Definitions containing the research գի : 8703 results

Տարտարոսական, ի, աց

adj.

tartarean, hellish, infernal.

· Calfa

NBHL (1)

Տարտարոսական վհին։ Զմեզ ի ստորին եւ ի տարտարոսական եգիպտոսէ ի վեր կորզեաց. (Սարկ. քհ.։)


Տարրացուցանեմ, ուցի

va.

to element, to compound of elements, to constitute, to produce, to form, to give being to;
to incorporate, to attach together, to mix, to unite;
to inculcate, to impress.

· Calfa

NBHL (1)

Ի մի էութիւն զիւրաքանչիւրոցն նուէր տարրացոյց։ Տարրացուցանէ զնոսա մի աստուած եւ մարմին աստուծոյ։ Հոգին տարրացուցանէ զմեզ ի քրիստոս իբր զկենդանութիւն։ Հանդերձն՝ զոր տարրացոյց անկողին ի խորափտին. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. էր ընդ եղբ.։)


Տարրութիւն, ութեան

s.

elementariness, elementarity, substance, existence;
elements, rudiments.

· Calfa

NBHL (2)

Աստղ սահմանիչ երկակշիռ տարրութեանց (տուընջեան եւ գիշերոյ, այսինքն արուսեակն՝ որ լինի եւ գիշերավար). (Նար. ՟Ղ՟Գ։)

Եւ Սկզբունք գիտութեան. ճառ. գրուած.


Տարրումն, ման

s.

incorporation, union, constitution.

· Calfa

NBHL (1)

Կրկին յիշեաց զտառս. ցուցանէ զտարրումն եւ զմիաբանութիւն գրոյ եւ ձայնի հանգոյն տարերց երկրի։ Տարրումն. զի միաբանին գիր եւ ձայն հանգոյն տարերացդ. (Երզն. քեր.։)


Տարփամ, ացայ

vn.

to wish for ardently, to long or sigh for, to covet eagerly;
to burn with desire or passion, to be in love.

· Calfa

NBHL (1)

Ծարաւեցայ բանիցս անբիծ, եւ տարփացայ դրոշմել ի գիծ. (Շ. յիշ. առակ.։)


Տարօրէն

adj. adv.

unreasonable, unlawful, illicit, iniquitous, wicked;
unlawfully, illegally, unjustly, contrary to equity, iniquitously, wickedly.

· Calfa

NBHL (2)

Նոր օրէնսդրութեան, եւ տարօրէն հանճարոյ գիւտ. (Սարկ. հանգ.։)

Կամ մ. παρανόμως contra leges, illicite. Արտաքոյ կարգի եւ օրինաց. անկարգաբար. տարօրինապէս.


Տգեղանամ, ացայ

vn.

to grow ugly, to become deformed, to disfigure oneself.

· Calfa

NBHL (1)

Քարեղէն պատկերացն առեալ զքարքարոս ժանկոցն՝ զազրացեալ տգեղանան։ Տգեղանանյ գեղեցկութիւնն։ Քանզի ճրագի նմանեցայ, որ տեսողացն ըզլոյսըն տայ, այլ ինքըն մրով տգեղանայ. (Ագաթ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։ Յիսուս որդի.։)


Տգէտ, գիտաց

adj.

ignorant;
unlearned, untaught, illiterate;
idiotic, silly, simple.

· Calfa

NBHL (6)

Արք տգէտք եւ առանց դպրութեան են։ Որ կայցէ ի տեղւոջ տգիտին։ Մտանիցեն անդր տգէտք։ Թէպէտեւ տգէտ եւս իցեմ բանիւ, այլ ոչ եթէ գիտութեամբ։ Լա՛ւ է տգիտի, որ գնաց միամտութեամբ իւրով.եւ այլն։

Յառաջ կոչել զտգէտս ի գիտնոց, եւ զանարիս ի քաջ արանց. (Եղիշ. ՟Բ։)

ՏԳԷՏ. իբր Տգիտական.

Բայց արդ գիտուն եմ վատթարին, տըգէտ կամաւ լաւագունին. (Յիսուս որդի.։)

ἱδιώτης idiota, rudis ἅπειρος imperitus, incultus ἅφρων insipiens. Անգէտ. անմասն ի գիտըութենէ. անուսումն. տխմար. անփորձ. անհմուտ. անտեղեակ. ռամիկ. գռեհիկ.

ՏԳԷՏ ԼԻՆԵԼ. ἁγνοέω ignoro. Տգիտանալ. անգիտանալ. անծանօթ լինել.


Տեղամ, ացի

va.

cf. Տեղում.

· Calfa

NBHL (1)

Չի եւս էր տեղացեալ տեառն աստուծոյ ի վերայ երկրի։ Եւ տէր տեղաց (կամ տեղեաց) ի սոդոմ եւ ի գոմոր ծծումբ եւ հուր ի տեառնէ յերկնից։ Եւ տեղաց (կամ տեղեաց) տէր կթարկուտ ի վերայ ամենայն երկրին եգիպտացւոց։ Տեղաց (կամ տեղեաց) ի նոսա մանանայ ի կերակուր։ Տեղեաց ի նոսա միս որպէս հող։ Ի մի քաղաք տեղացից, եւ ի միւս քաղաք ոչ տեղացից։ Ահա ես տեղացից ձեզ հաց յերկնից։ Ո՞ պատրաստեաց զհոսանս ... տեղեալ (այսինքն տեղալ) յերկիր.եւ այլն։


Տրամախոհութիւն, ութեան

s.

judgment, reasoning.

· Calfa

NBHL (1)

Ընդհանուրքն ենթակայացեալ են ո՛չ ըստ ինքեան, այլ ի մերում տրամախոհութեանս։ Կարծիք զընդհանուրսն գիտեն՝ առանց գիտելոյ զպատճառսն, իսկ տրամախոհութիւնն ըստ պատճառացն։ Կարծիք զեզրակացութիւն միայն գիտէ. բայց միայն տրամախոհութիւն է, որ հաւաքէ (այսինքն հաւաքաբանէ). (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ վերլծ. արիստ.։)


Տրամանկիւն

s.

diagonal.

· Calfa

NBHL (2)

Բաղկանան ընդ միմեամբքն (ի ծառն պորփիւրի), եւ մի այն՝ որ ի տրամանդեանցն է. իսկ ոչ բաղկանան ընդդիմակք, եւ մի ի տրամանգեանցն ... եւ ո՛չ մի ի տրամանկեանցն, որ ասէ այլանջատական։ Յերիցն երկուքն գտանին ընդ միմեամբք, եւ մինն տրամանգիւնի. իսկ եթէ չորք են բաղկացելիք երկու տրամանգիւնիքն, եւ երկու ընդմիմիեամբքն. (Անյաղթ պորփ.։)

ՏՐԱՄԱՆԿԻՒՆ ՏՐԱՄԱՆԿԻՒՆԻ գրի եւ ՏՐԱՄԱՆԳԻՒՆ ՏՐԱՄԱՆԳԻՒՆԻ. διαγώνιος diagonalis, ab angulo ad angulum perductus. Ձեւ երկարչափական, յորում իցէ գիծ խոտորնակի ձգեալ ի մէջ քառանկեան՝ անկիւն յանկեանէ. որ եւ ասի (առաւել ի բոլորակն՝) ՏՐԱՄԱԳԻԾ.


Տրամանկիւնի

adj.

diagonal.

· Calfa

NBHL (2)

Բաղկանան ընդ միմեամբքն (ի ծառն պորփիւրի), եւ մի այն՝ որ ի տրամանդեանցն է. իսկ ոչ բաղկանան ընդդիմակք, եւ մի ի տրամանգեանցն ... եւ ո՛չ մի ի տրամանկեանցն, որ ասէ այլանջատական։ Յերիցն երկուքն գտանին ընդ միմեամբք, եւ մինն տրամանգիւնի. իսկ եթէ չորք են բաղկացելիք երկու տրամանգիւնիքն, եւ երկու ընդմիմիեամբքն. (Անյաղթ պորփ.։)

ՏՐԱՄԱՆԿԻՒՆ ՏՐԱՄԱՆԿԻՒՆԻ. գրի եւ ՏՐԱՄԱՆԳԻՒՆ ՏՐԱՄԱՆԳԻՒՆԻ. διαγώνιος diagonalis, ab angulo ad angulum perductus. Ձեւ երկարչափական, յորում իցէ գիծ խոտորնակի ձգեալ ի մէջ քառանկեան՝ անկիւն յանկեանէ. որ եւ ասի (առաւել ի բոլորակն՝) ՏՐԱՄԱԳԻԾ.


Տրամաչափ, ի

s.

diameter.

· Calfa

NBHL (1)

διάμετρος, -ον diametrus, -um. Որ ինչ չափէ զմիջոց իբր զտրամագիծ. յար եւ նման ինչ. դէմընդդէմ ուղղակի ի հանդիպոյ.


Տրամորոշեմ, եցի

va.

to divide, to distinguish, to separate.

· Calfa

NBHL (1)

Տրամորոշին յերիս հատուածս, ի հոգի, ի բան, եւ ի խօսս. (Լմբ. պտրգ.։)


Տրիտուր

s.

reward, recompense, retribution, requital.

· Calfa

NBHL (1)

Հատուցանել զտրիտուր փոխարինին։ Տեսե՞ր զահագին տոկոսիս տուգանացն, եւ զփոխարէն տրիտուր հատուցմանցն. (Ճ. ՟Բ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)


Տրոհութիւն, ութեան

s.

cf. Տրոհումն.

· Calfa

NBHL (1)

Բաղդատական տրոհմամբ զիւրաքանչիւրոցն յատուկ ըստ տեսակի։ Տրոհումն ի գիտութիւն. (Մագ. ՟Լ՟Զ։ Շիր.։)


Տրոհումն, ման

s. gr. chem.

division;
abduction;
diaeresis;
sorting, choice.

· Calfa

NBHL (1)

Բաղդատական տրոհմամբ զիւրաքանչիւրոցն յատուկ ըստ տեսակի։ Տրոհումն ի գիտութիւն. (Մագ. ՟Լ՟Զ։ Շիր.։)


Տրոփեմ, եցի

vn. va. to stamp on the ground;
to trample or tread under foot;
ոտս or զոտս — ի վերայ, to despise, to insult, to outrage.

· Calfa

NBHL (2)

Ոտք ամբարտաւան դիւաց հանապազ տրոփեցին ի վերայ պարանոցի քոյ։ Մի՛ դու գիշերին տրոփելոյ դիւացն դողասջիր. (Մաշկ.։ Եւագր. ՟Ժ՟Ա։)

եւ չ. ՏՐՈՓԵՄ. ἑπεμβαίνω invado, insulto κροτέω, ψορέω crepito. Գրի եւ ՏՈՐՈՓԵԼ. Ուժգին ի վերայ վազել, եւ ոստմամբ կոխոտել. կոխան առնել. դոփել. կայթել. դրնգել. թնդել. շառաչել. կոխկռտել, դփռտոց, շշնկոց հանել՝ ելլալ.


Տրտմալի

cf. Տրտմալից.

· Calfa

NBHL (2)

ՏՐՏՄԱԼԻ ՏՐՏՄԱԼԻՑ. Լի կամ լցեալ տրտմութեամբ. տրտում յոյժ, եւ տրտմական. առիթ տրտմութեան, տրտմագին. տխրական. տխրեցուցիչ.

Ժամանակս այս գիշեր խաւարին եւ տրտմալից է առ հաւասարութիւն ժամանակին այնորիւ պայծառութեան։ Յաւելու զեւ՛ս տրտմալիցսն. (Իգն.։)


Տրտմալից

adj.

full of affliction, doleful, sorrowful, sad, unhappy.

· Calfa

NBHL (2)

ՏՐՏՄԱԼԻ ՏՐՏՄԱԼԻՑ. Լի կամ լցեալ տրտմութեամբ. տրտում յոյժ, եւ տրտմական. առիթ տրտմութեան, տրտմագին. տխրական. տխրեցուցիչ.

Ժամանակս այս գիշեր խաւարին եւ տրտմալից է առ հաւասարութիւն ժամանակին այնորիւ պայծառութեան։ Յաւելու զեւ՛ս տրտմալիցսն. (Իգն.։)


Տրտմական, ի, աց

adj.

saddening, painful, vexatious, provoking.

· Calfa

NBHL (1)

λυπητικός, λυπηρός, περίλυπος dolorosus, dolorificus, tristis, molestiam adferens. Ուր կայցէ տրտմութիւն ինչ, կամ տրտմեցուցիչ. տրտմալի. վշտալից. տրտմագին. տխրական.


Տրտմահալած

adj.

care-dispelling, comforting.

· Calfa


Տրտմահաղորդ

adj.

mingled with sadness.

· Calfa

NBHL (1)

Հաղորդ տրտմութեան՝ իբրու կից ընդ տրտմական ցաւոց. ցաւագին. դառն.


Տրտմիմ, եցայ

vn.

to be displeased, afflicted, grieved, chagrined, to sorrow, to take to heart, to repine, to fret.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ թախծեալ սգաւորք յոգի եւ ի մարմին (այսինքն հոգւով եւ մարմնով) էաք տրտմեալ. (Եղիշ. ՟Ե։)


Տրտմութիւն, ութեան

s.

sorrow, chagrin, affliction, dejection, sadness, melancholy;
cf. Ընկղմիմ.

· Calfa

NBHL (1)

Բազմացուցիս զտրտմութիւնս քո. տրտմութեամբ ծնցես որդիս։ Տրտմութեամբ կերիցես։ Սա հանգուսցէ զմեզ ի գործոց մերոց, եւ ի տրտմութեանց ձեռաց մերոց։ Որդի անմիտ՝ տրտմութիւն է մօր։ Ոչ եւս յաւելու տրտմութիւն ի սիրտ նորա։ Ոգի՝ որ ի տրտմութեան իցէ, թախծեալ շրջի։ Ընդ ուրախութիւնս ոչ խառնի տրտմութիւն։ Նորոգեցան ի վերայ նորա տրտմութիւնք բազումք։ Ի հովտէս տրտմութեան. եւ այլն.


Տրտնջեմ, եցի

vn.

to grumble, to murmur, to complain, to cry out, to quarrel.

· Calfa


Տքնութիւն, ութեան

s.

sleeplessness, wakefulness, vigil, vigilance, watch.

· Calfa

NBHL (1)

Յաւուրն վերջնում տքնութեան տօնին զատկաց։ Ի մեծի հինգշաբթոջն՝ ծանր նիրհմամբ ի սաստկութենէ բազմօրեայ տքնութեանցն. Ծոմաջան տքնութեամբ։ Ոտանաւոր տքնութեամբ զգիշերն անցուցանէին. (Եւս. պտմ. ՟Զ. 33։ Փարպ.։ Մանդ.։)


Տօթային, այնոյ, ոց

adj.

hot.

· Calfa


Տօթանամ, ացայ

vn.

to be consumed by heat, to burn.

· Calfa

NBHL (1)

Գնասցո՛ւք ի գիշերի, զի մի՛ տօթասցուք. (Վրք. հց. ՟Ը։)


Տօնակարգ

s.

regulations concerning a feast-day.

· Calfa

NBHL (1)

Կարգ տօնի նշանակեալ յեկեղեցական գիրս.


Տօնահրաման

adj.

containing the regulations concerning feast-days.

· Calfa

NBHL (1)

Նոյնպէս եւ մեր լուսաւորիչն ի տօնահրաման կարգին ցուցանելով. (Արշ.։)


Տօնամակ, աց

s.

church-calendar, table of lessons for the day;
lectionary, service-book.

· Calfa

NBHL (3)

Տօնից ամին կարգ եւ ցուակ՝ ընթերցուածովք. այն են ճաշոյք ամի ամի տօնից տարեկանաց. որ առ յետինս Ճաշոց գիրք ասի.

որ առ յետինս Ճաշոց գիրք ասի.

Յիշատակարան տօնից տէրունականաց եւ սրբոց աստուծոյ. զոր ես գրիգորիոս յաւելի ... ընտրեալ ի տօնամակաց յոքունց զսակաւս ... եւ մեք աշխատեալ զայսպիսի համառօտահաւաք տօնամակս գրեցաք ի պայծառութիւն եկեղեցւոյ, զոր ընթերցցի ի նմա՝ ժամու սոսկալի պատարագի։ Ծանուցանեմ ձեզ վասն սուրբ կտակիս՝ տօնամակի եկեկղեցւոյ սրբոյ. (Գր. վկ. եւ Կիր. վարդապետ. յիշ. հին ճշ.։)


Տօնանամակ

cf. Տօնապատճառ.

· Calfa


Տօնապատճառ

s.

book or treatise on feast-days.

· Calfa


Տօսախ, ից

adj.

s. bot. box, box-tree;
փայտ —ի, box-wood;
—ի, box-wood, made of box.

· Calfa

NBHL (1)

Սարոյն, սօսն, եւ յակրին, եւ գին, եւ տօսախն. (Ագաթ.։ Հաճար ծառ, եւ սերկեւիլ, եւ տօսախ. Խոր.)


Րամեմ

va.

cf. Երամեմ.

· Calfa

NBHL (1)

ՐԱՄԵԼ. Որպէս թէ Երամել. ժողովել. հաւաքել, գումարել ի մի. միաբանել. դասակցել. ՛Րամէ զհանճարըս սա ի սմին (սողոմոն ի գիրս ժողովողի). Շ. յիշատ. ժղ։


Րոպէ, ից

s.

second;
instant, moment;
the world, the universe;
Europe.

· Calfa

NBHL (2)

Րոպէից կազմիչ հոգին Աստուած։ Րոպէից տէրն օծանի։ Րոպէից բանաւորաց։ Րոպէից քառից կողմանց. (Տաղ.։ Գանձ.։)

Րոպէից արեգականն՝ զտիւն արար գիշերանման. (Շար.) մարթի ի կրկին նշանակութիւնս եւս հայել։


Րոտումն, ման

s.

assemblage, reunion;
prayer;
րոտմամբ սրտի, with palpitating heart.

· Calfa

NBHL (1)

Րոտմամբ վշտացն եղիա բորբոքեալ, զկռապաշտութեան գիշերն վանեալ. (Տաղ.։)


Ց (tzo)

s. prep.

the thirty third letter of the alphabet, and the twenty seventh of the consonants;
six thousand, six thousandth;
As a prefix to words it is a sign of the dative, for example : ասէ ցտէր, he says to the Lord;
to, as far as;
till;
ցայդ վայր եկեսցես, heither shalt thou come, come thus far ! ցմեծ ժամս, for long time;
կասկածեմ ցառաւօտն, եւ հառեալ յառաւօտն՝ երկնչիմ ցերեկոյն, suspicions assail me till morning light, from break of day fear torments me till evening.

· Calfa

NBHL (1)

Ասէ ցմիտս (այսինքն ընդ միտս) իւր. սա եթէ մարգարէ ոք էր, ապա գիտէր. (Ոսկիփոր.։)


Ցածնում, եայ

vn. med.

to become or grow low, to go down, to subside, to fall, to diminish, to lower, to be humbled;
to calm, to stoop, to be appeased;
to go down, to subside.

· Calfa

NBHL (1)

Զայս ամենայն գիտացեալ՝ ցածցո՛ւք զգաստասցուք։ Սպառնալիք միա՛յն, զի ցածնուցումք. իսկ եթէ չցածնուցումք, եւ անդէն ի չարիսն կայցեմք, չածիցէ՞ տանջանս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. թես.։)


Ցածուցանեմ, ուցի

va.

to lower, to put or bring down, to stoop;
to reduce, to abate, to diminish, to lessen;
to abase, to debase, to disparage, to humiliate;
to soften, to assuage, to calm, to moderate, to appease, to allay, to tranquillize;
ցածոյց Տէր շուրջ զինեւ, the Lord has given me peace on all sides.

· Calfa

NBHL (1)

Զկատաղութիւն բռնաւորին ցածուսցէ։ Ոչ այնպէս կտրել անդամոցն, որպէս եւ մտացն սանձք՝ գիտեն ցածուցանել զալիս ցանկութեանն. (Ոսկ. մտթ.։)


Ցամաքաչափութիւն, ութեան

s.

land-measuring, surveying.

· Calfa

NBHL (1)

Կարեւոր է դիոպտառ (գիտակն) առ ի ցամաքաչափութիւն. (Խոր. աշխարհ.։)


Ցամաքուտ

adj.

dry, arid, parched.

· Calfa

NBHL (1)

Լինի ցամաքուտ վայր։ Ցանեցին զցօղն բժշկութեան ի ցամաքուտ եւ ի հիւանդացեալ հոգիս մարդկան. (Վրք. հց. ՟Ե։ Երզն. ՟ժ. խորան.։)


Ցայգ, ոյ

s. adv.

night;
— or զցայգ, nightly, by night, during the night;
զ— եւ զցերեկ, night & day, day & night;
by night & by day.

· Calfa

NBHL (5)

Ցայգ ցաւագին՝ երկուց վտանգից, մինն լալոյ, եւ միւսն մահու։ Զգիշերոյն աղօթքն եւ ցայգոյ (մօտ յայգանալ) ի ձիթաստանեաց լերինն առանձինն մատուցանէր. (Նար. լ։ Կորիւն.։)

Զցայգն ամենայն (այսինքն զգիշերն ողջոյն) եկեալ ի գաղգաղա. (Յես. ՟Ժ. 9։)

ՑԱՅԳ. մ. Մինչեւ ցայգ. մինչեւ յայգանալ առաւօտու. գիշերայն. զցայգ.

νύξ nox. Ժամանակն՝ որ յերեկոյէ մինչեւ յայգ, այսինքն ցառաւօտ. այն է գիշեր. (որոյ ներհակն է ցերեկ, այսինքն տիւ)

ԶՑԱՅԳ. մ. νύκτα, νυκτός per noctem, nocte. Ի գիշերի. մինչեւ ցառաւօտ. գիշերայն. գիշերի. (որպէս եւ Զցերեկ՝ է ի տուէ մինչեւ ցերեկոյ) գիշերը, գիշերով.


Ցայգագնաց

adj.

prowling by night;
—ս առնել, to cause to march by night.

· Calfa

NBHL (1)

Որ ի գիշերի գնայ՝ կամ շրջի.


Ցայգակռիւ մարտ

sn.

nocturnal combat.

· Calfa


Ցայգանոց հանդերձ

sn.

night-dress, — gown.

· Calfa

NBHL (1)

ՑԱՅԳԱՆՈՑ ՀԱՆԴԵՐՁ. Գիշերային հանդերձ. զգեստ ի պէտս գիշերոյ.


Ցայգապաշտօն, տաման

s.

nocturn (religious service in the night).

· Calfa

NBHL (3)

Գիշերային պաշտօն. ժամերգութիւն գիշերային. հսկումն՝ որպէս ի կիրակամտի.

Յայնմ գիշերի ցայգապաշտօն մեծ եղեւ։ Միաբան ի հսկումն ցայգապաշտամանց բերցին զմի գիշեր, որ ի կիւրակէն լուսանայր։ Եւ ամենայն իսկ աւուրս ցայգապաշտամանն յոյժ սրտառուչ գոչմամբ ծածկաբար լինէին աղօթք արքային. (Բուզ. ՟Դ. 15։ Յհ. կթ.։ Ճ. ՟Գ.։)

Մերթ ա. Որ ինչ ա՛նկ է գիշերային պաշտաման.


Ցայգացնոր, ի

adj.

dreaming.

· Calfa

NBHL (1)

ՑԱՅԳԱՑՆՈՐ կամ ՑԱՅԳԱՑՆՈՐԴ. Որ կրէ ցնորս գիշերայինս, կամ անուրջս տեսանէ. երազատես.


Ցայգութիւն, ութեան

s.

night, night time or hour, the whole night;
բղխումն ցայգութեան, nocturnal pollution.

· Calfa

NBHL (3)

Այն՝ որ չիցէ սուրբ ի ցարդութեան բղխմանէ. (Օր. ՟Ի՟Գ. 10. յն. ի բղխմանէ գիշերի։)

Կամի նախ քան զգիշերն ածել ի հաշտութիւն պօղոս, եւ ապա տալ ցայգութեան։ Կարեւոր աղօթից պէտք են, եւ բազում արտասուաց, եւ ցայգութեան եւ ցերեկութեան։ Աղօթից պէտք են, մանաւանդ տռաւօտին աղօթից եւ ցայգութեանց։ Ցայգութենէ եւ զցերեկութենէ, կամ զարեգակնէ եւ զլուսնոյ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

νύξ nox νυκτερινός nocturnus. Ցայգ. գիշերային ժամանակ. գիշեր. եւ Եղեալն ի գիշերի.