vn.

cf. Մածնում.

ձ.

ՄԱԾԱՆԻՄ ՄԱԾՆՈՒՄ. κολλάομαι, προσκολλάομαι , προσπήγνυμαι, συμπήγνυμαι agglutinor, adhaereo, concreso. Մատղիլ. շաղիլ. հոծիլ. թանձրանալ եւ միանալ մասանց. մակագրիլ. պնդիլ. յարիլ. կցիլ. կռուիլ. զանգիլ. պաղիլ. (իրօք կամ նմանութեամբ) կպչիլ, կպչտիլ, բակչիլ, թանձրնալ, պնտնալ

Մածանի սփածանելի զմիջով մարդոյ։ Մածեալ էր մորթ նոցա յոսկերս նոցա։ Անդամք մարմնոյ նորա մածեալ։ Նկարեցայց մարմին՝ մածեալ արեամբ։ Մածան (կամ մածաւ, կամ մածեաւ) որպէս կաթն (ի պանիր) սիրտք նոցա։ Լեառն պարարտ, լեառն մածեալ.եւ այլն։

Թողցէ մարդ զհայրն եւ զմայր եւ մածցի (ի) կինն, եւ եղիցին երկոքին ի մարմին մի. (Փիլ. լին. ՟Ա. 29։)

Զմարմին կենդանեացն ի չորից հիւթոց մածանիլ. (Նիւս. բն.։)

Մարմին՝ սառի եւ պարզոյ հանդիպեալ՝ նախ իսկ լինի բովանդակն կապուտակ, մածուցեալ արեան. (Բրս. ՟խ. մկ.։)

Եւ մի՛ յարձան աղի մածանիցիմք ի վատթար դառնալոյն. (Ածաբ. պասք. ՟Բ։)

Յարձան աղի մածնուլ որպէս զկինն ղովտայ. (Շ. ընդհանր.։)

Սողուն ասէ զորովայնապաշտս, եւ զմածնուլն ընդ երկիր. (Մեկն. ծն.։)

Որ խոնաւն է եւ լոյծ, ցամաք եւ ցուրտ, մածնու՝ լինի ոսկերք, որպէս ջերմն եւ խոնաւ միացեալ. (Ոսկ. թես.։)

Առաւելագոյն քան զկաթն մածեայք. (Ածաբ. ի մակաբ.։)

Զի՞ մածար կառուցար (աչօք՝) տեսանելով զիս. (Պտմ. աղեքս.։)

Ի մանկանցն համբուրելոյ կամ մածնլոյ ի գիրկսն. (Խոսր.։)

Քանակեցար անքննին, մածար ճառագայթ. (Նար. ՟Լ՟Դ։)

Մածեաւ ամպն զսրբութեամբն։ Նոյն խաւար մածեալ է զոգւով եւ զմարմնով նոր. (Եփր. ՟բ. մնաց.։ Եղիշ. ՟Ը։)

Որ այսչափ շուրջ զմեօք մածեալ ունիմք զբազմութիւն վկայից։ Իբրեւ զմարախ մածեալ զցանգով յաւուր ցրտոյ։ Մածեալ է ի տախտակս սրտից նոցա։ Մածանէր ահն ի վերայ. (Եբր. ՟Ժ՟Բ. 1։ Նաւ. ՟Գ. 17։ Երեմ. ՟Ժ՟Է. 1։ Իմ. ՟Ժ՟Է. 15։)

Դողալով յերկիր մածայ։ Ի հող խոնարհեալ՝ մածայ ընդ երկրի։ Աստուածասէրք՝ յերկիր մածի՛ք՝ իւր յանդիման. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Նար. ՟Լ՟Բ։ Շ. բարձր.։)

Կենարար փայտիւն, յորում մածար. (Շար.։)

Իղձք սրտիդ եւ տռփանք մտացդ առ նա մածնուցու. (Լմբ. ժղ.։)

Մածեալ պնդեալ իբրեւ զբլուր պղնձի՝ իբրեւ զմի այր. (Արծր. ՟Բ. 2։)