Entries' title containing ա : 10000 Results

Դառնահաւ

adj.

thoroughly bitter, or bitter indeed.

NBHL (2)

Իբր ի սկզբանէ անտի դառնացեալ. դառն ընդ սկզբանն. կամ միշտ դառն վարուք.

Թողութիւն գտանել ի դառնահաւ հոգւոյս. (Յիշատ.։)


Դառնահոգի

adj.

who has an afflicted heart.

NBHL (2)

Դառն կամ դառնացեալ հոգւով.

Արք են դառնաշունչք եւ դառնահոգիք. (Եփր. թագ.։)


Դառնահոսան

adj.

bitter, harsh.

NBHL (2)

Դառն հոսեալ. դառնաբուղխ.

Զդառնահոսան ջրոցն ծորումն. (Անան. եկեղ։)


Դառնահոտ

adj.

that stinks.

NBHL (4)

Որոյ հոտն է անախորժ. չարահոտ. ժանտ. սաստիկ. հոտած, կծու.

Իբրեւ զդառնահոտ ծծումբ ի քիմս քո ծանրանան. (Կլիմաք.։)

Դառնահոտ շնչմանն արիաբար տարար. ար.)

Ի ցրտանալ հիւսիսոյ, եւ ի դառնահոտ փչելոյ։ Ի դառնահոտ փչմանէ հիւսիսոյ պաղացեալ ձուլեալ վտակն. (Խոր. ՟Բ. 6. 36։)


Դառնաճաշակ

cf. Դառնահամ;
— լինիմ, to taste gall or anything bitter.

NBHL (5)

Ունօղ զդառն ճաշակ. դառնահամ. դառն.

Դառնաճաշակ ծով. (Երզն. լս.։)

Դառնաճաշակ պտղոյն քաղցրացուցիչ. ար.։)

դառնաճաշակ լինել. Ճաշակել զլեղի.

Կուսածինն ադամ դառնաճաշակ ի քեզ (ի խաչիդ) լինելով. (Անյաղթ բարձր.։)


Դառնամ, դարձայ

vn.

to turn, to turn about, to return, to go or come hack again;
to repair;
to be converted;
— յետս or ընդ կրունկն, to recede;
ընդէմ —, to object, to resist, to oppose;
— ի քրիստինէութիւն, to become a christian;
առ Տէր, to repent, to reform;
— յաստուծոյ, to rebel against God;
աւուր, to draw towards night;
ի — տարւոյն, the year after;
ի ղէն —, to arm one's self, to take arms.

NBHL (15)

(յորմէ իտալ. դօռնա՛րէ). ἁναστρέφομαι revertor, redeo Գալ անդրէն՝ ուստի եղեւ մեկնիլ. շրջել զերեսս եւ զգնացս յայլ կողմն.

Դարձաւ անդրէն առ նա ի տապան անդր։ Դարձցուք յեգիպտոս։ Դարձի՛ր անդրէն առ բաղակ։ Դա՛րձ առ իս։ Եւ ո՛չ դարձաւ։ Յի՛ս դարձ տէր, եւ ունկն դիր ինձ։ Դա՛րձ առ մեզ աստուած փրկիչ մեր։ Դարձցին յետս.եւ այլն։

Դառնայ զգարդմանայ ձորով. (Խոր. ՟Գ. 60։)

ԴԱՌՆԱԼ. ἁποστρέφομαι, ἁναχωρέω recedo, revertor, convertor Հեռանալ. օտարանալ. փոխիլ յառաջին վիճակէ, կամ ի չարէ ի լաւ անդր.

Դարձցի սրտմտութիւն բարկութեան տեառն յիսրայէլէ։ Դարձեալ էք ի նմանէ (յաստուծոյ)։ Դարձան իւրաքանչիւր ի ճանապարհաց իւրեանց չարաց.եւ այլն։

Զճշմարիտ դարձն ոչ դարձաւ. այսինքն ճշմարիտ դարձմամբ. (Մխ. երեմ.։)

ԴԱՌՆԱԼ. τρέπομαι, στρέφομαι vertor եւ այլն. Փոխիլ կամ շրջիլ յայլ ինչ. լինել.

Հող էիր, եւ ի հող դարձցիս։ Զգաւազանն՝ որ դարձաւ յօձ։ Դարձցիս յայր այլ։ Դարձցին ձորք նորա ի ձիւթ։ Դարձան երեսք ամենայն ի գոյն դալկան։ Դարձան ի սուգ օրհնութիւնք պարուց մերոց։ Զիա՞րդ դարձար ինձ ի դառնութիւն որթդ օտարացեալ։ Ի գութ դարձաւ։ Սրտմտութիւն բարկութեան յողորմութիւն դարձաւ.եւ այլն։

Յստակ ջուրք գետոյն յարիւն դառնային։ Ամենեւին մոխիր դառնայ (կրակն՝ յոչ տալն զնիւթ). (Եղիշ. ՟Դ։)

Դառնան ջուրք ի կարկուտ եւ ի ձիւն եւ ի սառն, եւ որթն դառնայ ի գինի. (Եփր. ծն.։)

ԴԱՌՆԱԼ ԱՒՈՒՐ. Շրջիլ. երեկոյանալ.

Ահա դարձաւ օրս յերեկս, աստէ՛ն ագիր. (Դտ. ՟Ժ՟Թ. 9։)

Յաւուր ուրբաթու ի դառնալ աւուրն. աստ. ՟Թ։)

Ընդ դառնալ աւուրն, այսինքն ի միոյ դարձից աւուրն յերեկս կոյս. (Եփր. ծն.։)

ԸՆԴԴԷՄ ԴԱՌՆԱԼ. ՅԵՏՍ ԴԱՌՆԱԼ. Ի ՓԱԽՈՒՍՏ ԴԱՌՆԱԼ. եւ այլն. Տե՛ս ի յարակից բառսդ։


Դառնամահ

adj.

of a painful or violent death.

NBHL (2)

Ուր իցէ դառն եւ չարաչար մահ. եւ Դառն մահուամբ.

Դառնամահ տանջանք։ Զդառնամահ սատակումն։ Ի դառնամահ որոգայթս։ Դառնամահ մեռանել. (Եփր. խոստ. եւ այլն։ Մանդ. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Է։ Լմբ.։ Հց. աթ. կիւրղ.։)


Դառնամաղձ

adj.

melancholy, irascible.


Դառնանամ, ացայ

vn.

to become bitter, to turn sour;
to be offended, irritated;
to be tired, displeased.

NBHL (11)

πικραίνομαι amaresco, exacerbor Դառն լինել. փոխիլ ի դառնութիւն. եւ Զգալ զդառնութիւն. լեղենալ

Դառնացաւ ցքի ըմպելեաց. (Ես. ՟Ի՟Դ. 9։)

Դառնասցի յորովայն քո, այլ ի բերան քո է քաղցր. այտ. ՟Ժ. 9. 10։)

Որոց ճաշակումն մանանային դառնացաւ ի կոկորդս նոցա. (Անան. եկեղ։)

Ո՞վ ոք ճաշակեաց լեղի, եւ ոչ դառնացաւ. ար. ՟Ի՟Ա։)

ԴԱՌՆԱՆԱԼ. նմանութեամբ, Վշտանալ. զայրանալ. ժանտանալ. նեղանալ.

Աղաղակեաց ի ձայն մեծ դառնացեալ յոյժ. (Ծն. ՟Ի՟Է. 34։)

Դառնացեալք ոգւով իբրեւ զարջ որդէկոտոր ի դաշտի. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 8։)

Դառնացաւ ի նոսա մավսէս. (Ել. ՟Ժ՟Զ. 20։ Տե՛ս եւ Հռութ. ՟Ա. 13։ Ես. ՟Ժ՟Դ. 9։ Երեմ. ՟Լ՟Գ. 9։ Ողբ. ՟Ա. 4։)

Հարեալ յոգիս, եւ դառնացեալ յարտասուս։ Դառնացաւ յանձն իւր։ Կարի յոյժ դառնանայր ի միտս իւր. (Եղիշ. ՟Գ. ՟Դ. ՟Ը.)

Տե՛ս եւ Դառնացող։


Դառնանիրհ

adj.

lethargic sleep.

NBHL (2)

Ուր դառն է նիրհումն, իբր Տխուր. վնասակար. չար.

Զարթի՛ր ի դառնանիրհ քնոյդ.. (Եփր. խոստով.)։


Դառնաշունչ

adj.

rough, violent;
bad, venemous.

NBHL (6)

Որ դառն եւ ուժգին շնչէ, սաստիկ կծու փըչօղ.

Դառնաշունչ հողմ, օդք, մրրիկ. (Ոսկ. մ. ՟Բ. 6։ Նար. ՟Կ՟Զ։ Խոր. ՟Գ. 68։ Ճ. ՟Ա.։)

Դառնաշունչ օձ. ար.։)

Դառնաշունչ ձայն. (Ճ. ՟Ա.։)

Մահ տղայոցն, որ ի դառնաշունչ հրամանէ հերովդէի. (Ոսկ. ես.։)

Զի արք են դառնաշունչք եւ դառնահոգիք. (Եփր. թագ.։)


Դառնապէս

adv.

bitterly, harshly, sourly, painfully.

NBHL (6)

Դառնաբար. դառնութեամբ. դառն եւ դժնդակ օրինակաւ. եւ Ցաւագին.

Լալ դառնապէս. (Ես. ՟Ի՟Բ. 4։ ՟Լ՟Գ. 7։ Մտթ. ՟Ի՟Զ. 75։ Ղկ. ՟Ի՟Բ. 62։)

Գուժեսցին դառնապէս. (Եզեկ. ՟Ի՟Է. 30։)

Գոչել դառնապէս. (Փիլ. լին.։)

Դառնապէս տանջանս մատուցանել, կամ պատուհասել. (՟Բ. Մակ. ՟Է. 39։ ՟Գ. Մակ. ՟Ե. 9։)

Դառնապէս թշնամանալ. (Ածաբ. մկրտ.։)


Դառնապտուղ

cf. Դառնենի.

NBHL (2)

Ոյր պտուղն է դառն, կամ բերօղ զդառն պտուղ.

Մակեդոն ամբարիշտն շառաւիղ դառնապտուղ ի չար արմատոց անտի. (Լմբ. հանգ.։)


Դառնասիրտ

adj.

cruel, barbarous, ferocious.

NBHL (2)

Դառն կամ դառնացեալ սրտիւ. դառնահոգի.

Ազգ դառնասիրտ եւ հարկանող. աստ. ՟Ա։)


Դառնավէր

adj.

deep, mortal (wound).

NBHL (2)

Որոյ վէրքն է դառն եւ դժնդակ.

Ի չար նետից նորա, եւ ի դառնավէր հարուածոցն. անդ.։)


Դառնատեսիլ

adj.

of a horrid aspect.

NBHL (2)

Դառն տեսլեամբ. դժնեայ. դժնդակ. քստմնելի. ահագին.

Դառնատեսիլ տարտարոս։ Տանջանս դառնատեսիլ. (Ճ. ՟Ա.։)


Դառնարբոյց

adj.

bitter (to drink).

NBHL (2)

Դառն յարբումն. արբուցիչ դառնութեան.

Կծութեան դառնարբոյց դեղոցն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Դառնարմատ

adj.

whose root is bitter.

NBHL (2)

Որոյ արմատն է դառն.

Դառնարմատ ծառ, կամ կիրք. ար. մծբ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Ա։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)


Դառնացող, աց

adj.

vexatious, offensive, irritating, maddening.

NBHL (4)

παραπικραίνων exacerbans, rebellis Դառնացեալ հոգւով. ժանտ. ստահակ. խեռ. մանաւանդ՝ Դառնացուցիչ աստուծոյ, այսինքն զայրացուցիչ հեստութեամբ.

Զդառնացօղս՝ որ բնակեալ են ի գերեզմանս։ Ազգ չար եւ դառնացօղ։ Մի՛ լինիր դառնացօղ իբրեւ զտուն դառնացողաց. (Սղ. ՟Կ՟Է. ՟Հ՟Է։ Եզեկ. ՟Բ. եւ ՟Գ. եւ ՟Ժ՟Բ. եւ այլն։)

Ազգն դառնացօղ եւ անօրէն ժողովուրդն իսրայէլի (զայս անուն էառ վասն դառնացուցանելոյ զաստուած յանապատի զամս քառասուն. (Ագաթ.։)

Եւ ի վիմէն վտակ բարի արբոյց տոհմին դառնացողի. ար.։)


Դառնացուցանեմ, ուցի

va.

to imbitter;
to sour, to irritate, to offend, to tire, to displease.

NBHL (7)

πικραίνω, παραπικραίνω exacerbo Տալ դառնանալ. լնուլ դառնութեամբ. դառն ճաշակ տալ քմաց կամ մտաց. լեղացնել.

Կենդանի է ... ամենակալն, որ դառնացոյց զանձն իմ։ Դառնացոյց զիս բաւականն յոյժ։ Դառնացոյց զթագաւորս բազումս, եւ ուրախ արար զյակոբ ի գործս իւր. (Յոբ. ՟Հ՟Է. 2։ Հռութ. ՟Ա. 20։ ՟Ա. Մակ. ՟Գ. 7։)

Զճաշակելիս մտացն դառնացուցանելով ի ձեռն սաստկական բանիցն յանդիմանութեան. արկ. քհ.։)

Քացախն ընդ լեզւոյն խառնեալ ... զնա դառնացուսցէ. ար. ՟Կ՟Զ։)

Նմանութեամբ, Վշտացուցանել. զայրացուցանել անհնազանդութեամբ, եւ այլն. սիրտը էրել. նեղացընել. բարկացընել.

Դառնացուցանէին զիսահակ եւ զռեբեկա. Փորձեցին դառնացուցին զաստուած բարձրեալ։ Դառնացուցանել զիս գործովք ձեռաց իւրոց։ Դառնացուցեր զբանն տեառն (այսինքն հեստեցեր ի բանէն). եւ այլն։

Արք սիրեցէ՛ք զկանայս ձեր, եւ մի՛ դառնացուցանէք զնոսա. (Կող. ՟Գ. 19։)


Դառնացուցիչ, չի, չաց

adj.

that imbitters, irritates.

NBHL (5)

παραπικραίνων exacerbator Որ դառնացուցանէ կամ դառնացոյց. լեղացնօղ, եւ նեղացնօղ.

Դառնացուցիչք էք աստուածակողմանն։ Առ դառնացուցիչ տունդ իսրայէլի. (Օր. ՟Լ՟Ա. 27։ Եզեկ. ՟Բ. 3։)

Լո՛ւր քո դառնացուցչիս։ Դառնացուցիչս քաղցրութեան բարերարիդ. ար. ՟Լ՟Բ. եւ ՟Է։)

Իրք փորձութեանց ամենայն տրտմեցուցիչք են եւ դառնացուցիչք։ Կրեն զչարչարանս եւ զտուգանս, եւ զայլ ամենայն դառնացուցիչսն. արգ. ՟ա. պ. ՟Բ. եւ ՟Ը։)

Զդառնացուցչացն զստութիւնն յանդիմանէր. (Լծ. կոչ.։)


Դառնենի

adj.

whose fruits are bitter.

NBHL (2)

Դառնաբեր (ծառ).

Իբրեւ զնռնենիս թթուենիս, եւ զնշենիս դառնենիս. (Վեցօր. ՟Ե. յն. զդառնագոյնս ի նշենեաց.)


Դառնիճ, նճի

s. bot. adj.

endive;
wild lettuce;
bitter.

NBHL (9)

πικρίς picris, amarago, lactuca agrestis Բանջար դառն, որ ի սուրբ գիրս Եղէգ ասի. լեղի մառօլ. եբր. մեռօրիմ.

Դառնիճն զդառնութիւն (յայտնէ)։ Դառնիճն յայտնութիւն հոգեկան գաղթին է. (Փիլ. ել.։)

Մեղացն արմատ դառն է քան զամենայն դառնիճ. (Ոսկ. եբր.։)

Բաղարջ ընդ դառնըճաց կերիջիք ... Դառն եւ տարժանելի կրիւք կալ ի ժամանակեանս. (Իգն.։)

Հանդերձ բաղարջաւ եւ դառնըճով. (Շ. թղթ.։)

Ի հացէ յայսմանէ հանդերձ դառնըճու (կամ դառնճաւ) կերիցէ. (Կլիմաք.։)

ԴԱՌՆԻՃ ա. որպէս Դառն.

Խաղող նոցա խաղող դառնիճ, եւ ողկոյզ նոցա ի դառնութիւն լեղւոյ. (Ագաթ.։)

Ի նոյն ցաւս դառնիճ տաղտկութեան հարեալք. (Յհ. կթ.։)


Դառնոստեան

adj.

whose branches are bitter.

NBHL (2)

Ունօղ զոստ դառնաբեր.

Տունկս դառնոստեան. ար. ՟Է։)


Դառնորակ

cf. Դառնահամ.

NBHL (2)

Դառն ըստ որակի. լեղի.

Ի դառնորակ մեղաց համին՝ փոխեա՛ ի քաղցր եւ ի բարին. (Յիսուս որդի.։)


Դառնութիւն, ութեան

s.

bitterness, disgust, sharpness, gall, distaste;
grief, displeasure, vexation;
rigour;
enormity;
mordacity.

NBHL (6)

πικρία amaritudo, amarulentia, πικρασμός exacerbatio Համ դառն. դառն կամ դառնացեալ գոլն. դաժանութիւն. ժանտութիւն. եւ Նեղութիւն. նեղսրտութիւն.

Ողկոյզ նոցա դառնութիւն։ Լցոյց կամ արբոյց զիս դառնութեամբ։ Դառնութիւն մաղձի։ Խիթք դառնութեան (յն. դառն)։ Դառնութիւն եւ բարկութիւն։ Դառնութիւն անձին։ Ոչ ունի դառնութիւն տնակցութիւն նորա. եւ այլն։

Եւ էր անուն աստեղն դառնութիւն, եւ բազումք մեռան ի դառնութենէ ջուրցն. այտ. ՟Ը. 11. յն. ափսինդ. այսինքն օշինդր։)

Գոյժ կամ գործ կամ հնարք դառնութեան. այսինքն դառն, չար. (Եղիշ. ՟Գ. ՟Զ։ Խոր. ՟Գ. 55։)

Ըմպել զդառնութիւն մաքրական դեղոց. (Վրք. հց. ՟Բ։)

Դառնութեամբ յանդիմանէին զամպարշտութիւն թագաւորին. այսինքն դառնապէս, չարաչար. (Ճ. ՟Ա.։)


Դաս, ուց

s.

order, rank, division, body, class;
choir;
place;
lesson, precept, dictate, instruction;
ասել ումեք, to lecture, to read, to teach.

Etymologies (4)

• , ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «խումբ. կարգ, կարգաւորեալ բազմութիւն (մարդոց, անասունների, զինւորների, հրեշտակների ևն)» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ղկ., «կարգ, աս-տիհան» Փիլ. Շար., «եկեղեցում ժամերգու-թեան յատուկ տեղը» Յհ., իմ. ատ., «ուստց-չի սովորեցրածը» Կրպտ. ոտ., որից՝ ղասաաս Բ. մակ. գ. 18. Ագաթ., դասասաց «ա-Արմատական բառարան-40 նագանոս» Կանոն. 175, դասալիք Ոսկ. ղկ Պիտ. Փիլ., դասակ ՍԳր. Ոսկ. մ. ա. և. Եփես., դասական «հետևակ զօրք» Ա. թագ. ժե. 4, դասակարգ Ղուկ. ա. 5, դասաւորել Ոսկ. յհ, բ. 12, դասել Սահմ. Շար. Նար., դասատուն «դպրոց» Վրդ. աշխ., գեղեցկադասութիւն Նիւս. երգ. Փիլ., շարադասութիւն Փիլ. Նոնն., գերադասել Շնորհ. ա. յհ., նախադաս Եղիշ. մատն. Պիտ.։ Նոր գրական բառեր են՝ դաարան, դասատու, դասատուութիւն, դասա-ցուցակ, միդասեան, երկդասեան, դասարան-ցի, դասարանական, դասաբաշխութիւն, դաագին, դասաղուլ, դասախօս, ղասախօսու-թիւն, դասախօսել, դասընկեր, դասընթաց, դասաւանղութիւն, դասաւանդել ևն։

• ՆՀԲ լծ. յն. τάσσω, τάζις, τάγμα «շա-րել, շարք», թրք. dizmek «դիզել». dl21 «շարք», արաբ. [arabic word] dars «աշա-կերտի դաս»։ Peterm. 22 յն. τάζις։ Windisch. 11 յն. τασσειν։ Մորթման, ZDMG, 26, 544 բևեռ. tasizi «դասել», յն. τάσσω, ταζω։-Caniui, Et. etym. 234 յն. τάζις և քէշուռ. taz։ Հիւնք. յն. τά́σσω ևն։ Bugge, Zyk. Stud. 1, 12 ուզում է տեսնել Կապադովկիոյ Ἀασμένδα քաղա-քի անուան մէջ։ Մ. Ս. Գաբրիէլեան, Բառմ. 1903, 558 տասն բառեռ. Դա-ւիթ-Բեկ, Յուշարձ. 397 հյ. դեզ, ն. գալլ. das «դէզ», իռլ. dais, հբրըտ. das «դէզ», զնդ. diz, սանս. dih «դէզ, շարք, ծալք»։ Էսգէթ, Արրտ. 1915, 499 արաբ. [arabic word] dars «դաս» բառից։

• ԳՒՌ.-Տփ. դաս. Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. դ'աս, Շմ. դmս, Ոզմ. դ'mս, Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmս, Ննխ. Պլ. Հմշ. Ռ. թաս, Ագլ. դաս, ղօս, Զթ. դ'օս, դ'ոս, Հճ. դ'օս։ Բոլորն էլ «ժամու կամ դըպ-րոցի դաս» նշանակութեամբ և անշուշտ գրաան փոխառութիւն։ Անկախ ձևեր են՝ դաս Բւ. Մշ. «մէկ հօր տնից բաժանուած եռօռ եղբայրները», դաս ու դրացի Ակն. «բոլոր դրացիները», ղասակել, դասակուիլ «շարքը դասել, դասուիլ», -և աւելի կարևոր Ագլ ղա՛րսիլ, Ղրբ. տm՛րսիլ, Տփ. ղա՛րսիլ, Սլմ. կmրսել, Երև. ղա՛ռսէլ «դիղել, շարել», դար-սոտել «բոլորն էլ շարել», դարսողութիւն «կարգադրութիւն». այս բոլորը ցոյց են տա-լիս, որ բառիս հնագոյն ձևն է դարս, ինչպէս որ գտնում ենք իսկապէս Ղրդ. դարս «աշա-կերտի դաս»։-Ատանայի թրքախօս հայերը ունին դասընգէլ «դասընկեր».-կայ և Հզ. դասդլէք «ուխտադրուժ», նոյնը Խրբ. ԶՉրս. իբրև անիծական բառ, որ Բիւր. 1900, էջ 628ա մեկնւում է գրբ. դասալիք ձևից։

• ՓՈԽ.-Վրաց. დასი դասի «խումբ, բազ-մութիւն, դասակարգ, ջոկատ, դաս (եկեղե-ցական, հրեշտակների), հատուած», დახობა դասոբա «կարգաւորուիլ», დას-დახად դաս-դասադ «կարգով, դաս դաս, մէկը միւսի ետե-վից», დასისაგანი դասիսագանի «զինւոր» (սրանց համեմատ էլ Տփ. դաս նշանաևում է նաև «խումը»), ուտ. däs (ո՛չ das) «աշա-կերտի դաս. 2. շարք», däsnādāftar «ռաագիրք», därz (դարսել ձևից) «ցորենի տասը խուրձից կազմուած կոյտ»։ Ըստ Bugge, IF. 5, 168-180=ՀԱ, 1895, էջ 229 հայից են նաև գոթ. ungatassans Ա. թես. ե. 14. ungatassaba Բ. թես. գ. 6, 11, որոնք հաապատասխանում են յն. ἀτάϰτονς, ἀτάϰτως ձևերին (հյ. թրգմ. զստահակս, ստահակու-թեամբ)։ Յոյն ձևերը բառացի նշանակում են «անդաս» և նրանց վրայից էլ շինուած են գոթական ձևերը՝ un բացասականով։

NBHL (24)

(լծ. յն. դա՛քսիս, դա՛ղմա. եւ թ. տիղ, տիղի) τάξις, τάγμα, χορός coetus, chorus, cohors, ordo եւ այլն. Բազմութիւն կարգաւորեալ, եւ կարգ ի բազմութեան. որպէս որոշեալ խումբ, գունդ, հոյլք, ջոկ, պար. երախան.

Եօթն դաս պարուց. (՟Բ. Թագ. ՟Զ. 13։)

Երեսուն հազար դասուց (այսինքն դասական կամ հետեւակ զօրաց). Ա. Թագ. ՟Դ. 10։)

Ի դասս երնջուց. (Սղ. ՟Կ՟Է. 31։)

Բազմեցան դասք դասք։ Բազմեցուցէ՛ք զդոսա դասս դասս. (Մրկ. ՟Զ. 40։ Ղկ. ՟Թ. 14։)

Ի տասն դասուէն մինն շեղեցաւ Կիւրղ. (ղկ.։)

Զամբոխն ի բազում դասս որոշել, եւ ի վերայ իւրաքանչիւրոց դասուց զընտիրս ի ճարտարացն վարդապետս կարգել. (Խոր. ՟Ա. 15։)

Դասք քահանայից, պաշտօնէից, գրչաց։ Դասք մոգուց, այծեաց։ Յառաքելական դասուէն քակտեցաւ. արպ.։)

Ընդ սրբոցն դաս։ Ընդդէմ դիւացն դասու։ Դասք սպանողաց։ Դասուք արդարոցն. ար.։)

Սրբոցն լուսեղէն դասիւք. (Խոր. հռիփս.։)

Դասք անմար մնականք երկնաւոր զօրացն. (եւ այլն. Շար.։)

Եկեղեցական դասիւք. (ՃՃ.։)

Տէրունեան դասուն եղեալ դասապետ ( քահանայապետն). (Փիլ. քհ.։)

Դաս դաս խորդոց հաւուց եկեալք ըստ գարնայնոյն ժամանակս. (Ագաթ.։)

ԴԱՍ. իբր կարգ. աշտիճան. շարք. դիրք.

Դաս ասի, յորժամ կարգաւորութիւնն ընտրի ըստ աստիճանի. (Երզն. քեր.։)

Է՛ ինչ որ վեհին, եւ է՛ ինչ որ վատթար դասուն է։ Որ զօրութեամբ եւ դասիւ երկրորդն է. եւ այլն. (Փիլ.։)

Բանն է եւ ունի զառաջին դաս ամենայն հոգեկան զօրութեանց։ Նախ է դասիւ սիրելն քան զգործելն. (Լմբ. սղ.։)

Յաջակողման կամ յաջակողմեան դասուն. (Ժմ.։ Շար.։)

ԴԱՍ եկեղեցւոյ. Տեղին ժամերգութեան՝ յերկուս կարգս.

Զարեւագալին սաղմոսսն ասել՝ ըստ դասուց վերաձայնութեամբ։ Պաշտել զխոնարհեցո՛ վերաձայնութեամբ ըստ դասուց. այսինքն դաս առ դաս, փոխ առ փոխ. (Յհ. իմ. ատ.։)

Եպիսկոպոսն կամ աւագերէցն յաջակողմեան դասէն. (Տօնաց.։)

ԴԱՍ ուսման. Համար, զոր տայ վարժապետն աշակերտին. (լծ. թ. տէ՛րս)

Որ զդասն ասէր երկիւղօրէն, եւ ոչ նստէր ծառայօրէն. (Կրպտ. ոտ.։)


Դասաբանեմ, եցի

va.

to arrange, to put in order.


Դասագլուխ

s.

chorister, master of the choir.

NBHL (4)

Գլուխ դասու, մանաւանդ երգչաց.

Զոր մի ոք ի կարգեալ դասագլխացն ի դաւթէ երգէր. (Լմբ. սղ.։)

Դասագլուխ ունելով զնա՝ զնորայսն ասեմք (երգով) ուղղութիւնս. (Ճ. ՟Գ.։)

Փոխանակ քաղցրաձայնութեան երգոցն այժմ բուէճք եւ տտաղեղունք դասագլուխք են. աստ. ՟Ժ։)


Դասագրիմ, եցայ

vn.

to enrol ones self.

NBHL (3)

Գրիլ ի դաս ինչ. մտանել ի համար խմբի.

Ի մէջ երից մանկանցն դասագրեցայ. (ՃՃ.։)

Դասագրեցան յորդիս լուսոյ. (Ասող. ՟Գ. 5։)


Դաս դաս

adv.

in several orders or assemblages, in several companies.


Դասադաս

cf. Դաս դաս.

NBHL (3)

ἁγεληδόν gregatim Դաս դաս. գունդագունդ. երամովին.

Դասադաս մարգարէք. (Ագաթ.։)

Յիւրաքանչիւր ապարանիցն դասադաս մտանէին. (՟Բ. Մակ. ՟Գ. 18։)


Դասալիք

adj.

deserter;
— լինել, to desert;
to apostatise.

NBHL (5)

λειποτάκτης desortor Որ ելիք կամ լքանէ զդաս զինուորութեան իւրոյ, կամ զպաշտաման.

Դասալիքն, որ ի գնդէն յատուկ դարձաւ ի փախուստ. (Պիտ.։)

Եթէ զինուորիմք քրիստոսի, ո՛չ լիցուք դասալիք. (Ոսկ. ղկ.։)

Դասալքից՝ որք թողին զարդարոյն զդաս, վրէժս առնուլ։ Ի բարեպաշտ մարգարէութենէն նա դասալիք եղեւ. (եւ այլն. Փիլ.։)

Ձախակողմեան գունդն հանդերձ դասալքիւ (դասու դիւաց). անձ.։)


Դասալքութիւն, ութեան

s.

desertion

NBHL (3)

Ամօթալի դասալքութիւն. (Գր. տղ. առ տուտ.։)

λειποταξία desertio ordinis Լքանելն զիւր դաս եւ զկարգ.

Տե՛ս, մի՛ դատապարտեալ զքեզ ինքն ի դասալքութիւնն գրեսցես. (Բրս. պհ. ՟Բ։)


Դասախմբութիւն, ութեան

s.

meeting, assembly.

NBHL (2)

Խմբիլն դասու. հանդէս.

Ի սերկեան աւուրս դասախմբութեամբ. (Տօնակ.։)


Դասախումբ

adj.

ordered, assembled.

NBHL (2)

Դասադաս խմբեալ. յոգնախումբ.

Դասախումբ ժողովոյն ի քեզ հաւատացելոց. (Թէոդոր. խչ.։)


Դասակ, աց

s.

troop, order, division;
flock (of sheep, etc.);
herd (of oxen, etc.).

NBHL (5)

Նուաստ կամ անարգ դաս. երամակ. վոհմակ. հոյլ. ջոկ անբանից եւ նմանեաց նոցին. յն. պէսպէս ἁγέλη, βουκόλια, ἑσμός եւ այլն.

Դասակք անդւոց, կամ անդէոց։ Արջառոցն դասակ։ Զդասակս խողաց։ Ընդ դասակս այծեացն։ Իբր զդասակս դոյզն հօտից. (Յովէլ. ՟Ա. 18։ Յհ. կթ.։ Փիլ. լիւս.։ Փարպ.։ Նար. ՟Կ՟Բ։)

Զամենայն դասակս հերձուածողացն. արգ. ՟բ. պ. ՟Դ։)

Դասակք գնդից։ Ներքինեաց դասակք. (Ոսկ. մ. ՟Ա. 1. եւ 20։ եւ Եփես. ՟Ի։)

Դասակն (այսինքն դաս զօրականաց) հոռոմոց յափշտակեցին զնա. (Ոսկ. գծ.։)


Դասական, ի, աց

adj.

ordinal;
classical;
arranged, divided.

NBHL (4)

τακτικός ordinalis Ուր գոյ կարգ դասուց. յայտարար կարգի դասաւորութեան. որպէս ըստ քերականաց՝

Դասական (անուն) է, որ զդաս յայտնէ. առաջին, երկրորդ եւ այլն։ Դասականն (մակբայ). յետ այսորիկ, յառաջագոյն, մի ըստ միոջէ. եւ այլն. (Թր. եւ Երզն. քեր.։)

ԴԱՍԱԿԱՆ գ. τάγμα ordo Դաս հետեւակ զօրաց.

Չորեքհարիւր հազարաց դասականաց, եւ երեսուն հազարաց դասականաց յուդայ. Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 4։)


Դասակարգ

s.

order, class.

NBHL (3)

Դաս կարգաւոր. կարգ. որ եւ ԴԱՍԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ.

Ոմանք ի դասակարգէ եկեղեցւոյ։ Ի դասակարգէ քաջոյ. (Ճ. ՟Ա.։ Նար. խչ.։)

Ի դասակարգէ աբիայ. (Ղկ. ՟Ա. 5.) իմա՛ զօր ըստ օրէ պաշտօնն, որ եւ ՕՐԱՄՈՒՏ ասի։ յն. ἑφημερία.


Դասակարգեմ, եցի

va.

to put in order, to associate, to enrol.

NBHL (4)

συντάττω coordino Կարգել ի դաս. անցուցանել ի կարգ եւ ի համար. դասաւորել. դասակցել.

Դասակարգել ընդ զօրս անմահից. ընդ անմարմնական բազմութիւնսն. ի դասս մատենագրի. (Զքր. կթ.։ Շար.։ Նար. գանձ.։)

Որք ի միասին պսակեցայք, ի միասին դասակարգեցարուք. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ. ար. ՟Ի՟Գ։)


Դասակարգութիւն, ութեան

s.

order, sign;
enrolment;
choir;
hierarchy;
category.

NBHL (3)

τάγμα ordo, χορός chorus Դասակարգ. եւ դասակցութիւն.

Դասակարգութիւն եկեղեցւոյ, կամ անմարմնականացն պարուց. (Լմբ. եկեղ. եւ Լմբ. ստիպ.։)

Զրկես զմիանձունս ի դասակարգութենէ հրեշտակացն. (Վրք. հց. ՟Բ։)


Դասակից

adj. s.

of the same order or class;
colleague, comrade.

NBHL (2)

Կարգեալ ի նոյն դաս. խմբակից. պարակից. ձայնակից.

Դասակից եղեն վերին զուարթնոցն։ Այսօր դասակից եղեն հովիւքն հանդիսի վերնոցն. ար.։)


Դասակցիմ, եցայ

vn.

to be in the same class or society, to enrol one's self.

NBHL (4)

ԴԱՍԱԿՑԵՄ ԴԱՍԱԿՑԻՄ. Դասակից լինել. համադասիլ. պարակցիլ.

Ընդ հրեշտակս՝ օրհնեմք զաստուած, ընդ սրբոցն դասակցեմք յերգս. (Ոսկ. ննջ.։)

Դասակցեալ անմարմնոցն մաքուր կուսութեամբ. ար.։)

Հրեշտակացն պարք պաշտպանեալ, ընդ առաքելոցն գումար դասակցեալ. ար. կուս.։)


Դասակցութիւն, ութեան

s.

admission, company.

NBHL (5)

Դասակիցն լինել. համադասութիւն. եւ Դաս. խումբ. ժողով.

Յուսահատեալք են ի դասակցութեանց նոցա (հրեշտակաց). (Բրսղ. մրկ.։)

Ի կուսական դասակցութեանց փառաբանիս. ար.։)

Կցորդք դասակցութեանցն վեհից։ Միախումբ դասակցութեամբ։ Առ դասակցութեան հարանցն հրաշալիք։ Ընդդիմաբանիցն դասակցութիւնք։ Դասակցութեան դժնէից մարդոց համաբան. ար.։)

Խաչն է ճշմարիտ հաւատոց դասակցութիւն. (Եպիփ. խչ.) այսինքն միաբանօղ ի ճշմարիտ հաւատս, կամ ի մի զինուորութիւն հոգեւոր։


Դասապետ, աց

s.

the first of an order or class;
chorister, precentor, master of the choir.

NBHL (8)

ταξίαρχος, ταξιάρχης ordinum ductor, praefetus cohortis, tribunus, centurio Պետ եւ գլուխ դասու յոր եւ է կարգի. դասագլուխ. պարագլուխ. մանաւանդ՝ Զօրագլուխ, կամ հազարապետ.

Տէրունեան դասուն դասապետ (քահանայապետն). (Փիլ. քհ.։)

Դասք եւ դասապետք վայելչական պարուց։ Դասապետք հրեշտակացն անեղծից. ար. առաք. եւ Նար. խչ.։)

Զդասապետ զօրութեանց վերնոցն։ Դասապատն երկնից զօրացն. ար.։)

Յորժամ փողն նշանակէ զօրավարին, դասապետն զդասն կազմէ. (Արիստ. աշխ.։)

Զօրավարք, հեծելապետք, եւ ազգագլուխք, եւ հետեւակ ցեղիցն դասուց զարդարողք ... որպէս եւ բազումք, դասապետս մականուանեն զսոսա սոցունց։ Զօրավարացն եւ դասապետացն, եւ այլն. (Պղատ. օրին. ՟Զ։)

Զինուորք ընդ դասապետսն։ Հաճոյ եղեալք դասապետին. (Փիլ. քհ. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Դատաւորն եւ դասապետն ի միասին գոլով. (Նիւս. ի թէոդոր.։)


Դասապետեմ, եցի

vn.

to be the first or chief in an assemblage.

NBHL (3)

Դասապետ լինել իմիք խմբի.

Ոյց ի ճահ դասապետելն հաւատացաւ. (Պիտ.։)

Ընդ նոսին դասապետեալ փառաւորապէս. ար. յովէդ.։)


Դասապետութիւն, ութեան

s.

office of a master of the choir;
hierarchy.

NBHL (6)

ταξιαρχία ordinis, vel cohortis praefectura Կարգապետութիւն. դասակարգութիւն. կարգաւորութիւն ըստ աշտիճանաց. դաս կամ քահանայապետութիւն երկնային զօրաց.

Հրեշտակաց ինն գոլով դասապետութեան. (Շ. բարձր.։)

Կայիւք շուրջ զաստուծոյվ տարեալ անընդմիջապէս ասէ զառաջինս դասապետութիւնս զայսոսիկ. աքս. ի դիոն.։)

Վերին, կամ երկնային դասապետութիւնք. (Իգն.։ ՃՃ.։ Տօնակ.։)

Անհամար դասապետութեամբ (զօրաց) որպէս զմարախ. (Ուռհ.։)

Վաղարշակ սահմանեաց կարգս եւ դասապետութիւնս քաղաքականս. ալիանց.։)


Դասասաց

cf. Դասատու.


Դասավար

cf. Դասագլուխ.

NBHL (1)

Վարօղ զդաս ժամերգութեան. դասագլուխ. դասապետ։ (Խրատ ժմ։)


Դասատու, աց

s.

lecturer, professor, teacher.