Definitions containing the research փ : 10000 results

Զնստանիմ

vn.

to settle, to grow calm, to relent.

· Calfa


Զնստիմ, տայ

va.

cf. Զնստանիմ.

· Calfa


Զոհագործեմ, եցի

va.

cf. Զոհեմ.

· Calfa


Զոհագործութիւն, ութեան

s.

immolation, sacrifice.

· Calfa

NBHL (1)

Աշխատէին ի շաբաթսն, ի թլփատութիւնն, ի զոհագործութիւնն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)


Զոհաւոր, աց

adj.

immolated, sacrificed;
sacrificial.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ պիտոյ են զոհաւոր օրէնքն. (Եփր. եբր.։)


Զոմ, ոյ

s.

draw-bridge.

· Calfa

NBHL (1)

Անցին ընդ զոմն Եփրատայ. եւ մատուցեալ որդւոյն Թէոդորոսի առ զօրավարն խնդրէր զինքն պահապան նաւակարմնջացն, եւ նորա հրամայեալ պահել զոմոյն. (Ղեւոնդ. ՟Գ։)


Զոյգերկնային

adj.

God-like, divine.

· Calfa


Զով

adj. s.

fresh, cold;
cool, freshness

· Calfa

NBHL (1)

Զո՛վ ոք ասեն զինէն. է հայցականն բառիս Ո՛վ, յունական ոճով եդեալ՝ փոխանակ ուղղականի։


Զովամարմին

adj.

chilly, sensible to cold.

· Calfa

NBHL (1)

Արգել զզովամարմին ծերութիւն նորա. (Եփր. մնաց.։)


Զովանամ, ացայ

vn.

to cool, to grow cool, to become cool.

· Calfa


Զովացուցանեմ, ուցի

va.

to refresh;
to give freshness;
to refrigerate.

· Calfa

NBHL (1)

Բան զովացուցանօղ. (Մագ. ՟Ժ՟Դ. այսինքն (որպէս ասի անդ, ՟Ի՟Թ) փարատիչ, մխիթարական։)


Զովացուցիչ, չի, չաց

cf. Զովարար.

· Calfa

NBHL (1)

Քանզի զովացուցիչ է, զտապս ի փորոտոյն փարատէ. (Եզնիկ.։)


Զովողութիւն, ութեան

s.

company, society;
correspondence, intelligence;
participation.

· Calfa

NBHL (1)

Ստեսցէ ընկերի իւրում՝ եթէ յաւանդի, եւ թէ ի զովողութեան, եւ եթէ ի յափշտակութեան. (Ղեւտ. ՟Զ. 2։)


Զովութիւն, ութեան

s.

coolness, freshness, refreshment, refrigeration;
ի զովութեան երեկոյի, in the cool of the evening.

· Calfa

NBHL (1)

Զովութիւնն՝ որ ի մարմնի նորա բնականայր. (Եփր. թագ.։)


Զուարթագին

adv.

cf. Զուարթ;
joyfully, gaily;
— են աչք նորա ի գինւոյ, his eyes are merry with wine.

· Calfa


Զուարթածաղիկ

adj.

smiling, florid, young, graceful;
— հասակ, sprightly youth, youthfulness;
— մանկութիւն, infancy, childhood, the prime of life, best time of life;
— ալիք, gray-beard.

· Calfa

NBHL (1)

Զուարթութեամբ ծաղկեալ. վարդափայլ. առոյգ. ժիր. կայտառ. ուռճացեալ.


Զուարթաճաճանչ

adj.

bright, shining splendidly, fulgid.

· Calfa

NBHL (2)

φαιδρός nitidus, splendidus, hilaris, luculentus Զուարթագին ճաճանչեալ. գեղափայլ. գեղանշոյլ. զուարթալոյս. արփիափայլ.

Որպէս փեսայ՝ զի ելանէ յառագաստէ իւրմէ. զի զուարթաճաճանչ եւ քաղցրանուագ յառաջին իւրոյ լուսոյն ի մարդիկ նկարելն՝ ի սաղմոսարանն երեւեալ. (Կոչ. ՟Թ։)


Զուարթանամ, ացայ

vn. fig.

to be joyful, to rejoice, to be diverted;
to rouse one's self, to give one's self up to gaiety;
to shine, to enlighten, to cheer up, to be kindled;
to be vigilant, sober, to watch;
— ի գինւոյ, to be seasoned with wine;
զուարթացեալ ի գինւոյ, tipsy, cf. Գինի;
զուարթացաւ սիրտ նորա, his heart was merry, expanded, dilated;
զուարթացան երեսք նորա, countenance brightened up;
— հրոյ, to relight, to rekindle.

· Calfa

NBHL (2)

Ընդ պատկառեալսն, եւ զուարթացեալս։ Ի կափման աչացս՝ հայեցուած սրտիս մի՛ ստուերասցի, պայծառասցի։ Երախտիք փրկչին հենգնեալ, եւ Բելիար զուարթացեալ. (Նար.։)

Ի բազում փայտից զուարթանայ հուր. (Առակ. ՟Ի՟Զ. 20։)


Զուարթառատ

adj.

generous, liberal;
— տուրք, liberality.

· Calfa

NBHL (2)

Եկա՛յք առէ՛ք ի ձեզ զփոխարէնս սիրոյն, զոր նիւթեցէ՛ք զուարթառատ սիրով. (Ոսկ. ի նեռն.։)

Զուարթառատ տըւչին խոստացեալ են պարգեւք. (Եփր. ՟բ. կոր.։)


Զուարթարար, աց

adj.

jesting, that makes merry, diverting;
that gives joy, joyful.

· Calfa

NBHL (2)

Եկեղեցւոյ զուարթարար որդիք. (Ոսկիփոր.։)

Զուարթարար սփոփանք. (Նար. ՟Ղ՟Գ։)


Զուարթացուցանեմ, ուցի

va.

to divert, to exhilarate;
to drive away melancholy, to enliven, to animate, to revive;
— զմիտս, to cheer, to soothe the spirit;
— զլսելիս, to delight the ears, to please, to solace.

· Calfa

NBHL (1)

Հեղձոյց զխոզս նոցա, զի զմիտս նոցա զուարթացուսցէ, զի ելցեն առ նա յակամայ կամս. (Եփր. համաբ.։)


Զուարթերես

adj.

blithe, smiling, graceful, cheerful, laughing, pleasant looking;
shameless, bold.

· Calfa


Զուարթութիւն, ութեան

s.

gaiety, joy, good humour;
activity, vigilance.

· Calfa

NBHL (1)

Ի զուարթութեան գովեցին ... քնովն դսրովէին. (Եփր. համաբ.։)


Զուարթուն, թնոց

adj. s.

sprightly, lively, vigilant;
angel.

· Calfa

NBHL (2)

Այն՝ որ կամեցաւ զմիտսն զուարթնոցն (մոգուց) գողանալ, գողացեալ եղեւ ինքն (Հերովդէս) ի նենգեցելոց անտի. (Եփր. համաբ.։)

Զուարթունք (ասին), միշտ զուարթացեալք գոլով հոգեւորականաւ եւ իմանալեաւ խնդութեամբ յԱստուածայինսն։ Ունի դարձեալ եւ զուարթութեանն անուն զաննիրհ արթնութիւնն, եւ զանխոնջական փառաբանութիւն. (Շ. հրեշտ.։)


Զուարճ

adv.

cf. Զուարթ;
—, —աբար, joyously, merrily

· Calfa

NBHL (1)

Զուարճացեալ այնուհետեւ միտք, որպէս ի զուարճ կատարման եղեալ վասն փրկութեան ապրելոցն. (Մաքս. ի դիոն.։)


Զուարճական, ի, աց

cf. Զուարճալի.

· Calfa


Զուարճակից

cf. Զուարթակից.

· Calfa

NBHL (1)

Յորդորէ տօնակից լինել եւ զուարճակից. (Խոր. հռիփս.։)


Զուարճանամ, ացայ

vn. fig.

to enjoy, to rejoice, to delight in any thing, to be delighted, to amuse one's self, to be diverted, to play;
to laugh, to jest, to divert one's self;
to flourish;
— սրտի, to rejoice one's heart, to solace;
— ընդ գեզ, to be delighted with beauty;
— իբրեւ զգալարի, to flourish like an herb;
զուարճացեալ ալիք, grey, hairs, hoariness.

· Calfa

NBHL (5)

Ուրա՛խ լեր եւ զուարճացի՛ր յամենայն սրտէ քումմէ դուստր Երուսաղէմի. (Սոփ. ՟գ. 14։)

Ընդ ոչինչ այսքան ուրախանայ Աստուած, որքան ընդ մարդոյ ուղղութիւն եւ փրկութիւն. (Ածաբ. յայտն.։)

Ի փառս իրերաց զուարճասցուք. (Լմբ. ատ. այսինքն ընդ փառս կամ փառօք։)

Այնչափ զուարճանայր ի բարկութիւն. (Իսիւք.։)

ԶՈՒԱՐՃԱՆԱԼ. τρυφάω delicate vivo, deliciis indulgeo Զուարճալի կեանս վարել. փափկանալ.


Զուարճանք

s.

cf. Զուարճութիւն.

· Calfa

NBHL (1)

cf. ԶՈՒԱՐՃՈՒԹԻՒՆ. Ուրախութեան եւ զուարճանաց է օրինակ (հարսն). (Եփր. աւետար.։)


Զուարճացումն, ման

s.

rejoicing, happiness, delight;
flourishing anew, growing green again.

· Calfa


Զուարճացուցանեմ, ուցի

va.

to rejoice, to recreate, to delight, to divert, to drive away melancholy, to amuse, to give pleasure.

· Calfa

NBHL (2)

Ի գովեստ փառաց շնորհաց իւրոց, որով (այսինքն յորում) զուարճացոյց զմեզ սիրելեաւն (որդւով). (Եփես. ՟Ա. 6։)

Լուսափայլ ողորմութեան քո շնորհք ծագեալ ի մէջ քառասնիցն՝ զուարճացոյց սուրբ զմանկունսն. (Շար.։)


Զուարճութիւն, ութեան

s.

joy, enjoyment, rejoicing, pleasure, deliciousness, delight, diversion, cheerfulness;
contentment, complaisance, pleasure, pleasantry;
amusement, recreation, pastime;
gaiety, frolicsomeness;
— տեղւոյ, amenity.

· Calfa

NBHL (1)

Ուրախ լիցի ի քեզ զուարճութեամբ իբրեւ յաւուր տօնի. (Սոփ. ՟գ. 17։)


Զուգաբանեմ, եցի

vn.

to agree, to be of one mind.

· Calfa

NBHL (3)

Զի զհոգեւորսն գաղափարս ընդ հոգեւոր ճշմարտութեան զուգաբանեսցեն. (Ճ. ՟Ժ.։)

Ըստ մեծութեան կազմուածոյ շինուածոյն՝ զուգաբանեալ բարձրութեան զհիմն՝ յարուցանեն։ Ըստ սրտին զուգաբանի շրջակայ մարմինն՝ մեծ եւ փոքր. (Վրդն. սղ.։)

Գոն եւ այլ մարդիկ, որք յայսոսիկ ոչ զուգաբանին. այսինքն ո՛չ մտանեն ի համար մարգարէից. (Ոսկիփոր.։)


Զուգաբարբառ

cf. Զուգաձայն.

· Calfa

NBHL (1)

ἁντίφωνος contra sonans, respondens Համաձայն. համեմատ հնչեալ. փոխաձայն.


Զուգաթիւ

adj.

even;
equal, alike;
of the same number;
consubstantial.

· Calfa

NBHL (2)

ἱσάριθμος par numero, totidem Հաւասարաթիւ. նոյնչափ թուով. նոյն համրանքով.

Փառակից որդւոյ ... հաւասարափառ զուգաթիւ ընդ հօր. (Նար. գանձ հոգ.։)


Զուգախառնեմ, եցի

va.

to mix together, to compose, to allay.

· Calfa

NBHL (1)

Յայսոսիկ փոքր ինչ զուգախառնեցից տեսութիւնս պատշաճողս. (Մաքս. եկեղ.։)


Զուգական, ի, աց

adj. s.

even, alike, equal;
counterpart.

· Calfa

NBHL (2)

Զզուգական պատիւ Երրորդութեանն ի մի բերեալ փառաւորութիւն ըստ օրհնութեան սրբոց Սերովբէիցն. (Յհ. իմ. եկեղ.։)

Տեսե՞ր զանզանազանութիւն փառաց սրբոյ եւ զուգական Երրորդութեանն. (Սարգ. ՟ա. պետր. ՟Թ։)


Զուգակարգեմ, եցի

va.

to put in order, to dispose;
to put into verse.

· Calfa

NBHL (1)

Ապողինարոս զհին կտակարանսն ... չափով (տաղից) զուգակարգեաց. (Սոկր. ՟Գ. 16։)


Զուգակշիռ

adj. s.

equivalent, equipollent;
just, equal;
equilibrium;
compensation.

· Calfa

NBHL (1)

ἱσοστάσιος, ἑπιστάθμος ejusdem ponderis, aequalis, aequus Հաւասարակշիռ. հանգիտակշիռ. համաչափ. համեմատ. հաւասար յո՛ր եւ է կարգի. հաւսար ծանրութեամբ, աղէկութեամբ.


Զուգակշռեմ, եցի

va.

to reduce to an equilibrium, to render equivalent;
to equal, to compare;
to counterbalance, to make up for, to counterveil.

· Calfa

NBHL (1)

Հաւասարել. համեմատել. անվրէպ կշռել. չափել.


Զուգակողմն

adj.

equilateral.

· Calfa

NBHL (1)

ԶՈՒԳԱԿՈՂՄՆ ἱσόπλευρος aequilaterus, -ralis որ եւ ՀԱՒԱՍԱՐԱԿՈՂ. այսինքն Հաւասարակողմեան ըստ երկրաչափից.


Զուգակրօն

adj.

of thesame religion.

· Calfa


Զուգակցորդ

adj.

participant;
equal.

· Calfa

NBHL (1)

Զուգակցորդք են միմեանց եւ զկնի երգեցեալքս։ Զուգակցորդ ընդ Քրիստոսի գոյք փառաւորեալ. (Նար. ՟Կ՟Ա. եւ Նար. առաք.։)


Զուգահայր

adj.

of the same paternity, that has the same quality as the father.

· Calfa

NBHL (1)

Ոչ որպէս տագերբ, այլ իբր նոյնազաւակ զուգահարբ զմանկունսն փայփայեցեր (առ Մեսրոպաւ՝ որպէս առ Սահակաւ). (Խոր. ՟Գ. 68։)


Զուգահասակ

adj.

of equal age;
of the same height.

· Calfa


Զուգահաւաքումն, ման

s.

assemblage.

· Calfa

NBHL (2)

Գտաւ ոմն մի առ ի նոցունց իսկ առաքելոցն սրբոց նուազեալ առ ի թուոյ նոցա ի ժամանակի զուգահաւաքմանն (ի փոխումն կուսին). (Դիոն. թղթ. ՟Ժ՟Ա.)

Բարդողոմէոս ո՛չ գոյր ընդ նոսա ի զուգահաւաքման (վասն փոխման) կուսին. (Խոր. առ սահակ արծր.։)


Զուգաձայն

adj. adv. mus.

correspondent, equal, unanimous;
joining in accord;
of one accord;
— գտանիլ, to come to terms, to agree, to be of one mind;
to be in tune.

· Calfa

NBHL (3)

Փառաւորեսցո՛ւք արժանաւոր զուգաձայն սրբաձայնութեամբ զանսկիզբն հայր, եւ այլն. (Աթ. ի ստեփ.։)

Զսուրբ Երրորդութիւնն փառաւորելով ... զուգաձայն սրբաբանութեամբ. (Նար. ՟Լ՟Դ։)

Եւ ἁντίφωνος contra sonans, alternans Համաձայն ըստ փոխաձայնութեան. զուգաբարբառ.


Զուգաձայնիմ, եցայ

vn. mus.

to agree with, to correspond;
to sing in concert.

· Calfa

NBHL (1)

Զուգաձայնեալք, եւ համափառաւորեալք (հարք ժողովոյն՝) գիր ետուն. (Սոկր. ՟Ա. 8։)


Զուգաձայնութիւն, ութեան

s. mus.

correspondence, union, equality, concord;
unison, symphony;
accompaniment.

· Calfa


Զուգամասն

adj.

participant.

· Calfa

NBHL (1)

Երկոտասան կենդանակացս աստեղատանցն, եւ նոյնքան ժամուս հասարակօրէիցն զուգամասանց. (Ոսկիփոր.։)