Definitions containing the research որ : 10000 Results

Երիվարաշատ

adj.

having many horses.


Երիվարեմ

va.

to ride;
to lead, to guide.

NBHL (2)

ԵՐԻՎԱՐԵԼ. Որպէս Ձիավարել, եւ Կառավարել.

Երիւարս ազնիւս ստանան, եւ երիւարել ոչ գիտեն. (Ոսկիփոր.։)


Երիտասարդական, ի, աց

adj.

youthful, juvenile, young.

NBHL (2)

Կորուսանեմ զերիտասարդական համարձակութիւնս եւ զեռացումն սրտիս. (Ոսկիփոր.։)

Մինչեւ յերեսուն թիւն, որով երիտասարդական ամքն չափի. (Լմբ. սղ.։)


Երիտասարդանամ, ացայ

vn.

to be or become a young man, to make one's self look young again.

NBHL (1)

Ծեր ոմն արդարեւ լեառն ի մէջ երիտասարդացեալ լերանց. որ. ՟Ա. 11։)


Երիտասարդապէս

adv.

youthfully.

NBHL (1)

Թէեւ ծերագոյն էր, երիտասարդապէս յարդարեաց եւ մղեաց զճակատն. որ. ՟Բ. 51։)


Երիտասարդուհի, հւոյ, հեաց

s.

Young woman, girl, maiden, lass

NBHL (5)

νέα adolescentula Օրիորդ. երիտասարդ աղջիկ. մանկամարդ.

Ո՞վ վարի քաղաքաւս այսուիկ, որոյ համբակք եւ երիտասարդուհիք բարեսնունդք են. (Պղատ. օրին. ՟Ը։)

Պատանիք ոմանք իբր երիտասարդուհիք (կամ երիտասարդուհեւք, այսինք երիտասարդուհեօք) ճեմեցին. որ. ՟Ա. 11։)

Բանն նորա անապական գայ, եւ ի կուսէ երիտասարդուհւոյ ծնանի. (Ոսկիփոր.։)

Գտաք ի սովորութեան գրոց փոխանակ կուսի երիտասարդուհի առեալ. (Բրս. ծն.։)


Երիր

adj. s. adv.

third;
three;
thirdly.

NBHL (5)

τρίτος tertius Երրորդ.

Առաջինն արտաբերի ... երկի՛րն ... երի՛րն ... քառորդն, եւ այլն. (Երզն. քեր.։)

ԵՐԻՐ. մ. τὸ τριτόν, τρίτως tertio Երրորդ անգամ.

Առաջին, զի ... երիր ... երիր՝ ի բազում աւուրս զփորձ առնուլ կամի ազգին. (Փիլ. ել.։)

Նախ՝ յորմէ բանն. երկիր՝ առ որ բանն. երիր՝ յաղագս ոյր բանն. (Մագ. ՟Կ՟Բ։)


Երիցագոյն

adj.

more ancient, ancient, elder, eldest, senior;
first, principal.

NBHL (2)

Այս (գործ) քան զայն երիցագոյն էր, որպէս զի ա՛յլ էր այն, եւ ա՛յլ այս. (Ոսկ. յհ. ՟Ա. 41։)

Յայտ է թէ՝ եւ քան զժամանակս երիցագոյն է որդի. (Կիւրղ. գանձ.։)


Երիցակին

s.

priest's wife;
priestess.

NBHL (1)

որ եւ Իրիցակին. ռմկ. իրիցկին. Կին երիցուն.


Երիցակից, կցի, կցաց

adj. s.

companion of a senior or of a priest.

NBHL (1)

συμπρεσβύτερος consenior, vel conpresbyter Կցորդ յաւագութեան, պաշտօնակից ի քահանայութեան.


Երիցանի, անւոյ

s. pl.

the priests.

NBHL (1)

Թէ գիտէին երիցանիս զմահն, զոր պատրաստեալ է նոցա. (Փարպ.։)


Երիցապետ, աց

s.

archpriest.

NBHL (1)

ἁρχιερεύς archipresbyter Պետ երիցանց. աւագերէց. գլուխ քահանայից, փոխանորդ եպիսկոպոսի։ (Բուզ. ՟Դ. 7։ Ճ. ՟Ա.։ Արծր. ՟Բ. 3։ Ասող. ՟բ. 3։)


Երիցացուցանեմ, ուցի

va.

to make senior, to raise, to advance.

NBHL (3)

Երիցուցանել զիմ լուսաւորիչն վկայութեանն միայնոյ մասամբ (քան զտրդատ). որ. ՟Բ. 89։)

Ոմանք զտիւ, եւ ոմանք զգիշեր երիցացուցանեն (կամ երիցուցանեն) ըստ կարգի. որ. առ արծր.։)

Զսորա զփաթամութեան երիցացուցեալ արգասաւորութիւն. (Պիտ.։)


Երիցութիւն, ութեան

s.

antiquity, seniority, full ago;
priesthood.

NBHL (5)

Երէց կամ երիցագոյն գոլն յո՛ր եւ է կարգի. մենծ ըլլալը ... τὰ πρεσβεία gradus aetatis. որպէս Անդրանկութիւն կամ առաջնութիւն հասակի.

Նստաւ առաջի նորա անդրանիկն ըստ երիցութեան իւրում, եւ կրտսերն ըստ կրտսերութեան իւրում. (Ծն. ՟Խ՟Գ. 33։)

Ո՛չ երիցութիւն ուրեմն ի յումեմն (յերրորդութեան). (Նար. ՟Ժ՟Գ։)

Կամ πρεσβυτέριον presbyterium Քահանայութիւն, եւ Եպիսկոպոսութիւն. առաջնորդութիւն եկեղեցւոյ.

Երիցութեան անուամբ թուի ինձ եթէ համապատուաբար ամենայն առաջնորդք եկեղեցւոյ կոչէին. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա.) իմա՛, որպէս քահանայ կոչի եւ է նաեւ եպիսկոպոսն կամ քահանայապետն. զի վերին կարգն փակէ յինքեան զստորինս. այլ ոչ ընդ հակառակն.


Երիցուկ, ցկի

s.

camomile.

NBHL (1)

ԵՐԻՑՈՒԿ որ եւ ԻՐԻՑՈՒԿ. χαμαίμηλον, ἅνθεμις chamaemelum, anthemis Ծաղիը դաշտի, բազմազգի, բոլորակ, սպիտակ, բազմաթերթ. որ եւ ըստ յն. կոչի գետնի խնձոր. իրիցուկ, ապրիմ մեռնիմ ...։ (Բժշկարան.։)


Երիցունիք

cf. Երիցանի.


Երիցս

adv.

three times, trebly;
very, much;
— ատելի, very hateful, very odious;
— երանելի, very happy, thriee happy, blessed;
— անգամ, three times.

NBHL (6)

ԵՐԻՑՍ եւ ԵՐԻՑՍ ԱՆԳԱՄ. τρίς ter τρίτον, τοῦτο τρίτον hac tertia vice Յերիս նուագս. մինչեւ ցերրորդն. (վրիպակաւ գրի եւ Երից, կամ Երիս) իրեք անգամ.

Փչեաց երիցս ի մանուկն։ Եհար արքայն երիցս։ Երիցս հարցես զասորիս։ Ասէ ցնա երիցս։ Զի ասաց ցնա երիցս.եւ այլն։

Երիցս չորք հնգիցս՝ կատարէ զվաթսունն. (Փիլ. լին. ՟Ա. 91։)

ԵՐԻՑՍ. Ըստ յն. ոճոյ, իբր Կարի. յայժ. գեր. ե՛ւս ամենա՛. զոր օրինակ ասի.

Ո՛վ երիցս երանելւոյ, եւ երիցս բարեբաստիկ ոգւոյ, յորում աստուած ոչ անարգի համարեցաւ բնակել շրջել. (Փիլ. լին.։)

Երիցս երանեալ սուրբ լուսաւորչին գրիգորի. (Յհ. կթ.։)


Զգուշաբար

adv.

silly, cautiously, prudently.

NBHL (4)

ἁσφαλέως, παρατήρων, διαστέλλων եւ այլն. caute, diligenter, accurate Զգուշութեամբ. զգուշեաւ. ուշի ուշով. խնամով. խորհրդով.

Զգուշաբար եւ զերկոսին անուանսն ի մէջ էառ, զՏէրն, եւ զԱստուածն։ Զգուշաբար ասաց, սնեալ ո՛չ երկայն ծերութեամբ, այլ գեղեցիկ ծերութեամբ։ Զգուշաբար ասացին, հարցցո՛ւք ո՛չ զնա, այլ զբերան նորա։ Զգուշաբար ի վեր հայեցեալ՝ գիշերի ի վերայ անկանէր թշնամեացն. (Փիլ.։)

Իբրեւ ի դիտանոց ինչ ծովու դրացի՝ զգուշաբար եւ անշարժապէս զբռնաւոր հողմոցն եւ զալեացն զ՝ի վերայ ընթացս համբերել. (Բրս. յուդիտ.։)

Մնալ զգուշաբար գալստեան թագաւորին. (Շ. բարձր.։)


Զգուշալի

adj.

hurtful, to be abstained from or avoided;
important, imposing, considerable;
cautious, circumspect;
certain, secure, sure.

NBHL (3)

Տարաբերեալ մտաց զառաջնորդական պատիւ հաւատալ զգուշալի՛ է. (Լմբ. պտրգ.։)

ԶԳՈՒՇԱԼԻ. որպէս Զգոյշ, զգուշաւոր.

Ոչինչ այլ այսպէս զգուշալի լիցուք, որքան զմիտս մաքրել. (Լմբ. եկեղ.։)


Զգուշակ

adj.

that renders cautious;
that announces, warns.

NBHL (1)

(Սուրբ գիրն զքահանայս՝) ազդարարս ի դիտանոցի կացեալ վերայ, եւ զգուշակս յարձակման թշնամեաց, եւ դէտս կոչել սովորութիւն է. (Սարկ. քհ.։)


Զգուշահայեաց

adj.

cautious, circumspect;
smart, open-eyed.


Զգուշանամ, ացայ

vn.

to take care, to provide one's self, to watch, to superintend, to look after, to be cautious, to defend one's self, to mistrust;
to evade, to fly, to keep, to stand out of the way;
to manage with economy;
to abate, to secure one's self, to observe, to parry, to consider, to reserve to one's self, to act up to ones dignity, to retain;
— անձին, to take care of one's self, to be on one's guard;
— յառաջ, to await the future;
— պահել, — ի կերակոց, to fast;
to diet;
— զսաս ուրաք ի փայտի, to put in irons, to lay by the heels;
— ի կառաց, to get out of the way.

NBHL (6)

Ոչ ասաց զգուշանալ ի խմորոյ, այլ յաղանդոյ։ Զգուշացաւ անտի։ Ոչ զգուշացաւ ի սրոյն։ Զգուշանալ ի կռոց զոհելոյ, եւ այլն։ Զգուշանալ ի վնասակարացն. (Յճխ. ՟Ի։)

Զգուշացայ քեզ աջով արդարութեան իմոյ։ Առ իմէ՞ զգուշացաւ նմա տէր։ Զգուշացայց կերակրոցն ձերոց, եւ ոչ ապականեցից զպտուղ երկրի ձերոյ։ Հրամայեա՛ զգուշանալ գերեզմանին։ Զգուշասջի՛ր աւուրն շաբաթու՝ սրբել զնա։ Զգուշասջի՛ր ամսոյն կանխոց։ Զգուշացան սրբութեանցն Աստուծոյ։ Զգուշացաւ նմա, զի մի՛ կործանեսցի։ Եւ ի դարանակալաց նորա զգուշացաւ (նմա, այսինքն պահպանեաց).եւ այլն։

Զգուշանային Եփրատու ի Կասիոսէ. որ. ՟Բ. 26։)

Զգուշասցո՛ւք չար խորհրդոց։ Զգուշացի՛ք անձանց ձերոց։ Մի՛ նայեսցի յետս երբէք, զգուշասցի յառաջ. այսինքն ուշ դիցէ առաջիկայից. (Վրք. հց.։)

Զգուշացարո՛ւք եւ գրոյն, թէ կերակուր նորա ընտիրքն. (Նար. ՟Հ՟Բ։)

Խորհուրդք բարեաց զգուշասցին զքեւ. (Առակ. ՟Բ. 11։)


Զգուշանք

s.

cf. Զգուշութիւն.

NBHL (1)

Զգուշութիւն. զգուշալի իրք կարեւորք.


Զգուշապէս

adv.

cf. Զգուշաբար.

NBHL (2)

Զգուշապէս մտաւորական աչօք նայեցեալ տեսէ՛ք։ (Լմբ. պտրգ.)

Լե՛ր պահօղ զգուշապէս լեզուի եւ որովայնի եւ կոկորդի քոյ։ (Վրք. հց. II.)


Զգուշացուցանեմ, ուցի

va.

to precaution;
to forewarn, to preserve;
— զբերան իւր, to guard one's tongue, to keep the tongue between the teeth.

NBHL (1)

Զգուշացուցանէր զիւր եկաւորութիւնն՝ դռնապանին։ Ընկեր մի դռնապանին զգուշացոյց զնմանէ, եւ ասէ, ես տեսի, եւ այլն. (ՃՃ.։)


Զգուշացուցիչ, չի, չաց

adj.

preservative.

NBHL (3)

Որ ոք կամ որ ինչ զգուշացուցանէ. խրատիչ, խրատական.

Պատմեսցեն հարք որդւոց, իբրեւ պատուիրանք զգուշացուցիչք լինիցին. (Ագաթ.։)

Յարդարէր եւս զգուշացուցիչս դիտաւորական կենցաղոյս. (Յհ. կթ.։)


Զգուշեաւ

adv.

with circumspection, slily;
strictly, punctually.

NBHL (2)

ԶԳՈՒՇԵԱՒ ἁσφαλέως, ἁσφαλῶς, ἑπιμελῶς , παρατήρων diligenter, accurate , observans որ եւ ԶԳՈՒՇԱՒ. (ի հոլովականէ բառիս Զգոյշ) Զգուշաբար. զգուշապէս. զգուշութեամբ. ուշ դնելով, փութով խնամոց. խորհրդով.

Զգուշաւ փակեալ լինի տապանն։ Զգուշեաւ եւ պահպանութեամբ ասէ, զի ի վեր յարուցեալ լինի ո՛չ ի սառայէ, այլ ի մեռելոցն։ Զգուշեաւ (կամ զգուշաւ) ընդ միտ ածեալք, եւ սպաս կալեալ գրեցին։ Զգուշեա՛ւ սպասեա՛ (այսինքն դիտեա՛), զի տասներորդ է Նոյ ի հողածնէն. (Փիլ.։)


Զգուշողական, ի, աց

adj.

that conserves or keeps in safe custody.

NBHL (1)

Բարեգործական է բարին, եւ նախախնամական որոց ի նմանէն բոլորից, եւ զգուշողական. (Մաքս. եկեղ.։)


Զգօն, ից

adj.

wise, learned, skilful;
sober, discreet, prudent;
tame, familiar, gentle.

NBHL (3)

Սուրբ Յակոբ ... կոչեցաւ Զգօն, այսինքն է հանդարտ, իբր թէ հեզ. որ է հաստատուն, այս է անփոփոխ. (Նար. մծբ.։)

Ոչխար գոլով՝ ոչխարս գործէ զհաւատացեալս իւր զգօն եւ հանդարտ. (Վրդն. ել.։)

Իսկ Զգօն՝ ըստ որում իմաստուն՝ յոյնք եւ լատինք զՍուրբն Յակոբ Մծբնացի կոչեն Σοφός sapiens. տե՛ս եւ ի ԶԳՕՆԱԿԱՆ, ԶԳՕՆՈՒԹԻՒՆ, եւ յայլ ածանցս։


Զգօնաբարոյ, ից

adj.

good, well-behaved, peaceful, quiet, affable, courteous.

NBHL (2)

Առեր զլուծն խոնարհութեան ի զգօնաբար կրօնաւորութիւն. (Գանձ.։)

ԶԳՕՆԱԲԱՐՈՅ որ եւ ԶԳՕՆԱՄԻՏ. ἤμερος Հանդարտաբարոյ.


Զգօնանամ, ացայ

vn.

to become wise;
to grow familiar.

NBHL (1)

Կամօք չարանայ (բանականն), եւ յորժամ կամի՝ կարօղ է զգօնանալ։ Եթէ բնութեամբ չար ինչ էր օձ, ոչ զգօնանայր երբէք ի գազանութենէ անտի իւրմէ. նա աւանիկ տեսանեմք ի հնարագիտութենէ թովչաց զգօնացեալ. (Եզնիկ.։)


Զգօնացուցանեմ, ուցի

va.

to render wise;
to tame, to subdue, to humanize.

NBHL (1)

Զմոլորական մտաց խակութիւն զգա՛ստ յարմարէ. զանբանական վընջողութիւն ասուն կենդանեաց ողջախոհաբար զգօնացուցանէ. (Նար. խչ.։)


Զգօնութիւն, ութեան

s.

wisdom, maturity, good sense, good judgment;
mildness, gentleness, benignity, affability;
—, Գիրք զգօնութեան, the Book of Wisdom and the Proverbs of Solomon;
սկիգբն — զգօնութեան երկիւղ Տէառն, the fear of the Lord is the beginning of wisdom.

NBHL (1)

ԶԳՕՆՈՒԹԻՒՆ. Գիրք իմաստնոյն Սողոմոնի. զոր օրինակ Առակք, եւ Իմաստութիւն.


Զելանեմ, ելի

vn.

to go out, to free one's self, to set one's self at liberty.

NBHL (1)

Որք ըստ ժողովրդեանն տկարութեամբն զանցանէին, եւ ամենեւին զմարմնաւոր օրինօքն զելանէին. (Ոսկ. յհ. ՟Ա. 12։)


Զեկուցանեմ, ուցի

va.

to warn, to announce, to declare, to notify, to learn, to instruct, to inform;
— կանխաւ, to foretell.

NBHL (4)

Զեկուցանէ անունս զզօրութիւն իւր։ Եղիցի՛ ամենայն իրօք. քանզի զայս զեկուցանէ այոն։ Զեկուցանէ նշանակաւ իմն այսպիսի։ Զազգն հաւաստի զեկոյց։ Ի ձեռն որոյ զեկուցանի, թէ հաւատաց Աստուծոյ։ Բաղձամ հասանել յայտնի նշանացն, որովք կատարածքն զեկուսցին. (Փիլ.։)

Այսու զթերակատար հաւատոյ նորա զեկուցանէ. (Ճ. ՟Գ.։)

Բաւականս եւ առ ի զայլսն զեկուցանելոյ. (Կորիւն.։)

Ի զեկուցանողէն ուսար զկատարումն խորհրդոյս. (ՃՃ.։)


Զեկուցումն, ման

s.

declaration, notification, warning, advice.

NBHL (1)

Փրկագործ կրից երկրորդն Ադամայ՝ առ մեզ զեկուցումն. (Սկեւռ. լմբ.։)


Զեղխալից

adj.

brimful, heaped up, overloaded.

NBHL (1)

Թակոյկս լիաբուղխս զեղխալիցս գինւով. (Ոսկ. ղկ. յն. բոլորեալ իբր պսակաւ. լեփլեցուն։)


Զեղխանամ, ացայ

vn.

cf. Զեղխիմ.

NBHL (1)

Մանաւանդ գինւով, որով բազումքն իսկ զեղխանան. (Եզնիկ.։)


Զեղխանք

s. pl.

habitual debauch.


Զեղխիմ, եցայ

vn.

cf. Զեղխեմ.

NBHL (6)

ԶԵՂԽԻՄ կամ ԶԵԽԻՄ. որ եւ ԶԵՂԽԱՆԱԼ. διαμαρτάνω pecco, erro որպէս Յանցանել, սխալել.

Զեխեսցի՝ որ բացատրեացն. որբար, թեւ՝ եթէ բացատրեսցի հաւու, ո՛չ հակադարձէ, հաւ թեւոյ. (Արիստ. առինչ.։)

Այլ առաւել՝ Զանցանել ըստ չափ. կամ արտաքս զեղանիլ. ἑκχύομαι effundor որ եւ Սխալակել գինւով, եւ այլն.

Ըստ մոլորութեանն Բաղաամայ զեղխեցան զհետ վարձուց. (Յուդ. 11։)

Ի գինւոջ զեղխեալ. որ. ՟Գ. 55։)

Թէ զեղխիս, եղեր ծառայ ախտին. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Զեղխութիւն, ութեան

s.

intemperance, orgies, debauch, luxury, excess, extravagance, extremity, depravation, lust, licentiousness.

NBHL (5)

ԶԵՂԽՈՒԹԻՒՆ կամ ԶԵԽՈՒԹԻՒՆ. ἁνάχυσις, ἕκχυσις effusio, luxus, luxria, libido գրի եւ ԶԵՂՈՒԹԻՒՆ, համաձայն յն. Զեղումն յաւելորդս. անառակութիւն. շուայտութիւն. սխալականութիւն. անարգելութիւն. անժուժութիւն.

Մի՛ արբենայք գինւով, յորում զեղխութիւն է. (Եփես. ՟Ե. 18։)

Զեխութիւն է չարութիւն ցանկականին, ըստ որում յօժարեալք լինին առ ի վայելուածս յոռին (կամ յոտին, այսինքն ստորին) հեշտութեանց. (Արիստ. առաք.։)

Թէ ի նմին զեղխութեան (արբեցութեան) մնացեալ յերկարեսցէ, որոշեսցի։ Եւ ո՛չ մարմնական զեղխութեամբ զսուրբ աւուրցն խորհուրդ արհամարհել. (Յհ. իմ. ատ.։)

Զի՛նչ է յիմարութիւնդ քո ո՛վ թագաւոր, յայսմհետէ ո՞չ ազատես զմեզ ի զեղխութենէդ. այսինքն յարբեցութենէ մտացդ. (Ճ. ՟Ա.։)


Զեղծ, ից

adj. s. adv.

dissolute, incontinent, free, wanton, debauched;
spoiled;
careless, neglected, indolent, sluggish;
negligence, carelessness, inattention;
negligently.

NBHL (2)

ἁσελγής petulans, lascivus, mollis διαφθάρμενος decorruptus Կարի եղծ. իսպառ եղծեալ ապականեալ. թուլամորթ. ցոփ. զեղխ, եւ անհոգ. աւրած, գէշ.

Գտեալ զեղծ (վարուք), եւ անօրէն յիրս թագաւորութեանն. (Եւս. քր. ՟Ա։)


Զեղծեմ, եցի

va.

cf. Զեղծանեմ.

NBHL (2)

Զի մի՛ զեղծիցիմ (կամ զեղծցիմ) ինչ իշխանութեամբս իմով յաւետարանի անդ. յն. չարաչար վարիցիմ. (՟Ա. Կոր. ՟Թ. 18։)

Գինին զեղծէ զըմպելիսն։ Մտանիցէ գաղտ ի տուն ընկերի իւրոյ զեղծել ինչ։ Չզեղծիցի յաստուածապաշտութենէ։ Վարուք ինչ զեղծիցին։ Ի խորհրդական զգուշութենէն զեղծիցի. (Եզնիկ.։)


Զեղծեցուցանեմ, ուցի

va.

cf. Զեղծանեմ.

NBHL (1)

Ոչ ինքն միայն գարշութեամբ եղծ զկեանս, այլեւ համօրէն իսկ զԱսորեստանեայց պետութիւնն զեղծեցոյց. (Եւս. քր. ՟Ա. յն. վեր ի վայր արար, կամ խանգարեաց։)


Զեղծմտութիւն, ութեան

s.

mental aberration, madness, folly.

NBHL (1)

Զեղծմտութիւն է՝ որ ջանանն, զի պակասեալ լինի գիտութիւնն Աստուծոյ. (Եւագր. ՟Ժ՟Թ։)


Զեղծութիւն, ութեան

s.

corruption, depravation, debauchery;
disorder.

NBHL (1)

Գիտէ զմեղացն զեղծութիւն։ Մի՛ իշխանս, մի՛ մարգարէս, որք զնոյն զեղծութիւնս ուղղիցեն. (Ոսկ. եբր.։)


Զեղծուցանեմ, ուցի

va.

cf. Զեղծանեմ.

NBHL (1)

Իբրեւ զնենգաւոր եւ զկասկածոտ՝ առեալ մեկուսի զմարդն՝ զեղծուցանէր. իբր խաբել. խելքէ հանել. (Եզնիկ.։)


Զեղում, ղի

va.

to shed, to pour out, to spill;
to fill up;
— ումեք, (յօք) զվարդապետութիւն, to preach redundantly, to be verbose;
բազում ծաղր զեղեալ հեղուլ, to laugh immoderately;
զեղուին զնովաւ զամենայն ամբոխն, the people crowded around him.

NBHL (6)

եւ կր. ԶԵՂՈՒՄ կամ ԶԵՂԱՆԻՄ. καταχέω, διαχέω , ἑπιχέω, ὐπερχύω, ἑκχύω, ἑκχύομαι effundo, perfundo, -or;
effluo ἑπιβάλλω , ἑκτείνω superjicio, extendo եւ այլն. Հեղուլ յորդութեամբ եւ լիուլի. զեղուցանել. լնուլ. հոսել. սփռել. ծաւալել. դիզանել. կուտել. առատանալ. լիանալ. տարածիլ. լեփ լեցուն ընել՝ ըլլալ, դիզել, դիզուիլ, շատնալ, թափթփիլ.

Եթէ զեղցէ ի վերայ նորա, ոչ խլրտեսցէ. (Յոբ. ՟Խ՟Ա. 14։)

Բազմաց եզեղ զողորմութիւն. (Լմբ. սղ.։)

Լցցին կալք ցորենոյ, եւ զեղցին հնձանք գինւոյ եւ իւղոյ։ Զեղուն գուբք. (Յովէլ. ՟Բ. 24. ՟Գ. 13։)

Անասուն բազում էր ... որդւոցն Գադայ՝ զեղեալ յոյժ. (Թուոց. ՟Լ՟Բ. 1։)

Երկայնէր ճակատն՝ զեղոյր, որ զբարձամբք լերանցն, որ զձորովք եւ զխորովք եւ զդաշտիւք. (՟Ա. Մակ. ՟Զ. 40. յն. ձգեալ կամ ծաւալեալ լինէր։)


Զեղուն

adj.

heaped, brimful, redundant;
թաթաղուն, շարժուն եւ —, pressed down, shaken together and running over.

NBHL (2)

ὐπερεκχυνόμενος supereffluens Պատարուն. յորդառատ. ի լիութենէ արտաքս զեղեալ. լեփլեցուն, թափթփելով.

Առ առատութիւնն յորդ, առ յաճախութիւնն զեղո՛ւն. (Նար. ՟Խ՟Դ։)


Զեղուցանեմ, ուցի

va.

to heap, to overflow.

NBHL (4)

ἑκχέω, ἁναχέω եւ այլն. cf. ԶԵՂՈՒՄ. Յորդել. առատացուցանել.

Զեղոյց՛ի վերայ նոցա Տէր զողորմութիւն իւր. (Սիր. ՟Ժ՟Ը. 9։)

Նոցին հնձանացն ի ներքոյ ունել զբերանն, որք զհեշտալի գինին առաւել զեղուցանեն. (Նիւս. երգ.։)

Գետս զեղուցանիցէ յարուցեալս։ Այս մասունք սէր զեղուցանեն, ընդունելով յաւէտ զդրացիսն եւ զմերձաւորսն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել.։)