Definitions containing the research բառ : 5500 results

Անոյշ, նուշի, ուշունք, ուշից

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Մկ. Մշ.Ննխ. Շմ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տփ. անուշ, Ջղ. անուշ, անո՜շ. Սլմ. անօ՜շ, Տիգ. անուշ, Ակն. անիւշ, Ասլ. էնիւշ, Հմշ. օնուշ, Մրղ. աննօշ, այս ձևերից ռմանք, ինչ. Ասլ. Խր. Պլ. նշանակում են «քաղցր» (սրանց մէջ քաղցր բառը կորսուած է). ուրիշներ՝ ինչ. Սչ. Խրբ. Ոզմ. «համեղ, համով» (որոնց մէջ քաղցր բառն էլ կայ պահուած), իսկ Ագլ. Ղրբ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. գործածում են միայն իբր բարեմաղթութիւն ւտողին կամ մանաւանդ խմողին ուղղուած։ Նոր բառեր են անուշաչուի, անուշատուր ա-նուշբերնել, անուշել, անուշեղէն, անուշկեկ, անուշ-մանուշ, անուշ-չանուշ ևն։


Անոպայ, ից

adj.

untoward, rude, rough, rustic;
uncivil, disobliging;
awkward, unbecoming.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է հյ. անեփ կամ յն. օ՛փս «երես» բառից, իբր «աներես»։


Անութ, նթի, նթոյ, թոց

s.

arm-pit.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։

Bugge KZ 32, 2 դնում է հնագոյն ասնութ ձևից, որ կազմուած է հա-մարում ասն+ութ. առաջինը՝ ասն=յն։ ἄζων, սանս. ákša, լտ. axis, հսլ. osi հբգ. ahsa «առանցք»<հնխ. ak'sō̄n նշանակութեան փոփոխութեան համար հմմտ. լտ. axilla, հբգ. uohsana «ան-թատակ». երկրորդը՝ ութ, մասնիկ է. հմմտ. ագանութ (77 եբր. բառ է). ո-մօթ, անօթ, Հիւնք. խանութ-ից։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ ibt «անութ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 454)։

ԳՒՌ (dialectal) Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։


Անուշադր

s.

sal ammoniac.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *anōšāδur. այս բառը աւանդուած չէ պահլաւական գրականութեան մէջ, բայց նրա գոյութիւնը հաստատում է փոխառեալ ասոր. anōšāδur ձևը. հայերէն բառի հնա-գոյն ձևն էր ուրեմն *անուշադուր, որից սեռ. անուշադրի և սրանից էլ վերակազ-մուած ուղ. անուշադր։ Նոր պրս. ձևն է [arabic word] nusādir, որից փոխառեալ թրք [arabic word] nišader, վրաց. ნიმადური նիշադուրի, նյն. σισαντήρι, νισανδίρι. ռա մ. nišadir. բուլ-գար. nišadūr, ռուս. нашатырь։ Բառս հա-սել է մինչև Ֆրանսիա, ուր ըստ Marcel Devic, Diet. etym. գտնում ենք հֆրանս anotasiar, amizadir, almisadre «անուշադը». = Հիւբշ. 100։


Անուր, անրոց

s.

iron collar (of a pillory);
collar;
ring.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «օղակ» ՍԳը. որեռ անրա-պատ, անրափակեալ «անուրով պատած՝ փակած» Բենիկ. ծանրանուր Տօնակ. ան-րակ «վզի առաջի օղականման ոսկորները» Յոբ. լա. 22 (գրուած նաև անդրակ, ուր նր>նդր ձայնափոխութեան համար հմմա ծանր> ծանդը, մանը>մանդը ևն), կազ-մուած թարգմանաբար յն. ϰλείς բառից. որ նշանակում է «նիգ, սողնակ, կեռ, ձար-մանդ, վզի անրակ»։

Ինճիճեան, Եղան. Բիւզ. 1820, էջ 211 ան բացասականով ո՛ւր բառից, «քան-զի անուրն գոլով պարունակաձև բոլո-րեալ, անուր ասի, իբր զի չիք նշանա-կել ի նմա, թէ ո՛ւր է սկիզբն նորա և ո՛ւր աւարտ նորա»։ Տէրվ. Altarm. 84 զնդ. agra, յն. ἀγχω «խեղդել», իբր նախահայ *անգուր ձևից։ Հիւնք. լտ. anulus։ Bugge KZ 32, 3 լտ. anus, anulus (annulus) «օղակ» և հիռլ. ainne, յետնաբար fāinne. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որովհետև լտ. anus բառի նախնականն է ane-no-ըստ Walde 49։ Petersson KZ 47, 285-6 մերժելով Bugge-ի մեկնութիւ-նը դնում է հնխ. snū-ro-«կապ» ձևից, որ ծագում է հնխ. snēu-«թել ոլորել» արմատից, որի ժառանգները տե՛ս նոյն-արմատ նեարդ բառի տակ։ Մերժում է Pokorny 2, 696, ըստ որում «օղակ» և «կապ» տարբեր գաղափարներ են։ Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. պրս. քրդ. [arabic word] nir, ասոր. ❇ nirā «եզան ւուծ»։


Անջատ

adj.

separated, divided, disjoint.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յիշում է պրս. [arabic word] anjīdan «դուրս քաշել, մանրել, ածելիով կըտ-րատել», բայց մեր բառը մեկնում է հյ. համ կամ ըն մասնիկով+ զատ «ջոկ»։ ՓԲ հանում է ինչ որ ջատ «կից» բառից՝ ան բացասականով։ Հիւնք. պրս. էնճիյտէն բառից՝ որ ո՛չ ձևով և ո՛չ նը-շանակութեամբ նման է մեր բառին։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 39 պրս. էնճիյտէն-ից, իսկ էջ 159 պրս. [arabic word] ǰudā «զատ» բառից։


Անջրպետ, աց, ից

s.

intermedium, space, interval, interstice;
partition, boundary.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ անջատել բառից։ ՆՀԲ լծ. արաբ. ճէվպէթ «միջոց»։ Հիւնք. պրս. էնճիյր-ռէն «ծակել»։


Անձաւ, աց

s.

cavern, den, cave.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և Հիւնք, անձուկ «նեղ» բառի հետ են կապում։ Նոյնը նաև Patrubány IF 12 164 և ՀԱ 1903, 152։ Մառ ИАН 1918, 340 ան մասնիկով ձաւ արմատեռ որ է վրաց. ցիցաբո «սեպ ժայռ»։


Անծեղ, ի, աց

s.

magpie, pie.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(որ և անձեղ, անձեղն) «կաչա-ղակի նման մի թռչուն է» Գաղիան. Մխ. ա-ռակ. «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն է» Մանրուս. (Արրտ. 257-8).-իսկ Կոչ. ժզ. և Եփր. խր. 224 անծեղք բառը գրչա-գրական սխալ է, որ պէտք է ուղղել անգեղք (յն. γον)։


Անկան, ի, ից, աւ, իւ

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«սիւն, կուլի, նետ, փքին, թօփ». այսպէս է դնում Գէորգ դպիր՝ Երեմիայի բառ-գրքի յաւելուածում, էջ 537։ Անստոյգ բառ»

Lagarde, Gesam. Abhd. 8 պրս. finjar «բաժակ» բառի հետ։ Ուղիղ մեկնեց նոյն՝ Arm. St. §112։ Հիւբշ. Arm. Gram. 3Ո1 չէ ընդունած այս մեկնութիւնը՝ նշա-նակութեանց տարբերութեան պատճա-ռաւ, որ սակայն հարթւում է մեր ցոյց տուած գաւառական ձևերով։ Jensen, Hitt. u. Arm. համարում է թէ բառը փոխ առնուած է ասորերէնից՝ հիթթի-թական շրջանում։ Հիւնք. կին բառիզ։ Վերի ձևով բացատրեց Աճառ. Արրտ. 1910, 178։

ԳՒՌ (dialectal) Երև. անգանակ, Կր. Ք. անգին, Խն. ինջան «հողից շինուած մեծ տաշտ՝ որի մէջ լուացք են անում, խմոր են շաղախում կամ լոգնում»։ Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 235 ունի անկան «մեծ սանդ փայտի՝ կորկոտ, բրինձ թակելու համար». բայց չգիտեմ թէ իրօք Գանձակի գաւառականո՞վ է, թէ գրա-բար։-Բառ. երեմ. էջ 219 ներգ. յանգանի ձևը բացատրելով գրում է «յըջանի». որից ենթադրում եմ թէ իր ժամանակ ռաւառում գործածական էր ինջան ձևը՝ որ գիտէ նաև Խիանի գաւառականր։


Անկիւն, կեան, կեանց

s.

"angle;
corner, nook;
— ճանապարհի, turning of the road;
բութ —, obtus-angled, obtus-angular;
սուր — acute-angled;
— հատանել, cf. Ական հատանել."

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. բնագրի ἀγϰών «թև, արմուկ» բառն է, որ ուղղակի տառադարձուած է. ըստ այսմ մեր բառի հին ձևն էր *անկոն կամ անկովն, որ յետոյ շփոթուելով անկիւն բառի հետ՝ այս ձևն է ստացել. հմմտ. անակիւղ < ἀνάϰωλος։ -ճ.

Բառարանները դնում են իբրև նախորդ անկիւն բառի մէկ նոր առումը, որ ըստ իս ճիշտ չէ։


Անձրուկ

s.

anchovy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՋԲ հանում է անձրև բառից, «իբր ի փրփրոյ անձրևաց ծնեալ»։ Պատահա-կան նմանութիւն ունին իտալ. acciuga, ֆրանս. anchois, լազ. անճարիա, անճը.-վարիա՝ ձկների անունները։


Անճոռնի

adj.

gigantic, enormous, monstrous;
grotesque, extravagant, absurd, ridiculous, unseemly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հիւնք. հանճար բառից։

ԳՒՌ (dialectal) Ջղ. անճոռնի, Ախց. Երև. Շմ. ան-հօռնի, Ակն. Ասլ. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. անջօռնի «տգեղ, այլանդակ». որից անճոռնուիլ Տիգ. «խեղկատակ ձևեր առնել, խայտառակ դառ-նալ»։ Նոյն բառն է ճաւռնիկ (իմա՛ ճոոնիկ) «res grandis et excedens» (ըստ Kivola, Բառ. հայոց2, էջ 241)։


Անիսոն, ի

s.

anise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ բոյս և նրա սերմը կամ հունդը» Բժշ. Վստկ. 109. ղրուած է ա-նասոյ Բառ. երեմ. յաւել. 565։


Անիւ, նուոյ, ոց

s.

wheel;
— մեքենայի, — of a machine;
— յեսանի, grindstone;
— խորտկաց, jack;
— տղայոց, gig;
— առաջակողման նաւին, capstern, capstan.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո կամ երբեմն ի-ա հլ. «կառքի ակ, անիւ» ՍԳր. «սեռն, առանցք» Ել. ժդ. 25. «տանջանքի մի գործիք» Բ. մկ. է. 3. «երե-խայի խաղալիք» Ոսկ. յհ. բ. 25. «երկնային մարմինների գունդը» Եզն. Սեբեր. Վեցօր. «ուղտափուշի սերմը» Վրդն. սղ. ձբ. էջ 278. այս բոլորը փոխաբերաբար ձևառած առա-ջին նշանակութիւնից։ Որից անուագայութիւն Դիոն. Երկն. անուաձև Կիւրղ. յես. և թգ. ա-նուաւոր Խոր. միջնանիւ Կոչ. 90. չորեքանիւ Կղկնտ. նոր բառեր են՝ հեծանիւ, հեծանւորդ, երկանիւ, քառանիւ, անուածաղիկ։

Հիւնք. անուր բառից։-Պատահական նմանութիւն ունին սանս. nābhi, զնդ. nāfa, պրս. nāf, յն. ὄμφαλός, լտ. umbli-cus, լեթթ. naba, հպրուս. nabis, անգ-լոսքս. nafu, հիսլ. nef, հբգ. naba, հիռլ. imbbiu, գերմ. nabe, որոնք նշանակում են «պորտ կամ անուի սեռ»։ Այս ամբողջ խումբը պատկանում է մի նախաձևև. ո-րի ժառանգորդը կորել է հայերէնում (տե՛ս Walde 849)։ Մառ, Cpeд. движ. էջ 35 ափխազ. abarbal և վրաց. ბორბალი բորբալի հոմանիշների հետ։

ԳՒՌ (dialectal) Մշ. անիվ. ուրիշ տեղ չկայ բառս. գործածւում է ակ կամ թրք. թէքէռ, թէքէո-լէք ևն։


Անձրեւ, ի, ոյ, աց

s.

rain;
— իջանել, to rain;
— արտասուաց, a flood of tears;
յորդ —, violent, pouring rain;
անձրեւաչափ (գործի), rain-guage.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա, ո հլ. (Ս. Գրքի 21 օրինակ-ներից 17 ի-ա հլ., 4ո հլ.) «անձրև» ՍԳր. Ա-գաթ. Եզն. որից անձրևաբախ Ագաթ. անձ-հևածին Կոչ. անձրևայոյզք Վեցօր. անձրևել Փիլ. Նար. երկնանձրև Նար. 264. նոր բառեր են՝ անձրեային. անձրևանոզ, անձրևաչափ, անձրևոտ ևն։

Muller, Armen. VI յն. άχλύς «ամպոտ լինելուց առաջացած մթութիւն»։ Մառ ЗВО 5, 312 զնդ. vāra, պհլ. vārān, պրս. bārān հոմանիշների հետ՝ ձ յաւելուա-ծով։ Հիւնք. ծարաւ բառից։ Karst, Յու-շարձ. 407 ծորիլ, սորել բառերի հետ՝ սումեր. sur «անձրև, անձրևել»։ Մառ ИАН 1918, 340 արմատր ձ, որ գտնում է ափխազ. աձը «ջուր», աձաձա «ցօղ», աձըն «ձմեռ» բառերի մէջ։


Աբ

s. adv. the twelfth month of the Hebrews.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ասոր. ❇ ab, եբր. [hebrew word] ab նոյն նշ. այս բառը չի գտնւում Ս. Գրքի մէջ, այլ գոր-ծածուած է միայն Թալմուդում. սրանցից փոխառեալ են նաև արաբ. ❇ ab «օգոստոս ամիսը» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա, 76). պրս. [arabic word] āb-māh կամ māhāb «օգոստոս»։


Աբբանա

s.

Bamah, high place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառ. երեմ. մեկնում է «քար՝ որոյ երկիր պագանէին, կռոց տուն, բաղանիք, ւուացման տեղ»։ Առաջին իմաստով ան-շուշտ հասկանում է եբր. [hebrew word] eben, արամ. [hebrew word] abna, ասոր. [syriac word] abnā «ժայռ, քար», որ սակայն բնագրում չը-կայ։ Նորերից բառս գիտե միայն ԱԲ՝ իբր եբրայեցերէն։


Աբեթ, ի

s.

tinder.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Նախ Klaproth, Asia poligl. 100 կցեց պրս. pedeh բառին։ ՆՀԲ և սրանից առնելով նաև Հիւնք, դնում են յն. ἀπτω, ἀπτομαι «լուցանել, վառել» բայից։ ZDMG 1868 (22), 330 և սրանից էլ Lagarde, Sуm. 1877, 103, 40 դնում է պրս. [arabic word] ābēž, [arabic word] abēr, ❇ aēr, [arabic word] aēz, [arabic word] ayēz «կայծ» բառերից։ Lag. Arm. Stud § 3 մերժում է սրանք՝ նշանակութեան տարբերութեան պատճառաւ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. աբեդի «աբեթ» (տե՛ս Ա-ճառ. Բազմ. 1898 225բ և Արրտ. 1898, 370բ), մինգր. օբեդ «աբեթ», սվան. հաբե-դի, հոբեդ «աբեթ», Մառ ИАН 1918, էջ 339 այս բառերը համարում է bed «վառել» ար-մատից. հմմտ. սվան. libdine «վառել», եթէ այսպէս է, ուրեմն բառը բնիկ Կովկա-ռեան կդառնայ և հետևաբար հայ ձևը կլինի վրացականից փոխառեալ։ Առ այժմ այս ստուգաբանութիւնը անհաստատ է թւում մեզ։


Աբեղայ, ից

s.

monk, friar;
— լինել, to turn or become monk.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հներից Տաթև. ամ. 52 մեկնում է «աբե-ոայն հայր ասի»։ ՀՀԲ ապ «հալը» ռա-ռից։ ՆՀԲ արաբ. էպիլ։ Moller SWAW 66. 278 արամ. ābrā «ընկեր, եղբայր» բառից, որ մերժելով Lag. Arm. Stud, § 4՝ դնում է ասոր. awilā։

ԳՒՌ (dialectal) Կր. աբ'էղա, Սլմ. ապեղա, Պլ. Ռ. ափէղա, Տփ. ափիղա, Մրղ. mպէղա, հmպէ-ղա։ Նոր բառեր են աբեղաթող, աբեղաջարդ, աբեղաձագ, աբեղախաղ, աբեղաճաշ, աբե-ղուկ։


Ագահ, ի, աց

adj.

avaricious, stingy, grasping, sordid;
դժոխային —, very greedy or insatiable avaricious.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՀՀԲ մեենում է «ահ գայ»։ Peterm. 25 լտ. avarus ձևին է կցում։ Հիւնք. լտ. acuo «սրանալ, բարկ և խայթիչ լինել», acus «ասեղի ծայր, սրածայր», aculeus «խայթոց» բառերից։

ՓՈԽ (borrowing) Անգահ գաւառական ձևից փոխա-ռեալ է թւում վրաց. անգարի, անգաարի «շա-համոլ, ընչաքաղց», անգաարեբա «ընչաքաղ-ցութիւն». մեր հ ձայնի դէմ ր ենք գտնում նաև վրաց. զորվա «զոհել» և բարի «բահ» (հին *զորհել, *բարհ) բառերի մեջ, ըստ Մառ. Иռოიռ. 61 կալ և վրաց. անգահրի ձևը։


Ագան

adj.

early-rising, diligent.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ համարում է անազան բառի դրա-կանը. բայց նշանակութիւնը տարբեր է։

«վարած հողը հարթելու և սանած սերմը ծածկելու գործիք, որ է տափան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 114. «Յագանն՝ որ հաւասառէ և ծածկէ սերմն»։ Կենդանի է՝


Ագանիմ, ագայ, ագիր, ագուցեալ

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ագայ, ագիր, ագեալ կամ ա-գուցեալ) «հագնիլ» ՍԳր. Բուզ. Ոսկ. եբր. ո-րից ագուցանել «հագցնել. 2. օղակի մէջ անցկացնել» ՍԳր. ագոյցք «օղակ. 2. օղակի մէջ անց կացնելով բառնալու ձող» ՍԳր. ա-գուցիկ Մծբ. ագանելիք «զգեստ» Ոսկ. եբր։ Նոյն արմատի հ-ով զօրացած յետին ձևերն են հագանիլ «հագնիլ» Վրք. հց. Գնձ. կանո-նագ. հագնիլ Լմբ. Մաշտ. Գնձ. հագուցանել «իրար անցկացնել» Երզն. քեր. նոր լեզուի մէջ՝ հագուստ, հագուստեղէն ևն։ Արևմը-տեան գրական լեզուն կրաւորականի մէջ գործածում է հագուիլ, հագուած, մինչդեռ ա-րևելեանը ունի հագնուիլ և հագնուած։ Այս-տեղ կայ նաև հագի «հագած» ձևը, որ դիմո-րոշ յօդով էլ գործածական է. օր. հագի շո-րերս, շորս հագիս է, հագիդ ի՞նչ է. շորերը հագին։ Միւս բայական ձևերն են հագցնել, հագուեցնել։ Իսկ արմատակից առագաստ, օթ, օդ? յագչիլ? ինչպես և զգենուլ, զգեստ, առիգած բառերի վրայ տե՛ս առանձին։

Lag. Urgesch. Arm. 612 յաջորդ ա-զանել «օթեվանիլ» բառի հետ միասին սեղակից է դնում սանս. āvas, յն. ἐσ-τία, ἔν-νυμι բառերին, որոնք մեր երկու նշա-նակութիւններն էլ ունին։ Այս մեկնու-թիւնը մերժում է Arm. st. § 8։ Uanini, Et. étym. 131 ագուցանել բառը կցում է պրս. catù «ծածկոց». čádar «ծածկոց»

բառերին, Սխալ համեմատութեան պատ-ճառն այն է, որ այս բառերը գրում է câtu, câdar, որով č դառնում է գ։ Տերվ. Նախալ. 66 նոյնպես մեր երկու ռառեռո համեմատում է լտ. Induō, զնտ. aoϑra ձևերի հետ։ Հիւնք. հանում է այզ բառից՝ նոյնպէս «ըստ կրկին նշանակութեան»։ Վերի ձևով մեկնեց նախ Bugge, Btrg. 14։ -Karst, Յու-շարձան էջ 402 տգոյցք=սումեր. ag', ák «օղակ, կեռ», էջ 416՝ ազանել, ա-զոյցρ= մոնգոլ. xaga «զոցել», xagalgu «դուռ». xaga-lta «դղեակ», թունգուզ. ka «գոցել»։

ԳՒՌ (dialectal) Հճ. Մշ. հագնել, Խրբ. հագնիլ, Ախց. Ակն. Կր. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. հաքնիլ, Սչ հաքնել, Երև. Ննխ. հաքնէլ, Տփ. հա՛քնիլ, Զթ. հագ'նըլ, Տիգ. հmքնիլ, Ասլ. հա*նիլ, Ջղ. խա-գանել, խագ'նել, Ոզմ. խագ,ընիլ, Մկ. խակ'-նիլ, Նբ. խաքնիլ, Սլմ. խայհնել, Մրղ. խայ-հնէլ, Վն. խայնել։ Սրանք գործածւում են նաև «ագուցանել» նշանակութեամբ. օր. Տփխիսի բարբառով՝ հալղ'էն հաքցրու «օղա-կը անց կացրու»։-Նոր բառեր են հագուն, հագուկ, հագուստ, հագուորիլ, հագվտիլ. հագվտուք։


Ագատ, ի

adj.

bob-tailed;
docked, tailless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկու մեծ բոլորակք՝ որ հատա-նևն ոհասառակածն և զկենդանակամարն ի չորս մասունս հաւասարս. ֆր. colure». մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. էջ 259բ։


Ագի, ագւոյ

s.

tail.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հիւնք. դնում է այգ «առաւօտ» բառի հակառակը, իբր այգ «սկիզբն լուսոյ» և ագի «վերջ, ծայր»։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 51 լծորդ է դնում պոչ։ Ենսէն ՀԱ 1904, 184 հաթ. h, hձ։ Գեանջեցեան, ZAPh 1, 48 հնխ. au-ijo ձևից. հմմտ. անս. ava «մեկուսի, հեռու», avara «ե-

տևը, ետին», avara «փղի ետևը»։ Patrubany, SA 2, 13 սանս. aghá «անմաօռութիւն», իսկ ՀԱ 1908, 343 իռլ. áge «անդամ» բառին ցեղակից։ Karst, Յուշարձ. 402 սումեր. aga «ետևի մասը, կռնակ» բառի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունի արաբ. [arabic word] *akva «ողնաշարի ծայրը՝ պոչի սկսելու տեղը» (Կամուս., թրք. թրգմ. գ. 879)։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«բուռ, ափ». գործածուած է մէկ անգամ Եզեկ. ժ. 2 (սխալ է մեկնում Բառ. երեմ. 5 «գոգ կամ աղաբողոն», որին հետե-վելով ՀՀԲ, ՋԲ և ՓԲ աւելացնում են նաև «գոգ մարդոյ կամ հանդերձի»)։

Աւգերեան, Չփ. և կշռ. էջ 41 համարում է պրս. [arabic word] äxar «գուռ, աւազան» բառից։ Karst, Յուշարձ. 402 ափ և գոգ բառերի հետ միասին՝ ցեղակից է դնում սումեր. agub «երկնակամար» բառին։

n հ,. «աղիւս». գործածուած է մէկ անգամ Վրք. հց. Բ. 328. «Աղիւս թրծե-ալն հրով ագուռ՝ կացցէ և ի ջրի լաւ քան ղքար»։ Նորերս Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1910, 369 ա, դտաւ նաև մի երկրորդ վկա-յութիւն այս բառի համար. «Որպէս ագռոյ հարկանել զգլուխ նորա «(Վարք Գէորգայ. էջ 32), որ փոքրիկ սրբագրութեամբ կար-դում է ագռով։

ՀՀԲ և ՋԲ առնելով հին բառարանից (հմմտ. Բառ. երեմ. էջ 5 «ագուռ. հաս. տատ») մեկնում են բառս «պինդ, անբե-կանելի», ուստի չունին «աղիւս» նշա-նակութիւնը։ Առաջին անգամ Հ. Յ. Աւ-գերեան, Չփ. և կշռ. էջ 41 պրս. aguր բառի համեմատութեամբ և Հարանս Վարքի լատին թարգմանութեան բառ-դատութեամբ՝ գտաւ թէ ագուռ նշանա-կում է «աղիւս» և «պինդ, անբեկանելի» իմաստը գոյութիւն չունի։ ՆՀԲ անտեղի կերպով միացնում է երկու նշանակու-թիւններն էլ, որին հետևում են նաև ՓԲ. ԱԲ և միւսները։ Lag. Ges. Abhd. 278 յն. ἀγουρος, ἂωρος «տարաժամ» (ան-տարակոյս «պինդ, բիրտ» նշանա-կութեան համար), որ յետոյ Arm. St. էջ 166 ցանկից մերժում է։


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ.-ի. գրուած նաև ադա-մանտ անոամանդ, անդամանտ) «թանևա-գին քարը, ալմաս» Ամովս. է. 7, 8. Փիլ. եփր. արմաւ. 55. Մագ. «մագնիս» Շիր. բժշ. Ոսկիփ. «անխորտակելի, բուռն» Վրդն. ծն. ժմ. որից ադամանդեայ «ադամանդէ» Ամովս. է. 7, «մագնիսէ» Շիր. «կարծրակուռ» Երեմ. ժէ. 1, Ոսկ. մտթ. ա. 15, բ. 8. ադա-մանոան «կարծր, պինդ, ամուր», գրծ. ադա-մանդանիւք էլ. արիստ. էջ 6 (նորագիւտ բառ) ևն։ Նոյն բառը «մագնիս» նշանակու-թեամբ. ստացած է նաև հ յաւելուածը և յա-ջորդական ձևափոխութիւններով դարձել է հանդամանտ, խանտումանտ, խանդումանդ, խունդամանտ Երզն. Մխ. բժ. 120. Տօնակ. Բրս. մրկ. 359, որ և վերջապէս Բառ. երեմ. էջ 200՝ անկնմատն։ Զարմանալի է որ Kivo-la. Բառ... Հալոց 1633, էջ 165 խանդումանդ մեկնում է *calamitas2.


Ադար, այ

s.

adar, the sixth month of the Hebrews.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= եբր. [hebrew word] adār, որ յն. άδάρ տառա-դարձութիւնից անցել է մեզ (հմմտ. Ա մակ. է. 43). եբրայական բառի միւս սեմական ցեղակիցներն են ասոր. [arabic word] adar, արաբ. [arabic word] ābār, ասուր. addarn -Աճ.


Ադեն, ի

s.

cf. Ադին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ադին, այ

s.

Eden, paradise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ազազուն

adj.

dry, arid, dead;
lean, slender, wasted away.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ատամք, ակռաներ». գիտէ միայն Բառ. երեմ. էջ 6։


Ազատ, ի, աց, ից

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. յետնաբար նաև ի հլ. «ազնուական (իբրև հակառակը՝ շինական, ծառայ բառերի). 2. անկախ, ինքնիշխան, ազատուած, արձակ» ՍԳր. Եզն. որից ազա-տել ՍԳր. ազատեցուցանել Յհ. ը. 36, Գաղ. դ. 31. ազատանալ Հռ. զ. 20. Ագաթ. Եզն. Ոսկ. մտթ. ազատաբերան «համարձակա-խօս» Կոչ. 192. ազատախօս Ոսկ. ես. ազա-տութիւն ՍԳր. Ագաթ. Բուզ. անազատ, Ոսկ. մտթ. անազատիկ Ոսկ. մ. ա. 20. ազատա-գունդ Ագաթ. Բուզ. ե. 1. ազատակոյտ Ագաթ. ձերբազատ Մխ. դտ. ազատանի Բուզ. ազա-տազն «ազատազգի» (նորագիւտ բառ) Փոնց. 115. ազատասէր, ազատասիրութիւն, ազա-տամարտ (նոր գրականի մէջ)։ Նոյնից է նաև ազատքեղ (բոյսը) «լտ. petroselinum, տճկ. մաւտանօս, պրս. ջէվհէրի, ռուս. neтрущ-ка» Գաղիան. որ կազմուած է ազատ և քեղ բառերից (վերջինս ունի և քեղ-ա-կարոս). իբր ազատ՝ վայրի քեղ (Տէրվ. Altarm. էջ 81)։

թրգմ. Ասողիկի, 1864, էջ 254 (ար-տատպ. Истор. М.Хорен. 1893, էջ 304) ազ «ազն, ազգ»+զատ < պրս. zad բառերից։-Ազատ է նաև Մա-սիս լեռան ածականը. Յազատն ի վեր ի Մասիս. (վիպաս. երգ). այս վերա-դիրը բացատրելու համար տրուած են զանազան մեկնութիւններ, ՆՀԲ հաս-կանում է «արձակ, ընդարձակ, բարձր», Մ. Թաղիադեանց, Ճանապարհորդ. ի Հայս. Կալկաթա 1847, Ա. 168, «մայր ասատեալ յերկանց ծննդեան իւրոյ.. արգանդ լեալ նորածին սերնդոց զարմիս մարդկութեան»։ Աստղիկ Արևելեան, 1855, թ. 1, էջ 10, «այս ածականը Նո-յի ան գագաթը տապանը մնալով ազա-տելէն է»։ Կոստանեանց, Հայ հեթ. գր. 1879, էջ 17, «մեզ այնպէս է երե-վում թէ ազատ=զնդ. уazata «պաշտելի բառն է» ևն։ Այս բոլորը անտեղի մեկ-նութիւններ են. ազատ Մասիս նշանա-կում է «ազնուականն, ազատազգին ։

ՓՈԽ (borrowing) Ըստ Bugge հայերէնից են եռաա-ռեալ գոթ. azētizō =յն. εύϰοπώτερον «հեշ-տագոյն», azêtaba=յն. ήδέως «սիրով», Բ. Կոր. ժա. 19 (մեր թրգմ. մտադիւր), Ատիմ. և, 6 յն. ή σπαταλῶσα (հայ թրգմ. գիրգ այ-րին)=գոթ. sō wizōndei in azētjam.-Bugge ցոյց է տալիս, թէ այս բառեոռ ա-րիշ գերմանացեղ բարբառներում չկան, տրուած ստուգաբանութիւններն էլ գղհա-ցուցիչ չեն, ուստի ենթադրում է թէ գոթ, azēts «դիւրաւ» փոխառեալ է հյ. ազատ ձևից։ Այս բառի մեջ ա-երը երկար էին, ինչպէս ցոյց է տալիս իրանականը. գոթա-կան լեզուն t ձայնից առաջ a չունէր, ուս-տի վերածեց e՝ պահելով երկարութիւնը, իսկ առաջին a-ն դարձաւ կարճ, որովհետև շեշտից առաջ գտնուելով՝ արդէն հայերէ-նում կարճ էր հնչւում։ (Այս բոլորը տե՛ս IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, էջ 229,,-Իբր հայերէն բառ յիշում է Կոստանդին Պերփերոժէն. ὅνϰατα τὴν τῶν'Ἀρμενίων διάλεϰ-τον ἀζατον ἐϰάλουν «զոր հայերէն բարբառով ազատ կոչեն» (տե՛ս Du Cange 31)։


Ազբն, բին

s.

weft, woof, warp.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հիւնք. հանում է պրս. asb «ձի» բառից։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] azbā «անութի կամ աճուկի մազեր»։

ԳՒՌ (dialectal) ասփ, Զթ. ասբիլ «ազբերը ձգել». նոր բառեր ևն ազբասանտր, ազբափայտ, ազբել, ազ-բող, ազբաթել, ազբաճպատ։


Ազգ, ի, աց

s.

nation, people;
generation;
race;
gender;
kind, sort, quality;
sex, age, epoch;
century;
manner, way;
Գիրք —ազգաց, Book of Judges;
յագէ յազգ, from age to age, from generation to generation;
ազգ Հայոց, the Armenian nation;
Անգլիացի յազգէ, of the English nation, English;
Ամերիկացի եմ ազգաւ, I am American by birth;
— կանանց, the female sex, the fair sex, the woman kind;
— մարդկան, the human kind, humanity;
ազգով, with all the nation;
մի —, the same, the same manner, equally;
ազգք ազգք բանասիրութեան, the different kinds of literature;
ազգք եւ ազինք, all nations, all people.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «ցեղ, սերունդ, գերդաստան ժողովուրդ, ազգ, փրերի տեսակը ևն» ՍԳը. Հւս. քր. Կոր. Եզն. Կոչ. Բուզ. «ազգական» Ոսկ. հռովմ. 43. որից ազգահամար Բ. Եզր. բ. 62, Ոսկ. մ. ա. 1. ազգական ՍԳր. Բուզ. Ագաթ. ազգատ Բուզ. դ. 19. ազգատոհմ ՍԳր. Եւս. պտմ. գ. 4. ազգի ազգի ՍԳր. Ագաթ. Եզն. ազգովիմբ Խոր. այլազգ ՍԳր. Եզն. Եւս քր. (այժմ գաւառականներում «թուրք կամ մահմետական», ինչպէս է նաև մհյ.), չազգ Օր. լբ. 21. չազգականութիւն Ոսկ. մ. ա. 3 ազնուազգութիւն Ոսկ. յհ. բ. 9. ազգացեղու-թիւն «ազգականութիւն» Կանոն. 191. մեծաց-գի Եփր. ծն. Բուզ. վատազգի Ոսկ. ես. համազ-գի Եզն. բազմազգեան Ագաթ. բիւրազգի ՍԳր. Վեցօր. Ոսկ. Եփես. մերազգեայ Եւս. քր. նոր գրականի մէջ շինուած բառեր են՝ ազգաբա-նական, ազգաբնակութիւն, ազգաբնակչու-թիւն, ազգագրագէտ, ազգագրական, ազգա-գրութիւն, ազգադաւ, ազգակործան, ազգա-միջեան, ազգամոլ(ութիւն), ազգայնական, ազգասիրաբար, ազգասիրական, ազգա-տեաց, ազգուրաց։

= փոխառեալ պհլ. [arabic word] azg «ճիւղ» բա-ռից, որ ծագում է հնխ. azgho «ճիւղ» ձե-վից և որի այլ ժառանգներն են յն. ὄσχος, ὄσχη, ωσχη «ճիւղ, ծիլ, ընձիւղ». պհլ. բառի շարունակութիւնն է պրս. [arabic word] āzaγ կամ azaγ, [arabic word] azax «յօտեցեալ այրելի ճիւղք որթոց» (տե՛ս Pokorny, 1, 185)։

ՀՀԲ ազն բառից. Հիւնք. սկայ բառից։ Շեֆթ. BВ 28, 302 ազն բառից՝ կ>գ մասնիկով։ Pedersen, Հայ. դը. լեղ. 142-3 չէ՛ յն. ὅσχη, ὄσχος «որթի բա-րունակ»։ Վերևի մեկնութիւնը առաջար-

կեց նախ Patrubany IF 13, 124-5 և ՀԱ 1903, 151։-Fierlinger KZ 27, 478 կցում է սանս. asaǰami «կցել, հաստա-տել» բառին։ Մառ, Христ. Boст. 2 (1913), 30 սվան. agi, argi «տուն», խալդ. asi «տուն», Areišti «աան գլուխը», սվան. lizgune «բնակեցնել», mezgi«գաղթական, նորաբնակ».


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ն հլ. (-ղին, ինք, անց) «ազգ, սե-րունդ, ցեղ», ՍԳր. որից դիւցազն (յգ. դիւցա-զունք) Եզն. Եւս. քր. հսկայազն Եփր. յես. և թգ. համազն Խոր. Յհ, իմ. զհամազունսն Ոսկ. մ. բ. 34. հայկազն Խոր. Մագ. կամ կազնի՞ «երկու տեսակ» Ճառընտ. թագազն Նար. Տօնակ. ծառայազունք Սեբեր. ազնիւ «լաւ ազգից, ընտիր տեսակի, նուիրական» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. «թանկ, սուղ» Վրք. հց. բ. 19. իբրև ձայնարկութիւն «կեցցե՛ս, ապ-րի՛ս, քա՛ջ ե» Մտթ. իե. 21, 23. Ղկ. ԺԹ. 17 (հմմտ. յն. εῦ, ευγε «կեցցե՛ս», εύγενης «ազնուածնունդ, ազնիւ»), ազնուական ՍԳր. Ոսկ. եւս. քր. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21. նոր ձևով և ն-ի կրճատումով՝ դիւցազեան Մագ. հայկազեանք Խոր. հռիփ. Յհ. կթ. Հների մօտ ազն բառի եզակի գործածութիւ-նը անսովոր է։ Նոր գրական բառեր են ազ-նուամեծար, ազնուաշուք, ազնուափայլ, ազ-նուապետութիւն, ազնուապետական, անազ-նիւ, գերազնիւ ևն։

ՆՀԲ եբր. զան, զենիմ։ Տէրվ. Altarm. 35 յն. γένος, լտ. gens, genuinus, հյ. զա-նազան բառերի հետ, իսկ Մասիս 1882 օգ'՛ 18 զն, զան = ծնիլ արմատից։ Bugge, Etrusl.. u. Arm. 79 ցեղակից յն. ἔ́υνος բառին. Bugge, Lvk. stud 1, 55 կցում է լիւկ. admma բառին, հայերէնի մէջ զ ծագում է հնխ. dh-ից. Ադոնց, Aрмен. вьəm. Юст. 392 իրան. zana «ծնունդ» բառից։ Հիւնք. զանա-զան բառից։ Patrubány IF 13, 124-3 և ՀԱ 1903, 151 եզն բառի հետ՝ իբր յն. ὄσγος «ճիւղ», պհլ. azg «ճիւղ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 142 ազգ բա-ռից։ Ենսէն, Hilt. u. Arm. էջ 11, 109, 200 հաթ. sin=azin «ժողովուրռ». սեռ. sna, իսկ ՀԱ 1904, 271 sn կամ azni-ազնիւ։ Աճառ. ՀԱ 1905, 346 համարում է անձն բառի կրկնակը, անձն մասնա-ւոր, իսկ ազն հաւաքական իմաստով. նձ> ձայնափոխութեան համար հմմտ. կորիզ և կողինձ, զիս<*զիզ<*զինձ-Թւում է թէ պատահական նմանութիւն ունի մանիք. ❇ ažwn «որդի», ИИАН 1907, 537։

ՓՈԽ (borrowing) Վրազ. ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «և մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականու-թիւն», ուազնո «անարգ», սաազնուրի «ազնուական», ուտ. ազնաուր «ազնուա-կան», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական և մի թուրքերէն մասնիկով) «ազ-նուականութիւն», թուշ. ազնուր «ազնուա-կան», ազնուրոբ «ազնուականութիւն», վրպ-ցերէնի միջոցով՝ ռուս. aзнaгуръ «վրացի ազնուական». ըստ Будaговь Cpaв cлов 1. 38 գործածական է նաև պարսիկ գրակա-նութեան մէջ [arabic word] āznāvur ձևով։ Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառա-կանների մէջ տուել է ազնաւոր Բլ. Խլ. Նբ Վն. «հսկայ, վիթխարի մարդ. 2. երևակա-ւական էակ, ոգի, ջին»։ Ըստ Կարապետեան, Օսմ. բառ. էջ 29 տճկ. ևս կայ [arabic word] az-navor «ազնաւոր, քաջ, դիւցազն»։


Ազոխ, ից

s.

sour grapes.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= ձևով նոյն է պրս. [arabic word] azux «մէջը փուտ և դատարկ ընկոյզ» բառի հետ. բայց իմաստով յարմար չէ. իրանեան բառը ևառռո էր սակայն թերևս նախապէս աւելի ընդհա-նուր իմաստ ունենալ. այդ պարագային հայ բառը փոխառեալ պիտի լինէր պարսկերէնից։

Թիրեաքեան, Պատկեր Ա 191 թուի հա-նել պրս. [arabic word] azāx «որթյօտ» բառից։ Հիւնք. պրս. āzux ձևից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 17 նոյն ընդ ածուխ= պրս. ❇ asux «չվառած, չեփած»։


Աթար, ի

s.

dry cow's dung.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պահպանօղ». ունի միայն Բառ. երեմ. էջ 7։


Աթուր

adv.

cf. Առ՞՞՞աթուր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. աթոռ բառից է հանում։ Աթր տե՛ս Արթր։


Ալ, ի

s.

cf. Ալի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Maтep. II 4։ Աւիշան, Հին հաւ. 222 ալք «անդունդ» բառից, որ կցում է գոթ. hell «դժոխք» ռառին։ Սագրզեան, ՀԱ 1909, 335 սու-մեր. alal «մի չար ոգի»։

ԳՒՌ (dialectal) Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։


Ալաւունք

s. pl. cf. Ալաւսունք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառ. երեմ. էջ 7 գրում է ալասուն և մեկնում է «բազմատաղ»! Ալիշան, Հին հաւ. էջ 114 մեկնում է «Սայլն» (Մեծ արջ)։


Ալաւսունք

s. pl. the pleiades or pleiads;
cf. Բազմաստեղք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառ. երեմ. էջ 7 գրում է ալասուն և մեկնում է «բազմատաղ»! Ալիշան, Հին հաւ. էջ 114 մեկնում է «Սայլն» (Մեծ արջ)։


Ալիւր, ալեր, ալերբ

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, հնագոյն ձևն է ալևր «ալիւր» ՍԳր. (հետևում է ր հոլովման. բայց կայնաև սեռ. ալևրոյ Եփր. թգ. 434, ալիւրոյ 435. յետնա-բար եղել է ո հլ.). ընդհանրացմամբ «որևէ նուրբ փոշի». ինչ. ալիւր գործելւոյ «ածուխի բարակ փոշի» Տաթև. ամ. 231. այս բառից ալիւրադիւթ «ալիւրով հմայող» Մխ. Երեմ. Վահր. յայտ. գարէալիւր Վստկ.։

= բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։

ԳՒՌ (dialectal) Ակն. Ասլ. Գոր. Մկ. ալիւր, Մրղ. Շմ. Սլմ. Վն. mլիւր, Ագլ. m՛լլիւր, Ալշ. Ախց. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. ալուր, Երև. Խրբ. ալիր, Տիգ. mլիր, Ղրբ. ա՛լ-յէր, ա՛լլէր, Կալաջուղ (Մարաղա) mլէօր, Հճ. էլիյ, Զթ. էլէյ, էլէր, Ոզմ. յէլօր, Ռում. լուր (վերջինը տե՛ս Պ.քհ. Մամիկոնեան, Ռու-մանահայոց ներկան և ապագան, էջ 81)։ Նոր բառեր են ալրտուն, ալրմաղ, ալրոտ, ալիւր-սրբի, ալրաթաթախ, ալրաշաղախ, ալրբերք, ալրահամ, ալրեճաշ, ալրմաղել, ալրքաշ ևն։


Ալոճ, ից

s.

a small medlar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ։ Մեր բառը ԳԴ համեմատում է պրս. [arabic word] aluča «սալոր» բառի հետ, որ սակայն այս-տեղ կապ չունի և ծագում է պրս. [arabic word] álū «սալոր» բառից՝ ča նուազականով։ Բայց կարելի է որ վերի թրք. alul ձևը ծագած լինի նոյն պրս. բառից։ Bötticher, Arica 94 և 199 և Lag. Ges. Abhd. 44 պրս. alu «սալոր» բա-ռից։ Lag. Arm. stud. էջ 188 թրք. [other alphabet]


Ալոջ, ի, աց

s. zool. she-kid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. որոջ հոմանիշից։ Lidén, Stud. 25 լտ. alo, հհիւս. ala, գոթ. alan, հիռլ. alim «սնուցանել» բառերի հետ, իբր բը-նիկ հայ, հնխ. al արմատից (տե՛ս Ա-լիկ), կազմուած -ոջ մասնիկով։ Karst, Յուշարձ. 406 ուլ բառի հետ միասին կցում է սումեր. lu «գառն» ձևին։


Ալք, ալուց, ալից

s. pl. cf. Ալուց.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-«խորք, խորունկ տեղ, անդունդ, ան-տակը» Փիլ. Սարկ. աղ. 62. Երզն. մտթ. 486, 491. որից ալուց «աւելի ներսը, խորը» Եզն. (Եզինն ձմերանի ընդ ալոց կողմն նստելոյ). սրանից է կազմուած նաև Պետրոս Դուրեա-նի անալի «անյատակ» բառը՝ որ գործա-ծուած է մի անգամ իր հռչակաւոր «Տրտունջ, քի» հետևեալ գեղեցիկ տողերի մէջ.

Որ ժպրհի ձգտիլ՝ սուզիլ խորն երկնի, Ելնել աստղերու սանդուխքն անալի... Հիւնք. ալիք բառից։ Ալիշան, Հին հաւ. 222 ռեոմ. գոթ. hell «դժոխք», հհիւս. Հէլ «դժոխոց դիցուհին», Karst, Յուշ. 417 տճկ. alčaq «ցած», alt «տակը»։


Ախ, ի, ից

s. int.

cf. Աղխ. Ah ! Alas !

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։

Հիւնք. խաղ բառից։ Bugge, Beitr. 36 յն. ἀρϰὲω «արգիլել», ὰρϰος «պահպա-

նութիւն», լտ. areco «արգելք հանեւ». լիթ. rakinu «կողպել», raktas «բանա-լի» ևն բառերի հետ՝ հնխ. arkh-նախա-ձևից։ Petersson KZ 47, 284 խ մասնի-կով՝ ոլորել և աղեղն բառերի հետ։ Մառ, Оcнов. таблицы, էջ 6 և ЗВО 22 62 «տուն» նախիմաստով կցում է եբր. [hebrew word] ahel «վրան, տուն», արաբ. [arabic word] ︎ ahl «ընտանիք», վրաց. სახღი սախլի «տուն, ընտանիք», լազ. մինգ. օխօրի «տուն» բառերի հետ՝ յաբեթական sxl-hxl արմատից։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. [arabic word] aγlaqq «դու-առ փակել»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Հմշ. Մշ. ախ «դռան փա-կանք», Ակն. Խրբ. Հմշ. ախէլ «դուռը փակել», Սեբ. ախլը «գոց, կողպուած». հմմտ. նաև ախլանք Բզ. Բն. Եւդ. Կիւր. Զն. Սեբ. «դուռը կողպելու համար վրան անցուած շղթան», ախիկ Ակն. «դռան կողպէք», ախլել Սեբ. Չն. «դուռը կողպել՝ շղթան դնելով»։ Գրաբարում բառիս ուղղագրութիւնը անորոշ է (ա՞ղխ թե ախ). նոր գրականում միայն աղխ ձևը հա-մարւում է ուղիղ. գաւառականների ախլը, ախլանք, ախլել ձևերի լ ձայնը թերևս շարու-նակութիւնն է հին ղ ձայնի։


Ախախիա

s.

acacia.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= արաբ. [arabic word] aqāqiā «ուլկումիլի խէժ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 535, qaraž բառը և Շթայնշնայդէրի հաւաքածոյի մէջ WZKM 11, 273), լտ. ֆրանս. acacla, իտալ. acazia, ռուս. aкaцiя «ակացիա ծա-ռը». բուն ծագումը յն. է, բայց մեր ձևը արաբերէնից փոխառեալ է։ Պէտք չէ շփո-թել մեզ ծանոթ ակացիան նախորդի հետ, որ նրա մէկ տեսակն է. կոչւում է faux acacia կամ robinier. բուն ակացիան տաք երկիրների յատուկ փշոտ մի ծառ է։


Ախամախ

adj.

foolish, gross-headed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տխմար, անմիտ». մէկ անգամ ռռնում եմ ռործածուած Ոսկ. պօղ. ա. 268. Թեպէտ և ախամախ ինչ մարդիկ իցեն... և անպիտանք և ապաժամանք և անարգք և անգոսնեալք։ Կապ չունի թրք. ախմախ հո-մանիշի հետ, որ է արաբ. ❇ āhmaq, ըստ որում մեր բառը աւանդուած է Ոսկեդարից։


Ախաւեղագէս

s.

hanging cornice.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. -ի) «խոյակ, սիւնա-գլուխ» Երեմ. ծբ. 22 (երեք անգամ), Ոսկ. մ. բ. 25, Փիլիպ. 465, գրուած է նաև ահաւե լագէս, խաւեղագէս, աղաւաղագէս, աղխա-ղեագէս (Անկ. գիրք հին կտ. էջ 214), հաւե-ղագէս Ոսկ. եփես. էջ 781։ = անշուշտ բարդուած է ախաւեղ և գէս բառերից, որովհետև այսքան երկար մի բառ չի կարող արմատ լինել։ Առաջինը՝ որ հաւա-նաբար «սիւն» նշանակութիւնն ունի, աւ-լուստ իսպառ անծանօթ է։ Երկրորդը՝ ըստ Թորոմանեանի (անձնական), հյ. գէս «մազ, վարս» բառն է. ախաւեղագէսը ներկայաց-նում է սեան խոյակից վեր՝ թակաղաղի տակ գտնուած մասը, որ աստիճանաձև է լի-նում և կարող է վարսաւոր ձևեր էլ ստանալ։ Ըստ իս գէս՝ յն. γεῖσος, γέῖσσος, γεῖσσο» բառն է, որ նշանակում է «դուրս եր-կարած մաս, քիւ, ցիւ, corniche» և Երեմ. ծբ. 22 երեք անգամ գործածուած է՝ հենց ախաւեղագէս բառի դէմ։-Աճ.

ՀՀԲ և ՆՀԲ աղխ և գէս բառերից։ φԲ (խաւեղագէս բառի տակ) խաւիղ «բու-ռաստան» և գէս «մազ» բառերից։ Թոր. նեան, Հատընտիր. Ա՛. 212 մեկնում է «վրայէ վրայ շատ ծալք ունեցող»։


Ախերակ

adj. adv.

vain;
յախերկան, cf. Յախերական;
յախերկան, cf. Յախերկան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 5.-«Միտք ի կերպարանացն (հաւատոց) թափուր և ունայն իբր ախերակք»։ Որից յա-խերկան կամ յախերական՝ նոյնպէս մի ան-գամ գործածուած. «Յախերկան կոտորել զա-նասունս իւրեանց ի զոհս ճենճերոյն» Ագաթ.։ Երկուսի էլ իմաստը անորոշ է։ Հին բռ. մեկ-նում է յախերկան «անխնայ կամ ընդվայր», Արմատակտն բառարան-7 ՆՀԲ ախերակ «անշահ, անպիտան, աւերակ կամ հնոտի», ախերական «ի զուր, անխնայ ևամ յախուռն»։ Պէտք է ուղղել ախերակ «յիմար, ապուշ», յախերական «յիմարաբար, անմտօրէն», ինչպէս ցոյց է տալիս