Entries' title containing ա : 10000 results

Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. դաբիրայ) «Սրբութիւն Սըր-Արմատական բառարան-39 բոցի ներսի սենեակը, վայր աստուածխօսու-թեան» ՍԳր, որից դուրս ունինք՝ սեռ. դաբի-րայի ձևով Անկ. գիրք հին կտ. էջ 214 և ա-ծանցուած դաբիրայօրէն «դաբիրայի ձևով Նար. խչ. 382։

= Եոր. [hebrew word] dəbir, dəwīr նոյն նշ.։ Բուն իմաստն է «յետևը» և ցոյց է տալիս աաճարի յետևի սենեակը. ցեղակից է ոսա այսմ արաբ. [arabic word] d'abara «յետ երթալ» ❇ dubur «յետոյք, նստոյ տեղի» բառերին։ Մեր բառը ծագում է եբրայեցերէնից լն։ δαβίρ տառադարձութիւնից՝ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցով (Sophocles, 343). կայ նաև δαβείρ ընթերցուածը։-Հիւբշ. 345։

ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ, ինչպէս նաև Muller, SWAW, 38, 576-7 դնում են եբրայե-ցերէնից։ Lag. Arm. St. § 541 ցոյց է տալիս, որ յունարէնից է բառս՝ ա ձայ-նաւորի պատճառաւ. եբրայեցին ունի »։

NBHL (2)

Զդաբիրն ի սրբութեան սրբութեանց։ Հանդէպ դաբիրայն։ Դրաց դաբիրայն։ Ի դաբիր տանն, եւ այլն. (՟Գ. Թագ. ՟Զ. եւ ՟Ը։ ՟Բ. Մնաց. ՟Գ. ՟Դ. ՟Ե։ ուր միայն ի ՟Գ. 16. դնի ի դաբիրայն, իբր ի դաբիրն։)

δαβείρ dabir, adytum Բառ եբր. դապիր կամ տեվիր. իբր Տեղի պատգամաց կամ աստուածային դպրութեան. խօսարան, պատասխանարան. այն էր վայր աստուածխօսութեան ի քաւութենէ ի միջոյ քրովբէից.


Դաբիրայօրէն

adj.

that resembles the sanctuary.

· Calfa

NBHL (2)

Ըստ օրինի կամ զօրէն դաբիրայ.

Դաբիրայօրէն յօրինմամբ ի ստորնայնոցս աստի մեկուսեաց. (Նար. խչ.։)


Դաբնային

adj.

of laurel.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ սեպհական է դաբնի ծառոյ.

Անահտական դից մատուցեալ ըզդաբնայինըն սաղարթեալ. (Շ. վիպ.։)


Դաբնի, նեաց

s.

laurel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Դափնի։

NBHL (7)

Որպէս դափնի յառողջութեան օգուտ երթայ. (Փիլ. լին. ՟Դ. 1։)

Պսակեալ դափնեաւ (կամ դաբնեաւ)։ ՃՃ.։

ԴԱԲՆԻ լաւ եւս ԴԱՓՆԻ. գրի եւ ԴԱՓՆԷ, ԴԱՓՆԻԴ, կամ ԴԱԲՆԻԴ, Բառ յն. տա՛ֆնի. δάφνη laurus յորմէ ռմկ. տէֆնի, դէֆնէ. ըստ հյ. Սարդ կամ սարդի, եւ Կասլայ. ծառ մշտադալար՝ անուշահոտ, յորմէ պսակ կապէին ի գլուխ յաղթականաց. կոչեցեալ δαφνίς laurea

Առեալ մահակ սարդենի, որ է դափնի։ Է՞ր աղագաւ զդափնին առնուն. յաղագս անթառամութեանն եւ կանաչութեան եւ հոտոյն. (Մագ. քեր.։)

Յաղագս դաբնոյն, եւ այլն. (Նոննոս.։)

Դաբնիդն, եւ սերկեւիլն, եւ ձիթենին գեղեցիկ, եւ մուրտն. (Ագաթ.։)

Նստաւ ընդ ծառովն դափնիդայ. (Հ=Յ. սեպտ. ՟Ը.։)


Դաբր

cf. Դափր՞՞՞հատանեմ.

· Calfa

NBHL (1)

cf. դափր։


Դագ

cf. Դեգ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։

= Պհլ. *dag ձևից, որ հաստատում են պրս. [arabic word] daγā «կեղծիք, խաբէութիւն, ան-ուղղութիւն», daγa numōdan «կեղծել, խա-բել». սրանից փոխառեալ են թրք. [arabic word] dek «խաղ, խաբէութիւն», dek etmek «գլխուն խաղ խաղալ, խաբել»։-Աճ.

ՆՀԲ լծ. տաք, դաժան կամ արաբ. թաճիզ «ձանձրացնել»։ Lag. Beitr. bktr. Lex 25 ոնդ. *dāγa ձևից, իբր daž արմատից =սանս. dah, dagh «այրել»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ'' 8 հնխ. dhagh արմատից։ Հիւբշ. Arm. St. էջ 12 և Arm. Gr. 437 նշանակութեանց տարբե-ռութեան պատճառաւ չի ուզում կցել սանս. dah «այրել, վառել», պրս. [arabic word] daγ «խարան», գոթ. dags «օր», լիթ. degù, dègti «այրել» բառերին, որոնք գալիս են հնխ. dhegh արմատից։ Մէ-նէվիշեան, ՀԱ, 1897, էջ 248 կերևայ, թէ ընդունոմ է վերջին մեկնոթիւնը և կցում է նաև հյ. *դեհ «այրել», որ պահոած է հրդեհ բառի մեջ։-Scher-telowitz, BВ, 28, 311 լիթ. dagnū «կառչիլ», dagis «փաշ» բառերի հետ։ oštir, Worter u. Sachen, 3, 207 զնդ.

dav «նեղել, ճնշել», հսլ. daviti «սեղ-մեւ» ևն, իսկ Btrg. Alarod. 5 միռլ. daig «կրակ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913 340 թրք. deke getirmek «խաբել»։

NBHL (4)

Հարկեցուցիչ. հրապուրիչ. (լծ. ընդ տաք, տաժան, դաժան. կամ թաճիզ )

Կինն ելոյծ զնա պատիր, ազու, եւ դագ բանիւք. (Փիլ. սամփս.։)

Որ յոյժ դժոխախեռ, ազու եւ դագ բանիւք վարէր. (Պիտ.։)

Զդժնէին առ բարիսն ասեմ, յոլովից ժամանակացն դագ եւ ազու բանիւքն պատրանս. (Սարկ. հանգ.։)


Դագաղ

s.

bier, coffin litter, sedan;
gridiron, grate.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. (ընտիր հայերէնի մէջ միայն անեզական գործածութեամբ) «մեռել տանելու ճաղ» Գ. թագ. գ. 32, Ղուկ. է. 14, «մահճակալ կամ պատգարակ» Ճառընտ., «երկաթէ ճաղերով կասկարայ, որի վրայ մառո էին տանջում» Յայսմ. (գրուած է նաև դագեղ). որից՝ դագաղաւոր «մեռելի ճաղը տանող» ԱԲ, դագաղակիր (նոր գրականի մէջ)։

Մ. Մսեռեան, Ճռաքաղ, 1861, էջ 331 ստանաւորով մեկնում է՝ Դի մեռելոյն ի դագաղի, Իբր ի յարկեզ գոգցես գաղի, Եւ որ ի մէնջն ասի դագաղ, Ճշմարտու-թեամբ է դիաքաղ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 daž, սանս. dah «այրել» արմա-տից։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 8 հնխ. dagh «այրել» արմատից. հետևցնելով բառիս «կասկարայ» նշանակութիւնից և հների մեռել այրելու սովորութիւնից։ Հիւնք. տճկ. թաճկիյրէ «պատգարակ»։

ԳՒՌ (dialectal) Երև. դագաղ, Մշ. Ջղ. դ'ագ'աղ, Սլմ. տակաղ, Հճ. դ'ագ'գ'ող, Խրբ. գ'ադ'աղ, Սեբ. գ'ադ'ախք (համաձայն հնագոյն հայերէնի անեզական գործածութեան).-նոյնը նաև թրքախօս հայոց մէջ՝ Այն. գադաղ (Բիւր, 1900, էջ 671բ), Ատն. գաթաղ (Արևելք, թ. 1888, նոյ" 8-9)։ Տե՛ս և Ծաղիկ, 1891, էջ 29 և 90։

NBHL (8)

Երթայր զհետ դագաղացն. (՟Գ. Թագ. ՟Գ. 32։)

Մերձեցաւ ի դագաղսն. (Ղկ. ՟Է. 14։ (Իսկ Դատ. ՟Գ. 19. ըստ քանի մի ձ. դագաղաւ, ընթերցի՛ր ըստ այլ ձ. եւ յն. գաղգաղ, անուն տեղւոյ։))

Դագաղաւ տարայք, եւ ձայնիւ կանգնեմ։ Ձեռն միայն ձգեաց ի դագաղն. (Մամբր.։)

Զմարմինըն բարձեալ ի դագաղն եդեալ։ Եւ ի դագաղ կուսին ձեռն արկեալ. (Գանձ.։)

Դագաղքն էին ոսկեղէնք։ Տեսիլ լուսեղէն խաչին ի վերայ երթայր դագաղացն. (Խոր. ՟Բ. 17։ ՟Գ. 67։)

Բերաւ լուծեալն դագաղովք. (Ճ. ՟Բ.։)

Ջեռուցին դագաղս երկաթիս, եւ պարզեցին զնա ի վերայ. (Հ=Յ. փետր. ՟Ի՟Ա.։ (Են որ գրեն, դագեղօք, դագեղաց։))

ԴԱԳԱՂ մանաւանդ ԴԱԳԱՂՔ. σορός, κλίνη loculus, capulum Բառնալիք՝ որով տանին զմեռեալն ի թաղումն. եւս եւ Պատգարակ. մահճակալք. եւ Կասկարայ կամ վանդակ.


Դագաղք, ղաց

cf. Դագաղ.

· Calfa


Դադար, ոյ

s.

cessation, rest;
pause;
establishment, dwelling;
station;
—ք գազանաց, den;
—ք խաշանց, անասնոց, stable;
—ք հաւուց, roost;
perch;
—ք նաւուց, harbour.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «հանգիստ» ՍԳը, «կանգ-նելու տեղ, յոգնութիւն առնելը» Եւս. քր., «վերջ, սպառիչը» Յհ. կթ., «բնակարան, մէ-ջը կենալու տեղ, ինչ. տուն, գոմ, փարախ, բոյն, որջ ևն», ՍԳր. Խոր. Յհ. իմ. ատ. (այս իմաստով անեզական է և մէկ անգամ հր. լովուած դադարոց Մծբ.), որից՝ ղաղարել «հանգչիլ, կանգ առնել, վերջացնել, իջևա-նիլ» ՍԳր. Եղիշ. Խոր., դադարեցուցանել ՍԳր. Ոսկ. յհ. ա. 27, դաղարիկ Կիւրղ. ծն., դադարուն «անշարժ կեցած» ԱԲ, անդադար «անընդհատ, յարատև, միշտ» ՍԳր. Կորիւն. Ագաթ. Վեցօր. ևն։

= Կրկնականն է դար-ել արմատի, որ տե՛ս առանձին։

Lag. Urgesch. 208 հանդարտ բառի հետ՝ հնխ. dhar արմատից։ Lag. Arm. Stud. § 544 մերժում է այս, որովհետև նոյն արմատի կրկնականը *dardhāra՝ պիտի տար հյ. *դրդար։ -Տէրվ. Մա-սիս, 1881 ապր՛՛ 28 կցում է դանդաղ բառին. արմատը համարում է դար կամ դաղ, լծորդ դիլ, դուլ, դլալ ձևերին, իբր հնխ. dhar «կալ, կացուցանել, ու-նել, տանիլ, կրել»։ Meillet, MSL, 10, 280 համարում է դարիլ բայից կրկնա-կան, ինչպէս ունի նաև Հիւնք.։ Հիւբշ, 463 կցում է հանդարտ բառին։ Karst, Յուշարձան, 407 սումեր, tar «հառաա-տել»։

ԳՒՌ (dialectal) Սչ. դ'ադ'րել «հանգչիլ», Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Ոզմ. դ'ադ'րիլ, Զթ. դ'ադ'րըլ կամ դ'ահրըլ «յոգնիլ», Տփ. դաթար տալ «հան-գիստ առնել, վերջացնել», դաթրիլ «յոգնիլ», Երև. դ'աթար, Պլ. թաթար տալ «դադրեցնել, հանգիստ առնել», Հմշ. տաթրուշ «յոգ-նիլը», Պլ. թաթրիլ, Ննխ. թաթռէլ «յոգնիլ», Մկ. տmտmրիլ «հանգիստ մնալ». Մող. տmտmր, բայց դmդրէլ, Հճ. դ'ադ'օյ «դա-դար», Եւդ. դահրիլ «հանգչիլ», Բբ. դ'ահռիլ «յոգնիլ», Սեբ. դ'ադ'ար, դ'այյաձ «յոգնած». Ակն. դ'այհիլ։-Նոր բառեր են՝ դադրում, անդադրում, դադարանք, դադրական, դադ-րան «մի տեսակ թռչուն», դադրած Սչ. «ծոյլ»։ -Զթ. բառս նշանակում է ո՛չ միայն «յոգնիլ», այլ և «յենուիլ, կռթնիլ», որով հանդիսանում է իբրև միջին օղակ դարել և սրա կրկնական դադարել ձևերի միջև։

NBHL (14)

Եւ անդ դուլ եւ դադար քեզ ոչ գտանիցի, Ես. (՟Ի՟Գ. 13։)

Ոչ թողուին դադար կենաց իսրայէլի. (Դտ. ՟Զ. 4։)

Մի՛ տար նոցա դադար. (՟Ա. Մակ. ՟Է. 38։)

Ոչ տայր ամենեւին դադար թագաւորին. (Եղիշ. ՟Դ։)

Դադար վշտացն տայր. (Յհ. կթ.։)

Չգտանէին ուրեք ոտից դադար. (Եւս. քր. ՟Ա։)

Դադար կամ զդադար առնուլ. (Փիլ.։ Պիտ.։ Երզն.։ Վրդն.։)

Դադարք խաշանց, գազանաց, թռչնոց. (Ծն. ՟Լ՟Գ. 17։ Թուոց. ՟Լ՟Բ. 16. 24։ Յոբ. ՟Լ՟Է. 8։ Երեմ. ՟Ժ. 22։ Առակ. ՟Լ. 26։ Ղկ. ՟Թ. 58։)

Դադարք հիւանդաց, միանձանց, մարդկան, եւ հրեշտակաց. (Խոր. ՟Գ. 20. 49։ Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ այլն։ Յհ. իմ. ատ.։)

Լաստին դադարք վիմօք խցաւ. այսինքն նաւահանգիստ. (Նար. ՟Ի՟Դ։)

ἁνάπαυσις, μονή qquies, mansio, mora Հանգիստ. որ եւ Դադարումն. Անդորր կայք. դեգերումն.

Դադարք (յն. բոյնք) իմաստութեան ցանկալի են քան զոսկի. դադարք հանճարոյ ցանկալի են քան զարծաթ. (Առակ. ՟Ժ՟Զ. 16։)

Հոլովականն անսովոր, դադարոց։ (Մծբ. ՟ժբ։)

ԴԱԴԱՐՔ. գ. σκηνή, ἕπαυλις, οἷκος, κοίτη, νοσσιά, σκέπη tabernaculum, caula, habitaculum, tegmen, cubile, nidus Տեղի դադարելոյ յապահովի. բնակարան. յարկ . տուն տաղաւար. որջ. բոյն. գոմք, փարախ, եւ այլն.


Դադարեմ, եցի

vn.

to cease, to stop, to interrupt;
to become calm, to give over;
to desist, to rest one's self, to remain;
to drain.

· Calfa

NBHL (10)

Դադարել ի շինելոյ, յըմպելոյ, յօրհնելոյ, ի սրտմտութենէ, ի խօսելոյ։ Դադարեաց սուր յիսրայելէ։ Դադարել ի ժողովս հսկայից, ի ծոց անզգամաց։ Դադարեաց երկիրն, քաղաքն, յակոբ.եւ այլն։

Ոչ դադարեաց եւ ոչ դադարէ ինքն առնելով (այսինքն աստուած ի գործելոյ). (Փիլ. այլաբ.։)

Ոչ դադարէ յիւրմէ խորամանգութենէ. (Յճխ. ՟Թ։)

Ոչ դադարէ ի մէնջ (դեւն), մինչեւ վնասեսցէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։)

Դադարեսցեն յիւրաքանչիւր մոլար օրինացն։ Լռեալ դադարեսցէ քրիստոնէութիւնն. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Գ։)

Աստանօր դադարեսցէ բանս։ Դադարէ առ գետովն. (Խոր. ՟Բ. 89. ՟Ա. 5։)

Դադարէ առ վարդապետ արուեստին։ Ոչ դադարէ ի խցի իւրում. իբր ռմկ. տիտիկ ընել. (Վրք. հց. ՟Գ։)

Եմուտ յայրն, եւ դադարեաց։ Հեռացեալ դադարէի յանապատի։ Անկղ ի վերայ բունոյ իւրոյ նստեալ դադարիցէ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Թ. 9։ Սղ. ՟Ծ՟Դ. 8։ Յոբ. ՟Լ՟Թ. 27։)

ԴԱԴԱՐԵԼ. καταλύω, αὑλίζομαι diversor Ագանիլ. լուծանիլ.

παύομαι, ἁναπαύομαι, καταπαύομαι cesso, desino, sedo, quiesco Դար եւ դադար առնուլ. զկայ առնուլ. հանգչել. հանդարտել. լռել. կասիլ, դադրիլ.


Դադարեցուցանեմ, ուցի

va.

to cease, to stop, to calm, to interrupt;
to extinguish, to stanch, to quench;
to drain.

· Calfa

NBHL (7)

Դադարեցուցանել զտապանակն (ի կայս իւր)։ Դադարեցուցանել զմարախ ի վերայ ամենայն սահմանացն եգիպտացւոց։ Դադարեցուցանել ի մարդկանէ զյիշատակս նորա։ Դադարեցուցանել զթագաւորութի տանն իսրայելի. (՟Ա. Մնաց. ՟Զ. 31։ Եւ. ՟Ժ. 14։ Օր. ՟Լ՟Բ. 26։ Ովս. ՟Ա. 4։)

Հանգուցանելն դադարեցուցանել է ... զչարիս. (Խոր. ՟Ա. 13։)

Դադարեցուցանէ զխազմն. (անդ. 14։)

Դադարեցոյց զմանուկն ի մսուր. (Ճ. ՟Գ.։)

Դադարեցուսցուք զառաջիկայ տեսութիւնս. (Սահմ. ՟Ա։)

Զիարդ ահագինս սկսեալ՝ եւ ի նոյն դադարեցուցանէ զբանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 27։)

καταπαύω quiescere facio, sedo Տալ դադարել. հանգուցանել. յանգել. կասեցուցանել. խափանել. աւարտել. դադրեցնել


Դադարիմ, եցայ

vn.

cf. Դադարեմ.

· Calfa

NBHL (5)

cf. Դադարեմ.

Զիա՞րդ դադարեցայց ի նորոգ ողբերգութեանց. (Նար. ՟Կ՟Ը։)

Որպէս դադարեցայք ի գործոց մեղացն, նոյնպէս դադարեսջիք եւ ի չար խորհրդոց. (Վրք. հց. ՟Բ։)

Իբր զջուր անհաստատ, որ ոչ դադարին յաւազին տեղի. (Մխ. երեմ.։)

Ես ոչ դադարեցայց, կամ ոչ դադարեցից օրհնել զքեզ. (եւ այլն. Ժմ.։)


Դադարումն, ման

s.

cessation, desistance, repose, rest, pause;
discontinuance, vacation;
extinction, redemption, act of stanching;
silence;
interruption;
inaction.

· Calfa

NBHL (6)

Ընթերցուածք ոչ երբէք առնուին դադարումն. (Եղիշ. ՟Գ։)

κατάπαυσις, ἡρεμία quies, requies, cessio, finis Դադարելն. անշարժութիւն. հանդարտութիւն. հանգիստ. նիստ. կասումն. դադար. վերջ.

Այս կարգ զրուցաբանութեան դադարումն առցէ։ Ի սկզբան թագաւորութեանն պարթեւաց մինչեւ զդադարումն։ Դադարումն եղեւ ուստերաց նորա. (Խոր. ՟Ա. 8։ ՟Բ. 66։ ՟Գ. 51։)

Տիւըն մինչեւ ի նա յանգեալ՝ դադարումն ընդունի. (Յհ. իմ. ատ.։)

Ոչ շինեալ ասի սեմայ քաղաք, եւ ոչ զո՛ւրն դադարման. (Վրդն. ծն.։)

Դադարմունք եւ պարզք (օդոց). (Ոսկիփոր.։)


Դաժան, աց

adj.

hard, harsh, rough, sharp, sour, atrocious, austere, morose, blunt, cross, fro ward, difficult, inaccessible, cruel, merciless.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև դարժան) «լեղի, դառնահամ» Եզն. Ոսկ. ես., «ծանր, գէշ, ժանտ (հոտ)» Ոսկ. լս. Վրք. հց., «տա-ժանելի, յոգնեցնող» Ոսկ. յհ. ա. 33, «դժըն-դակ, անողորմ, անգութ» Սեբեր. Բրս. պհ., որից՝ դաժանութիւն Օր. իթ. 18. Վեցօր. Ե-ղիշ., դաժանիլ «դժկամակիլ» Ոսկ. լհ. ա. 31, դաժանագոյն Ոսկ. մ. ա. և ես., դաժանաբա-բոյ Աթ. անտ., դաժանու «դաժան» ԱԲ, չա-րադաժան Մանդ., փշադաժան Թէոդ. խչ.-դարժան ձևն ունին Զքր. կթ. Մխ. երեմ. Լմբ. սղ. Ճառընտ.։

= Պհլ. *dažan ձևից, որ կորած է. սրա դէմ ունինք պրս. [arabic word] dažan, dužan, di-žan, [arabic word] dažand, dižand, [arabic word] dižam, [arabic word] dužn «թթու, դաժանաբարոյ, ցառուցեալ, ահարկու, տրտում, տխուր, թարշամեալ, խորշոմեալ»։-Հիւբշ. 132։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 զնդ. daž=սնս. dah «այրել» արմատից։ Նոյն Arm. Stud. § 547 դնում է ուղիղ մեկնոթիւնը։ Mül-ler. SWAW 84 (1877), էջ 227 դա-ժանիլ դնում է նոյն ընդ տաժանիլ և երկուսը միասին կցում է զնդ. daž, սնս. dah բառերին։ Տէրվ. Altarm. 52 և Մասիս, 1881, մայ'' 8 սանս. dah «այրել», լիթ. dègti «այրել», բառերի հետ՝ հնխ. dagh արմատից։ Հիւնք. էջ 143 պրս. տիժեմ ձևից։

ԳՒՌ (dialectal) Պլ. դաժան «դժնեայ, դաժանաբա-րոյ». գործածւում է միայն դաժան-տանիկ դարձուածի մէջ, որ ածական է և նշանակում է պարզապէս «դաժանաբարոյ»։

NBHL (8)

Կեղեւ նռան՝ դաժան ի վերոյ ունելով զհամն. (Նիւս. եւ Նար. երգ.։)

Երկու պտուղք, մին անոյշ, եւ մին դաժան. (Եզնիկ.։)

Անուշացուցիչ ամենայն դաժան եւ դառն ճաշակաց. (Յճխ. ՟Զ։)

Հոտ դաժան. (Ոսկ. լս.։ Վրք. հց. ՟Ե։)

Դաժան մեղք, յանցանք, գեհեան, դահիճ, դեւ. (Սեբեր. ՟Ե։ Բենիկ.։ Լմբ. ժղ.։)

Դեղք դաժանք։ Դեղովք ոմամբք դաժանօք։ Ի դատաւորէ դաժանէ. (Ոսկ. ես.։ Բրս. պհ. ՟Ա. ՟Բ։)

Ծանր եւ դաժան գործս. յն. տարժանական, կամ բազմաշխատ։

ԴԱԺԱՆ որ եւ ԴԱՐԺԱՆ. δριμός, αὑστηρός acer, auster, dirus Անախորժ. տտիպ. դառն. խիստ. դժնեայ. դժնդակ. ժանտ. եւ Տարժանելի. անհամ, տհաս, լեղի, գէշ, անողորմ.


Դաժանաբարոյ, ից

adj.

wild, fierce, savage;
rude, cruel.

· Calfa

NBHL (2)

ԴԱԺԱՆԱԲԱՐՈՅ կամ ԴԱժԱՆԱԲԱՐՈՒ. Դաժան բարուք. ժանտ. անզգամ.

Բաղակիոս եւ զվանականս մերկացուցանէր, եւ գանհարկանէր, զի դաժանաբարու էր. (Աթ. անտ.)


Դաժանաբոյս

adj.

whose productions are harsh or hard.

· Calfa

NBHL (2)

Որոյ բոյսն է դաժան. խիստ, դժնդակ.

Զփուշսն դաժանաբոյսս. (Նար. խչ.։)


Դաժանագոյն

adj.

harder or very hard;
very harsh;
haughty, cruel.

· Calfa

NBHL (6)

Դառն մահ մանկտւոյն, որ քան զամենայն մահ դաժանագոյն էր։ Անկանել ի փառացն քրիստոսի քան զամենայն թշուառութիւնս դաժանագոյն է։ Եւ որ քան զամենայն դաժանագոյն է. (Ոսկ. մ. ՟Ա. 9. 23։ եւ Ես.։)

Նոյն սովորութիւն է եւ առ հայաստանեացս ե՛ւս դաժանագոյն (կամ դարժանագոյն). (Լմբ. առ ոսկան.։)

Դեղս դաժանագոյնս ըմպիցեն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Հողմ դաժանագոյն (կամ դժնդակագոյն). (Սիսիան.։)

Դաժանագունից տեսութեանցն ոչ կամիմ կաճառակից լինել. (Անյաղթ պորփ.։)

ԴԱԺԱՆԱԳՈՅՆ որ եւ ԴԱՐԺԱՆԱԳՈՅՆ. πικρότερος, χαλεπώτερος acerbior Առաւել դաժան. դժնդակագոյն. դառնագոյն. խստագոյն.


Դաժանական

cf. Դաժան.

· Calfa

NBHL (2)

Զկնի դարձին՝ առ նոյն դարձ դաժանական. (Նար. ՟Խ՟Ե։)

Քան զոր ի՞նչ այլ ամբարշտութիւն վնասօղ եւ դաժանական. (Լմբ. հանգ.։)


Դաժանահոտ

adj.

that has a bad smell, stinking.

· Calfa

NBHL (4)

Դաժան հոտով. ժանտահոտ. ժահահոտ.

Գետ դաժանահոտ. (Լմբ. ի գր. պապ.։)

Ոգեսպառ պղտորարբութեամբ, դաժանահոտ մահաբեր երկամբք. (Նար. ՟Ծ՟Դ։)

Դաժանահոտ պոռնուկութինն ուրախացուցանէ զդեւս. (Կլիմաք.։)


Դաժանանամ, ացայ

vn.

to become cruel or atrocious.

· Calfa


Դաժանատեսակ

adj.

deformed, ugly, horrible.

· Calfa

NBHL (2)

ժանտ եւ դժնդակ տեսլեամբ. դժոխատեսիլ.

դաժանատեսակ իժիցն. (Ոսկ. լս.։)


Դաժանատեսիլ

adj.

cf. Դաժանատեսակ.

· Calfa


Դաժանիմ, եցայ

vn.

to be angry, mad, to sour, to turn sour, to get worse.

· Calfa

NBHL (2)

Ոչ դաժանեցաւ, եւ ոչ թողեալ փախեաւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

δυσχεραίνομαι aegre fero Դժկամակիլ. դժուարիլ. դառնանալ. դժարը գալ, երեսը թթուեցնել.


Դաժանութիւն, ութեան

s.

atrocity, haughtiness, austerity, harshness;
sharpness, asperity.

· Calfa

NBHL (5)

որ եւ ԴԱՐԺԱՆՈՒԹԻՒՆ. Դաժանն գոլ. անհամութիւն. տտպութիւն. դառնութիւն. դժնդակութիւն. խստութիւն.

Արմատ ի վեր բուսեալ դառնութեան եւ դաժանութեան. յն. լեղւոյ եւ դառնութեան. (Օր. ՟Ի՟Թ. 18։)

Թթուութիւն եւ դաժանութիւն ծառոց։ Դաժանութիւնք արմատոց եւ բուսոց. (Վեցօր. ՟Ե։ Յճխ. ՟Ծ՟Դ։)

Դաժանութիւն առիւծու, օձին, հարուածոց, հերձուածոյ, մեղաց, դժոխոց. (Եղիշ. դտ.։ Յհ. կթ.։ Լմբ. առ ոսկան.։ Նար.։ Բենիկ.։)

Մշակք վարձու յուսով տանին զդաժանութիւն աւուրն. այսինքն զտարժանութիւն կամ զխստութիւն. (Լծ. սահմ.։)


Դալ

s.

yellowish;
colostrum;
cf. Դայլ.

· Calfa

Etymologies (8) · Adjarian

«մօր առաջին կաթը» Եփր. ել. էջ 177. Վրդն. ել. Բժշ.։

=Բնիկ հայ բառ. հնագոյն ձևն է դայլ, ո-րից յառաջացել է դալ. մեկնութիւնը տե՛ս դի-ել բառի տակ։-Հիւբշ. 437։

Ուղիղ մեկնեց նախ Bottich. ZDMG 1850, 352 կցելով dhē «դիել» արմա-տին։ Նոյն, Arica. 65 և Lag. Ur. gesch. 307 կցում են դայեակ, դիել ևն ձևերին։ Հիւրշ, KZ, 23, 18 սանս. dhā

«ծծել»։ Ուղիղ է նաև Տէրվ. Նախալ. 88։

ԳՒՌ (dialectal) Ննխ. Ջղ. Տփ. դալ, Ալշ. Ախց. Երև. Խտջ. Կր. Մշ. Սեբ. դալ, Հմշ. տալ, Ոզմ. դ'mլ, Մկ. Վն. տmլ, (իսկ Բլ. դ'ալ «եփուած դալ»)։-Տարբեր է Ռ. թալ «անհամ, ջրալի (կաթ)», որ գալիս է գւռ. թալ «անիւղ, ամ-պակ» բառից և ըստ այսմ ասւում է նաև թալ միս։-Նոր բառ է դալենի «պանրի մա-կարդ»։

ՓՈԽ (borrowing) Patrubány, SA, 1, 3 մեզանից փոխառեալ է դնում հունգ. te), հին հունգ. téj «կաթ»։-Նոյնպէս Գ. Փառնակ, Անա-հիտ, 1906, 233 մեզանից փոխառեալ է հա-մարում ալբան. dhale «կաթից առնուած հե-ղուկ՝ վրայից հում սերը չքաշած»։

«մի տեսակ ձուկ». ունի միայն Սիւն. քեր. 208 (Երզն. քեր.) հոմանիշների մի շար-քում։

ՆՀԲ սխալմամբ մեկնում է բառս «դա-լարագոյն ինչ կամ դեղին» և համեմա-տում իտալ. giallo «դեղին» բառի հեռ։ ՋԲ «թուի արմատ դալար և դալուկն բա-ռից»։ Այս հիման վրայ Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1 կցում է դալար բառին և սրա հետ միասին հանում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Մ. Աբեղեան (տե՛ս բիլ բառի տաև)։

NBHL (4)

Զի դալն մօրն այրէ զգութ աղեաց իւրոց ի բորբոքել սիրոյ մանկանն ի սիրտ մօր իւրոյ. (Եփր. ել.։)

Դալն կաթինն այրէ զգութ մօրն. (Վրդն. ել.։)

Ոչխար կամ արջառ ... դլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն. թուի յայտ առնել զդալարագոյն ինչ, կամ զդեղին, (իտ. ճիա՛լլօ։)

ԴԱԼ որ եւ ԴԱՅԼ. πύος, πυός colostrum, colostra Առաջին կաթն մօր. ... (Բժշկարան.։)


Դալակիմ, եցայ

vn.

to endeavour, to study, to labour.

· Calfa

NBHL (2)

Աշխատիլ. ճգնիլ. հնարիլ. հայթայթել.

Նայեսցիս ընդ ծիծառն անջատ եւ միանձն, տեսանե՞ս զիա՛րդ դալակիցի, տկար զօրութեամբն առնիցէ դադար անձին. (Վեցօր. ՟Ը։)


Դալապր

s.

sabre, sword.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

= Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հա-մար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Pictet, 2, 132 սանս. talawāri ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։

NBHL (2)

Փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, սուսեր, նրան. (Թր. քեր.։)

Ըստ Հին բռ. Տապար. (լծ. լտ. տօլապրա). ddolabra յն. ἁξίνη լծ. հյ. կացին։ Տապար պատերազմական, թ. տէպէր. կամ Միասայրի սուսեր, սակր, դանակ մեծ.


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ռ հլ. «խոտ, կանաչութիւն. ռան-ջար» Դան. դ. 12. Առակ. ժդ. 12. Եփր. թգ., «կանաչ, թարմ (խոտ, փայտ)» ՍԳր, «մատ-ոաշ, թարմ, նոր (միս, ձուկ, հաց, խորտիկ թուզ ևն)» Դատ. ժզ. 7. 8. Ոսկ. մ. գ. 17, Վեցօր. 133. Շիր. էջ 51. Մխ. Բժշ., որից դալարի «խոտ, կանաչութիւն, բանջար» ՍԳր. դալարանալ «կանաչիլ, բողբոջիլ, ծլիլ» Թուոց ժէ. 8, Յովել. բ. 22, «ուրախանալ, զւարճանալ» Զքր. կթ. Վրդն. ծն., դալարա-րար Կոչ. 344, դալարեցուցանել Եզեկ. ժէ. 24. Ագաթ., դալարութիւն Եզեկ. խէ. 12. Ագաթ., դալարուտ Եփր. թգ. 423, դալարահեր Մծբ., մշտադալար (նոր գրականում), դալրուկ «ԱՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. ևն։

= Բնիկ հայ բառ. կազմուած է դալ արմա-տից՝ -ար մասնիկով (հմմտ. արդ-առ. մեձ. ար-ել) և դալուկն բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Հիւբշ. 438 և IF Anz. 10, 45։

ՆՀԲ լծ. հայ. դալ, տաղ, ճիւղ, թրք. dal «ճիւղ», յն. ϑάλλος «ճիւղ, տերև», իտալ. giallo «դեղին»։-Wlndisch. 11 սանս. dala «տերև»։ Lag. Urgesch, 211 դեղին, դալուկն բառերի հետ լտ. fulvus «դեղին, դեղնականաչ»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 6 դալար, դեղ, դե-ղին, դալուկն բառերը դնում է դալ կամ դաղ ձևով մի արմատից։ Հիւնք. լուրթ բառից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1։ Պատահական նմա-նութիւն ունի արև. թրք. ys tala «դա-լարավայր»։

ԳՒՌ (dialectal) Այշ. Ախց. Երև. Մշ. Ջղ. դ'ալար. Ոզմ. դ'mլmր, Մկ. Սլմ. Վն. տmլmր, Զթ. դ'ալօյ, դ'ալոր, Ասլ. դ'ալար «կանաչ, կանա-չեղէն, խոտեղէն», Դվ. տալար «կայտառ» -իսկ Ափ. դալար, Խրբ. Սեբ. դ'ալար Պլ. դա-լար (հին լեզուով) կամ թալար (նոր լեզու-ով), Ռ. թալար գործածական են միայն մի քանի ասութեանց մէջ. ինչ. ձեռքդ դալա՛ր, ձալնդ դալա ը։

NBHL (20)

Խոտ, փայտ, գաւազան դալար. (Ծն. ՟Ա. 30։ Առակ. ՟Ի՟Է. 25։ Ես. ՟Ժ՟Ե. 6։ ՟Ի՟Թ. 23։ Մրկ. ՟Զ. 29։ Եզեկ. ՟Ժ՟Է. 24։ ՟Ի. 47։ Ծն. ՟Լ. 37։)

Դեղ դալար ի դաշտի. (ա՛յլ ձ. լոկ, դալար. յն. դալարի. Թու. ՟Ի՟Բ. 4։)

Գան հարկանէին բրօք դալարօք. (Ճ. ՟Ա.։ Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Թ.։)

Ոլոռն դալար. (Վրք. հց. ՟Ե։)

Ջլօք գալարովք։ Ջիլս դալարս. (Դտ. ՟Ժ՟Զ. 7. եւ 8։)

Զդալար եւ զչոր խորտկացն հանդամանս եւ զօրէնս. (Ոսկ. մ. ՟Գ. 17։)

Միս դալար. (Վեցօր. ՟Զ։)

Հաց դալար. (Վրք. հց. ձ։)

Բե՛ր դալար թուզ. . տե՛ս զթուզս, որ դեռ դալար է, եւ ահա կաթէ կաթնն. (Ոսկիփոր.։)

Դալար մանր ձուկն։ Դալար գինձ. (Մխ. բժիշկ.։)

Ի դալար վայրի եւ ի ցօղոյ երկնից հանգիցէ. (Դան. ՟Դ. 12.) այսինքն ի խոտ երկրի, որպէս ասի զկնի։

Զամենայն դալար խոտոյ. (Յայտ. ՟Ը. 7։)

Իբրեւ զցօղ ի վերայ դալարոյ. յն. խոտոյ. (Առակ. ՟Ժ՟Դ. 12։)

Օրինակաւ դալարի եւ ծաղկաց. (Կամրջ.։)

χλωρός (յորմէ շլոռոս). viridis Առոյգ եւ կանաչ. զուարճ. կանանչ. (լծ. հյ. դալ, տաղ, ճիւղ. թ. տալ. յն. թա՛լլօս. իտ. ճիա՛լլօ).

Եւ ὐγρός humidus Նոր. խոնաւ. կակուղ. ջերմ. դաժայ, թարմ.

ԴԱԼԱՐ. գ. իբր Դալարի. խոտ. բանջար. χόρτος, χλοή foenum, gramen, viride germen

Ի մէջ դալարոց ծաղկածին վայրից. (Նար. կ.։)

Դալարիւք (կամ դալարովք) միայն կերակրեալք. (Վրք. հց. ՟Ե։ Լմբ. սղ.։)

Մինչեւ ... ի դալար մի որ ելանէ ի դալարուտ պահանգի՝ որ արկեալ է յորմ. (Եփր. թագ.։)


Դալարաբեր

adj.

that produces verdure, grass.

· Calfa

NBHL (10)

Ի վերայ բուսոյ եւ դալարաբեր երկրի։ Ի հրոյն դալարաբեր լինել արգելեալ. (Փիլ. նխ. ՟ա.։)

Եւ վայր դալարաբեր հայրական ծոցածին ծաղկին. (Նար. կուս.։)

Միւսանգամ երկիր դալարաբեր լինէր (յետ ջրհեղեղի). (Եղիշ. մատն. տն.։)

Ցողով հոգւոյն շնորհի դալարաբեր լինել. (Սկեւռ. աղ.։)

Դալարաբեր արմատք, բոյսք, բանջարք. (Շիգ։ Ճ. ՟Ա.։ Լաստ. ՟Ժ՟Ը։ Եղիշ. ՟Ը։)

ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ն. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ, եցի. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել.

Դալարաբեր լինել զարդարութեանն սերմանս. (Ոսկ. ղկ.։)

Դալարաբեր լինել քաջածաղիկ եւ յոգնապտուղ վարուց առաքինութեան. (Ոսկիփոր.։)

(Գաւազանն ահարոնի) որ իբրու ցամաք գոլով՝ նոյն ժամայն իսկ դալարաբերեաց. (Անյաղթ բարձր.։)

χροηφόρος viridia gramina ferens Բերօղ յիւրմէ կամ յինքեան զդալարի եւ զդալարութիւն. կանանչեղեն բուսցընօղ, կամ կանանչութիւն ունեցօղ.


Դալարաբերեմ, եցի

vn. va. to produce verdure;
to become green, to become green again.

· Calfa

NBHL (4)

ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել.

Դալարաբեր լինել զարդարութեանն սերմանս. (Ոսկ. ղկ.։)

Դալարաբեր լինել քաջածաղիկ եւ յոգնապտուղ վարուց առաքինութեան. (Ոսկիփոր.։)

(Գաւազանն ահարոնի) որ իբրու ցամաք գոլով՝ նոյն ժամայն իսկ դալարաբերեաց. (Անյաղթ բարձր.։)


Դալարաբեր լինիմ

sv.

cf. Դալարաբերեմ.

· Calfa


Դալարագեղ

adj.

green, covered with verdure, verdant, fresh.

· Calfa

NBHL (2)

Գեղեցիկ դալարութեամբ. կանաչագեղ.

Իբրեւ զխնձոր զուարճացեալ ի վերայ բարձրաբերձ դալարագեղ ծագի ճղաց ծառոյն. (Վրք. ոսկ.։)


Դալարագոյն

cf. Դալարագեղ.

· Calfa

NBHL (2)

Զդալարագունիցն զվաճառումնն, եւ ոմանք զդնելն արասցեն. (Պղատ. օրին. ՟Ը։)

Առաւել դալար, եւ խոնաւ. ὐγρός humidus, liquidus


Դալարազարդ

cf. Դալարագեղ.

· Calfa


Դալարազգեաց

cf. Դալարագեղ.

· Calfa

NBHL (2)

Որ զգեցեալ ունի զդալարութիւն. դալարաբեր.

Զծերացեալ եղէդն փոխաձեւել առ դալարազգեաց ձեւս. (Ոսկ. յաւետիս.։)


Դալարահեր

adj.

furnished with new hair.

· Calfa

NBHL (2)

Որոյ հերքն միշտ են դալար կամ նորաբոյս. որպիսի է գերծեալն.

Զգլուխն իւր դալարահեր կալցի. (Մծբ. ՟Ծ՟Ը։ (որ ի Ղեւտ. ՟Ծ՟Գ. 45. գլուխ մերկ ասի։))


Դալարանամ, ացայ

vn.

to become green, verdant, to sprout.

· Calfa

NBHL (8)

Դալարացաւ գաւազանն ահարոնի. (Թուոց. ՟Ժ՟Ե. 8։)

Դալարացան դաշտք անապատի. (Յովէլ. ՟Բ. 22։)

Դալարացան դաշտք յառաջին պտղաբերութիւնն եւ ի զարդ. (Արշ.։)

Ըստ նմանութեան ծառոց, որ ոռոգին ջրով, եւ ապա դալարանան. (Շ. բարձր.։)

Նմանութեամբ, Զուարթանալ, եւ Բեղնաւորիլ.

Դալարացեալ զուարճանան հեթանոսք. (Զքր. կթ.։)

Դալարացան, եւ ծնան զբազմութիւն։ Դալարացաւ արգանդ նորա. (Վրդն. ծն.։)

βλαστάνω germino Կանաչանալ. բողբոջել, սաղարթանալ. ուռճանալ, եւ զուարճանալ. կանանչնալ, ծնիլ


Դալարավայր

s. adj.

meadow, pasture-field;
verdant.

· Calfa

NBHL (3)

Դալար վայր. եւ Որ ինչ է ի դալար վայրի.

Սոյնպէս բուսոց՝ դալարավայր, կանաչ անկեալ (կամ կանաչացեալ). (ծաղկաւէտ. Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Ոչ է պատմել զհրաշատեսակ, զաստուածատունկ, բուրաստան, դալարավայր վայելչութեանցն զգեղեցկութիւն. (Գանձ.։)


Դալարարար

adj.

what produces greenness.

· Calfa

NBHL (2)

Դալարարար եւ կենդանարար է ջուրն. (Կոչ. ՟Ժ՟Է։)

χλοοποιός, χλωροποιός herbam producens, viride reddens Որ դալար առնէ, դալարացուցիչ. կանանչցընօղ.


Դալարացուցանեմ, ուցի

va.

to make green;
to renew, to restore.

· Calfa

NBHL (7)

Դալարացուցանեմ (կամ դալարեցուցանեմ) զփայտ գօսացեալ. (Եզեկ. ՟Ժ՟Է. 24։)

Դալարացուցանել զգօսացեալ երկիր. (Անան. ի յհ. մկ.։)

Դալարացուցանել զվայրս քո աստուածգիտութեամբ. (Խոր. հռիփս.։)

Դալարացոյց, եւ անապական գործեաց զհոգւոյն ծնունդն. (Ճ. ՟Գ.։)

Փութա՛ եւ դու արտասուօք դալարեցուցանել ի գիշերի զտապացեալ ոգի տուընջեամբ. (Ոսկ. գծ.։)

Դալարեցուցանէ զչոր գօսացեալս։ Բուսուցանես յերկրէ զոսկերս մարդկան դալարեցուցանես, նորափետուր զարդարես. (Ագաթ.։)

ἁναθάλλω florere facio, viride reddo ԴԱԼԱՐԱՑՈՒՑԱՆԵՄ որ եւ ԴԱԼԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ. Տալ դալարանալ. կանաչացուցանել. սաղարթացուցանել. նորոգել. կանանչցընել, բուսցընել.


Դալարեմ, եցի

va.

cf. Դալարացուցանեմ.

· Calfa

NBHL (2)

ԴԱԼԱՐԵՄ եւ ԴԱԼԱՐԻՄ. cf. դալարացուցանել, եւ դալարանալ.

Ի դալարել եւ ի ծաղկեցուցանել. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Դալարեղէն, ղինի, նաց

s.

herbs, greens.

· Calfa

NBHL (2)

Դալարի. բանջար. կանանչեղէն.

Զբանջարեղինացն եւ զդալարեղինացն. (Եփր. աւետար.։)


Դալարիմ, եցայ

vn.

cf. Դալարանամ.

· Calfa

NBHL (2)

ԴԱԼԱՐԵՄ եւ ԴԱԼԱՐԻՄ. cf. դալարացուցանել, եւ դալարանալ.

Ի դալարել եւ ի ծաղկեցուցանել. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Դալարի, արւոյ, րեաց

s.

verdure, grass, herbage, vegetables.

· Calfa

NBHL (10)

Որպէս դալարի բուսցին, զուարճասցին։ Որպէս դալարի խոտոյ։ Իբրեւ զդալարի բանջարոյ, եւ զդալարի տանեաց։ Բուսուցեր զխոտ ի լերինս, (եւ) զդալարի ի ծառայութիւն մարդկան, եւ այլն։

Սոյնպէս իմա՛

Ի վայրի դալարւոջ. յն. դալարւոյն։

(՟Բ. Թագ. ՟Ի՟Գ. 4.)

Իբրեւ անձրեւոյ դալարւոյ յերկրէ. այսինքն որով լինի դալարի յերկրէ։

Աճէ դալարի, որ մերձ է ի ջուր. (Նեղոս.։)

Զառողջ եւ զանվնաս բանիցն ճարակեցուցանել դալարիս. (Յհ. իմ. ատ.։)

Ի փշագետին անդոց սահման դալարոյ. այսինքն դալարւոյ. (Նար. մծբ.։)

cf. Դալար.

χλοή herba viridis, viror, gramen Խոտ դալար. բոյս կանաչ. բանջար վայրի. կանաչ խոտ, կանանչեղէն.


Դալարութիւն, ութեան

s.

green, verdure.

· Calfa

NBHL (7)

Կանաչութիւն. եւ Մատաղութիւն. նորութիւն. կանանչութիւն, մատղաշութիւն.

Զդալարութիւն իւր յառաջագոյն արձակեսցէ. յն. զնորութիւն. (Եզեկ. ՟Խ՟Է. 12։)

Վասն բազում դալարութեան իւրոյ՝ ի բազում ամիսս ցամաքի (թզենին). (Եփր. համաբ.։)

Դալարութիւն գաւազանի, կամ բուսոց. (Լմբ. իմ.։ Վրդն. օրին.։)

Դալարութեամբ ծաղկեցար գեղեցկապէս. (Շ. բարձր.։)

Նորոգումն մարմնոց դալարութեան մարդկան. (Ագաթ.։)

Նորոգումն դալարութեան գօսացելոց դիոց մարդկան. (Փարպ.։)


Դալարուտ

adj.

green, fresh.

· Calfa

NBHL (2)

Ուր գոյ դալարութիւն. դալարական. դալար.

Որ առ օրին բուսանի, եւ ելանէ ի դալարուտ պահանգի՝ որ արկեալ է յորմ. (Եփր. թագ.։)


Դալափիլ

adj.

horrible, dreadful.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ահռելի, ահեղագոչ». անստոյդ բառ, որ մէկ անգամ ունի Գիւտ թղթ. տϰ Վաչէ՝ «բազմաձայն փողով, դալափիլ գոչ-մամբ»։

ՆՀԲ ստուգաբանելով բառս՝ մեկնում է. «դարափուլ կամ իբր փլուցիչ արտի, ահաբեկ». իսկ ԱԲ պարզապէս «ահռե-լի».-ՋԲ ջնջել է այս բառը։

NBHL (2)

Բառ անյայտ, իբր Դարափուլ, կամ իբր Փլուցիչ սրտի. ահաբեկ.

Բազմաձայն փողով, դալափիլ գոչմամբ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Դալկահար

adj.

icterical.

· Calfa


Դալկաւոր

cf. Դալկահար.

· Calfa


Դալնկոտ, ի

cf. Դալկահար.

· Calfa

NBHL (2)

Ախտաժէտ՝ որ ունի զդալուկն.

Լերդացաւի եւ դալնկոտի գինի մատուցանէ. (Եփր. աւետար.։)