Entries' title containing ա : 10000 results

Ժանտ, ից

adj.

wicked, bad;
profligate;
mischievous, hurtful, noxious, injurious, baneful;
pestilential, pestiferous, pestilent, contagious;
obscene, wanton, lascivious;
bitter, sour, harsh to the taste;
—, — ախտ, plague, contagion;
— օդ, foul air;
—ք դժոխայինք, the Furies.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի, ի-ա հլ. «դաժան, անգութ, խիստ չար, գէշ» ՍԳր. «վատ տեսակի, զզվելի» Ոսկ. Եզն. Երեմ. իդ. 3. «ժանտախտ» Բուզ. Ոսկ. մ. ա. 4. որից ժանտագործ ՍԳր. Ագաթ. Կորիւն. ժանտաթզենի Ղուկ. ժթ. 4. ժանտու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. բ. 17. Սեբեր. ժանտկէն Եւս. պտմ. ժանտափուշ Ագաթ. ժանտահոտ Նզն. Ոսկ. յհ. բ. 27. ժանտամահ Սերեռ. ժանտախտ Ոսկ. յհ. բ. 11. ամաժանդ «աղ-տեղութիւն, կղկղանք» Փիլ. լին. 83, 196. կրկնութեամբ՝ ժանտաժուտ Բ. մակ. ժե. 5 ևն։ Այս բոլորը գրւում են նաև ժանդ ձևով. արդի գրականի մէջ ընդունուած է միայն մանտ ձևը։

= Իրան. *zant բարբառային անծանօթ ձևից։ Սրա հետ հմմտ. զնդ. gainti-, պհլ. gand «ժանտահոտութիւն, վատ հոտ», սոզդ. γantāk «վատ, յոռի, գէշ», γnsy «հոտած» որոնք ծագում են հնագոյն *gonti ձևից. հմ-մտ. սանս. gandhá-«հոտ»։ Բայց հնխ. ար-մատական o՝ ածականների մէջ պիտի ստա-նար e ձևը. որով յիշեալ իրանեան *gonti-«ժանտ հոտ» գոյականի դէմ պիտի ունենա-յինք նաև *gento-«ժանտահոտ» ածականը, որ պիտի տար պրս. *ǰant, žant։ Ահա այս-պիսի բարբառային ձևից՝ որ աւանդւած չէ իրանեան լեզուների մէջ, փոխառեալ է հլ. ժանտ։ Առաջին և նախնական նշանակութիւ-նը (որ է «հոտ») ունի սանսկրիտը. նոյնը ի-րանեանների մօտ դարձել է «վատ հոտ». մի-ջին տեղը բռնում է հայերէնը, իսկ վեր-ջին ծայրն է սոգդ. «գէշ, վատ»։

Հներից Լմբ. առկ. ստուգաբանում և ժանգ բառով. «Այս է ժանդն, որ ստու-գաբանի ժանգ. զի որպէս ի ժանգն չգոյ ենչ պիտանի, նոյնպէս և նա օտարա-ցեալ է յամենայն բարւոյ» (հրտր. Max. էջ 344)։ Հիւնք. դաժան բառից։ Stackel-berg ZDMG 54 (1900), էջ 106 պրս. [arabic word] žanda բառի հետ, որ ըստ Ֆիր-դուսիի՝ նշանակում է «տդեղ, անճոռնի» և շատ անգամ գործածուած է փղին

իբրև ածական. այնուհետև նշանա-կեց «ցնցոտի». հայերէնը պահում է հնագոյն իմաստը։ Վերի մեկնութիւնը ռուաւ Meillet MSL 17, 248 և մանա-ւանդ REA 2, 4։ Թիրեաքեան, Արիահալ բռ. 128 պրս. [arabic word] dažand ձևից սղու-ած։

ԳՒՌ (dialectal) Կայ ժանտեռք Վն. «դէմքի դառնու-թիւն, թթուածութիւն», որ թուի թէ ժանգ, ժա-նիք և ժանտ բառերի խառնուրդից է ձևա-ցած։

ՓՈԽ (borrowing) Չգիտեմ թէ կապ ունի՞ն վրաց. ყანტი ժանտի «խոնաւութիւն, թացութիւն», քրդ. [arabic word] žan «ժանտախտ, ժանտամահ, ծննդականի երկանց ցաւ», žan ketiié «ժան-տախտ ծագեզաւ», ewe žin žan dikešine «այս կինը երկանց մէջ է», žān-asära «գըլ-խացաւ». (այս բառերը Justi, Dict. Kurde էջ 229 դնում է փոխառեալ հյ. ժանտ բառից)։

NBHL (14)

Մի համարիր զաղախին քո դուստր ժանտ։ որդիքն հեղայ քահանայի որդիք ժանտք։ Որդիքն հեղեայ քահանայի որդիք ժանտք։ Որդիք ժանտք ասէին, թէ ո՛ է սա՝ որ փրկիցէ զմեզ։ Եւ նա այր ժանտ է, եւ ոչ գոլ խոսել ընդ նմա։ Ի վերայ առն ժանտի նաբաղայ։ Արք ժանտք եւ անզգամք։ Յաթոռս ժանտից ոչ նստաւ։ Խիստն եւ հպարտն եւ յանդուգն ժանտ կոչի.եւ այլն։

Փրկեցից զձեզ ի ձեռաց ժանտաց. (Երեմ. ՟Ժ՟Բ. 21։)

Զժանտացն աթոռակցութիւն ուրանայ. (Նիւս. երգ.։)

Այր ժանդ եւ ժպիհ եւ ապաստան. (Յհ. կթ.։)

Գոռոզին ժանգ ժանդիս ժամանեալ. (Նար. ՟Դ։ Ուստի առեալ լայնաբար գրէ Լմբ. առակ.)

Այս է ժանդն, որ ստուգաբանի ժանգ. զի որպէս ի ժանգն չգոյ ինչ պիտանի, նոյպէս եւ նա օտարացեալ է ամենայն բարւոյ, եւ պատկեր է սկզբնաչարին սատանայի։ Ժանդ կոչէ զհակառակասէր բարսն. եւ այլն։

λοιμός pestilens, exitialis. եբր. պէլիալ (որ է բելիար, եւն). որ եւ գրի ԺԱՆԴ՝ նովին հնչմամբ. ասի եւ ԺԱՆՏԱԳՈՐԾ. դաժան եւ դժնդեայ բարուք. անզգամ. չարագործ. գարշ դիմօք եւ վարուք. գէշ. եւ Վնասակար. մահառիթ.

Կամ μοχθηρός improbus πονηρός malus. Չար, վատթար, անպիտան, գարշ ոք կամ իր ինչ.

Զի՞նչ խոսիս. ժանդ կոչես զեղբայրն, զոր եւ ռակաչառեր հրաման կոչել։ առնակնոջ ո՛չ ազնիւ այր ոք ցանկանայ, այլ ժանդ ոք. (Ոսկ. մտթ.։)

Թուզ ժանտ եւ առաւել ժանտ, որ ոչ ուտիցի ի ժանտութենէ իւրմէ. (Երեմ. ՟Ի՟Դ. 3։)

Կերակուրս ժանտս զայն ուտէ, զոր եւ ոչ գազանք եւ անասունք ուտեն. (Եզնիկ.։)

Զիա՛րդ ապրեսցուք յայնպիսի ժանտէ. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Զոր չարակեղն իմն կոչեն, իսկ կէսքն ժանտ անուանեն. (Բուզ. ՟Դ. 13։)

Ցաւն այն անուանեցաւ ժանդ. եւ ոմանք ասեն զնա ցաւ ներսեսի. զի վիրաւորեալ ի ժանդէն առնուն հող ի գերեզմանէ սրբոյն ներսեսի, եւ բժշկին ի ցաւոցն՜ (Մեսր. երէց.։)


Ժանտաբարոյ, ից

adj.

immoral, wicked, of evil manners, perverse.

· Calfa

NBHL (6)

Ժանտութեամբ. եւ ժանտական.

հայհոյեաց նա ժանտաբար բերանովն զհոգին սուրբ. (Լմբ. հանգ.։)

ԺԱՆՏԱԲԱՐՈՅ ԺԱՆՏԱԲԱՐՈՒ. Ժանտ բարոյիւք կամ բարուք. դաժան. խիստ. ժանտ բանրք ունեցօղ, անզգամ.

Զի այնպիսի այր անմիտ եւ ժանտաբարոյ գոյր ի մեջ նոցա. (Սարգ. ՟գ. յհ.։)

Իշխան ոմն լեալ ժանգաբարու։ Աղեքսանդրոս ոմն գռեհիկ եւ ժանտաբարու. (ՃՃ.։)

Կարգէր ի վերայ երկրիս հրամանատարս ապարասան եւ ժանդաբարոյ անաստուածութեամբ, որք զերկիւղ աստուծոյ անգամ եւ ընդ միտս ոչ ածէին. (Ղեւոնդ.։)


Ժանտաբեր

adj.

pestiferous, malignant, pestilent, pestilential.

· Calfa

NBHL (3)

Բերօղ յինքեան կամ յայլս զժանտութիւն ինչ.

Իբր ի անտաբեր թիւնից հեռանալ. (Մաշտ. ջահկ.։)

Ասեն ղօդոց երկրին, թէ ժանտաբերք են. (Կաղանկտ.։)


Ժանտագործ, աց

s.

malefactor, scoundrel, rascal;
obscene, immodest;
pernicious, pestilential, contagious;
— ցաւ, հարուած, pest, plague, pestiferous scourge.

· Calfa

NBHL (9)

Պղծութիւն զայր ժանտագործ աղտեղի առնէ յաւուր չարի։ Իջցեն փառաւորք եւ մեծամեծք եւ մեծատունք եւ ժանտագործք նոցա։ Ձգեցին զձեռս իւրեանց ի ժանտագործս։ Ածից ի վերայ քո օտարս ժանտագործս յազգաց.եւ այլն։

մատնեցից ի ձեռս օտարաց եւ ժանտագործաց երկրի յաւար։ Ժանդագործ երկրին սոդոմացւոց խրատեալ կուրացելովքն. (Ագաթ.։)

Վասն ժանտագործ ազգին բարբարոսաց։ Ժանդագործին րահաբու զհիւրընկալութիւն լրտեսացն համեմատէ. (Կորիւն.։)

Ոչ նստել ի ժանդագործ դիւացն յաթոռս. (Լմբ. սղ.։)

Կարիցեն մեռանել ժանտագործ ցաւքն ոգւոց մերոց։ Մոլորեցուցիչս կամ ժանդագործս, կամ թէ այլ ինչ կոչիցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 15։)

Իսկ անդ. 17.

Ի ժանտագործ հարուածոցն ապրեալ լինիցի. իմա՛, ի ժանտախտէ. յն. ի ժանտէ.

λοιμός pestilens. cf. ԺԱՆՏ, ա.

Եւ որպէս ժանտացուցիչ. վնասակար. ապականարար. λυμαινόμενος, λυμαίων labefactans, exitiosus, perniciosus


Ժանտագործութիւն, ութեան

s.

misdeed, wickedness, rascality, villany;
obscenity, libertinism

· Calfa

NBHL (4)

Չարագործութիւն. գարծ ժանտից. անզգամութիւն. զազրագործութիւն.

Տեսնե՞ր եւ զեղբորն ժանդագործութիւն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Ժիրս ի ժանդագործութիւնս զազրութեան. (Նար. ՟Է։)

Յոչընչէ կարող էր առնել զլուսաւորսն. . . եւ ոչ ի ժանդագործութենէ. (Եզնիկ.։)


Ժանտաթզենի, նւոյ, նեաց

s. bot. sycamore-tree.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ իջանէ ի ժանդաթզենոյն, այսինքն որ ոչ դառնայ ի մեղաց, ոչ կարէ ապրել. (Տօնակ.։)

Ել ի ժանտաթզենին. (Ղկ. ՟Ժ՟Թ. 4։)


Ժանտաթուզ, թզոյ

s.

sycamore (fruit).

· Calfa

NBHL (2)

συκόμορον fructus sycomori, morum Պտուղ ժանտաթզենւոյն.

Սիկիմորոս, ժանտաթուզ. (ա՛յլ ձ. ժեագաթուզ). (Գաղիան.։)


Ժանտաժուտ

adj.

abandoned towick-edness, very wicked, remorseless, hardened in sin.

· Calfa

NBHL (2)

Որպէս թէ ժանդին ժանտն. յետին անզգամ. գէշին գէշը.

Եւ ժանտաժուտն ասէ արհամարհանօք. (՟Բ. Մակ. ՟Ժ ՟Ե. 5. յն. ἔτερος կամ ἐραῖρος , գործակից ի չարիս։)


Ժանտախտ, ից

s.

plague;
pestilence, contagion, mortality, disease;
հարկանել, վարակել —իւ, to plague, to infect with the plague;
հարեալ —է, plague-stricken, infected with the plague;
ճարակեցաւ — ի զօրուն, the plague broke out in the army;
կեղտ —ի, plague-spot.

· Calfa

NBHL (9)

ԺԱՆՏԱԽՏ λοιμός, λύμη pestis, pestilentia, lues, contagium որ է ԺԱՆՏ ԱԽՏ. Ախտ սրածութեան՝ շաղախիչ եւ մահառիթ. որ եւ ԺԱՆՏ ասի. մահ տարաժամ, իրօք կամ նմանութեամբ. ժանտամահ, մահ.

Ժանտա՛խտ յարի ի մեզ, եւ բորոտութիւն ապականէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)

Սովով եւ ժանտախտիւ (կամ ժանդ ախտիւ) եւ պատերազմաւ ապականել զմարդիկ. (Բրս. հց.։)

Ոչ ժանդախտ է մեղքն նորա, եթէ ի քեզ անցանէ. (Սարգ. ՟ա. պետր. ՟Զ.)

Ժանդ (կամ ժանգ) իմն ախտ զամենայն հրապարակ նուիրացն ընդունէր. (Նիւս. ի սքանչ.։)

Ժանտախտ՝ միանգամայն եւ սով։ Ժանդ ախտ ինչ մահաբեր, կամ շարժումն։ Սովով եւ ժանտախտիւ յապականութիւն մատնելոց. (Պտմ. աղեքս.։)

Ժանտախտիւ լցեալ՝ ժահահոտ եղէ. (Ժմ.։)

Եւ բազմութեան հերձուածողաց ժանտախտն ծաղկեցաւ. (Ոսկ. հռ.։)

Զայնպիսին հատանել եւ արտաքս ընկելուլ իբրեւ զժանտախտ յանդամոց եկեղեցւոյ քրիստոսի. (Յհ. իմ. ատ.։)


Ժանտախտական, ի, աց

adj.

pestiferous;
mortiferous.

· Calfa

NBHL (3)

Ի ժանտախտականացն հիւանդութեանց. (Բրս. արբեց.։)

ի ժանդախտական իմն գոգցես ամենեցուն լեալ հարուած։ Իբրեւ ի ժանդախտական եւ ի մահացու ինչ դեղոց դժուարեալ՝ ի բաց հեռասցի. (Պիտ.։)

λοιμώδης pestilens Որ ինչ սեպհական է ժանտախտի. ժանտ. մահաբեր.


Ժանտակին

s.

she-devil, fury.

· Calfa

NBHL (2)

Բառ անստոյգ. որպէս թէ Կին ժանտ.

Զժանտականայս ժողովեալ, զի զի նոցա մատաղ մանկունս զենոյր. (Կոչ. ՟Ժ՟Դ.) իսկ յն. է այլազգ։


Ժանտահամ

adj.

of a harsh taste, crude, sour, bitter.

· Calfa

NBHL (2)

Որոյ ժանտ է համ. անախորժ. վատթար.

կողովն երկրորդ ժանտահամ թզոյ, որ ոչ ուտիսցի ի ժանտութեան իւրմէ. (Երեմ. ՟Ի ՟Դ. 2. յն. յոյժ չար թզոյ։)


Ժանտահայեաց

adj.

of an evil countenance, stern;
malignant, malicious.

· Calfa


Ժանտահար, աց

adj.

infected, plague-stricken;
pestiferous.

· Calfa


Ժանտահարութիւն, ութեան

s.

infection.

· Calfa

NBHL (2)

Հարուած ժանտախտի.

Ինքն ժանտահարութեամբ սատակեալ լինի. (Միսայէլ խչ.։)


Ժանտահոտ

cf. Ժահահոտ.

· Calfa

NBHL (5)

Դու խաւարին եւ ժանդահոտ ես։ Յորժամ խաւարին եւ ժանդահոտ ետես զնա. (Եզնիկ.։)

Եթէ դիցուկ սպաս ինչ լինել ի յափշտակութենէ, առաւել քան զէչ մեռեալ՝ լինէր ժանդահոտ. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)

Անուշահոտք կամ ժանտահոտք շոգոլիք. (Փիլ. այլաբ.։)

Ի ժանտահոտ եւ ի դառնաճաշակ ծովէ. (Երզն. լս.։)

δυσώδης, ὅδωστης graviter olens, foetidus Ժանտ հոտով. որ բուրէ զհոտ ժանտ. ժահահոտ. գարշահոտ. հոտած.


Ժանտահոտութիւն, ութեան

s.

cf. Ժահահոտութիւն.

· Calfa

NBHL (6)

Ժանտահոտիլն. եւ հոտ ժանտ. ժահահոտութիւն.

Որ տիղմդ ես, եւ ժանտահոտութիւն բուրես. (ՃՃ.։)

Յորմէ բուրէ եւ բուրի սաստիկ ժանդահոտութիւն. (Մանդ. ՟Թ։)

Զջուրս՝ զոր հանապազ ըմպեմք, եւ զանուշութիւն նոցա ի ժանդահոտութիւն ի փորի մերում դարձուցանեմք. (Եզնիկ.։)

Ընդէ՞ր փոխանակ քաղցրաշունչ օդոյս զնշխար ժանդահոտութեան սփռես ի վերայ իմ. (Պիտ.։)

մեռեալն ըզտասն օր միայն հոտեցավ, եւ սա մեղօք զամենայն աւուրս կենաց բուրէ ժանտահոտութիւն։ Ածուխ եւ մոխիր եկ գազախ է, եւ անհնարին ժանտահոտութեան ծանօթ. (Ոսկ. մտթ.։)


Ժանտամահ, ի

cf. Ժանտախտ.

· Calfa

NBHL (2)

δυσωδία malus odor, foetor. Որպէս Ժանտախտ, եւ Ժանտախտական.

(Դաւիթ) հարկաւ յանձն առնու զմահն ժանդամահ զերից աւուրց. (Սեբեր. ՟Բ։)


Ժանտանամ, ացայ

vn.

to fall into a passion, to become enraged, angry;
to become ferocious, cruel;
to degenerate;
to spoil, to get spoiled, to ret.

· Calfa

NBHL (7)

λυμναίομαι, λοιμεύομαι labefactor, corrumpor Ապականիլ՝ անձանց եւ իրաց. Վատթարանալ. չարանալ. անզգամիլ. աւրըւիլ

Ժանտացաւ ասա ի ժողովուրդն. (կամ անուն նորա առաջի ժողովրդեան) (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Զ 10։)

Եւ եթէ եւս ժանտանայցէ, եւ զանձն եւս դիցէ ի վերայ. (Առակ. ՟Ժ՟Թ. 19։)

Աղմկէին զամենայն.. . ինչ զի ետ այսօրիկ եւ՛ս ժանդանալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։)

Ամօթալիցս տեսանէք՝ եւ անտեսառնէք, եւ պղծեալս եւ ժանտացեալս. (Ոսկ. մտթ.։)

Ժանտացաւ պատկերն եւ այլայլեցաւ ոսկին. (Իգն.։)

Ժանդանայ սրբութիւն։ Խնայեմ ի լեզու իմ, զի մի՛ ժանդասցի յիշատակօք պղծութեան նոցա. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ. ՟Թ։)


Ժանտատեսիլ

adj.

ill-favoured, of bad aspect, ugly.

· Calfa

NBHL (7)

ԺԱՆՏԱՏԵՍԻԼ որ եւ ԺԱՆՏԱՏԵՍԱԿ. ժանտ տեսլեամբ. դժնեայ. տգեղ. տձեւ։

Ժանտատեսիլն ժանեօք, եւ կնճթակերպ երեսօքն. (Ագաթ.։)

Մեծն անտոնիոս ետես զժանտատեսիլ բանսարկուն. (Լմբ. սղ.։)

Կին ժանտատեսիլ ծիրանիս զգեցեալ՜ Փիլ. (լին.։)

Ժանդատեսլի ժպրհերես անհուն բազմութեան. (Կաղանկտ.։)

Իբրութէ դէմք ժանտատեսիլք ի վերայ կերպարանին գեղեցկութեան. (Նիւս. կազմ.։)

Ժանդատեսիլգոյն կամ վատթարութիւն. (Պիտ.։)


Ժանտաջուր

s.

acquafortis.

· Calfa


Ժանտացուցանեմ, ուցի

va.

to render wicked or cruel, to divest of humanity;
to irritate, to enrage;
to corrupt, to spoil.

· Calfa

NBHL (10)

Որ զանձն իւր ոչ բժշկէ ի գործս իւր, եղբայր է անորիկ՝ որ ժանտացուցանէ զնձն իւր (այլ ձ. որ անձին առնիցէ). (Առակ. ՟Ժ՟Ը. 9։)

Իբրեւ ինքն զինքն ժանտացոյց ըստ առակողին, նմանեալ բժշկացն՝ ի հասարակաց մարմնոյ կտրեսցուք. (Բրս. հց.։)

Կինճն զգեղեցիկ մարդկութեանս այգի ժանտացոյց. որպէս ասէ մարգարէն, եթէ ժնտացոյց զնա խոզ յանտառէ։ Զանառակ գինին, զորոյ շնորհն՝ կրպակավորացն ջուր ոչ ժանտացոյց. (Նիւս. երգ.։)

Արտմտութիւն հուր է, զմարմին ժանդացուցանէ, եւ զհոգի ապականէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Նուազութիւն եւ գերազանցութիւն նմանապէս ժանտացուցանեն. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Զոսկեղինիկ առաքինութիւն մեր ժանդացուցաք։ Պղտորել զաղօթսն եւ ժանդացուցանել. (Սարգ. յկ. եւ Սարգ. ՟ա. պետ.։)

Թերեւս կարասցեն ժանտացուցանել զփառս նորա. (Իգն.)

Զսպիտակութիւն արծաթափայլ հոգւոյն շնորհաց ի ձեռն նոցա ժանդացուցանել. (Լմբ. սղ.։)

Պակասելոյ մսին ամօթ եւ զառողջին զշնորհսն ժանդացուցանէ. (Նիւս. կուս.։)

λυμαίνω, -ομαι, διαμυμένω devasto, corrumpo, lue conficio, violo, perdo Ապականել. եղծանել. խանգարել. կորուսանել. աւրել, խանկրել.


Ժանտափուշ

s. bot. holly.

· Calfa

NBHL (2)

Ազգ ինչ փշոյ ժանտ եւ խայթիչ յոյժ, որպէս զդժնիկ.

Եղիճն եւ պատաղիճն, խայթահարն, ժանտափուշն. (Ագաթ.։)


Ժանտկէն

adj.

filthy, dirty, nasty.

· Calfa

NBHL (2)

Ῥυπαρότατος. sordidissimus. ժանտ եւ պիղծ. վատթարագոյն. գարշելի.

ինչ՝ զոր եւ ո՛չ անասունք ժանտկէնք ուտէին, քաղէին եւ ուտէին. (Եւս. պտմ. Գ. 6.։)


Ժանտութիւն, ութեան

s.

bitterness, harshness of taste;
rage;
ferocity, cruelty;
perversity, impurity, vice;
մահ ժանտութեան, plague, pestilence.

· Calfa

NBHL (7)

ԺԱՆՏՈՒԹԻՒՆ ԺԱՆԴՈՒԹԻՒՆ. λοιμότης, λύμη, πονηρία pestilentia, noxa, exitium, lues, malitia Գործ ժանդից. ժանտագործութիւն. վնասակարութիւն. չարութիւն անզգամութիւն. վատթարութիւն. յոռութիւն.

Որք անարժանութեամբք զօրացեալ էին՝ ժանտութեամբքը իւրեանց. (Եսթ. ՟Ժ՟Զ. 7։)

Թուզ՝ որ ոչ ուտիցի ի ժանտութենէ իւրմէ. (Երեմ. ՟Ի՟Դ. 2. եւ 3։)

կերպս ձուոց քարբից՝ լցեալ ժանտութեամբ. (Նար. ՟Բ՜)

Խիստ է պոռնկութիւնս այս, եւ գարշելի եւ ատելի ժանդութիւն հոգւոց. (Ոսկ. յհ. ՟Բ. 17։)

ՄԱՀ ԺԱՆՏՈՒԹԵԱՆ. cf. ԺԱՆՏԱԽՏ. ժանտամահ.

Կամ զսով զերիս ամս, պատերազմ զերիս ամիսս, կամ մահ ժանդութեան զերիս աւուրս. (Սեբեր. ՟Բ։)


Ժապաւէն, ւինաց

s.

hem, border of a garment, trimming;
purl (of lace);
furbelow;
riband, string;
ferret;
galloon;
lace.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«զգեստի եզերքի կարը, երիզո» Յոբ. լ. 18. դրուած է գրծ. ժապաւինեաւ Ել, լթ. 30 (որ ենթադրում է ուղղական ժապաւի-նի ձևը?)-որից ժապաւինել «եզերքը ժա-պաւէն կարել» Բուզ. «ակունքի եզերքը ոսկի քաշել» Ել. լթ. 6։

ՆՀԲ մեկնում է «ծոպ յապաւէն ծայ-րից»։ Հիւնք. ապաւէն բառից։

NBHL (4)

Եւ արարին նուէր սրբութեան յոսկւոյ սրբոյ, եւ զթիթեղն ոսկի եդին առ կապուտակեայ ժապավինեաւն, զի կայցէ ի խուրին ի վերոյ կողմանէ. (Ել. ՟Լ՟Թ. 30։)

Իբրեւ զժապաւէն պատմուճանի իմոյ շուրջ կալաւ զիս. (Յոբ. ՟Լ. 18։)

Լոյսն արեգական սակաւիկ իբրեւ ժապաւէն երեւի շուրջ գլխավարաւն.. . լոյսն արեգական (ի բոլորական խաւարման իւրում) իբրեւ ժապաւէն երեւեցաւ շուրջ զլուսնաւ. (Շիր.։)

λῶμα fimbria, margo περιστόμιον orificium Որպէս թէ ծոպ յապաւեն ծայրից. Անկուծ նեղ՝ ածեալ զսպառուածովք հանդերձից՝ ի ստորոտս եւ յօձիս, որպէս եւ ի ծնօտս կամ յեզերս այլոց իրաց.


Ժապաւինեմ, եցի

va.

to hem, to border, to trim;
to lace, to ornament with lace or ribands.

· Calfa

NBHL (5)

Ժապաւէն ածել շուրջ զզգեստու. վերջաւորօք պատել.

Ժապաւինեալս նարօտօք ագանէր։ Ագանէր նա ղամղայեալս եւ ժապաւինեալս. (Բուզ. ՟Զ. 2. 14։)

Զոսկի թիթեղն ի խոյրն ժապաւինեալ. (Նախ. ել.։)

Գործեաց զերկուսին ականսն զմրուխտս ժապաւինեալս եւ ընդելուզեալս ոսկով. (Ել. ՟Լ՟Թ. 6։)

Կամ Զեզերս ականց ոսկւով դրուագել, կամ իբր ճարմանդով զօդել. πορπάζω, πορπάω fibula subnecto, fibulo


Ժառայծ

s.

chamois, wild goat of the Alps.

· Calfa


Ժառանգ, աց

s.

heir, successor;
owner, possessor;
beneficed clergyman;
cf. Ժառանգութիւն;
արժանաւոր — հայրենականացն առաքինութեանց, worthy inheritor of his fathers virtues.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «այն անձը՝ որին է ընկ-նում մէկի հարստութիւնը» ՍԳր. «ժառանգու-թիւն» Սեբեր. «եկեղեցական, կղեր» Շնորհ. թղթ. որից ժառանգել ՍԳր. Ագաթ. ժառան-գեցուցանել ՍԳր. Ագաթ. ժառանգութիւն ՍԳր. ժառանգակից ՍԳր. ժառանգաւոր «ժա-ռանգ» ՍԳր. Ագաթ. «կղերիկոս, կրօնաւոր» Յճխ. Յհ. կթ. (ըստ յն. ϰληρος «վիճակ, ժա-ռանգութիւն, իւրաքանչիւր եկեղեցու բաժին ընկած տեղը, եկեղեցականութիւն»). անժա-ռանգ Եւս. քր. Ոսկ. ես. թագաժառանգ Նար. Տօնակ. գեհենաժառանգ Անան. եկեղ. երկ-նաժառանգ Նար. Մծբ. ժառանգական, ժա-ռանգականութիւն (նոր բառեր)։

Հիւնք. առևանգել բառից։ Patrubá-ny ՀԱ 1908, 213 հնխ. g'hēi «դատարկ

լինել»+հյ. անգանիլ։ Pictet, բ. տպ. ժ. 114 սանս. hārin «առնող», ւտ. heradirem «ժառանգութիւն», յն. χήρα «ծնողազուրկ, այրի» ևն բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Գոր. Երև. Մշ. ժառանգ, Ջղ. Սչ. ժառանգ՝, Ալշ. Ախց. Կր. Սեբ. ժառանք, Ագլ. Ղրբ. Մկ. Սլմ. dmռmնգ՝, Ոզմ. ժmռանգ', Ննխ. ժառանքէլ։

NBHL (15)

Եթէ որդի, ապա եւ ժառանգ. (Հռ. ՟Ը. 17։)

Խօսեցաւ ընդ մեզ որդւովն, զոր եդ ժառանգ ամենայնի. (Եբր. ՟Ա. 2։)

Սա է ժառանգն, եկա՛յք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանութիւն սորա. (Մտթ. ՟Ի՟Ա. 38։)

Տաց զագարակս նոցա օտար ժառանգանաց. (Երեմ. ՟Ը. 10։)

Իւրովք հարազատ ժառանգօք ընկալեալ զզարմանալի ծածկոյթ թաղմանն. (Պիտ.։)

երանի քեզ սիմոն ժառանգ յոնանու. (Նար. առաք.։)

Լայնաբար ասի.

Արժանաւոր ժառանգ հյրենականացն առաքինութեանց. (Խոր. ՟Ա. 3։)

Ժառանգ էիք արքայութեան, արդ անձամբ զանձինս արարէք ժառանգ գեհենին. (Եղիշ. ՟Գ։)

κληρονόμος haeres. որ եւ ԺԱՌԱՆԳԱԿԱԼ, ԺԱՌԱՆԳԱՒՈՐ. Օրինաւոր որդի, կամ որդեգիր, որում անկ են ինչք ծնողին.

Յորոց տիրեցայ ժառանգս մահու. (Նար. ՟Լ՟Ը։)

Միայն կրտսերն՝ զհրամանն արար, եւ զտէրութեան ժառանգն էառ. (Կրպտ. ոտ.։)

Բաժին ժառանգութեան իմոյ.. . բաւանդակ զօրութիւն բաժին եւ ժառանգ կոչեսցի. (Սեբեր. ՟Է։)

ԺԱՌԱՆԳ. յեկեղեցական կարգի՝ Վիճակաւոր. Ժառանգաւոր. կղերիկոս.

Լինել քահանայս եւ ժառանգս եկեղեցւոյ. (Շ. թղթ.։)


Ժառանգակալ, ի, աց

s.

cf. Ժառանգ.

· Calfa

NBHL (4)

cf. ԺԱՌԱՆԳ. ա. գ. κληρονόμος haeres

Բարձցուք զժառանգակալն քո. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 7։)

Եղիցի այնուհետեւ յառաջանալ ընդ տնարար շինութեան եւ հարազատաբար ժառանգակալացն փոխանորդութեան. (Պիտ.։)

Րահաբ.. . հայրենի տամբ եւ ընտանեօք եղեւ ժառանգակալյիսրայէլ. (Մծբ. ՟Ժ՟Ե։)


Ժառանգական, ի, աց

adj.

hereditary.

· Calfa


Ժառանգակից, կցի, կցաց

s.

coheir, coheiress, joint-heir, or heiress.

· Calfa

NBHL (7)

συγκληρονόμος cohaeres. Կցորդ ժառանգին եւ ժառանգութեան.

Ժառանգք աստուծոյ, եւ ժառանգակիցք քրիստոսի. (Հռ. ՟Ը. 17։)

Սահակաւ եւ յակոբաւ հանդերձ ժառնգակցօք նոցին աւետեացն ի քիստս յիսուս. (Եփես. ՟Գ. 6։)

Իբրեւ տկար անօթոյ առնիցեն պատիւ կանանց, եւ իբրեւ ժառանգակցաց շնորհացն կենաց. (՟Ա. Պետր. ՟Գ. 7։)

որդեգրութեան անջինջ գրեցաւ կտակ՝ անպատմելի արեամբ իսկ նորուն ժառանգակցի որդւոյն աստուծոյ. (Անյաղթ բարձր.։)

Յայգւոջն՝ որ զժառանգն սպանին (զքրիստոս), անդ եւ զժառնգակիցն (զյակոբոս). (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Ժառանգակից լինել եղբայրութեամբ հաւատացելոց. (Շ. բարձր.։)


Ժառանգակցութիւն, ութեան

s.

coinheriting, sharing in inheritance.

· Calfa

NBHL (3)

Յորդեգրութիւն հօրն երկնաւորի, եւ ի ժառանգականութիւն քրիստոսի աստուծոյ. (Շ. թղթ.։)

Ծնանել յորդեդրութիւն հօրդ երկնաւորի ի քում ժառանգակցութիւն. (Մաշտ.։)

συγκληρονομία, συγκλήρωσις cohaereditas, communio, societas լինել ժառանգակից. կցորդութիւն ի ժառանգականութեան.


Ժառանգատու

s. adj.

patron of living, advowe;
that presents a living, that gives an ecclesiastical benefice.

· Calfa

NBHL (2)

Զտաճարն, զքահանայապետն, զժառանգատուն, ըզժառանգաւորն. (Ածաբ. յար.։)

κληροδότης qui per sortem dat, distributor haereditatis Տուօղ ժառանգութեան. որ տայ ինչ կտակաւ.


Ժառանգատուութիւն, ութեան

s.

advowson, patronage.

· Calfa


Ժառանգաւոր, աց

s.

heir;
possessor;
beneficed clergyman, incumbent.

· Calfa

NBHL (14)

ԺԱՌԱՆԳԱՒՈՐ. κληρικός clericus Կղերիկոս. այսինքն վիճակաւոր. պաշտօնեայ եկեղեցւոյ. եկեղեցականի դպրաց մինչեւ ցերիցունս.

Պանծանացն ժառանգաւոր. (Նար. ՟Ի՟Դ։)

Խօսել ումեք բան մի հերկրի գանձուցն ժառանգաւորի. (Դատ. ՟Ժ՟Ը. 7։)

Ցուցանել ժառանգաւորաց աւետեացն զհաստատու ի խորհրդացն իւրոց։ Հաւատոցն արդարութեան եղեւ ժառանգաւոր. (Եբր. ՟Զ. 7։)

Զի արդարացեալք շնորհօքն՝ եղիցուք ժառանգաւորք յուսով կենացն յաւիտենականաց. (Տիտ. ՟Գ. 7։)

Որ են մեծատունք հաւատովք, եւ ժառանգաւորք արքայութեան. (Յկ. ՟Բ. 5։)

Ի մարդկան կտակս ոմանք դրեալ լինին Ժառանգաւորք։ Է մեզ ստացուածք բազում, եւ առատ մեծութիւն. իսկ ժառանգաւոր ոչ ոք երեւի. (Փիլ.։)

Առնէր կտակագիր որդւոց իւրոց ժառանգաւորաց թագաւորութեան. (Սոկր.։)

նմանութեամբ ասի.

Փութալ հասանել բարեաց գործոցն լինել ժառանգաւոր. (Ագաթ.։)

κληρονόμος haeres Ժառանգ ունօղ ժառանգութեան կամ իրաւանց նորա. որ ունի ժառանգել. ժառանգորդ. եւ Ստացօղ.

Խրատէ քահանայապետօք եւ ժառանգաւորօք եկեղեցւոյ. (Յճխ.։)

Եգիպտոսն սուրբ հանդերձ այլ եւս ժառանգաւորօք եկեղեցւոյն։ Սարկաւագ մի ի ժառանգաւորս եկեղեցւոյն. (Յհ. կթ.։)

Իքահանայսն, եւ ի ժառանգաւորսն. (Լմբ. սղ.։)


Ժառանգաւորութիւն, ութեան

s.

ecclesiastical benefice, living.

· Calfa

NBHL (6)

Զորդեգրութեանն աստուծոյ անուն ժառանգել յետ ելանելոյ ի ջրոյ անտի.. . յղութեանն եւ ծննդեանն եւ ժառանգաւորութեանն. (Յհ. իմ. ատ.։)

Ուսաք զառաջադրեալ խորհուրդս՝ ոչ ունելոյ զհոգեւոր իշխանութեան ժառանգաւորութիւն. (Լմբ. պտրգ.։)

ԺԱՌԱՆԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ. որպէս կղերիկոսութիւն. clericatus. որ է վիճակաւորութիւն եկեղեցւոյ՝ մանաւանդ ի սուրբ աստիճանս.

Որք ի ժառանգաւորութիւն անցանեն՝ չեւ ամուսնացեալք. (Կանոն.։)

Տուն ահարոնի կոչէ զվիճակեալս ի պատիւ ժառանգաւորութեան եկեղեցւոյ. (Լմբ. սղ.։)

κληρονόμημα haereditas, possessio Մտանելն ի ժառանգութիւն. գոլն ժառանգաւոր իրաւամբք ծննդեան, կամ յաջողութեան.


Ժառանգեմ, եցի

va.

to inherit, to succeed to, to take possession of, to seize;
— զոք, to inherit from;
— զսիրտ, to gain the affections;
— զառաքինութիւնս՝ զփառս նախնեաց, to inherit the virtues, the glory of one's ancestors;
— զանուն զպարծանս, to acquire a glorious or renowned name, glory;
— զամօթ, to be overwhelmed with shame.

· Calfa

NBHL (9)

κληρονομέω, κατακληρονομέω haereditatem adeo, possideo Ստանալ զինչ որպէս ժառանգ հարազատ. մտանել ի ժառանգութիւն հայրենի. եւ լայնաբար, ի ձեռս բերել եւ վայելել զիմն հաստատութեամբ որպէս ժառանգութիւն յաւէժ.

Ընդոծինն իմ ժառանգեսցէ զիս։ Ո՛չ ժառանգեսցէ զքեզ դա, այլ որ ելանէն ի քէն՝ նա ժառանգեսցէ զքեզ։ Մի՛ ժառանգեսցէ որդի աղախնոյդ ընդ որդւոյ իմում իսահակայ։ Ժառանգեսցէ զաւակ քո զքաղաքս հակառակորդաց իւրոց։ Անցանէքընդ յորդանան՝ ժառանգել զերկիրն. եւ ժառանգեսջիք զնա։ Եկայք օրհնեալք, ժառանգեցէ՛ք զպատրաստեալ ձեզ զարքայութիւն ի սկզբանէ աշխարհի։ Զի զորհնութիւն ժառանգեցէք։ Ժառանգեցէ՛ք զանուն յաւիտենից։ Ժառանգեաց զաթոռ թագաւորութեան յաւիտենից։ Բայց ի կատարած զամօթ դաւոյն ժառանգէր. եւ այլն։

Որ զհայրենեանն յաջորդեալ ժառանգիցէ իշխանութիւն. (Պիտ.։)

եթէ չիցէ որդի, դուստրն ժառանգիցէ. (Մխ. դտ.։)

պարծանս անձանց ժառանգեցաք. (Եղիշ. ՟Է։)

Զեղբայրութեան խնամսն ժառանգէք. (Սարգ. ՟ա. պ. ՟Զ։)

զի մի՛ զկայենին ժառանգեսցեն զպատիժն. (Նեղոս.։)

Ընդ որում միաբանեալ ժառանգեցին զամբարշտութիւն. (Ագաթ.)

տանջանօք զմահուն ժառանգեսցէ պատուհաս. (Պիտ.։)


Ժառանգեցուցանեմ, ուցի

va.

to make heir, to cause to inherit or possess;
անուն պանծանաց անձին —, to achieve great renown;
կորուստ —, to cause to perish.

· Calfa

NBHL (8)

Սոքա են զորս ժառանգեցոյց մովսէս։ Ժառանգեցուցանիցեն ձեզ զերկիրն։ Ընդէ՞ր ժառանգեցուցեր մեզ մի ժառանգութիւն։ Ի վաստակս ժողովրդոց ժառանգեցոյց զիոսա.եւ այլն։

Իշխան է կենօքն ժառանգեցուցանել զնոսա. (Մխ. դտ.։)

Զիւր թագաւորութիւնն նոցա խոստովանայ ոչ տալ միայն, այլ եւ ժառանգեցուցանել. այս ինքն սեպհական նոցա առնել, որպէս եւ իւրն է սեպհական. (Խոսր.։)

Աւազակին զդրախտն ժառանգեցուցաներ։ զաւազակն ի դրախտն ժառանգեցուցաներ. (Շար.։ ՃՃ.։)

Զկեանս յաւիտենականս ժառանգեցուցանեմ նմա. (Ագաթ.։)

κατακληρονομέω, κληροδοτέω haeredem facio, sorte distribuo Տալ ժառանգել. մուծանել ի ժառանգութիւն. ժառանգ եւ տէր կացուցանել. վիճակեցուցանել. սեպհականել.

Օրհնութիւնս հոգեւորս մեզ ժառանգեցոյց. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Քան զամենայն աղէտս զհիքագոյնն ժառանգեցուցանէ կորուստ։ Անուն պանծանաց յաւիտեան իւրումն ժառանգեցուցանէր անձին. (Պիտ.։)


Ժառանգիչ, չի, չաց

s.

he who inherits.

· Calfa

NBHL (4)

Ժառանգող, ժառանգ տիրապէս, ստացօղ եւ տէր.

Ժառանգիչ ամենայն արարածոց. (Ագաթ.։)

Խափանեալ է իգացն ժառանգութիւն՝ ցորչափ կայ արու ժառանգիչ. (Մխ. դտ.։ Եւ իբր Վայելօղ.)

Ժառանգիչք դարմանոց նորա եւ խնամոց. (Յճխ. ՟Է։)


Ժառանգորգ, աց

s.

heir, heiress;
անմահից կենաց լինել —, to inherit eternal life;
հայրենի առաքինութեան լինել —, to inherit or possess the paternal virtues.

· Calfa


Ժառանգութիւն, ութեան

s.

inheritance, heritage, patrimony, succession;
seizure, possession;
diocese;
ecclesiastical state, the clergy;
— թողուլ որդւոյ, to leave an inheritance to one's son;
մերժել՝ հատանել ի ժառանգութենէ, to disinherit, to deprive of inheritance, to cut off with a shilling;
առնուլ զիմն ի —, to have in inheritance;
ի — ընձեռել զոք, to place one in the church or ecclesiastical career;
ժառանգութեամբ, or ըստ իրաւանց ժառանգութեան, hereditarily, by inheritance.

· Calfa

NBHL (20)

κληρονομία, κληροδοσία, κλῆρος haereditas, sors Ինչք ժառանգելիք եւ ժառանգեալք. մասն եւ վիճակ ժառանգաց եւ ժառանգողաց.

որպէս հայր՝ որ թողուցու զժառանգութիւն որդւոց իւրոց։ Այր ոք եթէ մեռանիցի, եւ ուստր ոչ գուցէ նորա, տաջիք ժառանգութիւն իւր դըստեր իւրում.եւ այլն։

Թէ թողու մարդ ումեք ժառանգութիւն կտակաւ. (Մխ. դտ.։)

Բազումք են ի ժամանակիս կրօնաւորաց, որ յաշխարհի առանց ժառանգութեան էին. եւ յորժամ զձեւ կրօնաւորութեն ընկալան, տեարք եղեն ի վանորայս բազում ժառանգութեան. (Շ. թղթ.։)

Ժառանգութիւն ի վերայ սեպհական ստացուածոց ասի. ըստ որում որդի զհօր ստացուածս ժառանգէ, կամ եղբայր զեղբօր։ Է՛ ժառանգութիւն եւ այն, զոր արծաթով ոք ստանայ. (Սկեւռ. ես.։)

Որք զրկեալի հայրենական ժառանգութեան լինին տարագիր. (Պիտ.։)

Տաց քեզ եւ զաւակի քում զամենայն երկիրդ քանանացւոց ի ժառանգութիւն յաւիտենական։ Տուք մեզ ժառանգութիւն ի մէջ եղբարց հօր մերոյ։ Մեզ տուեալ է երկիրն ի ժառանգութիւն։ Աւերակք յավիտենից եղեն ի ժառանգութիւն մեզ։ Ոչ եղիցի նոցա ժառանգութիւն, զի ես եմ նոցա ժառանգութիւն։ Ժառանգութիւն ղեւտացւոցն։ հրեշտակ տեառն սատակեսցէյաւիտեան ժառանգութիւնս իսրայէլի, եւ այլն։ Ընդարձակեա մեզ զժառանգութիւն, զի նեղ է քանզի բազմացաք յոյժ. (Խոր. ՟Բ. 48։)

Բնակեցան իւրաքանչիւր ոք ի ժառանգութիւնս իւրեանց. (Յհ. կթ.։)

Ի ժառանգութեան սեմայ մինչեւ ի ծագս հւսիսոյ տանն յաբեթի հետիոտս ընթացեալ. (Լմբ. ատ.։)

ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ. որպէս Ժառանգելն. ստացումն, վայելք.

Էած էմոյծ զմեզ ի ժառանգութիւն աստուածութեան իւրոյ. (Յճխ. ՟Բ։)

Զհարկաւոր կերակրանացն պէտս չափաւորաւն սահմանել ժառանգութիւն. (Պիտ.։)

Զերկնիցթագաւորութիւն առնուլ ի ժառանգութիւն. (Սարգ. յկ. ՟Է։)

կամ վիճակ, թեմ, ժողովուրդ ՟Ը հոգեւոր իշխանութեամբ.

Ժառանգութիւն իմ իսրայէլ. (Ես. ՟Ժ՟Թ. 25։ Քաւիչ լեր ժառանգութեան քում. Եսթ. ՟Ժ՟Գ. 17։)

Մի՛ զօշաքաղութեամբ, այլ յոժարութեամբ. մի իբրեւ տիրելով ժառանգութեան, այլ լինել օրինակ հօտին. (Ոսկ. լս.։)

ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ. κλῆρος clerus, clericatus. Ժառանգաւորութիւն. վիճակ եւ աստիճան եկեղեցական.

Բացատրութիւն տայ վիճակելոցն յաստիճան ժառանգութեան. (Լմբ. էր ընդ եղբ.։)

Ծառայս ի ժառանգութիւն ընձեռել առանց կամաց տերանցն ոչ հրամայեմք. (Մխ. դտ.։)

ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ. κατάσχεσις possessio. կալուած. երկիր բնակութեան. ստացուած սեպհական.


Ժարգոն

s. chem. zircon, jargoon

· Calfa


Ժարգոնիոն

s. chem. zirconium.

· Calfa


Ժեռաւոր

cf. Ժայռաւոր.

· Calfa

NBHL (3)

ԺԵՌԱՒՈՐ կամ ԺԵՌԱՒՈՐԻ. Նոյն ընդ Ժայռաւոր, որպէս ատամնաւոր ազգ խնկոց.

Գոհար հալուէից չորս. ինտրէ, սանգրատարազ, (գուցէ սանդրատարազ), ժեռաւոր, ծակոտկէն. (Խոր. աշխարհ.։)

Զչորս ազգ խունկն ասէ, որ խառնեալ աղային ի սպաս խորանին. կնդրուկ, քաղբան ծակոտկէն, ժեռաւորի. (Լծ. նար.։)


Ժժան

s.

inflammable matter.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(գրուած նաև ժըժան) «վառելիք, խռիւ» Ատող. գ. 22։

= Պհլ. *žāzān կամ պրս. [arabic word] žaž̌ān, որ [arabic word] žāz «գազ, փուշ» բառի յոգնակին է։ Տե՛ս և ժաժ։-Աճ.

Նորայր, Բառաքնն. էջ 66 դրաւ ժաժ բառից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Վն. ժժան, Մկ. ժժmն «գի-սախռիւ (մազեր). թափած-թափթփած բա-ներ, խռիւ ևն», Ոզմ. Վն. ժժվանք՝ «խառ-նուած թափթփած թել ու դերձան, խռիւ», ո-րից ժժնել «խճճել, խառնակել», ժժնիլ, ժըժ-նուիլ «խառնակուիլ», ժժնուկ «խճճուած, խառնաև»։

NBHL (2)

ԺԺԱՆ կամ ԺԸԺԱՆ. նիւթ այրելի. լուցկիք հրոյ. որպէս խռիւ.

Ցօղուն եւ ժըժան պատեալ զնովաւ՝ հրով տոչորեցին. (Ասող. ՟Գ. 22։)


Ժժմակ

s.

animalcule, insect, worm;
shell, shell-fish;
buzzing, humming, buzz;
cf. Ճպուռն.

· Calfa

NBHL (1)

ԺԺՄԱԿ որ եւ ԺԻԺՄԱԿ, ԺԺՄՈՒՆՔ, ԺԻԺՄՈՒՆՔ. որպէս թէ խժաձայն ճճի. զեռուն սողուն՝ ազգի ազգի, ցամաքային եւ ջրային, եւ Խլաձայն հնչիւնք նոցա. ճիճի, եւ ժըժ մըժ խժըլտոց։ Հ. յայսմաւ.։


Ժիժմակ

cf. Ժժմակ.

· Calfa

NBHL (3)

Ի նոցա տունս դժուարահայեաց ժիժմակն սողեալ մտանէր. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Ցուրտն սատակէ զամենայն ժիժմակն՝ զոր բորբոս երկրի ծնաւ. (Ոսկիփոր.։)

Սողունք ժիժմակք խորհրդոց. (Վրդն. սղ.։)


Ժիժմանք

s.

cf. Ժժմակ.

· Calfa

NBHL (1)

Որպէս Ժժմանք.


Ժիպակ

cf. Սնդիկ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «սնղիկ» Վրդն. պտմ. էջ 4, դան. գ. էջ 249. Ոսկիփ. Մխ. այրիվ. էջ 10. Առաք. լծ. սահմ. 555, որ և զիպակ էֆիմ. 253 (երկիցս)։

= Արաբ. [arabic word] zībaq «սնդիկ», որ փոխա-եեալ է պրս. [arabic word] zīva կամ [arabic word] ǰǰiva հո-մանեչից. սրանցից են փոխառեալ նաև թրք. ǰiva, ասոր. [syriac word] zibaq, քրդ. zive, ǰuvə cibak', բուլգ. živak, ալբան. žive, սերբ. živa, հֆրանս. zaibac, zaibach ևն հոմանիշ-ները։-Հիւբշ. 267։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Lag. Btrg. bktr. Lex. 8։

ԳՒՌ (dialectal) Մկ. Ջղ. ժիպակ, Մշ. ժիբագ. Ալշ. ժիվա (նոր փոխառութիւն) «սնդիկ». թուի թէ նոյն է ժիպակ Վն. «դեղնած, հիւանդոտ (մարդ)»։

NBHL (3)

Նոյն ընդ ռմկ. ժիվա, ճիվա, այն է Սնդիկ. որ եւ ԱՐԾԱԹ ԿԵՆԴԱՆԻ ասի.

Ժիպակն եւ ծըծումբն խառնեալ կան ի հող։ ծծումբն եւ ժիպակն առնեն հլայեակ, որ է լնդած ժիպակ. (Ոսկիփոր.։)

Արուեստն աստուծոյ, որ է բնութիւն, ժիպակով եւ ծծումբով գործէ ակն։ Զոսկիս եւ զայլսն զոր գործէ բնութիւնն ծծմբով եւ ժիպակաւ. (Վրդն. դան. եւ Վրդն. պտմ.։)