Definitions containing the research այեր : 1020 results

Ձող, ոյ, ով

s. adj.

bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Տ. soγ «ձող, սիւն» (Բիւր. 1899, 799), քրդ. zoela «փայտի ձող» (ըստ Ղափանցեան ЗВO 23, 355), թրք. գւռ. Սլմ. zulā, Երև. zola «ձող, փայտի ձող»։-Չող բառի վերջին իմաստից են փոխառեալ (այն ժամանակ՝ երբ դեռ հյ. ղ=լ էր) քրդ. և թրք. zol «կաշիի զոլ. 2. կերպասի վրայ երկար երկար գծեր», ն. ասոր. zulä «կեր-պասի վրայ զոլեր», վրաց. ზოლი զոլի «հիւսուածեղէնի վրայ զոլեր», ზოლიახი զոլիանի «զոլաւոր, զոլեր ունեցող», ზო-ლებიანი զոլեբիանի, ზოლ-ზოლი զոլ-զոլի «զոլաւոր» (իմաստի զարգացման հա-մար հմմտ. թրք. čubuq>ռմկ. չուպուխ «ճր-պոտ, ձող. 2. կերպասի վրայ զոլեր»), որոն-ցից յետ առնելով հյ. գւռ. զոլ «կաշու զոլ. 2. կերպասի վրայ զոլեր»։-Հայերէնից է վեր-ջապէս լազ. zevle «լուծի փայտը կապելու կաշի», որի համար հմմտ. հյ. գւռ. զոլ (Վն.) «կաշիէ չուան սայլի լուծը միացնելու հա-մար»։ Ուտ. zol «կաշիի զոլ, շերտ», zolama «երկար ձող. 2. հրացան»։


Ձու, ոց

s.

egg;
— լողակաց, eggs, spawn, roe;
—ի միջուկ, դեղնուց —ոյ, yolk of an egg;
սպիտակուց —ոյ, white of an egg;
— բոյնկալ, nest egg;
— վաղահաս, rath -;
— հնացեալ, stale -;
— անծնունդ, փուտ, addled, rotten -;
խեճեպ —ոյ, egg-shell;
միզն —ոյ, the membrane of an -;
թերխորով —, boiled eggs;
պինդ —, hard -;
— ի տապակի, poached eggs;
fried-s;
— ածել, արկանել, ծրդել, to lay eggs;
ի —ս նստել, տածել զ—ս, to hatch, to sit on, to brood on.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Այս գաղափարն արտայայտելու հա-մար՝ գրեթէ բոլոր հնդևրոպական լեզու-ներում գտնում ենք մի և ընդհանուր ձև. հմմտ. յատ. ovum. յն. ὥιον, ὅον ὥβεα հսլ. aje, ajice., ռուս. яицó, սերբ. լեհ. jaje, չեխ. vejce, հիսլ. cgg, հբգ. ei. անգսք. aēg, պրս. xaya, քրդ. xek, զազա xāk, օսս. aik՝ «ձու, հաւկիթ» (Pokorny 1, 22, Berneker 26. Traut-mann 202, Boisacq 1082, Walde 550)։ Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. *ōulom, որ գերմանական ճիւղում դար-ձել է *ōyom, իրանեանում *āya-ևն։ Böttich. Arica 54 և յետոյ Müller SW-AW 66, 273 սրանց են կցում նաև հյ. ձու։ Հիւբշ. Arm. Stud. էջ 40 և Arm. Gram. 471 չի ընդունում, որովհետև հայերէնի մէջ նախաձայն ձ մնում է առանց բացատրութեան։ Bugge KZ 32, 16 ենթադրում է՝ որ ձու նախապէս *ձուու ձևն ունէր. այս բառը բարդուած է *ձու «ձուկ»+*ու «ձու» բառերից. այս-պէսով ձու նշանակում է բուն «ձկան հաւկիթ» (հմմտ. գւռ. հաւկիթ, որ բուն նշանակում է «հաւի ձու» և յետոյ վե-րածուած է ընդհանուրի) և արմատը լի-

նում է *ու<հնխ. ōvōm կամ ōivom։ Հիւբշ. այս մեկնութիւնն էլ չի ընդու-նում։ Հիւնք. էջ 5 ցուլ բառից, էջ 277 ցաւ բառից։ Patrubány SA 1, 211 հնխ. g'hu «ձուլել» արմատից, իսկ ՀԱ 1906, 23 ձև բառի այլակերպութիւնն է համա-րում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 116 նո-րից է կցում հնխ. olo ձևին, ենթադրե-լով որ ōlo համանմանութեամբ դարձել է lōlo, որից էլ ձու։ Հայերէնի հետ կապ ունի՞ արդեօք վրաց. ժუ ձու «անա-սունների էգը». օր. ձու ձաղլի «էգ շուն»։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polygl. էջ 105 ալ-բան. mura, հսլ. burja «փոթորիկ»։ ՆՀԲ «մրուր կամ մուր ցնդեալ յօդս»։ Տէրվ. Լեզու 1887, 45 և Նախալ. 99 մրուր բա-ռի նուազականն է։ Հիւնք. մրուր բառից։ Ալիշան, Հին հաւատք 216 հնդ. մարուտ «բարի հողմ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 405 սումեր. imiri «մրրիկ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. mourē «հիւսիսի ծով», որ չի կա-րող կապ ունենալ։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

LDâ 1916, 17-18 (առ Pokorny 2, 224) ալբան. makε «սոսինձ, ձութ, կանգնած հեղուկների երեսին կաաած փառ», լտ. macero «կակղացնել», հսլ. mokru «խոնաւ, թաց», ռուս. мочита «թրջել» ևն բառերի հետ, որ ընդունում է Pokorny 2, 224՝ դնելով հնխ. maq «թաց, խոնաւ» արմատի տակ. հայ ձևը իբրև *maq-ro-։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով նոյն ինքն Petersson KZ 47, 281 (նոյն 1916 թուին), որ ըն-դունում է դարձեալ Pokorny 2, 252, Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2 (1927) 80 կրկնում է Neumann-ի մեկնութիւնը, ինչպէս արել էր նաև Bittner WZKM 15 (1901), 410։ (Ըստ այս մեկնութեան հյ. մօր<մաւր ցեղակից է դրւում հետև-եալ բառերին.-լտ. mare, հիսլ. marr, կիմր. կորն. բրըտ. mor, հիռլ. muin «ծով», անգսք. mere «ճահիճ, ծով», mor «ճահիճ», անգլ. meer, mere, mire, moor «տղմուտ, ճահիճ», գոթ. marei «ծով». marisaiws «ծովակ, լիճ», հբգ. mari, meri «ծով», muor «ճահիճ», հոլլ. meer, գերմ. Meer «ծով», Moor «ճա-հիճ, մօր», հսլ. morje, ռուս. морe, չեխ. mofe սերբ. möre, բուլգար. more «ծով», լիթ. mārès «ծովածոց». հառուս. mary «ծովածոց» ևն (Pokorny 2, 234, Walde 464, Boisacq 49, 1054, Traut-mann 169-170. Kluge էջ 325 և 335), Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. mari կամ mori «ծով»։ Հայերէնը սը-րանց հետ կապելու համար երկու դըժ-ուարութիւն կայ. նախ՝ ձևը (a ձայնի դէմ աւ). բայց այս դժուարութիւնը կա-րելի էր հարթել, ենթադրելով՝ որ a ձայ-նաւորը երկբարբառի է վերածուել, այն. պէս՝ ինչպէս մատ(չիլ) և մօտ, արածել և արօտ, յատանել և յօտ։ Երկրորդ դըժ-ուարութիւնն այն է, որ *mari արմատը յատուկ է միայն արևմտեան հնդևրո-պական բարբառին և գտնւում է միայն իտալական, կելտական, գերմանական և բալթիկ-սլաւական լեզուներում (Menl-


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. smakru-ձևից ցեղակիցներն են սանս. çmáçru-(յառա-ջացած *smáçru-ձևից) «մօրուք», լիթ. sma-krä «ծնօտ», smākras «միրուս, ծնօտ», լեթթ. smakrs «ծնօտ, քիմք», իռլ. smech «ծնօտ». ալբան. mjekre «ծնօտ, կզակ, մե-րուս». (այս նշանակութեանց յարակցութեան համար հմմտ. յն. γένειον «ծնօտ և մի-րուս», իտալ. barba «միրուս», բայց և Dan-te, Քաւար. xxxI 68, 74 «ծնօտ», ռուս. 6o-рoдa «կզակ, մօրուս» և զանազանելու հա-մար՝ подбородокъ «կզակ»)։ Բոլորի պար-զական նախաձևն է smek-(Pokorny 2, 689, Trautmann 270)։ Հայերէնը կարող է գալ *smakru-ձևից՝ նախաձայնի անկումով և k վերածուելով ւ-ի (տե՛ս Pedersen, Հայ. և դրացի լեզ. 31)։-Հիւբշ. 476։


Յագ, ոյ

s. adj. adv.

cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sāw-արմատից սրա պարզական ձևն էր հնխ. sā-, sə-«կըշ-տառնեւ». որի ժառանգներն են յն. ἀο<ἀfω «կշտանալ», ἀατος «անկուշտ», ἀδην «ցյագ, բաւական», ἀμεναι «կշտացնել», ռնգականի ներմուծումով՝ վեդ. a-sinváh, á-sinvan «անկուշտ», t աճականով՝ լտ. satis «բաւա-կան», satur «յագեցած», լիթ. sotùs, գոթ. soϑ, saϑs «կուշտ», հբգ. sat, գերմ. satt «կուշտ», հիռլ. saith «յագուրդ», sathech «կշտացած». նոյնը u աճականով դարձել է *Su, որի վրայ աւելանալով նոյն t աճակա-նը՝ հսլ. sytu, ռուս. cытъ, լեհ. syty «լա-գեցած, կուշտ» (Pokorny 2, 444, Boisacз 2, 13, Walde 680, Ernout-Meillet 857. Trautmann 250)։ Հայերէնը յառաջանում է նոյն պարզական sā-արմատի աճած sau-, saw-ձևից w>գ սովորական ձայնափոխու-թեամբ և յ նախդրի յաւելումով, որ յետոյ, միացել է բառին, այնպէս որ կարելի է եղած ասել ցյագ։


Յակինթ, կնթի, թաւ

s.

hyacinth.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. δάϰινϑος բառից, որ նշանակում է «յակինթ քարը և ծաղիկը», որի հետ նոյն են նաև լտ. hyacinthus «ծաղիկը», մբգ. ia-chant, գերմ. Hyacinth «քարը և ծաղիկը», ֆրանս. jacinthe «ծաղիկը», hyacinthe «ծա-ղիկը և քարը», լեհ. jachant, ուկր. և ՛ռուս. яx-онть, ասոր. [syriac word] уaqunda կամ [syriac word] уuqantā, պհլ. պրս. [arabic word] ︎ уākand, արաբ. պրս. թրք. և քրդ. [arabic word] yāqūt «յակինի քարը», ույղուր. ❇ yaqut, վրաց. օაკინთი իակինթի «ծաղիկը», იაგუნდი իա-գունդի «քարը» ևն։ Բառի բուն աղբիւրը Եգէական կամ Միջերկրեան է (Boisaq, էջ 996, Meillet Esq. lat. 86), որից անցել է ււնարէնին՝ նախ Fαϰινϑος ձևով, որ և յե-տոյ յոնիական մի բարբառում ստացել է նάϰινϑος ձևը (փոխառութեան ապացոյց է և -նթոս վերջավորութիւնը. հմմտ. Կորնթոս, լաբիւրինթոս)։ Յունականից փոխառեալ և լատինը, լատինականից գերմանականը ե գերմանականից սլաւականը (Berneker 443)։ Միջերկրականից են նաև սեմական ձևերը որոնցից արաբերէնը տարածիչն է զանազան արևելեան ձևերի։ Հայերէնի մէջ յակինթոս և յակինթ ձևերը յունարնէից են, աղութ արա-բերէնից է. միւսները ազդուած են ասորա-կանից։-Հիւբշ. 366։

ՓՈԽ (borrowing) Հայերէնի միջոցով են վրացի ձևե. րը. հայերէնից է տառադարձուած Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յայտ. թ. 17՝ Ոգա յակինթէ ու քիպրիթէ (որպէս յակինթ և ծծումբ)։


Յամոյր, մուրաց

s.

wild goat;
antelope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] yaxmūrā, որի հետ նոյն են եբր. [hebrew word] yaxmū̄r (երկուսն էլ գոր-ծածուած Օր. ժդ. 5, ճիշտ հայերէն բառի դէմ) և արաբ. [arabic word] уahmūr «այծքաղների (antilope) ցեղից կարմրագոյն մի անասուն կամ ցիռ» (կայ նաև արաբ. [arabic word] yāmu' «արու եղջերու» կամ «մի տեսակ քարայծ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 753 և Բ. 158)։ Բա-ռը բնիկ սեմական է և ծագում է hmր «կար-միր» արմատից (Gesenius17 242, 298)։-Հիւբշ. 31։։


Յիշատակ, աց

s.

remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պատկանում է յիշել բային. բայց որով. հետև կազմութիւնը չի կարող հայերէնով մեկնուիլ, ուստի պէտք է կարծել թէ պհլ, փոխառեալ մի բառ է և յատկապէս ներկա-յացնում է անցեալ դերբայի -tak ձևը, տե՛ս նաև յիշել։-Աճ.


Նա, նորա, նոքա, նոցա

pron. conj.

he, she;
that, it;
ուտէ նա, he or she eats;
ուտեն նոքա, they are eating;
խնդրեմ զնա, I am looking for him, her or it;
ասեն նոքա, they say;
նա է, it is he or she;
անուն նորա, his, her or its name;
ետու նոցա, I have given them;
նոքա նոքին, they;
նմա, to him or her;
նորա, to him or to her;
նոցա, to them;
but, however, nevertheless, yet;
indeed, really, in fact;
նա՛ է, that is, that is to say, i.e.;
նա աւանիկ, նա աւասիկ, look there, look here;
but, yet;
նա եւ, also, even, likewise, again;
moreover, besides;
նա զի, նա մանաւանդ թէ, above all, the more;
rather;
նա եւ ոչ, neither, nor;
not even;
նա եւ արդ իսկ ոչ, not even now;
նա ուրեմն, certainly;
perhaps, it may be that;
well;
now, then.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Կոչ. Ոսկ. որից նաև ՍԳր. նա՛ ուրեմն «բայց արդ, թուի թէ» Կոչ. Ոսկ. յհ. բ. 31. նամա-նաւանդ Ոսկ. յհ. ա. 3. նա զի «մանաւանդ թէ» Գէ. ես. Նար. ևն։ Այս նոյն բառն է ան-շուշտ, որ միջին հայերէնում ստացել է «և» շաղկապի պաշտօն. Յղարկեց ի հետ թէ տո՛ւո չփախստականդ. Նա վախեցին որ թաթարն չլցուէր յերկիրս, տուին. նա ոխացաւ սուլ-տանն և ամէն Տաճկունք (ԺԳ դար)։ Սրանից է յառաջացել թէականի նշանակութիւնը, որ միջին հայերէնում երկրորդական նախադա-սութեան սկիզբն էր դրւում, իսկ նոր գաւա-ռականների մէջ դարձել է թէականին վերջա-դաս նէ, նը, նա. ինչ. Թէ անհոգ կենայ տէր ծառոյն, նա չորանայ ծառն.-Ծառին տէրը անհոգ կենայ նէ՝ (Պլ. նէ, Ննխ. նը), ծառո կը չորնայ։ (Տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 99)։


Նապաստակ, աց

s. ast.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սեբ. նաբասդագ, Պրտ. լափուս-տագ, Զթ. լափուսդօգ, լափուսդոգ, Սլմ. Վն. լապըստրակ, Բլ. լապըստրագ, Տփ. լապուս-տրակ, Ոզմ. լապըզտըրակ, Մշ. լաբըստըրագ, Ալշ. լաբըզդըրագ, Ախց. լափըստրակ, Մկ լըպըստրակ, լըպըզտրակ, Երև. ալապըս-տրակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 159 ունի ալապաստրակ ձևը), Ագլ. ըլըպա՛զտրակ, Գոր. Ղրբ. ըլըբա՛ստրակ, ՀՋղ. ալապօստրակ (Kiggs, A vocabulary 96 իբր ժողովրդական ձև ունի նապստակ).-սրանց ներկայացուցիչն է լապըստկանք «նապաստակներ» կեղծ-Շապհ. 75, ուր ան-շուշտ յետին ձևափոխութիւն կայ։ Այս բո-լորի մէջ եղած ր ձայնը և ն>լ ձայնափո-խութիւնը ցոյց են տալիս, որ բառի հնագոյն ձևն էր *նապարստակ, ուր ր շչականից առաջ ջնջուեցաւ հայերէնի մէջ, իսկ բարբառնե-րում՝ տեղափոխութեամբ հեռանալով շչա-կանից՝ անկումից ազատ մնաց. միևնոյն ժամանակ՝ ն-ր տարանմանութեամբ դար-ձաւ լ-ր։


Նաւ, ուց, աց

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։

Schrō̈der, Thesaur. 58 հայերէնից է դնում յն. և լտ. ձևերը։ Klaproth, Asia pol. 104 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ ԳԴ պրս. nāv բառից։ ՆՀԲ յն. լտ. վրաց. և սանս. ձևերը. նաւ «տաշտ» բառի հեա համեմատում է պրս. նավէ «կոնք», նավիյտէն «փորել զմէջն», իսկ նաւա-բաշխ համարում է նայաբաշխ։ Ուղիղ համեմատութիւններ են անում Peterm 30, 33, Windisch. 23, 25, Եւրոպա 1849, ann Böttich. ZDMG 1850, 359, 180, Arica 80, 340, Müller SWAW 38, 572, 589, Pictet 2, 180, Տէրվ. Նախալ. 37, 9։ ևն։ Հիւբշ. Arm. Stud. § 216 բնիկ է համարում բառս և փոխառութիւնը կաս-կածական է գտնում. իսկ Arm. Gram. 201 դնելով իրանական փոխառութեանց շարքում՝ էջ 17 յայտնում է որ կարող է նաև բնիկ լինել։


Նաւազ, աց

cf. Նաւաստ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աոհասառակ համարւում էր նաւ բա-ռիզ կազմուած՝ հայերէնի մէջ։ Վերի ձե-ւով մեկնեց Հիւբշ. ZDMG 35 (1881), 662 և Arm. Stud. § 216։


Նաւակատիք, տեաց

s.

inauguration, dedication, consecration;
feast, festival, rejoicing;
cf. Խթումն;
առնել զ—իս շինուածոյ, to inaugurate a building;
—իս առնել սեղանոյն, to dedicate or consecrate an altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բարդուած է նաւա և կատի-ք բառերից. առաջինը զնդ. ❇ nava-, պհլ. [other alphabet] navak, պրս. ❇nav, nō «նոր» բառն է. իսկ երկրորդը՝ որ Վն. և Ոզմ. առանձին գործա-ծական է, ստոյգ մեկնութիւն չունի ռեռ. ամ. բողջը իրանեան փոխառութիւն է, որովհետև կարելի չէր հայերէնի մէջ օտար nava-բա-ռով բարդութիւններ կազմել։


Նաքարակիտ, կտի

s.

a farthing, two mites, fourth part of a penny.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ նոյն են ռուռռայական սոգդ. nakaratá̄kə (գըր-«արծաթ» (տե՛ս Gauthiot, Gram. sogd. էծ 170 և Benyeniste MSL 23, 128)։ Հակա-ռակ վերջին բաղաձայնների յետևառաջու-թեան՝ նմանութիւնը անժխտելի է։ Տարբե-րութիւնը կարող էր բացատրւիլ կա՛մ պահ-լաւերէնով և կամ հայերէնի մէջ ժողովոռ-ռական ստուգաբանութեամբ (հմմտ. ակա-նակիտ)։ Չգիտեմ թէ վերի ձևերի հետ որևի-ցէ կապ ունի՞ն արաբ. օ ︎ nuqra, յգ. [arabic word] ︎ nuqār «հալած ոսկու կամ արծաթի կտոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 131) և [arabic word] naqd «դրամ», որից ռմկ. նաղդ «կանխիկ»։-Աճ.


Յասմիկ, մկի

cf. Յասմին.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ անուշահոտ ծաղիկ է. լտ. jasminuni fruticans L» (Տիրա-ցուեան, Contributo § 352) որ է ռուս. жac. минъ, ясминъ (տե՛ս Aнненковъ, էջ 180) Ագաթ. որ և յասմին Խոր. աշխ. յասմի Բժշ. -այս ծաղիկը պատկանում է Oleaceae ըն-տանիքին. նոյն ընտանիքին է պատկանում նաև syringa vulgaris L, որ է «եղրևանի, թրք. լէյլաք, ֆրանս. lilas, ռուս. cирeнь» (Տիրացուեան § 349, Aннeнковъ 346). ըն-տանիքի նոյնութեան պատճառով Պարսկաս-տանում yasaman, որ է «յասմիկ, жасминъ» ստացել է նաև «եղրևանի, lilas, ռուս. cм-peнь» նշանակութիւնը, որից էլ վրաց. իմեր. մինգր. iasamani «եղրևանի, cиpeнь» (Aн-нeнковъ 346), հայոց մօտ էլ բարբառներում եասաման «եղրևանի, cирeнь» (օր. Խոյում՝ ըստ Տիրացուեան § 349), որից և Կովկասի գրական հայերէնում սխալ անդրադարձու-թեամբ յասմիկ դարձել է «եղրևանի, lilas cирeнь»։ (Բոլորովին ուրիշ է յեսմիկ, որ է «ասորեակ, chamaelina silvestris Wallr» (Տիրացուեան § 159), տես հեսմուկ)։

= Պհլ. *yāsmīk և yasmīn հոմանիշ ձևե-25-488 րից փոխառեալ. (առաջինը աւանդուած չէ, բայց անշուշտ գոյութիւն ունէր, ինչպէս ցոյց է տալիս հայերէնը. հմմտ. պրս. zamī և zamīn anguštari և angustarin կրկնակնե-որ)։ Բառիս իրանեան միւս ձևերն են պրս. [arabic word] yāsamī̄n, [arabic word] yāsmīn, բե-լուճ. yasmīn, աֆղան. yasmīn, vāsamīn «յասմիկ»։ Գտնւում է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] yasmā, յն. ἰάσμη, ἰάσμινον, լտ. jasme, jasminum, իտալ. gel-semino, ֆրանս. jasmin, ռուս. ясминъ, каcминъ. սպան. lazmin, azemin, նյն. γιασεμί, γιασουμί ևն (սրանք թրք. yasemi ձևի միջոցով)։-Հիւբշ. 198։


Յաւանակ, աց

s.

ass' foal or colt, young donkey or ass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *yavānak նուազական ձևից. սրա հետ հմմտ. զնդ. [syriac word] yavan-(կարդա՛ уuvan-). պհլ. [other alphabet] yuvān, պազենդ. ǰūvān, պրս. [arabic word] ǰuvān, javān, բելուճ. jūvān, աֆ-ղան. ǰavān, քրդ. ǰuvān, բոլորն էլ «մատառա-տի, երիտասարդ» (Horn § 429)։ Պարսիկ բա-ռից են փոխառեալ թրք. ǰivan «մատաղատի թարմ երիտասարդ», սերբ. džuvan, adžuvan ռում. džuban «սիրահար»։-Իրանեան բա-ռերի ցեղակիցներն են լտ. ǰuvenis, սանս. yuvan-, yuvā, լիթ. jáunas, լեթթ. jauns, հսլ. junū, հռուս. унъ, ռուս. юныи, գոթ. iuggs, հբգ. jung, հիսլ. ungr, հիռլ. ōa oam, oc, ōac, կիմր. ieuanc, բրըտ. iaouank, youanc, անգսք. geong, անգլ. уoung, հոււ-jong (Kluge 234), որոնք բոլոր նշանակում են «երիտասարդ, մատաղատի». բոլորի ար-մատն է հնխ. yeu-«երիտասարդ» (Pokorny 1, 200), որ հայերէնի, ինչպէս նաև յունարէ-նի մէջ պակասում է։-Բառիս բուն իմաստր լինելով «մատղաշ, մատաղատի, փոքր», զա-նազան լեզուների մէջ յատկացուած է նշա-նակելու զանազան անասունների փոքրը. ինչ. լտ. jūnīx «մատաղատի կով», ǰuvencu-«փոքր կով կամ ցուլ», հսլ. ǰunici «մատաղ ցուլ», ǰunica «մատաղ կով», ուկր. june'c' «զլիկ, փոքր ցուլ», բուլգար. junica «երինջ», սերբ. junica «հորթ», լեհ. գւռ. junosza «գառնուկ» ևն (Berneker 459, Walde 400, Trautmann 106)։ Նոյնը եղած է և հայերէ-նի մէջ, ուր այլ ևս ընդհանուր իմաստը կո-րած է. տես և ուլ բառի տակ, որ նոյնպէ» նախնաբար ունէր ընդհանուր «ձագ» նշա-նակութիւնը։ Իմաստի զարգացումը ճիշտ ա՛յն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան «քուռակ» (տե՛ս Ազգ. հանդ. է, էջ 253 ա)։ Այսպէսով մի կողմից «սիրահար» (ռում. džuban) և միւս կողմից «քուռակ» (Մկ. ջըվան) միևնոյն բաներն են1-Հիւբշ. 198։ ըվա՛նակ, Պլ. Ռ. Սեբ. ավանագ, Տիգ. mվm-նmգ, Զթ. ավանօգ, ավանոգ, Հճ. ավանօգ, բոլորն էլ նշանակում են «էշ, մեծ էշ»» Այսպէսով բառը հասել է ճիշտ հակառակ իմաստին։ Յոյց տալու համար թէ հին լեզուի մէջ (գոնէ մինչև ժԳ դար) յաւանակը էշի իշոյ. Մտթ. իա. 5.-Գտանիցէք էշ կապեալ և յաւանակ ընդ նմին. Մտթ. իա. 2.-Զնա էշն պառաւ և զսա յաւանակն տրմուղ. Մանդ. սիր. 7.-էշ մի էառ զաւանակն իւր... և ասէ աւանաևն, որ է քուռակն, լալով. Վա՛յ մայր եմ... Վրդ. առ. 118։


Յաւէժ, ւեժի, ժաց

adj. adv.

perpetual, eternal, immortal;
always, without end, perpetually, eternally.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «միշտ, ամէն ժամանակ» Եսթ. ժզ. 4. Ոսկ. մ. ա. 1. «մշտնջենաւոր, յաւիտենական, անփոփոխ» Ագաթ. Եզն. որից յաւեժանալ Փիլ. Պիտ. յաւեժութիւն Փիլ. Նիւս. Երգ. Պիտ. յաւեժացուցանել Պիտ. յա-ւեժակայ Պիտ. յաւեժաբար Շար. ևն։ Նոյն բառն է ր-ի յաւելուածով՝ յաւերժ «միշտ. շարունակ» Իգն. Պիտ. Խոր. որից լաւերժա-հարսն կամ յաւերժական հարսն Սահմ. Նար. յովէդ. յաւերժապէս Յհ. իմ. եկ. յաւերժանալ Երզն. մտթ. յաւերժաձիգ «երկարատև» (նո-րագիւտ բառ) Պարակ. շար. էջ 18. յաւեր-ժայիշատակ (արդի գրականում) ևն։-Ար-մատն ու ածանցները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ գրուած են նաև յաւեժ, յաւէրժ, յաւէժանալ, յաւէրժանալ ևն, որոնք համապատասխան չեն հայերէնի ձայնական օրէնքներին։


Յաւէտ

adj. adv. more;
at most;
much more, a great deal, better;
rather, more worth while, so much the better, still more;
— զի, above all, principally, especially;
adj. adv. cf. Յաւէժ;
— կամ նուազ, more or less.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աւելի, շատ» Պիտ. Ճառընտ. Դիոն. «միշտ, յաւիտեան» ժմ. Խոսր. Նար. որից յաւէտ զի «մանաւանդ որ» Կիւրղ. գնձ. և Պարապմ. յաւետանալ «յարատև մնալ» Փիլ. Պիտ. յաւետազուարճ Ոսկ. յհ. ա. 23, յաւետախաղաց Փիլ. Խոր. Նիւս. կազմ. եր-կարայաւէտ Փիլ. բագն. կամայաւէտ Անան եկեղ. գրուած է նաև աւէտ ԱԲ, որից աւետ-աճեալ «շատ աճած» Մծբ. աւետախաղաց ԱԲ։ Արմատն ու ածանցները իրար վրայ փո-խադարձաբար ազդելով՝ յառաջացած են յա-ւետ, յաւէտազուարճ ևն, որոնք համապա-տասխան չեն հայերէնի ձայնական և ուղ-ղագրական օրէնքներին։ Յաւէտ բառից -եան մասնիկով կազմուած է յաւիտեան, ի հլ. «մշտնջենաւոր» ՍԳր. որից յաւիտենական ՍԳր. յաւիտենադիր Ագաթ. նախայաւիտեան Շար. յաւիտենապէս, յաւիտենականութիւն (նոր բառեր) ևն։


Յեզեր, ի

s.

crown.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. nēzer «թագ, պսակ» բառն է, որ գործածուած է Ս. Գրքի համաաատաս-խան տեղում. յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է νεζέρ, ձեռ. տարբ. εζep, որ աւելի մօտիկ է հայերէնին. մեր ձևը են-թադրում է ἱεζερ (այսինքն lEZEP փոխա-նակ НEZEP)։


Մաքման

s.

handkerchief;
thick cloth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] makbār, որ գործածուած է Ս. Գրքի նոյն տեղում. բառիս իմաստը անստուռ է, սովորաբար հասկացւում է «ան-կողնի ծածկոց, վերմակ», յունարէն թարգ-մանութեան մէջ բառը տառադարձուած է յն. μαχβαρ ձևով (այլ ձեռ. ναβρα). պետք է ենթադրել անշուշտ որ մեր թարգմանիչները ունեցել են յն. *μαχμαν ընթերցուածը, որից և տառադարձրել հայերէնը։


Մեղկ, ից

adj. fig.

soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. μαλαϰός, լտ. mollis։-Նոյնը նաև Windisch. 17. Lag. Urgesch. 219 լտ. marcidus «թառամած, թոյլ, տկար» բառի հետ հնխ. mar արմատից, Lag. Arm. Stud. § 1475 յն. μάλϰη «ցրտից քցմիլ»։ Հիւբշ. Arm. Stud. § 193 յն. μαλαxίς և լտ. mollis? Տէրվ. Նախալ. 52 համեմատում է յն. և գոթ. ձևերը և հյ. մեղ-կ ու մեղ-մ բառերից հետևցնում է հնխ. mar պարզական արմատը։ Նոյն, էջ 99 mark արմատի տակ շարում է հյ. մորմոքիլ, մեղկա-նալ, սանս. marč, յն. μαλϰίω, լտ. mar-cere և murcus «մեղկ»։ Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 120 և MSL 11. 394 և Esquisse 28 հայերէն բառի կ ձայնը դնում է dw-ից, որով լատինի


Մետաքս, ից, աց

s.

silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ համարում են յունարէն. Neumann ZKM 1837, 389 չի համար-ձակում որոշել թէ հայե՞րն են յոյներից առել այս բառը, թէ յոյները հայերից. միայն նկատում է որ յոյնը բնիկ չէ։ Böttich. Horae aram. 24 եբր. [hebrew word] dəmešeq։ «Դամասկեան մետաքսեայ կտոր»։ Նոյնը, Rudim. 45, 153 յիշում է արաբ. [arabic word] dmq s և [arabic word] d ms q, որ հանում է պրս. dimsa «սպիտակ ա. պրշում» բառից։ Ewald, Götting. Ge-dmqs և ասոր. dm šq։ Müiler SW. AW 41, 12 համարում է ասորերէնից փոխառեալ և կցում է ասոր. mitaksā և յն. μέταςα բառերին։ Lag. Keliqq. gr. յռջ. 37, ինչպէս և Hitzig ZDMG 8, 213 ջանում են յունարէնը հանել սեմական [hebrew word] 'ks «ապարանջաններով զարդար-ուիլ» արմատից։ Brockelm. ZDMG 47, 1-42 լունարէնից փոխառեալ համարե-լու հակառակ է, որովհետև յոյն բառը շատ քիչ է գործածուած, իսկ հայը բա-ւական յաճախադէպ։ Հիւբշ. Arm. Gram. չէ ո՛ր լեզուից։ Müller SWAW 136 (1897), էջ 26 և Մէնէվիշեան ՀԱ 1897, 246բ համարում են յունարէն փոխա-ռութիւն։


Մերկ, ոյ, ոց, ի, աց

adj. fig. prep. adv.

naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ nоgš-արմատին, որ լեզուից լեզու տարբեր կերպարանքներ ստանալով, գրեթէ անճա-նաչելի է դարձած։ Իր անխառն ձևի տակ երևում է հոլ. nagù, ռուս. нariи, սերբ. nág լեհ. nagi, լիթ. nugas, լեթթ. nuógs «մերկ». հհիւս. nakkua «մերկացնել» բառերի մէջ։ Դերբայական -to մասնիկով ձևեր ունին՝ հբգ. nackut, nahhut, գերմ. nackt, հոլլ. haakt, անգսք. nacod, անգլ. naked, հհիւս. nokkueδr, գոթ. naqaϑs, բոլորը նախագեր-մանական *nogotó-ձևից. այսպէս նաև հիռլ. nocht, կիմր. nocth ևն՝ *nogk-to-ձե-ւից։ Նոյն -to դերբայական մասնիկի տեղ -na-մասնիկն են ներկայացնում՝ հհիւս. nakinn, հֆրիզ. naken, սանս. nagná-, զնդ. maγna-«մերկ»։ Մի ուրիշ մասնիկ ունի լտ. nudus «մերկ» (իբր *nog*edhos), կամիս-nekumanza «մերկ» (տե՛ս Ernout-Meillet 651 nudus բառի տակ)։ Վերջապէս անճա-նաչելի կերպարանքի է հասած յն. γομνός, որի դէմ Հէսիքիոս տալիս է λυμνός ձևը։ Դժուար բացատրելի է զնդ. maγna-՝ իր նա-խաձայն m-ի պատճառաւ, որից անկարելի է բաժանել միւս իրանեան ձևերը, ինչպէս՝ սոգդ. Baγnāk, օսս. bäγnaγ, աֆղան. laγar. պհլ. brahnak, մանիք. brahnag, պրս. [arabic word] brahna «մերկ» (Pokorny 2, 339, Boisacq 158, Trautmann 208, Walde 528, Kluge 344, ինչպէս և M. Grammont IF 25, 371-374)։ Իրանեան ձևերը միջոց են տալիս բա-ցատրելու նաև հայերէնը, որի մ և ր ձալ-ները գտնւում են իրանեանների մէջ։ Ըստ այսմ հայերէնի նախաձևն է հնխ. (e ձայն-դարձով) negš -ro->meg*-гo->մերկ, կազ-


Մխիթար, աց

adj. s.

consoling, consolatory;
consoler, comforter;
cf. Մխիթարութիւն;
— լինել՝ տալ՝ մատուցանել, to comfort, to console, to solace;
— ինչ առնել մտաց, to flatter, to adulate, to wheedle, to coax, to allure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հյ. մի՛ խիթար «մի՛ վախենար, հոգ մի՛ անիլ» ձևից ածանցուած, ինչպէս որ քա՛ջ լեր ձևից ածանցուած է քաջալեր, քաջալերել։ Հայերէնի հետ ճիշտ միևնոյն կազմութիւնն ունի վրաց. ნუვეϑი նուգեշի «մխիթարու-թիւն», որ կազմուած է 6უ ვემინის նու գեշի նիս «մի՛ վախենար» արգելականից։ Հայե-րէնի նման վրացերէն էլ ասւում է ცემა ցե-մա «տալ» բայով՝ ნუვემინის ცეემა նուգե-շինիս ցեմա «մխիթար տալ»։


Մղեղ, աց

s.

chaff;
powder, ashes, dust;
— հրոյ, spark;
ի — փոխել, to turn to ashes, to be burnt to ashes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mōl-արմատից, որի ժառանգները ընդարձակ տես մալ «ման-րել, փշրել». այստեղ յիշատակելի են յատ-կապէս գոթ. malma «աւազ», հբգ. melm, gi-mulli, molta «փոշի», մբգ. malmen «փշրել»։ Հայերէնի մէջ հնխ. mōl-տուել է *մուլ, որից կրճատ կրկնութեամբ *մուղեղ> մղեղ։ Ամբողջական կրկնութեամբ է մղմեղ «յարդի մանր փշուր» (տե՛ս տակը գւռ.), որով բառը բոլորովին նոյնացել է մղմեղ, մղմող «ցեց» բառի հետ, որ դարձեալ նոյն արմատին է պատկանում։-Աճ.


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. მუმა մուշա, მუმაკი մուշակի «գործաւոր», მუმაობა մուշաոբա, მუმაკობა մուշակոբա «աշխատանք», სამუ-მაჟო սամուշավո «աշխատանք», მემუმავე մեմուշավե «բեռնակիր», მემუმავება մե-մուշավեբա «մի բան մշակել, воздьлывать, обработывать», ნამუმაკარი նամուշակա-րի, ნამუმაკევი նամուշակեվի «աշխատու-թիւն, հերկ», მუმობა մուոբա «ստրկութիւն, գերութիւն», թուշ. მუმა մուշա «գործաւոր», მუმოծ մուշոբ «գործ, աշխատութիւն», լազ, muša «բեռնակիր», ինգ. mušaabay, մինգ. vimušuat, museoba, սվան. limšav, limsae «աշխատիլ, աշխատանք», կաց. ինգ. muša «աշխատասէր», չէրքէզ. mišak «երկրագործ. մշակող», miši «ցանք, վարուցանք», ինչպէս տեռնում ենք, բառը կայ թէ՛ հիւսիսային և թէ հարաւային Կովկասեան լեզուներում! Հա-յերէնը կարող է մեկնուիլ -ակ մասնիկով, սակայն մշ-արմատը մեր մէջ գոյութիւն չունի, որ գտնւում է մուշ, միշ, մշ ձևերով Կովկասեան զանազան լեզուների մէջ և այն էլ աւելի ընդհանուր «աշխատանք, գործ» ի-մաստով, մինչդեռ հայերէնի մէջ «երկրա-գործ» նոյն գաղափարի մի մասնաւոր ա-ռումն է միայն։ Այս բոլորը ցոյց է տալիս՝ որ բառը Կովկասեաններից է անցած հայե-րէնի և ո՛չ թէ հակառակը։ Իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. գործ և գործել զեր-կիր «մշակել (հողը)», պրս. [arabic word] ranǰ-bar «նեղութիւն կրող»>թրք. renǰber, ռմկ. ռաշ-բար «մշակ, հողագործ»։-Աճ.

ՓՈԽ (borrowing) Ըստ Գ. Ասատուր (անձնական) հայերէն նոր գրական լեզուից է փոխառեալ վրաց. მუმაკი մուշակի «մտքի մշակ», որ ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա-էջ 75։


Մոլոշ, ի, ից

s. bot. mallow, marsh-mallow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μολόχη, μαλάχη հոմանիշից. հայերէ-նի մէջ բառավերջի շ և խ ձայները ներկա-յացնում են յն. γ-ի յետին հնչումները. հմմտ. շլոռոս<γλωρός, խարտաֆիլակ<γօρ ταφύλας. հին հնչման տառադարձութիւնն են ներկայացնում վրաց. მალოკი մալոքի, მალუკი մալուքի և լազ. molok'i «մոլոշ» Յոյն բառի ծագման մասին կան զանազան կարծիքներ (տե՛ս Boisacq 604), բայց հա-ւանաբար հին միջերկրեան փոխառութիւն է, որի հետ նոյն է գալիս եբր. [hebrew word] malluha «աղիմայ բոյսը, atriplex halimus L»։ Boi-sacq անդ տալիս է բառիս համար նաև յն. μάλβας, μάλβαϰον ձևերը, որոնք շատ կասկա-ծելի է համարում։ Հյ. բաղբակ=վրաս. ბალბა balba «մոլոշ» հոմանիշները ջնջում են այս կասկածները և թերևս մի ընդհանուր հին աղբիւր ենթադրում։-Հիւբշ. 366։


Մոծիր, ծրոյ

s.

charcoal-powder.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. մօծիր, Հմշ. մօձիր «կը-րակը պատող մոխիրը», Ալշ. Եւդ. Մշ. Մշկ. մօձիլ «փոքրիկ կայծ» (Մշ. նաև մօձեղ), Ջղ. մոծիլ, Ոզմ. մուծէ՛լ «կայծ», Պլ. Սեբ. մըջիր, Ռ. մըջըր, Ասլ. մձիլ «ածուխի փշրանք», թըր-քախօս հայերից՝ Ատն. մզէլ «սպառած՝ քիչ մնացած կրակ».-մծրիլ ձևի դէմ ունինք մծրուիլ Երև., մնձրիլ Վն., մնձորել Սլմ.. մնձուր Մրղ. Վն. «այրուած բանի ածխացած մնացորդը».-Նոր բառ է մոճրակալել Ղզ. «կրակը մոխրով ծածկուիլ»։

ՓՈԽ (borrowing) Բրք. [arabic word] muiur «հրահալե-լեաց կղկղանք, scorie», որ ըստ Կարապետ-եան, Թսմ. բռ. 870 բացի «հրահալելեաց կղկղանք» նշանակութիւնից, ունի նաև «ա-ծուխի մանրուք» նշանակութիւնը, որով բո-լորովին նոյնանում է հայերէնի հետ և սրա-նով փոխառութիւնը հաստատում։


Մողէզ, ղեզի

cf. Մողիզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. անծանօթ մի ձևից, որի ներկայա-ցուցիչն է պրս. [arabic word] mālūs կամ mā-lōs «կանաչ մողէս» (ԳԴ, էջ 290 ա). բա-ռիս բուն հայերէնն է կովադիաց։


Մոր, ի

s.

blackberry;
mulberry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ ըստ Գ. Ասատուր (անձնական) վրաց. მორიელი մորիելի «կտրիճ»։


Մուկն, մկան, մկունք, մկանց

s. pl.

mouse;
mice;
cf. Դնդեր;
ազգ մկանց, the micy tribe;
— մեծ, rat;
— վայրի, wood-mouse;
— դաշտի, field-rat;
— ջրային, craber, water-rat;
— ալպեան, marmot;
— լերանց, mountain-rat;
փարաւոնի, ichneumon, cf. Հետահան, cf. Հիլոս;
գեղացի եւ քաղաքացի —, the country mouse and the city mouse;
ծակ, բոյն, աղբ, ականատ մկանց, mouse-hole;
rat's nest;
mouse-dung;
mouse-trap;
որսորդ մկանց, rat-catcher, mouse-hunter;
(կատու) mouser;
որսորդութիւն մկանց, mouse-hunt;
— որսալ, to mouse, to catch a mouse;
— չչէ, the mouse squeaks.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ նոյն է նախորդ մուկն (կենդանին) ձևի հետ. նշանակութեան այս զարգացումը յառաջացած է ո՛չ թէ հայերէ-նի մէջ անկախաբար, այլ յատուկ էր հնդևրո-պական նախալեզուին, որից ժառանգաբար անցել է նաև նոր լեզուներին. հմմտ. յն. μῦς, լտ. musculus, ռուս. мышцa «մկան, դըն-դեր», հբգ. մբգ. mūs «դնդեր՝ յատկապէս վերնաբազկի», գերմ. Maus «ոտքի և ձեռքի մկաններ», հսլ. mуšica «թև, բազուկ», լեհ. mvszka, ռուս. мышкa «մկան, անթատակ» հոլլ. muis, անգսք. müs «մկան»։ Նոյն զար-գացումը ցոյց են տալիս նաև հպրուս. peles «մկանունք» (հմմտ. լեթթ. pele «մուկ») և ո՛չ-հնդևրոպական լեզուներ, ինչ. արաբ. օ [arabic word] fāra «մուկ. 2. նեարդ», ամհար. ayyit «մուկ. 2. բազկի մկանունք, bicepe» (BSL l8. 139), արաբ. [arabic word] yarbū' «խլուրդ, դաշտամուկ. 2. թիկունքի մսերը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 580)։ Հնդևրոպական ձևերի համեմատութիւնը տե՛ս Pokorny 2, 313, Trautmann 191, Boisacq 652, Kluge 324, Walde 503։-Հիւբշ. 475։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուճակ, աց

s.

shoes;
slippers;
cf. Կօշիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից ենթադրուած յն. μουζά-ϰιον «մուճակ» բառի մասին տե՛ս լմուշկ։


Մուն, մնոյ, ով

s.

flesh-worm;
gnat, midge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. musno-ձևից, սրա հետ հմմտ. յն. μυϊα, լտ. musca (>ֆրանս. mouche, իտալ. mosca, սպան. mosca), լիթ. musê, լեթթ. müsa, mūscha, հին պրուս. mu-So, հսլ. mucha, ռուս. և ուկր. муxa, բուլգ mucha, չեխ. moucha, սերբ. muha «ճանճ», ռռւս. ուռ. мIIIмIIа. мощка «ճանճիկ, մուն»։ լեհ. mszуca «ծառի ոջիլ», հսլ. müšica «մո-ծակ», հիսլ. mу, անգսք. mуcg, հսաոս muggia, անգլ. midge, հբգ. mucca «ճան-ճիկ», գերմ. Mücke, հոլլ. mug, շվէդ. mуgg. mugga, շվեդ. գւռ. mausa, ալբան. mīze «մոծակ» (-ze նուազական մասնիկով)։ Այս բոլորի արմատը դրւում է հնխ. mu-, mus-բնաձայնը. հայերէնը աճած է -no-մասնի. կով, և Ernout-Meillet 618 հայերէնի նա-խաձևը դնում է muno-կամ musno (Pokor-ny 2, 311, Walde 503, Trautmann 191, Boi-sacq 649, Kluge 338)։-Հիւբշ. 476։


Մուռ

cf. Լուռ մուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։


Մուտ, մտի, մուտք, մտից

s. ast. adv.

entrance, entry, coming or going in, introduction, access, approach, admission;
gate, street-door, portal;
porch, atrium, vestibule;
income, revenue, rent;
carnal knowledge;
cf. Կանացի;
—ք արեւու, sun-set, setting, going down;
the setting sun, the west;
—ք արեւային, heliacal sun-set;
—ք աստեղ, immersion;
յելից մինչեւ ց-ս արեւու, from sun-rise to sun-set;
— եւ ել or ել եւ —, income and expenses;
— եւ ել նաւաց, arrival and departure of ships;
—ք եւ ելք, entering and leaving;
comers and goers;
— ամսոյ, first day of the month;
ի մտից արեւու, towards or near evening;
ի —ս լինել or դառնալ արեւու, to disappear, to set;
— առնել, to make one's entry, to enter to go in;
— or —ս գտանել, to be admitted, to have access, to be received;
— եւ ել առնել, to come in and go out;
իմանալ զ—եւ զել ուրուք, to know all a person's goings out and comings in, all his designs and actions;
ժամս որոշել ել եւ մտից, to fix the times of audience;
համարձակ — շնորհել առ ինքն, to give free access to him;
ոչ գիտեմ զել եւ զ— իմ, I do not know how to act;
խաղաղութի՞ւն իցէ —դ քո, is peace with you? do you bring peace?.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Windisch. 23 մատնել, մատուզանել, մուծանել ձևերի հետ՝ թերևս լտ. me-dius «միջին»։ Böttich. ZDMG 1850, 358, 173, Arica 69, 136 մուտք «բերան» նշանակութեամբ կցում է սանս. mantra և զնդ. manϑra բառերին։ Նոյն, Arica 84, 407 պրս. ā-madan «գալ» ձևի հետ։ Müller SWAW 42, 250 զնդ. maēϑan. «բնակութիւն», հսլ. mjesto «քաղաք»։ Justi, Zendsp. 221 զնդ. maōϑana։ Նոյն, Dict. Kurde 408 քրդ. modin «ծը-խամորճի ծայրը», յն. μύτη «քիթ, դունչ», գերմ. Mund «բերան»։ Տէրվ. Նախալ. 46 մուխ, մուծ, մուղ ևն ձևերի հետ՝ դնում է հնխ. mu «մղել» արմատիռ. ռո-լորն էլ աճած զանազան աճականներով։ Bugge, Etr. u. Arm. 48 ետռ. mutana «դամբան» բառի հետ. հայերէնը կզում է գոթ. gamotjan «մօտեցնել» ձևին, որ

ընդունում է նաև Meillet MSL 10, 278. Հիւնք. մուծանել բայից։ Scheftelowitz BВ 29, 28 տե՛ս մատ-չիլ։ Meillet BSL 26, N 79, էջ 4 յն. μόω, μοέω «փակուիլ. սկսիլ» բայերի հետ՝ դնելով հնխ. mu-արմատից -d-աճականով։ Pokorny 2. 304 յիշում և ձևաւորում է Bugge-ի և Meillet-ի մեկնութիւնը (=գոթ. gamot. jan), որ սակայն այլ ևս չի ընդունում Meillet (տես մատ)։


Մուրտ, մրտի, մրտոյ

s. bot. myrtletree, myrtleberry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։


Մաշկ, ից, աց

s. adj. med.

scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ արաբ. (իմա՝ պրս.) մէշք. բայց երևի մեր բառը ուզում է հանել մաշեալ կամ լեաշկ ձևից։-Lag. Urgesch. 558 և Ges. Abhd. 282 մաշել բայից. իսկ ասոր. mašk դնում է հայերէնից փո-խառեալ։ Müller SWAW 41, 12 արամ. mašk, maškā ձևից։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. mešin «կաշի» բառի հետ։ Հիւնք. կաշի-ից։ Jensen փոխա-ռութիւնը համարում է հաթեան շրջա-նից։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ գնչ. maski «կաշի, մաշկ», վրաց. მამკი մաշկի «երկար զգեստի քղանցք, կաշեայ ծածկոց, վրանի ծածկոց» (վերջինիս համար հմմտ. նաև հյ. մաշկն), որովհետև այս լեզուները սեմականների հետ հաղորդակցութիւն չու-նին և իրանեանների մէջ չկայ «կաշի, մորթ, մուշտակ» նշանակութիւնը։ Հայերէնից է նոյնպէս կապադովկ. φάσϰι, որ Karolides, Γλ. συγϰρ. էջ 191 այսպէ՛ս է մեկնում. «ή λεπτή μεμβράνα, η ϰαλύπτουσα τά μυώδη μέρη τοῦ ϰρέατος τοῦ ἀπεσφαγμένον ζώον, εῖ̄τα δέ τὸ ἀπαχον ϰρέας, ϰαὶ ὸ άδύνατος, λιποσαρϰης ἄνϑρωπος (նուրբ թաղանթ, որ պատում է մորթուած կենդանու մսի մկանուտ մասերը. որից էլ նիհար միս, և տկար վտիտ մարդ)։ -Վերջապէս մեզնից են նաև վրաց. მაჩკა-თელა մաչքաթելա (Չուբինով 673) և ուտ. maškatikal, māskätil «ջղջիկ». սրանց մայ-րը հյ. մաշկաթև բառն է, որ կազմուած է մաշկ և թև բառերից։ Այս բառը նշա-նակում է նախ «մաշկեայ թև ունեցող» և գործածւում է իբր ածական ջղջիկի. հմմտ.-Չկէսն հերձաթևս անուանեցին, այսինքն զարծուիս և զկէսն մաշկաթևս, այսինքն զջղջիկանս գիշերոյ. (Ջղջիկան) թռչի թա-ղանթագեղ մաշկաթև թևօք։ Վեցօր. 162 և 173։ Սակայն նոյն ածականը հետըզ-հետէ գոյականի վերածուելով՝ վերջապէս նշանակել է «ջղջիկ». հմմտ. մաշկաթև կամ մալկթև, եարասա (իմա՛ թրք. yerasa «ջըղ-ջիկ»). Բժշ. մաշկաթևիկ «ջղջիկ» Առաք. լծ. սահմ. էջ 540։


Մասն, սին, սանց

s. adv.

part;
bit, piece, morsel;
share, portion;
lot, parcel;
ration, allowance;
contingent, quota;
side, part, quarter, clime;
minute;
relics;
holy or hallowed bread;
— հաւատոյ, article of faith;
մասունք բանի, the heads of a discourse;
— բարի, the better part;
— զգայական, սրտմըտական, ցանկական, sensitiveness;
irascibility;
concupiscence;
մասամբ, ըստ մասին, ըստ մասնեայ, ի —է, in part, partly;
partially, in parts;
by halves;
մեծաւ մասամբ, ըստ մեծի մասին, բազում մասամբ, ըստ առաւելագոյն մասին, for the most or greatest part, mostly, chiefly;
յայսմ մասին, ի մասինդ, յայդմիկ, on this side, on this consideration;
ի մասին, for, instead of;
— առ — or առ մասին, — —, piecemeal, in pieces, piece by piece, in shreds, limb by limb;
իմով մասամբ, on my part, as for me;
աղօթից մասամբ, as for, or with regard to prayers;
ի պարգեւի մասին, in place of a gift, as a gift;
նմա ել —, he was allotted, he had for his share, or portion;
it is fallen to his lot;
— ունել, to participate in, to take a part or concern in;
ի բարեաց մասին առնուլ, to take in good part;
ի չարի մասին առնուլ, to take ill, or amiss;
գրաւիլ ընդ մասամբք ախտից, to be subject to certain vices;
չիք մերընդ դաւթի, we have nothing to do with David.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Երև. Կր. Հմշ. մամ «բաժին, մաս», Ակն. պահոնած է մառ ու մեո «մաս և բաժին, մասնակցութիւն» ձևի մէջ, իսկ Տփ. մաս մաս անիլ «կտրատել» ձևի մէջ։-Վն. մասն, Ասլ. Խրբ. Մկ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. մաս, Տիգ. մmս, Զթ. մօս, մոս, Սվեդ. մուս «եկեղեցու մէջ բա-ժանուած օրհնեալ հացը», Ալշ. Մշ. Ջղ. Ննխ. Սլմ. մաս և Ղրբ. մասնը «Ճաշակ, Հաղոր-դութիւն»։ Գրեթէ ամէն տեղ պահուած է մա-սունք «սրբի նշխարք» բառը։ -Ատանայի թրքախօս հայերը գիտեն մաս «բաժին. 2. եևեղեցու օրհնեալ հացո», մասունք «սրբի նշխարք», մասնագիչ «մասնակից»։ -Մրղ. հետաքրքրական է կալամած «կալամաս»։


Մատիտեղ

s. bot. blood-wort, knot-grass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ բոյս» Գաղիան. Բժշ. (ըստ Տիրացուեան, Contribato § 89 polygonum Bistorta L, որ ըստ Aниeи-ковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 264 Կովկասում հայերն ու թուրքերը (Բորչալու) անուանում են ագիր)։


Մատն, տին, տանց

s. mus. fig. va. vn.

finger;
finger's breadth, inch;
tune, air, strain;
բոյթ —, thumb;
ցուցական —, forefinger;
միջին —, middle finger;
մատանւոյ —, ring-finger;
փոքր —, little finger;
մատունք ոտից, toe;
յօդք մատանց, knuckles, finger joints;
մատունք նուագարանաց, keys, keyboard, stop;
մատունք սանդղոց, steps, stairs;
մատունք որթոյ, shoots, branches or tendrils of a vine;
— աստուծոյ, the finger or hand of God;
ծայրակտուր մատամբք, with maimed fingers;
ուսոյց զմատունս իմ ի պատերազմ, he taught my hands to war;
ի ծայր մատանց, at the finger's ends;
ծայր մատանց ոտից, tiptoe;
ճարճատել զմատունս, to crack one's fingers;
—ն առնել, to point at one;
to denounce;
to defame, to laugh at, to scorn;
վաստակել մատամբք, to live by one's labour;
ի մատունս գնալ, to walk on one's toes, to walk tiptoe;
յոտն ի — յառնել, to stand tiptoe;
մոռացկոտաց զ— կապել, to resolvedly to forget, to make a memorandum;
մատամբ ցուցանել, to point at with the finger, to indicate;
ծայրիւ միայն մատին ճաշակել, to taste, to taste slightly;
դնել մատունս ի վերայ բերանոյ, to place a finger on the lips, to keep silence, to be benumbed;
— անձին իւրոյ գործել, to kill oneself, to commit suicide, to make away with oneself;
— լինել իւրեանց արծաթոյն, to lavish, to waste, to squander;
արգելուլ, ըմբռնիլ մատին ի դռնամէջս, to jamb one's finger in a door;
cf. Ճիւղ;
betraying;
— լինել, եղանիլ, to give or addict oneself to, to surrender, to give in;
— լինել, to betray;
— լինել անձին or անձամբ անձին, to betray oneself, or one's own cause, to do oneself an injury;
— առնել, — եւ տուր լինել, to betray;
to be betrayed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. māt-արմատից. այս ձևը երևան են հանում միջ. բրըտ. meut, ն. բրըտ. meud, հկիմր. maut, նկիմր. bawd «բութ մատ», որոնք ծագում են կելտական *māto-նախաձևից։ (Թերևս այստեղ պատ-կանի նաև հիռլ. mèr «մատ», որի ձայնա-կան դիրքը կարելի չէ հաշտեցնել միւսների հետ)։ Հայերէնի մէջ māt-ձևի դէմ սպասելի էր *մաթ-ն, բայց թ դարձել է տ, յաջորդ ռնգականի ազդեցութեան տակ. ճիշտ ինչ-պէս որ ունինք ակն՝ փոխանակ *աքն, ուր կ դրուած է փոխանակ ք ձայնի՝ յաջորդ ռըն-գականի պատճառով։


Մատուտակ, ի

s. bot. liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

է սանս. madhu «քաղցը» բառին։ (Այս մեկնութիւնը բաւական հրապուրիչ է. որովհետև մատուտակը շատ լեզուների մէջ բացատրւում է «քաղցր» բառով. ինչ. յն. γλυϰύ-ρριζϰ «քաղցր ար-մատ». ռերմ. sussholz «քաղցր փայտ», ֆրանս. règlisse՝ յառաջացած յն. γλυϰύρριζα «քաղցր արմատ» բառից, ռուս. cладкiи корень «քաղցր արմատ», թրք. Ատրպ. širin biyan «քաղցր մա-տուտակ», կալմուք. šiker boya «շաքար մատուտաև» ևն. (տե՛ս Aннeнковъ-ի Բուսաբանական բառարանը, էջ 159բ). ըստ այսմ էլ հյ. մատու-տակ «քաղցր արմատ»։ Բայց այս *մատու «քաղցր» բառը ո՛չ իբրև բնիկ հայերէն է յար-մարւում և ո՛չ իբրև իրանական փոխա-ռութիւն. առաջին դէպքում հնխ. méd. hu-ձևի դէմ (տե՛ս մեղր բառի տակ) պիտի ունենայինք հյ. *մեդու, որից էլ *մեդուտակ, իսկ երկրորդ դէպքում ի-րան. maδu ձևի դէմ պիտի ունենայինք հյ. *մար, որից էլ *մարուտակ)։-ՀԲուս. § 1997 դնում է մատն>մատ բառից, արմատի մատնաձև լինելու պատճա-ռաւ, ինչպէս ունինք լտ. digitalis և հյ. գւռ. մատնոցուկ՝ «մատ» բառից. և ինչ-պէս իրօք էլ գտնում ենք Քաջունու մօտ մատնէտակ՝ փոխանակ մատուտակ. տե՛ս նաև տակը փոխառ. *մատնիկ։


Մարագ, ի

s.

hayloft.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. marak, merek «յարդ կամ խոտ պահելու տեղ» (Justi, Dict. Kurde էջ 395), Կիւրին. mark'w (Schiefner, էջ 232բ). թրք. գւռ. Կր. merek (Բիւր. 1898, 627), Եւդ. ❇ [arabic word] mārāk «յարդանոց» (Յու-շարձան, էջ 330 ա), Իմերխեվի լեզւով me-regi «մարագ» (Մառ, Teксть VII, էջ 82) և մինգր. მარაკა մարակա «այծի փարախ» (վերջինը դնում է Kипաидзе, Гpaм. ммигр. яa. CII. 1914, էջ 276)։-Թուրքերէն բառի հայերէնից փոխառեալ լինելուն ապացոյց է այն, որ գործածական է միայն Փոքր-Ասիոյ բարբառներում և չկայ ո՛չ Օսմանեան գրա-կան լեզուի մէջ (չի յիշում Աբիկեան, Ըն-դարձակ բառարան տաճկ.-հայ. Պոլիս 1892, էջ 542բ) և ո՛չ էլ որևիցէ արևելեան թուրք կամ թաթար բարբառում (չի յիշում Будa։ говъ, Cpaвнительныи cловарь турецко-та-тарcк. нарвчιи, էջ 224, 414)։


Մարանաթայ

s.

Maran-atha, it signifies the Lord comes, or, the Lord is come;
(it was a form of threatening, cursing or anathematizing among the Jews).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արամ. [other alphabet] [syriac word] mār-an atā «Տէր մեր գայ» դարձուածքից, որ Ս. Գրքի թարգ-մանութեան ժամանակ՝ յն. μαρὰν άϑά' ձևև վրայից տառադարձուել է հայերէն (Sopho-Hles 733)։-Հիւբշ. 325։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ հանում է մոգ բառից։ Lag, Re-liqq. gr. 83 եբր. [hebrew word] ngr «հոսիլ, հեղուլ» արմատի հետ, որ մերժում է Lao Arm. Stud. § 1443։-Karolides Γλ. συγϰρ. 91, 190 մեր բառին է կցում կապադովկ. յն. ϰαρϰάλτζα «առասպե-լական հսկայ»։ Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 392 լատ. Mercurius «Հերմէս» ռառից։ Patrubány SA 1. 217 սանս mārg «կանխատեսիլ»+հյ. ար (իմա արար)+ է յունական վերջաւորութիւնը։ ռից՝ ճշմարիտ բառի նմանողութեամբ։ Մառ ИАН 1909, 1057 մարգարէ հա-մարում է նախաւոր «աստղաբաշխ. աստեղագէտ». արմատը դնում է հյ. մարգ «աստղ», որի աւելի պարզ ար-մատն է յաբեթական մրգ «փայլ». ցե-ղակիցներն են արաբ. barq «փայլիլ». վրաց. բրկիալի «փայլուն», լառ. մու-րուցխի, մուրունցխի «աստղ», մինգր. մուրիցխի «աստղ» և հյ. պերն, պայ-ծառ։ (Հայերէնից է փոխառեալ վրաց. მემარეე մեմարգե «վհուկ, կախարդ, աստղագէտ», որ կազմուած է պաշտօն ցոյց տուող մե-մասնիկով. որով ար-մատը կլինի մարգ <հյ. *մարգ «աս-տրղ»)։ Այս մեկնութիւնը մերժելով՝ վե-րի ուղիղ մեկնութիւնը տուաւ առաջին անգամ Salemann ИАН 1913, էջ


Մարգարիտ, րտոյ, րտի, րտաց

s. bot. chem.

margaret, pearl;
daisy;
margarine;
շարք —րտաց, string of pearls;
pearl necklace;
ծածկեալ —րտօք, pied with daisies;
մի՛ արկանէք զ—ս առաջի խոզաց, don't cast pearls to swine;
cf. Ընդելուզանեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Լտ. margarita բառից, որ փոխառեալ է ինքն էլ յն. μαργαρίτης հոմանիշից. (աս-ւում է նաև μάργαρον, μαργαρίς, μάργαρος) սրանց հետ նոյն են պրս. [arabic word] mar-vārīd, murvārīd, ասոր. [syriac word] mar-gānīϑā, գոթ. marikreitus ևն. բոլորի սկիզ-բը համարւում է սանս. [other alphabet] manǰarə «ծաղիկների փունջ, ծաղկի կոկոն, մարգա-րիտ» (Boisacq 610)։ Հայերէն բառը առ-հասարակ դնում են յունարէնից. բայց ո-ռովհետև նա աւանդուած է այնքան հին ժա-մանակից, երբ դեռ յունարէն փոխառութիւն-ներ չէին կարող լինել հայերէնում, ուստի աւելի յարմար եմ կարծում դնել հռովմէա-կան փոխառութիւն, քանի որ լտ. margari-ta, margaritum ձևերը դեռ Կիկերոնի և Տա-կիտոսի ժամանակից գործածական են։-Աճ.

ՓՈԽ (borrowing) Justi, Dict. Kurde, էջ 404 (տե՛ս և իր Kurd. Gram. 95) հայերէնից է դնում քրդ. [arabic word] magrit «մարզարիտ», որ ան-ռուշտ ծագած է գւռ. մարգրիտ ձևից՝ ր-ի անկումով։ Բնիկ քրդ. ձևերն են mirari, mrá-ri. mervar։ Հայերէնից են թերևս նաև վրաց. მარვარიტი մարգարիտի, მარგალიჯი մար-գալիտի, թուշ. მარგალიჯ մարգալիտ, ավար. margal, բոլորն էլ նոյն նշանակութեամու


Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mrtó-ձևից, որ յառաջանում է հնխ. mer-«մեռնիլ» արմա-տի ստորին mr-ձայնդարձից՝ -tó-մասնի-կով. պարզ արմատի ժառանգները տե՛ս մեռ-անիլ արմատի տակ. իսկ հնխ. mrtó-mórto-և սրանց մերձաւոր ձևերի ժառանգ-ներն են՝ սանս. [other alphabet] marta-«մահկանա-ցու, մարդ», [other alphabet] mártya-«մահկանա-ցու, մարդ», [other alphabet] mrtá-«մեռեալ», [other alphabet] mrti-«մահ», զանդ. [arabic word] mərəta-«մեռեալ», [arabic word] marəta «մահկա-նացու, մարդ», ❇ mašya-«մարդ», հպրս. martiya-«մարդ», պհլ. [other alphabet] mart «մարդ», սոգդ. mart, պրս. ❇ mard «մարդ», [arabic word] murd «մեռեալ», յն. μορτός (Հեսիւք.), βροτός «մահկանա-ցու, մարդ», լատ. mors, mortis «մահ», mortuus «մեռեալ», լիթ. mirtis «մահ» (Walae 4os, Boisaca la4 pakorny z əzé). Ըստ այսմ մարդ նշանակում է ռուն «մահ-կանացու». Հնդևրոպացիները մարդ էակը աւնուանում էին երկու ձևով. մարդ (մահ-կանացու)՝ իբր անմահների հակառակը, և երկրածին (հնխ. g'hmon-. հմմտ. լտ. homo «մարդ» և humus «հող»), իբրև երկնային-ների հակառակը։ Հայերէնի մէջ երկրորդը ջնջուած է, բայց առաջինը կայ և բնիկ է, որովհետև իրանեանից փոխառեալ լինելու դէպքում՝ պհլ. [other alphabet] ︎ mart ձևի դէմ պե-տի ունենայինք հլ. *մարտ։-Հիւբշ. 472։


Մարզ, ից

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։


Մարզանգոշ

cf. Մարզանոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. ❇ ︎ marzanղos «ռե-հան ինչ կանաչագոյն և յոյժ անուշահոտ, որոյ տերևքն նման են ականջացն մկան. origanum majorana L., majoran», կազ-մուած է պրս. ❇ [arabic word] marzan «մուկ» և ❇ [arabic word] gōš «ականջ» բառերից և ըստ այսմ հայերէն թարգմանաբար շինուած է նաև մկնականջ։ Պարսկերէնից են նոյնպէս ա-րաբ. ❇ marzanǰūs (Կամուս, թրք. թրգմ. Բ. 351), քրդ. bezerangus, թրք. merǰangul, որ ժողովրդական ստուգաբա-նութեամբ ձևացած է merǰan «մարջան. բուստ» և gul «վարդ» բառերից։ Այս բոյսը այժմ Պարսկաստանում (Ատրպատական) marzá կոչուած կանաչին է կարծեմ։-Հիւբշ. 193.