Definitions containing the research ց : 10000 Results

Երեքքաղաքեան

adj.

that belongs to Tripoli, or to the three towns.

NBHL (2)

τρίπολις triplex urbs, regio tribus urbibus constans Ուր իցեն երեք քաղաքք միացեալք. որ եւ է յատուկ անուն Տրիպօլիս. դառապօլուս.

Դիմել ... ի վերայ հեբրայեցւոց ընդ երեքքաղաքեան նաւահանգիստ». յն. ընդ նաւահանգիստն որ առ տրիպօլսոյ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 1։)


Երեքքարեան

adj.

built or furnished with three stones.

NBHL (2)

Քակեաց եւ զտաճարն ... զհռչակաւոր զերեքքարեանն. (Խոր. ՟Գ. 33։)

Որդի դաւթեայ ... հարցէ ըզքեզ այդր ի ճակատ, երեքքարեան՝ առանձնաբեր». այսինքն հաւատով երեքսրբեան մի տէրութեան. (Շ. եդես.։)


Երեքօրեայ, էի, ից

adj. adv.

of three days;
the third day.

NBHL (6)

τριήμερος, τριημερία triduum τριταῖος tertianus, triduanus Եռօրեայ. երից աւուրց. որ ինչ լինի յերից աւուրց միջոցի, կամ յերրորդ աւուր.

Երթիցուք երեքօրեայ ճանապարհ յանապատ. (Ել. ՟Ը. 27։)

Երեքօրեայ մի գնաց ճանապարհ երթիցուք. (Եփր. ել.։)

Վասն երեքօրեայ ապաշխարութեանն (նինուէացւոց) զսաստ հրամանաց իմոց դարձուցի. (Եփր. զղջ.։)

Վասն իշոցն երեքօրէից կորուսելոց». այսինքն յերից աւուրց հետէ, կամ ըստ յն. այս օր երրորդ. (՟Ա. Թագ. ՟Թ. 20։)

Որ թաղեցաւ յիսուս, յարեաւ երեքօրեայ ճշմարիտ։ Յունան երեքօրեայ ի պորտոյ ձկանն եկն ել ի վեր, եւ քրիստոս երեքօրեայ ո՞չ կարէր յառնել յերկրէ. (Կոչ. ՟Դ։)


Երեքօրիմ, եցայ

vn.

to stay, to remain or sojourn in a place three days.

NBHL (2)

Երեքօրեսցիս, եւ խնդրեսցիս, եւ եկեսցես. (՟Ա. Թագ. ՟Ի. 19։ Իսկ Կիւրղ. թագ.) դրի երեքաւորեսցիս, փոխանակ գրելոյ՝ երեքաւրեսցիս. երեքկնել (զաւուրս), կամ երեքկնիլ (աւուրբք).

Զերիս աւուրս մնասցես»։


Երէկ, րեկի, յերեկէ, յերիկէ

s. adv.

yesterday.

NBHL (5)

ԵՐԷԿ χθές, ἑχθές heri. իտ. hieri, jeri գրի եւ ԵՐԵԿ. Ի նախընթաց աւուր, որոյ երեկոյն էանց, (կամ էրէկ, այսինքն արդէն եկն) էրեկ.

Ոչ էք երթալոց զճանապարհ երէկին եւ եռանդի. (Յես. ՟Գ. 4։)

Ընդէ՞ր ոչ այսօր քան զերեկն եւ զեռանդն ցուցանի գործ յանձինս մեր լաւութեան. (Փարպ.։)

Նա երէկ եւ այսօր երեւեցաւ». իբր դեռ եւս, նորոգ. (Ոսկ.։)

Յերեկի աւուրն։ Զերեկի ուսեալն։ Զերեկի բանսն. (Կոչ.։ Մծբ.։ Սեբեր.) անխտիր լինի յատկացուցիչ, եւ ածական, որպէս Երիկեան. էրեկուան.


Երթանամ

vn.

cf. Երթամ.

NBHL (4)

Երթանաայցեմք անդր, ուր է նա. (Մծբ. ՟Զ։)

Զի՞նչ ասիցեմ ցհեթանոսսն՝ առ որս երթանայցեմ։ Երթանայցեմ զկնի դաւթի. (Եփր. ել. եւ Եփր. թագ. եւ Եփր. աւետար.։)

Եթէ երթանայցէ ոք օտարաշխարհիկ. (Եփր. աւետար.։)

Մի՛ գնասցես ընդ նոյն ճանապարհ, ընդ որ երթանայցես». ա՛յլ ձ. երթայցես. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Գ. 9։)


Երթեւեկ, աց

adj. s.

that goes and comes;
going to and fro;
turn, walk;
life, conduct;
—ս առնել՝ առնուլ, to go to and fro, to go and come, to make several cruises;
— ծովու, the ebb and flow.

NBHL (13)

ἑρχόμενος, εἱσαγούμενος Երթօղ եւ եկօղ. ճանապարհորդ. էկօղ գացօղ.

Երթեւեկացն մարդիկ տայիր ի գինս. (Եզեկ. ՟Ի՟Է. 15։)

Ոչ գոյր երթեւեկ՝ տօնից». այսինքն երթեւեկ ոք ի տօնս. (Ողբ. ՟Ա. 4։)

Յօտար երթեւեկացն տաժանեալ պատասխանեօք հարցման. (Արշ.։)

Զերթեւեկ եղբարցն տեսանել. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Եթէ կեղծաւորութեամբ իցէ երթեւեկն նորա յեկեղեցի. (Կանոն.։)

Խառնին ընդ ծուրացիս վաճառօք եւ երթեւեկօք. (Գէ. ես.։)

Զի՞նչ պատճառք իցեն երթեւեկի նորա ի վերայ ջուրցն։ Զի ընդ երթեւեկի նորա թխսելով թխսեսցին ջուրքն. (Վեցօր. ՟Բ։)

Թէպէտեւ խռովութիւնն դադարիցէ, այլ ջուրքն ցմեծ ժամն սահին յերթեւեկի». այսինքն յուզին, շարժլին. (Ոսկ. մտթ. ՟Բ. 2։)

Մերթ եւս՝ իբր Ընթացք կենաց. վարք. քաղաքավարութիւն.

Եւ երթեւեկ նոցին ամենայնն հրեշտակական. (Վրք. հց. ձ։)

Լոյս ի վերուստ երթեւեկս առնէր ի վերայ նշխարացն. (Ճ. ՟Ա.։)

Խաղալիկ ես բախտից, փակեալ ես ընդ երթեւեկօք. (Պիտառ.։)


Երթեւեկեմ

vn.

"cf. Երթեւեկս առնեմ."

NBHL (1)

Լոյս ի վերուստ երթեւեկս առնէր ի վերայ նշխարացն. (Ճ. ՟Ա.։)


Երթեւեկիմ

vn.

cf. Երթեւեկեմ.

NBHL (1)

Լոյս ի վերուստ երթեւեկս առնէր ի վերայ նշխարացն. (Ճ. ՟Ա.։)


Երթեւեկութիւն, ութեան

s.

going to and fro.

NBHL (3)

Երթեւեկութիւն հրեշտակագնացութեան։ Դաւել ի ձեռն երթեւեկութեան. (Խոր. ՟Ա. 14. եւ 26։)

Ի տարուբեր երթեւեկութեանց նոցա. (Յհ. կթ.։)

Շաւղաց երթեւեկութեանց. (Նար. խչ.։)


Երթումն, ման

s.

walk, step.

NBHL (2)

Երթալն. երթ. գնացք.

Զօրեղ երթմամբ (սրոյ, այսինքն մխմամբ) ի խոր խոցոտեալ. (Նար. խչ.։)


Երիզապատ

adj.

bound.

NBHL (1)

Երիզապատ պնդեցի զգահոյս իմ». յն. երիզովք. (Առակ. ՟Ե. 16։)


Երիզապինդ

cf. Երիզապատ.

NBHL (1)

Խզեսցե՛ս ... զերիզապնդեայ մահազգեստս պարփակութիւն դժոխազնեայ կապանացս. (Նար. ՟Ծ՟Ը։)


Երիզուտ վայրք

s.

sandy plains.

NBHL (2)

Զանօգուտ եւ զատեցեալ յեմենեցունց երիզուտն վայրս. (Պիտ.։)

Իբրեւ զերիզուտ վայրս առապառաց յական թօթափեալ տեսանիւր. (Յհ. կթ.։)


Երիկամունք, մանց

s.

reins, kidney;
bowels, entrails;
խորտակել զ—նս, to break or sprain one's back.

NBHL (5)

νεφρός renes Երկու մասունք ընդերաց առ երի ստորին միջաց թաղեալք ի ճարպս. երիկամ, պոլոճիկ.

Հեռի ես յերիկամաց նոցա. (Երեմ. ՟Ժ՟Բ. 2։)

Երիկամանց նորա է վկայ աստուած. (Իմ. ՟Ա. 6։)

Յանխնայ խոցոտեցին զերիկամունս իմ. (Յոբ. ՟Ժ՟Զ. 13։)

Ընդ ճարպոյ երիկամանց ցորենոյ. (Օրին. ՟Լ՟Բ. 14։)


Երիկեան

adj.

of yesterday;
— վարդապետ, ignorant doctor.

NBHL (1)

Յերիկեան եւ ի սերկեանս փութասցուք բացայայտութիւնս հրաշից. (Մամբր.։)


Երիկուն

adv.

towards evening.

NBHL (2)

Զկէս նորա այգուն, եւ զկէս նորա երիկուն (կամ երեկուն)։ Յորժամ սեղանն իսկ առաջի կայցէ երիկունն. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

(Երեւեցան) լուսինն եւ աստեղք յերիկունն. (Վրդն. ծն.։)


Երիվարական, ի, աց

adj.

horse, of a horse, equestrian.

NBHL (4)

Աշխատեալ յերիվարական մրցմունս. (Նոննոս.։)

Զերիվարական խաղալիսն բացատրեսցուք. (Պղատ. օրին. ՟Ը։)

Կամ Որ դարման տանի երիվարաց, եւ գիտէ աշտանակել յերիվար.

Այնպիսին կամ ի յերիվարականացն ոք, կամ ի մշակացն. (Պղատ. սոկր.։)


Երիվարաշատ

adj.

having many horses.

NBHL (1)

Եթէ ոք կառաւէտ երիվարաշատ առ հեզութեան նստիցի ի մտրկի իշոյ. (Սեբեր. ՟Ժ՟Գ։)


Երիվարեմ

va.

to ride;
to lead, to guide.

NBHL (1)

Որ ի վեր երիւարէ զքերովբէս». այսինքն նստի ի կառս քերովբէից. (Գեննանդ.։)


Երիտասարդական, ի, աց

adj.

youthful, juvenile, young.

NBHL (3)

Երիտասարդական հասակ, կամ սէր, ցանկութիւն, եւ այլն. (՟Բ. Տիմ. ՟Բ. 22։ Դիոն.։ Վրք. հց. ՟Բ։)

Կորուսանեմ զերիտասարդական համարձակութիւնս եւ զեռացումն սրտիս. (Ոսկիփոր.։)

Ի տիոց անտի երիտասարդականաց մինչ զմիջահասակ արբունս ժամանակի (երեսուն ամաց). (Կաղանկտ.։)


Երիտասարդանամ, ացայ

vn.

to be or become a young man, to make one's self look young again.

NBHL (2)

Հաստատեսցէ զնա երիտասարդացեալ ի մէջ մարդկան. (Յոբ. ՟Լ՟Գ. 25։)

Ծեր ոմն արդարեւ լեառն ի մէջ երիտասարդացեալ լերանց. (Խոր. ՟Ա. 11։)


Երիտասարդապէս

adv.

youthfully.

NBHL (2)

Թէեւ ծերագոյն էր, երիտասարդապէս յարդարեաց եւ մղեաց զճակատն. (Խոր. ՟Բ. 51։)

Երիտասարդապէս մրցիմ ընդ թշնամւոյն. (Լմբ. պտրգ.։)


Երիտասարդուհի, հւոյ, հեաց

s.

Young woman, girl, maiden, lass

NBHL (2)

Պատանիք ոմանք իբր երիտասարդուհիք (կամ երիտասարդուհեւք, այսինք երիտասարդուհեօք) ճեմեցին. (Խոր. ՟Ա. 11։)

Գտաք ի սովորութեան գրոց փոխանակ կուսի երիտասարդուհի առեալ. (Բրս. ծն.։)


Երիր

adj. s. adv.

third;
three;
thirdly.

NBHL (1)

Նախ՝ վերծանութիւն ... երկիր՝ զրուցատրութիւն ... երիր՝ լեզուաց եւ հնագէտ պատմութեանց առ ձեռն բացատրութիւն. (Թր. քեր.։)


Զգուշաբար

adv.

silly, cautiously, prudently.

NBHL (5)

Նայեա՛ց զգուշաբար. (Ոսկ. յադամ.։)

Զգուշաբար եւ զերկոսին անուանսն ի մէջ էառ, զՏէրն, եւ զԱստուածն։ Զգուշաբար ասաց, սնեալ ո՛չ երկայն ծերութեամբ, այլ գեղեցիկ ծերութեամբ։ Զգուշաբար ասացին, հարցցո՛ւք ո՛չ զնա, այլ զբերան նորա։ Զգուշաբար ի վեր հայեցեալ՝ գիշերի ի վերայ անկանէր թշնամեացն. (Փիլ.։)

Իբրեւ ի դիտանոց ինչ ծովու դրացի՝ զգուշաբար եւ անշարժապէս զբռնաւոր հողմոցն եւ զալեացն զ՝ի վերայ ընթացս համբերել. (Բրս. յուդիտ.։)

Զհայեցուածսն իւրեանց զգուշաբար պահէին. (Յհ. կթ.։)

Առ կամս օրինացն տեառն իւրոյ զգուշաբար բերիլ. (Լմբ. պտրգ.։)


Զգուշալի

adj.

hurtful, to be abstained from or avoided;
important, imposing, considerable;
cautious, circumspect;
certain, secure, sure.

NBHL (3)

Տարաբերեալ մտաց զառաջնորդական պատիւ հաւատալ զգուշալի՛ է. (Լմբ. պտրգ.։)

Օրինակ զգուշալի զկնի եղելոցն մարդկան՝ առ ի վարժել զլաւագոյն ուսումն վարդապետութեան. (Պիտ.։)

Ոչինչ այլ այսպէս զգուշալի լիցուք, որքան զմիտս մաքրել. (Լմբ. եկեղ.։)


Զգուշակ

adj.

that renders cautious;
that announces, warns.

NBHL (2)

ԶԳՈՒՇԱԿ կամ ԳՈՒՇԱԿ. Զգուշացուցիչ, կամ Գուշակելով յիշեցուցիչ. յուշարար.

(Սուրբ գիրն զքահանայս՝) ազդարարս ի դիտանոցի կացեալ վերայ, եւ զգուշակս յարձակման թշնամեաց, եւ դէտս կոչել սովորութիւն է. (Սարկ. քհ.։)


Զգուշանք

s.

cf. Զգուշութիւն.

NBHL (1)

Գուցէ նեղեալ ի սառամանեաց լճին՝ դիմեն ի ջերմութիւն բաղանեացն, եւ վրիպեսցեն ի զգուշանացն. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Զգուշապէս

adv.

cf. Զգուշաբար.

NBHL (2)

Զգուշապէս մտաւորական աչօք նայեցեալ տեսէ՛ք։ (Լմբ. պտրգ.)

Լե՛ր պահօղ զգուշապէս լեզուի եւ որովայնի եւ կոկորդի քոյ։ (Վրք. հց. II.)


Զգուշաւոր, աց

adj.

provident, circumspect, considerate;
exact, just, punctual, scrupulous;
sly, politic;
sober, moderate;
wary, mature.

NBHL (6)

ἁσφαλής securus Ուր գոյ զգուշութիւն ապահովիչ. անքոյթ. անվտանգ. անվրէպ. ամրացեալ.

Մարդասէր, հաստատուն, զգուշաւոր, անհոգ։ Ետուր եւ ի ծովու ճանապարհ, եւ ի մէջ ալեաց շաւիղ զգուշաւոր. (Իմ. ՟Է. 23. ՟Ժ՟Դ. 3։)

Չի՛ք ինչ զգուշաւոր ամրութիւն քան զերկիւղն Աստուծոյ։ Յետ զերկիւղն Աստուծոյ հայցել՝ անարատ մնալ եւ զգուշաւոր ասէ զկեալն յաշխարհի. (Խոսր.։)

Զգուշաւոր գնացիւք. (Նախ. ՟ա. պետր.։)

Զմանկունս օրհնեա՛ տէր, եւ զարգացո՛ ի զգուշաւոր կեանս. (Ճ. ՟Ժ.։)

Գիտէ Աստուած՝ զգուշաւոր արկանել հիմն մեծագոյն իրաց. (Վրդն. ել.։ (Առ յետինս վարի ռմկ. ոճով, որպէս Զգո՛յշ, զգուշացօղ)։)


Զգուշեաւ

adv.

with circumspection, slily;
strictly, punctually.

NBHL (2)

ԶԳՈՒՇԵԱՒ ἁσφαλέως, ἁσφαλῶς, ἑπιμελῶς , παρατήρων diligenter, accurate , observans որ եւ ԶԳՈՒՇԱՒ. (ի հոլովականէ բառիս Զգոյշ) Զգուշաբար. զգուշապէս. զգուշութեամբ. ուշ դնելով, փութով խնամոց. խորհրդով.

Զգուշաւ փակեալ լինի տապանն։ Զգուշեաւ եւ պահպանութեամբ ասէ, զի ի վեր յարուցեալ լինի ո՛չ ի սառայէ, այլ ի մեռելոցն։ Զգուշեաւ (կամ զգուշաւ) ընդ միտ ածեալք, եւ սպաս կալեալ գրեցին։ Զգուշեա՛ւ սպասեա՛ (այսինքն դիտեա՛), զի տասներորդ է Նոյ ի հողածնէն. (Փիլ.։)


Զգուշողական, ի, աց

adj.

that conserves or keeps in safe custody.

NBHL (2)

Զգուշացօղ. զգուշութեամբ պահօղ պահպանօղ.

Բարեգործական է բարին, եւ նախախնամական որոց ի նմանէն բոլորից, եւ զգուշողական. (Մաքս. եկեղ.։)


Զգօնաբարոյ, ից

adj.

good, well-behaved, peaceful, quiet, affable, courteous.

NBHL (3)

Ի ձեռն մարմնոյ ընդելաբար՝ եւ զգօնաբար ընդ համազգեացս խօսելով. (Բրս. ծն.։)

Ի գայլոցն եւ ի գառանցն օրինակի զբարս մարդկան իմանալ, զոմանս վայրենամիտս, եւ զկէսս զգօնաբարոյս. (Գէ. ես.։)

Կէսն վայրենամիտք, եւ կէսն զգօնաբարոյք։ Վասն վայրենամիտ մարդկան, եւ զգօնաբարոյից ասէ։


Զգօնամիտ

cf. Զգօնաբարոյ.

NBHL (1)

Զգազանամիտ բարս մարդկան կոչէ գայլս, եւ զգօնամիտս կոչէ գառինս։ Վայրենամիտք եւ զգօնամիտք ի միասին բնակեսցեն, եւ միմեանց ինչ ոչ վնասեսցեն. (Ոսկ. ես.։)


Զգօնանամ, ացայ

vn.

to become wise;
to grow familiar.

NBHL (4)

ἠμερόομαι mansuetus fio, resipisco Զգաստանալ. անձին զգալ. հանդարտիլ. ընտելանալ. ցածուն լինել. ցածնուլ. իմաստնանալ. խելօքնալ.

Կամօք չարանայ (բանականն), եւ յորժամ կամի՝ կարօղ է զգօնանալ։ Եթէ բնութեամբ չար ինչ էր օձ, ոչ զգօնանայր երբէք ի գազանութենէ անտի իւրմէ. նա աւանիկ տեսանեմք ի հնարագիտութենէ թովչաց զգօնացեալ. (Եզնիկ.։)

Զգօնացեալք՝ ամփոփեն զանձինս. քա՛ւ, ասեն, մի՛ լիցի. (Իգն.։)

Զգօնացեալ հանճարով. (Վրդն. օրին.։)


Զգօնութիւն, ութեան

s.

wisdom, maturity, good sense, good judgment;
mildness, gentleness, benignity, affability;
—, Գիրք զգօնութեան, the Book of Wisdom and the Proverbs of Solomon;
սկիգբն — զգօնութեան երկիւղ Տէառն, the fear of the Lord is the beginning of wisdom.

NBHL (6)

Ի հեզութիւն եւ ի զգօնութիւն (տերանց առ ծառայս). (Փիլ. ՟ժ. բան.։)

ԶԳՕՆՈՒԹԻՒՆ. αἵσθησις sensus, intellectus σοφία sapientia σύνεσις intelligentia ἑπιείκεια moderatio Ուշեղութիւն. հանճար. իմաստութիւն. իմաստուն տնտեսութիւն. խելք, խելացութիւն.

Ուսուցեր խնդրել զիմաստութիւն եւ զգօնութիւն. (Պտրգ.։)

Եկեալ ի դէպ նոցա ճշմարիտ առակին զգօնութեան. (՟Բ. Պետ. ՟Բ. 22։)

Որպէս ասաց զգօնութիւնն, ի մեծութենէ գեղեցկութեան արարածոց եւ այլն. (Կոչ. ՟Թ։)

Այն իսկ է՝ ասաց զգօնութիւն, կերա՛յք զհաց իմ. (Եփր. համաբ.։)


Զելանեմ, ելի

vn.

to go out, to free one's self, to set one's self at liberty.

NBHL (1)

Որք ըստ ժողովրդեանն տկարութեամբն զանցանէին, եւ ամենեւին զմարմնաւոր օրինօքն զելանէին. (Ոսկ. յհ. ՟Ա. 12։)


Զեղխ, ից

adj.

intemperate, lewd, debauched, luxurious, dissolute, spoiled;
slippery, lubricous, inconstant, voluble;
frail, weak;
—ք են ճանապարհք նորա, his ways are dissolute.

NBHL (10)

Զամենայն գործն (շինուածոյ) զեղխ եւ զաղփաղփուն ի կործանումն դարձուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)

Փափաքանօք աւելորդաց փութան գործով կրթել զզեղխ հմտութիւն արուեստիս (նաւարկութեան) ... կրթել զանհաս արուեստին զեղխ հմտութիւն. (Պիտ.։)

ԶԵՂԽ, կամ ԶԵԽ. ἁκόλαστος, ἅσοτος luxuriosus, prodigus (լծ. եւ սեղեխ). Վարուք զեղծն. չափազանց յուտելիս, յըմպելիս, եւ յամենայն իրս. փափկակեաց. անառակ. ցոփ. շուայտոտ. պակշոտ. անկարգ. (անձն, եւ գործն). շըլըխտի, թոյլ.

Լուաւ, որ զեղխն է, եւ չթուեցաւ նմա հաճոյ. (Սիր. ՟Ի՟Ա. 18։)

Զեխն ի պոռնկութիւն եւեթ ծախէ զժամանակս իւր։ Ոչ ի հարկէ էր պոռնկութիւն քո, այլ ի զեղխ եւ յաճախագոյն կամաց. (Ոսկ. ես.։)

Ընդունիցի՞ս բնակակից զոմն եւ կամ դրացի, որ յոյժ գոյ արիագոյն, եւ ոչ իցէ ողջախոհ, այլ զեխ. (Պղատ. օրին. ՟Գ։)

Ոչ եւս պարկեշտս, այլ ամենեւին յամենայնի զեխք, անժոյժք։ Ի ձեռանէ պակշոտելոց զեղխիցն ապրեցուցանէր. (ՃՃ.։)

Զեղխ վարուց տանել։ Հանդուրժել զեղխ եւ անարժան կարգի. (Փարպ.։)

Զեխ կենաց աշխարհիս ցանկացեալ. (Եղիշ. դտ.։)

Ոչ խառնիխուռն յարձակին ի զեղխ իգամոլութիւնս խառնիցն։ Զկարճելն ի զեղխ յարձակմանէն. (Պիտ.։)


Զեղխանք

s. pl.

habitual debauch.

NBHL (1)

Որք ցամաքեալ էք պահօք ի զեխանաց արբեցութեան եւ ի փափկութենէ. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Զեղխիմ, եցայ

vn.

cf. Զեղխեմ.

NBHL (6)

ԶԵՂԽԻՄ կամ ԶԵԽԻՄ. որ եւ ԶԵՂԽԱՆԱԼ. διαμαρτάνω pecco, erro որպէս Յանցանել, սխալել.

Զեխեսցի՝ որ բացատրեացն. որբար, թեւ՝ եթէ բացատրեսցի հաւու, ո՛չ հակադարձէ, հաւ թեւոյ. (Արիստ. առինչ.։)

Այլ առաւել՝ Զանցանել ըստ չափ. կամ արտաքս զեղանիլ. ἑκχύομαι effundor որ եւ Սխալակել գինւով, եւ այլն.

Ըստ մոլորութեանն Բաղաամայ զեղխեցան զհետ վարձուց. (Յուդ. 11։)

Թէ գիտէր զգինւոյն բնութիւնն, եւ զեղխեցաւ. (Կիւրղ. ծն.։)

Ի զեղխողացն եւ յարբեցողացն փախիցո՛ւք. (Ոսկ. մտթ.։)


Զեղխութիւն, ութեան

s.

intemperance, orgies, debauch, luxury, excess, extravagance, extremity, depravation, lust, licentiousness.

NBHL (4)

Որովայնամոլութիւն է մայր զեխութեան ախտից. (Նեղոս.։)

Զեխութիւն է չարութիւն ցանկականին, ըստ որում յօժարեալք լինին առ ի վայելուածս յոռին (կամ յոտին, այսինքն ստորին) հեշտութեանց. (Արիստ. առաք.։)

Թէ ի նմին զեղխութեան (արբեցութեան) մնացեալ յերկարեսցէ, որոշեսցի։ Եւ ո՛չ մարմնական զեղխութեամբ զսուրբ աւուրցն խորհուրդ արհամարհել. (Յհ. իմ. ատ.։)

Զի՛նչ է յիմարութիւնդ քո ո՛վ թագաւոր, յայսմհետէ ո՞չ ազատես զմեզ ի զեղխութենէդ. այսինքն յարբեցութենէ մտացդ. (Ճ. ՟Ա.։)


Զեղխումն, ման

s.

cf. Զեղխութիւն.

NBHL (1)

Չոքաւ ի կենցաղական զեղխումն. (Մագ. ՟Ի՟Ե։)


Զեղծագործ

adj.

destroying, injurious;
badly done, wicked.

NBHL (1)

Զգուշացուցանէ ի զեղծագործ իրէ, որ զվարձս նոցին խանգարէ. (Երզն. մտթ.։)


Զեղծամտեալ

adj.

corrupted, spoiled, perverse.

NBHL (1)

Զաղտեղիս զեղծամտեալս. (Վանակ. յուրախացիրն.։)


Զեղծանեմ, ծի

va.

to spoil, to ruin;
to abuse, to deceive, to delude, to seduce, to beguile;
to rob, to steal, to ravish;
զեղծեմ զգատաւորս (ընչիւք), to corrupt judges.

NBHL (6)

Եկն եգիտ՝ զեղծ զամենեսին ջրհեղեղն. յն. ի վայր քարշեաց, կամ ընկլոյզ. (Ոսկ. մտթ.։)

ԶԵՂԾԱՆԵՄ ԶԵՂԾԵՄ. յն. պէսպէս, ἑκχέω, ἑκχύω effundo παρασύρω praepostere traho καταχράομαι abutor ἑλέγχω, ἁπατέω vinco, decipio ἁναστρέφω everto եւ այլն. Չարաչար եղծանել, ապականել. վնասել. խանգարել, խաբել. կր. վատթարանալ. եւ Վատթարիլ. յետնիլ. սխալել. (լծ. եւ հեղձուցանել, հեղձնուլ). ... եւ այլն.

Զինեւ զեղծցի անձն իմ. յն. զեղցի, իբր տառապեսցի յոյժ. (Յոբ. ՟Լ. 16։)

Զի մի՛ զեղծիցիմ (կամ զեղծցիմ) ինչ իշխանութեամբս իմով յաւետարանի անդ. յն. չարաչար վարիցիմ. (՟Ա. Կոր. ՟Թ. 18։)

Գինին զեղծէ զըմպելիսն։ Մտանիցէ գաղտ ի տուն ընկերի իւրոյ զեղծել ինչ։ Չզեղծիցի յաստուածապաշտութենէ։ Վարուք ինչ զեղծիցին։ Ի խորհրդական զգուշութենէն զեղծիցի. (Եզնիկ.։)

Ծաղր առնեն, իբրու թէ զեղծեալ ինչ իցեմք. (յն. խաբեալ)։ Խաբեցաք եւ զեղծեցաք։ Մեծին յաղթէր, եւ փոքուն դեռ եւս զեղծէր։ Ի մեծամեծսն առաքինանայ. եւ ի փոքունսն զեղծի. յն. յանդիմանի, կամ յաղթի. (Ոսկ. մ. ՟Ա. 23։ ՟Բ. 25։)


Զեղծեմ, եցի

va.

cf. Զեղծանեմ.

NBHL (6)

ԶԵՂԾԱՆԵՄ ԶԵՂԾԵՄ. յն. պէսպէս, ἑκχέω, ἑκχύω effundo παρασύρω praepostere traho καταχράομαι abutor ἑλέγχω, ἁπατέω vinco, decipio ἁναστρέφω everto եւ այլն. Չարաչար եղծանել, ապականել. վնասել. խանգարել, խաբել. կր. վատթարանալ. եւ Վատթարիլ. յետնիլ. սխալել. (լծ. եւ հեղձուցանել, հեղձնուլ). ... եւ այլն.

Եկն եգիտ՝ զեղծ զամենեսին ջրհեղեղն. յն. ի վայր քարշեաց, կամ ընկլոյզ. (Ոսկ. մտթ.։)

Զինեւ զեղծցի անձն իմ. յն. զեղցի, իբր տառապեսցի յոյժ. (Յոբ. ՟Լ. 16։)

Զի մի՛ զեղծիցիմ (կամ զեղծցիմ) ինչ իշխանութեամբս իմով յաւետարանի անդ. յն. չարաչար վարիցիմ. (՟Ա. Կոր. ՟Թ. 18։)

Գինին զեղծէ զըմպելիսն։ Մտանիցէ գաղտ ի տուն ընկերի իւրոյ զեղծել ինչ։ Չզեղծիցի յաստուածապաշտութենէ։ Վարուք ինչ զեղծիցին։ Ի խորհրդական զգուշութենէն զեղծիցի. (Եզնիկ.։)

Ծաղր առնեն, իբրու թէ զեղծեալ ինչ իցեմք. (յն. խաբեալ)։ Խաբեցաք եւ զեղծեցաք։ Մեծին յաղթէր, եւ փոքուն դեռ եւս զեղծէր։ Ի մեծամեծսն առաքինանայ. եւ ի փոքունսն զեղծի. յն. յանդիմանի, կամ յաղթի. (Ոսկ. մ. ՟Ա. 23։ ՟Բ. 25։)


Զեղծմտութիւն, ութեան

s.

mental aberration, madness, folly.

NBHL (1)

Խանգարումն մտաց. խելագարութիւն.


Զեղծութիւն, ութեան

s.

corruption, depravation, debauchery;
disorder.

NBHL (1)

Գիտէ զմեղացն զեղծութիւն։ Մի՛ իշխանս, մի՛ մարգարէս, որք զնոյն զեղծութիւնս ուղղիցեն. (Ոսկ. եբր.։)


Զեղում, ղի

va.

to shed, to pour out, to spill;
to fill up;
— ումեք, (յօք) զվարդապետութիւն, to preach redundantly, to be verbose;
բազում ծաղր զեղեալ հեղուլ, to laugh immoderately;
զեղուին զնովաւ զամենայն ամբոխն, the people crowded around him.

NBHL (13)

եւ կր. ԶԵՂՈՒՄ կամ ԶԵՂԱՆԻՄ. καταχέω, διαχέω , ἑπιχέω, ὐπερχύω, ἑκχύω, ἑκχύομαι effundo, perfundo, -or;
effluo ἑπιβάλλω , ἑκτείνω superjicio, extendo եւ այլն. Հեղուլ յորդութեամբ եւ լիուլի. զեղուցանել. լնուլ. հոսել. սփռել. ծաւալել. դիզանել. կուտել. առատանալ. լիանալ. տարածիլ. լեփ լեցուն ընել՝ ըլլալ, դիզել, դիզուիլ, շատնալ, թափթփիլ.

Եթէ զեղցէ ի վերայ նորա, ոչ խլրտեսցէ. (Յոբ. ՟Խ՟Ա. 14։)

Զեղեր զտուրս։ Եթէ զեղցես ի քոյոցդ ի մեզ, հարուստ ես. (Նար.։)

Բազմաց եզեղ զողորմութիւն. (Լմբ. սղ.։)

Լցցին կալք ցորենոյ, եւ զեղցին հնձանք գինւոյ եւ իւղոյ։ Զեղուն գուբք. (Յովէլ. ՟Բ. 24. ՟Գ. 13։)

Զեղցին քաղաքք բարութեամբ. (Զքր. ՟Ա. 17։)

Անասուն բազում էր ... որդւոցն Գադայ՝ զեղեալ յոյժ. (Թուոց. ՟Լ՟Բ. 1։)

Երկայնէր ճակատն՝ զեղոյր, որ զբարձամբք լերանցն, որ զձորովք եւ զխորովք եւ զդաշտիւք. (՟Ա. Մակ. ՟Զ. 40. յն. ձգեալ կամ ծաւալեալ լինէր։)

Լցեալ զեղաւ չափ մեղաց մերոց. (Լաստ. ՟Ա։)

Նախ յանչափութիւն զեղանիլ անիրաւութեանն, զսպեաց. (Բրս. չար.։)

Ի զեղուլ չափոյն մեղաց. (Եփր. ծն.։)

Զգիրկսն տարածեաց, զմանկամբն զեղաւ, եւ համբուրիւ յինքն ժողովեաց. (Լծ. կոչ.։)

Ո՞վ տայր ինձ այժմ զմարմնովն Պօղոսի եւ Պետրոսի զեղուլ (յն. պարազեղանիլ), եւ բեւեռել ընդ գերեզմանս նոցա. (Ոսկ. հռ.։)