Definitions containing the research պ : 10000 results

Շուարումն, ման

s.

consternation, dismay, surprise, amazement, giddiness.

· Calfa

NBHL (3)

ՇՈՒԱՐ որ գրի ՇԻՒԱՅՐ, ՇՈՒԱՐԻՄ կամ ՇԻՒԱՐԻՄ, ՇՈՒԱՐՈՒՄՆ կամ ՇԻՒԱՐՈՒՄՆ. Առաւել ռմկ. որպէս Վարանք. տագնապ. խուճապ. եւ Վարանիլ, տագնապիլ.

Ի տագնապի. ի շիւայրի, կամ ի հոգս. (Հին բռ.։)

Շուարեցաւ ի միտս, ոչ գիտելով՝ թէ զինչ արասցէ. (Հ. սեպտ. ՟Ի՟Գ.։)


Շուարիմ, եցայ

vn.

to be stunned, astonished, surprised, baffled or puzzled, embarrassed, bewildered, not to know what do or what way to turn.

· Calfa

NBHL (3)

ՇՈՒԱՐ որ գրի ՇԻՒԱՅՐ, ՇՈՒԱՐԻՄ կամ ՇԻՒԱՐԻՄ, ՇՈՒԱՐՈՒՄՆ կամ ՇԻՒԱՐՈՒՄՆ. Առաւել ռմկ. որպէս Վարանք. տագնապ. խուճապ. եւ Վարանիլ, տագնապիլ.

Ի տագնապի. ի շիւայրի, կամ ի հոգս. (Հին բռ.։)

Շուարեցաւ ի միտս, ոչ գիտելով՝ թէ զինչ արասցէ. (Հ. սեպտ. ՟Ի՟Գ.։)


Շութափեմ, եցի

vn.

to be hurried, to hasten, to make haste.

· Calfa

NBHL (3)

Զստէպ այսր անդր զշութափել մշակին. (Պիտ.։)

Կէսքն շութափեն, կէսքն հպատակութիւն մատուցանեն. (Վեցօր. ՟Ե։)

σπεύδω studeo, festino, propero. Շտապիլ. ճեպել. ստիպաւ շարժել զանձն. աճապարել. արագել. փութալ. վաղվաղել. շուտ՝ չուստ շարժիլ


Շութափութիւն, ութեան

s.

agility, nimbleness, quickness, celerity;
hurry, haste.

· Calfa

NBHL (1)

Ոչ երկմիտ ինչ շութափութեամբ անհաստատապէս զտեղի փոխէ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Շուշանագոյն

adj.

lily-coloured.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զգոյն շուշանի. սպիտակափայլ. մաքրափայլ.

Կուսանք ընդ կուսին մարիամու պսակեսցին շուշանագոյն փայլուն պսակովն. (Ոսկիփոր.։)


Շուշանագործ

cf. Շուշանազարդ.

· Calfa

NBHL (1)

Կազմէր զտաճարն գեղապարունակ շուշանագործ հրաշիւք. (Գանձ.։)


Շուշանազարդ

adj.

worked or adorned with lilies.

· Calfa

NBHL (2)

Զարդարեալ մաքուր կուսութեամբ որպէս զշուշան.

Անդ շուշանազարդ կուսանքն պաճուճին. (Ոսկ. կտրծ.։)


Շուշանանամ, ացայ

vn.

to become as a lily;
—ցեալ, lilied.

· Calfa

NBHL (1)

Ցնծացեալ պարեն յեկեղեցւոյ շուշանացեալ վայրս եւ մաքրազգեստիցն լուսատեսակ դասք. (Խոր. վրդվռ.։)


Շուշանափայլ

adj.

bright, fair or candid as a lily;
adorned with lilies.

· Calfa

NBHL (1)

Փայլեալ որորպէս զշուշան պայծառ. զարդարեալ շուշանօք, կամ ծաղկօք.


Շուշեմ, եցի

vn.

to be neglectful, to lose or waste one's time, to loiter.

· Calfa

NBHL (1)

Որպէս որք ի ձգելոց չուանացն վերայ գնայցեն, չէ՛ հնար սակաւիկ շուշել. եւ եթէ փոքր մի հեղգայցեն, մեծամեծ չարիք գործին. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)


Շուտ

adj. adv. cf. Շոյտ;
s. med. pimple, pustule.

· Calfa

NBHL (2)

Որպէս Շիթ կամ շիտ. այսինքն սպի, պալար, որպէս շիթ մի երեւեալ. պուտ, պուտ պուտ. (լծ. յն. սդիղմէ՛, սդի՛ղմա. կէտ, սպի. եւ սդաղօ՛ն. շիթ, կաթիլ)

Մարմին՝ յորում լինի նշան սպոյ՝ շուտ մի, կամ պալար միատարր լայնացեալ սպիտակն, կամ պաղպաջ շուտ շուտ սպիտակ աստ եւ անդ, զատուսցէ զեօթն օր. (Վրդն. ղեւտ.։)


Շուտախօս, ից

adj.

glib, fluent of speech.

· Calfa

NBHL (1)

Արագ ի խօսս. յանդուգն ի պատասխանիս.


Շուտաժիր

adj.

nimble, diligent, active, ready.

· Calfa

NBHL (1)

Շուտաժիր շտապով արագեցին եւ յառաջեցին. (Նար. խչ.։)


Շուտանամ, ացայ

vn.

cf. Երագեմ.

· Calfa

NBHL (2)

Փութալ. աճապարել. արտորալ, շուտ շարժիլ.

Շուտացան յովսէփ եւ նիկոդեմոսս վասն ուրբաթուն ելից. (Եպիփ. թղմ.։)


Շուտափոյթ

adj.

quick, swift, hurried, precipitous.

· Calfa

NBHL (3)

Անմտութեամբ շուտափոյթ եղեր՝ յոչ արժանիսն զշնորհսն տալով։ Շուտափոյթ եղեալ երագեն զարտաքս ելանելն՝ ոչ մնալով կատարման աղօթիցն. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Շուտափոյթ (կամ շոյտափոյթ) եւ ջերմ հասակն վաղվաղակի ունի յագենալ։ (Լմբ. պտրգ. եւ Լմբ. ժղ.։)

Փութով. փութանապէս.


Շուտով

cf. Փութով.

· Calfa

NBHL (1)

Ստիպէին, զի շուտով կորուսցէ զնոսա։ Մկրտեալ զտղայս շուտով ութօրեայ. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Զ։ Հ. յնվր. ՟Ի՟Ե.։ Հ. փետր. ՟Ժ՟Գ.։)


*Շուտութիւն, ութեան

s.

cf. Արագութիւն.

· Calfa

NBHL (1)

Ցուցանելով նմա զճանապարհայնն, եւ յօթեւանս՝ ուր հանգչէին, բազում արթնութեամբ շուտութիւնս. (Փարպ.։)


Շուրջանակաւ

adj. adv.

round, circular;
in a circle, circularly, round about;
ելանելի —, winding-stairs, spiral-staircase.

· Calfa

NBHL (4)

Բոցեղէն սրոյ շուրջանակաւ (կամ շրջանակաւ) պահել զճանապարհս ծառոյն կենաց. իմա՛ շրջշրջմամբ, յեղյեղմամբ. (Ծն. ՟Գ. 24։)

Եւ երկուս օղս ոսկիս սուրբս արասցես ընդ շուրջանակաւ պսակի նորա յերկոցունց կողմանց. (Ել. ՟Լ. 4։)

Ածեալ պարիսպ շուրջանակաւ պատեաց զնա։ Ապա զորմսն շուրջանակաւ յարուցանէ, եւ ի վերջէ զեղունն ի վերայ արկանէ. (Ճ. ՟Ա.։ Սարգ. ՟բ. պ. ՟Ե։)

κύκλῳ, περικύκλῳ, κυκλόθεν in circulo, in orbe, in circuitu, circum, circulatim. եւ στρεφόμενος versans, versatus, versatilis ἔλικτος convolutus. Շրջանակաւ. շրջանաւ. շուրջ. շուրջանակի. շուրջ պատելով. շրջշրջելով. յեղյերլով. ոլորելով. գալարելով. բոլորեալ շրթամբ. դարձուածով.


Շուրջանակի

adv. adj. gr.

cf. Շուրջ;
round about;
in a circle, circularly;
circumjacent;
circumflex.

· Calfa

NBHL (2)

Հանգոյց զնա տէր շուրջանակի։ Յետ հանգուցանելոյ տեառն զիսրայէլ յամենայն թշնամեաց նոցա շուրջանակի։ Ետ զնոսա տէր ի ձեռս թշնամեաց իւրեանց շուրջանակի։ Ած զորմովք տանն պատուարս շուրջանակի. եւ արար կողմանցս շուրջանակի. եւ այլն։

Ի պատկերէն իսկ յայտ է, եւ ի շուրջանակի գրոյն. (Երզն. մտթ.։)


Շուրջառ, աց

s.

chasuble.

· Calfa

NBHL (3)

Շուրջ առեալն զանձամբ նոփորտ քահանայական. որպէս լտ. pluviale ( էաղմուրլուգ ) եւ planeta (մոլորակ). cf. ՆԱՓՈՐՏ, եւ ՓԻԼՈՆ, եւ ԿՈՂՈԲ։

Մերթ ըստ քերականաց որպէս Շրջակ. պարոյկ.

Ասի շեշտ՝ սուր, բութ՝ ծանր, պարոյկ՝ շուրջառ. (Երզն. քեր. որպէս լտ.)


Շուրջգունեմ

va.

to colour, dye or stain all round.

· Calfa

NBHL (1)

Խրատ տայ օձն, գեղեցկագունութեամբ իմն եւ հեշտութեամբ պայծառութեանն զպտուղն շուրջգունեալ։ Զի եւ ոչ իրաւացի իսկ էր ի լուսաւոր աստուծոյ ձեռացն ստեղծեցելումն խաւարային իւիք եւ սեաւ տեսակաւ շուրջգունել (այսինքն իլ). (Նիւս. կազմ. եւ Նիւս. երգ.։)


Շուրջընթացք

s.

turn, round.

· Calfa

NBHL (1)

περιδρομή circumcursio, circus. Շուրջ ընթացումն. եւ Ձիընթացք. ասպարէզ. շրջան.


Շչեմ, եցի

vn. fig.

to hiss, to whistle;
to hoot.

· Calfa

NBHL (4)

զարմասցի, եւ շըչեսցէ, եւ ասասցէ. ընդէ՞ր արար տէր այսպէս երկրիս այսմիկ։ Շչեսցէ, եւ շարժեսցէ զգլուխ իւր։ Տրտմեսցի, եւ շչեսցէ ի վերայ ամենայն հարուածոց նորա։ Շչէին, շարժէին զգլուխս։ Շչէին, եւ կըրճտէին զատամունս իւրեանց։ Վաճառականք ազգաց շչեցին ի վերայ քո. (՟Գ. Թագ. ՟Թ. 8։ Սոփ. ՟Բ. 15։ Երեմ. ՟Ժ՟Թ. 8։ ՟Խ՟Թ. 17։ ՟Ծ. 13։ Ողբ ՟Բ. 15. 16։ Եզեկ. ՟Ի՟Է. 36։)

Եւ ոչ ի մարդ իբրեւ զդեւ մտանէ վիշապ, որպէս ոմանք տ շչելոյ դիւահարին կարծեցին. (Եզնիկ.։)

Ի կերպ վիշապի ... շչեաց ահագին. (Պտմ. աղեքս.։)

συρίζω sibilo. (առեալ ի ձայնիցս շը՛չ, սը՛ս, ը՛շ, վը՛շ) Սուլել՝ որպէս իժ կամ վիշապ. հանել զձայն զարմանաց եւ աւաղանաց. հնչել որպէս զսրինգ. շռնչել. եբր. շարգ.


Շչիւն

cf. Շչումն.

· Calfa

NBHL (1)

Սողնոց շչմամբ խուճապեալք. (Իմ. ՟Ժ՟Է. 19։)


Շչումն, ման

s.

hiss, hissing, whistling.

· Calfa

NBHL (1)

Սողնոց շչմամբ խուճապեալք. (Իմ. ՟Ժ՟Է. 19։)


Շռայլական, ի, աց

adj.

intemperate, impudic.

· Calfa

NBHL (1)

Սեպհական շռայլից եւ շռայլութեան.


Շռայլիմ, եցայ

vn.

to be prodigal, to live lavishly, to squander, to waste, to dissipate, to lavish, to abandon oneself to debauchery, to lead a dissolute life.

· Calfa

NBHL (5)

Շռայլեցայց ի պոռնկութիւն (կռապաշտութեան)։ Մի՛ շռայլիր դու ի պէսպէս խորտիկս. (Երեմ. ՟Բ. 20։ Սիր. ՟Լ՟Է. 32։)

Առ կրպակս մտանել, եւ շռայլել. (Կանոն.։)

Յանապատի տատրակ ... ի շռայլեալ ժողով չարացն պարգեւ տուար իժին. (Տաղ.։)

անուանիմք շռայլեալք, որ է ստուգաբանութեամբ սեռ այլայլեալ, այսինքն զանմարմինն ի մարմին փոփոխեալ. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Է։) Լծորդ երեւի եւ ընդ թ. որպէս տարածիլ յանչափս. լայնիլ.

որպէս եւ յասելն (Լմբ.)


Շռայլութիւն, ութեան

s.

prodigality, profusion, luxe, waste, dissipation;
debauchery, disorder, extravagance, luxury, excess.

· Calfa

NBHL (2)

Մի՛ այլայլութեամբ շռայլութեամբ յաղթել փութասցուք. վասն զի շռայլութիւն է ինձ ամենայն աւելորդն, եւ առաւելն քան զպէտսն. (Ածաբ. ծն.։)

Արբեալք անմտութեամբ, պակուցեալք շռայլութեամբ մեղացն. (Ագաթ.։)


Շռնիճ

cf. Շռնիտ.

· Calfa

NBHL (1)

ՇՌՆԻՃ, ՇՌՆԻՏ. χέρνοβον malluvium, pelvis. Բառ յն. խէ՛ռնիվօն (ի խէ՛ռնիփս այսինքն ձեռնալուայ) այն է Կոնք. տաշտ. լական ի պէտս լուանալոյ զձեռս.


Շռնչան, չանան, նունք

s.

humming-top, whipping-top, peg-top.

· Calfa

NBHL (3)

ՇՌՆՉԱՆ որ եւ ՍՌՆՉԱՆՔ. Զարդ եւ գործի դիւրաշրջիկ. կամ հնչական ի շրջշրջելն, ի ձեւ մանեկի, ճախարակի, սկաւառակի, եւ այլն. ըստ հոմաձայնութեան յն. ձայնիցս սի՛ռօն եւ գռան. եւ ըստ պէսպէս ընթերցուածոց առ այլս. ֆռըլտագ, շարգ.

Զիա՞րդ ոք կարիցէ զչափ աչացն առնուլ, յորժամ այսր անդր ստէպ իբրեւ զշռնչանն (կամ զշունչանն) շրջիցին. յն. բիւր դարձուածս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Զի շռնչան խելապատակին վերտառեալ դեդեւեսցին այսր անդր ոտնառութեամբ (յըմպելեաց). (Մագ. չ.) իմա՛ զսաւառակ գլխոյ, կամ զխոյր ծոպաւոր։


Շտեմարանալից

adj.

filling granaries and magazines;
stored in a granary.

· Calfa

NBHL (1)

Դուք էք մշակք պիտանիք՝ շտեմարանալիցք, եւ արմատաժողովք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Շտեմարանեմ, եցի

va.

to warehouse, to store up, to house, to cellar;
to treasure up;
to lay or put by, to preserve.

· Calfa

NBHL (5)

Իբրեւ հարցեալ եղեւ, թէ ո՛վ ես, լռեաց զբնութիւնն, եւ շտեմարանեաց զպատուողականս, եւ քարոզեաց մեզ զչարչարանսն. (Աթ. համբ. յորմէ եւ Վահր. հմբ.։)

Որ ինչ վասն այսպիսեացս բանք իցեն, իւրում տեղւոյ եւ ժամանակի շտեմարանեսցին. (Սարկ. հանգ.։)

ταμιεύω repono, recondo ἁποτίθημι depono διαταμιεύω in penu custodio. Ամփոփել իբրեւ ի շտեմարան. ամբարել. մթերել. ժողովել. պահել. գանձել. թաքուցանել.

Ի մատաղ հասակն մերձ ի փթիթս մուրուաց կուսութեամբ՝ շտեմարանեալ ի ծրարս շնորհաց աստուծոյ. (Վրդն. պտմ.։)

Հարսն քրիստոսի անարատ, գեղեցկութիւն շտեմարանեալ. (Ածաբ. կիպր.։)


Շտոգանեմ, եցի

va.

cf. Շփոթեմ.

· Calfa

NBHL (1)

Զի՞ խառնակես զանխառնդ, զի՞ շտոգանես զանքակդ (պիտի՝ զքակեալն)։ Մի՛ մեք, մի՛ դուք՝ շտոգանել զարարածս ընդ արարիչն ջանասցուք. (Ոսկ. յհ. ՟Ա. 2. 5։)


Շրթնաշղթայ առասան

sn.

running halter.

· Calfa

NBHL (2)

ՇՐԹՆԱՇՂԹԱՅ կամ ՇՐԹՆԱՇՂԹԱՅԱՇԱՐ. Հիւսեալ շարիւք շղթայից շրթանէ ի շուրթն, կամ առ ի դնել որպէս սանձ ի բերան.

Շրթնաշղթայաշար (կամ շրթնաշղթայ) կթարծր առասանաւ՝ դանդանաւանդակապ պաշարմամբ. (Նար. առաք.։)


Շրթնատ

s.

lipless.

· Calfa

NBHL (2)

Ոյր հատեալ կամ թերատ իցեն շրթունք. պռկունքը կտրած կամ պակասաւոր.

Ոտնատ կամ ձեռնատ, պնչատ կամ շրթնատ։ Ի լեզուատ, յատամնատ, եւ ի շրթնատ մարդկանէ. (Կանոն՞ Վրդն. ծն.։)


Շրշիւն

s.

murmur, rustling of leaves;
ի — տերեւոյ զարհուրի, he trembles at the fall of a leaf.

· Calfa

NBHL (1)

Ի շրշիւն տերեւոց զարհուրի ամբարտաւանն. (հինտ թրդ. խար շափ. տպ. շիշուն) (Վրք. հց. ՟Ե։)


Շրուշանակ

s.

nape.

· Calfa

NBHL (3)

Ոչ պարանոցին շրուշականքն. եւ այլն։

ՇՐՈՒՇԱԿ եւ ՇՐՈՒՇԱՆԱԿ. Ծոծորակ. որ եւ ասի պարանոցի.

Ոչ պարանոցին շրօշակք առ պճղանցն խառնուածսն մոլորեալք զտեղի խնդրէին (կամ խնդրէն). (Եպիփ. յար. մեռ.։)


Շրջաբանակ

adj.

encamped all round.

· Calfa

NBHL (1)

Տէր օգնական եւ իմ եւ պարփակ՝ հանդերձ հրեշտակօքըն շրջաբանակ. (Գանձ.։)


Շրջաբեկութիւն, ութեան

s.

circumflexion of voice, uttering or pronouncing with circumflex accent.

· Calfa

NBHL (1)

ԹԷ ըստ պարբեկութեանն, պարուկաւն. այսինքն է՝ թէ ըստ շրջաբեկութեանն (լիցի առոգանութիւն), շրջակաւն ասին նոքա ասացեալք, եւ այսպէս լինի շրջաբեկութիւն՝ վասն յորդ եւ բարձրացեալ ձայնին նուազման. (Երզն. քեր.։)


Շրջաբեր

adj. s.

orbicular, spherical, round;
—ք, whirling or turning round.

· Calfa

NBHL (2)

Վերին բանագիտութեան արուեստն ի մասն մի ստացեալ լինի յաշխարհիս՝ յերկին, եւ ի շրջաբերս, եւ ի պարս աստեղացն. (Փիլ. լին. ՟Գ. 43։)

ՇՐՋԱԲԵՐՔ περιφερές, περιφέρεια circulus. որպէս Շրջաբերութիւն. շրջան.


Շրջաբերական, ի, աց

adj. fig.

adj. s. encyclical, circular;
periodical;
vagabond.

· Calfa

NBHL (3)

Է եւ ետեղակալ շարժութիւն՝ կա՛մ ըստ ուղիղ գնացից, կամ ըստ շրջաբերականին, որպէս անիւ շարժի. եւ կամ ըստ որում խառն յուղղէ եւ ի շրջաբերականէն. որպէս գնդաձեւ (այսինքն գալարածոյ) գնացք, որպէս օձիցն գնացք են. (Մաքս. ի դիոն.։)

ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ. ἑγκυκλικός, -λος, -λιος encyclicus, -ca, circularis. Որպէս Թուղթ՝ հրովարտակ կամ կոնդակ շուրջ յածեալ կամ յածելի ընդ ամենայն կողմանս. ուղղեալ առ ամենեսին. ընդհանրական.

κυκλοφορικός, κυκλικός orbicularis, circularis. Պարբերական. պարառիկ. շրջանաւոր. հոլովական՞


Շրջաբերիմ, եցայ

vn.

to turn round, to rotate, to move circularly;
to revolve, to walk over, to take a round.

· Calfa

NBHL (3)

Շարժելով երկնի որպէս ի ճախարակի՝ շրջաբերեալ բոլոր. (Արիստ. աշխ.։)

յանիւ տարածեալ զնա, եւ անուին ետ շարժել հանապազ. եւ է նա միշտ շրջաբերելով՝ եւ ստորաբերելով. (Նոննոս.։)

κυκλοφέρομαι circumferor, circumagor. Շուրջ բերիլ. շրջանակիլ. պարաբերիլ. պատիլ. պտըտիլ. ժուռ՝ հիռ՝ ման գալ.


Շրջաբերութիւն, ութեան

s. ast. adj.

turn, circumvolution, periphery;
revolution;
— աստեղական, զարտուղական, զուգընթացական, sidereal, anomalistical, synodical revolution;
— բեւեռային, circumpolar.

· Calfa

NBHL (5)

περιφορά, περίοδος, περιαγωγή, περιελίξις circumfactio, conversio. Շրջաբերիլն. շրջանակումն. հոլովումն. պարբերութիւն. պարագայութիւն. շրջան. դարձուած.

Շրջաբերութիւն արեգական, կամ լուսոյ, կամ աստեղացն պարու. (Մագ.։)

Գտաւ անտարակուսելի օրինակ շլբ ամաց շրջաբերութեանն, որ ստուգիւ ցուցանէ զաւուրս չորեքտասան պասեքին. (Շիր. զատիկ.։)

Կարգադրեցի շրջաբերութեամբ ի նոյն պայմանի. (Նար. ՟Ի՟Ե։)

Եւ է շրջաբերութիւնն այսպէս. Այս, այսմ, այսու, զայս. (Քեր. քերթ.։)


Շրջաբնակ, աց

adj.

living in the neighbourhood, neighboring, adjacent, circumjacent;
s. geog. —ք, perioecii, perioecians.

· Calfa


Շրջագայ, ից

adj. s.

wandering, strolling, itinerant, prowling, vagabond;
turn, circumvolution;
circumference, periphery;
հազար ամաց —ս անցուցանել զինքեամբ, to live for a thousand years.

· Calfa

NBHL (13)

Ոչ ի հրապարակս ընթացաւ, կամ շրջագայլ գոլով տեղեաց ի տեղիս գնաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)

Էր շրջագայ (կամ շրջակայ՝) տեղւոջէ ի տեղի շրջելով. (Կիր. պտմ.։)

լուսաւորքդ՝ շրջագայք, միջնորդք եւ պահպանորդք ի մէջ հաստատնոցն երկուց (երկրի, եւ վերին երկնի). (Ոսկիփոր.։)

Ի պարս շրջագայ անդադար պաշտամանն. (Եղիշ. միանձն.։)

Վերաբերի բնութիւն շրջագայ՝ կազմութիւն բոլորակ գնդաձեւ տեսակ։ Առ ի յոյժ բախման շրջագայ պարունակացդ. (Շիր.։)

Բազում ամաց շրջագայս խաղաղականաց (ժամանակօք) պահեսցէ ամենայն տամբ ողջ զքեզ. (Կիւրղ. եէմի առ կոստանդ.։)

Որպէս զշրջագայ ինչ մշտնջենաւոր՝ վասն բարւոյ, ի բարւոյ, եւ ի բարւոջ, եւ ի բարին՝ անմոլար ընթացիւք շուրջ ընթացեալ. (Դիոն. ածայ.։)

Շուրջ պատելն՝ որպէս շրջագայի զնշանաւն (կենդրոնիւ). (Մաքս. ի դիոն.։)

Կերակրոցն որպէս շրջագայիւ բաշխեցելոց՝ մնասցէ բնութիւն։ Եւ ո՛չ յաղագս ի հարկէ եղելոցն. ո՛րգոն, շրջագայի տարւոյն. (Նիւս. բն.։)

Ի չորեքտասաներորդ աւուր լրման երեւի շրջագային լուսնի։ Վասն որոյ ասացի՝ իննեւտասներեկին շրջագայի բոլոր երեւիլ ի կանոնի. (Պրպմ. ՟Ի՟Թ։)

Ի գարնանային հասարակօրութենէ զշրջագայս ամսոցն կարծէ պարտ թուել. (Փիլ. ել. ՟Ա. 1։)

Հազար շրջագայս ամաց անցոյց զինքեամբ. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Եօթն պարունակք ասեն հարկաւոր շրջագայս ընդ հրային կամարաւն երկնի. (Շիր.։)


Շրջագայական, ի, աց

adj.

periodical, circular.

· Calfa

NBHL (1)

περιοδικός, κυκλικός periodicus, circularis, orbicularis. Որպէս շրջագայ՝ ա. պարբերական. շրջանական. եւ Մանեկաձեւ. բոլորշի.


Շրջագայիմ, եցայ

vn.

to take a turn, a walk, to roam;
to wander over, to stroll, to prowl, to turn round, to revolve;
to go round, to circulate.

· Calfa

NBHL (3)

Բայց մեսրոպայ շրջագայեալ, զամենեսին լուսաւորեալ. (Շ. վիպ.։)

Պարունակաց այսպէս բերեցելոց՝ (առ յեսուաւ), ոչ ընդ նոսա շրջագայէին պարունակեալքն. (Դիոն. թղթ.։)

περιπατέω ambulo, pervagor. իտ. girare. περιάγομαι , συμπεριάγομαι circumferor. Շուրջ գալ. շրջիլ՝ իբր շրջանս իմն առնելով. զգնալ. եւ շրջաբերիլ, պարբերիլ. շուրջ գալ զիւիք, շրջան կամ հիռ առնուլ. պտըտիլ, չորս դին քալել, ժուռ գալ, ման առնուլ.


Շրջագայութիւն, ութեան

s.

turn, walk, circulation;
turn, rotation, revolution.

· Calfa

NBHL (4)

Իննեւտասներեկին շրջագայութիւն։ Իննուտասն ամաց շրջագայութիւն ունի. (Պրպմ. ՟Ի՟Թ։)

περίοδος, κύκλωσις, ἁνακύκλωσις periodus, conversio, gyrus, circuitus. Շրջիլն. եւ Շրջաբերութիւն. պարագայութիւն. պտոյտք. ընթացք. հիռ. շրջան. դարկձ շրջանի կամ ի շրջանի. ժուռ գալն, պտուտ.

Խուռն ինչ ցամաքայտակ ճանապարհ առանց շրջագայութեանց ջրոցն. (Փարպ.։)

Այնքան շրջագայութիւնս յօրինեաց վասն զհարցմունս եւ զպատասխանատրութիւնսն յարդարելոյ. (Ոսկ. յհ. ՟Բ. 17։)


Շրջագայուն

cf. Շրջագնաց.

· Calfa

NBHL (2)

Որ շուրջ գայ (որպէս արօտական). ժուռ եկօղ, պտըտօղ.

Ոչ խնդրել, ոչ պահեստս, եւ կամ շրջագայունս հօտս խաշանց. (Վրք. հց. ՟Գ։)


Շրջագնացութիւն, ութեան

s.

going here and there, wandering.

· Calfa

NBHL (1)

Թափառումն. յածումն. ասդին անդին պտըտիլն.