glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.
· Calfa
-Բնիկ հայ բառ՝ հնխ. mag'-«շաղախել, մածուցիկ խմոր շինել» արմատից. ցեղա-կիցներն են՝ հսլ. mažo, mazati «օծել, քսել», mazi «օծանելիք, սպեղանի», ռուս. мажу, мааать «օծել, քսել», мазь «սպեղանի», նաև հսլ. և ռուս. маслo «կարագ, իւղ», յն. μαγίς «շաղախուած խմոր, հաց», μαγεύί «հացթուխ», μάγειρος «խոհարար» (բուն նշանակում էր «հաց շաղուող»), μάγμα «չոր սպեղանի», μάϰτρά́ «խմորի տաշտ» (>հյ. մակտրայ), հիռլ. maistre «խնոցի», բրըտ. meza «շաղուել», միռլ. maistir «խնորի հա-րել», կիմր. maedd «կռուիլ, իրար խառ-նուիլ», հսաքս. makō̄n «շինել, կառուցանել» (հմմտ. հյ. տախտակամած), անգսք.. ma-clan, հբգ. mahhōn, գերմ. machen, անգլ. make «անել, շինել», գերմանականից փո-խառութեամբ՝ ֆրանս. maçon «որմնադիր» (նախապէս նշանակում էր «տան համար կաւ ու ցեխ շաղուող»)։ Նոյն արմատի *maq-և *meno-ձևերից են գալիս սանս. máčatē «փշրել», յն. μάσσω «շաղուել», μαϰαρια «ջրով և ալիւրով շինուած մի տեսակ կերա-կուր, խիւս», լտ. mācero «շաղուել. տրորե-լով՝ ճմռելով կակղացնել», maceria «պատ, ցանկապատ», լեթթ. mākt «ճնշել, նեղել», լիթ. minkyti «շաղուել», minksztas «կա-կուղ», հսլ. meknati «կակղիլ», mekukù «կակուղ», maka «ալիւր. 2. չարչարանք». բուլգ. mackam «շաղուել», չեխ. mackati «ճմռել», գերմ. mengen «իրար խառնեւ» ևն (Boisacq 597, Trautmann 173, Pokorny 2. 226-7, Walde 451, Ernout-Meillet 546)։ Հնխ. արմատի բուն նշանակութիւնը լաւա-ռոյն ձևով պահած է հայերէնը, որի ցոյց տուած զանազան առումները գեղեցիկ կեր-պով միացնում են միւս լեզուների երևան հանած նորանոր նշանակութիւնները։
militia men, troops;
military banditti, horde;
band, gang, crew;
scout, rover, robber, plunderer;
cf. Կաւատ.
· Calfa
Հներից Մագ. անշուշտ ստուգաբա-նում էր «հրոյ նման հոսող» և այս պատճառով հնարել է հրահոսակ ձևը։ Այսպէս է նաև ՀՀԲ։-ՆՀԲ լծ. խրախոյս և թրք. yuruyūš «քայլուածք»։ Տէրվ. Նախալ. 110 և Լեզու 1887, 150 հոսել բայից։ Հիւնք. յն. ῥώομαι (ներկ.) և ῥωσομαι (ապ.) «արշաւել, սուրալ, դի-մել», պրս. րէս, րէսա «հասնիլ»։-Հրոս բառի երկրորդ նշանակութիւնը ՆՀԲ և ՋԲ հասևանում են «գործակից տռփո-ղին», ԱԲ ուղղակի դնում է «կաւատ». որ սխալ է. (ՆՀԲ այս իմաստով համե-մատում է յն. ἔρος «սէր» բառի հետ). հրոս նշանակում է «առևանգողի օգնա-կան կտրիճը», որ կռւող է և ո՛չ կա-ւատ. ուստի և հրոս, հրոսակ բառի մի նոր առումն է միայն (տե՛ս իմ Հալ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 64)։-Պա-տահաևան նմանութիւն ունին անգլ-սաքս. hros «նժոյգ», անգլ. horse «ձի», գերմ. Ross։
the twelfth month of the ancient Armenian calendar.
· Calfa
Հներից Վանակ. տարեմտ. և Տաթև. հարց. 201 ստուգաբանում են «հրոտիցն ըստ դրութեանն է, զի հուր է ոտիցն, որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն»։ Իսկ Տաթև. ձմ. ա. մեկ-նելով այս բառը՝ գրում է. «Հրոտից զխորհրդակցութիւն և զկատառումն ժա-մանաևաոն ասէ. մանաւանդ զգալուստ հոգւոյն և զերկրորդն ահագին փառօք ըստ Դանիէլի»։ (Բայց չի հասկացւում թէ ո՛ր բառից է ուզում հանել)։-Bros-set JAs. 1832, 530 և Dulaurier, Chron. arm. էջ 12 դնում են հուր բառիզ։ Ու-ղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhd. էջ 163՝ համեմատելով պրս. fordigān, յն. შουρδιγαν, բայց և եբր. [hebrew word] Փուրիմ (տօնը)։ Ուղիղ են նաև Պատ-կան. O назван. древн. aрм. мгсяцевъ, էջ 37 և Տէրվ. Նախալ. 94։ Ալիշան, Հին հաւ. 142 պրս. փրաւորտ, յն. Հերոյիդ, հնդ. Րուտրա, գերմ. Hrodr. ֆրանս. Ruth դիցանունների հետ։ Հիւնք. պրս. արուտ «անուն 25η աւուր արեգաևնա-յին ամսոյ Պարսից»։
husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.
· Calfa
Brosset JAs. 1834, 377 վրաց. մուշակի ևն։ ՆՀԲ պրս. միւշագ և թրք. ուշագ «ծառայ»։ Lag. Urgesch. 886 ռուս. му-жикъ «գիւղացի» բառի հետ (որ սա-կայն мужъ «այր մարդ» ձևից է)։ Justi, Dict. Kurde 399 պրս. թուշ. և քրդ. ձևե-րի հետ, որ տես տակը փոխ.։ Գարա-գաշեան, Քնն. պատմ. Ա. 68 Մուշ քա-ղաքի անունից, որովհետև այդտե՛ղ էր տարածուած գլխաւորապէս երկրագոր-ծութիւնը։-Հիւնք. արաբ. mašaqq «տա-ռապանք, աշխատութիւն» և պրս. mu-šaq «պաշտօնեայ»։ Ադոնց, Aрм. Uc. παμ 436 Νoσγοι (Մոսոխ) ազգանունից։ Պատահաևան նմանութիւն ունի սերբ miǰèsati «հողը երկրորդ անգամ վա-րել», որ *meišlō «խառնել» բայի մի նոր առումն է միայն (Trautmann, էջ 175)։
s. med. St. Anthony's fire.
· Calfa
«մրջմնոց հիւանդութիւնը, մի տեսակ վէրք». առանձին չէ գործածուած, ո-րից մարմառոտ «մրջմնոց հիւանդութիւնն ունեցող» Ղևտ. իբ. 22. Եփր. վկ. արևել. էջ 25. մարմառումն «կճելը, մարմնի վրայ եռք» Ոսկ. ճառք, էջ 123։
wing;
arm;
pinion;
flight, rush, dash;
թեւ աղօրեաց, sails of a wind-mill;
sweep, fan;
թեւ զօրաց, wings of an army;
թեւ ձկանց, fins of fish;
թեւ հանդերձից, sleeve of a coat;
թեւ նաւու, rudder, car, or sail of a ship;
թեւք հողմոց, the wings of the wind;
թեւ դրանց, leaf, fold of door;
թեւ տաճարի, towers of the temple;
pyramids;
թեւ գառագղի, portcullis, greatest door of menagery;
թեւք երկրի, the ends of the earth;
թեւս առնուլ, to have wings, feathers;
թեւս ածել, to flutter, to take wing;
to fly away;
թեւ արկանել, cf. Թեւարկեմ;
— ի —, — ի — խառնեալ / յեռեալ, arm in arm;
թեւ տալ ումէք, to give one's arm to;
բանալ, պարզել, հատանել զթեւս, to spread the wings;
հատանել զթեւս, to clip or crop (a birds wings);
to fetter or paralize a person.
wing, protection.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ջղ. թեվ (թռչունի). թեֆկ (շորի), Հճ. Մշ. Սլմ. Վն. թեվ, Ալշ. թեվ (մարմնի), թեֆք (շորի), Ախց. Երև. Կր. Սեբ. թէվ, Սչ. թեֆ, սեռ. թեվի «զգեստի թև» (մարդու թևը կոչւում է ձ'եռք), Գոր. Ղրբ. թէվ «թռչունի թև» (մարդունը կոչւում է կօ՜ռնը), Խրբ. Ննխ. Պլ. Ռ. թէվ, Ասլ. թէ՛վ, Ագլ. Զթ. Հմշ. Մկ. Մրղ. Ոզմ. Տիգ. թիվ, Տփ. թիվ (մարմնի), թիվք (շորի), Շմ. թէֆք և Ագլ. թիֆք, թիփք «հագուստի թև» (մարդունը Շմ. կըռնը)։ Նոր բառեր են թևաթափ, թևահարել, թևանի, թե-վանցուկ, թևաւորուիլ, թևք «խադողի կոտ-րակ», թևխաղ, թևլող, թևլաթ, թևըեկեր, բևթիակ, թևքաշ ևն։-Թև բառի նոր գաւա-ռական առումները տե՛ս իմ Գւռ. բառ. էջ 360։ Սրանց մէջ յիշելու արժանի է թև Լ Ղրբ. «ոչխարների հօտի գիշերային բաց-օթեայ մակաղատեղում պահապան շան հա-մար նշանակուած տեղը», թև դնել Լ. Ղրբ. «մակաղատեղում շան համար տեղ նշանա-կել». այս իմաստի հետ Մ. Նաւասարդեան, Մուրճ 1894, 443 համեմատում է վրաց. თევა թեվա (ვათევ վաթեվ, ვათიე վաթիե) «անքուն մնալ և հսկել հիւանդի մօտ կամ ա-ղօթքի համար» (Չուբին.2 555), որ սակայն վրացերէնով չի մեկնւում.-կապ չունի սը-րանց հետ վրաց. თეეი թեեի «ննջասե-նեակ», որի վրայ տե՛ս թևէ։
brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հայերէնի հետ բոլորովին նոյն է Ատրպ. թրք. [arabic word] tox «մութ գոյն». ինչ. tox qərməzi «մութ կարմիր» (Будaговъ 1, 387)։ Բայց այս բառը գործ չունի մեր թուխ ձևի հետ, որովհետև թրք. [arabic word] toq «կուշտ» բա-ռի մեկ նոր առումն է միայն, ինչպէս որ հա-յերէն էլ ասւում է կուշտ կարմիր ևն.
tuft of shrubs, bush, bramble;
thicket, copse, underwood.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Զթ. Մկ. Մչ Հճ. Ոզմ. Տիգ. Սլմ. թուփ, Ասլ. Վն. թիւփ, ո-րոնք նշանակում են «թուփ, կարճ ծառ», բայց նաև «տերև, մանաւանդ խաղողի և կամ կաղամբի տերև». նոր առումներով են Զթ. թուփ «նորատունկ բոյս», Ջղ. թուփ «Տէրըն-դասին վառելու ճիւղեր», Մշկ. Ք. թուփ «բոյ-սի փթթիլը»։ Նոր բառեր են թփի տալ Երև. «տնևածը աճիլ, բոյսը թուփ դառնալ», թուփ-խոտ Նբ. «մի տեսակ բոյս», թփնիք Վն. «խաղողի թուփեր», թփռիլ Բղ. Խն. Մշ. «ծլիլ, ծաղկիլ», թփռոշ, թփռուն Մշ. «ծլած ծաղ-կած», թփռոշնալ Զն. «ծառերի բողբոջիլը»։
bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։
bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.
· Calfa
, ռ հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «կտոր, բեկոր՝ մանաւանդ հացի» ՍԳր. Ոսկ. ես. որից պատառ-պատառ Եւս. քր. Ոսկ. ես. և եփես. պատառել ՍԳր. Եզն. Կոչ. Եփր. թգ. պատառումն ՍԳր. պատառաքաղ Խոր. հան-դերձապատառ Մանդ. գայլապատառ Օրբել. րեղարդնապատառ Ճառընտ. -ատ, -ոտ մասնիկներով՝ պատառատուն կամ պատա-ռոտուն ՍԳր. Ագաթ. Եփր. պհ.։
sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.
· Calfa
ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա
dancing, dance;
ball;
ballet;
choir, chorus;
company, assembly, circle;
troop, band;
herd, drove, flock;
— աստեղաց, chorus of the stars;
cf. Ատամն, cf. Մեղու;
— առնուլ, to dance;
to surround, to encompass, to encircle;
— առնուլ, գալ, յօրինել, խմբել, —ս բոլորել, տալ or պարել, ի — անցանել, to dance, to leap, to hop, to jump;
to caracole;
— արկանել, to surround, to environ;
—ս տալ, to gather together.
· Calfa
, ու հլ. բուն նախնական նշանակոյ-թիւնն է «շուրջ, շրջան», որից ձևացած են հետևեալ առումները. -«պար, խաղ, կաքաւ, հօրա» ՍԳր. «խումբ, հաւաքոյթ» ՍԳր. Պետ. Շար. «աստղերի հոյլ և նրանց շարժումը» Ժմ. Զքր. կթ. ծն. Անան. յհ. մկ. «անասուն-ների, յատկապէս մեղուների խումբ» Վեցօր. 164, Եղիշ. դտ. 188. Փիլ. Մագ. Վրք. հց. «այլևայլ իրերի շարք» Նար. Բրս. ընչեղ. սը-րանից են պարաձև «կոլոր» Ոսկ. ես. 159. պարանցիկք Դտ. թ. 27. պարաւոր ՍԳր. բարձրապարու Վրդն. քրզ. գեղապարել Պիտ. Փիլ. Յհ. իմ. ատ. անպար Փիլ. լին. եօթն-պարեան Յհ. իմ. եկեղ. խորդապար Մագ. կոծապար Պիտ. օդապար Պիտ. օդապարիկ Յհ. կթ. պար կամ պարս «մեղուախումբ» Ոսկ. եփես. 828. Եւագր. 360. որից պարս տալ «մեղուների խմբուիլը» Եփր. դտ. 341. պարսմայր «մեղուների թագուհին» Վստկ. ոճով ասւում է պար առնուլ «պարել, պար բռնել» ՍԳր. «պարունակել, բովանդակել» Արիստ. աշխ. պար արկանել «շրջապատել» Նիւս. թղթ. և կազմ. յետոսկեդարեան շըր-ջանին՝ դարձել է նախամասնիկ՝ համապա-տասխան յն. περι և լտ. circum մասնիկնե-րին. հմմտ. պարագայ=περιφερόμενος, պա-րագրել =περιγράφω circumscribu, պարառել = περιλαμβάνω, պարունակել=περιέχω ևն. այս գործածութեամբ ունինք նաև փար-ձե-ւով. ինչ. փարաբառնալ=περιαίρεω Անյ. ստոր. փարադրել =περιτίϑηϰι Արիստ. ստոր. շրժ. ևն։-Նոր բառեր են պարահանդէս, պարասրահ, պարբերական, պարբերաբար, պարուհի ևն։
anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Խտջ. Խրբ. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Սեբ. Սլմ. Վն. սալ, Սվեդ. սոզ, Ագլ. սօյլ, բոլորն էլ նշանակում են «մեծ և տափակ սալ քար», Զթ. սmլ «դար-ռինի սալ», իսկ Նբ. սալ «դարբինի սալի տակի յենարանը»։ Նոր առումներով են՝ Այն. «միակտուր քարէ փորուած հնձան», Վն. «վէգի ուռած կողմը», Ղրբ. «պանիրի՝ մածունի ևն հարթ ու պինդ շերտ»։ Նոր բա-ռեր են սալք «հնձանի մէջ խաղողը ճմռելու տեղը, որ քարից շինուած կրաշաղախ հարի տեղ է», սալաշար, սալարսել, սալարսուն, նալբանդ, սալքար, սալջարդ, սալհար. սա-լըրկապ։
cf. Վտանկ.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։
remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.
· Calfa
, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),
flight;
— ի —, running away.
· Calfa
= Ասուրերէնից փոխառեալ չընդունելու պատճառն այն էր, որ ասուր. pūku ունէր միայն «փոխառութիւն կամ փոխարինու-թիւն» նշանակութիւնը, որ բառիս երկրորդա-կան առումն է, մինչդեռ հայերէնի հիմնա-ևան իմաստն է «փոխել»։ Այժմ տեսնում եմ որ ասուրերէնի մէջ էլ puxxu «փոխանա-կել, exchange, tauschen» նախապէս նշա-նակում էր «փոխել, change, verándern» (Muss-Arnolt, Ass. Handwb. 793բ), ո-րով և արգելքը վերանում է։ Նոյն արմատից ևն նաև ասուր. pūxu «փոխանակութիւն, exchange. barter, Tausch. 2. փոխառու-թիւն, փոխատուութիւն, loan, Darlehen 3 ընկալագիր, ստացական, receipt, Quit-tung», pūxatu «փոխանակութեան առար-կան», pīxatu «փոխանակութիւն» (Muss-Arnolt, Ass. Handwb. 793-7)։ Այսպէսով հայերէնի բոլոր առումները գտնւում են ասուրերէնում։
detached, disunited, dispersed, removed.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ջո. Սլմ. Վն. փարատել, Ախց. Երև. Կր. Տփ. փարատէլ, Մշ. փարադել, Սեբ. փարադէլ, Խրբ. Շմ. փարադիլ, Մկ. փmրm-տիլ, Մրղ. փառատէլ, որոնք ընդհանրապէս նշանակում են «ցաւը, հիւանդութիւնը վանել հեռացնել».-Տիգ. փmրmդիլ «կորչիլ հե-ռանալ երթալ».-Նոր առումներ են փա-րատել Երև. Սլմ. Վն. որ և փարտել Ակն. Բիւթ. Բլ. Մշ. «թոնիրի մէջը շորով սրբել մաքրել», փարատել Գնձ. Լ. Ղրբ. Ննխ. Սլմ. «ծնունռիզ յետոյ տղացկանի տունը օրհնե-լը». որից փարատ. փարտիչ, փարտոց, փա-քատիկ, փարատիչ, ականփարատիկ «փուռը կամ թոնիրը մաքրելու շոր», փարատկել «թոնիրը սրբել». հին գործածութիւնը ունի Մաշտ. 321 (Կանոն փարատելոյ զտուն նո-րածին մանկանց)։-Ուրիշ բառեր են Պլ. Ռ. փառադէլ «պատառոտել», Ատն. փա-ռադէլ օլմաք «պատառոտուիլ, կտոր կտոր լինել», որոնք կազմուած են թրք. para-la-maq «պատառոտել» ձևի վրայից՝ հյ. փա-րատել բառի հետ խաչաձևմամբ։ Հնագոյն ռործածութիւնն ունի Բռ. ստեփ. լեհ. «Ջար գազանի դիպեալ նմա՝ փորոտեաց զնա» (տե՛ս և փորոտել)։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. ճիվ, Ննխ. Պլ. Ռ. Տիգ. ջիվ, Հզ. չիվ, զանազան առումներով. այն է «1. մարդու կամ անա-սունի ոտք. 2. հաւի թև կամ ոտք. 3. մառ-դու թև», իսկ Սեբ. ջիվ «ցայլք»։-Նոր բա-ռեր են ճուահան անել Երև. Շլ. «յօշոտել». ճվտել «հաւի ոտքերից քաշելով պատռել, փետրատել, փրցնել», որի սաստկականն է ճվատել. գրուած է ճվրդել ձևով՝ ժԶ դարու վկայաբանական մի տաղի մէջ. «Ճրվրրդեց զօղն անկըճէն, արիւնն ի վրայ յուսին գը-նաց». Նոր վկ. էջ 380։