Entries' title containing ա : 10000 Results

Դագաղ

s.

bier, coffin litter, sedan;
gridiron, grate.

Etymologies (3)

• , ի-ա հլ. (ընտիր հայերէնի մէջ միայն անեզական գործածութեամբ) «մեռել տանելու ճաղ» Գ. թագ. գ. 32, Ղուկ. է. 14, «մահճակալ կամ պատգարակ» Ճառընտ., «երկաթէ ճաղերով կասկարայ, որի վրայ մառո էին տանջում» Յայսմ. (գրուած է նաև դագեղ). որից՝ դագաղաւոր «մեռելի ճաղը տանող» ԱԲ, դագաղակիր (նոր գրականի մէջ)։

• Մ. Մսեռեան, Ճռաքաղ, 1861, էջ 331 ստանաւորով մեկնում է՝ Դի մեռելոյն ի դագաղի, Իբր ի յարկեզ գոգցես գաղի, Եւ որ ի մէնջն ասի դագաղ, Ճշմարտու-թեամբ է դիաքաղ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 daž, սանս. dah «այրել» արմա-տից։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 8 հնխ. dagh «այրել» արմատից. հետևցնելով բառիս «կասկարայ» նշանակութիւնից և հների մեռել այրելու սովորութիւնից։ Հիւնք. տճկ. թաճկիյրէ «պատգարակ»։

• ԳՒՌ.-Երև. դագաղ, Մշ. Ջղ. դ'ագ'աղ, Սլմ. տակաղ, Հճ. դ'ագ'գ'ող, Խրբ. գ'ադ'աղ, Սեբ. գ'ադ'ախք (համաձայն հնագոյն հայերէնի անեզական գործածութեան).-նոյնը նաև թրքախօս հայոց մէջ՝ Այն. գադաղ (Բիւր, 1900, էջ 671բ), Ատն. գաթաղ (Արևելք, թ. 1888, նոյ" 8-9)։ Տե՛ս և Ծաղիկ, 1891, էջ 29 և 90։

NBHL (8)

ԴԱԳԱՂ մանաւանդ ԴԱԳԱՂՔ. σορός, κλίνη loculus, capulum Բառնալիք՝ որով տանին զմեռեալն ի թաղումն. եւս եւ Պատգարակ. մահճակալք. եւ Կասկարայ կամ վանդակ.

Երթայր զհետ դագաղացն. (՟Գ. Թագ. ՟Գ. 32։)

Մերձեցաւ ի դագաղսն. (Ղկ. ՟Է. 14։ (Իսկ Դատ. ՟Գ. 19. ըստ քանի մի ձ. դագաղաւ, ընթերցի՛ր ըստ այլ ձ. եւ յն. գաղգաղ, անուն տեղւոյ։))

Դագաղաւ տարայք, եւ ձայնիւ կանգնեմ։ Ձեռն միայն ձգեաց ի դագաղն. ամբր.։)

Զմարմինըն բարձեալ ի դագաղն եդեալ։ Եւ ի դագաղ կուսին ձեռն արկեալ. անձ.։)

Դագաղքն էին ոսկեղէնք։ Տեսիլ լուսեղէն խաչին ի վերայ երթայր դագաղացն. (Խոր. ՟Բ. 17։ ՟Գ. 67։)

Բերաւ լուծեալն դագաղովք. (Ճ. ՟Բ.։)

Ջեռուցին դագաղս երկաթիս, եւ պարզեցին զնա ի վերայ. (Հ=Յ. փետր. ՟Ի՟Ա.։ (Են որ գրեն, դագեղօք, դագեղաց։))


Դագաղք, ղաց

cf. Դագաղ.


Դադար, ոյ

s.

cessation, rest;
pause;
establishment, dwelling;
station;
—ք գազանաց, den;
—ք խաշանց, անասնոց, stable;
—ք հաւուց, roost;
perch;
—ք նաւուց, harbour.

Etymologies (4)

• , ո հլ. «հանգիստ» ՍԳը, «կանգ-նելու տեղ, յոգնութիւն առնելը» Եւս. քր., «վերջ, սպառիչը» Յհ. կթ., «բնակարան, մէ-ջը կենալու տեղ, ինչ. տուն, գոմ, փարախ, բոյն, որջ ևն», ՍԳր. Խոր. Յհ. իմ. ատ. (այս իմաստով անեզական է և մէկ անգամ հր. լովուած դադարոց Մծբ.), որից՝ ղաղարել «հանգչիլ, կանգ առնել, վերջացնել, իջևա-նիլ» ՍԳր. Եղիշ. Խոր., դադարեցուցանել ՍԳր. Ոսկ. յհ. ա. 27, դաղարիկ Կիւրղ. ծն., դադարուն «անշարժ կեցած» ԱԲ, անդադար «անընդհատ, յարատև, միշտ» ՍԳր. Կորիւն. Ագաթ. Վեցօր. ևն։

• = Կրկնականն է դար-ել արմատի, որ տե՛ս առանձին։

• Lag. Urgesch. 208 հանդարտ բառի հետ՝ հնխ. dhar արմատից։ Lag. Arm. Stud. § 544 մերժում է այս, որովհետև նոյն արմատի կրկնականը *dardhāra՝ պիտի տար հյ. *դրդար։ -Տէրվ. Մա-սիս, 1881 ապր՛՛ 28 կցում է դանդաղ բառին. արմատը համարում է դար կամ դաղ, լծորդ դիլ, դուլ, դլալ ձևերին, իբր հնխ. dhar «կալ, կացուցանել, ու-նել, տանիլ, կրել»։ Meillet, MSL, 10, 280 համարում է դարիլ բայից կրկնաան, ինչպէս ունի նաև Հիւնք.։ Հիւբշ, 463 կցում է հանդարտ բառին։ Karst, Յուշարձան, 407 սումեր, tar «հառաա-տել»։

• ԳՒՌ.-Սչ. դ'ադ'րել «հանգչիլ», Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Ոզմ. դ'ադ'րիլ, Զթ. դ'ադ'րըլ կամ դ'ահրըլ «յոգնիլ», Տփ. դաթար տալ «հան-գիստ առնել, վերջացնել», դաթրիլ «յոգնիլ», Երև. դ'աթար, Պլ. թաթար տալ «դադրեցնել, հանգիստ առնել», Հմշ. տաթրուշ «յոգ-նիլը», Պլ. թաթրիլ, Ննխ. թաթռէլ «յոգնիլ», Մկ. տmտmրիլ «հանգիստ մնալ». Մող. տmտmր, բայց դmդրէլ, Հճ. դ'ադ'օյ «դաար», Եւդ. դահրիլ «հանգչիլ», Բբ. դ'ահռիլ «յոգնիլ», Սեբ. դ'ադ'ար, դ'այյաձ «յոգնած». Ակն. դ'այհիլ։-Նոր բառեր են՝ դադրում, անդադրում, դադարանք, դադրական, դադ-րան «մի տեսակ թռչուն», դադրած Սչ. «ծոյլ»։ -Զթ. բառս նշանակում է ո՛չ միայն «յոգնիլ», այլ և «յենուիլ, կռթնիլ», որով հանդիսանում է իբրև միջին օղակ դարել և սրա կրկնական դադարել ձևերի միջև։

NBHL (14)

ἁνάπαυσις, μονή qquies, mansio, mora Հանգիստ. որ եւ Դադարումն. Անդորր կայք. դեգերումն.

Եւ անդ դուլ եւ դադար քեզ ոչ գտանիցի, Ես. (՟Ի՟Գ. 13։)

Ոչ թողուին դադար կենաց իսրայէլի. (Դտ. ՟Զ. 4։)

Մի՛ տար նոցա դադար. Ա. Մակ. ՟Է. 38։)

Ոչ տայր ամենեւին դադար թագաւորին. (Եղիշ. ՟Դ։)

Դադար վշտացն տայր. (Յհ. կթ.։)

Չգտանէին ուրեք ոտից դադար. (Եւս. քր. ՟Ա։)

Դադար կամ զդադար առնուլ. (Փիլ.։ Պիտ.։ Երզն.։ Վրդն.։)

ԴԱԴԱՐՔ. գ. σκηνή, ἕπαυλις, οἷκος, κοίτη, νοσσιά, σκέπη tabernaculum, caula, habitaculum, tegmen, cubile, nidus Տեղի դադարելոյ յապահովի. բնակարան. յարկ . տուն տաղաւար. որջ. բոյն. գոմք, փարախ, եւ այլն.

Դադարք խաշանց, գազանաց, թռչնոց. (Ծն. ՟Լ՟Գ. 17։ Թուոց. ՟Լ՟Բ. 16. 24։ Յոբ. ՟Լ՟Է. 8։ Երեմ. ՟Ժ. 22։ Առակ. ՟Լ. 26։ Ղկ. ՟Թ. 58։)

Դադարք հիւանդաց, միանձանց, մարդկան, եւ հրեշտակաց. (Խոր. ՟Գ. 20. 49։ Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ այլն։ Յհ. իմ. ատ.։)

Լաստին դադարք վիմօք խցաւ. այսինքն նաւահանգիստ. ար. ՟Ի՟Դ։)

Դադարք (յն. բոյնք) իմաստութեան ցանկալի են քան զոսկի. դադարք հանճարոյ ցանկալի են քան զարծաթ. (Առակ. ՟Ժ՟Զ. 16։)

Հոլովականն անսովոր, դադարոց։ (Մծբ. ՟ժբ։)


Դադարեմ, եցի

vn.

to cease, to stop, to interrupt;
to become calm, to give over;
to desist, to rest one's self, to remain;
to drain.

NBHL (10)

παύομαι, ἁναπαύομαι, καταπαύομαι cesso, desino, sedo, quiesco Դար եւ դադար առնուլ. զկայ առնուլ. հանգչել. հանդարտել. լռել. կասիլ, դադրիլ.

Դադարել ի շինելոյ, յըմպելոյ, յօրհնելոյ, ի սրտմտութենէ, ի խօսելոյ։ Դադարեաց սուր յիսրայելէ։ Դադարել ի ժողովս հսկայից, ի ծոց անզգամաց։ Դադարեաց երկիրն, քաղաքն, յակոբ.եւ այլն։

Ոչ դադարեաց եւ ոչ դադարէ ինքն առնելով (այսինքն աստուած ի գործելոյ). (Փիլ. այլաբ.։)

Ոչ դադարէ յիւրմէ խորամանգութենէ. (Յճխ. ՟Թ։)

Ոչ դադարէ ի մէնջ (դեւն), մինչեւ վնասեսցէ. արգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։)

Դադարեսցեն յիւրաքանչիւր մոլար օրինացն։ Լռեալ դադարեսցէ քրիստոնէութիւնն. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Գ։)

Աստանօր դադարեսցէ բանս։ Դադարէ առ գետովն. (Խոր. ՟Բ. 89. ՟Ա. 5։)

Դադարէ առ վարդապետ արուեստին։ Ոչ դադարէ ի խցի իւրում. իբր ռմկ. տիտիկ ընել. (Վրք. հց. ՟Գ։)

ԴԱԴԱՐԵԼ. καταλύω, αὑλίζομαι diversor Ագանիլ. լուծանիլ.

Եմուտ յայրն, եւ դադարեաց։ Հեռացեալ դադարէի յանապատի։ Անկղ ի վերայ բունոյ իւրոյ նստեալ դադարիցէ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Թ. 9։ Սղ. ՟Ծ՟Դ. 8։ Յոբ. ՟Լ՟Թ. 27։)


Դադարեցուցանեմ, ուցի

va.

to cease, to stop, to calm, to interrupt;
to extinguish, to stanch, to quench;
to drain.

NBHL (7)

καταπαύω quiescere facio, sedo Տալ դադարել. հանգուցանել. յանգել. կասեցուցանել. խափանել. աւարտել. դադրեցնել

Դադարեցուցանել զտապանակն (ի կայս իւր)։ Դադարեցուցանել զմարախ ի վերայ ամենայն սահմանացն եգիպտացւոց։ Դադարեցուցանել ի մարդկանէ զյիշատակս նորա։ Դադարեցուցանել զթագաւորութի տանն իսրայելի. Ա. Մնաց. ՟Զ. 31։ Եւ. ՟Ժ. 14։ Օր. ՟Լ՟Բ. 26։ Ովս. ՟Ա. 4։)

Հանգուցանելն դադարեցուցանել է ... զչարիս. (Խոր. ՟Ա. 13։)

Դադարեցուցանէ զխազմն. (անդ. 14։)

Դադարեցոյց զմանուկն ի մսուր. (Ճ. ՟Գ.։)

Դադարեցուսցուք զառաջիկայ տեսութիւնս. ահմ. ՟Ա։)

Զիարդ ահագինս սկսեալ՝ եւ ի նոյն դադարեցուցանէ զբանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 27։)


Դադարիմ, եցայ

vn.

cf. Դադարեմ.

NBHL (5)

cf. Դադարեմ.

Զիա՞րդ դադարեցայց ի նորոգ ողբերգութեանց. ար. ՟Կ՟Ը։)

Որպէս դադարեցայք ի գործոց մեղացն, նոյնպէս դադարեսջիք եւ ի չար խորհրդոց. (Վրք. հց. ՟Բ։)

Իբր զջուր անհաստատ, որ ոչ դադարին յաւազին տեղի. (Մխ. երեմ.։)

Ես ոչ դադարեցայց, կամ ոչ դադարեցից օրհնել զքեզ. (եւ այլն. Ժմ.։)


Դադարումն, ման

s.

cessation, desistance, repose, rest, pause;
discontinuance, vacation;
extinction, redemption, act of stanching;
silence;
interruption;
inaction.

NBHL (6)

κατάπαυσις, ἡρεμία quies, requies, cessio, finis Դադարելն. անշարժութիւն. հանդարտութիւն. հանգիստ. նիստ. կասումն. դադար. վերջ.

Ընթերցուածք ոչ երբէք առնուին դադարումն. (Եղիշ. ՟Գ։)

Այս կարգ զրուցաբանութեան դադարումն առցէ։ Ի սկզբան թագաւորութեանն պարթեւաց մինչեւ զդադարումն։ Դադարումն եղեւ ուստերաց նորա. (Խոր. ՟Ա. 8։ ՟Բ. 66։ ՟Գ. 51։)

Տիւըն մինչեւ ի նա յանգեալ՝ դադարումն ընդունի. (Յհ. իմ. ատ.։)

Ոչ շինեալ ասի սեմայ քաղաք, եւ ոչ զո՛ւրն դադարման. (Վրդն. ծն.։)

Դադարմունք եւ պարզք (օդոց). (Ոսկիփոր.։)


Դաժան, աց

adj.

hard, harsh, rough, sharp, sour, atrocious, austere, morose, blunt, cross, fro ward, difficult, inaccessible, cruel, merciless.

Etymologies (4)

• , ի-ա հլ. (գրուած նաև դարժան) «լեղի, դառնահամ» Եզն. Ոսկ. ես., «ծանր, գէշ, ժանտ (հոտ)» Ոսկ. լս. Վրք. հց., «տաանելի, յոգնեցնող» Ոսկ. յհ. ա. 33, «դժըն-դակ, անողորմ, անգութ» Սեբեր. Բրս. պհ., որից՝ դաժանութիւն Օր. իթ. 18. Վեցօր. Ե-ղիշ., դաժանիլ «դժկամակիլ» Ոսկ. լհ. ա. 31, դաժանագոյն Ոսկ. մ. ա. և ես., դաժանաբա-բոյ Աթ. անտ., դաժանու «դաժան» ԱԲ, չաադաժան Մանդ., փշադաժան Թէոդ. խչ.-դարժան ձևն ունին Զքր. կթ. Մխ. երեմ. Լմբ. սղ. Ճառընտ.։

• = Պհլ. *dažan ձևից, որ կորած է. սրա դէմ ունինք պրս. [arabic word] dažan, dužan, di-žan, [arabic word] dažand, dižand, [arabic word] dižam, [arabic word] dužn «թթու, դաժանաբարոյ, ցառուցեալ, ահարկու, տրտում, տխուր, թարշամեալ, խորշոմեալ»։-Հիւբշ. 132։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 զնդ. daž=սնս. dah «այրել» արմատից։ Նոյն Arm. Stud. § 547 դնում է ուղիղ մեկնոթիւնը։ Mül-ler. SWAW 84 (1877), էջ 227 դաանիլ դնում է նոյն ընդ տաժանիլ և երկուսը միասին կցում է զնդ. daž, սնս. dah բառերին։ Տէրվ. Altarm. 52 և Մասիս, 1881, մայ'' 8 սանս. dah «այրել», լիթ. dègti «այրել», բառերի հետ՝ հնխ. dagh արմատից։ Հիւնք. էջ 143 պրս. տիժեմ ձևից։

• ԳՒՌ-Պլ. դաժան «դժնեայ, դաժանաբա-րոյ». գործածւում է միայն դաժան-տանիկ դարձուածի մէջ, որ ածական է և նշանակում է պարզապէս «դաժանաբարոյ»։

NBHL (8)

ԴԱԺԱՆ որ եւ ԴԱՐԺԱՆ. δριμός, αὑστηρός acer, auster, dirus Անախորժ. տտիպ. դառն. խիստ. դժնեայ. դժնդակ. ժանտ. եւ Տարժանելի. անհամ, տհաս, լեղի, գէշ, անողորմ.

Կեղեւ նռան՝ դաժան ի վերոյ ունելով զհամն. (Նիւս. եւ Նար. երգ.։)

Երկու պտուղք, մին անոյշ, եւ մին դաժան. (Եզնիկ.։)

Անուշացուցիչ ամենայն դաժան եւ դառն ճաշակաց. (Յճխ. ՟Զ։)

Հոտ դաժան. (Ոսկ. լս.։ Վրք. հց. ՟Ե։)

Դաժան մեղք, յանցանք, գեհեան, դահիճ, դեւ. (Սեբեր. ՟Ե։ Բենիկ.։ Լմբ. ժղ.։)

Դեղք դաժանք։ Դեղովք ոմամբք դաժանօք։ Ի դատաւորէ դաժանէ. (Ոսկ. ես.։ Բրս. պհ. ՟Ա. ՟Բ։)

Ծանր եւ դաժան գործս. յն. տարժանական, կամ բազմաշխատ։


Դաժանաբարոյ, ից

adj.

wild, fierce, savage;
rude, cruel.

NBHL (2)

ԴԱԺԱՆԱԲԱՐՈՅ կամ ԴԱժԱՆԱԲԱՐՈՒ. Դաժան բարուք. ժանտ. անզգամ.

Բաղակիոս եւ զվանականս մերկացուցանէր, եւ գանհարկանէր, զի դաժանաբարու էր. (Աթ. անտ.)


Դաժանաբոյս

adj.

whose productions are harsh or hard.

NBHL (2)

Որոյ բոյսն է դաժան. խիստ, դժնդակ.

Զփուշսն դաժանաբոյսս. ար. խչ.։)


Դաժանագոյն

adj.

harder or very hard;
very harsh;
haughty, cruel.

NBHL (6)

ԴԱԺԱՆԱԳՈՅՆ որ եւ ԴԱՐԺԱՆԱԳՈՅՆ. πικρότερος, χαλεπώτερος acerbior Առաւել դաժան. դժնդակագոյն. դառնագոյն. խստագոյն.

Դառն մահ մանկտւոյն, որ քան զամենայն մահ դաժանագոյն էր։ Անկանել ի փառացն քրիստոսի քան զամենայն թշուառութիւնս դաժանագոյն է։ Եւ որ քան զամենայն դաժանագոյն է. (Ոսկ. մ. ՟Ա. 9. 23։ եւ Ես.։)

Նոյն սովորութիւն է եւ առ հայաստանեացս ե՛ւս դաժանագոյն (կամ դարժանագոյն). (Լմբ. առ ոսկան.։)

Դեղս դաժանագոյնս ըմպիցեն. արգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Հողմ դաժանագոյն (կամ դժնդակագոյն). (Սիսիան.։)

Դաժանագունից տեսութեանցն ոչ կամիմ կաճառակից լինել. (Անյաղթ պորփ.։)


Դաժանական

cf. Դաժան.

NBHL (2)

Զկնի դարձին՝ առ նոյն դարձ դաժանական. ար. ՟Խ՟Ե։)

Քան զոր ի՞նչ այլ ամբարշտութիւն վնասօղ եւ դաժանական. (Լմբ. հանգ.։)


Դաժանահոտ

adj.

that has a bad smell, stinking.

NBHL (4)

Դաժան հոտով. ժանտահոտ. ժահահոտ.

Գետ դաժանահոտ. (Լմբ. ի գր. պապ.։)

Ոգեսպառ պղտորարբութեամբ, դաժանահոտ մահաբեր երկամբք. ար. ՟Ծ՟Դ։)

Դաժանահոտ պոռնուկութինն ուրախացուցանէ զդեւս. (Կլիմաք.։)


Դաժանանամ, ացայ

vn.

to become cruel or atrocious.


Դաժանատեսակ

adj.

deformed, ugly, horrible.

NBHL (2)

ժանտ եւ դժնդակ տեսլեամբ. դժոխատեսիլ.

դաժանատեսակ իժիցն. (Ոսկ. լս.։)


Դաժանատեսիլ

adj.

cf. Դաժանատեսակ.


Դաժանիմ, եցայ

vn.

to be angry, mad, to sour, to turn sour, to get worse.

NBHL (2)

Ոչ դաժանեցաւ, եւ ոչ թողեալ փախեաւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

δυσχεραίνομαι aegre fero Դժկամակիլ. դժուարիլ. դառնանալ. դժարը գալ, երեսը թթուեցնել.


Դաժանութիւն, ութեան

s.

atrocity, haughtiness, austerity, harshness;
sharpness, asperity.

NBHL (5)

որ եւ ԴԱՐԺԱՆՈՒԹԻՒՆ. Դաժանն գոլ. անհամութիւն. տտպութիւն. դառնութիւն. դժնդակութիւն. խստութիւն.

Արմատ ի վեր բուսեալ դառնութեան եւ դաժանութեան. յն. լեղւոյ եւ դառնութեան. (Օր. ՟Ի՟Թ. 18։)

Թթուութիւն եւ դաժանութիւն ծառոց։ Դաժանութիւնք արմատոց եւ բուսոց. (Վեցօր. ՟Ե։ Յճխ. ՟Ծ՟Դ։)

Դաժանութիւն առիւծու, օձին, հարուածոց, հերձուածոյ, մեղաց, դժոխոց. (Եղիշ. դտ.։ Յհ. կթ.։ Լմբ. առ ոսկան.։ Նար.։ Բենիկ.։)

Մշակք վարձու յուսով տանին զդաժանութիւն աւուրն. այսինքն զտարժանութիւն կամ զխստութիւն. (Լծ. սահմ.։)


Դալ

s.

yellowish;
colostrum;
cf. Դայլ.

Etymologies (8)

• «մօր առաջին կաթը» Եփր. ել. էջ 177. Վրդն. ել. Բժշ.։

• =Բնիկ հայ բառ. հնագոյն ձևն է դայլ, ո-րից յառաջացել է դալ. մեկնութիւնը տե՛ս դի-ել բառի տակ։-Հիւբշ. 437։

• Ուղիղ մեկնեց նախ Bottich. ZDMG 1850, 352 կցելով dhē «դիել» արմա-տին։ Նոյն, Arica. 65 և Lag. Ur. gesch. 307 կցում են դայեակ, դիել ևն ձևերին։ Հիւրշ, KZ, 23, 18 սանս. dhā

• «ծծել»։ Ուղիղ է նաև Տէրվ. Նախալ. 88։

• ԳՒՌ.-Ննխ. Ջղ. Տփ. դալ, Ալշ. Ախց. Երև. Խտջ. Կր. Մշ. Սեբ. դալ, Հմշ. տալ, Ոզմ. դ'mլ, Մկ. Վն. տmլ, (իսկ Բլ. դ'ալ «եփուած դալ»)։-Տարբեր է Ռ. թալ «անհամ, ջրալի (կաթ)», որ գալիս է գւռ. թալ «անիւղ, ամ-պակ» բառից և ըստ այսմ ասւում է նաև թալ միս։-Նոր բառ է դալենի «պանրի մաարդ»։

• ՓՈԽ.-Patrubány, SA, 1, 3 մեզանից փոխառեալ է դնում հունգ. te), հին հունգ. téj «կաթ»։-Նոյնպէս Գ. Փառնակ, Անա-հիտ, 1906, 233 մեզանից փոխառեալ է հաարում ալբան. dhale «կաթից առնուած հե-ղուկ՝ վրայից հում սերը չքաշած»։

• «մի տեսակ ձուկ». ունի միայն Սիւն. քեր. 208 (Երզն. քեր.) հոմանիշների մի շար-քում։

• ՆՀԲ սխալմամբ մեկնում է բառս «դաարագոյն ինչ կամ դեղին» և համեմա-տում իտալ. giallo «դեղին» բառի հեռ։ ՋԲ «թուի արմատ դալար և դալուկն բա-ռից»։ Այս հիման վրայ Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1 կցում է դալար բառին և սրա հետ միասին հանում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Մ. Աբեղեան (տե՛ս բիլ բառի տաև)։

NBHL (4)

ԴԱԼ որ եւ ԴԱՅԼ. πύος, πυός colostrum, colostra Առաջին կաթն մօր. ... (Բժշկարան.։)

Զի դալն մօրն այրէ զգութ աղեաց իւրոց ի բորբոքել սիրոյ մանկանն ի սիրտ մօր իւրոյ. (Եփր. ել.։)

Դալն կաթինն այրէ զգութ մօրն. (Վրդն. ել.։)

Ոչխար կամ արջառ ... դլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն. թուի յայտ առնել զդալարագոյն ինչ, կամ զդեղին, (իտ. ճիա՛լլօ։)


Դալակիմ, եցայ

vn.

to endeavour, to study, to labour.

NBHL (2)

Աշխատիլ. ճգնիլ. հնարիլ. հայթայթել.

Նայեսցիս ընդ ծիծառն անջատ եւ միանձն, տեսանե՞ս զիա՛րդ դալակիցի, տկար զօրութեամբն առնիցէ դադար անձին. (Վեցօր. ՟Ը։)


Դալապր

s.

sabre, sword.

Etymologies (4)

• «թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

• = Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հաար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Pictet, 2, 132 սանս. talawāri ևն։

• ՓՈԽ.-Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։

NBHL (2)

Ըստ Հին բռ. Տապար. (լծ. լտ. տօլապրա). ddolabra յն. ἁξίνη լծ. հյ. կացին։ Տապար պատերազմական, թ. տէպէր. կամ Միասայրի սուսեր, սակր, դանակ մեծ.

Փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, սուսեր, նրան. (Թր. քեր.։)


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

Etymologies (4)

• , ռ հլ. «խոտ, կանաչութիւն. ռան-ջար» Դան. դ. 12. Առակ. ժդ. 12. Եփր. թգ., «կանաչ, թարմ (խոտ, փայտ)» ՍԳր, «մատ-ոաշ, թարմ, նոր (միս, ձուկ, հաց, խորտիկ թուզ ևն)» Դատ. ժզ. 7. 8. Ոսկ. մ. գ. 17, Վեցօր. 133. Շիր. էջ 51. Մխ. Բժշ., որից դալարի «խոտ, կանաչութիւն, բանջար» ՍԳր. դալարանալ «կանաչիլ, բողբոջիլ, ծլիլ» Թուոց ժէ. 8, Յովել. բ. 22, «ուրախանալ, զւարճանալ» Զքր. կթ. Վրդն. ծն., դալարաար Կոչ. 344, դալարեցուցանել Եզեկ. ժէ. 24. Ագաթ., դալարութիւն Եզեկ. խէ. 12. Ագաթ., դալարուտ Եփր. թգ. 423, դալարահեր Մծբ., մշտադալար (նոր գրականում), դալրուկ «ԱՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. ևն։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է դալ արմա-տից՝ -ար մասնիկով (հմմտ. արդ-առ. մեձ. ար-ել) և դալուկն բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Հիւբշ. 438 և IF Anz. 10, 45։

• ՆՀԲ լծ. հայ. դալ, տաղ, ճիւղ, թրք. dal «ճիւղ», յն. ϑάλλος «ճիւղ, տերև», իտալ. giallo «դեղին»։-Wlndisch. 11 սանս. dala «տերև»։ Lag. Urgesch, 211 դեղին, դալուկն բառերի հետ լտ. fulvus «դեղին, դեղնականաչ»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 6 դալար, դեղ, դե-ղին, դալուկն բառերը դնում է դալ կամ դաղ ձևով մի արմատից։ Հիւնք. լուրթ բառից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1։ Պատահական նմա-նութիւն ունի արև. թրք. ys tala «դաարավայր»։

• ԳՒՌ.-Այշ. Ախց. Երև. Մշ. Ջղ. դ'ալար. Ոզմ. դ'mլmր, Մկ. Սլմ. Վն. տmլmր, Զթ. դ'ալօյ, դ'ալոր, Ասլ. դ'ալար «կանաչ, կանա-չեղէն, խոտեղէն», Դվ. տալար «կայտառ» -իսկ Ափ. դալար, Խրբ. Սեբ. դ'ալար Պլ. դաար (հին լեզուով) կամ թալար (նոր լեզու-ով), Ռ. թալար գործածական են միայն մի քանի ասութեանց մէջ. ինչ. ձեռքդ դալա՛ր, ձալնդ դալա ը։

NBHL (20)

χλωρός (յորմէ շլոռոս). viridis Առոյգ եւ կանաչ. զուարճ. կանանչ. (լծ. հյ. դալ, տաղ, ճիւղ. թ. տալ. յն. թա՛լլօս. իտ. ճիա՛լլօ).

Խոտ, փայտ, գաւազան դալար. (Ծն. ՟Ա. 30։ Առակ. ՟Ի՟Է. 25։ Ես. ՟Ժ՟Ե. 6։ ՟Ի՟Թ. 23։ Մրկ. ՟Զ. 29։ Եզեկ. ՟Ժ՟Է. 24։ ՟Ի. 47։ Ծն. ՟Լ. 37։)

Դեղ դալար ի դաշտի. (ա՛յլ ձ. լոկ, դալար. յն. դալարի. Թու. ՟Ի՟Բ. 4։)

Գան հարկանէին բրօք դալարօք. (Ճ. ՟Ա.։ Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Թ.։)

Ոլոռն դալար. (Վրք. հց. ՟Ե։)

Եւ ὐγρός humidus Նոր. խոնաւ. կակուղ. ջերմ. դաժայ, թարմ.

Ջլօք գալարովք։ Ջիլս դալարս. (Դտ. ՟Ժ՟Զ. 7. եւ 8։)

Զդալար եւ զչոր խորտկացն հանդամանս եւ զօրէնս. (Ոսկ. մ. ՟Գ. 17։)

Միս դալար. (Վեցօր. ՟Զ։)

Հաց դալար. (Վրք. հց. ձ։)

Բե՛ր դալար թուզ. . տե՛ս զթուզս, որ դեռ դալար է, եւ ահա կաթէ կաթնն. (Ոսկիփոր.։)

Դալար մանր ձուկն։ Դալար գինձ. (Մխ. բժիշկ.։)

ԴԱԼԱՐ. գ. իբր Դալարի. խոտ. բանջար. χόρτος, χλοή foenum, gramen, viride germen

Ի դալար վայրի եւ ի ցօղոյ երկնից հանգիցէ. ան. ՟Դ. 12.) այսինքն ի խոտ երկրի, որպէս ասի զկնի։

Զամենայն դալար խոտոյ. այտ. ՟Ը. 7։)

Իբրեւ զցօղ ի վերայ դալարոյ. յն. խոտոյ. (Առակ. ՟Ժ՟Դ. 12։)

Օրինակաւ դալարի եւ ծաղկաց. (Կամրջ.։)

Ի մէջ դալարոց ծաղկածին վայրից. ար. կ.։)

Դալարիւք (կամ դալարովք) միայն կերակրեալք. (Վրք. հց. ՟Ե։ Լմբ. սղ.։)

Մինչեւ ... ի դալար մի որ ելանէ ի դալարուտ պահանգի՝ որ արկեալ է յորմ. (Եփր. թագ.։)


Դալարաբեր

adj.

that produces verdure, grass.

NBHL (10)

χροηφόρος viridia gramina ferens Բերօղ յիւրմէ կամ յինքեան զդալարի եւ զդալարութիւն. կանանչեղեն բուսցընօղ, կամ կանանչութիւն ունեցօղ.

Ի վերայ բուսոյ եւ դալարաբեր երկրի։ Ի հրոյն դալարաբեր լինել արգելեալ. (Փիլ. նխ. ՟ա.։)

Եւ վայր դալարաբեր հայրական ծոցածին ծաղկին. ար. կուս.։)

Միւսանգամ երկիր դալարաբեր լինէր (յետ ջրհեղեղի). (Եղիշ. մատն. տն.։)

Ցողով հոգւոյն շնորհի դալարաբեր լինել. (Սկեւռ. աղ.։)

Դալարաբեր արմատք, բոյսք, բանջարք. (Շիգ։ Ճ. ՟Ա.։ Լաստ. ՟Ժ՟Ը։ Եղիշ. ՟Ը։)

ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ն. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ, եցի. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել.

Դալարաբեր լինել զարդարութեանն սերմանս. (Ոսկ. ղկ.։)

Դալարաբեր լինել քաջածաղիկ եւ յոգնապտուղ վարուց առաքինութեան. (Ոսկիփոր.։)

աւազանն ահարոնի) որ իբրու ցամաք գոլով՝ նոյն ժամայն իսկ դալարաբերեաց. (Անյաղթ բարձր.։)


Դալարաբերեմ, եցի

vn. va.

to produce verdure;
to become green, to become green again.

NBHL (4)

ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել.

Դալարաբեր լինել զարդարութեանն սերմանս. (Ոսկ. ղկ.։)

Դալարաբեր լինել քաջածաղիկ եւ յոգնապտուղ վարուց առաքինութեան. (Ոսկիփոր.։)

աւազանն ահարոնի) որ իբրու ցամաք գոլով՝ նոյն ժամայն իսկ դալարաբերեաց. (Անյաղթ բարձր.։)


Դալարաբեր լինիմ

sv.

cf. Դալարաբերեմ.


Դալարագեղ

adj.

green, covered with verdure, verdant, fresh.

NBHL (2)

Գեղեցիկ դալարութեամբ. կանաչագեղ.

Իբրեւ զխնձոր զուարճացեալ ի վերայ բարձրաբերձ դալարագեղ ծագի ճղաց ծառոյն. (Վրք. ոսկ.։)


Դալարագոյն

cf. Դալարագեղ.

NBHL (2)

Առաւել դալար, եւ խոնաւ. ὐγρός humidus, liquidus

Զդալարագունիցն զվաճառումնն, եւ ոմանք զդնելն արասցեն. (Պղատ. օրին. ՟Ը։)


Դալարազարդ

cf. Դալարագեղ.


Դալարազգեաց

cf. Դալարագեղ.

NBHL (2)

Որ զգեցեալ ունի զդալարութիւն. դալարաբեր.

Զծերացեալ եղէդն փոխաձեւել առ դալարազգեաց ձեւս. (Ոսկ. յաւետիս.։)


Դալարահեր

adj.

furnished with new hair.

NBHL (2)

Որոյ հերքն միշտ են դալար կամ նորաբոյս. որպիսի է գերծեալն.

Զգլուխն իւր դալարահեր կալցի. (Մծբ. ՟Ծ՟Ը։ (որ ի Ղեւտ. ՟Ծ՟Գ. 45. գլուխ մերկ ասի։))


Դալարանամ, ացայ

vn.

to become green, verdant, to sprout.

NBHL (8)

βλαστάνω germino Կանաչանալ. բողբոջել, սաղարթանալ. ուռճանալ, եւ զուարճանալ. կանանչնալ, ծնիլ

Դալարացաւ գաւազանն ահարոնի. (Թուոց. ՟Ժ՟Ե. 8։)

Դալարացան դաշտք անապատի. (Յովէլ. ՟Բ. 22։)

Դալարացան դաշտք յառաջին պտղաբերութիւնն եւ ի զարդ. (Արշ.։)

Ըստ նմանութեան ծառոց, որ ոռոգին ջրով, եւ ապա դալարանան. (Շ. բարձր.։)

Նմանութեամբ, Զուարթանալ, եւ Բեղնաւորիլ.

Դալարացեալ զուարճանան հեթանոսք. (Զքր. կթ.։)

Դալարացան, եւ ծնան զբազմութիւն։ Դալարացաւ արգանդ նորա. (Վրդն. ծն.։)


Դալարավայր

s. adj.

meadow, pasture-field;
verdant.

NBHL (3)

Դալար վայր. եւ Որ ինչ է ի դալար վայրի.

Սոյնպէս բուսոց՝ դալարավայր, կանաչ անկեալ (կամ կանաչացեալ). աղկաւէտ. Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Ոչ է պատմել զհրաշատեսակ, զաստուածատունկ, բուրաստան, դալարավայր վայելչութեանցն զգեղեցկութիւն. անձ.։)


Դալարարար

adj.

what produces greenness.

NBHL (2)

χλοοποιός, χλωροποιός herbam producens, viride reddens Որ դալար առնէ, դալարացուցիչ. կանանչցընօղ.

Դալարարար եւ կենդանարար է ջուրն. (Կոչ. ՟Ժ՟Է։)


Դալարացուցանեմ, ուցի

va.

to make green;
to renew, to restore.

NBHL (7)

ἁναθάλλω florere facio, viride reddo ԴԱԼԱՐԱՑՈՒՑԱՆԵՄ որ եւ ԴԱԼԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ. Տալ դալարանալ. կանաչացուցանել. սաղարթացուցանել. նորոգել. կանանչցընել, բուսցընել.

Դալարացուցանեմ (կամ դալարեցուցանեմ) զփայտ գօսացեալ. (Եզեկ. ՟Ժ՟Է. 24։)

Դալարացուցանել զգօսացեալ երկիր. (Անան. ի յհ. մկ.։)

Դալարացուցանել զվայրս քո աստուածգիտութեամբ. (Խոր. հռիփս.։)

Դալարացոյց, եւ անապական գործեաց զհոգւոյն ծնունդն. (Ճ. ՟Գ.։)

Փութա՛ եւ դու արտասուօք դալարեցուցանել ի գիշերի զտապացեալ ոգի տուընջեամբ. (Ոսկ. գծ.։)

Դալարեցուցանէ զչոր գօսացեալս։ Բուսուցանես յերկրէ զոսկերս մարդկան դալարեցուցանես, նորափետուր զարդարես. (Ագաթ.։)


Դալարեմ, եցի

va.

cf. Դալարացուցանեմ.

NBHL (2)

ԴԱԼԱՐԵՄ եւ ԴԱԼԱՐԻՄ. cf. դալարացուցանել, եւ դալարանալ.

Ի դալարել եւ ի ծաղկեցուցանել. արգ. յուդ. ՟Բ։)


Դալարեղէն, ղինի, նաց

s.

herbs, greens.

NBHL (2)

Դալարի. բանջար. կանանչեղէն.

Զբանջարեղինացն եւ զդալարեղինացն. (Եփր. աւետար.։)


Դալարիմ, եցայ

vn.

cf. Դալարանամ.

NBHL (2)

ԴԱԼԱՐԵՄ եւ ԴԱԼԱՐԻՄ. cf. դալարացուցանել, եւ դալարանալ.

Ի դալարել եւ ի ծաղկեցուցանել. արգ. յուդ. ՟Բ։)


Դալարի, արւոյ, րեաց

s.

verdure, grass, herbage, vegetables.

NBHL (10)

χλοή herba viridis, viror, gramen Խոտ դալար. բոյս կանաչ. բանջար վայրի. կանաչ խոտ, կանանչեղէն.

Որպէս դալարի բուսցին, զուարճասցին։ Որպէս դալարի խոտոյ։ Իբրեւ զդալարի բանջարոյ, եւ զդալարի տանեաց։ Բուսուցեր զխոտ ի լերինս, (եւ) զդալարի ի ծառայութիւն մարդկան, եւ այլն։

Սոյնպէս իմա՛

Ի վայրի դալարւոջ. յն. դալարւոյն։

(՟Բ. Թագ. ՟Ի՟Գ. 4.)

Իբրեւ անձրեւոյ դալարւոյ յերկրէ. այսինքն որով լինի դալարի յերկրէ։

Աճէ դալարի, որ մերձ է ի ջուր. (Նեղոս.։)

Զառողջ եւ զանվնաս բանիցն ճարակեցուցանել դալարիս. (Յհ. իմ. ատ.։)

Ի փշագետին անդոց սահման դալարոյ. այսինքն դալարւոյ. ար. մծբ.։)

cf. Դալար.


Դալարութիւն, ութեան

s.

green, verdure.

NBHL (7)

Կանաչութիւն. եւ Մատաղութիւն. նորութիւն. կանանչութիւն, մատղաշութիւն.

Զդալարութիւն իւր յառաջագոյն արձակեսցէ. յն. զնորութիւն. (Եզեկ. ՟Խ՟Է. 12։)

Վասն բազում դալարութեան իւրոյ՝ ի բազում ամիսս ցամաքի (թզենին). (Եփր. համաբ.։)

Դալարութիւն գաւազանի, կամ բուսոց. (Լմբ. իմ.։ Վրդն. օրին.։)

Դալարութեամբ ծաղկեցար գեղեցկապէս. (Շ. բարձր.։)

Նորոգումն մարմնոց դալարութեան մարդկան. (Ագաթ.։)

Նորոգումն դալարութեան գօսացելոց դիոց մարդկան. արպ.։)


Դալարուտ

adj.

green, fresh.

NBHL (2)

Ուր գոյ դալարութիւն. դալարական. դալար.

Որ առ օրին բուսանի, եւ ելանէ ի դալարուտ պահանգի՝ որ արկեալ է յորմ. (Եփր. թագ.։)


Դալափիլ

adj.

horrible, dreadful.

Etymologies (2)

• «ահռելի, ահեղագոչ». անստոյդ բառ, որ մէկ անգամ ունի Գիւտ թղթ. տϰ Վաչէ՝ «բազմաձայն փողով, դալափիլ գոչ-մամբ»։

• ՆՀԲ ստուգաբանելով բառս՝ մեկնում է. «դարափուլ կամ իբր փլուցիչ արտի, ահաբեկ». իսկ ԱԲ պարզապէս «ահռե-լի».-ՋԲ ջնջել է այս բառը։

NBHL (2)

Բառ անյայտ, իբր Դարափուլ, կամ իբր Փլուցիչ սրտի. ահաբեկ.

Բազմաձայն փողով, դալափիլ գոչմամբ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Դալկահար

adj.

icterical.


Դալկաւոր

cf. Դալկահար.


Դալնկոտ, ի

cf. Դալկահար.

NBHL (2)

Ախտաժէտ՝ որ ունի զդալուկն.

Լերդացաւի եւ դալնկոտի գինի մատուցանէ. (Եփր. աւետար.։)


Դալուկն, լկան

s.

jaundice.

Etymologies (5)

• «դեղնցաւ, դեղնացաւութիւն, ictère» Ղևտ. իզ. 16. Գ. թագ. ը. 37. Ամովս. դ. 9. Բ. մնաց. զ. 28. հոլովուած է սեռ. դալ-նըկան (ուղ. դալունկն) Երեմ. լ. 6. որից դալնկոտ Եփր. մրգ. 349, դալնկագոյն ԱԲ, ռալկաւոր ՋԲ. նոր գրականում դալկոտ, դալ-կութիւն, դալկահար, դալկանալ. բոլորն էլ առանց ն-ի, որովհետև նոր գրականի ըն-դունած ձևն է դալուկ։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է դալ ար-մատից՝ -ուկն մասնիկով (հմմտ. արմուկն) և դալ-ար բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.

• ՋԲ դալ արմատից։ Հիւնք. դալար բա-ռից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ.

• 1898, 370-1։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 պրս. zar «ծեր» բառից, նոյն ընդ թալուկ։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ էջ 352 և 1405) լծ. թրք. dalaq «փայծաղ»։

• ՓՈԽ.-Վրաց. დანდალუკი դանդալուկի «դալուկ, դեղնցաւ», որ գործածուած է Երեմ. լ. 6, այսինքն ճիշտ այն տեղը, ուր հայերէն թարգմանութիւնն էլ ունի դալուկն։

NBHL (2)

ԴԱԼՈՒԿՆ ԴԱԼՈՒՆԿՆ. ἵκτερος icteritia, morbus regius Ախտ դեղնացաւի. դեղնացաւութիւն. արական. ... Տե՛ս (Ղեւտ. ՟Ի՟Զ. 16։ ՟Բ. Մնաց. ՟Զ. 28։ Երեմ. ՟Լ. 6։ Ամովս. ՟Դ. 9։)

Մահ լինիցի, կամ թէ հրայրեացք, կամ դալուկն, կամ ժանգ. (՟Գ. Թագ. ՟Ը. 37։ Ա՛յլ է եւ Թալուկ, զոր տեսցես։)


Դակու, աց

s.

adze, axe.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «ուրագ կամ կացին» Ոսկ. մ. բ. 27. Արծր. էջ 6. Ճառընտ. Սոկր. էջ 267 (տպ. տակու, թէև անդ՝ Փ. Սոկր. ունի դակու). ըստ ՆՀԲ գրուած է նաև դակուր, սաայն չունի վկայութիւն.-Կոյլաւ, Բառ. գերմ. 664 ա դնում է դագուր «խարաբուզ», որ է «հիւսնի քերիչ»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhāg2-ասմա-տից. հմմտ. յն. ϑήγω (դոր. ϑāγω) «սրել». ϑηγάνη «սրելու քար, յեսան», ϑηγάνεον «սուր, հատու», որոնց հետ համեմատելի են թերևս լիթ. dagys «կածուկի նման փշփշոտ մի բոյս, arctium lappa, klette, bardane, glouteron», լեթթ. dadsis նոյն նշ. մ. լատ. daga, dagga, daggarius «դա-շոյն» ևն, որոնց վրայ տե՛ս Walde, 290 և Boisacq, 343։ Pokorny, 1, 823 չի ընդու-նում մ. լատ. daga և ֆրանս. dague, գերմ. Degen, անգլ. dagger բառերի կապը հոյն ձևի հետ։ Կասկածական է նաև լիթ. dagys։

• ՆՀԲ լծ. պրս. [arabic word] dahra «յօտոց»։ Pictet, 2, 129 դնում է tagur ձևիզ։ Ուղիղ մեկնեց Lidén, Arm. Stud. 55։ Karst, Յուշարձան, 419 թաթար. tak, tek, չաղաթ. tog-, tokramak, օսմ. doγramak «ջարդել, կտրտել»։ Pictet բ. տպ. Բ. 171 ո՛չ թէ tagur ձևից, այլ հյ. դակու գրում է tagur և կցում է սանս. takšanī, զնդ. taša, յն. τυχός, հբգ. dehsa «կացին» ևն բառերին։

• ԳՒՌ.-Կաւ դակուր Ակն. «մի տեսակ զոր-ծիք է, որի մի կողմը տապար է և միւս կող-մը ուրագ»։-Նո՞յն է արդեօք նաև Երև. Իղդ. թագուջակ «մարգերի աւելորդ խոտերը հա-նելու գործիք, քաղհանի ուրագ», որ նախ ան-ցել է թուրքերէնի և այստեղ jak նուաական մասնիկն ստանալուց յետոյ՝ նոր ձե-վի տակ վերադարձել է հայերէնի։

NBHL (4)

որ եւ Դակուր. (լծ. պ. տէհրէ) Գործի հիւսանց եւ մշակաց տապարաձեւ. ... cf. ԴԱԼԱՊՐ, cf. ՍԱԿՐ, cf. ՈՒՐԱԳ.

Զգերանդի եւ զմանկաղ, եւ զդակու եւ զուրագ. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)

Ձայն դակուացն եւ բախումն խմբիցն առ ի հեղուսել զփայտսն (տապանին). (Արծր. ՟Ա. 1։)

Մուրճք եւ սղոցք եւ դակուք եւ ուրագք. (ՃՃ.։)


Դահ

adj.

hard, old, ancient.

Etymologies (5)

• (գրուած նաև դախ) «հնանալով և կամ շատ մեծանալով կարծրացած, ղարթ» Վստկ. 43, 51, 200, «պառաւ, որ այլ ևժ ծնունռից դադարել է» Անսիզք 21, որից դաական «հին, հնադոյն, երիցագոյն» Ոսկիփ.. դահանալ Վստկ. 51, դահութիւն Վստկ.։

• Böttich, Arica, 69, 137, յն. δασῦς «թաւ, մազոտ», որ մերժում է Lag. Arm. Stud. § 552։

• ԳՒՌ.-Կր. Սեբ. դ'ահ, Ալշ. դ'այ, Մշ. դ'ա. Երև. Ջղ. դ'ախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmխ. Զթ. դ'օհ, դ'ոհ, բացի սրանցից դահ բառը ու-նին նաև Դվ. Խն. Խ. Խտջ. Հմշ. «հին, օթեկ, քարթու, ծեր (միս, անասուն, մարդ), տըն-մընայ (աղջիկ) ևն», Ակն. «կարծր, կոշտ» նշանակութեամբ. նոյն իսկ թրքախօս Այն, դահ «խաղողին այն հատիկները, որ շուտ են հասնում ու թառամում ողկոյզի վրայ»։

• «տասո». ունի միայն ՀՀԲ, որ են-թադրում է դահադրամ բառից. հայ մատե-նագրութեան մէջ գործածուած չէ։

• = Պհլ. dah, պրս. ❇ dah «տասը»։

NBHL (2)

ԴԱՀ որ եւ ԴԱԽ. Հնութեամբ պնդացեալ, եւ պակասեալ ի փափկիկ մատաղութենէ.

Զմատղաշ ուռն, եւ ոչ զդահն. եւ այլն. (Վստկ. ՟Կ՟Բ. տե՛ս եւ ՟Ծ՟Ե. ՟Յ՟Ը։) ուր եւ կայ Դահանալ. Դահութիւն.


Դահադրամ

s.

ten pence, coin of ten pence.

Etymologies (3)

• «տասր դրամանոց (գոհար)» Խոր. աշխ. 614։

• = Պրս. [arabic word] dah diram «տասը դրամ»։ -Հիւբշ. 264։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ S։ Martin Mémoires. II, 392 և ՆՀԲ։

NBHL (1)

պ. տէհատրէմ. Տասնդրամեան. (Խոր. աշխարհ.։)


Դահամունք, մանց

s. pl.

meat;
offering, oblation;
bribe, fee.

NBHL (5)

δόμα donum, ἁνάθημα donarium Deo in templo suspensum Նուէր. ընծայ. տուրք, մանաւանդ յուտելեաց եւ յմպելեաց. եւ Կաշառք. (լծ. թ. դահամ. եբր. լէխէմ, որ է հաց, եւ կերակուր)

Զպատարագս իմ, եւ զդահամունս իմ, եւ զընծայս իմ։ Զպտուղս ձեռաց ձերոց, եւ զդահամունս ձեր. (Թուոց. ՟Ի՟Ը. 2։ Օր. ՟Ժ՟Բ 11։)

Զերեւելի դահամունս պատարագաց մերոց. (՟Գ. Մակ. ՟Գ. 11։)

Որպիսի՛ դահամամբք մտից ըմդ միտ բարերարին. (Սեբեր. ՟Թ։)

Պա՛րտ է նմա անարատ լինել. այսինքն պարգեւովք եւ դահամամբք ուրուք նա մի՛ կապեսցի. (Եփր. ՟ա. տիմ.։)


Դահանակ

s.

dark green emerald;
corundum.

Etymologies (3)

• , յատկապէս ակն դահանակ «մի տեսակ ազնիւ քար՝ կանաչ ու դեղին գոյնով» Ծն. բ. 12. Տոբ. ժգ. 22. Փիլ. այ-լաբ. Վրդն. ծն. Տօնակ., որից վէմ դահանա-կեայ «մարմարիոնէ» նորագիւտ Ա. մնաց. իթ. 2.-գրուած է դահակն Մխ. այրիվ. էջ 5։

• = Պհլ. *dahanak ձևից, որ թէև աւան-դոած չէ, բայց նոյնը հաստատում են պրս. [arabic word] ︎ dahna, dahana, [arabic word] dahāna, քրդ. [arabic word] dana «լասպիս», փոխառութեամբ ասոր. [arabic word] dahanag և արաբ. [arabic word] dahanaj «զմրուխտի նման մի տեսակ քար, mala-rhite»։-Հիւբշ. 133։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Lag. Urgesch. 600։ Բառիս վրայ ընդարձակ խօսում է Երեմեան, Բազմ. 1899, էջ 200։

NBHL (4)

ԴԱՀԱՆԱԿ կամ ԱԿՆ ԴԱՀԱՆԱԿ. պ. տէհմէ. տէհմէճ. տէհէնէճ. յն. պէսպէս. πράσινος , ἅνθραξ, σαρδονίξ Քար պատուական, որպէս ազգ շափիղայի կամ զմրխտոյ, կանաչ եւ դեղին, ի գոյն պրասի դատհինի, սարը էագուտ, կէօք էագուտ. բայց շփոթի եւ ընդ Սարդիոն, եւ ընդ Սուտակն. Տե՛ս (Ծն. ՟Բ. 12։ Տոբ. ՟Ժ՟Գ. 22։)

Շափիղայդ՝ դահանակ ակն է։ Գոյն դահանակ ական. քանզի դեղինք են՝ որ ի վարժս կան. (Փիլ. այլաբ.։)

Դահանակ շափիւղայն է, եւ է ծիրանեգոյն, եւ դիպակ ի սեւոյ, դեղին ստիք ունելով. (Վրդն. ծն.։)

Զմրուխտն կանաչ է դեղնագոյն, եւ սա է դահանակն. (Տօնակ.։)