. չիք Ոսկ. Եւս. քր. Եփր. Բ. կոր. Կոչ. ի չքմեղս Ոսկ. մ. բ. 2. չքոտի Եզն. կոչ. Բուզ. չքոտիլ Ագաթ. չքաւոր Ա. կոր. ժա. 22. Բուզ. Ագաթ. չքաւորիլ «պատասխան տալու անկարող լի-նել» Ոսկ. եփես. 872. չքանալ Եփր. թգ. Կոչ. կնաշխարհիկ Ոսկ. չնչիկ Եզն. չնչին ՍԳը. Կոչ. Եզն. (ամբողջական ձևով՝ ոչնչին Վկ. արև. 170). չնչինագոյն Ոսկ. եբր. ևն.-նոր բառեր են ոչնչական, ոչնչացում, չքմեղանք, չքմեղութիւն ևն։


Ոչխար, աց

s.

sheep, ewe;
mutton;
միս —ի, mutton;
ոտն —ի, sheep's trotters;
— մոլորեալ, wandering, lost sheep;
վաճառանոց —ի, sheep-market;
փարախ, գաւիթ —աց, sheep-cot, sheep-fold, sheep-pen;
մայեն, բառաչեն —ք, sheep bleat;
cf. Կտուրք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տուաւ Աճառ. SA 1, 303, որ ընդունում է Meillet BSL հտ. 23, էջ 133։ Patru. bány SA 1, 310 թրք. չաղաթ. kočkar։ Pedersen տե՛ս խոյ բառի տակ։ Մառ, Христ. Boст. 2 (1913), 30 խալդ. suse «ոչխար» և վերի կովկասեան ձևերը։ Պատահական նմանութիւն ունի ասուր. zikaru «ոչխար»։


Ոռ, ի

s.

backside;
cf. Նստոյ՞՞՞տեղի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յետոյք, նստոյ տեղի (մարդու կամ անասունի), տակ, յատակ (իրերի)» Վստկ. էջ 52, Վրք. հց. (իրեղէնների համար աւելի սովորական է ոռք Վստկ. 134. Վրք. հց. ա. 619). որից բրդոռ «մի տեսակ թռչուն» (իբր յետոյքը բրդոտ. հմմտ. նոյնի յն. հոմանիշը՝ πογάργος, որ բուն նշանակում է «յետոյքը սպիտակ») Վանակ. հց. ոռճան «սրբանի այտոյց, condylome», գիտէ միայն Քաջու-նի, Գ. 190։


Ոսկր, կեր, աց

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia pol. էջ 102 լտ. os, վալերէն asgurn և բրըտ. askurn ձևե-րի հետ։ ՆՀԲ յիշում է յն. և լտ. ձևերը։ Ուղիղ համեմատութիւններ ունին Pe-term. 25, Böttich. ZDMG 1850, 359. Arica 68, 117, Muller SWAW 38, 576, 593, Justi, Zendsp. 37 ևն։ Müller հյ, ր համարում է մասնիկ։ Տէրվ. Երկրա-գունտ Ա, էջ 20 ցեղակիցների t ձայնը մեր մէջ դարձած է համարում կ, իսև ը դնում է ւ ու ձայնից. ինչպէս մանր-մա-նու։ Հիւրշ. բառիս համար երկու մեկ-նութիւն է տալիս. նախ՝ իբր ὄσքίა, ascu. (չի ընդունում Meillet MSI 8 294) և երկրորդ՝ իբր ὄστέον, ásthi ևն (ըստ Bugge KZ 32, 30, Bartholomae IF 3, 164, Meillet MSL 8, 296). (բայց այս երկու խումբերը ըստ նորագոյն քննու-թեանց իրար հետ նոյն են և կմեկնուին վերոնշանակեալ ձևերով)։ Հիւնք. յուն. σϰωριά (ρωϰσ, σϰωρ) «փրփուր՝ կղկղանք մե-տաղաց»։ Մառ, Яз. и Лит. I. 272 բասկ. asur, gesur, չուվաշ šəmə, սվան. ǰiǰv, վրաց. ձվալի, լազ. xvīlī, յն. ὄστεον, պրս. ustuxvān ևն հոմանիշների հետ.


Ովան

s.

sea-monster.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ովանայ) «ծովային մի գա-զան է» Եւս. քր. ա. 14, 20-22, 47 (ունի միայն ԱԲ. իսկ ԳԲ մեկնում է «մէջքէն վար ձկան մորթով մը ծածկուած՝ բաբելացւոց էա աստուածը»)։ Նոյնը գիտէ Մագ. թղ. էջ 213 և 215 ովամայ և ովանայ ձևերով, և «Կարմիր ծովից դուրս եկող մի մեծ ձուկ» իմաստով (տե՛ս Աճառ. Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 200). «Կէտք վեհ գոլով քան զփագրոս... և քան զդռակոնոռայն և կամ զովամայն, որ ի Կարմիր ծովէ արտաքս ելեալ.-Յիշատակեալ եմք զփագրոս և զովանայն և զդռակոնոռայն և զկէտն Յովնանու, ընդ նոսին և զլևիաթա-նայն»։ Նոյն է վերջապէս Մխ. այրիվ. էջ 43 «Ովան գազանն հրեշտակ էր, որ ուսուցանէր մարդկան զամենայն հնարս կենցաղավարու-թեան»։


Որբ, ոց

s.

orphan, orphan boy or girl;
adj. fig. derelict, desolate, abandoned, destitute;
— մնալ ի հօրէ, ի մօրէ, to lose one's father, or mother;
— մնալ յումեքէ, to be bereaved, to remain desolate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. orbhos հոմանի. շից. սրա ժառանգներն են յն. ὄεφανόσ (բար-դութեանց սկիզբը όρφօ-) «որբ, որբացեալ», ւա. orbus «որդեկորոյս, այրի, որբ, զուրկ»։ orbatus «զուրկ, այրիացեալ», orbo «զըր-կել».-նոյն արմատին են պատկանում նաև գոթ. arbi, հհիւս. arfr, անգսք.. yrfe, հբգ. Arbi, erbi, հիռլ. orbe, գերմ. erbe, հոլլ. eri «ժառանգութիւն», որոնց նախնական ի-մաստն է «որբին թողուած ժառանգութիւն»։ Սրանց յարակից ուրիշ ձևերի վրայ տես Ար-բանեակ (Walde 545, Pokorny 1, 183, Er-nσut. Meillet 676 Boisaca 719, Kluge 121)։ Ճունարէնից են փոխառեալ լտ. orphanus, ռում. orfan, անգլ. orphan, ֆրանս. ornhelin «որբ»։-Հիւբշ. 482։


Որձ, ից

adj.

male.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. org'hi-ձևից. հմմտ. սանս. -ըǰi-«ամորձիք» (պահուած է միայն avir-rjīka-«ամորձիքները բաց» բարդի մէջ), զնդ. [arabic word] ərəzi «ամորձեաց պարկը, փոշտ», յն. ὄρχις «ամորձիք», μόνορχις «միորձի», ἔ́νορχος «որձի, ոչ-կուրտ», ալ. բան. herδe «ամորձիք», լիթ. erzilas և լեթթ. erzelis «չկրտած՝ մատակախազ ձի». միռլ. uirgge (uirghe) «ամորձիք, առնի» (նշանակութեանց զարգացման համար հմմտ. գւռ. պլոր «ամորձիք»=Ջղ. «առնանդամ»), ռուս. кнорозъ, լեհ. kiernoz «վարազ»=բե-լոռուս. knórëz «միորձի, ոչ-բոլորովին կըր-տած» (վարազ կամ ձի), որոնք ծագում ևն հին *kúrno+orzi «ամորձիք» բարդութեւ-նից (Boisacq 721, Berneker 664, Traut-mann 71, Pokorny 1, 182-3)։-Հիւբշ. 483.


Նոճ, ի

cf. Նոճի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. «մշտադալար վայրի մի ծառ է. լտ. cupressus, կիպարիս, տճկ. սէր-վի, ռմկ. սէլվի, սէվլի. 2. այս ծառի փայ-տից» ՍԳր. նոճեայ Նար. նոճեայօճառ Նար. խչ. 373. նոճիաճահ կամ նոճիաճաղճախ «նոճաշատ, շատ նոճիներով» (ճաղճախիք կամ ճապաղիք բառով բարդուած է) Նար. խչ. 394. նոճաստան (նոր բառ)։


Նոճ, նոճեայ

adj.

made of cypress-wood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. «մշտադալար վայրի մի ծառ է. լտ. cupressus, կիպարիս, տճկ. սէր-վի, ռմկ. սէլվի, սէվլի. 2. այս ծառի փայ-տից» ՍԳր. նոճեայ Նար. նոճեայօճառ Նար. խչ. 373. նոճիաճահ կամ նոճիաճաղճախ «նոճաշատ, շատ նոճիներով» (ճաղճախիք կամ ճապաղիք բառով բարդուած է) Նար. խչ. 394. նոճաստան (նոր բառ)։


*Նոպայ

s. med. period.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հիւանդութեան դարձը. տագնապ, crise» Մխ. բժշ.։

= Արաբ. [arabic word] nauba, նոր արաբ. nōba, որից թրք. növbet, ռմկ. նէօպէթ, լէօպէթ «հերթ, կարգ. 2. հիւանդութեան տագնապ»։ -Հիւբշ. 272։


Նոտար

cf. Նօտար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «գրագիր» Մարթին. Տօնաց. Յայսմ. որից նոտարացի Կիր. պտմ. նօտարել կամ նօտրել «արագ գրել» Յիշատ. Մեծոփ. բառիս հարազատ ձևն է նոտար, որ յետոյ սխալ գրչութեամբ դար-ձաւ նօտար. ինչպէս ընդունուած է այժմ մեր գրականում. և սրանից էլ կրճատմամբ նօտր «մի տեսակ ընթացիկ գիր» Յիշատ. պտմ. Վրդն. նօտրագիր (նոր բառ)։


Նոր, ոց

adj. adv.

new, fresh, young;
novel, recent, modern;
strange, extraordinary, curious;
inexperienced, unpracticed, new, raw;
newly, lately, freshly, recently;
— ինչ, curiosity;
— ոմն ղեւոնդիոս, like a second Leontius;
— նորոգող բնութեան մերոյ, the renewer of our nature;
ամիս —ոց, the month of first fruits;
—, cf. Նորանոր;
ի —ումն or —ումս, at present;
under the new dispensation, according to the christian law;
now, in the present age.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. հնդևրոպական նախա-ձևն է nêvo-, nέvуo-, որոնցից յառաջազած ձևերն են սանս. [other alphabet] náva-, [other alphabet] návya-հինդուստ. nuo, գնչ. nevó. զնդ. naкa-, պհլ 1911 nok, navak, պազ. no, պրս. [arabic word] nō, nav, քրդ. nu, աֆղան. nau. nawai ոսս nävαg. nvog, բելուճ. nōk, յն. νεος, յոն. νεῖος, հլտ. novos, լտ. novus (>ֆրանս. neuf, neuve սպան. nuevo, իտալ. nuovo, ռում. nօն), գոթ. niuǰis, հբգ. niuwi, գերմ. neu անգլսք. nfwe, անգլ. new, հոլլ. nieuw, հսլ. novū, սերբ. nδv, չեխ. noyy, ռուս. новыլū հլիթ. navas, լիթ. naūjas, հպրուս. neuwe-nen, հիռլ. nūe հոմանիշները. նոյն նախա-ձևից r-ով աճած ունինք յն. νεαυός <հնխ. nevərós և հյ. նոր<հնխ. nevros, նմանառ-մամբ ձայնաւորների՝ novros, հնխ. -ro մաս-նիկով է կազմուած նաև լտ. noverca «մօ-րու». այս մասնիկը ցոյց է տալիս երկու իրերի միջև հակադրութիւն. ուստի հյ. նոր նշանակում է բուն «երկուսի մէջ աւելի նռ-րը» (Ernout-Meillet 649, Boisacq 664. Horn § 1045, Walde 526, Kluge 348, Tra-utm. 194, Pokorny 2, 324)։ Նոյն բառի ստո-րին ձայնդարձն է ներկայացնում հնխ. nū «հիմա, այժմ», որի ժառանգները տե՛ս Po-korny 2, 340։-Հիւբշ. 479։


Նուրբ, նրբից

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. snōbhri ձևից, որ կազմուած է -ri մասնիկով՝ պարզական snē̄bh արմատի միջին ձայնդարձից. հմմտ. դան. snoever «նեղ (ճանապարհ, դուռ, զգեստ), նուրբ, բարակ (օրիորդ)», snoever sti «նրբափողոց», հշվէդ. snoevr «նեղ», նշվէդ. snāf «նեղ, սեղմ», նորվեգ. snoeyr գնեղ, նրբին, ճկուն, սեղմ, ճղճիմ», հիսլ. snoefr «նեղ (զգեստ)». այս բոլորը ղալիս են հնխ. snē̄bhri, snōbhri ձևերից և կատարե-լապէս համաձայն են մեր բառի հետ. կան և սրանց առանց s-ի ձևերը. ինչ. հշվէդ. noēver, հիսլ. nγfr, որոնց հետ միացնում են նաև գերմ. nuofer, nuober «առոյգ, թարմ» (Pokorny 2, 698)։ Ձևի համար հմմտ. հյ. սուրբ =սանս. çubhra-։

Klaproth, As. pol. 100 օսս. nareg։ Lag. Urgesch. 295 և Muller ՏWAW 46. 465 պրս. narm «մեղմ»։ Այս մեկ-նութիւնը մերժում է Lag. Arm. Stud. § 1656։ Հիւնք. յն. νεβρός «ձագ, կոր-իւն»։ Patrubány SA 2, 31 և 288 յն. νέφος «ամպ, մութ», լտ. imber «տա-րափ» բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 64-65.-Karst, Յուշարձան 415 մոնղոլ. narin, թունգուզ. narxōn, թրք. օսմ. narin «նուրբ»։ Persson IF 35, 206-208 դը-նում է հնխ. snerp, snerb «քաշուիլ, ամ-փոփուիլ, կծկուիլ» արմատից, իբր հբգ. snerfan, մբգ. snerfen, գերմ. schnurfen, šchnurfeln, որ և զնդ. narəp «լուսնի-պակասիլը». սրանց պարզականն է հնխ. šner-, որից ունինք անգսք. nearu «նեղ». շվէդ. nōr «մանկիկ», լեթթ. nārs, nāre «ճարմանդ», գերմ. schnurren «սեղ-մուիլ, կուչ գալ», այլ աճականով՝ հնխ. snerk-, snerg-, որից հգերմ. snerhan, յն. νάρϰη, հյ. ներգևիլ։ Pokorny 2, 698 ընդունում է ուղիղ մեկնութիւնը, իսկ 2, 701, առանց անդրադառնալու նախոր-դին, ընդունում է Persson-ի այս մեկ-նութիւնը (միայն սխալմամբ հյ. նուրբ բառի տեղ գրում է սներբ!)։ Այս երկու մեկնութիւններից նախընտրելի էր բնա-. կանաբար առաջինը՝ ըստ նշանակու-


Նքոյր, քուրի

s.

sieve, riddle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մաղ» Վեցօր. ը. 181 (աւան-դուած է միայն մէկ անգամ՝ սեռ. նքուրի ձևով). հմմտ. նաև նգոյր։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. neik-«ցորենը տեփրելով մաքրել» արմատից (-ոյր մաս-նիկով). հմմտ. լիթ. nēkóti, լեթթ. nēkāt կիմր. nithio, բրըտ. niza, բոլորն էլ «ցորեն տեփրել», լեթթ. lekscha «տեփրելու թի» (նախաձայնի փոփոխութեամբ). նոյն. են դարձեալ յն. λιϰμός «տեփուր», λιϰμά́ω «տեփ-րել», λιϰμητήρ «տեփրող», λϊϰνον «տեփուր, ուռիէ կողով», որոնց բոլորի մէջ նախաձայն ՝ ււռաջաղել է տարանմանութեամբ. հմմտ. νεῖϰλον νίϰλον. νίϰειν, ἰxμαν ևն հոմանիշ ձե-ւերը, որ աւանդում է Հեսիքիոս։ Հայերէնի պարզ արմատն է *նիք-։ (Pokorny 2, 321, Boisacq 581)։-Աճ.


Նօտար, աց

s.

notary.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «գրագիր» Մարթին. Տօնաց. Յայսմ. որից նոտարացի Կիր. պտմ. նօտարել կամ նօտրել «արագ գրել» Յիշատ. Մեծոփ. բառիս հարազատ ձևն է նոտար, որ յետոյ սխալ գրչութեամբ դար-ձաւ նօտար. ինչպէս ընդունուած է այժմ մեր գրականում. և սրանից էլ կրճատմամբ նօտր «մի տեսակ ընթացիկ գիր» Յիշատ. պտմ. Վրդն. նօտրագիր (նոր բառ)։


Շահապ

cf. Շահապետ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Սասանեան պհլ. *šahrap ձևից, որի հինն էր արշակունեան պհլ. *šatiap. այս բառը գալիս է հպրս. *xšaϑrapā «գաւառա-պետ» բառից, որ կազմուած է հպրս. xšaϑ. ra=զնդ. xšaϑra «թագաւորութիւն, երկիր, գաւառ» և զնդ. հպրս. pā «պահել, պահպա-նեւ» բառերից. հմմտ. սանս. kšatrapa-ձևըր Հպրս. *xšaϑrapā-ձևի մօտ կային նաև xšaϑ. rapāvā (որ աւանդուած է բևեռագիր արձա-նագրութեանց մէջ) և ենթադրեալ *xšaϑrapa-na-. առաջինից է տառադարձուած յն. ἐkατ-ὄάπης (KZ 33, 215), երրորդից են եբր. [hebrew word] axasdarpənīm Եզր. ը. 36, Եսթ. գ. 12, ը. 9, թ. 3 և արամ. [other alphabet] axašdarpənīn, axašdarpənayyā Դան. գ. 2, 3, 27, զ. 2-8։ Պհլ. ձևից է տառադարձուած յն. οατράπης, σατράπαι, որի միջոցով են հյ սատրապ, լտ. satrapes և ասոր. [syriac word] [other alphabet] satrāpā։-Հիւբշ. 208, 513։

Աւետիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի 18Ո6. հտ. Ա. էջ 554 համարում է պրս.։ ՆՀԲ արաբ. [arabic word] sāhib «տէր» բառի հետ։ Ուռիղ մեկնեց նախ Lag. Urgesch 1118, Ges. Abhnd. 68։ Նոյն, Arm. Stud. § 1667 «քաղաքապետ» նշանա-կութիւնը պրս. šahr. «քաղաք» բառից կարծելով՝ ենթադրում է թէ նախապէս երկու տարբեր բառեր լահապ ձևի մէջ միացած են։ Այս բանը չի ընդունում Հիւբշ. 208։ Բազմ. 1895, 148 դնում է շահապետ բառից կրճատուած։


Շահպուրակ

s. bot. *gilly-flower, stock;
— դեղին, wall-flower.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսաև ծաղիկ, լտ. cheiranthum, թրք. ջէհպօյ». ունին միայն ՓԲ և ՀԲուս. § 2257. վերջինս գրում է թէ. «Ի գիրս կարծեմ չէ յիշուած». նոր գրականում ընդունուած է շահպրակ ձե-ւով։


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ruǰ «ցաւ, հիւանդութիւն», rōga «թերու-թիւն, հիւանդութիւն»։ (Այս մեկնութիւնը ստոյգ չէ, որովհետև յիշեալ ձևերը միա-նում են հյ. եղուկ բառին. տե՛ս անդ)։-Հիւնք. արքունի՞ թէ արգանակ բառից։ Müller WZKM 8, 283 լտ. ulcus, յն. ἐλϰος «վէրք, կեղ»։


Ոփելեթին

s.

slingers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պարսաւոր զօրք». մի քանի անռամ գործածուած է քերեթին բառի հետ՝ ՍԳր. (այսպէս՝ Բ. թագ. ը. 18, ժե. 18, ի. 7, Գ. թագ. ա. 38, 44, իսկ Ա. մնաց. ժը. 17՝ սեռ. ոփելեթայն). սրանցից դուրս մի մի անգամ գտնում ենք Կիւրղ. թգ. (Քերեթին աղեղնաւորք են և ոփելեթին՝ պարսաւորք) և Մխ. դտ. էջ 267։ Նոյն բառը գրուած է Մագ. թղ. 62 ովթելիթ, որի մասին աւելի մանրամասն տես իմ Հայ. նոր բառեր հին ︎ Բ 2ეր,


Չաման, ոյ

s.

cumin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. čaman ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ենթադրւում է արևել. թրք. և օսմ. [arabic word] čemen ձևից։ Իրանեան բառն էլ ծագած է սեմականից, ուր ունինք ասուր. [other alphabet] kamūnu (Delitzsch Assyr. Handwb. 336, Strassmaier, Ver zeich. 516), ասոր. արամ. [arabic word] kam-mūnā, եբր. [hebrew word] kammōn, արաբ. [arabic word] kammūn, եթովպ. kamūnu, նաև եգիպտ. gemnini? (Gesenius17, 350)։ Սրանցից են փոխառեալ նաև յն. ϰνμινον (Boisacq 534), լտ. cuminum, որոնց միջոցով էլ՝ իտալ. co-mino, գւռ. cimino, ֆրանս. cumin հբգ. chu-min, chumil, մբգ. kümel, նբգ. kummel (Kluge 285), հոլլ. komijn, ալբան. k'imino. հունգ. kōméng, ռում. chimin, հսլ. kuminū, լեհ. չեխ. kmin, ռուս. киминъ, тимонъ, լիթ. kmynai, kvynai (Berneker 681) ևն, որոնք բոլոր նշանակում են «չաման»։


Չար, աց

adj. s. adv.

bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «չար, գէշ, վատ» ՍԳր. Եզն. ԼՈ. Ոսկ. սրանից ունինք շատ բազմաթիւ ա-ծանցներ, որոնցից յիշենք մի քանի հատ. չարագործ ՍԳր. Եզն. Ոսկ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. չարակնել Օր. լը. 54, 56. Ոսկ. մ. բ. 15. Կոչ. Սեռեռ. Ա. գաթ. չարաձայն Ոսկ. մտթ. Եւագր. չարաճճի Տիտ. ա. 12. Ոսկ. մ. գ. 3. Եզն. չարամահ Ագաթ. Բուզ. չարաչար ՍԳր. Եւս. պտմ. Եզն. Եւագր. չարափու Եփր. թգ. չարի Բուզ. չա-րիք ՍԳր. Ոսկ. չարւոք Սարգ. չարուտ Եփր. համաբ. 247. չարեազապարտ Բ. մկ. դ. 47. չարել «չար՝ վատ խօսիլ» Նանայ. 184. չա-րանդակ «չար» (նորագիւտ բառ՝ կազմուած չար բառից՝ բովանդակ և այլանդակ բառե-րի հետևողութեամբ) Ուխտ. Բ. 104. զչարիլ կամ զչարանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 21. բ. թես. (որ և գրուած սչարիլ Մխ. երեմ.). ընդչարիլ Ճառընտ. չարչարել ՍԳր. Ոսկ. մ. բ. 10 (նը-շանակում է նաև «իւղ հանելու համար կաթ հարել». ինչ. Կաթն չարչարելով լինի իւղ. Տաթև. ձմ. կա. և այս իմաստից է բխում չարչրուկ Վն. (ծծկ.) «ժաժիկ», Շտխ. «թան, ջրով հարած մածուն». նոյն է նաև Տաթև. ձմ. ճիէ «Կաթն չարչարեալ լինի իւղ»). չար-չարիչ Ոսկ. մ. ա. 18 և ես. Եփր. ծն. ել. չարչարանք ՍԳր. Եւս. քր. Ոսկ. զուարթաչար Մծբ. ժամաչար Ոսկ. յհ. ա. 3. յիշաչար Վրք. հց. նախաչար Սեբեր. օրաչար Սսկ. յհ. ա-3. չարաբաստիկ, չարագոյժ, չարամտաբար, չարանենգ, չարախինդ, չարախնդաց, չարա-խնդութիւն (նոր բառեր) ևն։ Մրղ. Պլ. Ռ. Սեբ. չարչըրէլ, Խրբ. Տփ. չար-չըրիլ, Հմշ. չարչարուշ, չարչըրուշ, Մկ. Սվեդ. չmրչmրիլ, Գոր. Ղրբ. չրչա՛րէլ, Ագլ. չրչա -րիլ, Վն. չmրչըրել, Տիգ. չmրչըրիլ, Զթ. չայ-չայիլ, չարչարիլ.-Սղերդի արաբախօս քրիս-տոնեաներն ունին չար (Բիւր. 1899, 116)։ Նոր բառեր են՝ չարանալ, չարաչիք, չարիկ-չարիկ, չարխափան, չարոց, չարք, չարունք, չարչրկել (>Ննխ. չարչըգէլ), չարքաշ, չար-չարմունք են։

«մի տեսակ հարկ». նորագիւտ բառ. որ մի քանի անգամ գտնում եմ գործածուած ժԳ դարի արձանագրութեանց մէջ և Օրբելեա-նի մօտ. այսպէս՝ Ազատ յամէն աշխարհած կան հարկաց, ի դիւանէ, ի խալանէ և յամէն չարէ. Արձ. 1296 թ. (Վիմ. տար. 137).-Ոչ շարիատ, ոչ համարելէ, ոչ սուսունի. ոչ եզին թաղար, ոչ մեծ չար, ոչ փոքր հետ եկեղե-ցոյս (Վիմ. տար. 247).-Եւ զԱստուածածնին քահանայքն ազատ արարաք յամենայն ար-քունի չարէ (Օրբել. էջ 132).-Արդ եթէ ոք.. յափշտակել ջանայ զիս հոգեցատուր հողսդ և զայլ ընծայսդ ի քահանայիցդ, և կամ զքահանայ ի չար ընկենու, զոր ազատեցի ես յամենայն ուրեքս (Օրբել. էջ 130).-ԶԳըր-ուակ գիւղ... վերստին հաստատեցի... ազատ յամենայն չարէ և հարկաց (էջ 224).-Ոչ շիւ հետ այս շինորէիցս՝ ոչ չարի, ոչ Տաճ-կաց հարկի, ոչ բերդաչարի, ոչ գունդգահի և ոչ այլ իրաց (էջ 242).-Եթէ հակառակի և կամ չար և հարկ ի վերայ դնէ, ի սուրբ եր-ոորդութենէն նզովեալ լիցի (էջ 243)։ Այս բառից են բնաչար (վկայութիւնը տե՛ս վերը) և անչարութիւն «հարկից ազատ լինելը», որից անչարութեամբ «հարկիզ պռատ». ես Սմբատ զԴուինքթին հողն սուրբ Աստուա-ծածնիս (տուի) անչարութեամբ (Վիմ. տար-էջ 158)։


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծակոտիք». արմատը հնից չէ ա-ւանդուած. յետնաբար միայն գտնում եմ գործածուած Ադամ. 136. «Կողն նման է պինդ ոսկրի, բայց մէջն փուճ, չեչով իլի»» Սակայն սրանից ունինք չեչաքար «ծակոտ-ևէն մի քար» Անյ. ստորոգ. Առաք. լծ. սահմ. 540։


Շայեկան

cf. Շահեկան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է շահ բառից՝ -անան մա. նիկով (հմմտ. պատուական)։ Այսպէս ըն-դունելու առ երևոյթս հակառակ են հե-տևեալ պարագաները. 1. Հ-ի փոխարէն յ ձայնը՝ որ աւելի սովորական է երևում և յատկապէս գտնւում է բառիս հնագոյն վկա-յութեան մէջ՝ Եբր︎ զ. 7։-2. Իբր յօդակապ դրուած ե ձայնաւորը՝ փոխանակ ա, ինչպէս ունինք շահական, շահականացու Մծբ.։--3 Բառս ո՛չ այնքան «շահաւէտ» նշանակու-թիւնն ունի, ինչպէս պէտք էր, որքան բաւա-կան տարբեր իմաստներ. օր. Եբր. զ. 7 «Ծը-նանիցի արդիւնս շայեկանս» հատուածում դրուած է յն. εδϑετον «յարմար, պատշաճ» բառի դէմ. միւս վկայութեանց մէջ զործած. ուած է ամպի, անձրևի, պտուղների, բոյսերի համար ևն (տե՛ս ՆՀԲ)։ Այս պատճառներից ռրդուած՝ ոմանք բառս համեմատում են պհլ. šayakān, պրս. [arabic word] šāyagan, šaygāu «լարմար, պատշաճ, բազում, առատ, ընդար-ձակ (յատկապես գանձի համար ասուած)» ձևերի հետ (հմմտ. տակը) և իրանեանից փոխառութիւն են դնում։ Բայց այս նմանու-թիւնը պատահական է և հայ բառը կապ չու-նի իրանեան ձևերի հետ։ Հակառաև աատճա-ռառանութիւնները կվերանան, երբ նկատենք թէ՝ 1. յ ձայնի փոխանակութիւնը գտնում ենք նաև շայել<շահել ձևի մէջ. 2. ե յօդա-կապը այնու ամենայնիւ իրանական ձևերով էլ չի կարող մեկնուիլ. (ընդհակառակը պէտք է կարծել թէ աւելի բանաւոր է մեկնել շահ բառով, ենթադրելով թէ սրա հնագոյն ձևը եղել է ուղ. *շահի, որից ստացուել է *շա-հիական>շահեկան, ճիշտ ինչպէս ունինք վաղ (հնագոյնը *վաղի) ձևից՝ վաղեմի (իբր *վաղիամի). 3. նշանակութեան զարգացումը զուտ հայկական է, որ գտնում ենք նաև շա-հաւոր, շահաւէտ, մանաւանդ անշահ «յոռի, ռէշ» բառերի մէջ (հմմտ. գւռ. անշահ տանձ, խնձոր ևն). 4. իրանեան բառերը գալիս են sah «թագաւոր» բառից, նշանակում են «թա-գաւորական» և էապէս համաձայն չեն մեր շայեկան բառի նշանակութիւնների հետ։-Հիւբշ. 309։ ՆՀԲ պրս. šāyasta «պիտանի, արժա-նի» ձևից։ Lag. Arm. Stud. § 1665 պրս. ygān, šahagān «առատ։


Շատ, ից

adj. adv.

much, several, considerable, abundant, plentiful, copious, in great quantity;
"much, too much, very, most;
enough, sufficiently, as much as necessary;
— անգամ, often, frequently, cf. Բազում անգամ;
— իսկ, sufficiently;
— կամ սակաւ, more or less;
ընդ — եւ ընդ սակաւ, in all about;
փոքր ի —է, somewhat, partly, a little;
more or less;
ոչ ընդ — եւ ընդ փոքր, in no wise, in no way;
" v. imp. "— է, enough, it is enough, sufficient, no more, cf. Բաւական է;
— է այդ, that is enough;
— է զի, it suffices that;
provided that;
— ասել, to be content;
— համարիլ, to content oneself with;
—ք յայնցանէ, most of them, the greatest part of them;
դեռ աւուր — կայ, much time still remains;
ո՞չ իցէ քեզ — զի..., does it seem to you a little thing that."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *šāt=պրս. *šad «շատ, առատ» ձևի՞ց. բայց այսպիսի ձև չէ աւանդուած. պրս. ❇šād=պհլ. [other alphabet] ) sāt սովորա-բար նշանակում է «ուրախ», որից պրս. [arabic word] ︎ sadī=պհլ. [other alphabet] ︎ šatih «ու-րախութիւն» = զնդ. šāiti-= հպրս. šiyati-(Horn § 767), պրս.. [arabic word] sābāš «ու-րա՛խ լեր» (որից ռմկ. շաբաշ «բանթող»)։ Ենթադրւում է սակայն որ բառս ունեցել է նաև հնապէս «առատ» նշանակութիւնը, որից կազմուած է պրս. šadāb [arabic word] «յորդա-ջուր, շատաջուր»։-Հիւբշ. 212։


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(կամ շաւարշարիւն) «նուիկ խոտը և հիւանդութեան մի տեսակ. լտ. dra-runculus. dracontium, serpentaria» Գա-ղիան. Ստեփ. լեհ.։

= Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շափիղայ

cf. Շափիւղայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] sapīlā «շափիւղայ». սրա հետ հմմտ. նաև եբր. [hebrew word] sappīr, լն. Ἀάπφειρος, լտ. sapphirus, իտալ. zaffiro, գերմ. Sapphir, ֆրանս. saphir հոմանիշնե-րը, որոնց բոլորի սկզբնական աղբիւրն է սնս. [other alphabet] çani-priya-«շափիւղայ». որ բուն նշանակում է «Saturno amatus, Երևակից սիրուած» (çani-«երևակ»+priya-«սեռեզեալ» բառերից բարդուած)։ Անկանոն է բառասկզբի շ ձայնը՝ ասոր. Տ-ի դէմ։-Հիւբշ. 313։


Շեպ

adj. s.

steep, abrupt;
declivity, slope;
անկանել ի —, to fall in one's back, to fall supine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շեղ, զառիվայր» Վեցօր. 148. «լե-ռան ափափայ» Գէ. Ես. «մէջքի վրայ պառ-կած» Վրք. հց. որից քարշեպ «անդունդ, վախք» Արիստ. գրչ. (ՆՀԲ չի յիշում առան-ձին. բայց տես վախ բառի տակ)։


Շերաս

cf. Շերամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(որուած նաև շէրաս) «մետաքսի որդը, հնդիկ որդ» Վեցօր. 177 (Յայնմ զեո-նոյ որ կոչի շէրաս, այսինքն կերպասաբեր). վերջին տառը Ս՝ սխալ կարդացուելով, բառո դարձել է յետոյ շերամ, ինչպէս ընդունուած է արդի գրականում և որից շինուած են շերա-մատուն, շերամաբոյծ, շերամապահութիւն, շերամաբուծութիւն (տե՛ս Նորայր, Հայկ. բա-ռաք. էջ 13)։


Շերտ, ից

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ


Շեփորայ, ից

s.

haut-boy;
cf. Փող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. որ և շե-փոր կամ շիփոր (սեռ. -այ) «նուագափող» Նորագիւտ Ա. մնաց. ժե. 28, Ագաթ. Մծբ. Եփր. համաբ. 79. Վկ. արև. 135. նոր գրա-կանում ընդունուած է միայն շեփոր, որից շեփորուկ «մի տեսակ ծաղիկ, տճկ. boru («շեփոր») čičeyi».-գրուած է նաև շիփող։ Գնձ.։


Շիթ, շթից

s.

small drop, tear;
առ —, —ք —ք, drop by drop;
— ի բերանոյ, saliva, drivel, slaver, slabber, cf. Լորձն;
—ք բանից, few words.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. շիթ «կաթիլ» (օր. Կովի ծը-ձումը շիթ չկայ «բոլորովին ցամաքել է»). Մշ. շիտ «կաթիլ», Տփ. շթի տալ «թափիլ» կամ շիթ տալ «հոսիլ» (օր. Բերնի ջուրը շիթ է տալիս). Շմ. շթռա «կաթիլ»։ Ունինք նաև շիթ Շմ. «համ» նշանակութեամբ՝ շիթը դուրս գալ «համը փախչիլ» ոճի մէջ, որին համա-պատասխան է գալիս Յոբ. իզ. 14՝ Զշիթս բանից նորա լուիցուք (յն. «զհիւթս»)։


Շիճ, շճի

cf. Շճուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բբ. շճուկ (արտասանւում է շջո՞ւգ), Մշ. շիջուգ, շդուգ, Ախց. սիճուկ, Երև. ոռ. ճուկ, Ալշ. շդուգ, Սեբ. սուջուխ «պանրից կամ մածնից քամուած դեղին-կանաչ ջու-րը»։