Definitions containing the research անգամ : 1649 results

Եռմոս

s.

melody, song.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Klaproth. Asia po-lvol 102 սլ. as, օսս. as, jes, քրդ. as, զնդ. esom, լեթթ. լիվ. Շs։ ՆՀԲ համեմատում է ռուս. ազ, եա ձե-վերի հետ։ Ուղիղ են մեկնում Paterm 16Z Windisch. 19, Böttich. ZDMG, 1850, 354 ևն։ Մորթման, ZDMG, 26, 525 բևեռ. iezi=ես։ Վանեան բևեռա-գրերի ies=ես ձևի վրայ նաև ՀԱ, 1896, 268 և Բազմ. 1897, 53։ Meillet, MSL, 7, 164 համարում է թէ մեր բառի նախ-նական ձևն է *եծ, որ բաղաձայնի մօտ դարձել է ես և յետոյ ընդհանրացել է։ Jlensen, ZDMG, 48, 449 ևն գտնում է հաթեան ձայնաւոր +z+ ձայնաւոր ձևով մի բառ, իսկ Hitt. u. Arm. էջ 98, 130 դնում է հաթ. *s'։ Հիւնք. հանում է եզ «մէկ» բառից։ Սանտալճեան, L'idione 16 իմ=բևեռ. mi։ Karst, Յուշարձ. 405 սումեր. iz, giz «ես»։ Մառ. ЗВО. 25 18 մերժում է խալդ. ❇ [arabic word] i-e-še «ես» ձևի համեմատութիւնը, որ


Երախան, ից

s.

assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։


Երահ

adj.

glorified;
delighted.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փառաւորուած, պա-տիւ գտած կամ ուրախ». մէկ անգամ ունի Ե-ոիշ. գ. էջ 64 «Առատաձեռն պարգևօք եռա-հիկք (կամ երահք) լինէին ի նմանէ»։ Սրա-նից է թւում րահաւետեալ «ի բացուստ հիա-ցեալ», որ ունի միայն Բառ. երեմ. էջ 315.


Երահիկ

cf. Երահ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փառաւորուած, պա-տիւ գտած կամ ուրախ». մէկ անգամ ունի Ե-ոիշ. գ. էջ 64 «Առատաձեռն պարգևօք եռա-հիկք (կամ երահք) լինէին ի նմանէ»։ Սրա-նից է թւում րահաւետեալ «ի բացուստ հիա-ցեալ», որ ունի միայն Բառ. երեմ. էջ 315.


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։


Երաշխ

adj.

cf. Աշխէտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աշխէ՞տ». մէկ անգամ ունի


Երաշխ, ից

s.

pledge, caution, guarantee;
յ—խի առնուլ, առնել, to take in pledge, cf. Երաշխաւորեմ, cf. Ընդումիմ;
to give caution, to become bail, to answer for, to become security for.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աշխէ՞տ». մէկ անգամ ունի


Երեկ

s.

eve, even, evening, afternoon;
the evening star;
west;
ընդ —ս, առ —ս, about or towards evening, at the close of day;
յ—ս կոյս, towards evening;
to the west;
զօրն ց—, from morning till night;
դարձաւ օրն յերեկս, the daylight fades, the day wanes, the day is going down;
որպէս or իբրեւ յ—ն եւ յեռանդն, as heretofore;
ընդ —ս է, it grows late;
cf. Երէկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Böttich. Arica, 78, 289, Wurzelf. 23 և Lag. Urgesch. 370 համեմատես սանս. և գոթ. բառերի հետ։ 257։-Հիւբշ. KZ, 23, 32 աւելացնում է նաև յն. ἐεβος։ Տէրվ. Altarm. 68 սանս. rajas։ Նոյն, Նախալ. 102 վերի ձևերի և հյ. ներկել, երկինք, երկիր բա-ռերի հետ՝ հնխ. rag «ներկել, գունաւո-րել» արմատից։ Հիւնք. երկիւղ բառից։


Երիզ, ոյ

s.

band, bandage, ligature, fillet, string.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «երկար և նեղ կտաւի շերտ՝ իբր կապ» Բրս. գոհ., որից՝ երիզապինդ Յհ, ժա. 44. երիզապնդեալ Մամբր., երիզապըն-դեայ Նար. բայց երիզ նշանակում էր նաև «բարակ ազնիւ կտաւ, որ ծանրագին գահոյք-ների երեսն էին քաշում». այս իմաստով ա-ռանձին չկայ գործածուած, բայց սրանից է կազմուած երիզապատ «վրան կամ երեսը բարակ կտաւ քաշած» Առակ. ե. 16 Ոսկ. ե-փես. Մծբ.։-Նոր գրականում երիզ նշանա-կում է «մի տեսակ շատ նեղ ժապաւէն՝ որ հագուստի եզերքն են կարում»։-Երիզ բառը հին մատենագրութեան մէջ արմատական ձևով աւանդուած չէ. ունինք միայն վերոյի-ռեաւ ածանցները և մէկ անգամ էլ գրծ. երի-զովք ձևը. բնական է որ հայերէնի ձայնա-փոխութեան օրէնքների համաձայն՝ սրան-ցից պետք էր ենթադրել *երէզ ուղղականը, ինչպէս ունի ՋԲ. բայց ՆՀԲ անուշադրու-թեամբ դրած է *երիզ, և այս սխալը բառա-րանների միջոցով ամէն տեղ տարածուած է։


Երիտասարդ, աց

s.

young man, young gentleman;
թէ գոյր —ի գիտութիւն եւ ծերոյն զօրութիւն, if young folks had experience, and old ones strength.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Սրանից առնելով ՀՀԲ «յերիս տասն է արդ» և Ինճիճ. Հնախ. Գ. 24 «երից տա-սանց մարդ»։ Նոյնը նաև Մսեր Մսռ-րեանց, Ճռաքաղ, 1861, 331 ոտանաւո-րով՝ «Քեզ չէ արժան կոչումն առնոււ ե-րիտասարդ, Եթէ ամաց երից տասանց իցես ո՛չ՝ մարդ»։ Նոյնը դարձեալ ոտա-նաւորով՝ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց ա-ռաջին անգամ Lag. Btrg. bktr. Lex. 5, որ բառի վերջին մասը դնում է պհլ. sard «տարի»։ Տէրվ. Altarm. 46. նա-խալ. 70, Մասիս, 1881 մայիս 8՝ վեռ. ջինիս պէս։ Հիւնք. աւսարդ բառից կամ յն. ἔρως=ερρωτ։ «սէր, տարփանք», ἔσατῶ «մուսայ տռփական նուագաց» և կամ ἐαρ «գարուն»։ Վերի ձևով ուղիղ մեկնեց Հիւբշ. Pers. Stud. էջ 244։ Scheftelowitz, BВ, 29, 67 երի-տասն+ սարդ «30 տարեկան»։


Թալթալ

s.

acre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արտավար, լծվար, օրավար». նառառիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վստկ. 9 «Յամէն թալթալ՝ որ է լծվար մի՝ փորեն ութ մշակ»։


Թակոյկ, կուկաց

s.

pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (յետին է գրծ. թակո։-կով Լմբ. մատ. էջ 71) «ջուրի կամ գինու մեծ աման» (արևմտեան զրականում համարւում t «ջրի կարաս հողէ, տճկ. քիւփ») ՍԳր. Ոսկ. մ. գ. 4. «աշտանակի վրայ թակոյկի ձևով զարդ» Փիլ. ել. սխալմամբ գրուած է նաև թակոյք Նար. երգ. 342 և վերջաձայնը իբրև յոգնակիի նշան առնելով՝ հոլովուած և թա-կոյս, թակոյից (ըստ ՆՀԲ), մինչև անգամ ածանռուած թակոյաբուղխ Եղիշ. չրչր. 271. (այսպէս ունին ՆՀԲ և ԱԲ, բայց տպագրում գտնում ենք թակոյկաբուղխ ձևով)։

Առաջին անգամ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 86 համեմատեց պրս. բա-ռի հետ. նոյնը նաև ՆՀԲ, որ ընդունում են Lak. Arm. Stud. § 838, Հիւնք. ևն։ Karst, Յուշարձան 403 սումեր. dug «աւման, սափոր»։


Թաղերգիչ

s.

tragedian.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կատակերգակ». մէկ անգամ ունի Սանահն. =Ոսկիփ. «Պիսիդոս Կորնթա-ցի հարց ընդ Թուղիոս թաղերգիչ. Զի՞նչ մար-մին. -Պատասխանի. Գործի ոգւոյ առ կեն-ցաղս»։-


Թաղթ

s. bot. cyclamen, sowbread.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ձուի բարակ փառը». նորագիւա բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գործա-ծուած Յաւսմ. մարտ 18 «Որպէս զայն մզղը-նատեսակ փառ ձուին, որ յոմանց թաղթ ասի... զբարակ թաղթն օդոյն, սպիտակուցն ջրոյն» (նման է)։

ՆՀԲ «թալէթ, թիւլիւտ, թիւլտ, իբր ու-ռոյցք»։ Սովորաբար համարւում էր «լտ. čyclamen բոյսը». Նորայր՝ անդ, մեկ-նեց «arroche»։ Վերջին անգամ Seidel Մխ. հեր. § 39 մերժում է cyclamen, ո-րովհետև սրա բոլոր տեսակներն էլ սաստիկ թունաւոր են, և ընդունում է carrՐ [other alphabet] »։


Թարկ

s.

talc.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ադամանդի երեսները». նորագիւտ բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գոռծած-ուած Առաք. պտմ. 461 «Ալմաստն... վեց թարկ է. յոր կողմն շրջես երեք թարկ կու երևնայ»։ Նշանակում է նաև «պարսկական գլխարկի երեսները կամ շերտերը» և այս ի-մաստով գործածուած է 1513 թուի մի յիշա-տաևարանի մէջ՝ հրտր. REA I. էջ 96 «Թար-կըս ունի ժբ». հմմտ. Հացունի, Պատմ. տա-րազի, ուր էջ 279 ասւում է, թէ իրօք պարս-կական գլխարկը ունէր 12 շերտ։


Թանկուզի

cf. Փորանկեալ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անկար, փորանկեալ» (պատ-մուճանի համար ասուած). մէկ անգամ ու-նի Գնձ. աբգարու. «Եւ զպատմուճանն թան-կուզի՝ առաքեցեր որդւոյն կուսի»։


Թաս, ի

s.

cup, mug.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բոլորն էլ ունին թաս ձևով (մինչև անգամ Տիգ. թաս). միայն Ագլ. թօս.-իսկ Սչ. դ'ացա նոր փոխառութիւն է հունգարե-րէնից կամ լեհերէնից.-նոր բառեր են թա-սընկէց, թասխմէնք։


Թարգման, աց

s.

translator;
commentator, paraphrast;
interpreter;
translation;
— կալ, լինել ումեք, to be an interpreter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Schröder, Thes. 46 փոխառեալ համարեց ասորերէնից։ Ուղիղ մեկնեց նաև ՆՀԲ։-ԳԴ դնում է պարս-կերենից։ Peterm. 20 ասորին դնում է հայերէնից փոխառեալ։ Müller SWAW 38, 578 արաբերէնից. նոյն 41, 12 դնում է նաև արամերէնը։ Ըստ Jensen-ի փո-խառութիւնը հաթեան շրջանից է։


Թաւ, աց, ուց

adj. gr. mus.

thick, bushy;
woolly, shaggy;
grave (accent);
flat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. teu-, tewə, tu-«ու-ռիլ, ուռչիլ, մեծնալ, խոշորնալ» արմատից. այս արմատից են ծագում սանս. [other alphabet] tu, [other alphabet] tavīti, [other alphabet] lāuti «ուժեղ լինել, կարողանալ, զօրել», [other alphabet] tavas «ուժեղ, կտրիճ, ուժ, զօրութիւն», [other alphabet] távisi «ուժ», [other alphabet] tuvi «յոյժ, կարի», [other alphabet] tū-ya «ուժեղ, արագ», զնդ. tav «զօրել, կարողա-նալ», tavah «կարողութիւն, ուժ», tzvīsi «մարմնական ուժ», պրս. [arabic word] tuvān «ուժ, կարողութիւն», [arabic word] tuvānistan «ուժե-ղանալ, զօրել, կարենալ», [arabic word] tuvana= ահւ. tuvānīk «զօրեղ, կարող» (տես հյ. թու-անիկ), յն. ταῦς «մեծ, շատ», լտ. tumeo «ուռչիլ», tumor «ուռեցք», tumulus «հողի վրայ բարձրութիւն, թումբ», հսլ. tyǰu, tyti «գիրանալ», tukū «ճարպ», սլով. otáviti «ու-ժեղացնել», չեխ. otaviti se «ուժ ստանալ, կազդուրուիլ», սերբ. tóv «պարարտութիւն», լիթ. tukti «գիրանալ», táukas «ճարպի կտոր», taukaī «ճարպ», tvinti «ուռչիլ», tulas «այն-քան շատ», հպրուս. tūlan «շատ», իռլ. teo «ուժ», հիսլ. pollr «ծառ», կիմր. twf «ուժ, զօրութիւն, աճում», tyfu «աճիլ» և բազմա-թիւ ուրիշ ձևեր։ Այստեղ են պատկանում մինչև անգամ «ազգ, ժողովուրդ, երկիր» նը-շանակող բառեր. ինչ. հիռլ. tuath, լեթթ. tauta, գոթ. ϑiuda, օսկ. touto, ումբր. totam, կիմր. tūd, հպրուս. tauto, հբգ. diota, և վեր-ջապէս նբգ. deutsch «գերմանացի». (տե՛ս Walde 797, Boisacq 945, Kluge 93, Traut-mann 331, Horn § 401, Pokorny 1, 703, F'rnoдt-Meillet 1021)։-Աճ.


Թափուտ

cf. Դագաղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ S' Martin, Mémol-res II 292 դրաւ արաբերէնից, ինչ որ կարելի չէ, որովհետև հայ բառի գոր-ծածութիւնը հին է։ ՆՀԲ յն. ϑαπτω «թա-ղել» բայից։ Մանանդեան, Խորենացո. առեղծ. լուծ. էջ 110-1 գտնելով որ Ա-ղէքսանդրի վարքը թարգմանուած է ուշ ժամանակ, թափուտ դնում է արաբ. և ո՛չ պրս։ Հ. Ն. Ակինեան գրում է ինձ (նամակ 1935 մարտ 22), թէ գտել է նա-խակեչառուական երկու ձեռագիր, որոնք հաստատում են թէ Ալեքսանդրի վարքը Ե դարից է։ Հետաքրքիր է իմանալ, թէ թափուտ բառը կա՞յ նրանց մէջ։ Պատկ. Maтep. I. 9 արաբերէնից։


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Թեպեկ

s.

monkey, ape.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապիկ». ունի միայն ԱԲ, որ և տալիս է թեբեկ ընթերցուածը. մի անգամ մի-այն գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք 789 «Թեպեկի վասն է՞ր երկիր պագանէին» (յոյն բնագիրն ունի «կապկի», որով և ճըշտ-ւում է ռառիս իմաստը)։-Կերևի թէ սրա հետ նոյն է թոբէկ «գիշատիչ մի անասուն», որ նույնպէս մի անգամ գործածուած է Մխ. առակ. ճժա.-«Թոբէկ թախանձէր զոզնի, թէ զորդիդ քո սան առից... մերկացո՛ զնա, զի դիւրին իցէ ի գգուել. և իբրև ետ զնա, սկսաւ ուտել»։ (Այս բառը ՆՀԲ գրում է թոբէկ, ԱԲ թոբեկ, ՓԲ թոփէկ)։


Թեր, ի

s.

side, part;
ընտրել զբարին ի մի —, to select, to separate;
լինել ի —է ուրուք, to sustain, to defend, to side with.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «դրամի տոկոսը». նորագիւտ սառ, որ մէկ անգամ գտնում եմ գործա-ծուած Մծբ. 391 «Եւ չար ծառայն որ զարծաթ թաժուցանէ ի գալ այնորիկ որ ետ նմա՝ համարէ ընդ նմա զվարձս թերովքն հանդերձ»։ Ասորի բնագիրը (հրտր. Gratfin, էջ 717) ունի ըստ համեմատութեան Վիեն-նայի միաբան Պ. էսապալեանի (անձնա-կան) «Եւ համարէ ընդ նմա զտոկոս»-rehītā «fenus, usura տոկոս, վաշխ»։ Նոյն 27, ուր հայ թարգմանութիւնն ունի տոկո-ռեօք հանդերձ, ինչպէս վերը թերովքն հան-դերձ։-Աւելի վստահութեան համար մի երկ-րորդ վկայութեան պէտք կայ։


Զմրուխտ, րխտի, րխտոյ

s.

emerald.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ համեմատեց արս. zumurrud ձևի հետ։ Այլևայլ լեզուների հետ կցում են ՆՀԲ, Lag. Arm. Stud.


Զոպայ, ի, իւ

s.

hyssop;
holy-water sprinkler, asperges-brush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ծոթրինի նման մի բոյս է hyssopus (Տիրացուեան, Contributo § 442). 2. զոպայի տրցակ, հեղուկ մի բան սրսկելու մշտիկ» ՍԳր. Ոսկ. ես. Եւս. պտմ. 114. Կոչ. 29, 269. գրուած նաև զովպայ Մագ. թղ. 118, զոպա Եղիշ. միանձ. 160. զուփա, զուֆ, զու-ֆա Վստկ. 91. զուֆայ Մխ. բժշ. 34. որից՝ զուփայի շարապ Մխ. բժշ. 54։ Նախաձայնը նախդիր կարծուելով՝ դարձել է ոպայ. «Խօսե-ցաւ զմայրից Լիբանանու մինչև ցոպայն որ ելանէ յորմն» (Առաք. 610բ). այսպէս և Գիրք մոլութ. մի անգամ. հմմտ. «Մինչև ցզոպայն որ յորմն ելանէ» Գ. թգ. դ. 33։


Զօր, ու, աց

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ու, ա հլ. (եզակիում գլխաւորապէ։ գործածւում է ու հլ. յոգնակիում ա հլ. բայց շատ անգամ կայ յգ. սեռ. զօրուց, մէկ ան-գամ եզ. գըծ. զօրաւ Դան. ժա. 13. սակայն ո՛չ բնաւ զօրի, յետնաբար կայո հլ. գըծ. զօ-րով, զօրովք) «ուժ, զօրութիւն» Բ. մակ. ժդ 45 Դան. ժա. 13. «զօրք, զինւորների խումբ» ՍԳր. Բուզ. որից զօրանալ «ուժեղանալ, սաստկանալ» ՍԳր. զօրութիւն «ուժ, ազդե-ցութիւն, ներգործութիւն, զօրք, հրաշք, հրեշ-տակները» ՍԳր. զօրացուցանել ՍԳր. Եզն. զօրագլուխ ՍԳր. զօրագոյն ՍԳր. Եզն. զօրա-ժողով ՍԳր. Բուզ. Եւս. քր. Կոչ. զօրական ՍԳր. Կիւրղ. թգ. զօրանիստ Բուզ. զօրավիգն Սգր. Եւս. քր. զօրավար ՍԳր. զօրաւոր ՍԳր. զօրեղ Բ. մակ. ժե. 17. զօրել Ես. ծ. 2. Եզն. անզօր ՍԳր. Ոսկ. Եզն. մեծազօր Գ. մակ. ե. 7. Վեցօր. Ոսկ. Եզն. Կոչ. Ագաթ. Եւս. քր. բազմազօր Բուզ. Կոչ. հեծելազօր ՍԳր. Եւս քր. զօրօգուտ «զինակից» Եւագր. 99։ Նոր գրականի մէջ զօրաբանակ, զօրագունդ, զօ-րախումբ, զօրակոչ, զօրահանդէս, զօրահւա-մանատար, զօրանոց, զօրանց, զօրաշարք, զօրապետական, զօրապետութիւն ևն. տես և հզօր։

Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ։--ՆՀԲ դնում է թրք. զօռ (իմա՛ պրս. zōr) զառպ (իմա՛ արաբ. ❇ δarb), չէրի (իմա՛ թթր. č̌eri «զինտր»։-Եւրոպա, թերթ Վիեննայի, 1849, 200 հպրս. զա-ւար, զուր։ Bötticher, Arica 77, 272 պրս. zor. զնդ. zāvarə, սանս. ǰurni։ Այսպէս նաև միւսները։ Մ. Փըրթու-գալ, Եղիշէ 116 սանս. սուրա. ասու-րա, զնդ. ահուրա (մազդա)։ Karst, Յուշարձան 407 սումեր. sur «ուժ, զս-րութիւն, զօրեղ»։


Լական, ի, աց

cf. Կոնք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Աւգերեան, Բցտ. չփ. և կշռ. էջ 88 դրաւ յունարէնից։ Նոյնը յե-տոյ ՆՀԲ։ Մսեր. Ճռաքաղ 1861, 346 լա-կելոյ աման։ Lag. Arm. St. § 901 յի-շում է յն. և պրս. ձևերը, իսկ Հիւբշ. 157 և 351, 512 բոլորն էլ ուղղակի լունա-րէնից է համարում։ Տե՛ս նաև Pictet 2, 281, բ. տպ. Բ. 362 պրս. lagān, յն. λατηνος «շիշ», լտ. lagena ևն բառերի հետ. որոնց ծագումը անյայտ է համարում։


Միահանէք

s.

buffoonery, drollery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։


Միթէ

adv.

is it ? can it be ? is it possible ? perhaps ? is it that ?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արդեօք» ՍԳր. «թերևս, գուցէ, կարելի է որ» Վրք. հց. Զքր. կթ. Գնձ. Սր-բել. ասւում է նաև մի՞ եթէ կամ պարզապէս մի՞ «մի՞թէ» Փիլ. Մագ. իսիւք. (համաձայն յունարէնի). ըստ Միսքճեանի՝ Իսիք. յոբ. գործածուած է 61 անգամ մի՛ եթէ (տե՛ս իր սեփական տպագիր օրինակի մէջ կատար-ուած վիճակագրութիւնը, որ հիմայ գտնւում է Երևանի հանրային գրադարանը)։


Միշտ

adv. adj.

always, at all times, continually, at every turn, incessantly, for ever, for ever and ever, perpetually, eternally;
eternal;
որպէս —ն, as usual, as before, as formerly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ամէն անգամ, շարունակ» ՍԳր. որից մշտաբուղխ Եզն. Ագաթ. մշտագնաց Վեցօր. մշտակաթ Եփր. կողոս. Ոսկ. տիտ. մշտակատար Բուզ. մշտակենագործակ (նո-րագիւտ բառ) Արիստիդ. 20. -նջեան մաս-նիկով (հմմտ. տունջեան)՝ մշտնջեան Գ. մակ. գ. 17. մշտնջենական Ագաթ. Ոսկ. ես. մշտնջենակաց Վեցօր. մշտնջենանալ Եփր. կողոս. 165. Եւս. պտմ. մշտնջենաւոր Ագաթ. Եզն. Եւս. պտմ. առանց սղման, յետնաբար՝ միշտերգելի Փիլ. միշտամեղ Պիտառ. նոր բառեր են՝ մշտադալար, մշտարծարծ, մշտա-ծիծաղ ևն։


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։


Կոմս, ի

cf. Կոմէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Յունարէնից դրին նախ ՀՀԲ և ՆՀԲ, վերջին անգամ Հիւբշ. 359։-Մառ ЗВО 13, 31 մերժելով այս՝ դնում է ասորի ձևից։


Կոյ, ի

s.

dung, cattle-dung.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. քիւհ բառի հետ։ Նոյնը յետոյ ՆՀԲ։


Կոնդակ, աց

s.

brief, bull, decree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «նիզակ». մէկ անգամ գործածում է Մագ. գամագտ։ (Նորագիւտ բառ)։


Կոռ

s.

villein or duty service.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մամբր. բ. ս պ. էջ 31 «Հրեշտակն զԱմբակում մարգա. րէ հացիւքն եփելովք և թանիւքն հասելովք ոբոլոր կերակուրն տարաւ հասոյց Կոռին յերկիրն Բաբելացւոց»։ Ակնարկում է Դան. ժդ. 32-37. հրատարակիչը համարում է «նշանակիչ գբոյն» և դնում է գլխատառ. միւս խմբագրութեան մէջ, էջ 56, խնդրա-կան բառը պակասում է և ասւում է պարզա-պէս «տարաւ ի Բաբելոն»։


Կոտինդ

s.

mug, drinking-vessel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. նշանակութիւնն անյայտ է. մէկ անգամ ունի Բուզ. ե. 24 «Դեղ մահու ընդ կոտինդն խառնեալ». (ըստ Նորայր ՀԱ 1921, 335 Ճառընտրի մէջ նոյն բառը գրուած է կոնգինք).-յայտնի երևում է որ կոտինդը անվնաս մի ուտելիք է, որի հետ խառնել է թոյնը։


Կոտոր, ոց

s.

morsel, part, fragment, slice, bit, piece, lump;
— հացի, piece of bread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պալատական մի պաշ-աօնեայ». մէկ անգամ ունի Մխ. դատ. էջ 268 «Իսկ ի կոտորացն լինին ակտարք, որ է նշանագիրք»։


Կորբան, ի

s.

corban, gift, alms;
alms-basket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սաղաւարտ». մէկ անգամ ունի Մաշտ. «Որպէս զօրականացն սաղաւարտն, զոր ի հին արտաքնոցն կորբանն կոչեն»։


Կորի

s.

conduit, pipe, tube, spout;
drain, channel, gutter

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Կր. Մշ. կօրի, Երև. գօրի Մշ. կօռի, Մկ. կուրը՛, Ոզմ. կուրէ՝, Հմշ. գօրին (Ճօշարա գիւղում՝ գօրիմ), գործած. ւում են զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Ալշ. Բիւթ. Երև. Նբ. Մղ. Մշ. Ոզմ. Մև. «արտի ոռոգման համար բացուած նեղ առու», Ղրբ. «արտը վարելու ժամանաև՝ ա-ռաջին անգամ վերևից ներքև քաշուած ա-կօսը, որով արտը երկու մասի են բաժա-նում և յետոյ աջ ու ձախ նոր ակօսներ բա-նաւով՝ վարը շարունակում են», Ակն. Կր Մշկ. Շիր. «արտի ամէն մի ածուն կամ բա-ժանմունքը», Հմշ. «երկու արտի սահմանը, միջավայրը», «արտի մի տեսակ չափ է, որ է մէկ քառորդ օրավար»։ Ոճով ասւում է Ռ. գօրին հանէլ (<կորին հանել) «իրեն բաժին ընկած մասը կատարել»։ Նոր բառեր են կո-րատ «բամբակի արտի մէջ բացուած կորի». կորատել «կորիներ բանալ», կորակտուր «նախորդ վարի հակառակ ուղղութեամբ»։


Կորիւն, րեանց

s.

a cub or whelp of any wild beast;
— առիւծու, lion's whelp;
— շան, puppy, pup, whelp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -րեան, -րեանց) «ձագ (ա-ռիւծի, վիշապի, իժի, գայլի, շան, կէտի)» ՍԳր. Եզն. Եփր. դտ. 341. Վեցօր. 190. փո-խաբերաբար «սօսի, կնձնի և այլ ծառերի տերևների տակ ծածկուած պտղանման բռն-դակներ» Վեցօր. էջ 93 (այս երկրորդ նշա-նակութիւնը երևան հանեց Ս. Վ. Նաղարէ-թեան, Պատկեր 1893, էջ 56, մի ընտրելա-դոյն ձեռագրի ընթերցուածի համաձայն. «Կերպարանք ինչ իցեն սերման և պտղոյ, և զնոյն որ երևին ի ծառ կորիւն կոչեն... Ապա ուրեմն զօրութիւն իմն սերման է ի կորիւնսն՝ որ երևին ընդ տերևօք ծառոյն»). «դդումի, վարունգի և նման բոյսերի արձա-կած թևը» Եփր. նին. 121 (մէկ անգամ գոր-ձածուած. Զկորիւն դդմենւոյն և զծաղիկն նորա պատուես քան զանմեղ տղայսն). նշանակութեան զարգացման համար հմմտ. որթ և երինջ)։ Այս արմատից են առիւծակո-րիւն Վեցօր. 192. գայլակորիւն Մամիկ. ի-ժակորիւն Վեցօր. էջ 192. կորնակ «բորե-նու փոքր ձագ» Վրք. հց. Բ. 433 (չունի ՆՀԲ)։


Կորկ, ի, ոյ

s.

dirt-spot, dirt, filth, ordure;
caked filth attached to the long tails of oriental sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կպած մնացած կեղտ». մէկ անգամ ունի Լմբ. մատ. էջ 490 «Ասէ երանելիս եթէ հարկաւոր է այնոցիկ սրբկիկ լինել, այլ զի՞նչ կորկն և աղտն քսան տարոյ կամ աւելի հոն կայ ի վերայ սկոյն, և մեք չլուա-նամք և չսրբեմք»։ Նոր գրականում ոմանք գործածում են «ծխախոտի դեղին կեղտը. Բրք. զիֆիր» նշանակութեամբ։


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մորթի վրայ գտնուած խալ. տուց, խայծ, բիծ». մէկ անգամ ունի Տօ-նակ. «Անասուն շիդիրոն կոչեցեալ. ագի սո-րա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս ղեղնագոյն»։ Երկրորդ անգամ գտնում ենք բառս Փիլ. լին. 205 «Կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկո.տ կամ կորկոտիձ». այստեղ բառիս իմաստը անծանօթ է, որով-հետև «կարկուտ» նշանակութեամբ նմանա-ձայն մի բառ չկայ եբրայեցերէնում։ Հեղի-նակը ուզում է մեկնել եբր. [hebrew word] Fā ran անապատի անունը՝ որի ստուգաբանու-թիւնը անծանօթ է։ Այս պարագային ան-շուշտ պատճառ չկայ կորկոտին բառին մի նոր իմաստ վերագրելու։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ընկոյզի կեղև». նորագիւտ բառ. որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 317 «Պորեալ զընկոյլն, կործեցին կկորճն ի վերայ նորա»։ Իբրև մականուն նգռծածուած ունինք Հաւաք. էջ 40 «Թօ-մայ վարդապետին՝ մականուն կոռճով կո-չեցեալ» (այն է «կեղևով»)։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։


Կուղխ

adj.

gluttonous, greedy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շատակեր, պորտաբոյծ, որովայ-նամոլ» Եւս. քր. Բ. 288 (մէկ անգամ միայն գործածուած)։


Կում

s.

draught, mouthful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէկ ումպ» Մխ. բժշ. 44, 51. ո-րից կմաճաշակ «թեթև իմն ճաշակել, մի քիչ համը նայիլ». մէկ անգամ ունի Մագ. թղ. 50 «Երեկ զկաղնեացն իմաստասիրել քեզ մասնաւոբաբար ի մերոցն կարասեաց կմաճաշակ շատացեալ ընկալաք ի քէն գո-հութիւն»։ Նոր երանգ ստացած մի ձև է կումք «բերանի երկու թուշերը՝ ներսի կող-մից, ուր ջուր ևն առնելով՝ կարելի է պա-հել». նորագիւտ բառ, որ երկու անգամ ունի Վստկ. «Առ հոռոմ ձէթ ի կումքդ և ի կոյզն փչեա՛», էջ 133 «Եւ թէ ի կումքդ առնուս և ի բոյնն կամ ուր լինին՝ փչես, ամէնն փախ-չին», էջ 197։


Կունդ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քաջ»? մէկ անգամ միայն գոր-ծածուած է իբր ածական Արամազդի. «Ոչ Արամազդ ոք, այլ ի կամեցողսն լինել Արա-մազդ, չորից ևս այլոց անուանելոց Արա-մազդ. այսպէս և բազումք անուանեալ Տիգ-րանք, մի է և միայնակ ի Հայկազանցս». խըր. Ա. 31։

. անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածուած է Ոսկիփ. «Կին մի կախարդ և կունդ՝ չարագործացն բարի առնէր և բարե-դործացն պատուհաս»։


Կուտ, կտոյ

s. fig.

grain, seed;
bait, food;
cf. Կորիզ;
to feed its young birds or chickens, to put into their beaks.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սպի, մարմնի վրայ ցտած նշան. աատառուածօ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են կուտկուտիլ «մորթը պատառոտուիլ» (մէկ անգամ ունի Վրք. հց. իզ. «Կուտկուտեալ լինէր մորթ իմ ի չարաչար քարշելոյն և պատառ պատառ յերկիր անկանէր»), կտել «մարմինը ցտել, վրան ասեղով կէտ կէտ նշաններ անել» Նար. էջ 229, «զարնել, բաղխել»? Նար. էջ 241. որից գիր կտեալ «մահտեսիների ձեռ-քի վրայ բանուած պատկեր, հաջի արած» Ղևտ. ժթ. 28. Կիւրղ. դևտ.։


Կոփ

cf. Կուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տաշելով բան շինելու արհեստը. 2. բուռն հարուած» Ոսկիփ. Անկ. գիրք նոր կտ. 187, 190. որից կոփել «կռանով՝ մուրճով ղարնել, ծեծել, փայտի՝ քարի՝ մետաղի վրայ աշխատիլ, կռել» ՍԳր. Ոսկ. ես. «ըմբշա-մարտութեան մէջ իրար զարնելը» Վրք. հց. «սրով զարնել» Վրք. հց. Բ. 461. «սպանել» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 137. կոփած Եփր. ել. կոփածոյ ՍԳր. Կոչ. կոփիչ «թակ, ու-րագ» Մագ. Անկ. գիրք նոր կտ. 96. 213. անկոփ Ոսկ. կող. էջ 530. կոփիւն «զարնե-լու ձայն» Ոսկ. յհ. ա. 1. կոփուածոյ Յհ. կթ. կոփոն Մագ. թղ. 132. քարակոփ Սգր. Եզն. կամ քարկոփ Կոչ. 161. կռանակոփ Միխ. աս. փայտակոփ Եփր. թագ. 423. դրամա-կոփ Մխ. դտ. թակակոփ Վրդն. ծն. կարծ-րակոփ Նար. Մագ. կոկորդակոփ Մագ. թղ. 132. մայրակոփ, մայրակոփեայ «մայր փալ-տից շինուած» նորագիւտ Ա. մնաց. ժէ. 1 Z.-նոյն արմատից է նաև կուփուկ «բարակ տաշեղ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործածել է Ճառընտ. «Զկուփուկս տաշե-ոաց ուր և գտանէր կարկատունս գործէր մազեղինին» (Նորայր, Բառ. ֆր. 296բ, co-peau բառի տակ)։


Կռուփ, կռփաց

s. fig.

fisticuff, blow with a fist;
blame, reproach;
կռուփս հանել, to pommel, to cuff, to box, to beat with the fist.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «բռունցք, բռունցքով հառուած» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 19 որից կըո-փել «կռուփ զարնել, ծեծել, չարչարել, խոշ-տանգել» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. 358. կռփիչ Ոսկ. ա. տիմ. (յետնաբար ունին։ կոփիչ կամ կռփող «հանրային կարգի վրայ հսկող ոստիկան» Մխ. դտ. էջ 435, 439, ըստ ևմ Հալ. նոր բառեր հին մատենագր. Ա. 62), կռփանք Սոփ. Բ. 8. կռփահարել Ա, կոր. դ. 11. կռփահարութիւն Ագաթ. կռփա-մարտիկ Եւս. քր. ևն։-Նոյն արմատից ու-նինք նաև կոփակել «ծեծել, կռփահարել», նոռագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ ղործածուած Յայսմ. մրտ. 31 «Եւ ամիրայն ետ ընկենուլ զնշան սուրբ խաչին և կռփա-կեալ (այլ ձեռ. կոփանօք) նեղէին զԴաւիթ կոխել զսուրբ խաչն»։