Definitions containing the research որ : 10000 results

Երգիծեցուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (1)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիծուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (1)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիոն, աց

s.

organ;
— հարկանել, to play on -.

· Calfa

NBHL (4)

ὅργανον organum որ եւ ԵՐԳԵՀՈՆ, ՂԱՆՈՆ. Բառ յն. օ՛րղանօն. այսինքն Գորի նուագաց. նուագարան. որ առ ննախնիս էր որպէս մըսխալ, այսինքն սրինգ բերանով փչելի բազմաթիւ եղեգամբք աշտիճանաբար. եւս եւ բազմափող ջրահնչակ. եւ առ յետինս շինեցաւ մեքենայ հողմաբեր օդով բքոց՝ հանդերձ բաշխմամբ մատանց.

Որպէս եւ յերգիոնն արուեստապետն ընդ մի բերան փչէ, եւ բազմութիւն փողոցն հասարակ գոչեն, ոմն սոսկ, ոմն թաւ ... ըստ ձեռին շարժողին ընտրութիւն ձայնիցն երեւին, եւ գործին մի է. (Մամբր. ի ղզր.։)

Երգիոնն անուանեալ գործի ձայնից. (Վրդն. երգ.։)

Երգեհոնօք եւ ղանոնօք յորդաձայնիւք. (Թղթ. դաշ.։)


Երգիչ, չի, չաց

cf. Երգեցող.

· Calfa

NBHL (1)

Ըստ բանի հոգեւոր երգչին (դաւթի). (Ագաթ.։)


Երգող

cf. Երգեցող.

· Calfa

NBHL (1)

cf. ԵՐԳԻՉ. եւ սեպհականեալ մակդիր դաւթի. որ եւ ՀՈԳԵՐԳՈՂ.


Երդակից, կցի, կցաց

adj. s. neighbour.

· Calfa


Երդմնազանց, ից

adj.

perjured, forsworn;
— գտանիլ, լինել, to perjure one's self, to break an oath, to take a false oath.

· Calfa


Երդմնազանցութիւն, ութեան

s.

perjury.

· Calfa

NBHL (1)

Խաբէութիւն, որ ի ստախօսութենէն լինի, եւ երդմնազանցութեամբն կնքի. (Շ. յկ. ՟Կ՟Դ։)


Երդմնակուռ

adj.

swearer, that swears;
sworn.

· Calfa

NBHL (1)

Մոռացեալ զերդմնակուռ դաշինսն՝ որ ի միջի. (Ժող. հռոմկլ.։)


Երդմնահար, աց

cf. Երդմնազանց. — լինել, cf. Երդմնահարիմ.

· Calfa

NBHL (4)

Երդմնահարն, եւ որ բոլորովին յերդմանէ խոտորի (այսինքն զգուշանայ). (Ածաբ. ի ժղ.։)

Եկն նաբուգոդոնոսոր, եւ հրկէզ արար զերդմնահար քաղաքն. (Լմբ. առակ.։)

Երդմնահար լինել առ զուգահաղորդութիւնս, եւ առ այլ ռամկական պատահմունս. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

ἑπίορκος pejerator Երդմնակուռ, կամ մոլեալ յերդմունս. ստէպ երդուօղ կամ տարապարտ. որ եւ ստէպ լինի երդմնազանց.


Երդմնահարութիւն, ութեան

s.

cf. Երդմնազանցութիւն.

· Calfa

NBHL (2)

Զգուշասցուք յերդմնահարութենէ, եւ նախ քան զայս ի գողութենէ, որ է մայր երդմնահարութեան. (Ոսկ. գծ.։)

Արգելու յերդմանէ, զի մի՛ սովորութեամբ երդմանն յերդմնահարութիւն անկանիցին, եւ սուտ եւս երդնուցուն. (Ոսկիփոր.։)


Երդմնեցուցանեմ, ուցի

va.

to make swear;
— զդեւս, to conjure, to adjure, to exorcise.

· Calfa

NBHL (1)

Երդմնեցոյց զիս։ Երդմնեցուսցէ զնա քահանայն։ Ո՞չ երդմնեցուցի զքեզ ի տէր։ Երդմնեցուցանեմ զքեզ յաստուած կենդանի։ Քաւեալ եմք մեք յերդմանէդ, զոր երդմնեցուցեր զմեզ.եւ այլն։


Երդմնեցուցիչ, չի, չաց

s.

exorcist.

· Calfa

NBHL (2)

Որ երդմնեցուցիչքն էին (այսոց). (Գործ. ՟Ժ՟Թ. 13։) որ է այժմ պաշտօն գլխաւոր ի կղերիկոսս, որ կոսի Երդմնեցուցիչ։

ἑξορκιστής exorcista Որ երդմնեցուցանէ. մանաւանդ մասնաւոր առմամբ՝ սաստօղ այսոց պղծոց.


Երդմնի

s. adj.

oath;
swearer;
— առնել՝ լինել, to swear, to affirm or ratify by oath.

· Calfa

NBHL (3)

Բան երդմնոյն, որ պաշտեցաւ ի դաւիթ. (Եփր. եբր.։)

Առ դաւթայ եդաւ կտակն երդմնօք վասն թագաւորութեան. (Եփր. աւետար.։)

Երդմնի եւ դաշնաւոր ընդ նոսա լինել». յն. երդմունս առնել. (Եւս. քր. ՟Ա։)


Երդմնստութիւն, ութեան

s.

false oath, perjury.

· Calfa

NBHL (1)

Անհաւատութիւն, խռովութիւն, երդմնստութիւն. (Իմ. ՟Ժ՟Դ. 25. (ա՛յլ ձ. երդմնաստութիւն. որպէս ընթեռնու եւ Բրսղ. մրկ. )։)


Երդնլի, լւոյ, լեաց

cf. Երդմնելի.

· Calfa

NBHL (1)

Այն՝ յորոյ անուն լինի երդնուլ.


Երդնում, երդուայ

vn.

to swear, to take an oath;
to curse, to detest;
սուտ —, to swear falsely, to perjure one's self, to take a false oath;
— յանձն իւր, to swear to one's self.

· Calfa

NBHL (6)

Երդուի՛ր ինձ յաստուած՝ չմեղանչել ինձ։ Յանձն իմ երգուայ, ասէ տէր։ Երդուարո՛ւք ինձ ի տէր աստուած։ Երդնուցուն յանուն տեառն զօրութեանց։ Երդուաւ տէր ի սրբութիւնս իւր։ Երդումն՝ զոր երդուաւ, եւ այլն։ Յո՞ արդեօք երդնու աստուած, եթէ ոչ յինքն. եւ ասի երդնուլ՝ վասն մերոյ տկարութեանս. (Փիլ. լին.։)

Գովեսցին ամենեքեան՝ որ երդնուն նովաւ։ Գովիչք իմ ինեւ երդնուին. (Սղ. ՟Կ՟Բ. 12։ ՟Ճ՟Ա. 9։)

Դորին փրկութեանդ երդուեալ». այսինքն ի կեանս դորա. (Ճ. ՟Ա.։)

Եթէ ոչ սովորիցի ոք ստէպ երդնուլ, եւ ոչ սուտ երբէք երդնու. (Եզնիկ.։)

Թագաւորութիւն լութանի, երդնլով յարամազդ եւ եթէ այլ ոմն երբէք իշխանութիւն լուծեալ է, ո՛չ ի ձեռն այլոյ ուրուք, այլ ի ձեռն ինքեանց նոցունց. (Պղատ. օրին. ՟Գ։)

ներգործական բայ չէզոքական բայ ὁμόω, ὁμνύω, ὅμνυμι juro Տալ զանունն աստուծոյ եւ աստուածայնոց ի հաստատութիւն բանին. երդուիլ, երդուըննալ, երդում ընել


Երդումարդ, աց, ոց

s.

family, house.

· Calfa

NBHL (1)

Յորժամ ազատ զիւրեանց երդումարդ բաժանեն. (Կանոն.։)


Երդումն, դման

s.

oath;
սուտ —, perjury, false oath;
— դնել, տալ, to take an oath, cf. Երդմնեցուցանեմ;
— տալ հավատարմութեան, to take the oath of fidelity, to swear fidelity;
ստել զ—, to take a false oath, to break an oath;
անհաստատ —, an unstable oath, a drunkards oath;
ձակել յերդմանէ, to unbind, to liberate from an oath, to release from an engagement.

· Calfa

NBHL (6)

Քաւեա՛լ լիջիր դու յերդմանէ։ Հաստատեցից զերդումն իմ, զոր երդուայ աբրահամու. (Ծն. ՟Ի՟Դ. 8։ ՟Ի՟Զ. 3։)

Զոր ինչ ուխտիցէ մարդ երդմամբ չափ». յն. երդմամբ հանդերձ. (Ղեւտ. ՟Ե. 4։)

Երդման սովորութիւն յաներկիւղութենէ է. (Մանդ. ՟Բ։)

ԵՐԴՈՒՄՆ ասի ի գիրս եւ Նզովքն՝ զոր տայ ոք անձին, եթէ ստեսցէ.

Երդումն ուտել անձամբ վասն միոյ փողոյ, եւ սուտ. (Զքր. ծործոր.։)

Որի՛շ է երդումն ուտել անձամբ վասն միոյ փողոյ, եւ սուտ, եւ որիշ՝ երդումն տալ առաջնորդաց եւ դատաւորաց վասն ճշմարտութեանն հաւատալոյ. (Զքր. ծործոր.։)


Երեակ

cf. Երեկ.

· Calfa


Երեամ

s. adj. adv.

three years;
of three years;
—, զ—, յ—, in or during three years, every three years.

· Calfa

NBHL (6)

ԵՐԵԱՄ կամ ԵՐԵՄԻ որ եւ ԵՐԵՄԵԱՆ, եւ ԵՐԵՄԵՆԻ. այսինքն Երեքամեայ.

ԵՐԵԱՄ 2 (զերեամ, յերեամ.) Զերիս ամս, կամ ընդ երիս ամս. (որպէս դնի ի յն.)

Պտուղ նորա զերեամ պիղծ լիցի. (Ղեւտ. ԺԹ. 23։)

Եղիցին նշանք եւ արուեստք զերեամ։ Զերեամ հրամայեաց սքանչելի եւ նորագործ իրացն լինել. (Ոսկ. ես.։)

Երրորդ տմ. եւ երեք ամք, կամ երեքամեայ ժամանակ.

Որթ տնկիցէ, բրիցէ զառաջին ամն եւ զերկրորդն, եւ դարձեալ յերեամն. եւ իբրեւ երեամն անցանիցէ, եւ ի քառեամն ելանիցէ. (Ոսկ. բ. տիմ. Զ։)


Երեկանամ, ացի

vn.

to amuse ones self until the evening, to pass the whole day, to stay till the evening;
to remain, to pass the day;
— յանկողնի, to sleep very late.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ ի կողմանս մակեդոնացւոց անցանիցամ, եւ առ ձեզ երեկացից. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Յառնեն ընդ առաւօտս, եւ զհետ լինին ցքւոյն. որ երեկանան ի նմին. (Ես. ՟Ե. 11։)


Երեկեմ, եցի

vn.

cf. Երեկանամ.

· Calfa

NBHL (1)

cf. երեկանալ. որպէս Երեկօթս առնել.


Երեկոյ, ի

s. adv.

evening;
ընդ երեկոյս, towards -;
բարի —, good —, good night.

· Calfa

NBHL (5)

Եւ եղեւ երեկոյ, եւ եղեւ վաղորդայն. (Ծն. ՟Ա. 5։)

Մինչեւ յերեկոյ եւ ի վաղորդայն. (Դան. ՟Ը. 18։)

Եկեալ առ իս ի խոր երեկոյն. (Վրք. հց. ՟Դ։)

Իսկ փոխանակ հոլովոյս Յերեկոյէ՝ ասի ի մեզ Յերեկորեայ կամ յերեկորէ. իրիկուընէ. որպէս եւ փոխանակ ասելոյ Երեկոյի՝ ասի նաեւ Երեկորւոյ։

ἐσπέρα, ὁψία vespera, vesper Երեկ՝ իբրեւ անուն. որ եւ ԵՐԵԿՈՐԻ. վերջին մասն տուընջեան, եւ սկիզբն գիշերոյ. ժամ մտից կամ խոնարհելոյ արեւու. իրիկուն.


Երեկոյի

adj.

of the evening;
երեկոյին, towards evening.

· Calfa

NBHL (2)

Առաւել քան զամենայն ժամանակս՝ յերեկոյին ժամուն եղիցի քեզ զգուշութիւն ի վերայ խորհրդոց քոց. (Վրք. հց. ՟Բ։)

ԵՐԵԿՈՅԻ ԵՐԵԿՈՅԻՆ. ἐσπερινός vespertinus Ի սեռականէ ԵՐԵԿՈՅ բառին, որպէս Երեկոյեան. իրիկուան.


Երեկոյին

adj.

cf. Երեկոյի.

· Calfa

NBHL (2)

Առաւել քան զամենայն ժամանակս՝ յերեկոյին ժամուն եղիցի քեզ զգուշութիւն ի վերայ խորհրդոց քոց. (Վրք. հց. ՟Բ։)

ԵՐԵԿՈՅԻ ԵՐԵԿՈՅԻՆ. ἐσπερινός vespertinus Ի սեռականէ ԵՐԵԿՈՅ բառին, որպէս Երեկոյեան. իրիկուան.


Երեկութիւն, ութեան

s.

cf. Ցերեկութիւն.

· Calfa

NBHL (1)

Ժամանակ ցերեկի ողջոյն. կամ հանապազորդութիւն տուընջեան.


Երեկուն

s. adj. adv.

eyening;
of the evening;
the evening, about or towards evening.

· Calfa

NBHL (4)

Որպէս Երեկորին.

Եբրայեցիք եւ ասորիք զերեկուն դնեն սկիզբն (աւուր). (Վրդն. ծն.։)

Երեկուն ժամդ դրացի եւ մերձաւոր է խաւարային գիշերւոյ. (Եղիշ. խաչել.։)

Զոր դարձեալ երեկունն երգեն. (Արշ.։)


Երեկօթք, ից, թիւք

s.

night's lodging;
երեկօթս առնել՝ առնուլ, to take a nights lodging;
to remain, to pass the night in some place.

· Calfa

NBHL (1)

Զի զոհիցն ամենայն անցաւորք վայելեսցեն, եւ ընդունիցին հիւրք երեկօթիւք. (Խոր. ՟բ. 63։)


Երեսեմ, եցի

vn.

to offer one's self;
to appear;
to see one another.

· Calfa

NBHL (1)

ԵՐԵՍԵՄ կամ ԵՐԵՍԻՄ. (ռմկ. երեսւորիլ ) cf. Երեսանալ.


Երեսնամեայ

adj.

of thirty years;
thirty years old.

· Calfa

NBHL (4)

եւ մ. ԵՐԵՍՆԱՄԵԱՅ որ եւ ԵՐԵՍՆԱՄԵԱՆ ԵՐԵՍՆԱՄԵՆԻ ԵՐԵՍՆԱՄԻ. Երեսուն ամաց. իբր ռմկ. երեսուն տարու, կամ երեսուն տարուան, կամ տարին.

Երեսնամենիւ (ա՛յլ ձ. երեսնեմենիւ) հազիւ երեւին զիւրեանց շրջանակն գալ (ոմանք ի մոլորակաց). (Փիլ. նխ. ՟ա.։)

Երեսնամի էր յովսէփ ի ժամանակի՝ իբրեւ կաց առաջի փարաւոնի. նաեւ դաւիթ երեսնամի օծաւ. սոյնպէս եւ տէր մեր երեսնամի էր ի ժամանակի՝ իբրեւ մկրտեցաւ ի յորդանան գետ. (Եփր. ծն.։)

Այլ հաւատս յերեսնամին, ի չափ յառնեն նախաստեղծին. (Յիսուս որդի.։)


Երեսնամեան

adj.

cf. Երեսնամեայ.

· Calfa

NBHL (4)

եւ մ. ԵՐԵՍՆԱՄԵԱՅ որ եւ ԵՐԵՍՆԱՄԵԱՆ ԵՐԵՍՆԱՄԵՆԻ ԵՐԵՍՆԱՄԻ. Երեսուն ամաց. իբր ռմկ. երեսուն տարու, կամ երեսուն տարուան, կամ տարին.

Երեսնամենիւ (ա՛յլ ձ. երեսնեմենիւ) հազիւ երեւին զիւրեանց շրջանակն գալ (ոմանք ի մոլորակաց). (Փիլ. նխ. ՟ա.։)

Երեսնամի էր յովսէփ ի ժամանակի՝ իբրեւ կաց առաջի փարաւոնի. նաեւ դաւիթ երեսնամի օծաւ. սոյնպէս եւ տէր մեր երեսնամի էր ի ժամանակի՝ իբրեւ մկրտեցաւ ի յորդանան գետ. (Եփր. ծն.։)

Այլ հաւատս յերեսնամին, ի չափ յառնեն նախաստեղծին. (Յիսուս որդի.։)


Երեսնամենի

adj.

cf. Երեսնամեայ.

· Calfa

NBHL (4)

եւ մ. ԵՐԵՍՆԱՄԵԱՅ որ եւ ԵՐԵՍՆԱՄԵԱՆ ԵՐԵՍՆԱՄԵՆԻ ԵՐԵՍՆԱՄԻ. Երեսուն ամաց. իբր ռմկ. երեսուն տարու, կամ երեսուն տարուան, կամ տարին.

Երեսնամենիւ (ա՛յլ ձ. երեսնեմենիւ) հազիւ երեւին զիւրեանց շրջանակն գալ (ոմանք ի մոլորակաց). (Փիլ. նխ. ՟ա.։)

Երեսնամի էր յովսէփ ի ժամանակի՝ իբրեւ կաց առաջի փարաւոնի. նաեւ դաւիթ երեսնամի օծաւ. սոյնպէս եւ տէր մեր երեսնամի էր ի ժամանակի՝ իբրեւ մկրտեցաւ ի յորդանան գետ. (Եփր. ծն.։)

Այլ հաւատս յերեսնամին, ի չափ յառնեն նախաստեղծին. (Յիսուս որդի.։)


Երեսնամի

adj.

cf. Երեսնամեայ.

· Calfa

NBHL (4)

եւ մ. ԵՐԵՍՆԱՄԵԱՅ որ եւ ԵՐԵՍՆԱՄԵԱՆ ԵՐԵՍՆԱՄԵՆԻ ԵՐԵՍՆԱՄԻ. Երեսուն ամաց. իբր ռմկ. երեսուն տարու, կամ երեսուն տարուան, կամ տարին.

Երեսնամենիւ (ա՛յլ ձ. երեսնեմենիւ) հազիւ երեւին զիւրեանց շրջանակն գալ (ոմանք ի մոլորակաց). (Փիլ. նխ. ՟ա.։)

Երեսնամի էր յովսէփ ի ժամանակի՝ իբրեւ կաց առաջի փարաւոնի. նաեւ դաւիթ երեսնամի օծաւ. սոյնպէս եւ տէր մեր երեսնամի էր ի ժամանակի՝ իբրեւ մկրտեցաւ ի յորդանան գետ. (Եփր. ծն.։)

Այլ հաւատս յերեսնամին, ի չափ յառնեն նախաստեղծին. (Յիսուս որդի.։)


Երեսնեակ, եկի

adj.

thirty.

· Calfa

NBHL (1)

Սուրբ խոստովանողն թէովփիլէ՝ երեսնակ զինուորօք հանդերձ. (Կաղանկտ.։)


Երեսնեմեան

cf. Երեսնամեայ.

· Calfa

NBHL (1)

Յերեսնեմեանսն գրելոյ յառաջ քան զաբրահամ յորդէծնութիւնսն գալ. (Եւս. քր. ՟Ա։)


Երեսնեմի, մւոյ

cf. Երեսնամեայ.

· Calfa

NBHL (1)

Յերեսնեմեանսն գրելոյ յառաջ քան զաբրահամ յորդէծնութիւնսն գալ. (Եւս. քր. ՟Ա։)


Երեսնիցս

adv.

thirty times.

· Calfa

NBHL (1)

Երեսնիցս չորս. (Փիլ. լին.։)


Երեսնօրեակ

cf. Երեսնօրեայ.

· Calfa


Երեսնօրեայ

adj.

of thirty days.

· Calfa


Երեսուն, եսնից

adj.

thirty.

· Calfa

NBHL (1)

Եւ էր՝ որ երեսուն. (Մտթ. ՟Ժ՟Գ. 23։)


Երեսփոխան, աց

s.

vicegerent;
deputy.

· Calfa

NBHL (3)

Եպիտրոպոսն, այսինքն է երեսփոխանն, յոր հաւատացին զորբսն. (Մխ. դտ.։)

Աղքատն՝ քրիստոսի երեսփոխան է. (Ոսկիփոր.։)

ἑπίτροπος vicarius, procurator Փոխանորդ երեսի՝ այսինքն անձին այլոյ. տեղակալ. գաւառապետ.


Երերիմ, եցայ

vn.

to tremble, to move, to shake, to be agitated;
to quake like a simpleton;
to wander.

· Calfa

NBHL (2)

Զերերել եւ զտատանել նորա. (Եփր. ծն.։)

Իբրու զանհաստատ եւ զաննեցուկ նաւամակոյկն շարժեալ դեդեւեցուցանեն՝ այսր եւ անդր երերեալք յաւիտեան». լինի որպէս ն. Երերեմ, եցի. ռմկ. երերցընել։


Երերումն, ման

s.

cf. Երեր.

· Calfa

NBHL (2)

Երերումն հանապազորդ, տատանումն մարմնոյ. (Եփր. ծն.։)

Յերերման եւ ի տատանման կան երկրայինքս ի մէջ փորձանաց։ Նայիդ է տեղի երերման՝ յերերմանէն կայենի կոդեցեալ. (Վրդն. ծն.։)


Երեւակ, ի

s.

Saturn (planet);
cf. Երեւոյթ;
cf. Տեսիլ.

· Calfa

NBHL (4)

ԵՐԵՒԱԿ. Երազ. ցնորք.

Գովեստ զայնոսիկ՝ որ առ օտար եր արտաքին պատերազմն լինին երեւակք, բայց մեք ասասցուք զայնոսիկ՝ որ ի մեծագոյն պատերազմին (առաքինութեան) լինիցին արիագոյնք եւ յոյժ երեւակք. (Պղատ. օրին. ՟Ա.)

ԵՐԵՒԱԿ, ի, աց. ա. Երեւելի. նշանաւոր. անուանի. ἑπιφανής clarus, illustris

φαίνων phaenon κρόνος saturnus Բարձրագոյնն ի մոլորակս։ (Արիստ. աշխ.։ Շիր.։ Շ. բարձր.։)


Երեւակայեմ, եցի

va.

to imagine, to fancy, to dream.

· Calfa

NBHL (1)

Երեւակայէ ոք զձեւս ի տրամախոհութեան։ Տրամախոհութիւն երեւակայելով (կամ երեւակելով) յինքեան ձեւս։ Զնոյն ինքն զձեւս երեւակայէ, եւ տրամատպաւորէ յինքեան. (Սահմ. ՟Ժ՟Զ։)


Երեւակայութիւն, ութեան

s.

imagination, fancy, whim, idea;
վառ —, lively imagination.

· Calfa

NBHL (4)

Զոր ինչ առնու ի զգայութեանց, զայն պահէ. վասն որոյ եւ երեւակայութիւն յորջորջի, այսինքն երեւեցուցելոցն կացումն. (ուստի գտանի գրեալ եւ երեւակացութիւն) (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Երեւակայութիւն է բացագոյնիցն մասնական գիտութիւն։ Արուեստ է ունակութիւն ճանապարհորդել՝ հանդերձ երեւակայութեամբ. (Սահմ. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Գ։)

Զքառիցն ի նա տոգորս՝ երեւակայութեամբ ցուցից։ (Միանձունք) ըստ օրինի պարառեալ են վսեմական եւ մաքուր երեւակայութեամբ. (Մագ. ՟Կ՟Բ. ՟Կ՟Դ։)

φαντασία, φάντασμα phantasia, imaginatio Զգայութիւն ներքին, յորում զկայ առնու երեւեալն, կամ նկարեալ յանդիման լինի պատկեր երեւելոց եւ ըոբռնելոց զգայարանօք.


Երեւակութիւն, ութեան

s.

imagination;
pomp, show.

· Calfa

NBHL (1)

Զգայութիւն կոչեն, զոր տեսանէ ակն կամ լսէ ականջն. եւ երեւակութիւն՝ զայն, որ երեւումնն զինչ տեսաւ եւ կամ լուաւ զկայ առնու. (Տօնակ.։)


Երեւան

s. adj.

apparition;
remarkable, notable;
յ— հանել, ածել, to show, to make evident, to develop;
յ— գալ, to be evident;
to show one's self, to appear.

· Calfa

NBHL (2)

Երեւումն, եւ Երեւելի. յայտ. յայտնի. զոր օրինակ ՅԵՐԵՒԱՆ ԳԱԼ, ՀԱՆԵԼ, իբր Ի յայտ գալ, երեւիլ. յայտնել.

Ի քաղաքի ասէ, որ է յերեւանի։ Զաքարէ յերեւանի եւ ծանօթ ամենեցուն։ Այրն անուանի, եւ յերեւանի՝ աշխարհի։ Յերեւանի աշխարհէ. (Վրդն. սղ. եւ Վրդն. պտմ.։)


Երեւելագոյն

adj.

more illustrious, famous.

· Calfa

NBHL (2)

Երեւելագոյնք են այսք (բանք)։ Երեւելագունիւն եւ լուսաւորագունիւ բանիւ իւրով. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ.։)

φανερώτατος, περιφανέστατος, ἑμφαντικώτατος manifestissimus, illustrissimus, significans cum emphasi Առաւել կամ յոյժ երեւելի. պայծառ. յայտնագոյն. քաջայայտ. նշանաւոր, նշանական.