sister-in-law (husband's sister).
· Calfa
= Բնիկ հայ բառ. հնխ. gləlōu-ձևից, որի միւս ժառանգներն են յն. γαλόως, γάλως, լտ. glos, հսլ. zúlίtva, հչեխ. zelya. սերո. zäova «տալ» և թերևս փռիւգ. γέλαρος «եղբօր կին» (Pokorny 1, 631, Walde 347, Ernont-Meil-let 408, Boisacq 140)։ Հնխ. g'əlōu-դար-ձած պիտի լինի նախ հյ. *ծալ, որ յետոյ, տագր բառի ազդեցութեամբ՝ նախաձայնը փոխելով եղաւ տալ։ Այս մեկնութեան ժա-մանակ պէտք չէ մոռանալ նաև լազ. ϑa «քոյր», որի յոգնակին ϑálepe «քոյրեր» ցոյց է տալիս նախաւոր եզ. *ϑal։
talent (weight);
talent, ability, parts, attainments;
— ոսկի, golden talent.
· Calfa
= Յն. τάλαντον բառն է, որ բուն նշանա-կում է «կշռի նժար», յետոյ «կշիռ, ծանրու-թիւն, քաշ» և մասնաւորապէս «ծանրութեան և դրամի չափ, որ տեղի և ժամանակի հա-մեմատ փոփոխւում էր. Աթէնքի մէջ սովո-րաբար տաղանդը իբր կշիռ՝ 26 kil. էր, իսկ իբր դրամական չափ՝ արծաթը արժէր 56Որ ֆրանկ, ոսկին՝ 56,000 ֆրանկ»։ Բառս փո-խառութեամբ անցել է շատ լեզուների. ինչ. լտ. talentum, ֆրանս. անգլ. talent, ռուս. талантъ, վրաց. ტალანტი տալանտի ևն։ Ծագում է հնխ. tel-, tol-, tl-«քաշել, կշռել» արմատից. հմմտ. յն. ταλαντεύω «կշռել, հաւասարակշռել», τάλας, τάλαν «դժբախտ, որ չարիքներ և թշուառութիւն է քաշում», ταλασ-σαι «կրել, տանիլ, տառապիլ», τολμάω «կըշ-ռել, քաշել», սանս. tulá «կշիռք», tulayati «կշռել», լտ. tollo «բարձրացնել», tolero «կրել, տառապիլ», հլտ. tulere «կրել», գոթ. hulan, անգսք. ֆolian, հբգ. dolen, գերմ. dulden «տանիլ, համբերել», Geduld «համ-բերութիւն» ևն (Boisacq, էջ 937-9, Kluge, էջ 169 ևն)։-Հիւբշ. 383։
Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.
· Calfa
«արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։
nail, stud.
· Calfa
ՆՀԲ կցում է բևեռ բառին։ Հիւնք. լտ. severus «պինդ. ամուր», թրք. սափ «կոթ», սիվրի «սրածայր»։ Մառ ИАН 1917, 318 նոյն ընդ բևեռ, արմատը վեռ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 111-2 բուն ձևը դնում է *սև<հնխ. k'eu-o, իբր սանս. çūka-«միջատի խայ-թոց», զնդ. suka, պհլ. sučan, պրս. sōzan «ասեղ» բառերին ցեղակից, որ յետոյ բևեռ բառի նմանողութեամբ դարձել է սևեռ։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. ❇ samr «գամել», որից [arabic word] mismār «գամ, մեխ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 901)։ Lidén, Gö. teborgs högskolas ârsskrift 1933, էջ 52 սեպ և բեւեռ բառերի խաչաձևմամբ յառաջացած, մերժում է Petersson-ի մեկնութիւնը։
horse-trapping, caparison.
· Calfa
Մխիթարի սոյն հատուածի մէջ, եր-կու բառից յետոյ մի կէտ ընկած լինե-լով՝ ըսթար անցել է յաջորդին և հա-մարուել է «բժշկական մի խոտ»։ Այս-պէս է ԱԲ, որ և Քաջունի, հտ. Գ. էջ 218 համառում է «caparaçon»։ Առաջին անգամ Seidel, Մխ. հեր. § 402 տալիս է վերի ուղիղ մեկնութիւնը։ Ըստ այսմ
Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Böttich. ZDMG 1850, 361, Arica 88, 432, Lag. Urgesch. 155 սնս. sthāpayati ձևի հետ՝ իբրև sthā արմատի անցողականը։ Մերժում է Հիւբշ. Arm. Stud. էջ 13։ Տէրվ. Նախալ. 53 դնում է հնխ. stap արմատից, որից նաև թափ. ուստև և ս աոմատական և յետոյ ընկած։ Այս մեր-ժեւով ուղիղ մեկնութիւնը տալիս է Լե-զու 1887, էջ 16, ինչպէս նաև Հիւնք.։
shekel.
· Calfa
-άն. αἰϰλος կամ σἰγλος «պարսկական, հրէական կամ եփեսական մի դրամ», որ ծագում է եբր. [hebrew word] šeqelհոմանիշից. արմա-տը šaqal «կշռել։=արար. [arabic word] ϑaqal «կշռել ծանրութիւն», ասուր. ❇ [other alphabet] ša-ka-lu «կշռել» (յետոյ «հաշուել»), šikiu «սիկղ» (Strassmaier, Alphabetisches Verz A Assyr. u. Akkad. Wörter. էջ, 994, Delit-zsch, Assyr. Handwört. 685-6)։ Յոյնից են նաև լտ. siclus, ֆրանս. sicle, գերմ. Sekel, վրաց. sikili, ռուս. cиклъ ևն։ Նոյն բառից է կազմուած յն. σἰγλαι «ականջի գինդ», որ արևելեան սովորութեամբ ոսկի կամ արծաթ դրամ է լինում (Boisacq 863)։ -Հիւբշ. 378։
s. zool. scarus.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ (սակրոս), յետոյ ՆՀԲ։
mother-in-law;
cf. Կեսուր.
· Calfa
= Բնիկ հայ բառ. նախալեզուն զանազա-նում էր իգական *suek'rú-«կեսուր» և արա-կան *suék'uro-«կեսրայր»։ Առաջինից են ծագում սանս. [other alphabet] çvaçrú-, պրս. օ,︎ xusūra, [arabic word] xusu, օ [arabic word] xusra «զո-քանչ», քրդ. xosī, xesu, xasru, աֆղան. xvaša. բելուճ. vasī, vase, vassō, սոգդ. γwsh, յն. έϰυτά, լտ. socrus, գոթ. svaihro, հբգ. swigar, նբգ. schwieger, անգսք. swe-ger, հհիւս. svōēra, հսլ. svekry, ռուս. ուռ svekry, գրակ. cвeкровь, կորն. hweger, կիմր. chwegr, ալբան. vjéhεfε «կեսուր»։ Երկրորդից են սանս. [other alphabet] çváçura, զնդ. ❇ xvasura, պրս. [arabic word] xusur, [arabic word] xusūr, քրդ. xazūr, xozīr, xaur, աֆղան. srar ռեւուճ. vasarik, յն. έϰυρός, լտ. socer, գոթ. svaihra, հբգ. swēhur, նբգ. schwaher, անոսօ. swēor, հսլ. svekru, ռուս. свëкоръ, լիթ. sēsuras, կորն. hwigeren, ալբան. vǰehεr «կեսրայր»։ Սրանցից ոմանք ուղղակի հա-մապատասխանում են հնխ. ձևերին, իսկ միւսները երկուսը իրար են խառնել. ոմանք էլ մի կամ միւս ձևը ջնջելով նոր ձևեր են հնարել. այսպէս օր. գերմ. «հայր» և «մայր» բառերի բարդութեամբ՝ Schwieger-mutter «կեսուր», schwieger-vater «կեսրայր». ի-տալ. suocera «կեսուր» և suocero «ևես-րայր». ֆրանս. beau-père «կեսրայր», belle-mère «կեսուր», անգլ. mother-in-law «կե-սուր», father-in-law «կեսրայր» ևն։ Հայե-րէնի մէջ արականը կորած է. (և յետոյ կազ-մւած կեսրայր «կեսրոջ այր» ձևը)։ Իգական հնխ. suek'rū-բառի մէջ՝ նախաձայնը ազ-դուելով երկրորդ վանկից՝ յառաջացել է նախ *k'uek'rū, ինչպէս ունին նաև սանս. և լիթ. ձևերը. այնուհետև *k'uek'rū-ձևը ազդուե-լով արական *suék'uro-ձևից, եղաւ *k'ue-k'urā (ինչպէս ունի նաև յն. έϰυρά) որից և ձևացաւ հյ. սկեսուր։-Հնխ. ձևերի արմատը համարւում է *sue-«ինքն, իւր» դերանունը (Pokorny 2, 521, Walde 719, Trautmann 295-6, Boisacq 235, Horn § 486-7, Ernout-Meillet 907-8 (շեշտում է այն հան-գամանքը որ նորահարսի համար աւելի կա-րևորը ամուսնու մայրն էր և ոչ հայրը. սրա համար է որ հայերէնի մէջ անաղարտ մնում է սկեսուր բառը, իսկ նրա վրայ շի-նուած է սկեսրայր բառը)։ Հայերէն բառի ձայնական կազմութեան վրայ քննութիւննե» տե՛ս Scheftelovitz BВ 28 290 և Lidén, Յուշարձան 383-4)։-Հիւբշ. 491։
cf. Պատնջան.
· Calfa
= Իբր մեր երկրի համար օտար և նորա-մուտ բերք, պէտք է որ ունենայ օտար ծա-գում։ Ըստ իս արաբ. [arabic word] anab «պատին, ճան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 75) բառն է, որ տուել է նախ հյ. *ամբուկ և յետոյ ա և ս տառերի նմանութիւնից շփոթուելով՝ սըմ-բուկ։-Աճ.
s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.
· Calfa
Հներից Տաթև. հարց. 216 սողուն մեկնում է «կա՛մ զի սողալով գնան կամ սղացեալ են ոտիւք կամ զի սուղ են ձայնիւ»։ Sehroder, Thesaur. 45 սողալ դնում է սեմ. zxl (>եբր. [hebrew word] zx1, արաբ. ❇ zahl, ասոր. [syriac word] zxlā) «սողալ, սահիլ, հոսիլ» արմատից փո-խառեալ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 սո-ղուն համարում է ս բնաձայնից։ ՆՀԲ սոռուն լծ. թրք. սողուլճան «բոտոտ»։ Տէրվ. Altarm. 98-99 և Նախալ. 11n հնխ. sar, sarp արմատից է հանում՝ հյ. սողալ, սողոսկել, սողոպել, սահիլ, ռուրհալ ևն, սանս. sar, sarp «սողալ», sarna «օձ», լն. ἔ́ρπω «սողալ», ὄοπετόν «սողուն», լտ. serpere «սողալ», serpens «օձ»։ Հիւնք. սողալ և սողուն հանում է ձող բառից։ Patrubány SA 1, 196 յն. ϰλλας «շողոքորթ», ϰολαϰεύω «շողո-քորթել» բառերին ցեղակից։ Գազան-ճեան, Տարեց. Պապիկեան 1905, 125 և Արև. մամ. 1907, 934-5 սողալ=տճկ. նիւրմէք «քշել», սիւրիւնմէք «սողալ»։ Karst, Յուշարձան 426 սողուն=թրք. valan «օձ»։ Petersson KZ 47, 256 սանս. tsárati լիթ. selḗti, զնդ. sravant. «սահիլ, սպրդիլ» բառերի հետ, հնխ. t-sol-արմատից։ Կրկնում է նոյնը Pokorny 2, 505 հնխ. sel-«սահիլ, սո-ղալ» արմատի տակ, որ ad-«դէպի» նախդիրով տուել է d-sel-, յետոյ t-sel-և ts ձայնախմբի միացմամբ հյ. սո-ղալ։ Իր մեկնութիւնը մերժում է Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 84 և այժմ էլ համեմատում է լիթ. szulys «ոառա-տրոփ ընթացք», լեթթ. sčlis «քայլ», մբգ. schel «ցատկռտող» բառերի հետ։
sopher, book, writing.
· Calfa
= Ասոր. [syriac word] seirā «գիրք, գրութիւն». ռնիկ սեմական արմատ է. հմմտ. եբր. [hebrew word] spr, sfr «պատմել, թուել, գրել», [hebrew word] mis-pār «թիւ», [hebrew word] sofer «գրող», [hebrew word] se-fer «նամակ, գիրք, գրութիւն», [hebrew word] si-pərā «գիրք», ասոր. [syriac word] sāfrā «գրող», արամ. [hebrew word] sā̄frā «գրող», արաբ. [arabic word] sifr «գիրք», որոնք բոլոր համարւում են հին փոխառութիւն ասուրականից. հմմտ. ասուր. šip-ru [syriac word] [other alphabet] կամ šip-ri [other alphabet] և կամ ši-pir « [other alphabet] (գաղա-փարագրով [other alphabet] spru) «առաքումն, ուղարկուած բանը, գրաւոր կամ բերանացի մէկին ուղարկուած տեղեկութիւն, հաղորդա-գրութիւն, լուր, նամակ», որից [other alphabet] ša-pi-ru «գրող, նամակ գրող կամ կառռա-ցող». բոլորի բուն արմատը ❇ ša-pa-ru «ուղարկել», որից «նամակ ուղար-կել», յետոյ «նամակ գրել» և վերջապէս «գրել, հաշուել, պատմել» (Strassmaier, Alphab. Verzeichn. 1029, 993, 990, De-litzsch Assyr. Handwört. 682-3)։-Հիւբշ. 317։
murder, butchery, slaughter, massacre, carnage;
immolation, sacrifice;
իբրեւ զոչխար ի —, like sheep for the slaughter.
· Calfa
Գէորգ դպիր, Գիրք մեծագին և պա-տուական ականց, Պօլիս 1807, էջ 256, որից յետոյ ՆՀԲ տուին ուղիղ մեկնու-թիւնը։ Նոյնը նաև Lag. Ges. Abhd-173 Ar S § 9038.
ruta muraria, wall-rue, harmala.
· Calfa
Գէորգ դպիր, Գիրք մեծագին և պա-տուական ականց, Պօլիս 1807, էջ 256, որից յետոյ ՆՀԲ տուին ուղիղ մեկնու-թիւնը։ Նոյնը նաև Lag. Ges. Abhd-173 Ar S § 9038.
white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.
· Calfa
= Պհլ. spetak, պազ. spēda, պրս. sipeda «աչքի սպիտակուց, ձուի ճերմկուց, երեսը սնգուրելու սպիտակադեղ». ըստ այսմ մեր բառի նախաձևն է *սպէտակ, ուր անշեշտ է յետոյ դարձել է ի. հմմտ. նաև սոգդ. spēt, *spètek «սպիտակ», պհլ. [other alphabet] ︎ spēt, պրս. [arabic word] siped, ❇ sifed (նոր հըն-չումով sefid) «ճերմակ», քրդ. sipi, sipan «ճերմակ», sipik «ձուի սպիտակուց», աֆ-ղան. spīn, բելուճ. ispēt, զնդ.» [other alphabet] spaeta-«ճերմակ», որոնց համապատաս-խանն է հյ. սպետ։ Իրանեան բառերը ծա-գում են հնխ. k'neit-«փայլիլ, պայծառ, սպիտակ» արմատից, որի այլ ժառանգորդ-ներն են սանս. [other alphabet] çvētá-«սպիտակ, լու-սաւոր». [other alphabet] çvetaka «սպիտակ», [other alphabet] rvit «սպիտակիլ, պայծառանալ, լուսաւոր-ուիլ», հսլ. svétu «լոյս», ռուս. сиътъ «լոյս», լիթ. švaityti «պայծառացնել», գոթ. heits, հբգ. hwiz, wīz, հիսլ. hvitr, անգլ. white, գերմ. weiss, հոլլ. wit «սպիտակ», նաև գերմ. weizen «ցորեն» ևն (Pokorny 1, 470. Trautmann 3Il Kluəe 524, Horn § 708)։ Իրանեանից են փոխառեալ նաև արաբ. > ︎ asrīdaj «սպիտակադեղ», թրք. [arabic word] ustubeǰ նոյն նշ., վրաց. სუტთა սուփթա «սպիտակ», შβეტი շպետի «սպիտա-կադեղ»։-Հիւբշ. 240։
storax;
essence or oil of myrrh.
· Calfa
= Պհլ. *staxša ձևից, որ չէ աւանդուած. այս բառը յետոյ անցնելով յունարէնի, տու-աւ *σταςη, որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ նմանեցուելով στσϰτός, σταxτή «կաթ կթող, կաթիլ կաթիլ դուրս ծորող» բառերին, դարձաւ եղաւ օταϰτή «ստաշխ»։ (Իրանա-կան ծագման համար հմմտ. Սուտ-Կալիսթ. էջ 126. «Մառքն արտօսր ունէին իբրև զպար-սիկ ստաքտիկէ»)։-Յն. σταϰτή ձևից փո-խառեալ են յետնաբար լտ. stacte, իտալ. statte և հյ. ստատկէ, ստաքտիկէ ձևերը։-Հիւբշ. 241։
hair, camel's hair.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. სტევი ստեվի «ուղտի ստև». բառիս գործածութեան միակ տեղն է Մարկ. ա. 6 სტევითა აკმელისაαთა ստեվիթա աքմե-լիսայթա= «հյ. զստև ուղտու», որ ըստ Մառ, жрист. Bocт. 2 (1913), էջ 26 պահուած է միայն 897-1001 թուին գրուած Սվանական մի Աւետարանի մէջ և յետոյ փոխուելով՝ այժմ ընդհանրապէս դարձել է თმისაგან აკმელისა թմիսագան աքմելիսա։ Հնագոյն հազուագիւտ այս ձևի յայտնաբերումը նը-շան է որ բառը փոխառեալ էր հայերէնից Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։
weaver's beam or roller.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. stor-«ծառի կամ փայտի կոճղ» արմատից, որի բարձր ձայն-ռարձն է ster-. հմմտ. յն. στεῖρα «նաւի առջևի կոր ու հաստ գերանը», στήριγς «նե-ցուկ, յենարան», հբգ. storro և մոր. storre եծառի՝ փայտի կոճղը»։ Հնխ. ster-նշանա-կում է նաև «ամուր, պինդ, հաստատուն» և յետոյ «ամուլ, չբեր, ստերջ». երկուսի միու-թիւնը ցոյց է տալիս յն. στεῖρα «նաւի գե-րանը», որ միևնոյն ժամանակ նշանակում է «ամուլ, չբեր». միւս օրինակները տե՛ս ստերջ բառի տակ (Pokorny 2, 627-8, Bo-isacq 906-7)։-Աճ.
place, spot, space, extent, part, ground;
field, plain, camp, country;
անհուն —ք, immense, vast spaces;
յայսմ —ի, here, in this place;
now;
յայնմ —ի, there, in that same or very place;
then;
մինչեւ ցայս —, thus far, to this place;
until now;
յոր —, in which place, wherever;
— մի, առ — մի, a short time, a moment, an instant, a little;
ընդ —, in vain, vainly;
ի —, below, under, beneath;
cf. Զէն;
cf. Վեր;
յայլում —ի, somewhere else, in another place;
ի վերուստ մինչեւ ի —, from top to bottom;
from head to foot;
գազանք —ի, wild beasts;
մեղր ի —է, wild honey;
ի —ի բնակել, to live in the open air, in camp;
—ս հատանել, to go along way;
զ—օք գալ, to go around, round about, to go here and there;
զ—օք ածել զաչս, to look round about;
ի մի — գալ, to assemble, to resort to one place;
ընդ — հարկանել, to abandon, to forsake, to cast off, to desert;
ի — հարկանել, արկանել, to disparage, to sneer at, to defame, to slander;
ի — շարժել, to beat down, to overthrow;
զաչս ի — արկեալ, looking down, with one's eyes cast or bent down;
ցո՞ր — նեղութեանց հասի ես, to what trouble have I brought myself!
ընդ վայր, in vain, uselessly;
ցայդ վայր, so far, as far as that, to that place, there;
ցոր վայր, where, whither;
ցո՞ր վայր, how far ?.
· Calfa
, ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ու հլ.). ընդարձակ զարգացում կրած բառ է. առաջին և հիմնական նշանակութիւնն է՝ 1 «բացաս-տան, բնակութիւնից դուրս եղած տեղ, դաշտ, չմշակուած հող» ՍԳր. այս նշանակութիւնից են վայրաբնակ «դուրսը՝ բաց տեղ բնակած» Ա. մն. ժէ. 5, «գիւղացի» Մագ. վայրագ «անբնակ տեղեր ագանող, բացօթեագ (իբր յն. ἀγροιϰός) և բիրտ, վիրագ, վայրենի, գա-զանաբարոյ» Ծն. ժզ. 12, իե. 27, Փիլ. Պիտ. վայրագասուն «բացօթեայ տեղեր ագանող և ևնանող» Ագաթ. վայրասուն Մծբ. վայրի ՍԳր. վայրենի ՍԳր. Եւս. քր. (հմմտ. Ոսկ, յհ. ա. 15 «մարախ և մեղը ի վայրէ», որ ըստ Մտթ. գ. 4 ասւում է «մարախ և մեռո վայրենի»), վայրավատին Վեցօր. Ոսկ. ես. Սեբեր. իջավայր Ոսկ. մ. ա. 15. Եզն. հմմտ. նաև վիրագ.-2. «ընդհանուր առմամբ՝ որև-իցէ տեղ, տեղ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Կոչ. որից վայրական «տեղական» Սեբեր. դաշ-տավայր Դտ. ա. 9. Բ. թգ. իգ. 31. բացա-վայր Վեցօր. շինավայր Ոսկ. ես. հեղեղա-վայր Նար. դիւրավայր Բրս. սղ. դժուարա-վայր Ճառընտ. լեռնավայր Յես. ժե. 48. միջավայր Վեցօր. ցայսվայր Բ. մկ. է. 42. Սեբեր. վայրաշարժ (նոր բառ.)-3. «մի փոքր ժամանակ» (տեղի գաղափարից ժա-մանակի գաղափարին անցնելու մասին տե՛ս ատեան բառի տակ). որից են վայր մի «մի քիչ ժամանակ» Հռութ. դ. I. Տոբ. է. 9. ժա. 14. առ վայր մի Փարպ. վայրիկ մի Տոր. և 3. Կոչ. վայրկեան Յես. ժգ. 22. Իմ. ժը. 12. Ղկ. դ. 5. Վեցօր. Ագաթ. Ոսկ. փիլիպ. (նոր բռականում ընդունուած է՝ արևելեան բար-բառով «seconde», արևմտեան բարբառով *minute». այս երկուսից ուղիղ է երկրորդը. հմմտ. Վեցօր. 118 «զմի մի ի 60 ժամուցն ի 60 վայրկենի հատանեն»). ցայնվայր «ցայնժամ» Եւս. քր. երկվայրկեան, վայրկե-նաբար, վայրկենական, վայրկենապէս (նոր բառեր).-4. «վարը, ցածը, տակը, ներքև». այս իմաստը յառաջանում է «հող, գետին» իմաստից. այսպէս ի վայր արկանել բուն նշանակում էր «գետին գցել», որից դարձաւ «ցած գցել». այս իմաստից ունինք գլխի-վայր Ագաթ. Եւս. պտմ. զառիվայր ՍԳր. վայրաձիգ Վեցօր. ընդվայրընկեցիկ Ոսկ. մ. ա. 1. վայրարկու «յետոյք» Տաղ. Շնորհ. վիպ. վայրագաւիթ Եզեկ. խէ. 1. վայրանկեալ Շնորհ. տաղ.-5. նիւթական ցածրութեան գաղափարին հետևում է բարոյական ստո-րութեան, հետևաբար նաև դատարկութեան և ունայնութեան գաղափարը. հմմտ. ի վայր արկանել «վար զարնել, գետին գցել, փխբ. աղարտել, անուանարկել» Ոսկ. յհ. բ. 3, ծ. ընդ վայր հարկանել «լքանել, երեսի վրայ թողնել» ՍԳր. վայրել «ցած թափել» Բուզ. (տե՛ս վայթել բառի տակ), «ցրուել» Եփր. մն. 491. վայրիլ «ցրուիլ, ցնդիլ (գաղափար-ները)» Եփր. համաբ. 212. որից ընդ վայր «ի զուր, պարապ տեղը» Եզն. Եւագր. Ագաթ. ոնդվայրաբոյս Ագաթ. վայրաբար Փիլ. լին, վայրապար ՍԳր. Կիւրղ. թգ. ընդվայրախօս Ոսկ. ես. ևն։
ill-starred, luckless, unfortunate;
— առնել, to render unhappy, to oppress, cf. Թշուառացուցանեմ, cf. Վատթարեմ;
to discomfit, to overcome.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ։
tillage, ploughing, tilth, husbandry;
ploughed land;
culture;
use, employment;
down, below;
common;
—ս վարել, հարկանել, ցելուլ, կակղել, to plough, to furrow, to dig, to cultivate land;
ի — առնուլ, արկանել, to use, to make use of, to practise, to exercise;
ի — երկոց մտանել, to apply oneself to work, to labour;
ի — տալ, to lend, to loan.
· Calfa
«հողը հերկելը, վարուցան կամ հեր-կած հող» Ծն. խե. 6. Ագաթ. Պսկ. ես. և մ. Վեցօր. «գործածութիւն, կիրառութիւն» Փիլ, Լմբ. (մանաւանդ ոճերի մէջ՝ ի վար արկա-նել, ի վար առնուլ, ի վար տալ «գործածել» Պիտ. Փիլ. Նիւս. կազմ.), «կեանքի ընթացքը, կեանք» (ու հլ. և միայն անեզաբար) Յոբ. է. I. Ա. պետ. բ. 12. Ոսկ. մ. բ. II. Եւս. պտմ. որից վարել «հերկել, մշակել» ՍԳր. Ագաթ. «քշել, տանիլ» ՍԳր. «ուղղել, ղեկա-վարել, գործը առաջ տանիլ» ՍԳր. Եզն. «ապ-րիլ, կեանք անց կացնել». Ա. կոր. է. 31. Ա. տիմ. բ. 3. «գործածել, հետը այնպէս շար-ժիլ» Եւս. քր. «վռնտել, դուրս քշել» Տաթն. ամ. 424. վարելիք «ձիու սանձը» Ոսկ. եբր. 564. վարիչ ՍԳր. Վեցօր. Եզն. Եւս. քր. վար-չաւոր Ոսկ. բ. կոր. ժէ. վարչապետ (նոր բառ). վարուն «բանուկ ճանապարհ» Առակ ժե. 20. վարոց Սոկր. Յհ. կթ. վարոցաւոր Ոսկ. մ. ա. 23. գ. 13. խաչագլուխ վարոց «եկեղեցական մի սպաս» Օրբել. հրտր. Էմ. էջ 81. վարոցել «ծեծել» (չունի ՆՀԲ) Վրք. և վկ. Բ. 313. վարոտել «բոլորն էլ քշել» (նո-րագիւտ բառ) Սիւն. քեր. 213. վարնորդ «վարուցանք անող» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 234. կառավար ՍԳր. Եզն. Ոսկ. փիլիպ. բըո-նավարել Ագաթ. գերեվար ՍԳր. գիշերավար ՍԳր. Կոչ. գործավար ՍԳր. զօրավար ՍԳր. ժողովրդավար Կոչ. ամբոխավարութիւն (նոր բառ). իշավար Ոսկ. Վեցօր. խառնա-վար Կոչ. 415. խոշորավար Եւագր. մարոա-վար «մարդածախ» Եզեկ. լզ. 13, 14. Եփր. յես. ևն ևն։ Բոլորի հիմնական նշանաևու-թիւնն է «քշել»։ Իմաստների զարգացման համար հմմտ. լտ. colo «մշակել. 2. ապրիլ» (ինչ. colere agros հող մշակել, colere vi-tam կեանք վարել, ապրիլ), թրք. surmek «քշել. 2. մղել. 3. դուրս վտարել. 4. աքսո-րել. 5. հերկել, հող վարել. 6. տևել. 7. բուսնիլ, աճիլ» (որից surgún աքսորեալ, suru հօտ, surúnmek թշուառ կեանք վարել, suruǰi ձիապան, surtúk դատարկաշրջիկ ömr surmek լաւ կեանք վարել, լաւ ապրիլ։ = Իրան. vaδ-«վարել, քշել» ձևից, որ թէև յետոյ կորած է, բայց կայ զնդ. vāδayeiti «վարել, քաշել, քաշ տալ»։ Պատկանում է
cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.
· Calfa
ՀՀԲ սպանդարամետ դնում է սպանդ ռառից։ ՆՀԲ սանդարամետ ի բառիցս սան կամ սանդ, դար, մէտ։ Lag. Ur-gesch. 1041 հյ. սպանդարամետ մեկ-նում է վերի ձևով, առանց յիշելու սան-դարամետ բառը։ Նոյնը նաև Muller SWAW 42, 254, որից Justi, Zendsp 5-Lag Ges. Abhd. 265, 293, Beitr. bktr. Lex. 45 աւելացնում է նաև սան-դարամետ։ Բառիս վրայ ընդարձակ խօ-ռում է Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 290) և Ист. Aсохика 280, որ ընդունում է թէ մեր բառը Դ-Ե դա-րուն փոխառեալ է պրս. սաբենտամադ կամ էսբէնտարմադ «աշխարհի ոռե» ձևից։ Թէև Պարսից և հեթանոս Հայոց մէջ գործածւում էր նշանակելու համար աշխարհիս մաքուր և հնազանդ ոգին, բայց քրիստոնեայ հայոց մէջ բոլորո-վին հակառակ նշանակութիւն ստացաւ. այն է «դժոխային անդնդոց թագաւո-րութեան չար ոգին»։ Նոյն նիւթի վրայ տե՛ս նաև Կոստանեան, Հայ հեթ. կրօ-նը, էջմիածին, էջ 28-31։ Հիւնք. և Թի-րեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208 ըստ Էմինի։ Հիւբշ. էջ 73-74 Սպան-դարամետ (իբր յատուկ անուն) մեկ-նում է վերի ձևով, բայց չի ընդունում սանդարամետ բառը՝ ձևի և նշանակու-թեան տարբերութեան պատճառով։ Աւե-լի յետոյ ընդունել է նաև սանդարամետ բառի նոյնութիւնը՝ ըստ Meillet REA 1, 235։ Բառիս վրայ ընդարձակ մի քըն-նութիւն ունի Վարդանեան ՀԱ 1928, 457-62.
comb;
— նեղատամն, small-toothed comb;
— լայնատամն, large-toothed -;
— փղոսկրեայ, ivory -;
խոզանակ սանտեր, comb-brush;
քսակ սանտեր, comb-case;
— ոստայնանկաց, weaver's -;
— կանեփի, վշոյ, hatchel, flax comb, hemp comb;
— բրդոյ, card to comb wool.
· Calfa
(ո, ի, ր հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մեայն գրծ. սանտրով և բց. ի սանդրէ. իսկ ուռ. սանտերք ցոյց է տալիս ր հլ.) «սանտր» Փարպ. Եփր. ապաշխ. որից սանտրել Յայսմ. Ճառընտ. գրւում է նաև սանդր, որից օձա-սանդր «մի տեսակ միջատ» Կանոն. Մագ. թղ. էջ 214. սանդրատարազ «սանտրի ձևով մի տեսակ խնկեղէն» ԱԲ.-նոր ոռաևանև մէջ ընդունուած է միայն սանտր. առևեւեան ռռաևանում ոմանք երբեմն գրում են սանր, պատճառաբանելով որ ինչպէս ծանդր, ման-դըր գաւառական ձևեր են, որոնց գրականն է ծանր, մանր, նոյնպէս սանտր գաւառա-կան է, որի գրականն է սանր։ Ուրիշներ էլ մտածում են, որ ինչպէս հնագոյն ծանր, մանր ձևերից յառաջացել են յետոյ ծանդր, մանդր, նոյնպէս և գրբ. սանտր լառազառած պիտի լինի հնագոյն հյ. *սանր ձևից։ Երկու ևարծիքն էլ սխալ է. 1) սանտր գաւառական ձև չէ և կարելի չէ համեմատել գւռ. ծանդր, մանդր բառերի հետ. 2) ն և ր բաղաձայն-ների միջև արդարև ապագայում ներմուծւում է ատամնական (հմմտ. լտ. cinis, cineris և lener>ֆրանս. cendre «մոխիր» և tendre «քնքոյշ»), բայց այդ ատամնականը լինում է դ և ոչ տ.
s. bot. cf. Շռէզ;
cf. Շրէզ;
—ք, combings.
· Calfa
«մի տեսակ անծանօթ խոտ» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2804. ըստ Շահրիմանեանի՝ նոյն ընդ սամանտրուկ, լտ. poligonatum, ըստ Կոյլաւ՝ Բառ. գերմ. 660՝ գերմ. Froschbisz բոյսը, որ ոստ Ан-нeнковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 171 է «լտ. hydrocharis morsus ranae L». ըստ ՆՀԲ (յաւել. գւռ. բառից) խոնաւ, ծմակ ու քարքարոտ տեղեր աճող մի բոյս է, որ ձիւնը վերանալուց յետոյ է երևան գալիս. գիւղացիք խաշում, քամում և ուտում են. արմատը ալիւրի պէս փոշիացնելով՝ մածու-ցիկ նիւթ են պատրաստում։ Կենդանի է Գնձ. Նխ. «կռմզուկ» իմաստով։
Satan, demon, devil, evil spirit;
cf. Սատան;
cf. Բանսարկու.
· Calfa
մանի... և ամենայն՝ որ բարւոյ (հա-կառակ) կայ, սատանայ անուանի. Յճխ. էջ 228.-Սատանայ ըստ եբրա-յեցւոցն ընդդիմակաց կամ հակառակ ասե. Մեկն. ղկ.-Սատանալ անուն յեբրայեցւոցն ի մերս թարգմանելով՝ հակառակ ասի. Շնորհ. մտթ. էջ 76։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ Schrö-der, Thes. 45, յետոյ ՀՀԲ և ՆՀԲ (դնում են եբր. satān բառեռ)
satyr, faun.
· Calfa
«նորածիլ սերմնաբոյս՝ որ հա-նում և առանձին տնկում են» Վստկ. էջ 166, որից սատրել «սերմը ցանելուց յետոյ, երբ բոյսը բաւական ծլած է, հանել և առանձին տնկել» Վստկ. 38, 59, 160։
satum, setier, ( English gallons, or English pints of wine).
· Calfa
Ուղիղ մեկնեց Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 156. նոյնը յետոյ ՆՀԲ։
lascivious, wanton, unchaste.
· Calfa
ՆՀԲ զհետ վարիլ ձևի՞ց։ Հիւնք. վա-րազ բառից։ Նորագիւտ վրիրակ ձևը գտաւ ու մեկնեց նախ Հ. Բ. Սառ-գիսեան, Քնն. Յհ. Մանդ. Վենետ. 1895 էջ 44, յետոյ Ֆ. Մուրատ, Յայտ. յովհ. էջ 289, և վերջին անգամ Տաշեան ՀԱ 1906, 77։ Այս երկու բառերի հետ կապ ունի՞ արդեօք ուտ. վար «կատաղիլ»։
rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.
· Calfa
, ի հլ. (յետնաբար նաև ռ, ու հլ.) «վարդ ծաղիկը» Իմ. բ. 8. Սիր. լթ. 17. որից վարդաբեր Գ. մկ. է. 12. վարդագոյն Բ-մկ 4. 28. վարդայատակ Եսթ. ա. 6. վարդենի Սիր. իդ. 19. լթ. 17. Վեցօր. 92. վարդենիք Ոսկ. մ. բ. 13. կարմրավարդ Տաղ. հազրե-վարդ Նար. տաղ. 471. վարդավառ Տոմար. Տօնաց. (այս անունը առած է իրար վրայ վարդաջուր ցանելու հին հայկական սովո-րութիւնից, որ յետոյ փոխանակուեցաւ պարղ օրով. համապատասխանում է Պարսից [arabic word] abrēzagān ևամ [arabic word] barazgān կոչուած տօնին, որ տեղի է ունենում Տիր = յունիս ամսի 13-ին, այն է Խեզգետնի արևադարձի չորրորդ օրը. մեզ նման այդ օրը Պարսիկները իրար վրայ վարդաջուր կամ պարզ ջուր են սրսկում)։ Նոր բառեր են վարդաբոյր, վարդախտ, վարդարան, վար-դափունջ։
vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.
· Calfa
= Պհլ. (հարաւային արևմտեան բարբառ) *varda=հպրս. -varda «գործ, աշխա-տանք»-+պետ (pati) բառից, որով ամբողջը լինում է *vardapati։ Այս արմատի այլ ձե-վերն են զնդ. varz «աշխատիլ եռանդուն կերպով», պհլ. varz, պրս. ❇varz «ցանք». varza «սերմանում», varzand «սերմնացա-նութիւն և շահ օգտութեան, և ուսումն», varzidan «ջանալ, գուն գործել, նկրտիլ, սո-վորութիւն առնել զգործ ինչ, սերմանել», varzi «սերմանացան»։ Առաջին ձևը պահում են հպրս. Artavardiya (յատուկ անուն, բուն նշ. «բարին գործող») և քրդ. ward «a patch of ploughing»։ Հին պարսկականից տառա-դարձւած ձև է ելամ. ir-du-mar-ti-va։ նա-խաւոր «գործ, աշխատանք» իմաստը աւևւև յետոյ ձևափոխուելով դարձել է Աւեստայում «եռանդուն աշխատանք ուղղափառ հաւատ-քի համար» (հմմտ. varəzəmča haomanafi-həmča «գործունէութիւն և բարի խորհուրդ») և մասնաւորուել է երկրազործական աշխա-տանքի համար (հմմտ. զնդ. aiwi-var»։ «հողի վրայ գործել, երկրագործութիւն ա-նել», և վերի պրս. ու քրդ. երկրագործական բառերը)։ Պահլաւերէնի մէջ կար նաև «ուս-ման աշխատանք, ուսումնասիրութիւն, ու-սում» իմաստը, որին ապացոյց է պրս. yar-zand «ուսում»։ Այս նշանակութիւնից է փոխառեալ արաբ. ❇ vird (կարդալու է vard) «աշակերտ կամ ընթերցուածք» (տե՛ս Բուրհանի Կաթի և Ջօնսընի բառագիրքը. չունին Մենինսկի, Vullers և ԳԴ)։ Այս ի-մաստը գտնում ենք նաև հայերէնում, որով վարդապետ<իրան. *vardapati լինում է «աշակերտապետ կամ գործապետ»։
312 վար+դատ+պետ, այն է վարելո կամ առաջնորդելու և դատելու վրակե-ցու։ ՆՀԲ «ի բառէս վարժ և ոչ վարդ. պետ վարժից»։ Ducange, Glossarium mediae et infimae latinitatis, տպ. Pa-ris 1840, հտ. 1, էջ 528 հանում է լտ. bactroperatae բառից, որ կազմուած է յն. βάϰτρον «գաւազան»+ πήρα «պարկ» բառերից. գործածւում էր աշխարհն ար-համարհող այն փիլիսոփաների համար, որոնք միայն մի պարկ և մի գաւազան ունէին. յետոյ էլ յատկացուեց աբեղա-ներին (տե՛ս REA Ix1 (1929) էջ 1-3)։ Ewald GGW 10, 80 վարդերի պետ! Müller SWAW 64, 454 varaδa ռա-ճում» բառից։ Էմին, Ист. M.Хор. (հին տպ. 1858, նոր տպ. 1893, էջ 278) զնո. herbed «գլխաւոր»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 1 նախաւոր *վարդ «խօսք» բառից. հմմտ. գոթ. vaurd, հսաքս. անգլ. word, գերմ. wort, լտ. verbum, ֆրանս. verbe. պարզ արմատն է var «խօսիլ», որից յն. ῥήτωρ, և ոլ. βρήτωρ «հռետոր». որով վարդապետ նշանա-կում է բուն «պետ, առաջնորդ, ուսու-ցիչ բանի»։-Այս յօդուածի վրայ մի երկար վէճ բացուեցաւ Մասիսի մէջ, Պօլսեցի մի արհեստաւոր (ձուլարար. տէօքմէճի) Մելքոն Հ. Տէօքմէճեան. Մա-սիս 1882 յունիս 4 և 22 դրաւ պրս. վիրտ, վէրտ «աշակերտ» բառից, որով վարդապետ «գլուխ՝ պետ աշակերտաս»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 17 և յուլ. 12 մերժելով թէ՛ իր նախորդ մեկնու-թիւնը և թէ վիրտ՝ իբր արաբ. բառ, վարդապետ կցում է հպրս. վարդանա «քաղաք», պրս. [arabic word] gird «ժողով, շըր-ջանակ» բառերին, իբրև նախաւոր «քա-ղաքապետ, ժողովրդապետ կամ թաղա-պետ»։ Մ. փ., Մասիս, անդ՝ լուլ. 21 ցոյց է տալիս թէ վիրտ (իմա՛ վարտ) պրս. է և ո՛չ արաբ. բայց վարդապետ= = զնդ. aōϑrapaiti, որ պհլ. պարպէր ձևն առնելուց անմիջապէս առաջ՝ ան-ցել է վարպէդ ձևից. Տէրվ. յուլ. 26 վեր-ջին անգամ պատասխանելով՝ ցոյց է
տալիս որ զնդ. aēϑrapaiti պիտի տար հյ. հայրապետ կամ այրապետ, բայց ո՛չ վարդապետ. այս վերջինը կա՛մ պէտք է դնել վիրտ «աշակերտ» բառից և կամ իբրև «թաղապետ» մեկնելու է պրս. gird բառից, ինչպէս որ յն. տէո-բոդիս «տանուտէր» բառը հիմայ դար-ձել է «վարդապետ»։ Այս յօդուածով բանավէճը փակւում է։ Սրանի՞ց թէ ան-կախաբար Պատկ. Maтep. I. 15 պրս. vird «աշակերտ»+bad «պետ»։ Աւելի յետոյ Տէրվ. Լեզու 150-152 և Նախալ. 1Ո6 հնխ. var «խօսիլ, սովորեցնել» ար-մատի տակ դնում է «զնդ. var, յն. εἰρω լտ. verbum, գոթ. vaurd և հյ. թերևս վարդապետ. հմմտ. պրս. ა «աշա-կերտ»։ Գարագաշեան (Ամէն. տարեց. 1ՉՈ8, 153) Վարդան «ուսեալ» անուան հետ։ Հիւնք. լտ. veritas «ճշմաոտու-թիւն»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 208 պրս. վիրտ «աշակերտ»։ Carrière (տե՛ս REA 1 (1929), էջ 1-2) «պսակ-ուած վարդերով», ինչպէս է լտ. coro-natus, որ նշանակում է «պսակեալ» և աբեղաների տիտղոս է։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 զնդ. atrapaiti։ Նոյնը նաև Պարոնեան, Անահիտ 1903. 12 և Փորթուգալ փաշա, Եղիշէ 166։ Հիւբշ. ՀԱ 1906, 223 մերժում է դնել արաբ. ❇vird, որ իրանեանների մէջ ստոյգ գոյութիւն չունի։ Ոմն (Ձեռ. թ։ 120 Ղա-լաթիոյ Ազգ. մատ. տե՛ս Ամէն. տարեց. 1908, 153) «գրոց ծաղկանոցէն վարդեր փետող»։ Յ. Ներսիսեան, Ամէն. տարեց. 1908, 153 արաբ. vird «տէրունական աղօթք» բառի հետ։ Ե. Փափազեան (անդ) իբր «պետ զվարս յարդարողաս»։ Տո Պառիւ. Աւետաբեր 1914, էջ 135 աար «կրակ» բառից՝ իբր ատրուշանի աետ։ Մ. Առամեան, Բիւզանդիոն 1914 յուլ. 29 վ+արդ՝ որ է պրս. ատր «կրակ» +պետ, այն է «հրպետ, ատրուշանի պետ»։ Ա. Ահարոնեան REA 9 (1929), էջ. 2 var, vard «գործ, աշխատանք» +պետ, իբր «գործապետ»։։ Ա. Չօ-պանեան, անդ, սանս. warda (անգլ.
pistachio-tree.
· Calfa
(գրուած նաև սնովպար, սի-նոպրի, սոնոպար, սնօպար, սօնապարենի) «փիճի ծառը, pinus» Օրբել, հրտր. Էմինի էջ 304 (սնոպար մայրափայտ). Վստկ. 42, 58, 107. Լծ. փիլ.-բառս սխալ գրչութեամբ եղել է նոպարենի (ՀԲուս. § 2215), որ 20 տարի առաջ ուղղել էի սնոպարենի, նոյնը յետոյ Նորայր ՀԱ 1923, 160։
throat, gullet, gorge;
uvula.
· Calfa
, ո հլ. «կոկորդ» Սեբեր. 13հ. նորագիւտ երգ. բ. 3 (որ յետոյ փոխուած է կոկորդ), Վեցօր. 89 (ըստ ընտիր օրինակ-ների, որ տպագրում եղած է կոկորդ). Նիւս. կազմ. Վրդն. ծն. որից սոսորդել «խաղխա-ջել, բերանը կամ կոկորդը ողողել» Նեղոս փառաւոր խրխնջացող (ձի)» ԱԲ. գրուած է նաև սոսոր, սոսր Գաղիան.։
hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ovros ձևից. սրա ցեղակիցներն են յն. ϰύαρ «խոռոչ, ա-կանջի ծակը», ϰώος «որջ, քարայր», ϰōοὶ «ծակ», ϰοϊλος (<*ϰόfιλος) «մէջը փոս», ϰοίλωμα «գոգաւոր տեղ», τύαϑος «գաւաթ», լտ. cava «փոս», cavo «փորել», cavus «խոր, պարապ, ծակ», čaverna «խոռոչ, ծառի ճեղք, որջ», ալբան. vete (<*k'ovilo) «խորունկ», լեթթ. šāba «ծառի խոռոչ», միռլ. cūa «մէջը փոս», cuass «խոռոչ». բրըտ. kēδ «քարայր», սանս. çv-áyatē «ուս-չիլ», զնդ. sūra-«ծակ». պրս. [arabic word] sūrāx «ծաև», քրդ. sūrāx, աֆղան. sīrai, sulāϑ «ծակ» ևն։ Այս բոլորի պարզ արմատն է հնխ. k'eu-«ուռչիլ, կամարաձև լինել», որից յետոյ դրական առումով «բարձրութիւն ձևա-ցնել» և բացասական առումով «փոս ձևա-ցնել, փոս, խոռոչ» (Pokorny 1, 365-6, Walde 146, Boisacq 530, 481, Horn § 754, Ernout-Meillet 162)։ Հյ. բառի հետ ւտկապէս համաձայն են գալիս յն. ϰυαρ և լտ. caverna՝ կազմուած -ro մասնիկով։ Չայնական յարաբերութիւնը ա՛յնպէս է, ինչպէս հնխ. novros>նոր։
yellowish, pale.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ Muller SWAW 42, 254։
rasping, scraping, smoothing, polishing.
· Calfa
ՆՀԲ յիշում է մաշել և պրս. թիրաշիյ-տէն։ Սանս. և զնդ. ձևերի հետ ուղիղ համեմատեռին նախ Bottich. ZDMG 1850, 363 և յետոյ Arica 75, 223, Lag. Urgesch. 553, Müller SWAW 42, 254, lusti, Zendsp. 133, Պատկ. Изслед. 13, Տէրվ. Նախալ. 82։ Հիւնք. պրս. թէշ, թիյշէ «ուրագ»։ Kипшидзе, Гpaм. миигр. 1914, էջ xx մինգ. ტიმონი տի-շոնի «մաքրել», որ յաբեթականից ան-
cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.
· Calfa
Ուղիղ համեմատեց նախ Աւզերեան, Բցտր. չափ. և կշռ. 175, իբր պրս. դաշթ։ Նոյնը յետոյ ԳԴ, ՆՀԲ, Böttich. Arica 75, 223, Lag. Urgesch. 155 (նաև զնդ.
cf. Դարպաս.
· Calfa
Ուռիղ մեկնեց նախ Աւգերեան. Լևա-կատ. Վրք. սրբ. Ը. 39, յետոյ ԳԴ, ՆՀՌ, Lag. Arm. Stud. § 586։
cf. Դարապան.
· Calfa
, ի-ա հլ. «դռնապան» Նոռաս ա. մնաց. ժե. 24. ժզ. 42, Կոչ. էջ 289, Մծբ. էջ 371, 391. Եփր. տնընդ. 43. Թէոդոր. խչ. 163, սրից՝ դարապետական «դժոխքի դռնապա-նին պատկանող, սանդարամետական» Թէո-դոր. խչ. 161։-Դարապետ բառը յետոյ գոր-ծածութիւնից ընկնելով՝ տեղ տեղ սխալմամը գրուած է դարանապետ և կարապետ (սրանց սրբագրութիւնը տե՛ս Վարդանեան և Նո-րայր, ՀԱ, 1913, 296)։-Բառ. երեմ. էջ 74 մեկնում է «հարիւրապետ», հետևցնելով ղար «հարիւր տարի» բառից! իր աղբիւրն է անշուշտ Փիլ. ել. 500 «Եթէ զօրագլուխն ոչ իցէ ընդ նոսա, երկրորդ իշխանք և դարա-պետք և դասապետք լինելով՝ զերկրորդսն մատուզանեն պէտս»։
remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.
· Calfa
, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),
demon, devil, evil spirit;
gnome, spirit, genius.
· Calfa
(սեռ. տր. դիւի, դիւաց) «հոգի» Պր-ղատ. տիմ., «բարի ոգի, հրեշտակ» Ոսկ. ես. Եղիշ. մանաւանդ «սատանայ, չար ոգի» ՍԳը, «քուրմ» (այս նշանակութիւնը տեսնում է Եազըճեան, Մասիս. 1885, էջ 1008 Զենոբի հետևեալ տեղում. «Պաշտօնեայք կռոցն ող-ռային չարաչար. ուր և դևքն կոծէին»). վեր-ջապէս ՋԲ դնում է «կուռք» իմաստով։ Այս բառից են՝ դիւաբախ Ագաթ., դիւագին Գ. մակ. ե. 25, դիւախանգարել Ոսկ. մ. ա. 18, դիւակամ Ագաթ., դիւահաղորդ Ոսկ. մ. գ. 11, դիւահար ՍԳր, դիւահարել Տոբ. զ. 8. Ա. գաթ. Եզն., դիւափոխիլ «դեւերը փախչիլ, խելքը գլուխը գալ» Կանոն., դիւացամոլ Ա-գաթ. § 246 (հին տպ. դիւամոլ), դիւանալ «բարկանալ» Ոսկ. ես. և մ. ա. 8. Բուզ., դի-ւապաշտ Եզն., դիւապետ «սատանաների գլխաւորը» Ոսկ. բ. տիմ. 276 (չունի ՆՀԲ), դիւատուր Ոսկ. եբր., անդև Եզն., չարադև Ե-ղիշ. Փիլ., բազմադև Եղիշ. մատն., ծանրա-դիւութիւն Փիլ. ժ. բան., մեծադիւութիւն Փիլ. յին.-արմատի անփոփոխ ձևով բարդութիւնն է ներկայացնում դևպետ «դևերի պետռ» ԱԲ. -Ինչպէս բարդութիւնները և դիւի, ղիւաց ևեռաևանները զոյց են տալիս, բառի առա-ջին ձևն էր *դէւ, ուր յետոյ է ձայնը յաջորդ ւ-ի պատճառաւ դարձաւ ե (այսպէս Տէրվ. Մասիս, 1882 հոկտ' 29 և Աճառ. Բազմ. 1898, 223)։
obstinate, headstrong, insolent.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Lag. Btrg. baktr. Lex. 42, Հիւնք..
involuntary, disgusted, tired;
disastrous, disagreeable;
— լինել, գտանիլ, to be angry, displeased.
· Calfa
Windisch. 10 և Müller. SWAԱ. 38, 575 հայերէնով են մեկնում։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Arm Stud. § 621, յետոյ Հիւնք.։
hard, harsh, austere, vexatious, difficult.
· Calfa
Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ, յետոյ ՆՀԲ։-Windisch. 10 դժոխ ստու-գաբանում է դժ մասնիկով ոխ բառից։ Böttich. Arica, 80, 323 պրս. duzax։-Müller, SWAW, 38, 575 զնդ. dužaka ևն։ Ճայնական բացատրութեան համար Հիւբշ. ենթաղրում է, որ իրան. döžax՝ ձայնաւորների տեղափոխութեամբ հա-յերէնի մէջ դարձած լինի dažox և յետոյ՝ բազմաթիւ դժ-մասնիկով սկրս-ւող բառերի նմանութեամբ՝ դժոխ։ Վե-րի ձևով մեկնեց Meillet, MSL, 17, 249.
difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.
· Calfa
= Պհլ. *dušvār «դժուար» բառից. հմմտ. պհլ. dušx'ar «դժուար», dušx'arīh «ճըն-շում, նեղութիւն», պազենդ. dušvar «դժու-ար», պրս. [arabic word] dušvār, [arabic word] dušx'ar, [arabic word] duštx'ar «դժուար», ︎ dusvarr «դժուարութիւն», քրդ. disvar, dižvar, diz-var «խիստ, դժուար»։ Իրանեան ձևերի արմատն է ā̄ϑra-«ընթացք», որից hu-«լաւ» և duš «վատ» բառերի բարդութեամբ կազմուած են *huā̄ϑra->զնդ. x'aϑra-պրս. x'ār «դիւրին, հեշտ» և հպրս. *du-šaϑra-=զնդ. dužaϑra-«դժուար», աւելի յետոյ՝ նոյն duš բառով բարդուելով կաղ-մուեցան հպրս. *duš-šuvaϑra>*dušuvaϑ-ra>պհլ. dušvar, իսկ x'ār «դիւրին» բառի իբր բացասականը՝ պհլ. duš-x'ār «դժու-ար»։ Հայերէնի մէջ dušvar ձևից ծագեցաւ դժուար, իսկ հպրս. *dusāϑra-զնդ. dužaϑ-ra-ձևից՝ դժար, որ մինչև այսօր կենդանի է գաւառականների մէջ։ Բայց գաւառական-ներն ունին նաև դիժար ձևը, որ ներկա-յացնում է duž մասնիկի պարսկական երկ-րորդական diž հնչումը։-Հիւբշ. 143։
Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը յետոյ, ՆՀԲ. Peterm. 61, Böttich. Arica, 83, 388, Lag. Urgesch. 232, Arm. Stud § 623-4, Հիւնք. ևն։
crippled, maimed;
infirm, helpless;
bad, wicked;
ugly;
filthy;
— ձեռօք, crippled in the arm;
— ստիւք, lame, crippled in the feet;
handy-legged.
· Calfa
, ի-ա հլ. «հաշմ, պակասաւոր, մէկ ոտքով կաղ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 21. «ցաւոտ (աչք)» Վանակ. յոբ. «պիղծ, գարշ, զազիր» Ոսև. կող. Փիլ. Պիտ. (այս նշանակութեամբ գրուած նաև խիղ Փիլ. էջ 197). որից խեղու-թիւն Ղևտ. իբ. 25. իդ. 20. Ագաթ. Ոսկ. խե-ղել Ղևտ. իդ. 19. Ոսկ. ես. և մ. խեղաթիւր Իմ. ժգ. 13 (փայտի կտորի համար ասուած՝ «ծուռումուռ»), Փիլիպ. բ. 15 (բարոյական իմաստով՝ «ծուռ բարքով»). խեղախեռ Ոսկ. յհ. ա. 38. Ճառք 674. խեղանդամ Մանդ. խեղանք Փարպ. խեղակատակ Ոսկ. եփես. ժև. կամ խեղկատակ Սարգ. խեղկատակել Ոսկ. խեղկատակութիւն Եփես. ե. 4. Կող. գ 8, Ոսկ. կողոս. խեղանցեալ «զառանցեալ» Բառ. երեմ. էջ 140. այստեղ է պատևանում նաև խեկբեկ «ծուռումուռ, կաղալով», կազ-մուած խեղ և բեկ բառերից, իբր *խեղբեկ. յետոյ դարձած խեկբեկ. մէկ անգամ ունի Փարպ. էջ 102 «Տեսեալ... զի երթայր խեկ, բեկս յընթացի». սրանից՝ կ աճականով՝ խեղկ-, որից խեղկիլ «չարաչար խեղիլ» Մագ. թղ. 133, 204. Պղատ. օրին. 17. խեղ-կութիւն Մագ. անխեղկեալ Մագ. թղ. 22, 136, 164։
a hut & its inhabitants.
· Calfa
«պանդուխտ». մէկ անգամ ունի այս նշանակութեամբ՝ Ճառընտ. «Որպէս ի տաղաւարի եմք ի մարմնի բնակեալք, և ի խիզանի եմք բնակեալ յայս կեանքս»։ Նոյն իմաստով է երևում նաև Սասն. 26 «Յօտա-րըս և յանկայունս, ի խիզանս և յանիրաւս»։ Արևելեան քաղաքավարական ոճով ստացել է յետոյ «կին, աղջիկ» նշանակութիւնը, ինչ-պէս գտնում ենք արդի գաւառականներում և որի աւելի հին գործածութիւնն ունի Դրնղ. էջ 27։
an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.
· Calfa
Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Լմբ. մատ. 83 «Ի սոյն աստիճան են կաթո-ղիկոսք, որ թարգմանին ընդհանրա-կանք». նոյնպէս Տաթև. ամ. 52 «Ընդ-հանուր ասի կաթուղիկոսն»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schroder. Thesaur. էջ 47 և 382. յետոյ ՀՀԲ, ՆՀԲ ևն։ Նո-րայր, Կոր. վրդ. էջ 71 համարում է թէ յն. «ընդհանրական» իմաստը նախ Ա-սորիները դարձրին «հայրապետ», որոն-ցից էլ փոխ առին հայերը. սրան ապա-ցոյց է համարում ու ձայնը, որ կաւ նաև պսորու մէջ։ (Բայց այն ժամա-նակ ի՛նչպէս պէտք է բացատրել -ոս վերջաւորութիւնը՝ որ չունի ասորին)։
to clothe, to dress one's self, to put on one's back, to put on, to wear, to put on clothes;
— հանդերձ սգոյ, to put on mourning;
— հանդերձս ուրախութեան, to put on garments of gladness;
մի զգեցցի այր զգեստ կանացի, man shall not put on the garments of woman;
բարւոք զգենու, he dresses well, with taste;
մարմին —, to incarnate, to take on himself human nature;
— զարգարութիւն, to clothe one's self with justice;
to do good works;
փառս եւ պատիւ —, to clothe one's self with glory and honour;
զօրութիւն —, to clothe one's self with strength, to gather strength;
— զպատկեր ուրուք, to assume the appearance of another person, to resemble;
զգենում բանին զմարմին, cf. Մարմնանամ, cf. Մարդանամ.
· Calfa
= Իր շատ ճոխ գործածութիւնից դատելով՝ պէտք է լինի բնիկ հայ։ Բայց որովհետև զ ձայնով սկսող հայերեն բառերը կա՛մ փո-խառութիւն են և կամ դեռ մեկնուած չեն, ուս-տի յայտնի չէ թէ ի՛նչ պիտի լինէր սրա հնխ. ձևը։ Սակայն որովհետև հնխ. g'h երկու ձայ-նաւորի միջև տալիս է հայերեն զ և բառի սկզբում տալիս է հյ. ձ, իսկ ձ դառնում է բաղաձայնի մօտ զ, ուստի կարելի է ենթա-զրել՝ որ զ ձևն էլ ծագել է հնխ. g'h-ից (այս-պէս դարձած նախ բաղաձայնով սկսող բա-ռերի մօտ և յետոյ ընդհանրացած)։ Այս մը-տածումով կարելի է մեր բառի հետ համե-մատութեան առնել հսլ. za մասնիկը, որի գործածութեան եղանակը մերին շատ է մօ-տենում. այսպէս՝ za n je= զ-ի. jetu ja za raka =կալաւ զձեռանէ նորա. za utra=զա-ռաւօտու.-հսլ. za սեռականով ցոյց է տալիտ ժամանաև և որրծողութեան պատճառը (տե՛ս Miklosich, Vergl. Gram. IV, էջ 527 ևն), հայցականով՝ գործողութեան տևողութիւնը (անդ, էջ 410 ևն), գործիականով՝ «ետևը» (հմմտ. հյ. զերիս աւուրս, զհետ, զկնի ևն)։ Թերևս սլաւական za բառին կցելու է նաև արևել. լիթ. azլ լեթթ. uz «վրայ», aiz ռետևը, պատճառաւ, յայնկոյս»։ Իսկ գոթ. ga-մասնիկը (ինչ. ga-laubǰan=գերմ. glau-ben «հաւատալ») սրանցից բաժանելով՝ կը-սում են սովորաբար լտ. com, cum, հիռլ. com, cum, con, կիմր. cyf, գալլ. com «ընդ, հետ» ձևերին. հնխ. kom (տե՛ս Walde, էջ 180)։
damage, loss, prejudice;
— առնել, to damage, to injure.
· Calfa
Ուռիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ. նոյնը յետոյ Lag. Gesam. Abhnd. 44 ևն։
s. mus. first string;
treble voice, soprano.
· Calfa
= Պրս. [arabic word] zir և սրանից փոխառեալ թրք. [arabic word] zil հոմանիշից. հնագոյն հայերէն ձևն է զիր, յետոյ թուրքական ազդեցութեամբ ռարձած զիլ. (տարբեր են պրս. [arabic word] zī̄r «սուր ձայն» և [arabic word] zer «տակը». հմմտ. աֆղան. zēr «տակը», zir «զիլ» Հիւբշ. Pers. Stud. էջ 71)։ Պարսկականից են նաև արաբ. [arabic word] zīr «զիլ, կիթառի բարակ թելը, իբր հակառակ բամբի», վրաց. ზილი զիլի, աֆղան. zīr, ǰīr (Horn, Grdr. էջ 258, л 680)։-Հիւբշ. 265։
ՆՀԲ համարում է «բառ այլազգական»։ Հիւբշ. ZDMG, 36, 129 և 46, 259 դնում է նոր պարսկերէնից։ Kraelitz-Grei-fenhorst, ՀԱ, 1911, էջ 262 հայ բառը ըստ Հիւբշ. պարսկերէնից փոխառեալ դնելուց յետոյ, հայերէնից փոխառեալ է դնում թրք. zil «ծնծղայ»։ (Բայց հայե-րէնի մէջ չկայ այսպիսի նշանակութիւն)։