Definitions containing the research չ : 10000 Results

Խորհրդական, ի, աց

adj. s.

mystical;
mysterious;
sacramental;
emblematical, symbolical;
rational, thinking, prudent;
adviser, counsellor;
— իմաստ, rhapsody, religious rapture.

NBHL (4)

Խնդրեա՛ այր մի իմաստուն խորհրդական փարաւոնի։ Տու՛ք ի ձէնջ արս իմաստունս եւ խորհրդականս։ Խորհրդականք խորհրդոց։ Առաջի թագաւորին եւ առաջի ամենայն խորհրդականաց նորա։ Այր խորհրդական է։ Յովադ խորհրդական ի միտս։ Սքանչելի խորհրդական։ Իմաստունք՝ խորհրդականք թագաւորին։ Ի վերայ ամենայն մածամեծաց նորա, եւ ի վերայ խորհրդականաց նորա.եւ այլն։

Այլ ինչ է ասել ցկան իրս. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Խորհրդականժամ (պատարագի)։ Դրոշմն կամ (վերստին) ծնունդ խորհրդական։ Խորհրդական հացիւն եւ բաժակաւն։ Խորհրդական սպաս։ Սեղանք խորհրդականք. (Լմբ.։ կոչ։ ՃՃ.։ Արծր.։)

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ. μυστής, συμμύστης mysta, mysteriorum consors. Խորհրդածու կամ կատարիչ եկ հողորդ սուրբ խորհրդոց, նուիրական անձն.


Խորհրդականութիւն, ութեան

s.

deliberation, council, consultation;
mystery, sacrament;
mysticalness, mysteriousness;
wisdom, prudence, wariness, cautiousness.

NBHL (4)

Ոչ մտաց ի ժամ խորհրդականութեանն, այլ գիշերոյն ձայնէ զխորհրդակիցսն. (Խոր. ՟Ա. 25։)

Այնչափ պատիւ չանես երկնից արքայութեանն, որչափ ցկանութեան հոռոմոց օրէնսգիրքն. (Ոսկ. մ. ՟Գ. 3.) Որպէս Խոհականութիւն. զգօնութիւն.

Տպարան սորա՝ մահու է զգայութեամբ. իսկ խորհրդականութիւն սորա վերաբերէ զմեզ առ կենդանութիւնն մշտնջենաւոր. (Միսայէլ խչ.։)

Ընդէ՞ր ոչ ասէ պարզ, կատարեա՛ զսա մարմին եւ արիւն քրիստոսի քո, այլ ի խորհրդականութիւն մրմնոյ եւ արեան. Քանզի խորհրդականապէս լինիսա մարմին եւ արիւն քրիստոսի, եւ ոչ երեւելապէս. (Լմբ. պտրգ.։)


Խորհրդակիր

adj.

mysterious.

NBHL (1)

Թիւ չորիցն խորհրդակիր է քառասնեկին. (Եւագր. ՟Ի՟Թ։)


Խորհրդակից, կցի, կցաց

s.

adviser, counsellor;
confident.

NBHL (5)

Յերեսաց թագաւորի, եւ եօթն խորհրդակցեաց։ Հրամայեցաք ես եւ եօթն խորհրդակիցք իմ։ Ո՞ եղեւ նմա խորհրդակից։ Ընդ ու՞մ խորհրդակից լինիցիս։ Մայրն իւր էր խորհրդակից նմա մեղանչել։ Ես խորհրդակից եղէց քեզ.եւ այլն։

Ոչ կարօտացաւ ումեքիւ խորհրդակցաւ. (Սիր. ՟Խ՟Բ. 22։)

Աշակերտք նորոյ կտակարանաց, եւ խորհրդակիցք տեառն մերոյ յիսուսի քրիստոսի. (Կոչ. ՟Ա։)

Ամաչեսցէ ի քահանայից իբրեւ ի խորհրդակցաց աստուծոյ, եւ ի կարգակցաց առաքելոցն. (Ածազգ. ՟Ե։)

Աստուած մարդասէր է, վասն այնորիկ իւրոց կամացն արար զնոսա խորհրդակից։ Ըստ մարգարէութենէ շնորհի խորհրդակից լինել կամաց արարչին։ Քրիստոսի փրկական հատարագին լինել խորհրդածու, եւ խորհրդակից. (Ագաթ.։ Յճխ. ՟Թ)


Խորհրդակցութիւն, ութեան

s.

council, consultation;
conference, parley;
confidennce.

NBHL (3)

Սակաւ ինչ գինի խառնել ... ըստ խորհրդակցութեանն պօղոսի առ տիմոթէոսն. (Բրս. հց.։)

Ընկալարու՛ք զխորհրդակցութիւն ուրումն եզրի օրէնսգիտի։ Խորհրդակցութիւն չարին, կամ սատանայի. (Լմբ. ատ.։)

Ի խորհրդակցութիւն կոչէ զոք ի կատարելոց. (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Զ։)


Խորհրդանոց

cf. Խորհրդարան.

NBHL (1)

Պատուհանքն որպէս խորհրդանոցք էին ի կոզակսն. թուի թէ տեղի անօթց եւ կտակաց. չ. եզեկ.։)


Խորհրդատուն

s.

place of conference, council-chamber;
vestry-room;
offertory.

NBHL (1)

Որպէս եւ մեք զանօթ սրբութեան պասուն (պահեմք) ի խորհրդատան սեղանն. չ. եզեկ.։)


Խորհրդատօնք, նից

s.

mysteries;
orgies, drunken revelry, feasts of Bacchus, bacchanals, drinking-bout.

NBHL (2)

Ոչ արժանի համարեալ զայդոսիկ որ յայսպիսի քաղաքավարութիւն գրեցին զինքեանս, խորհրդատօնս առնել. յն. ὁργιάζω. (Փիլ. բագն.։)

Ըստ դեմետրի եւ ափրոդիտեայ՝ ամաչեմ ասել, խորհրդատօնս կատարեն. (Սարկ. պատկ.։)


Խորհրդարան, աց

s. fig.

house of Parliament, hall of Assembly, chamber of deputies;
place of administration of the sacramants;
offering-place;
mind, intellect.

NBHL (3)

Կամաց արարողին խնկաւորեալ խորհրդարան սքանչելագործէր տէրն. (Ճ. ՟Ա.։)

Եւ կամ Հանդիսարան աստուածային խորհրդոց. որպէս եկեղեցի, խաչ, եւ այլն.

Խորհրդարան մեծութեան էին (սուրբ խաչ)։ Խորհրդարանդ համարձակութեան. (Նար. խչ. եւ ՟Կ՟Ե։)


Խորհրդաւոր, աց

adj.

mysterious, mystical, arcane;
figurative, emblematic, symbolical;
hieroglyphical;
— նշան՝ պատկեր, emblem.

NBHL (2)

μυστικός mysticus. Պարունակօղ յինքեան զխորհուրդ ինչ, կամ զգաղտնի եւ զսրբազան դիտումն. որ ասի եւ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ.

Եօթն թիւս խորհրդաւոր է առ ամենայն ինչ քննողաց. (Լմբ. սղ.։)


Խորհրդափոխ

adj.

inconstant, voluble, fickle.

NBHL (1)

Մատնիչ եղեր (ո՛վ յուդա), եւ սուտ եւ խորհրդափոխ եւ բանաշուրջ երեւեցար հրէիցն. (Զքր. կթ.։)


Խորշակ, աց

s.

excessive heat;
hot dry or parching wind, simoon;
drought, dryness, aridity;
— ժանտ, pestilential blast.

NBHL (4)

Առցէ զնա խորշակ։ Հողմոյ խորշակի։ Հողմ խորշակի ցամաքեցոյց զշառաւիղս նորա։ Եփրեմ այս չար զհետ եղեւ խորշակի։ Ածցէ ի վերայ նորա տէր հողս խորշակի յանապատէ, եւ ցամաքեցուսցէ զերակս նորա։ Յորժամ հարաւ շնչեալ, ասէք թէ խորշակ լինի։ Ծագեաց արեւ հանդերձ խորշակաւ, եւ ցամաքեցոյց զխոտն։ Հարցէ զքեզ տէր խորշակաւ։ Հարի զձեզ խորշակաւ.եւ այլն։

Զի թէ ոչ քրանեսցի մշակն ի տապ խորշակի ջերմոյն արեգակնակէզ լինելով՝ ոչ ըմբռնէ զարդիւնս. (Ագաթ.։)

Շնչեաց ի մեզ հարաւակողմ մահաբեր խորշակ. (Յհ. կթ.։)

Օդոց խորշակք, եւ անբարութիւնք երկրի. (Բրս. չար.։)


Խորշակահար

adj.

sun-burnt, parched by excessive heat, or by a burning wind;
— առնել, to burn, to parch;
— լինել, to be burnt, parched.

NBHL (4)

Եղեն բնակիչք խորշակահար դաշտաց. (Եղիշ. ՟Ը։)

ԽՈՐՇԱԿԱՀԱՐ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Խրշակաւ հարկանել, եւ հարկանել. տոչորել, իլ.

Խորշահար եղեւ ցրեանն։ Եւ ոչխորշակահար լիցին յարեւու։ Ապրեցաւ ի խորշակէ որդի իմաստուն, խորշակհար լինի անարանի որդի անօրէն. (Յովէլ. ՟Ա. 1յ։ Ես. ՟Խ՟Թ. 10։ Առակ. ՟Ժ. 5։)

Խորշակահար ցամաքեցուցանէ զկանաչաձեւ բոյսս. (Ագաթ.։)


Խորշեցուցանեմ, ուցի

va.

to cause to avoid or shun.

NBHL (2)

Երկիւղն ծառայական է, ոչ մերձեցուցանէ զմեզ յաստուած, այլ խորշեցուցանէ։ Որք յայս սրբութեան սեղանոյս երկրպագութենէ զձեզ խորշեցուցանել փութան։ Որ ի մեղացն զմեզ խորշեցուցանէ։ Երկիւղն խորշեցուցանէր ի սիրելւոյն սքանչելապէս. (Լմբ. սղ. եւ Լմբ. համբ.։)

Խորշեցոյց զեկեղեցի իւր ի նեստորի չար հերձուածոյն. (Գր. տղ.։)


Խորշիմ, եցայ

vn.

to feel an aversion to, to loathe, to turn from with disgust, to avoid, to shun, to eschew, to flee;
to be shy, to beware, to show or pay regard to;
to ho respectful;
— յումեքէ, to take a dislike to, to avoid of.

NBHL (5)

στέλλομαι, ὐποστέλλω, -ομαι subduco me, vito, caveo ἑκκλίνω declino εἵκω cedo παραλάττομαι fugio եւ այլն. Որպէս թէ ի խորշ մի ամփոփիլ. Ի բաց մեկնիլ. խրտչել. գարշիլ. խուսափել. թիկունս դարձուցանել. հեռանալ. օտարանալ. անձնապահ լինել. զգուշանալ. խղճել. թանգուզել. երկնչել. ետ քաշուիլ.

Խորշեցաւ մերժեցաւ հեռացաւ, եւ այլ ոչ կամէր տեսանել զերեսս նորա։ Խորշէին գարշէին, եւ զնոսա պիղծ համարէին։ Զահի հարաւ ամենայն ժողովուրդն, խորշեցաւ եկաց ի հեռաստանէ։ Ոչ խորշեսցի ի քէն։ Խորշէր զօրն մտանե ի քաղաքն, որպէս խորշիցի զօր ամաչեցեալ։ Երկիւղիւ տեառն խորշի ամենայն ոք ի չարէ։ Յայնց խորշեցաւ սատակիչն։ Խորշեա՛ ի նոցանէ, եւ խորշեա՛ անտի։ Ոչ խորշեցայ ի պատմելոյ ձեզ զամենայն կամս աստուծոյ։ Խորշել ձեզ յամենայն եղբօրէ որ ստահակսն գնայցեն.եւ այլն։

ԽՈՐՇԻՄ. αἱσχύνομαι, ἑνθρέπομαι pudefio στέλλομαι revereor եւ այլն. Ամաչել. պատկառիլ. ակն ածել. ակն առնուլ.

Ես ետու նմա երկիւղ երկնչել յինէն, եւ յերեսաց անուան իմոյ խորշել։ Մի՛ խորշեսցուք ի խբազմաժամանակեայ ալեաց ծերոյն։ Ոչ առնու ակն ամենեցունց տէրն, եւ ոչ խորշի ի մեծութենէ։ Մի՛ խորշիցիս յերեսաց մարդոյ (ի դատաստանի)։ Ակն՝ որ տեսանէր, խորշէր յինէն.եւ այլն։

Յերեսաց իմոց ոչ պատկառեցէք, եւի պատուիրանաց իմոց ոչ խորշեցարուք. (Մանդ. ՟Գ։)


Խորշիւն

s.

thunder, noise, uproar, rumour.

NBHL (1)

βρόμος fremitus, fragor. Սաստիկ խորշիւն, կամ խօշիւն. շառաչիւն.


Խորշխորշան, աց

s. adj.

plait, double, fold, gather;
wrinkle, crease;
plaited, folded, turned down;
wrinkled, puckered.

NBHL (1)

Ի խորշխորշան հանդերձիցն պատատելոյն, զոր էր զգեցեալ, ոչ զմի զէն ոչ կարաց գտանել. (Բուզ. ՟Ե. 5։)


Խորշոմերես

cf. Խրշմերես.

NBHL (1)

Ի մին ժամու պառաւն խորշոմերես (յեզաբէլ) մատուցեալ սեւացուցանէր զմացառս աչացն առ բբոքն. (Եփր. թագ.։)


Խորշոմիմ, եցայ

vn.

to grow wrinkled, to shrink, to shrivel up;
— հանդերձից, to fold, to plait, to crease.

NBHL (1)

Ոչ խորշոմեցան ծնօտք նորա. (Օր. ՟Լ՟Դ. 7։)


Խորշումն, ման

s.

aversion, repugnance, dislike, reluctance;
reserve, caution;
regard, respect.

NBHL (1)

Այսու տարբերի խորշումն յամօթոյ. քանզի ոմն ամաչեաց յորոց ինչ գործեաց. իսկ ոմն խորշեալ երկնչի, զի մի՛ անկցի յանփառութիւն ինչ. բայց կոչեն բազումք յոլովակի եւ զխորշումն ամօթ, եւ զամօթ խորշումն. (Նիւս. բն. ՟Ի։)


Խորոված, ի

s.

roast-meat.

NBHL (1)

Զմասն ինչ ձկանց խորովածին. (Շ. խոստով.։)


Խորովանք, նաց

s.

earnest prayer, urgent entreaty, lively instance.

NBHL (1)

Զո՞ ոք ոչ խոնարհեցուցանէին վիշտք կնոջն, եւ աղերսն, եւ խորովանքն. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)


Խորովեմ, եցի

va.

to roast, to toast, to brown;
to grill, to broil, to fry.

NBHL (1)

Հոգի՝ որ ոչ հրով փորձութեան խորովի, ոչ լինի անօթ հոգւոյն շնորհի. (Կիր. ՟ը. խհ.։)


Խորովիմ, եցայ

vn.

to suffer, to be afflicted;
to sympathise, to have pity or compassion on;
to entreat earnestly;
to be roasted.

NBHL (5)

ἑκκαίομαι, ἁλγέω exuror, doleo παρακαλῶ rogo. Աղեկիզիլ. մորմոքիլ. գորովիլ. տոչորիլ սրտի. կսկծիլ. գթալ. եւ Գութ արկանել. պաղատիլ.

Մեք որ չարքս եմք, թէպէտեւ թշնամանիցեն որդիքն, խորովիմք զնոքօք։ Կարի խորովիմ ձեօք (կամ զձեօք). (Ոսկ. մ. ՟Ա. 22։ ՟Բ. 4։)

Գթովք զամենայն հարբք զանցուցանէին. սակս որոյ խորովէին։ Խորովի աղէկիզի ի ցաւս եւ ի կարիս ընկերին։ այրին եւ խորովին առ սէր ընչիցն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա. ՟Է։ եւ Սարգ. յկ. ՟Ժ։)

Ո՞վ ոք զգաղտնիսն մտաբերեաց, եւ ոչ խորովեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)

Զհետ ընթանայր (կինն քանանացի), եւ խորովէր եւ ընդեղձանէր. լոկ, աղաչէր. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)


Խորութիւն, ութեան

s.

depth, profoundity.

NBHL (4)

Ի խորութեան կամ ի բարձրութեան։ Զխորութիւն խորոց ո՞վ կարասցէ գիտել։ Ոչ բարձրութիւն, եւ ոչ խորութիւն. (Ես. ՟Է. 1։ Ժղ. ՟Է. 25։ Հռ. ՟Ը. 39։)

Խորութիւն սրտի մարդոյ ոչ գտանի. (Յուդիթ. ՟Ը. 13։ եւ Խոր. ՟Ա. 28։ Նար. յովէդ.։ Նանայ.։ Գանձ.։)

Ոչ կարի խորութեամբ զանիմանալիսն ծածկեալ. (Նար. երգ.։)

Ի ԽՐԹԱՆ բոլորակի. Եթէ չիցէ գրելի, ի խորութեան, ուղղականն ունի լինել Խիրթն, կամ խուրթն, որպէս Կենդրոն, եւ այլն։ միսայէլ. խչ։


Խորտակեմ, եցի

va.

to bruise, to crack, to break, to crush, to dash to pieces;
— զթշնամին, to crush, to bear down, to defeat, to rout, to put the enemy to flight;
— զգունդս, to disband the troops;
— զդուռն, to force open the door;
— զգլուխ, to break the head;
— զմարմինն, զանձն, to mortify one's flesh, to do penance.

NBHL (2)

Մինչեւ զնախատիսն ի քէն ի բաց խորտակէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)

Զի՞նչ վատթարագոյն քան զմաքսաւոր. Այլ զի խորտկեաց զիւր անձն, գերազանցեաց քան զփարիսեցին։ Խորտակեսցու՛ք սուգ առցուք ի վերայ մեղացն մրոց. (Ոսկ. ղկ. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 5։)


Խորտակումն, ման

s.

fracture, break, crack;
rout, defeat.

NBHL (1)

Կաթ արտասուաց բեկութեամբ հոգւոյս մտացս լրմամբ խորտակմամբ սրտիս հեղեալ առաջի։ Զհառաչմունսն ընդ խորտակմանցն. (Նար. ՟Ձ՟Ը. ՟Ղ՟Ա։)


Խորտկարարութիւն, ութեան

s.

cookery.

NBHL (1)

Ոչ գոյր ի մէջ նոցա՝ ո՛չ ամբարհաւաճութիւնս, եւ ոչ կերակրոց առաւե խորտկարարութիւս. (Վրք. ոսկ.։)


Խոցեմ, եցի

va. fig.

to wound, to pierce, to stab;
to prick, to smite;
to pierce or cut to the heart.

NBHL (2)

Գուցէ ընդ ոմանց ընդ ակն խոցիցեմք (յանդիմականութեամբ). Իբր ընդհարկանիլ. դպչիլ. (Ոսկ. եփես. ՟Զ։)

Խոցէին ի բանիցն. յն. ոչ տանէին բանիցն. (Ոսկ. ես.։)


Խոցահարեմ

va.

cf. Խոցեմ.

NBHL (1)

Խորհէր քրիստոս ի խորս դնել զհաւատս նոցա, խոցահարել բանիւք. կարեւէր կամ կարի խոցոտիչ. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)


Խոցոտեմ, եցի

va. fig.

to wound severely, to cover with wounds;
to prick the conscience.

NBHL (3)

Ո՛չ զիս արդեանս աղէտք, քան եթէ անցելոցն քաջափառութեանցն յիշատակք խոցոտեն դժնդակք. (Պիտ.։)

Սատանայ ընդ խաւար խոցոտէ չար խորհրդովք։ Մինչեւ յե՞րբ անդամքս լեզուօք զիրեարս խոցոտեմք։ Ի քո անպատկառ կշտամբանաց եւ ի նախատելոյ միշտ խոցոտիմ. (Լմբ. իմ. եւ Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)

միտքս ի ներքուստ ստգտանօքն խոցոտէ։ Ուրա՛խ է յոչ խոչոտելն ի խղճէ մտացն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)


Խոցումն, ման

s.

cf. Խոցուած.

NBHL (3)

Միշտ խոցեալ ոգւով՝ ոչ ատեայ զպատճառս խոցմանն. (Շ. ընդհ.։)

Տի՛ նա աւանիկ եւ տեղիք իսկ բեւեռացն, եւ խոցումն տիգին ոչ կցեալ. (Անյաղթ բարձր.։)

Յոբ ոչ այնչափ խոցումն ընդունէր ի յոգին ընդ որդւոցն եւ ընչիցն կորստեան, որքան ընդ բարեկամացն եւ կնոջն զայրացուցանօղ բանից. (Շ. թղթ.։)


Խուեմ, եցի

va.

to deal harshly with, to ill-use, to maltreat, to vex, to torment, to trouble, to incommode;
to worry, to harass, to annoy.

NBHL (4)

(որպէս թէզխոյ բախել կամ հարկանել) ἑντέλλομαι (որ եւ պատուիրել. jubeo ) διασείω laedo, concutio եւ այլն. Խեթկել. եղջերցել. նեղել. հարստահարել. տառապեցուցանել. տագնապել. չարչրկել, դպչիլ, քշպել.

Մի՛ զոք խուիցէք, եւ մի՛ զոք զրպարտիցէք։ Ոչարգելաք զդոսա, եւ ոչ խուեցաք զդոսա։ Ոչ իւիք խուեցին զմազ. (Ղկ. ՟Գ. 14։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 7։)

Մի՛ ամենեւին ոչ խուեսցէ զնոսա. (Եղիշ. ՟Գ.)

Քունքն արեամբն զանգեալ փրկչին աշխարհի զնա խուեսցէ. (Նար. ՟Կ՟Զ։)


Խուզակ, աց

adj.

searching, scrutinizing;
— լինել, to search, to examine, to explore, to rummage.

NBHL (1)

περιεργάζων explorans Խուզօղ. հետազօտիչ. պրպտօղ.


Խուզարկ

adj. s.

curious, inquisitive;
examiner, searcher, observer, busy inquirer, pryer, scrutator;
— լինել, to make researches, to seek for, to hunt after.

NBHL (2)

ԽՈՒԶԱՐԿ եւ ԽՈՒԶԱՐԿՈՒ. ἑξερεύνων . որ ի խոյզ արկանէ. խուզօղ. քննիչ.

Եթէ քննիչ ոք ինչ եւ խուզարկ լեալ էրամենեցունց. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա։)


Խուզարկու, աց

cf. Խուզարկ.

NBHL (2)

ԽՈՒԶԱՐԿ եւ ԽՈՒԶԱՐԿՈՒ. ἑξερεύνων . որ ի խոյզ արկանէ. խուզօղ. քննիչ.

Եթէ քննիչ ոք ինչ եւ խուզարկ լեալ էրամենեցունց. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա։)


Խուզեմ, եցի

va.

to search, to inquire, to seek diligently, to hunt after, to pry into;
to shear, to shave;
to cut off;
to strip off.

NBHL (5)

Ոչ է արժան զաղանդս խուզել, եւ ի նոսա դեգերիլ. (Յճխ. Ե։)

Խուզե՞ս զպատճառն, ուսի՛ր։ Մի՛ խուզեսցին՝ որ ինչ ի լռութեան իցեն։ Զօրաւորք զօրաւորաբար խուզեսցին. (Բրս. ծն. եւ Բրս. արբեց.։)

Զքո վարսն քննեսջի՛ր, զքո կարգսն խուզեսջի՛ր։ Առաջի անհաւատիցն խուզէ զիրաւունս եղբայր յեղբօրէ։ Հայիմ ըստ յայտնեալսն, եւ չխուզեմ զծածկեալսն. (Ոսկ. բ. տիմ. Ոսկ. ա. կոր. եւ Ոսկ. ես.։)

Խուզելի է զբոլոր առաջիկային խորհուրդ։ Զոր յաղագս հօր եւ որդւոյ խուզեսցուք բան։ նշանք եւ արուեստք աստուծոյ հաւատով զօրանան, եւ ոչ խուզին բանիւք։ Ասասցեն մեզ դառն խուզօղքն. (Կիւրղ. գանձ.։ Պրպմ. ձ։)

Պա՛րտ է ոչ խուզել զանօրէնութիւն առաջնորդին, այլ իւրոյ գործոյն ուշ դնել։ Մի՛ ինչ զառաջնորդին զանօրէնութիւնն խուզել. (Բրս. հց.։)


Խուզողութիւն, ութեան

s.

busy search, curiosity, quest, investigation;
shearing;
-զումն հերաց, shaving, tonsure.

NBHL (1)

զոր կեանս ծածկեալ յօրինականացն խուզողութենէ. (Նար. խչ.։)


Խուզումն, ման

s.

cf. Խուզողութիւն.

NBHL (3)

Քննութիւն խուզմամբ կորուսեալ իրի կամեսցի առնել, առ որում իցէ, մերկ եւ կամ ի ձորձոյ ինչ զգենլով առանց գոտւոյ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Եւ այլ եւս պիտեցելոյ մեծի խուզման։ Զտենչումն քո խնդրոյս խուզման. պորփ։ (Մագ. ՟Ե։)

Ոչ առանց հարցի խուզման զբանն ընկալցուք (յն անխուզաբար). (Նիւս. կազմ.։)


Խութ, խթից, խթոց

s.

obstacle, embarrassment, hinderance.

NBHL (5)

ԽՈՒԹ σκόλον offendiculum. որ եւ ԽԷԹ. Խոչ. արգել. խոընդոտն. քար գայթագղութեան, որ խթէ զոտս կամ խթի յոտս ուղեւորին.

Ի բա՛ց արարէք զխոչ եւ զխութ ի ճանապարհէ ժողովրդեան իմոյ. (Ես. ՟Ծ՟Է. 14։)

Նմանութեամբ ասի զանհարթ եւ զխորթ լեզուէ կամ չարագործութենէ, որ խթէ զունկն լսողաց.

Յաղագս խրթնի եւ անհետազոտելի խօսիցն եւ բարուցն կոչին խութ. յորոց անուն եւ լեառն խոյթ անուանի. (Արծր. ՟Բ. 7։)

Խութս խութս չեն ասացեալ յոյն լեզուաւ (այս գիրք), եւ կարի կորովութեամբ յարմարեալ են բանք նոցա. (Եւս. պտմ. ՟Ե. 24.) յն. ἁπταίστως sine offensione.


Խուժադուժ, ից

cf. Խուժ.

NBHL (2)

Հայհոյիչ խուժադուժ հեթանոսաց։ Արամբ միով, որ խուժադուժ եւս էր տեսանելով քան զմտօքն թանձրութեան. (՟Բ. Մակ. ՟Ժ. 4։ եւ ՟Դ. 40։)

Մի՛ ծառայեսցուք խուժադուժացն։ զամենայն ազինս խուժադուժացն հնազանդեսցես. (Կեչառ. աղեքս.։)


Խուժական, ի, աց

adj.

barbarous, rough.

NBHL (1)

Առաջին կրօնք՝ խուժականք եւ հեթանոսականք կոչին, մինչեւ եկն աբրահամու աստուածպաշտութիւնն. (Եզնիկ.։)


Խուժան, ի

s.

multitude, populace, the vulgar, crowd;
throng, press;
hurly burly, confusion, noise, clatter;
— աւերանաց զաշխարհաւ զեղուլ՝ ածել, to devastate, to lay waste.

NBHL (2)

Կատաղի խուժանին բազմութիւնն։ Ի խուժաչուժ խուժանէ. (Նթ. ի ստեփ։ Մագ. ՟Ձ՟Ա։)

Ի մարտ մատուցեալ՝ ոչ սակաւ խուժան աւերանաց զաշխարհաւն զեղոյր։ Խուժան հինից սաստկութեան առ դուրս հասեալ կայ։ Ոչ սակաւ ինչ խուժան շփոթից ի վերայ հեղուին հագարացւոյն բռնակալի. (Յհ. կթ.։)


Խուժդուժ

cf. Խուժադուժ.

NBHL (2)

Ծագել աստղն, եւ խուժդուժ այլազգեացն զայնչափ վայրսհատանել անցանել։ Նա եւ աբրահամ զկինն Ետ խուժդուժ բարբարոսացն։ Դանիէլ զխուժդուժսն՝ որ ի մահ մատնելոց էին, ապրեցոյց. եւ զհրէայսն՝ որ գերելոց էին, չզերծոյց. (Ոսկ. մ. ՟Ա. 7։ ՟Գ. 3։ ՟Ա. 5։)

Խուժդուժն փոքր ինչ մասն համարեցաւ անենայն տիեզերաց հրէաստան։ Խրատեսցէ զայնոսիկ ոյք զխուժդուժն հոյակապ համարիցն. (Ոսկ. ես.։)


Խուժիկ, ժկաց

adj.

barbarous;
black, negro.

NBHL (1)

Բնակիչ խուժաստանի. այր ոք յերկրէն խուժաստանի ի պարսս։ (Եղիշ.։ Փարպ. ստէպ։)


Խուխ, խխոր

s.

phlegm, pituite;
թքանել զ—, — արկանել, to expectorate;
— բերել, to cough up.

NBHL (1)

Խուխ ոչ է պարտ արկանել առաջի մարդոյ։ Հազայր, եւ թքանէր զխուխ. (Վրք. հց. ձ։)


Խուղ, խղից

s.

cot, but;
cell, small room;
— պահնակաց, sentry-box.

NBHL (4)

Իբրեւ խուղ մի մրգապահաց։ Խուղս մրգի. (Կոչ. ՟Ժ՟Դ։ Վրդն. սղ.։)

Աղաչեալ զնա ի համբերութիւն դարձոյց ի խուղն. (Լմբ. սղ.։)

Խուղ, եւ մսուր, եւ մանուկ ի խանձարուրս։ Գիտէք իսկ զտեղին. փոքր ինչ է, եւ այնչափ որչափ զխղի միոջ զտեղի ունել. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Զի յրն այն իբր զփոքր մի խղոյ միյն ունի զչափն. (Շ. մտթ.։)


Խուճապական, ի, աց

adj.

alarming, startling, frightful, dreadful;
urgent, pressing;
precipitate, too hasty.

NBHL (2)

Ուր իցէ խուճապ ինչ. վրդովիչ, եւ վրդովեալ.

Այսր անդր խուճապական լինեալ՝ հալածեալս իբրեւ զոչխարս ի գայլոց. (Արծր. ՟Գ. 4։)


Խուճապանք, նաց

s.

alarm, eagerness, haste, precipitation, flight.


Խուճապիմ, եցայ

vn.

to be startled, alarmed, terrified;
to waver, to be in suspense;
to be hasty, precipitate;
to flee precipitately.

NBHL (4)

ἑλαύνομαι, ἑκσοβούμαι agitor, impellor, expellor ἁναποδίζω retrogredior θαμβέομαι obstupefio եւ այլն. Կրել զտագնապ. տագնապիլ. վրդովիլ. ցնորիլ. խրտչել, եւ խուսափել սոսափմամբ. տակնուվրայ ըլլալ, շփոթիլ, իրար անցնիլ վախով արտորալով եւ այլն.

Ատուծոյ դատաստանաւն խուճապին։ Սողնոցն շչմամբ խուճապեալք եւ դողացեալք սատակէին։ Յիւրեանս այսր անդր խուճապեցան։ Աենայն ճանապարհն լի է հանդերձիւ եւ կահիւ, զոր ընկեցին ասորիքն ի խուճապելն իւրեանց. (Իմ. ՟Ժ՟Զ։)

Մինչեւ խուճապեալն նոցա ընդ միմեանս՝ դեռեւս զիրեարս սատակէին. (Եղիշ. ՟Ը։)

Միամիտ աղաւնիքն, որք ի խուճապելոյ (զնոսա) բազէին, ի սիրոյն աստուծոյ ոչ խուճապեցան. (Սարգ. յկ. ՟Ե։)