Definitions containing the research որպէս : 7446 results

Ճօճեմական, ի, աց

adj. fig.

cf. Ճօճական;
ostentatious, pompous, gaudy, gorgeous, showy, proud.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ ճօճումն, կամ շարժումն գլխոյ սոնքալով. որպէս եւ ի նստել յերիվար կամ ի կառս ճոխաբար. Զճօճեմական ամպարհաւաճութիւնն մեղկոյր հեզութեամբն (նստելով ի յաւանակ իշոյ). (Սեբեր. ՟Ժ՟Ա։)


Ճօճիմ, եցայ

vn.

to oscillate, to vibrate, to balance, to move up and down, or to and fro;
to swing, to have a swing, to go in a swing;
to see-saw, to have a game at see-saw.

· Calfa

NBHL (1)

Որպէս բոց ճօճի, եւ որպէս ծուխ լուծանի. (Ոսկ. սղ.։)


Մ (mèn)

s.

the twentieth letter of the alphabet, and the fifteenth of the consonants;
two hundred, two hundredth.

· Calfa

NBHL (1)

Մ. Ունի ազգակցութիւն եւ ընդ այլ տառս, իբր ի զարդ կամ թարմատար եդեալ. որպէս է տեսանել ի բառսդ՝ հաշել, մաշել. հալել, մալել. հաստ, մաստ. ոյն, մոյն. հոյք, մուզ. վարժել, մարզել. աղօթել, մաղթել. աղխամաղխ. եւ այլն։


Մագաղաթ, ից

s.

parchment;
scroll.

· Calfa

NBHL (1)

ՄԱԳԱՂԱԹ ՄԱԳԱՂԱՏ. (լծ. եբր. մէկէլլա ի կալալ, որ է գալարել, գլորել. որպէս եւ թ. քէաղըտ, քէաղատ է թուղթ). δέρρις (թ. տէրի ). membrana, charta. իտ. pergamina կամ carta pecora βιβλίον volumen, liber. Նուրբ մաշկ մորթոյ գառան եւ ուլից յղկեալ ի պէտս գրութեան որպէս թուղթ տեւական. որ եւ է դիւրաւ գալարելի. եւս եւ Գիրք. մատեան. ... (եբր. սէֆէր, յորմէ ի մեզ սոփեր)


Մագիստրոս, աց

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

· Calfa

NBHL (1)

Բառ լտ. մաճի՛ստէռ magister (equitum, militiae). յորմէ յն. մաղի՛ստրօս μαγίστρος . գաղղ. մաճի՛ստռ. այսինքն վարդապետ. վարժապետ. որպէս Պետ. զօրապետ. իշխանապետ. դուքս. որպիսի եղեւ եւ գրիգոր մագիստրոս. վասն որոս դնի ի վերագրի թղթոց նորա,


Մագլեմ, եցի

va.

cf. Մագլցեմ.

· Calfa


Մագլցեմ, եցի

va.

to claw, to scratch;
to clutch, to catch;
— or ի վեր —, to climb up, to climb, to clamber up, to ascend.

· Calfa


Մազդութիւն, ութեան

s.

density.

· Calfa


Մազեայ

adj.

woven or made of hair.

· Calfa

NBHL (1)

Գրի եւ որպէս ռմկ. ՄԱԶԷ. Ի մազէ գործեալ. մազեղէն.


Մազտաքէ, ի

s.

mastic;
— գիհոյ, sandarac, gum of the juniper-tree.

· Calfa

NBHL (1)

որ եւ կարճելով՝ ՄԱԶՏԱՔ. կամ յն. ձայնիւ ՄԱԶԴԻՔԻ. μαστίχη masticha, mastix, lentisci recina. Ձիւթ սպիտակ ծամելի կամ ծասքելի. կիւ, հոյզն հերձի ծառոյ, որպէս եւ հիւթ ինչ մածեալ յարմատս խոտոյ իրիք. ձութ.


Մալեմ, եցի

va.

to bruise, to mash, to crush;
to break to pieces;
to chew;
to castrate, to geld.

· Calfa

NBHL (2)

Մալեալս, եւ ի բաց հատեալս զծննգականսն՝ հալածէ։ Զսոսա տէրունական օրինացն արձանքն զեկուցանեն մալեալս. (քանզի որպէս մալեալն եւ ջախջախեալն ի բաց բառնայ ընկենու զօրականութիւնն եւ զտեսիլն։ Իգական ազգդ եւ զարին մալել եւ խենեշացուցանել կարէ. Փիլ. բագն. եւ Փիլ. սամփս.։)

ՄԱԼԵԼ. Մանրել եւ կակղել զկերակուր՝ ծասքելով. որպէս եւ աղօրեաց զցորեանն. եւ մտաց որոճել զբանն.


Մալխ

cf. Մալուխ.

· Calfa

NBHL (1)

Բայց նոյն բառ ի մեզ, եւ գրեթէ յամենայն լեզուս նշանակէ երբեն եւ զՀաստ չուան, որ եւ Կառան, եւ Պարան նաւու. ... ուստի Մենինսքի ի լտ. դնէ անխտիր որպէս ուղտ, եւ պարան նաւու. եւ զանազանէ յարաբացին զբառքս ճէմէլ, ուղտ. եւ ճիւմմէլ. յորմէ եւ իտալ. կօ՛մենա, պարան.


Մախիզ

cf. Մախիզեալ.

· Calfa


Մածան

adj.

slimy, sticky, glutinous, viscid, viscous, clammy, gluey, tenacious.

· Calfa

NBHL (1)

cf. ՄԱԾ. որպէս Մածանելի. կպչուն.


Մածանիմ, ծայ

vn.

cf. Մածնում.

· Calfa

NBHL (3)

Մածանի սփածանելի զմիջով մարդոյ։ Մածեալ էր մորթ նոցա յոսկերս նոցա։ Անդամք մարմնոյ նորա մածեալ։ Նկարեցայց մարմին՝ մածեալ արեամբ։ Մածան (կամ մածաւ, կամ մածեաւ) որպէս կաթն (ի պանիր) սիրտք նոցա։ Լեառն պարարտ, լեառն մածեալ.եւ այլն։

Յարձան աղի մածնուլ որպէս զկինն ղովտայ. (Շ. ընդհանր.։)

Որ խոնաւն է եւ լոյծ, ցամաք եւ ցուրտ, մածնու՝ լինի ոսկերք, որպէս ջերմն եւ խոնաւ միացեալ. (Ոսկ. թես.։)


Մածնում, եայ

vn.

to be glued, to stick or cling to, to adhere;
to join, to unite;
to curdle, to coagulate, to clot, to congeal.

· Calfa

NBHL (3)

Մածանի սփածանելի զմիջով մարդոյ։ Մածեալ էր մորթ նոցա յոսկերս նոցա։ Անդամք մարմնոյ նորա մածեալ։ Նկարեցայց մարմին՝ մածեալ արեամբ։ Մածան (կամ մածաւ, կամ մածեաւ) որպէս կաթն (ի պանիր) սիրտք նոցա։ Լեառն պարարտ, լեառն մածեալ.եւ այլն։

Յարձան աղի մածնուլ որպէս զկինն ղովտայ. (Շ. ընդհանր.։)

Որ խոնաւն է եւ լոյծ, ցամաք եւ ցուրտ, մածնու՝ լինի ոսկերք, որպէս ջերմն եւ խոնաւ միացեալ. (Ոսկ. թես.։)


Մակաբաժանումն, ման

s.

subdivision.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ է բաժանումն, եւ մակաբաժանումն, եւ ստորաբաժանումն։ Մակաբաժանումն՝ երկրորդ հատումն. որպէս զկենդանին վերստին բաժանել՝ ասելով, եթէ կենդանւոյն ոմանք մահկանացուք են, եւ ոմանք անմահ. (Սահմ. ՟Ժ՟Ե։)


Մակագանչութիւն, ութեան

s. rhet. epiphonema.

· Calfa

NBHL (1)

Զայսպիսի բանքս յընթեռնուլն պարտ է հրէաբար իբրեւ կսկծողական ձայնիւ մակագանչութեամբ ձայնել ուժգին (կամ ուժգնակի), որպէս զնոյն ինքն զվշտացեալսն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Մակագրեմ, եցի

va.

to inscribe, to write upon, to entitle;
to ascribe;
to compose.

· Calfa

NBHL (2)

ἑπιγράφω intitulo, describo, inscribo եւ assigno, adscribo Վերագրել. որպէս վերնագրել. գրել ի վերայ.

Եւ որպէս Վերագրել, իբր ընծայել. սեպհականել.


Մակադրական, ի, աց

adj.

adjective, epithet;
— անուն, surname.

· Calfa

NBHL (2)

ἑπίθετος, -ον adjectus, adjectivus. (գրի եւ Մակադրակ, Մակդրական) Վերադիր. ի վերայ եդեալ յաւելեալ. որպէս մակդիր. որ ըստ յետնոց ասի ածական, յարելի ի գոյական անուն.

Եւ որպէս Երկրորդական անուն յատկացեալ. մականուն.


Մակաղատեղ, ի, ից

s.

fold, sheep-fold;
pen, sheep-cot.

· Calfa

NBHL (1)

Ժողովք, կամ դադարք. ((գուցէ՝ որպէս մակ աղի, այսինքն ի ձայն աղի հաւաքումն հօտից։))


Մակարդիմ, եցայ

vn. va. to curdle, to coagulate, to clot, to congeal.

· Calfa


Մակացեալ, ցող, ցու

adj.

learned, skilled, erudite.

· Calfa


Մակաւասար

adj.

plain, level, even, equal.

· Calfa


Մակեղուտ

adj.

accessory, additional.

· Calfa

NBHL (1)

Անունն երկակի է, կա՛մ եղուտ, կամ մակեղուտ. եւ սա ասի մակեղուտ ամենայն պատահումն՝ որ յէութեան (այսինքն ի գոյացութեան) ունի զգոլն։ Մակեղուտն եթէ բազում բնութեան պատկանի, պատահումն լինի. իսկ եթէ միոյ բնութեան պատկանի, յատուկ լինի՝ որ էր մակեղուտ. որպէս յոժամ մարդոյ ասեմք յատուկ գոլ զծիծաղականն։ Մակեղուտ է, որպէս սեաւն, սպիտակն։ Պատուականագոյն է եղուտն քան զմակեղուտն։ Եղուտքն յեղտիցն լնանին, եւ ոչ ի մակեղտիցն. (Անյաղթ պորփ.։)


Մահ, ու, ուան, ուց

s.

death, decease, departure from this life;
massacre, slaughter, carnage, butchery;
plague;
— անասնոց, epizooty, murrain, rot;
—ունք, mortality;
արհաւիրք —ու, pangs, terrors of death;
վճիռ —ու, sentence, decree of death;
—ու չափ, mortally, to death;
at the cost of one's life;
մեղք —ու չափ, deadly or mortal sin;
այն հիւանդութիւն չէ ի —, that illness is not to death, not mortal, or fatal;
քեւ մազապուր եղէ ի —ուանէ, I owe you my life;
բնական, երջանիկ, փառաւոր, յաւերժական —, natural, happy, glorious, eternal death;
յանկարծական, անճողոպրելի, բռնական, տարաժամ, եղեռնական, աղետալի, ողբալի, ցաւագին, ամօթապարտ, խայտառակ —, sudden, certain, violent or unnatural, untimely, tragical, sad, deplorable, painful, shameful, ignominious death;
մերձ ի — լինել, to be dying, near one's last moment, to breathe one's last, to be at the point of death, at the last gasp;
ի դրունս —ու հասանել, to be at death's door;
հիւանդանալ ի —, to be deadly sick;
բնական —ուամբ մեռանել, to die a natural death;
ընդ —ուամբ արկանել, —ու պարտ առնել, to sentence, to condemn to death;
ի — մատնել, տալ ի —, —ու սպանանել, to deliver to death, to put to death;
երթալ ի —, to go in search of death;
to rush on death;
դիմագրաւ լինել, խիզախել ի —, to face, to dare death;
խնդրել — անձին, to desire, to wish for death;
երկնչել ի —ուանէ, to dread, to fear death;
—ու հասանել, to meet death;
խոցիլ առ ի —, to be mortally wounded;
զ—ու գան հարկանել, to beat to death;
—ու վախճանիլ, ճաշակել զ—, to die, to depart from this life;
ածել —ունս, to carry or bring death.

· Calfa

NBHL (2)

ՄԱՀ. որպէս Ժանտամահ. λοιμός pestilentia, pestis. ... տե՛ս (Երեմ. ՟Ի՟Է. 8։ ՟Ի՟Ը. 8։ ՟Լ՟Բ. 24։) Սոյնպէս եւ յայլ գիրս։

ՄԱՀ. որպէս Կոտորած. սպանութիւն. եւ Անձնասպանութիւն. Սատակումն. Մահուչափ տանջանք.


Մահաբեր, ից, աց

adj.

mortiferous, death bringing, destructive, baleful, deleterious, deadly, fatal.

· Calfa

NBHL (1)

Փախուցեալք ի մեղացն, որպէս անբանքն փախչին ի մահաբեր կերակրոցն. (Բրս. հայեաց.։)


Մահակ, աց

s.

large stick, club.

· Calfa

NBHL (1)

Փաղանուն. (որպէս բիր եւ մահակ. Երզն. քեր.։)


Մահակից լինիմ

vn.

to die with another, to share death with another.

· Calfa


Մահապարտ, աց

adj.

worthy of death, deserving death;
condemned to death;
— առնել, առ —ս ունել, to condemn to death.

· Calfa

NBHL (1)

ἕνοχος (θανάτῳ, θανάτου ) reus (mortis). Պարտական մահու. որպէս արիւնահեղ, կամ արժանի մահուան յանցաւոր. արունտէր, մեռնելու արժանի.


Մահացու, աց

adj. s.

deadly, mortal, mortiferous, pestilential;
cf. Մահկանացու;
mortal;
—ք, mortals;
mankind;
— մեղք, հիւանդութիւն, վէրք, թշնամի, deadly sin;
mortal sickness;
fatal wound;
deadly enemy.

· Calfa

NBHL (2)

Մերթ՝ որպէս նշանակ կամ պատկանեալ մահու եւ թաղման.

ՄԱՀԱՑՈՒ որպէս Մահկանացու. θανάσιμος mortalis.


Մահացուցանեմ, ուցի

va.

to cause to die, to put to death, to slay, to kill;
to mortify.

· Calfa

NBHL (1)

Այնպէս զարհուրական ունելով զդէմսն, որպէս զի մահացուցանել զտեսողսն. (Նոննոս.։)


Մահիկ, հկաց

s.

lunula, crescent, waxing or waning moon;
crescent shaped ornament, lunette;
meniscus;
— եղջիւրք, the horns of a crescent.

· Calfa

NBHL (1)

μηνίσκος lunula. պ. մահլէ, մէհլէ. որպէս թէ լուսնիկ, կամ լուսնաձեւ.


Մահիճք, հճաց

s.

bed, couch, mattress;
coffin;
— առկախեալ, hammock;
երկաթի —, iron bedstead;
— ծալածոյ, folding-bed;
field-bed;
— հովանաւոր, canopy bed;
սիւնազարդ —, four-post bedstead;
ի —ճս մահու, on one's death-bed;
անկեալ դնիլ ի —ճս, to take to one's bed, to keep one's bed, to be bed-rid;
ելանել յօտար —ճս, յանցանել ըստ —ճս իւր, to defile another's bed;
cf. Անկողին.

· Calfa

NBHL (1)

κλίνη, κλινίδιον lectus, lectulus, lectica. (որպէս թէ մահու անկողին) Որ ինչ դնի ի ներքոյ անձին ընկողմանելոյ. անկողին. անկողնակալ. գահոյք. դագաղք.


Մահկանացու, աց

adj.

mortal, subject to death;
mortiferous, deadly;
հէք —քս, we, poor mortals.

· Calfa

NBHL (1)

ՄԱՀԿԱՆԱՑՈՒ. որպէս Մահացու (ըս ՟Ա նշ) այսինքն մահածու. մահաբեր. մահառիթ.


Մաղ, ից, աց

s.

sieve, riddle, bolt, bolter;
կող —ից, hoop of sieve;
— մեղուաց, honey-comb, cell.

· Calfa

NBHL (1)

ՄԱՂ մեղուաց. κηρίον (որպէս թէ մոմարան). cellula, favus. Մոմակերտ ծակոտկէն պանն, որ եւ Բջիջ. որպէս եւ մեղրալիցն կոչի Խորիսխ.


Մաղթ, ից

cf. Մաղթանք.

· Calfa

NBHL (1)

Արմատ Մաղթելոյ. որպէս Մաղթանք. աղօթք. (դաղմ. մօլի՛թվա ).


Մաղթ

s.

asa or assa-foetida (gum);
adhesive past.

· Calfa

NBHL (1)

Արմատ Մաղթելոյ. որպէս Մաղթանք. աղօթք. (դաղմ. մօլի՛թվա ).


Մաղկատիմ, եցայ

va.

to bite, to sting, to prick, to nettle, to pique;
to transpierce, to run through.

· Calfa

NBHL (1)

ՄԱՂԿԱՏԵՄ ՄԱՂԿԱՏԵՑՈՒՑԱՆԵՄ ՄԱՂԿԱՏԻՄ. δάκνω mordeo եւ այլն. որպէս թէ մխելով զժանիս կամ զխայթոց՝ հատանել ծակոտել իբր զմաղ. այսինքն Խածանել. խայթել. հարկանել օձի. կծանել. մորմոքեցուցանել. կր. Հարկանիլ յօձէ՝ կամ մականաւ, այսինքն գաւազանաւ եւ այլն. կրել զցաւ. չարչարիլ. տանջիլ. մորմոքիլ. ցաւագնիլ. խածնել, խօթել, կճել, ցաւցընել. կր. ցաւ քաշել, խշխշալ, մզմզալ.


Մաղձադեղ

s.

emetic;
cholagogue.

· Calfa

NBHL (1)

Դեղ՝ որ տայ թափել զաւելորդ մաղձս, որպէս մաքրողական կամ փսխեցուցիչ.


Մաղձական, ի, աց

adj.

biliary.

· Calfa


Մաղունչք

s.

siftings.

· Calfa

NBHL (2)

որպէս ռմկ. մաղուք, խոշրտուք. Որ ինչ յերեսս մնայ մաղի ի մաղիլ ցորենոյն.

Եւ ամենայն մարմինք մարդկան գան ի վերայ երեսաց երկրի, որպէս մաղունչք ի վերայ ցորենոյն. (Ոսկիփոր.։)


Մաճ, ոյ, ով

s.

handle, stilt of a plough.

· Calfa

NBHL (1)

Սովաւ աշակերտքն քրիստոսի զկցորդեալ (կամ զկորդացեալ) բնութիւն մարդկային որպէս մաճաւ կակղէին. (Եպիփ. խչ.։)


Մաճակալ

s.

plough-man.

· Calfa

NBHL (1)

κρατῶν ἁράτρου qui tenet aratrum ἁροτήρ arator. Հերկօղ, որ կալեալ ունի զմաճն որպէս ղեկավար.


Մաճառակ

s.

new-cheese, curd;
cheese-cake.

· Calfa

NBHL (1)

τρυφάλος caseus. եւ կամ σύμμιξις commixtura, formella. Կաթն մածեալ՝ մակարդեալ՝ պանրացեալ. բլիթ կաթնեղէն. նոր պանիր, կամ թանձր մածուն. (եւ կամ որպէս իտ. ռիքօ՛դդա, քու՛յինա ).


Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

· Calfa

NBHL (1)

Որոց աստուած ժամանակացս այսոցիկ, այսինքն մամոնայ ժամանակացս այսոցիկ կուրացոյց զմիտս նոցա. (Եփր. ՟բ. կոր. (որպէս եւ արծաթսիրութիւնն կոչի կռապաշտութիւն)։)


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

· Calfa

NBHL (2)

Դնել զգլուխ նորա ի հիւսանց մամուլս։ Արարին զանիւն որպէս հիւսնական մամուլս՝ յամենայն կողմանց սրով կապեալս։ Ճնշի իբրեւ ի մամուլս. (Ագաթ.։ Ճ. ՟Ե.։ Շիր.։)

որպէս Բառ այլազգական. իմամ եւ իւլամէ. կարդացօղք այլազգեաց.


Մամուռ, մռոց

s.

moss;
lichen;
seaweed.

· Calfa

NBHL (1)

Մարմինք նոցա որպէս զքար, որ զմամուռն յինքեան ունի։ Մարմինն իբրեւ զմամուռս քարի ներկեցաւ ի ցօղոյ եւ ի ցրտութենէ. (Ճ. ՟Բ.։ Գրք. հց. ՟Ը։)


Մայրաքաղաք, աց

s.

metropolis, capital;
— վանք, cf. Մայրավանք.

· Calfa

NBHL (2)

Քաղաք մեծ է գաբաւոն որպէս զմի ի մայրաքաղաքաց թագաւորացն։ Բնակիչքն՝ որ բնակեալ էին ի մայրաքաղաքսն. (Յես. ՟Ժ. 2։ Եսթ. ՟Թ. 19։)

ՄԱՅՐԱՔԱՂԱՔ. որպէս Հռչակաւոր մենաստանս. որ եւ Մայր մենաստան, կամ Մայրավանք.


Մայրեւոր, աց

s.

pine forest;
woodman, hewer down or feller.

· Calfa

NBHL (1)

Եւ որպէս Փայտահար. հատանօղ զմայրիս, կամ զմայր փայտս.