Definitions containing the research արօր : 117 results

Մուռ

cf. Լուռ մուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։


Մար, ու

s.

metretes or amphora (a liquid measure, the Roman about seven, the Attic about ten gallons).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, անդ, որ երկարօրէն խօսում է բառիս վրայ և կցում յն. և պոնտ. ձևերին։ ՆՀԲ պոնտ. μάρις և եբր. մօր «չափ»։ Lag. Gesam. Abhd. 197 նոյնպէս պրս. և պոնտ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 98 սանս. matrā, յն. μετρον, հսլ. мърa «չափ» և պոնտ. μάρης։ -Հիւնք. մառան բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] mar «յի-սուն»։


Մար, ի, աց

s.

s. adj. Mede;
Median;
lord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, անդ, որ երկարօրէն խօսում է բառիս վրայ և կցում յն. և պոնտ. ձևերին։ ՆՀԲ պոնտ. μάρις և եբր. մօր «չափ»։ Lag. Gesam. Abhd. 197 նոյնպէս պրս. և պոնտ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 98 սանս. matrā, յն. μετρον, հսլ. мърa «չափ» և պոնտ. μάρης։ -Հիւնք. մառան բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] mar «յի-սուն»։


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.


Հանդարտ, ից

adj. adv.

peaceable, quiet, calm, tranquil, mild;
moderate, staid, sedate, grave, sober;
—, —ս, gently, softly, mildly, tranquilly, slowly;
— լինել, կալ, to remain quiet or tranquil;
— լինել, to have patience, to be patient.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. հանդ'արտ, անդ'արտ, Կր. հան-տարտ. Երև. Տփ. հանդարդ (Տփ. նշանա-կում է նաև «գաղջ»), Սչ. հանդ'արդ, Ննխ. Պլ. Սեբ. հանթարդ, Ագլ. հm՛նդmոտ, Տիգ. հmնթmրդ, Ոզմ. հանդ'mրց։-Տարօրինակ է Մշ. აանդընդել «հանդարտիլ», որի համա-պատասխանը՝ Ալշ. յանդըդել «գետնի տակ անցնիլ, կորչիլ» ցոյց է տալիս, որ բառը ծագում է անդունդ (>Ալշ. յանդուդ) ձևից և յետոյ Մշոյ բարբառում փոխել է իր նշա-նակութիւնը։


Կրկին, կնոյ, ով

adj. adv.

double, doubled, iterated;
doubly, two-fold, twice, as much again;
— անգամ, afresh, again, anew;
— եւ —, repeatedly, many times;
— մեծ, twice greater;
— թուով, two;
— գոչել՝ կարդալ, to encore, to demand the repetition.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «երկու անգամ, երկրորդ անգամ, դարձեալ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. յհ. որից կրկնել ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. յհ. բ. 18. կրկնաբուղխ Եւագր. կրկնապարիսպ Եւագր. կրկնարօր Սեբեր. կրկնաւոր Կորիւն կրկնակի «կրկին անգամ, երկիցս» Յես. ե 2 Ոսկ. ես. «վերարկու» Կոչ. կրկնոց «վե-րարկու» ՍԳր. (հմմտ. յն. διτλοίς «man-teau qu'on met en double»). կրկնոցակ «խեղճ վերարկու» Կոչ. 258. կրկնուած Ոսկ. ես. կրկնամեռ Յուդ. 12. բազմակրկին Ա-սող. չորեքկրկին Լմբ. պտրգ. կրկնակօշիկ, կրկնամկրտութիւն, կրկնապակի, կրկնատա-տուաստ, կրկնատոմար, կրկներևոյթ (նոր բառեր)։


Կանդրիւ

s.

large wooden collar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. կանդրիվ, Ախք. կանռիվ կեչի կամ հացի ծառի փայտէ շինուած ջ ձևով օղակ՝ որ արօրի ծայրն են անցկաց-նում և նրա վրայից փոկով արօրը լուծին են միացնում». նոյնը նաև կանդրև Բբ. Ղրբ. կանդրիկ Վն. կանդրիւ Բլ. Խտջ. կանրեղ Բիւթ. կոնդակ Ղզ. Երև. Ղրբ.։


Ջոկ, ոց, ից

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ռ հլ» «խումբ» Վեցօր. 140. Ոսկ. մ. գ. 8 և յհ. ա. 27. Եւս. քր. Կիւրղ. ծն, «տոհմ, ցեղ» Ուռհ. 109. որից ջոկապան «երամակի պահապան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մեծոփ. 122. «Սուր ի ձեռին արիք և անարիք և ջո-կապանք մտանէին ի մայրիսն և ի ծերպս և ի ծակս վիմաց», ջոկատ «փոքր խումբ» Խոր. ջոկարան Նար. ջոկադրել Արծր. ջոկել «բաժանել, անջատել» Օրբել. հրտր. Էմինի, էջ 58. Յայսմ. Գնձ. «զանազանել, տարբե-րել» Անկ. գիրք հին կտ. 321. մարտիրոսա-ջոկ Օրբել. երկջոկիլ «երկու խմբի բաժան-ուիլ» ԱԲ. անջոկական «անզանազանելի» (նորագիւտ բառ) Ժմ. 960. սրովբէաջոկ Գնձ. ջոկամանել «իրար հետ կապել» ԱԲ և Բառ. երեմ. 275. ջոկաման «բաղհիւսական շաղ-կապ» ԱԲ (բայց տարօրինակ կերպով Բառ. երեմ. էջ 275 մեկնում է «սնաբան»)։


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վարձք, փոխարէն հատուցում» Ոսկ. ես. Եւագր. «վերջ, ծայր, լրումն» Փիլ. խոսր. Բրս. թղթ. և մրկ. որից վճարել «կա-տարել, գործադրել, վերջացնել. 2. վախճա-նիլ, կեանքը վերջանալ. 3. պարտքը տալ, հատուցանել. 4. արգիլել, վճիռ տալ» ՍԳր. Եզն. Եւս. քր. «բաժանել, բաժանուիլ, մէկդի կենալ» Ոսկ. յհ. Կիւրղ. ղկ. «ազատել, փըր-ևել» Տիմոթ. կուզ. 272. վճարանք Եփր. հռ. վճարումն Փիլ. այլաբ. Եղիշ. դիւրավնար Մանդ. պարտավճար Յհ. կթ. անվճար Պիտ. փիլ. գրուած է վինար Մխ. բժշ. 40. վճառել Վրդ. առ. 126-7. նոր բառեր են վճարօր, ամսավճար, վճարագիր։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. հյ. հատուցա-նել և գւռ. հատնիլ «պարտքը վճարել, սպա-ռիլ, մեռնիլ, սատկիլ», լտ. solvo «լուծել, ազատել, ճեղքել, բաժանել, արձակել, մեռ-ցընել, պարտքը վճարել, վերջացնել» ևն։


Տաղ, ից

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Scheftelowitz BВ 29 (1905), 27 սխալմամբ հայերէն բառ կարծելով և կարդալով tat փոխանակ daγ, իբր բնիկ հայ կցում է լտ. dolare, յն. δαιδάλλω «ճարտարօրէն շինել», δέλτος


Ստահակ, աց

adj.

wrongheaded, headstrong, petulant, insubordinate, undisciplined;
impertinent, insolent;
knavish, rascally, roguish;
—ս իմանալ, to rebel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «անառակ, խեռ, ոմռոստ» Ա. թես. ե. 14. Ոսկ. ա. թես. և ես. և մտթ. որից ստահակս «ստահակութեամբ» Բ. թես. գ. 6. ստահակել «ըմբոստանալ» ՍԳր. Ոսկ. մ ա. 20. ստահակեցուզիչ Ոսկ. մ. ա. 17. ստահակութիւն Բ. թես. գ. 11, բ. մկ. թ. 3 ևն։-Տարօրինակ ձև և գործածութիւն ունի ստահականութիւն «օդի անբարեխառնա-թիւն» Տաթև. ամ. 66 ա. (Արտաքին օդոց բարեսնունդն՝ առողջութիւն առնէ և ստահա-կանութիւնն հիւանդութիւն)։


Դարբին, բնաց

s.

forger;
brasier;
lock-smith;
ironmonger.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հնխ. dhabhro-նախաձևից՝ -ին մաս-նիկով, հմմա. լտ. faber «վարպետ, արհես-տաւոր (երկաթագործ, պղնձագործ, հիւսն, քարտաշ ևն)», իբր ած. «արուեստաւոր կեր-պով, վարպետօրէն, արուեստաևեռա». fabrē Քճարտարօրէն, վարպետ կերպով», fabrica «արուեստ, արհեստ, գործատուն, արհեստա-նոց», fabrire «պատրաստել, յօրինել», fab-ricare «գործել, շինել, ձևակեր պել». գոթ. ga-daban «յարմարիլ, պատշաճիլ, յարմա-րեցնել», ga-dōbs «պատշաճ, յարմար». հիսլ. dafna «ուժով, ամուր դառնալ», անգսք. ge-dafan «պատշաճ», ge-daeftan «կարգա-ւորել», լիթ. dabinú «ղարդարել», darbi-niñks « մշակ, գործաւոր», daba «կերպ, ե-ղանակ, յատկութիւն», dabšnus «գեղեցիկ», հոլ. doba «յարմարոթիւն». udobinū «դիւ-րին», dobru «գեղեցիկ, լաւ», podobati «պատշաճիլ», dobli «ուժով», ná-do «պէտք է». չեխ. dobry «քաջ» ևն։ Բոլորի պարզ արմատն է հնխ. dhabh-«յօրինել, գեղեցիկ կերպով յարմարել» (Walde, 264, Berneker, 203-5, Trautmann, 42-3, Pokorny, 1, 824, Ernout-Meillet, 305)։-Հիւբշ. 438.


Փարփառ

adj.

bright-eyed, mild-looking.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կալ փարփռիլ (գաւառը անյայտ) «փայլիլ» (Արօր 1910, ❇ 2, էջ 14)։


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Բնիկ հայ բառ, որի նախաձևը (գոնէ նախաձայնի կողմից) անստոյգ է. ցեղա-կիցներն են ստնս. çákha-, պրս. [arabic word] ︎ sax լիթ. šaká, հսլ. sakù, կիմր cainc, միռլ. gēc, նիռլ. gēag «ճիւղ, ոստ», լիթ, šaknis, հպրուս. sagnis, լեթթ. sakne «արմատ», գոթ. hōha. «արօր» և թերևս հսլ. soxa, բուլգ. sochá, ռուս. coxá «ձող, փայտ, արօր» (Pokorny 1, 335, Trautmann 297)։ Սրանց նախաձևը դրւում է k'ak, որ և ունի իր ռըն-գային ձևը՝ k'ank. հայերէնի համար Bar-tbolomae Stud. 2, 41 ենթադրում է հնխ. k'hakhā, Meillet MSL 8, 294 ի 9. 323 ձան ենթադրում է երկու ձև, որոնցից մէկը ներ-կայացնում են հայն ու պարսիկը, իսկ միւսը սանսկրիտը. վերջապէս Petersson, Ar. u. Arm Stud. 98 հայերէնի նախաձևը դնում է հնխ. sk'ə-kho.-Հիւբշ. 499։


Օրինակ, աց

s. gr. prep. adv.

example, model, exemplar, original;
transcript, copy;
idea, shadow, image;
drawing, design, plan, project, representation;
form, manner, way, sort, figure;
sample, pattern, specimen;
paradigm;
as, in imitation of, after the fashion of, by way of, like...;
զայս —, զայս ձեւ օրինակի, զ— զայս, ըստ սմին օրինակի, — զայս, պէս զայս —, in this manner or way, thus, so;
զայն —, զնոյն —, ըստ նմին օրինակի, in that way, in the same way, likewise;
զոր —, օրինակի աղագաւ, — իմն, for example, for instance;
— իմն, let us say, we will suppose;
ըստ —ի, after the manner of, according to the example of, in imitation of, like;
սովին օրինակաւ, like that, in that way;
աստուածահրաշ օրինակաւ, in a divine way;
որով օրինակալ եւ է or իցէ, in whatever way it may be;
բարի՝ չար՝ քնաղ՝ գեղեցիկ —, good, bad, rare, fine example;
— տալ, to give or set the example;
— առաջի ընծայել, to indicate as an example;
— առնուլ, to take for example or for model, to follow;
— զանձն ընծայեցուցանել, կացուցանել, to shew or set oneself an example of;
—աւ իւրով քաջալերել, to encourage by one's example;
— եկաց թագաւորաց, he was the model of kings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ արև. թրք. ❇ ōrnak, Drnek «պատկեր, նմա-նութիմն, մի բանի նախատիպը, բուն օրի-նակը», օսմ. [arabic word] ︎ Drnek «նախատիպար, օրինակ, նմոյշ», Կազանի թթր. urnak, գւռ. թրք. Կես. Տ. և էնկ. (նաև թրքախօս հայոց ու յունաց բարբառով) örmek «օրի-նակ» (Բիւր. 1898, 712, 789 և 1899, 798), Եւդ. ōrnak (Յոտարձան 328)։ Թուրքերէնի միջոցով են լազ. orneγi, քրդ. էօրնէկ, օրի-նէկ (հմմտ. Յովհ. ժգ. 15 Չըմա քօ մը ժը ոռա էօրնէկ քի տա= Զի օրինակ մի ետու ձեց, Հռովմ. ճ. 14 Աւ օրինէկ քի պու ժէ-ռաչ քօ լը բաշէ տէ պր հաթա=Որ է օրի-նակ հանդերձելոցն), յն. ὄρνέϰι, սեոռ. urnek «օրինակ, նմոյշ»։ (Vámbery, Etym. Wört. էջ 78 թրք. բառը համարելով բուն körnek, ստուգաբանում է gor «տեսնել» ար-մատից. բայց որովհետև թուրքերէնի մէջ տարօրինակ է այսպիսի բառակազմութիւն, միանգամայն և գոյութիւն չունի միւս ալթա-յական ցեղակիցների մէջ, ուստի հաստատա-պէս փոխառեալ է հայերէնից։ Այսպէս է դնում նաև Будaговъ 1, 127։ Բուն թրքա-կան բառն է❇ ulñu (Будaгoвь 1, 155)։-Աւելորդ է խօսիլ Շահինեանի դէմ, որ Բիւր. 1Չ00, 341 թրք. բառը ուզում է դնել ցեղա-կից հայերէնի, մինչդեռ հայերէնը պհլ. փո-խառութիւն է)։


Գոմէզ, գոմիզոյ

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Ջուխտ

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։