Definitions containing the research չ : 10000 Results

Եղջերենի, նւոյ

s.

carob-tree;
carob-bean.

NBHL (1)

ԵՂՋԵՐԵՆԻ կամ եՂՋԻՒՐԵՆԻ կամ ԵՂՋՐՈՒԵՆԻ. Ծառ եւ պտուղ. որ եւ ասի ԵՂՋԻՒՐ։ (Վստկ.։ Շիր. չափ ու կշիռ։)


Եղջերիկ

s. adj.

cerastes, horned serpent;
cornelian;
brazen-faced, bold, shameless.

NBHL (1)

Ազդ կայ օձից, որ եղջիւրիկ կոչի՝ եղջիւրս ունելով. չ. եզեկ.։ (ըստ եբր. սիֆէօնի. որ ի մեզ իժ թարգմանի. Առակ. ՟Ի՟Գ. 32։)


Եղջերուաքաղ, ից

s.

chimsera, fabulous monster.

NBHL (4)

Եղջերուաքաղդ նշանակէ իմն. բայց չեւ եւս ճշմարիտ ինչ կամ սուտ, եթէ ոչ զգոլն կամ զոչն գոլ առդիցէ. (Պերիարմ.։)

Մակամտածէ ոք յիւրում տրամախոհութեանն զեղջերուաքաղն, զոր բնութիւն ոչ եստեղծ ... Իմացաւ կենդանի ինչ յեղջերուէ եւ ի քաղէ, զոր բնութիւն ոչ գիտէ. (Անյաղթ պորփ.։)

Եղջերուաքաղն. ասեն ոմանք, թէ գոյ կենդանի՝ որ յեղջերուէ եւ ի քաղէ (կամ ի քօշէ) է. կամ կէսն եղջերուի, եւ կէս քաղի (կամ քօշի), բայց ո՛չ է. (Լծ. սահմ.։)

Սարգսի ուրումն ասելով կախարդի՝ էշ եւ սկունդ ունողի ... բայց առ մեզ յիշատակ այսպիսում սարգսի անգոյ է առաւել քան զեղջերուաքաղն անուանեալ. զի նա գոյութիւն թէեւ ոչ ունի, անուան պատահեցաւ. իսկ սարգիսս այս ո՛չ գոյութիւն ունի յազգս մեր, եւ ոչ անուն։ Վարկանել որպէս զհեթանոսական եղջիւրաքաղսն, զորոց ասեն անուանս միայն ունել, եւ գոյութիւնս ոչ. (Շ. թղթ.։)


Եղջիւրաբոյս

adj.

horned, cornigerous.

NBHL (1)

Իւրաքանչիւր ոք ի սոցանէ (զոհելի չորքոտանեաց) եղջիւրաբոյս է. (Փիլ. ել.։)


Եմ, ես, է, էի, էիր, էր, եր, իցեմ, եղէ

v. auxil.

to be;
է զի, էր զի, է ուրեք, է երբէք զի ..., sometimes;
it happens, it turns out;
ես եմ Աստուած՝ որ Էն, I am that I am;
ես եմ՝ ես եմ նոյն որ ջնջեմ, I am, it is I, it is I who blot out and pardon;
առն միոջ էին երկու որդիք, a certain man had two sons;
էր ամաց երկոտասանից, he was twelve years old;
յունել եմ, I am eating.

NBHL (26)

εἵμι, εἷναι sum, esse (տե՛ս եւ Եղանիմ, Լինիմ, որք լնուն զայլ եւս ժամանակս չէզոքաբար)։ Էական բայ՝ իբր Այս ինչ գոլ, եւ այսպիսի ինչ. կամ պարզապէս՝ Գոլ, կալ, գտանիլ իրօք. թ. ... պ. էմ, կամ իյմ, տէն. Առնու զամենայն խնդիր պէսպէս առմամբ։ Ուղղ.

Էիր մարդ, եւ եղեր հրեշտակ. էիր մահկանացու, եւ եղեր անմահ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Քո՛ են երկինք, եւ քո՛ է երկիր։ Տեառն է երկիր լրիւ իւրով։ Իմ է վրէժխնդրութիւն։ Նոցա է արքայութիւնն երկնից։ Որ ինչ իմ է, ամենայն քո է. եւ որ ինչ քո՛ է, այն իմ է. եւ այլն։

Ոչ միայն չգնան ընդ նա, այլեւ կամին իսկ ոչ. որ վերջին իսկ ամբարտաւանութեան է. (ոճ յն) (Ոսկ. մ. ՟Ա. 23։)

Ո՛չ անգիտութեան է, այլ՝ հարկի. (Արշ.։)

Ձե՛զ են աւետիքս։ Ո՛չ է ձեզ գիտել զժամս։ Ժամ է մեզ ի քնոյ զարթնուլ.եւ այլն։

Մեզ ի պէտս են, եւ կարգչին իւրեանց ի փառս. (Եզնիկ.։)

Ի քէն է տէր աղբիւր կենաց։ Ի տեառնէ է բանդ այդ։ Ի մէ՞նջ ես, թէ ի թշնամեաց մերոց։ Ի նմանէ իսկ եմ։ Ես չեմ յայսմ աշխարհէ։ Եւ դու ի նոցանէ ես». այսինքն ի դասէ նոցա. (եւ այլն։)

Արեգակն չէ՛ ի բանաւորաց եւ ի մտաւորաց. (Եզնիկ.։)

Որ զնովաւն էին։ Եւ այլ ինչ բազում նման սոցին էր զաստուծով». այսինքն յաստուած, ի միտս աստուծոյ. աստուծոյ քովը. (Եզնիկ.։)

Մինչդեռ նա յայսր ի մտաց խորհրդի էր. (Եղիշ. ՟Ը։)

Տեսանել է յամենեցուն ընթրիս։ Այլ մեզ քան զայդ ո՛չ իմանալ ինչ է, ո՛չ առնել։ Անդ էր լսել զձայն լալոյ։ Եթէ էր տանել առ բժիշկ. (Փարպ.։)

Ոչինչ է ընդ այն զարմանալ։ Ի յոբայ փորձանացն է տեսանել. (Եզնիկ.։)

Զի՞նչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա. (Ես. ՟Ե. 4։)

ԵԱԼ, ելոյ կամ ելոյր, ելով, ելոց. ὥν, οὕσα, ὅν, ὅντος, ὅντων որ ըստ հայումս բացատրի, Քանզի է, էր, եմք, են. գոլով. կամ մինչդեռ էր, եւ այլն.

Ամենայնի՝ որ ոչ սպիտակ է, սեւի ելոյ. (Փիլ. իմաստն.։)

Ի կերպարանս աստուծոյ ելով՝ ոչինչ յափշտակութիւն համարեցաւ եւ այլն. (Անան. եկեղ։)

Ըմբռնելով՝ ո՛չ իբրու ոչ ելոց, այլ իբրու մանաւանդ ելոց, եւ ոչ միով իւիք կասկածանս առտուելով՝ իբրու ոչ են. (Պղատ. օրին. ՟Ժ։ (որ են հելլենաբանութիւնք զգուշալիք)։)

Է՛ միոյ, եւ է երբեմն՝ զի երից երեւոյթ։ Պտղոց անբերութիւն եղեալ բազում ժամանակս, է՛ր երբեմն՝ վասն բազում անչափ թօնից անձրեւաց, եւ էր երբեմն վասն խորշակի եւ խռովութեան. (Փիլ. իմաստն.։)

Է՛ ուրեք, զի քաջապէս յաղթեցաք թշնամեացն, եւ է՝ զի նոքա մեզ յաղթեցին. եւ բազում այն է՝ որ յաղթօղ գտեալ եմք, եւ ոչ յաղթեալք. (Եղիշ. ՟ե։)

Է՛ ուրեք, զի փոքր է սոցա մաքրութիւն, եւ էր՝ զի զազգն ոչ կամեցաւ անբաժ լինել. (Փիլ. քհ. ՟ժա.) իմա՛, ըստ իմիք, եւ ըստ իմիք։ Նոյնպէս է եւ այն.

Է՛ր զի նշանօք ցնորիցն պակչէին, եւ է՛ր զի ոգւոցն մատնութեամբք լքանէին. (Իմ. ՟ժէ. 14։)

Ծառայեն մեզ. է՛՝ զի եւ սովորութիւն առնուն յանկչել յօրէնս մեր. իմա՛, գոյ եւ այս, կամ դէպ լինի, զի. եւ եւս. որպէս եւ (Նար. ՟ժ.)

Է՛ զի եւ զչափն ... զննեալ աստանօր, զայս պատկեր բանի ընկալաք։

Արդ իցէ՞թէ տեսցեն պատուհանք աչացս. եւ այլն. (Նար. ՟Ի՟Ե.)

Ըղձական մակբայն է, որ նշանակէ զցանկութիւն ցանկալեացն. իցէ՞ թէ տեսանիցեմ զայդ. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Եմակ, աց

s.

dark or obscure place, valley, side.

NBHL (1)

Ո՛չ եմակք հովտաց, եւ ոչ ծործորք դժուարաց. (Նար. խ.։)


Ենթ

prep.

under;
cf. Ընդ.

NBHL (1)

ὐπό sub Նախդիր բաղադրիչ կամ բարդիչ ըստ հելլենաբանութեան նշանակութեամբ ձայնիս Ընդ՝ մանաւանդ ըստ որում ի ներքոյ. ստոր. տակը.


Ենթադրեմ, եցի

va.

to submit, to subdue, to subject;
to suppose, to presuppose.

NBHL (1)

ըստ փիլիսոփայից, Ի ներքոյ դնել նախ ինչ մի որպէս հիմն բանից եւ իրաց. Ὑποτίθημι substituo, substerno, suppono


Ենթադրութիւն, ութեան

s.

submission, subjectionjsupposition, assertion, demand;
hypothesis.

NBHL (4)

Իսկ ըստ ենթադրութեանս՝ ինձ իսկ ոչ թուի արտաքոյ շրջել ենթադրեալ բանիցն. (Պղատ. օրին. ՟Է։)

ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆ. Դնելն. հաստատելն. եւ Հաստատուն ինչ. պարտք. պատշաճք. δεόμενα debita, officium կախմունք.

Յուսով ենթադրութեամբ ի քրիստոս. (Թէոդոր. խչ.։)

Յայնժամ առօղն եւ առեալն լինէին մի ենթադրութիւն եւ մի անձն. զի տեսակ մարդոյն կայանայր ի վերայ նախկին ենթադրութեանն, ոչ ինքեամբ. (Մխ. ապար.։)


Ենթալուսնեայ

adj.

sublunary.

NBHL (2)

ὐποσεληνιακός, -όν sublunaris, -re Որ ինչ է ընդ լուսնիւ, կամ ի լուսնոյ եւ ի վայր.

Մասնականացն, եւ ենթալուսնեացն ոչինչ միշտ եւ նոյնպէս բնաւորեցաւ գոլ. (Անյաղթ պորփ.։)


Ենթակայ, ից

s.

subject.

NBHL (4)

ὐποκείμενος, -ον subjectus, -um Որ ինչ ի ներքոյ կամ առաջի կայ. ստորակայ. առարկայ.

Աչք բազում անգամ ... ի ստոյգ ենթակային գիտութենէ սխալեալք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Մարդ զենթակայէ ասի՝ զումեմնէ մարդոյ, եւ նենթակայում ոչ յումեք է ... մակացութիւն նենթակայում է անձին, եւ զենթակայէ ասի զքերականութենէ ... Գոյացութիւն (անհատ) ո՛չ նենթակայում է, եւ ոչ զենթակայէ է. իսկ պատահումն ի հարկէ գոլ նենթակայումն. քանզի թարց ենթակայի ել անկար է. (Արիստ. ստորոգ.։)

ԵՆԹԱԿԱՅ. ըստ տրամաբանից, Եզրն՝ զորմէ ստորոգի ինչ. որպէս եւ ստորոգեալ կոչի՝ որ ինչ ասի զենթակայէ.


Ենթակայական, ի, աց

adj.

hypostatical;
constitutive.

NBHL (3)

ԵՆԹԱԿԱՅԱԿԱՆ συστατικός constitutivus որ եւ ԵՆԹԱԿԱՆ. իբր Բաղկացուցիչ զենթակայն. որ եւ ԲԱՂԿԱՑԱԿԱՆ.

Շնչաւորին եւ զգայնոյն տարբերութիւն՝ ենթակայական (կամ ենթական) է կենդանւոյւ գոյացութեան. քանզի կենդանին՝ գոյացութիւն շնչաւո՛ր զգայո՛ւն է. (Պորփ.։)

Իսկ Սիմոն ջուղայեցի ենթակայական կոչեաց զգոյականն, հայելով ի լտ. substantivum


Ենթակայանամ, ացայ

vn.

to subsist;
to exist.

NBHL (2)

Են ոմանք անուանեալ, եւ ո՛չ ենթակացեալք, որպէս արալեզն եւ եղջերուաքաղն ... եւ դարձեալ են ոմանք, որ ենթակացեալք են, եւ անուանեալք. որպէս մարդ, եւ արհեստ. (Սահմ. ՟Ե։)

Յորում եւ ենթակայացեալ են ոչ միայն քառիցն արհեստք, այլ բոլոր էակացն խոկմունք. (Մագ. ՟Ի՟Ե։)


Ենթակայացուցանեմ, ուցի

va.

to cause to subsist or exist.

NBHL (1)

Ենթակայ կացուցանել. ներքոյ արկանել. եւ Ինչ մի ձեւացուցանել.


Ենթակայութիւն, ութեան

s.

existence;
hypostasis.

NBHL (1)

Ենթակայութեամբ եւ մտածութեամբ նիւթաւորք գոն. որպէս փայտ եւ քար։ Ենթակայութեամբ եւ մակամտածութեամբ իսկ աննիւթք. որպէս աստուած, հրեշտակք, միտք, հոգի։ (Իսկ առ երկրաչափս) Ձեւք ենթակաայութեամբ նիւթաւորք գոն, իսկ մակամտածութեամբ աննիւթք գոն. (Սահմ. ՟Ժ՟Զ։)


Ենթամնայ, ի

s.

hyphen, mark of division of a word.

NBHL (1)

Ի ձեռագիր մատեանս դնի եւ ի վերայ տառիս ը, ի նշանակ սղելոյ, կամ որոշ հնչելոյ. որպէս թէ զօրութեամբ եւս լինի իմանալ զեդեալն ներգործութեամբ. զոր օրինակ հ՟ըզօր, հ՟ընարք, անն՟ըման։


Ենքեղէս

s.

eel.

NBHL (1)

Ենքեղեէս, որ ի սիկս գետոց եւ յատակս ծովակաց ի խոր տեղիս լինին. որ առաւել ցամաքային օձից նման են, եւ ոչ ջրային ձկանց. (Վեցօր. ՟Է։)


Եպարքոսութիւն, ութեան

s.

prefecture;
vice-royalty, vizirate.

NBHL (1)

Ամբրոսիոս յեպարքոսութենէն կոչեցաւ եպիսկոպոս մեդիոլանու. (Լմբ. պտրգ.։)


Եպենէս

s.

pinna-marina.

NBHL (1)

Են կենդանիք՝ որ ի հրոյ ոչ ծախին, այլ առաւել պայծառանան. որպէս զեպենէսն ասեն, եւ զբոնոսոր գազանն. (Վրդն. ել.։)


Եպերանք, անաց

s. pl.

blame, contempt.

NBHL (1)

Փառքն եւ պատիւ որդւոյ թագաւորին ո՛չ աւ ո՛չ եպեր ինչ ընկալցի. (Աթ. հց.։)


Եպերեմ, եցի

va.

to blame, to despise.

NBHL (3)

Զեգիպտացիսն կապուտ կողոպուտ արարին. եւ քանզի պատուէր հրամանի աստուծոյ էր, ոչ եպերեցան. (Եփր. ել.։)

Ոչ անգոսնիս յերկայնմտութեանց, ոչ եպերիս ի ներութեանց. (Նար. ՟Ձ՟Բ։)

Ապա եւ զսա (զսէր աստուծոյ եւ ընկեբին՝) կենաց ծառ ասել՝ ոչ եպերելի է. (Անյաղթ հց. իմ.։)


Եպերումն, ման

s.

cf. Եպերանք.

NBHL (1)

Զի ո՛չ այն ձեզ յեպերումն ինչ կամ յանարգանս լինելոց է. (Նանայ.։)


Գալուստ, գալստեան

s.

arrival, approach, accession.

NBHL (3)

Մարմնաւոր գալուստ փրկչին. (Աթան. է։)

Բայց թէ յինչ պատճառանաց այսր գալուստ նռցա, ոչ գիտեմ. (Խոր. ՟Բ. 54։)

Վասն երկուցս այսոցիկ գալստեանց ասէ մաղաքիա ժոյժ ունել. (Կոչ. ՟Ժ՟Է։)


Գահակալ, աց

s.

successor;
vicar.

NBHL (1)

Ոչ պակասեցին աթոռակալք եւ գահակալք յազգէն յուդայ մինչեւ ի քրիստոս. (Վրդն. ծն.։)


Գահավէժ

adj. adv.

precipitated;
— առնել, to precipitate, to throw from a precipice;
— լինել, to be precipitated, to fall from above;
— տեղի, precipice;
—, — բերմամբ, precipitately, hurriedly.

NBHL (1)

Ոչ երբէք ի վայրի դալարւոջ, այլ գահավէժ, եւ ի մէջ փշոց. (Մագ. ՟Ծ՟Դ։)


Գահավիժեմ, եցի

va.

to precipitate.

NBHL (2)

ԳԱՀԱՎԻԺԵՄ ԳԱՀԱՎԻԺԻՄ. κατακρημνίζω praecipito Հոսել, հոսիլ ի բարձանց կամ ի դարէ ի վայր. ուչուրումտան աշաղը պրագմագ՝ տիւշմէք.

Ածին զնա մինչեւ յարտեւան լերինն ... գահավէժ առնել զնա. (Ղկ. ՟Դ. 29։)


Գահավիժութիւն, ութեան

s.

precipitation;
high precipice.

NBHL (2)

Եւ κρημνός praecipitium գահաւանդ. գահավէժ վայր. գահ. դար. ուչուրում.

Զոչխարս հօտին մատնէ գայլոց եւ գահավիժութեանց. (Առ որս. ՟Ժ՟Գ։)


Գահաւանդ, աց

s.

cf. Գահաւանդակ.

NBHL (1)

ԳԱՀԱՒԱՆԴ մանաւանդ ԳԱՀԱՒԱՆԴԱԿ κρημνός praecipitium, λοφία cacumen ( ի սուրբ գիրս ՝ իտաբիրիոն. որ է ըստ եբր. թաբոր լեառն, եւ κάρταλλος որ եւ կողով սրածայր՝ որպէս դարան եւ թակարդ քուաւոր)։ Բարձրաւանդակ տեղի. գահ. դար. ծայրք եւ սարք կամ դարաւանդք լերանց. ուչուրում, վարդա.


Գահաւանդակ, աց

s.

cap, height, ele vation, precipice, very high and steep place.

NBHL (1)

ԳԱՀԱՒԱՆԴ մանաւանդ ԳԱՀԱՒԱՆԴԱԿ κρημνός praecipitium, λοφία cacumen ( ի սուրբ գիրս ՝ իտաբիրիոն. որ է ըստ եբր. թաբոր լեառն, եւ κάρταλλος որ եւ կողով սրածայր՝ որպէս դարան եւ թակարդ քուաւոր)։ Բարձրաւանդակ տեղի. գահ. դար. ծայրք եւ սարք կամ դարաւանդք լերանց. ուչուրում, վարդա.


Գահաւորակ, աց

s.

throne;
palanquin;
high canopy;
gridiron.

NBHL (1)

Եւ արասցես նմա (կրակարանի սեղանոյն) գահաւորակ վանդակակերպ պղնձի. եւ արասցես գահաւորակին չորս օղամանեակս, եւ այլն. (Ել. ՟Ի՟Է. 4։)


Գահեմ, եցի

va.

to heat, to strike.

NBHL (1)

Ուժգին հարկանել՝ վերուստ ի վայր իջուցանելով զսուր, զգաւազան, զմտրակ. եւ Մղել. սալմագ, չարքմագ, վուրմագ, իթմէք.


Գահերէց, րիցու, րիցունք

s.

president, principal;
primate;
dean.

NBHL (1)

Զչորսին գահերէցս իւրոյ տաճարին, որ բդեշխն կոչէին. (Ագաթ.։)


Գահինք

s.

precipice.

NBHL (1)

Իբր Գահաւանդք. κρημνός praecipitium ուչուրում.


Գահող, ոց

s. adj.

hunter's net.

NBHL (1)

Գործի գահելոյ, կամ գահակելոյ. որ եւ ԳԼՈՒԽ ԳԱՀԱՒԱՆԴԻ ասի. ըստ յն. κάρταλλος (կողով ի սուր յանգեալ) որպէս ազգ ինչ թակարդաց որսորդաց.


Գահոյք, հոյից

s. pl.

throne;
high canopy, arm-chair;
state-bed, palanquin.

NBHL (1)

Գահոյքն բազմոց է թագաւորի, ուր երբեմն հանգչի՝ զգլուղն դնելով. քանզի սնարից յիշատակումն առնէ ի գահոյսն սողոմոնի. եւ երբեմն նստի յաթոռ դատաւոր արդարութեան. (Վրդն. երգ.։)


Գաղթ, ի, ից

s.

transmigration, emigration, flight;
journey;
pilgrimage;
the colony, the settlers or fugitives.

NBHL (3)

Յելս գաղթին փոյթ լինել։ Տաղաւարն ոչ ունի հաստատութիւն, այլ վասն գաղթի. իսկ յորժամ գաղթն դառնայ, ապա երանգ եւ փութապէս կործանի. (Ճ. ՟Թ.։)

Ի հելլենացոց լեզուն զատիկն փասեք կոչի կամ գաղթ. (Տօնակ.։)

Շուրջ զամրոցաւն, ուր գաղթ գաւառին զօղեալ դադարէր։ Զգաղթ ընտանեացն իւրոց ի ծործորս ամուր լերանցն թագուցանէր։ Ոչ կարացին ժամանել անկանել յամրացեալ գաղթս։ Առեալ ընդ իւր զգաղթն յաւարի առեալ. (Յհ. կթ.։)


Գաղթական, ի, աց

adj. s.

fugitive, refugee, settler;
colony.

NBHL (2)

ἁνασωζόμενος servatus, fugitivus, peregrinus Գաղթ ի թանձրացեալն. վտարական. վտարանդի. փախստեայ ապրեալ, զերծեալ. գաչգըն.

Սառա թագաւորին ոչ փոխանակեաց զգաղթական այրն իւր. (Եփր. ծն.։)


Գաղթեմ, եցի

va. vn.

to send abroad or from home;
cf. Գաղթիմ.

NBHL (3)

ԳԱՂԹԵՄ, եցի. չ. ԳԱՂԹԻՄ, եցայ. ձ. μετοικίζομαι, ἁναχωρέω demigro, transferor, fugio, discedo Գնալ վտարանդի իբրեւ հատուած. տարագնաց լինել ի հայրենի գաւառէն. փոխել զբնակութիւն այլուր. չուել. մեկնիլ. խոյս տալ. անկանիլ եւ պատսպարիլ. կէօչմէք, թէրքի տիյարէթմէք, սըղընմագ.

Ոչ կարացեալ սպառսպուռ գաղթիլ յամրոցսն. (Յհ. կթ.։)

Գաղթեն բնակիչս աշխարհին յամրոցս, եւ ի քաղաքս ամուրս յերեսաց իսրայէլի։ Ելանէ հրաման ի կայսերէն՝ գաղթել զբնակիչս աշխարհին ի քաղաքս ամուրս, եւ ամուր աշտարակս. (Ղեւոնդ.։)


Գաղղիարէն

adv. s.

in French;
after the French manner;
French, the French language;
— գիտել, ուսանել, խօսիլ, to know, to learn, to speak French;
խօսի՞ք —, do you speak French ? չգիտեմ, Տէր, չխօսիմ —, I do not know, Sir, I cannot speak French.


Գաղջանամ, ացայ

vn.

to cool, to grow tepid, lukewarm;
to slacken.

NBHL (1)

Ոչ ի հըրոյն ողջակիզեալ, այլ ներհակօքըն գաղջացեալ. (Շ. վիպ.։)


Գաղջացուցանեմ, ուցի

va.

to cool, to make lukewarm.

NBHL (1)

Որ ի բացեայն կայ ( ի հրոյ), ոչ եւս ճառագայթիցն նշոյլք զնա կիզցեն, այլ գաղճացուցեալք չափաւորապէս արծարծեսցեն կենդանութեամբն. (Փիլ. ել.։)


Գաղտագնաց լինիմ

sv.

to steal away, to slip away.

NBHL (1)

ԳԱՂՏԱԳՆԱՑ ԼԻՆԵԼ. κρυφῇ ἁποτρέχω occulte secedo Գաղտաբար չուել, խոյս տալ.


Գաղտագողի

adv. adj.

by stealth, clandestinely, secretly;
secret, furtive, stealthy.

NBHL (2)

Գաղտագողի փախչել, կամ մտանել, փախստական լինել, կամ արձակել, առաքել, եւ այլն. (Ոսկ. մ. ՟Ա. 8։ Ճ. Ա. Լմբ. պտրգ.։ Վրք. ոսկ.։)

Զնոյն չարիս ի ծածուկ եւ գաղտագողի կատարէ. (Լմբ. ովս.։)


Գաղտագողօնք

s. pl.

theft;
ի գաղտադողօնս անկանիմ, to conceal one's self, to hide.

NBHL (1)

Տրփեալ լինէր.... անկանէր ի գաղտագողօնս, մինչ զի զնուն իւր կարասցէ տեսանել. (Բուզ. ՟Դ. 15։)


Գաղտակծութիւն, ութեան

s.

cheat, imposture.

NBHL (1)

Գաղտակծութեամբ իմն առաքէ դաւօղս ի վերայ նորա։ Զընկերակիցս իւրեանց գաղտակծութեամբ իմն իբրեւ զոչխար ի սպանդ վարեալ. (Յհ. կթ.)


Գաղտակրայ, ից

cf. Գաղտակուր.

NBHL (1)

Եւ ոչ խեցի որպէս կրայից եւ գաղտակրայց. լս. գաղտակրայից. (Նիւս. բն. ՟Ա։)


Գաղտամարտ

adj.

that makes war secretly or invisibly.

NBHL (1)

Որ գաղտ մարտնչի. ծածուկ կերպով կռուօղ.


Գաղտառու, աց

adj.

that takes by stealth, deceitful, malicious.

NBHL (1)

Ի չար առնէ, որպէս ի շանէ, գաղտառուէ, ի լռելութենէն պարտ է երկնչել առաւել քան ի ձայնէն. (Ոսկիփոր.։)


Գաղտիկ

cf. Գաղտուկ.

NBHL (1)

Ոչ ուտէր, այլ գաղտիկ տայր աղքատաց. (Ճ. ՟Զ.։)


Գաղտիկուր

s. bot.

borage.

NBHL (1)

ԳԱՂՏԻԿՈՒՐ կամ ԳԱՂՏԻԿՈՒՌ (գրի եւ Գաղտակուռ, Գաղտակոր) βούγλωσσον , ἁρνόγλωσσον Lingua bubula, plantago. Անուն բանջարոյ, որ կոչի եւ Ջղախոտ. եւս եւ Եզնալեզու, խոշոր տերեւով, կամ Գառնալեզու՝ մանրատերեւն. եզան լեզու. լիսանի սէլվի. բզրկտուն, պզրղատուն։ (Բժշկարան.։ Գաղիան.։)