Your research : 767 Results for չէ

Դաստիարակ, աց

s.

preceptor, tutor, pedagogue.

• -Կհլ. *dastyārak ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] dastyār ἰ«օգնական ձեռնտու». բոլորի մայրն է հպրս. *dasta-δāra-, որ մեկնւում է իբր «ձեռնկալտ»։-Հիւբշ. 135։

• ՆՀԲ պրս. տէսթկիյր «օգնական», որ ձևով յարմար չէ։ Ուղիղ մեկնեց նախ Գ Տէօլվէթեանց, Դաստիարակ, 1873, էջ ա, նոյնը յետոյ Հիւբշ. ZDMG, 35 (1881), էջ 657, Տէրվ. Լեզու, 123, Müller, WZKM, 8, 275։-Հիւնք. պրս. տէսթկիր և տէսթեար։-Müller անդ և 10, 179, Ալիշան, Հին հաւ. 353, 466, Թիրեա-քեան, Կարնամակ, ծան. 57 պհլ. dastur «հոգևոր պետ» և պրս. [arabic word] dastur «փոխարքայ»։


Գչիր

s.

wimble, auger;
— փոքրիկ, small auger;
— տակառաց, piercer, gimlet.

• «ծակիչ գործիք, բուրղու». ունին մի-այն ՀՀԲ, ՋԲ և Նորայր, Բառ. ֆր. (vrile բա-ռի տակ)։ Վերջին երկուսը դնում են իբրև նոր բառ, բայց թէ ո՛ր բարբառի մէջ է գտնը-ւում՝ յայտնի չէ։

• գչրօք, որից՝ ծակոտեցին բառի յարա-դրութեամբ՝ կարելի էր դիւրութեամբ հետևցնել անգոյ գչիր «ծակիչ» ձևը։ Հ. Ակինեան, որից խնդրած էի ստուգել այս բանը, յայտնում է (նամակ 1927 յունիս 23), որ էջմիածնի գրադարանի թ. 1506-1516 Յայսմաւուրքներում այսպիսի մի սխալ ընթերցուած չէ գը-տած յիշեալ հատուածում։ Շատ կարե-վոր է քննել Վենետիկի ձեռագիրները։


Արաստոյ

adj.

hard, strong.

• (հնապէս չէ հոլովուած. ւտ-նաբար կայ միայն բցռ. ի յարաստոյց. ՆՀԲ դնում է ի հլ. ՀՀԲ ի-ա հլ.) «որձաքար պինդ՝ կարծր քար» Ագաթ. Եզն. երէց 268. Փիլ. նխ. ա. 36. գրուած է նաև արազդո։ Փիլ. նխ. ա. երաստոյ Յհ. կթ. 358։


Զանակ

s.

piece, bit.

• Նահապետեան, Բազմ. 1906, 398 ուղղում է Բուզանդի մէջ նշանակ, բայց առանց նկատի առնելու, որ նոյն բառը գործածուած է նաև Ճառընտրում։ Գ-Մ.. Բազմավէպ, 1917, էջ 6-8 ուռռում է քանակ, որին դէմ է Վարդանեան, ՀԱ, 1921, 249, որովհետև քանակ բառը ոս-կեդարեան չէ։


Զեն

cf. Զոհ.

• = Փոխառեալ է իրան. *zуān կամ *ziyān հոմանիշ մի ձևից, որ չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. ož yān «զոհ» (Gauthiot, Gram. sogd. էջ 72). հմմտ. զնդ. zуāna=պհլ. ziyān>հյ. զեան «վնաս», գւռ. և բարդութեանց մէջ՝ զեն-. ինչ. զենարար ևն։-Աճ.

• ղակի մերժում է համեմատել նախորդ-ների հետ, որովհետև հնխ. g2hen-չէր կարող տալ հյ. զեն, մանաւանդ որ ռըն-գականի մօտ e դառնում է ի. ըստ օրինի g2hen-պիտի լիներ հյ. *գին, ինչպէս որ նոյն արմատի g*hn-ձայնդարձից ունինք հյ. գան։ Հիւնք. պրս. zadan, zan։ Pe dersen, Հայ. դր. լեզ. 130 հենուլ «հիւ-սել» ձևին է կցում՝ իբրև զ մասնիկով։


Գուշ

cf. Գոյշ.

• «միակտուր փայտեայ տաշտ» Նչ. խնդ. Դրնղ. 483-4. յիշում է նաև Բառ. ե-րեմ. էջ 138՝ խան բառի բացատրութեան մէջ. գրուած է գոշ Մագ. թղ. 88, որ անշուշտ պէտք չէ գրչագրական սխալ համարել, քանի որ նոր գաւառականների մէջ էլ ունինք գոշ ձևը։


Երանգ, ոց, աց

s. adv.

dye, colour, hue;
— —, in many colours, variegated.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ որ դնում է պրս. արէնկ ձևի հետ։ Böttich. ZDMG, 18S0. 354, Arica, 78, 289 ևն համեմա-տում են սանս. պրս. ևն ձևերի հետ։ Հիւնք. =ԳԴ։ Մագ. թղ. 51 «Ի ձի երաշխ արինադոյն հև-ծեալ». -ուրիշ տեղ չէ գործածուած։


Ծեծ, ի

cf. Գան;
cf. Հարուած.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'eg'-արմատից. հմմտ. սանս. [other alphabet] jaǰ ū jajati «կռուիլ», [other alphabet] jaja «կռուիլ», նոյնը ռնգա-կանով՝ [other alphabet] janj, [other alphabet] janjati «կռուիլ»։ Ուրիշ լեզուի մէջ պահուած չէ բառս։ Հյ. նոյն է և ծանծ, որ տե՛ս։


Կախարդասար, աց

adj.

practising sorcery, addicted to cabalistic practices;
magical;
գիրք —աց, conjuring books.

• = Իրանեանից փոխառեալ բառ, որ ո՛չ մի իրանական լեզւում աւանդուած չէ. ենթա-դրում է զնդ. *kaxvarəδasarah-, որ կազ-մուած է զնդ. *kaxvarəδa-«կախարդ» և sarah-=պհլ. պրս. sar «գլուխ» բառերից, իբրև «գլուխ կախարդաց». հմմտ հյ. աղան-դասար «աղանդապետ, աղանդաւորների գլուխ»։-Հիւբշ. 236։


Միթր, ի, մթրոյ

s.

mitre, tiara, infula.

• = Յն. μίτρα «արևելեան խոյր, փաթթոց. ւալմա». բուն նշանակում է «գօտի, կապ». սովորաբար կցում են μἰτος «թել», μιτάω «ոստայնի թելերը լարել» բառերին. բայց չէ ստոյգ. և հաւանաբար Փոքր-Ասիականից փոխառութիւն է (Boisacq 641)։ Սրանից են փոխառեալ նաև լտ. mitra, ֆրանս. mitre «եպիսկոպոսական թագ»։-


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

• = Պհլ. *pēšaspik «յառաջընթաց ձիաւոր». կազմուած pēš «յառաջ» և asp «ձի» բառե-րից։ Պհլ. բառը աւանդուած չէ, բայց հաս-տատւում է փոխառեալ ասոր. ❇ ncšaspig, աւելի լաւ ❇ pešaspig, յգ. [other alphabet] pešaspigān «յառաջ, ընթաց, praecursor» (Brockelm. Lex. syr. 295բ) ձևերով։-Հիւբշ. 230։


Տուայտ

adj.

suffering, troubled as with dropsy.

• «նեղութիւն, տառապանք, չար-չարանք, վիշտ» (առանձին չէ գործածուած. բայց Եւագր. առ լեհ. կայ տուայտ «ջրգո-ղեալ»). որից տուայտել «տառապիլ» Սիր. դ. I. Սեբեր. 133. Ոսկ. ես. 419. տոայ-տանք «տառապանք» Ագաթ. տուայտութիւն Ոսկ. բ. թես.։ (Նար լծ. մեկնում է «կարկա-միլ, ցամաքիլ»)։


Սին, սնոյ

adj.

empty, void;
destitute;
vain, useless.

• = Բնիկ հալ բառ՝ հնխ. k'eno-ձևից. հմմտ. յն. հոմեր. ϰενεός, ատտ. ϰενός «պա-րապ, սին, փուճ, ոչինչ», ϰενεών «խոռոչ», ϰενοῦν «պարպել, դատարկել» (Boisacq 434, Pokorny 1, 365, 390)։ Հայերէնից և յունա-րէնից դուրս այս արմատը ուրիշ որևէ լեզուի մէջ չէ պահուած։-Հիւբշ. 490։


Սին

s. bot.

s. bot. service-apple or sorbapple;
service-apple or sorb-apple tree.

• = Բնիկ հալ բառ՝ հնխ. k'eno-ձևից. հմմտ. յն. հոմեր. ϰενεός, ատտ. ϰενός «պա-րապ, սին, փուճ, ոչինչ», ϰενεών «խոռոչ», ϰενοῦν «պարպել, դատարկել» (Boisacq 434, Pokorny 1, 365, 390)։ Հայերէնից և յունա-րէնից դուրս այս արմատը ուրիշ որևէ լեզուի մէջ չէ պահուած։-Հիւբշ. 490։


Սամոյր, մուրաց

s.

sable;
— or սամուրենի, cf. Սամուրենի.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ազնիւ մուշտակ տւող մի անասուն (այս իմաստով չէ գործած-ուած). 2. նոյն անասունի մորթից շինուած ծանրագին մուշտակ» Ոսկ. ես. 439. Բուզ. Եղիշ. է, էջ 106. Արծր. որից սամուրենի «սամոյրի մուշտակ» Բուզ. զ. 2։


Կնդրուկ, դրկաց

s.

olibanum, frankincense;
benzoin;
— երեւելի, pure —.

• = Պհլ. kunduruk «կնդրուկ» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց նրանից են ծա-գում կանոնաւորապէս պրս. [arabic word] kundu-rū «մազտաքէ», [arabic word] kundur «կնդրուկ, boswellia thurifera», [arabic word] kundurak «խեժ». բոլորի նախնական աղբիւրն է սանս. [other alphabet] kundu, ❇ kundura, [other alphabet] kunduru, ❇ kunduruka «կնդրու-կի խէժ, կնդրուկ, boswellia thurifera Roxb»։-Հիւբշ. 172։

• ՓՈԽ.-Վրաց. გუნდრუკი գունդրուկի, թուշ. ვუდრუց գուդրուղ թւում են հայերէնից, ռ րովհետև պահլաւականից աւելի՝ նման են հայերէնին։ Այսպէս է ընդունում նաև Մառ, Иппoл. 63։ Հայերէնից չէ, այլ ուղղակի պարսկերենից՝ ուտ. k'undürúk «կնդրուկ»։


Խամծերք

s.

chin.

• «կզակ, ծնօտ». գործածուած է հետևեալ տեղերում. «Ջախջախեցաւ խամ-ձերք նորա» (մէկ ձ. ջախջախեաց զխամ-ծերքն. երկու ձ. կոտորեաց զկզակն. այլ խմբ. զատամունք) Վրդ. առ. 56. «Կիցս ե-հան զօրութեամբ և եհար զնա ի խամծերքն և ջախջախեաց». (այլ ձ. զխամծեկ նորա-այլ խմբ. զխամծէք կզակ). Վրդ. առ. 118. «0՛ծ զխամծէքն և զփողքն ձիոյն». Վստկ, 205. նոյնը խամծեծք ձևով ունի Վարք Ս. Գէորգայ, էջ 50. «Բացեալ զբերան նորա և եդեալ ուր ստինս նորա և զխամծեծքսն պըն-դեցին ուժգին մամլովքն»։ Յայտնի չէ թէ այս չորս ձևերից որն է ուղիղը. բայց յգ. հյց. զխամծեծքսն և եզակի ջախջախեցաւ ձևերից երևում է որ վերջաձայն ք յոգնակիի նշան չէ, այլ արմատական։


Հնար, ի, ից

s. rhet. v. imp.

means, way, expedient;
way, egress;
resource;
solicitude, utmost diligence;
industry, invention, ingenuity;
deceit, artifice, insidiousness, fraud, trick, intrigue;
style, method;
—ք պատերազմի, stratagem;
—ք հայթայթանաց, remedy, means, way;
—ք բժշկութեան, remedy, cure, medicament, medicine, physic;
չարարուեստ, չարիմաց, ճարտարիմաց or խորամանկ —ք, artfulness, craft, shuffling, artifice, cunning, dodge, intrigue, wiles and shifts;
—ս հնարել, խորհել, իմանալ, ի —ս հայթայթանաց մտանել, to bethink oneself of a device or expedient, to tax one's ingenuity, to contrive, to adopt or employ means to;
հնարել ումեք —ս, to deceive, to cheat, to dwindle, to defraud;
to plot, to machinate;
իմանալ զամենայն —ս, to be fertile in expedients;
յանհնար —ս մտանել, to be wavering, irresolute, to vacillate, to hesitate;
to know not which way to turn oneself;
զամենայն —ս հնարել, ի զանազան —ս մտանել, to bend all one's mind to, to task all one's powers of ingenuity and application, to do one's utmost, to use one's utmost endeavours, to do all or any thing one can, to strive with might and main, to try every art, to leave nothing untried, to leave no stone unturned, to move heaven and earth;
որպէսի —ս եւ իմանայցէ ոք, whatever artifice one may employ;
բիւր ազգի ազգի —ս հնարէր, he used a thousand stratagems;
—իւք իմն ուղղեցի, I found means to rectify;
enthymeme;
v. imp. — է, — ինչ իցէ, it is possible, it can be done, it may be;
չէ —, չիք —, չիք ինչ —, it is impossible, it can't be;
it is done;
եթէ գոյր —, if it were possible;
որքան — է, as much as possible, as much as one can;
— էր նմա, he could have done it;
որ —դ ես անհնարից, Thou, to whom nothing is impossible.

• , ի հլ. «ճար, միջոց, վարպետ ելք. կարելիութիւն, մի խելք բանացնելը» ՍԳր. եզն. Մծբ. Կոչ. «մեթոդ» Սահմ. Անց. պորփ. որից են հնար է, հնար չէ «կարելի է, կա-րելի չէ» Սգր. Ոսկ. ա. թես. ը. Կոչ. հնարել կամ հնարիլ ՍԳր. եզն. Կոչ. հնարալ Ոսև ա. տիմ. հնարաւոր ՍԳր. Կոչ. Ոսկ. հնարո-ղութիւն Եզն. հնարին Կոչ. հնարագէտ Ոսկ. ես. Վեցօր. հնարագիտութիւն ՍԳր. եոն հնարագիւտ Սեբեր. եզն. հնարակերտ Եւա-գըր. հնարացոյց Սեբեր. անհնար ՍԳր. Ա-գաթ. անհնարին ՍԳր. Կոչ. Ագաթ. բազմա-հնար Եսթ. ժզ. 13. Փարպ. դիւրահնար Փարպ. բարեհնար Ոսկ. յհ. ա. 42, ևն։ Հին հայերէնում շատ անգամ բառս անեզական էր, այս պատճառով նոր գրականում (յատ-կապէս արևմտեան) ասւում է հնարք։


Դահանակ

s.

dark green emerald;
corundum.

• = Պհլ. *dahanak ձևից, որ թէև աւան-դոած չէ, բայց նոյնը հաստատում են պրս. [arabic word] ︎ dahna, dahana, [arabic word] dahāna, քրդ. [arabic word] dana «լասպիս», փոխառութեամբ ասոր. [arabic word] dahanag և արաբ. [arabic word] dahanaj «զմրուխտի նման մի տեսակ քար, mala-rhite»։-Հիւբշ. 133։


Գղթոր, ոյ

cf. Գխտոր.

• (գրուած նաև գխթոր, գխտոր. բուն ձևը յայտնի չէ) «վայրի կաղնու (quercus lusitanica Lam.) վրայի ուռեցքները, որոնցից լաւ ներկ կպատրաստուի. լտ. galla turcica Խռո. աշխ. 607. Վստկ. 114, 163. Մխ. դտ. էջ 326. Մխ. ապար., որից գղտորահամ կամ գխտորահամ «տտիպ, փոթոթահամ» Վեցօր. էջ 101, 102։


Աբիոն, ացի

adj. np.

poor;
Ebionitan;
Ebion.

• «աղքատ». «Աբիոնն աղքատ կոչի ի լեզու հեբրայեցի... զնոսա (զեբիոնիտ ա-ղանդաւորսն) առաջինքն յիրաւի կոչեն ա-բիոնացիս, փոխանակ զի աղքատաբար և տկարաբար ունեին նոքա զՔրիստոս». Եւս. պտմ. 203-4. նոյնը Անան. ժմնկ. 39՝ Քան-զի աբիովն ի հեբրայեցւոց լեզուն աղքատ կոչի։-Ուրիշ տեղ չէ գործածուած։


Կասլայ, ից

s. bot.

s. bot. laurel, bay-tree.

• Seidel Մխ. բժշ. § 55 չի մեկնում բառս, Steinschneider-ի հաւաքածոյի մէջ՝ WZKM '12, 331 կայ արաբ. [arabic word] kasila բուսանունը, որի իմաստը լաւ մեևնած չէ և որ ձևով էլ շատ չի յար-մարում մեր բառին (արաբ. [arabic word] k=հյ, ք. իսկ կ= [other alphabet] .


Կռթունք

s.

back.

• «կռնակ, թիկունք» Տօնակ. սեռ, կռթանց ձևն ունի Շիր. եզակին պիտի լինի *կուռթն կամ կիռթն, որ գործածուած չէ։ Այս արմատից է գւռ. կռթնիլ Ակն. Պլ. «յե-նուիլ», կռթնցնել «յենել», որ դարձել է Երև. շրջմամբ կնթռնիլ (Պռօշեան, Կռուա-ծաղիկ, ա. տպ. էջ 13, բ. տպ. էջ 23)։


Մթեր, ից, աց

s.

mass, heap, pile, accumulation;
provision, store, hoard;
remainder;
filth, dirt;
— առ —, in a heap, like a heap, in quantity.

• ՓՈԽ.-Kraelitz-Greifenhorst հայերէնից փոխառեալ է դնում Ատրպտ. թրք. [arabic word] me-քek «շտեմարան ցորենոյ. վաճառատուն», որից յետ է առնուած հյ. մարագ (ՀԱ 1911, 259)։-Անճիշտ է. որովհետև մթերք բառը հայ. գաւառականների մէջ գործածական ձև չէ. թրք. merek փոխառեալ է հյ. մարագ բա-ռից։


Հարազատ, աց

adj. s.

legitimate, authentic, genuine;
true, frank, sincere;
intimate, cordial;
related, near, familiar;
brother;
հարազատ որդի, legitimate son.

• -Պհ.. *haδazat ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն է հաստատում զնդ. ha δōzata «հարազատ, համարիւն». ինչ. brā ϑrē haδōzātāi «եղբարց հարազատաց»։ Ի-ռանեան բառը կազմուած է haδa «միասին» և zata «ծնեալ» բառերից և նշանակում է բուն «համածնունդ, ծննղակից, զուգածը-նունռ»։-Հիւբշ. 180։


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

• -Պհլ. *payūsak ձևից, որ չէ աւանդուած. սրա հետ հմմտ. պրս. օ [arabic word] payūza, օ [arabic word] paivaža «շապիկ և նման նմին լայն հան-դերձք»։ Իրանեանից փոխառեալ է նաև ա-սոր. [syriac word] payūsag կամ payvasaα «վզնոց, ցանց» (Brockelm. Lex. syr 271ա)։-Հիւբշ. 220։


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

• = Պհլ. *panir ձևից, որ աւանդուած չէ. բայց կայ պհլ. panēr, պրս. [arabic word] panīr «պանիր», որից փոխառեալ են նաև աֆղան. panir, բելուճ. p'anēr, քրդ. panir, panīr, peynir, զազա penir, արևել. թրք. penir, թրք. penir, peynir, գնչ. pendir «պանիր»։ -Բառիս ծագումը իբր զնդ. paeman-«կաթ» 221։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

• =-Պհլ. *pašar հոմանիշ ձևից փոխառեալ, որ աւանդուած չէ. բայց որը հաստատում է նորագիւտ սոգդ. pš'ϑr «պաշար» (յիշա-տակուած է BSL 23, 107)։ Այս բառը Gauthiot, Gram. sogd. էջ 162 կարդում է fsāβar «ուտելեղէն, vivres» և կցում է զնդ. fšav-«սնուցանել, պարարտացնել» բա-ռին։-Աճ.


Ոքոզ, ի

s.

thistle.

• ՆՀԲ համեմատում է յն. ἀϰαν, ἀϰχούχ, եբր. խօխա հոմանիշների հետ և կար-ծում է որ հայր պէտք է ուղղել ոքող։-(Այսպէս է անում հայ բառը կապելու համար յն. ἀϰχοῦχ և եբր. խօխա ձևերի հետ. բայց ղ չէ՛=χ)։ Հիւնք. յն. ὥϰός «սուր, սրածայր» բառից։


Յոռի, ռւոյ, ռեաց

adj.

wicked, bad, defective, paltry, wretched, low, vile, sorry;
unseemly, detestable.

• Klaproth, Asia pol. 104 և 200 հֆր. Gre, վոթեակ. urod, գերմ. arg ձևերի հետ։ ՆՀԲ լծ. ռմկ. խօռ, հօռ, հուռ, քուռ, յն. խի՛ռօն։ Հիւնք. պրս. ղուրէ «ազոխ» բառից։ Աճառ. ՀԱ 1912, 39 յիշում է կասկածով քուչ. yolo «վատ», որի մեկ. նութիւնը դեռ ստուգուած չէ։


Մարդակ, աց

s.

joists and beams of a house;
ceiling, roof.

• ՆՀԲ և Հիւնք. թրք. մէրթէք բառի հետ. որ տե՛ս տակը.-Կայ ֆինն. malta «տա-նիքը պահող գերանը», որ համարւում է հնդևրոպականներից փոխառեալ բառ՝ ըստ Les langues du monde, էջ 177։ Յայտնի չէ ինձ սոյն հնդևրոպական ձևը, որի հետ թերևս կապ ունենալ հա-յերէնը։


Նիրհ

s.

light sleep, drowsiness, sleepiness, dozing.

• = Իրան. *niδra-ձևից, որ թէև աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց են-թադրւում է հյ. նիրհ = սանս. [other alphabet] nidrā-«քուն», հինդուստ. nid, nind «քուն», nindasā «քնած», գնչ. nendir, lindr «քուն» ձևերի միջոցաւ։ Չայնական փոփոխութեան համար հմմտ. հայ. մուրհակ<իրան. muhr = սանս. mudrā-։-Հիւր». 204։


Փարուազ

s.

skirt.

• = Պհլ. *parvaz ձևից, որ աւանդուած չէ, բայց որ հաստատում է պրս. [arabic word] parvaž «ժապաւէն, որ է սինճաֆ, զոր դնեն յեզերս կապայից և ֆէրաճէից. և յայսմանէ առեալ նշանակէ զեզերս զինչ և իցէ իրաց». որից նաև թրք. pervaz «շրջանակ դռան, պատու-հանի ևն»։-Հիւբշ. 255։


Հզօր, աց

adj.

strong, powerful, mighty, vigorous, valiant;
robust, lusty, stout;
potent, energetic, efficacious;
—ն, —ն երկնից եւ երկրի, the Almighty, Omnipotent;
—ք, the mighty of the earth;
— զօրութեամբ, very strong, most valiant, mighty;
— թեւարկու, a professed or open protector.

• Peterm. 26 պրս. [arabic word] xzr ձևի հետ, որի ինչ բառ լինելը յայտնի չէ։ Windisch. 22 սանս. sa, sam, sama «հետ, ընդ»+զօր։ Lag. Btrg. baktr. Lex. 37 զնդ. huzāvarə, նաև իրանեա-նից փոխառեալ արաբ. hizabr «առիւծ»։ ZDMG 1868, 330 համեմատում է պհլ. [arabic word] huzwāreš բառի հետ և փորձում է մեր բառի միջոցով սրա ըն-թերցումը ճշտել։ Պատկ. Խոր. աշևւ 1877, 71 զնդ. huzāvarə։ Տէրվ. Նախալ. 73 և Հիւնք. զօր բառից՝ հ մասնիկով։

• ՓՈԽ.-Կայ արաբ. [arabic word] hazavvar «հր-զօր, ուժեղ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818), որ եթէ իրանեանից չէ, կարող է հա-յերէնից միայն փոխառեալ լինել։


Երշիկ, շկի

s.

sausage.

• «աղած, պղպեղով ու զանազան համեմներով համեմած և ոչխարի աղիքների մէջ լցրած ու չորացրած ծեծած միս. տճկ. սունուք ռուս. anмянrкay кoлGaca (որ է «հայկական երշիկ»). հնից աւանդուած չէ, բայց այս ձևով գործածական է արևմտեան գրական հայերէնի մէջ։

• ՓՈԽ.-Անշուշտ հայերէնից չէ, այլ շրջա-պատի թուրքերէնից է փոխառեալ կապա-դովկ. յն. χερίσϰι հոմանիշը. (թրքախօս յունաց մէջ έρισxί), որ Karolides, Γλωσσ. συγϰρ. 221 համեմատում է սանս. hira «փո-ռոտիք», յն. χορδη «աղիք», լտ. haru-spex «աղեհմայ», hariolus ««գուշակ», hira «ա-ղիք, փորոտիք» բառերի հետ։ Սրանք ո՛չ մի կապ չունին երշիկի հետ, որ թուրքական ծա-գում ունի։


*Շիպ

cf. Պաղլեղ.

• «պաղլեղ». գործածական է նոր գա-ւառաևաններում. հներից թէև աւանդուած չէ, բայց սրանից են շպարար «ներկարար» Կիր. տպ. Վենետ. էջ 210. Պիտառ. շպլեղ կամ շապլեղ «պաղլեղ» Ոսկիփ. Վստկ. 224. շպել «պաղլեղով թրջել» ՓԲ. (գւռ. «տտպել, բե-րանը փոթոթել»)։

• Ալիշան, հրտր. Կիր. (1865), էջ 210 շպարար մեկնում է թրք. շապ կամ հյ. ոպար բառով։ Պատկ. Истор. Монгол. 1874, 79 շպարար դնում է արաբ. šabb բառից. պէտք չէ, ասում է, հանել շպար բառից։ Justi, Dict. Kurde, էջ 251 ունի ուղիղ մեկնութիւնը, բայց մեր բառը գրում է շիփ, շապ։ Հիւբշ. ZDMG 36 (1882), 132 պրս. šab բառից։


Բադէն, ի

cf. Բադեան.

• = Եբր. [hebrew word] baddīm «կտաւէ ոռեստ» բառն է, որ bād «սպիտակեղէն» բա-ռի յոգնակին է։ Այս բառը, որ գործածուած է Ս. Գոքի եբրայեցերէն բնագրի համապա-տասխան տեղերում, Եօթանասնից օրինա-ևում չէ՛ թարգմանուած, այլ տառադարձուած է պարզապէս յն. βαδδίν ձևով, որից էլ տա-ռադարձուել է հայերէն թարգմանութեան ժամանակ։


Խնդբունդ

adj. s.

unequal, uneven, rugged, winding;
—ք, spot, stain;
inequality, unevenness, roughness, ruggedness, asperity.

• «փայտի վրայի անհարթու-թիւնները» Իմ. ժգ. 14. «անհարթ, խորտու-բորտ» Ոսկ. յհ. ա. 9. առաջին վկայութեան մէջ գրուած է նաև անջատ խունդ բունդս։ Կերևի թէ պէտք չէ սրանից բաժանել խընդ-բածակ կամ խնդբուծակ scissura parietis «պատի ծերպ», որ գիտէ միայն Ներսէսովիչ, Բառ. ւտ.-հյ. էջ 483բ։


Խարազան, աց

s.

rod, switch, whip, knout, lash, scourge, cat-o-nine tails;
discipline, flagellum.

• ՓՈԽ.-Մեզանից է փոխառեալ ն. ասոր. xäräzán «եզ ու գոմէշ քշելու խարազան» և ո՛չ թէ պարսկերէնից. նախ՝ որովհետև այս բառը պարսկերէնում պահուած չէ և երկ-րորդ որ բառը իրանականում «էշ քշելու գործիք» է նշանակում և ո՛չ եզ ու գոմէշ, ինչպէս հայն ու ասղրին են։


Խարբուզ

s. zool.

s. zool. roe-buck.

• -Պհւ. xarbuz «էշայծեամ». բառիս պրս. ձևը աւանդուած չէ։ Կազմուած է պհլ. xar= պրս. ❇ xar=զնդ. xara-«էշ» և պհլ. buz= պրս. ❇ buz=զնդ. būza-«այծ, բուծ» բառերից, ճիշտ ինչպէս է հյ. էշայծեամն. Իրանեանից է փոխառեալ նաև վրաց. ხარა-ბუზი խարաբուզի «եղնիկ, էշայծեամ»։-Հիւբշ. էջ 159։


Գայլիկոն, ի, աւ

s.

trepan, awl;
wimble.

• ՓՈԽ.-Կապադովկ. յն. ϰαλαϰόνι «մեծ գչիր, τέρετρον» (տե՛ս Kαρολιδης, Γλωσσ. συγϰρ էջ 39, 165), որից էլ ϰαλαϰονίζω «բաղխիլ, սահիլ» (անդ՝ էջ 166).-հայերէնի հետ հա-մեմատութիւնը տուաւ Bugge, KZ, 32, 10. իսկ Karolides, անդ՝ էջ 39 համեմատում է սանս. çalyan «նետ» բառի հետ, որ նման չէ։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

• «ծուր. թիւր. անհարթ». առանձին չէ գործածուած, այլ կայ միայն հետևեալ ածանոների մէջ.-կորճայ «խեցբեկ, աղա-ւաղ լեզու»։ Տօնակ. կորճալեզու Երզն. քեր. կորճաբառ Հին քեր. նաև բենկորն (Բ), t-կորն ( պեկորն (> և ձակորճ խազերի անունները, որոնք բ, է, պ, ձ գրերի տձև մի պատկերն են ներկայացնում։


Կիթառ, ի, ով

s.

guitar, cittern;
— հարկանել, to play on the -.

• = Յն, ϰιϑαοα «մի տեսակ նուագարան». որից փոխառեալ են նաև լտ. cithara, ֆրանս. cithare, գերմ. Zither, ռուս. цита-pa, թրք. kitera ևն։ Բառիս ծագումը յայտ-նի չէ. տրուած զանազան ստուգաբանութիւն-ները ուղիղ չեն. հաւանաբար յոյնը փոխա-ռեալ է Փոքր-Ասիական կամ Միջերկրեան մի լեզուից (Boisacq 453)։-Հիւբշ. 356։


Հաճար, ոյ, ով

s.

rye;
cf. Հայքար.

• . առանձին չէ գործածուած. բայց սոանից ունինք հաճարի «անտառային մի մեծ ծառ. hêtre» Մխ. առկ. Խոր. աշխ. հար հարուկ «մի տեսակ ծառ» Ագաթ. հաճարա-ծառ «հաճարի» Խոր. աշխ. 611. առանց հ նախաձայնի՝ աճարի «եղևնափայտի կամ մայր փայտի մի տեսակ» Պղատ. օրին. 118 (տպ. հաճարի, ըստ ՆՀԲ աճարի)։


Կոհակ, աց

s. fig.

billow, wave, swell, surge, breaker;
mountain, hill, height, eminence, rising ground;
փրփրադէզ —, foaming billows.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ. էջ 672բ (սակայն ցանկի մէջ մոռացել է նշանակել)։ ՆՀԲ լծ. գահ «ռառ»։ Lag. Gesam. Abhd. 62 պրս. kōha «լեռ» բառից ձևաւորուած է դնում. (ծանօթ չէ հայերէնի «լեռնակ» և պարս-կերէնի «ալիք» նշանակութեանց)։ Տէրվ. Մասիս 1882 փետր. 27 և Հիւնք. պրս. քիւհէ։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

• = Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու


Սարեակ

cf. Սարեկ.

• «մի տեսակ թռչուն. կեռնեխ, տարմահաւ ևն» Վեցօր. 163, 174. Մխ. ար. Բժշ. Արշ. փիլ. (լուսանցքի վրայ). բոլորի մէջ էլ գրուած է ռմկ. սարիկ կամ սարեկ ձևով. (սրանից նաև ցախսարեկ Մխ. ա-ռակ). այնպէս որ բառարանների նշանա-կած և արդի գրականի մէջ ընդունուած սա-րեակ ձևը վկայուած չէ։


Յովազ, աց

s.

panther.

• (սեռ. -ի) «գիշատիչ մի գազան է. panthère» Ովս. ե. 14, ժգ. 7. Եզն. Պտմ. աղէքս. էջ 150. Կաղնկտ. Ա. 93, Վրք. հց գրուած նաև յաւազ կամ ովազ Անկ. գիր» հին կտ. Ա. էջ 77. որից յովազառիւծ «ընձ-առիւծ» Խոր. աշխ. (եթէ պէտք չէ կարդալ իբր երկու բառ)։


Նաւազ, աց

cf. Նաւաստ.

• = Պհլ. *nāvāz հոմանիշ ձևից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում սնդ. ❇ navāza-«նաւավար», սանս. [other alphabet] nā̄vāǰá-«նաւավար» ձևերը ածանցուած nāu «նաւ» բառից՝ az-aǰ-«վա-րել, քշել» բայով, որի համապատասխանն է հյ. ածել. հմմտ. գաւազան, խարազան և յն. ναυαγός «նաւավար»։-Հիւբշ. 201։


Շամփուր, փրոյ

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

• Lag. Hagiogr. chald. 298 եբր. [hebrew word] sampūr? ձևի հետ, որ Հիւբշ. Սեմակ. փոխ. բառեր (թրգմ. Տաշեան, էջ 35) մերժում է, որովհետև միայն մի անգամ է գործածուած Թարգումի մէջ և դժուա-րաւ է սեմական. նշանակութիւնն էլ մութ է, բայց յամենայն դէպս «շամփուր» չէ։ Հիւնք. շամբ բառից։


Entries' title containing չէ : 21 Results

Definitions containing the research չէ : 206 Results

Քսակ, աց

s.

purse, little bag, satchel;
pack, packet;
— արծաթոյ, purse, flat-purse, money-bag, billcase, portfolio;
— հասարակաց ունել, to have the same, or a common purse.

• = Պհլ. *kisak ձևից, որ հաստատում են նաև բելուճ. k'īsaγ «քսակ, գրպան», պրս. [arabic word] kisa, քրդ. kisa, kisik,։ kisk, kis «քսակ»։ Պհլ. բառն էլ փոխառեալ է սեմա-կանից. հմմտ։ ասոր. [syriac word] kisā, ասուր kīsu. kišu, եբր. [hebrew word] kis, արաբ. [arabic word] kis «քսակ, պարկ»։ Իսկ իրանեանից են փո-խառեալ թրք. kise, kese, վրաց. ჭიხა քիսա, კესა քեսա, չէրքէզ. kis, բուլգ. kisija, ուկր. kvsa, ռուս. киcá, լեհ. kiesa, լիթ. kieska, գնչ. kisi «քսակ» (Berneker 502)։-Հիւբշ. 258։


Քրոնիկոն, ի

s. adj.

chronicle;
chronological.

• = Յն. χρονιϰός «ժամանակական», չէզ. χρονιϰὸν, լգ. χρονιϰά «տարեգիրք». կազմու-ած է χρόνος «ժամանակ» բառից։-Հիւբշ. 389։


Փուլ

s. ast.

crumbling, falling, fall;
wane;
—ք, ruins, rubbish;
ի — ածել, to ruin, to destroy, to crumble;
ի — գալ, to go to ruin;
լուսին ի — է, the moon is waning.

• ԳՒՌ.-Առմատական ձևով՝ Երև. Տփ. փուլ գալ, Ջղ. փու գ'ոլ, Շմ. փոզ կ'mլ, Գոր. Ղրբ. փօլ գ'mլ, Ագլ. փէլ գիւլ.-բայա-կան ձևով՝ Սչ. փլել, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. փլիլ, Սվեդ. փլչիլ, Ռ. Տփ. փլչիլ, Զթ. փը'լչիլ, Հճ. փmլցmնել, Սլմ. Վն. պլել, Մկ. պլնիլ, Մրղ. պիլվէլ, Այշ. Բլ. Մշ. բ'լել, Ախց. բ'լչիլ, Ննխ. բ'լչէլ, Երև. Տփ. բլիլ, բլչիլ, Կր. բլչիլ, Հմշ. բլուշ։ Նոր բառեր են փլանք, փլեկ, փլից, փլզուն, փլոտ, փլուկ, փլմուն, փլուք, փլփլիլ, փլփլկիլ, փլշկիլ, փլչտիլ, փլշտուկ, փլրտիլ, փլփլուկ ևն։ Այս արմատից է նոյնպէս գւռ. փլխիլ, շրջմամբ փխլիլ, սաստկական փլխորիլ «ձուն, ծիրա-նը ևն ընկնելով փշրուիլ՝ ճխլուիլ». հմմտ. «Վազեալ հաւ մի ի գոգ նորա ձու արկանէր և կիթն հոլովեալ ի գոգոյ նորա յերկիր ի բաց փլանիւր» Պտմ. աղեքս. էջ 12։


Փունջ, փնջի

s.

root or stalk;
bunch, nosegay, bouquet;
— հրեղէն, bouquet, girandole, crowning-piece;
—ս յօրինել, to make a nosegay.

• ՆՀԲ (ունջ բառի տակ) լծ. լտ. fun-dum։ Lag. Urgesch. 692 սանս. nīσი punga, punja «դէզ ևն»։ Riggs, Քե-ոակ. էջ 61 անգլ. bunch «խուրձ, փունջ»։ Տէրվ. Altarm. 58 յն. σφίγγω «կապել, իրար կապել» ևն։ Bugge IF 1, 455 դնում է *bunyo-ձևից՝ կազ-մուած բուն=պրս. bun «ծառի բուն» բառից։ Հիւնք. պրս. պինճ, պինչէ «հան-գոյց, կանանց ճակատանոց»։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 368 պրս. [arabic word] pun-ča «ճակատ. 2. ճակատի վրայ ձգուաձ մազերի փունջ»։


Գոմէզ, գոմիզոյ

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Փունջ

• ՆՀԲ (ունջ բառի տակ) լծ. լտ. fun-dum։ Lag. Urgesch. 692 սանս. nīσი punga, punja «դէզ ևն»։ Riggs, Քե-ոակ. էջ 61 անգլ. bunch «խուրձ, փունջ»։ Տէրվ. Altarm. 58 յն. σφίγγω «կապել, իրար կապել» ևն։ Bugge IF 1, 455 դնում է *bunyo-ձևից՝ կազ-մուած բուն=պրս. bun «ծառի բուն» բառից։ Հիւնք. պրս. պինճ, պինչէ «հան-գոյց, կանանց ճակատանոց»։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 368 պրս. [arabic word] pun-ča «ճակատ. 2. ճակատի վրայ ձգուաձ մազերի փունջ»։