Definitions containing the research ճառ : 2898 results

Խահուէ

cf. Սուրճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սուրճ». նոր փոխառեալ բառ ունի միայն ՓԲ՝ խահվէ ձևով, որից էլ խահ-վէագործ և խահվէավաճառ, երկուսն էլ ՓԲ. -նոյն խահվէ ձևն ունի նաև Կ. Սարաֆեա-նի Բանալի գիտութ. Պետերբ. 1788, էջ 110. -իսկ ՀԲուս. § 1799 գրում է ղահվէ՝ ըստ Բժշկարանի։


Խաղաղ

adj. adv.

calm, tranquil, serene, peaceful, undisturbed, quiet;
— միտք, serene mind;
—, —աբար, placidly, peacefully, calmly, quietly, serenely.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. γα'ήνως «խաղաղ»։ Տէրվ. Altarm. 28 և Նախալ. 112 համարում է կրկնուած խաղ բառից, որ նոյն է ռնում խաղ «ճահիճ», խաղալ «շարժիւ» ևն ձևերի հետ։ Müller, Armen. VI յն. ϰη-λέω «խաղաղացնել» բայի հետ։-Հիւնք. յն. γαλὴνως «խաղաղ»։ Աճառ. ՀԱ 1899, 233 համարում է նոյնպէս կըրկ-նական։


Խաղխամ, աց

s.

bars, rails;
grating, railing, rail-fence;
palissade.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ խաղ խաղ ձևերից։ Աճառ. Արա-րատ 1911, 420 կրկնուած համարելով խաղ արմատից, համեմատում է լազ. oxile «կամուրջի ճաղերը» բառի հետ։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. khaid-արմատից. հմմտ. սանս. kētú-«լոյս, պայծառութի.ն, ճառագայթ, բոց, ջահ, երևոյթ, օդերևոյթ. ճանաչելու մի նշան, պատկեր», čitrá-«փայլուն», զնդ. čiϑra-«փայլուն, պալ-Ձառ», լտ. čaelum «երկինք»?, cae-sius «ճաղար (աչք)», caesullae «ճա-ղարաչուի», հիսլ. heitr «տաք», heiδ «պայ-ծառ երկինք», heiōr «պայծառ», հհիւս. hiti «տաքութիւն», hitna «տաքանալ», հբգ. hei. tar «պայծառ», heiz «տաք», գերմ. heiss «տաք», heizen «տաքացնել», heiter «պայ-ծառ, ուրախ», գոթ. heitō «ջերմուտենը». լիթ. kaitaū, kaistu, kaisti «տաքանալ» kaītinti «տաքացնել», kaitulys «քրտինք», kailtrùs «տաքութիւն տուող», kaitra «կի-կիչ տաքութիւն, խարոյկ», skaidrus, skáis-tas, skaistus «փայլուն, պայծառ», լեթթ. +kaidrs «պայծառ», kaistu, kāisu, káist «այրել», kaisls «ուրախութեան մէջ խայտա-ցող» ևն (Walde 107, 110, Trautmann 113, Kluge 212, Pokorny 1, 327, Berneker 122). Այս բոլորի հնխ. արմատն է (slqait-(s)qaid-, որի նշանակութիւնն է «լոյս, փայ-լիլ, երևալ, տաք, այրել»։ Հայերէնի մէջ սրան համապատասխան ունինք նախ խայտ. որից խայտալ, տ-ծ ձայների փոխանակու-թեամբ՝ խայծ, որից խայծաղ։ Նշանակու-թեան կողմից՝ խայտ համապատասխանում է սանս. «նշան, երևոյթ» իմաստներին, խայտալ= գերմ. heiter «ուրախ», լեթթ kaisls «ուրախութեան մէջ խայտացող», խայ-ծաղ «աղանձ, խարկած ցորեն»= լեթթ. kä ist «այրել» ևն։-Աճ.


Խան, ից

s.

dish, platter, tray;
basket, hamper;
crumbs;
raspings;
filings, chips;
*inn, hostelry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 94 յն. ϰανοῦν «սակառ» բառից։ ՆՀԲ սրա հետ նաև լտ. canistrum, հյ. սան, թրք։ սինի, սահան, երր. սալ, թրք. սէլե։ Հիւնք. ϰανοῦν։ Ուղիղ մեկնեց նախ Աճառ. (անտիպ), որից անկախաբար Թիրեաքեան, Արիահայ բռ. 178 (գրում է ❇ xān, որ սխալ է)։


Խանգար

s. adj.

disorder, confusion, disturbance;
waste, ruin, corruption;
perversion, depravation;
overthrow;
disordered, confused, spoiled;
— առնել, cf. Խանգարեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աճառ. Նորք 1925, ж 5, էջ 393 լիշում է կամիս. xunik «վնասել, աւրել»։


Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։


Խարբալ, ի

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Այս բառից է Ղրբ. խըլըփա՛լվէլ «ուշաթափուիլ, ուշքը գնալ, նուաղելով վայր ընկնել» (Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ Բ. 150). իմաստի զարգացման համար հմմտ. գւռ. խելքամաղ լինել «ուշքից գնալ» (մաղ բառից)։


Խարխափ, — առ ou ընդ —ս

adv.

gropingly;
— շրջել՝ գնալ, to grope along, to feel one's way, to go groping;
— խնդրել, to grope about for;
cf. Խարշափ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. խարխել, խարխուլ, խաւար, ափ. շօշափ։ Peterm. 260 լծ. խարշափ։ Հիւնք. խուլ բառից։ Իբրև կրկնական է մեկնում վերի ձևով Աճառ. ՀԱ 1899 233-5։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.


Ղենջակ, աց

s.

apron;
jack-towel or roller-towel;
towel, napkin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. λέντιον «ղենջակ» բառն է, որ նոյնպէս գործածուած է Յհ. ժգ. 5, 6՝ հայե-րէնի համապատասխան հատուածներում։ Ցոյն բառը փոխառեալ է լտ. linteum «վու-շէ կտոր, կտաւ» բառից, որ ծագում է linum «վուշ» բառից։ Հայերէնը շատ հին փոխա-ռութիւն է, որին ապացոյց են ջ ձայնը յն. τ ձայնի դէմ (փխ. տ) և -ակ մասնիկը։ Այս պատճառով կարելի է կարծել՝՝ որ հայ ձևը ուղղակի հռովմայեցիներից փոխառեալ լի-նի։ Յոյնից են փոխառեալ հսլ. lentiji, lenu-dija, ռուս. лента, գւռ. ленда, ликда, ուկր. tenta, բուլգ. լեհ. lenta «ժապաւէն», սլաւա-կանից էլ ֆինն. lentta և լեթթ. lente «ժա-պաւէն» (Berneker 701)։ Հմմտ. նաև ղեն-տի։


Ղոյիոն

s.

an Indian bird.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թռչուն՝ որ լինում է Հնդկաստանում» Ճառընտ.=Վրք. և վկ ա. 543 (այլ ձ. ղուոյ)։


Ղօղանջ

cf. Ղօղանջիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «լացի ձայն» Լաստ. որից ղօղանջել «ձայն հանել (մարդու), հնչել (ծնծղայի), հաջել (շան), հայհոյել, տրտըն-ջալ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 2. Ճառընտ. ղօղան-ջանք Շնորհ. այբ. ղօղանջեցուցանել Արչ. ղօղանջիւն Գէ. ես. ղօղանջումն «ցնռաբա-նութիւն» Ոսկ. յհ. հ. 14 ևն (Վրդ. առ. 182 գրուած խօղանջմունք). նոր գրական լեզուի մէջ նշանակում է միայն «զանգակի ձայն»։


Ճախարակ, աց

s. mar.

turner's wheel or lathe;
small wheel, pulley;
block.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. ճախարակ, Ոզմ. ճախրակ, Ջղ. ճախրակ, ճարխակ, Ալշ. Մշ. Սեբ. ճախ-րագ, Մրղ. Սլմ. ճmրխmկ1, Ախց. ջ'ախարակ, Գոր. Ղրբ. չխա՛րակ, Մկ. Վն. չախրակ, Տիգ, ջmխրmգ, Ագլ. ճհա՛րակ, Զթ. ջխոmք (բայց և ջ'օհյը), էնկ. ջըխրըք (նախաձայնի պատ-ճառաւ կարող է լինել բուն հայ և ո՛չ թրք. տե՛ս Բիւր. 1898, էջ 865)։ Նոր բառեր են ճախրակմանիկ կամ ճախրակմանող «լծէ-լծէ թռչունը». միւս ձևերը տե՛ս նախր բառի տակ։


Ճակ

s. adj.

mare;
humid, damp, moist.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խոնաւութիւն, թացութիւն». արմատ առանձին անգործածական. գտնւում է մարգ-ճակ «թաց՝ ջրոտ՝ ճախճախուտ մարգ» բա-ռի մէջ, որ ունին Յայսմ. Ճառընտ. (որ և արգճախին Զենոբ. Յայսմ. փետ. 17)։

ՆՀԲ լծ. ընդ ճահիճ և ճախճախուտ, թրք. ջըղ (ՆՀԲ նոյն արմատից է դնում նաև ճակաճան)։ Աճառ. ՀԱ 1909, 159 խ և կ ձայների լծորդութեան օրէնքով՝ նոյն է դնում ճախ արմատի հետ, որ գտնում ենք ճախին, ճախճախուտ ևն ձևերի մէջ։


Ճահիճ, հճի

s.

marsh, morass, swamp, fen, bog, slough, quagmire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջրջրոտ՝ ցեխոտ տեղ» Ես. խա-18. Սռ. ճզ. 35. Եփր. աւետ. 302. հների մէջ անեզական է, բայց արդի գրականում եզա-կի ձևով է. որից ճահճոտ, ճահճային, եր-կուսն էլ նոր բառ։ Հների մէջ գրւում է նաև ճախին «ճահիճ, տղմուտ տեղ» Գէ. ես։-12-488 Սրանից տարբեր է ճախնախուտ «ճահհոտ» Ագաթ. (կրկնագրում՝ էջ 65ա ճաղճախուտ), Երզն. մտթ. Կղնկտ. Կանոն, որ կրկնուած է պարզական ճախ արմատից։ Նոյն ճախ ձևը գտնում ենք նաև ճախին Վրդ. առակ. 156 (չունին ՆՀԲ և ԱԲ) բառի մէջ, որից կազ-մուած է մարգաճախին Պտմ. աղէքս. 125 (ըստ համառօտ ձեռագիրների) կամ իբրև յտ. անուն՝ Ակներաց Մարգաճախին Դրնղ. էջ 79. մարգճախին «ճահճոտ՝ թաց մարգ» Զենոբ. իբրև վերջինիս կրկնակն է մարգճակ Ճառընտ. Զենոբ. էջ 31 և Յայսմ. ճախին ձևը ունի Յովսիմ. 23. «Գտանես դաշտ մի ճա-խին և տղմուտ», որի դէմ էջ 24 var-ճախ-ճախին։ Վերջապէս արմատի պարզ ձևն ունի Բառ. երեմ. էջ 194 ճախ «մարգ»։ Այս բո-լորի համեմատութիւնից երևում է՝ որ ճահիճ ռառի մէջ -իճ մասնիկ է, արմատն է ճահ, որի հետ նոյն են ճախ, ճակ։


*Ճաղ

cf. Դագաղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Վրաց. ჭალი ճալի «ցից, սայլի կողքի ճաղերը», ჭალებიანი ճալեբիանի «ճաղե-րաւոր սայլ՝ ածուխ տանելու համար», ուտ. ճալ «ցանկապատ, շրջափակ, վանդակա-պատ», ճալփեսուն «ցանկապատ քաշել». Հայերէնը փռխառեալ դնելու պատճառն այն է, որ վրացի ձևն է რჭალი րճալի, ჭრჭალი ճրճալի, իսկ ჭალი ճալի սրանց կրճատն է։-Աճ.


Ճամբար, աց

s.

camp, encampment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Եւրոպա, 1852, 123 «գուցէ հայոց բանակն ալ բոլորա-ևաձև դրուելուն» պատճառաւ։ Lag. Arm. Stud. § 1368 պրս. čanbar «շըր-ջանակ» բառից։ Հիւնք. շամփուր-ից։


Ճանապարհ, աց

s. adv. fig.

way, road, route, street, path;
issue;
journey;
mediation;
means, way, manner, method, process;
—ք մարմնոյ, the senses;
— արքունի, highway, public road, thoroughfare;
վարուն —, great thoroughfare;
կիցք —աց, cross-road;
անկոխ, ղարտուղի —, by-way, by-path;
— անգնաց, անկոխ, impassable road;
տըղմալից —, dirty or muddy road or street;
— երկնից, the way of heaven, the path of virtue;
աւուր միոյ —, a day's journey;
— երից աւուրց, three day's journey;
զ—այն, ի —ին, առ —աւ, զ—աւ, on the road, by the way, on a journey, during the journey;
— արարեալ, on or by the way;
— առնել, to go along, to travel, to undertake a journey;
to open, to prepare a way;
ի — անկանել, to set out on, to begin a journey, to start;
— ունել, to advance, to go forward, to get on;
անցանել զ—աւ, to take a wrong course, to go astray, to err;
թիւրել զ—ս ուրուք, to mislead, to lead astray, to put out of the right way, to cause to err;
արգելուլ, փակել, խափանել զ—, to interrupt or block the way, to stop up, to obstruct;
դնել ի —, to see off on a journey;
յաջողել զ—ս իւր, to prosper, to get on prosperously, to thrive;
ի —ի իւրում երթալ, to go one's own way;
to pursue one's point;
գնալ զ—ս or զ— ուրուք, to go by the same way as, to tread in the same steps;
to follow, to imitate;
ընդ ո՞ր —, by what road ? by what way ? which way ?
ընդ ուղիղ —ն, straight forward;
այս — հանէ ի գիւղ մի, this road leads to a village;
զրուցատրութեամբ կարճի —ն, company shortens distance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «ճամբայ». փխբ. «եղանակ, կերպ, միջոց ևն» ՍԳր. Եփր. ել. (գրւած է ճանապարհ Փիլ. այլաբ. 115, մի-ջին հյ. ճանպահ Անսիզք 25). որից զճանա-պարհայն ՍԳր. ճանապարհորդ Ծն. լե. 25. Առակ զ. 11. ճանապարհորդել Իմ. ժռ. 1 Ղկ. ժ. 33. ճանապարհագնաց Մծբ. ճանա-պարհակիցք Ոսկ. մ. գ. 16. Ագաթ. ճանա-պարհացոյց Կոչ. անճանապարհ «դժուարա-գնաց, դժուար» Եղիշ. Փիլ. (գործածւում է իբր ածական՝ ճանապարհ և տեղի բառերի հետ. հմմտ. պրս. bē̄rāh նոյն նշ. ինչ. ha. ma suy-i ān rāh-i bērāh šudand, ամենե-քին գնացին ի ճանապարհն այն անճանա-պարհ. Շահն. Զոհր. 457). դիւրաճանապարի Եփր. փես. 402. երկնաճանապարհորդ Փարպ. զուգաճանապարհութիւն Ճառընտ. կանխաճանապարհորդեալ «կանխաճառեալ» (յն. ոճով) Աթ. ը. շուրչհանապարհ Ածաբ. Առ. որս. նոր լեզուի ձևերից են՝ ճամբորդ, ճամբորդութիւն, ճամբորդական ևն։


Ճաշակ, աց

s.

taste, flavour, savour;
foretaste, prelibation, proof, gustation;
drinking-vessel, cup, mug, glass, tumbler;
measure of gallons;
դուզնաքեայ —, weak or slight effort;
առնուլ զ—, to try, to taste, to relish;
առնուլ զ— քաջասրտութեան նորա, to prove his courage;
—աւ զծով չափել, to empty the sea with a tea-spoon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «համտես, համի փորձ, համ, լայնաբար՝ որևիցէ փորձ, օրինակ» ՍԳր. Կոչ. Մծբ. «կում, մէկ անգամ ըմպելը» Պտրգ. 380, 565, 572, 711 (Եւ զբաժակն ըմպէ երիս ճա-շակս. Առնու ի բաժակէ արեանն ճաշակ մի. Առնու և ի բաժակէն ճաշակ մի. Տացէ նմա և ի բաժակէն ճաշակ մի). «գաւաթ. բաժակ, հեղանիւթերի մի չափ» ՍԳր. «կոնքաձև կամ բաժակաձև բազմակալ ճրագի» Զաք. Բ. 14, որից ճաշակել ՍԳր. Մծբ. Ոսկ. յհ. բ. 17. ճաշակակից Սիրաք թ. 22. ճաշակելի Ոսկ, տիտ. ճաշակելիք Երեմ. դ. 19. Եբր. ե. 14, անճաշակ Ագաթ. դառնաճաշակ Շար. գե-ղեցկաճաշակ Տօնակ. նորաճաշակ Իմ. ժզ. 2 դժուարաճաշակ Ճառընտ. դիւրաճաշակ Մխ. առակ. եզնաճաշակ Նոնն. կենաճաշակ Պիտ. հոգեճաշակ Նար. առաք. հրաճաշակ Նար. Շար. ճաշակաւոր (նոր բառ) ևն։


Ճարակ, աց

s. fig.

pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առհասարակ շփոթուած է յաջորդի հետ՝ հայերէնի մէջ ձևի նոյնութեան և պարսկերէնի մէջ ձևի նմանութեան պատճառով։ Առաջին անգամ Հիւբշ. տարբերեց երկուսը՝ դնելով ճարակ «հը-նար»<պհլ. čārak և ճարակ «խոտ»< ահլ. čarak։


Ճեմ, ից, ով, օք

s. adv.

walk, turn, turning;
— առնուլ, զբօսնուլ ի —, cf. Ճիմ, cf. Ճեմիմ;
— զ—ի, in taking a walk, walking;
գնալ — զ—ի, to walk with a measured, haughty step;
cf. Սանձ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «պտոյտ, քայլուածք» Վե-ցօր. որից ճեմ առնուլ «սիգալով ման գալ» Գ. մակ. ե. 12. Ոսկ. ա. տիմ. ճեմիլ ՍԳր. Կոչ. Ոսկ. ես. ճեմելի Յոբ. խա. 24. Ոսկ բ. կոր. ա. տիմ. Ես. Կոչ. ճեմեցուցանել Իմ, դ. 2. ճեմութիւն Նար. ճեմարան «ճեմելիք, զբօսարան» Նար. Շար. Սհմ. «ճեմական փիլիսոփայական վարժարան, ուսումնարան» Փիլ. Պորփ. Մագ. «մզկիթ» (անշուշտ արաբ. [arabic word] ǰāmi' հոմանիշ բառի նմանա-ձայնութիւնից յառաջացած) Ուռհ. 329, 335, 351. «պտոյտ, ճեմք» Արծր. ճեմարանական, ճեմարանաւարտ (նոր բառեր).-ճեմ գըտ-նւում է նաև բազմաթիւ յետնադարեան բար-դութեանց ծայրը՝ բաւական անյարմար ձե-ւով. ինչ. արեգակնաճեմ, լուսաճեմ, երկնա-հեմ, իմաստնաճեմ, կաճառաճեմ, մաքրի-նաճեմ, գեղաճեմել ևն։

= Պհլ. անծանոթ մի ձևից, որի դոյութեան ապացոյց են պրս. [arabic word] čām «ճեմք, նա-զելով քայլուածք», čāmidan «նազելով փե-րևետել», čamāni «նազելով՝ փերևետելով երթալը». հայերէն ե-ի դէմ պրս. a անսո-վոր է. պատճառը պէտք է փնտռել պահլա-ւերէնի մէջ։-Հիւբշ. 189։


Ճենճ, ոյ

s. fig.

froth, scum of boiled meat;
—, —եր, ոց or աց, smoke or odour of cooking or burning meat;
victim, holocaust, sacrifice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պարարտութեան գոլորշին, եփած մսի հոտ և կեղտ» Ոսկիփ. այս արմատից են հենճեր «խորոված մսի հոտ, զոհի գոլոր-շիք» Բ. մակ. է. 5. Ոսկ. ա. կոր. ճենճերել ՍԳր. ճենճերոտիլ Ոսկ. եփես. ճենճերալիր Աահմ. Ճառընտ. ճենճերալից Տօնակ. ճեն-հերական Փիլ. ճենճերահոտ Վանակ. յոբ. դիւաճենճեր Ճառընտ. Նար.։


Ճերմակ

cf. Սպիտակ;
— երիվար, a white horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *čermak ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] čarma «ճեր-մակ ձի, շագանակագոյն կարմիր ձի» (Vul-lers), «հասարակօրէն ձի, իսկ յատկաբար այն ձին, որ կոչի թրք. գուլա աթ (իմա՛ «աշ-խէտ, կարմրագոյն ձի») և ուրեք գրի նշա-նակել գորշ ձի» (ԳԴ). գրուած է նաև [arabic word] ǰarma «գորշ ձի». քրդ. čerme «սպիտակ, ճերմակ» (ZDMG 38, 61)։ Իրանականից փոխառեալ են նաև վրաց. ბარმაι ճար-մակի կամ ჭარმაგი ճարմագի «սևերի հետ խառն ճերմակ մազեր», ჭარმალი ճար-մաղի «ալևոր քաջ ծերունի», ჭარმაკი ცხენი ճարմակի ցխենի «ճերմակ ձի», ჭარმაგოხანი ճարմագոսանի «ալեհեր». (սրանք չեն կա-րող հայերէնից լինել՝ առաջին վանկի ա-և պատճառաւ)։-Հիւբշ. 189։


Ճիշդ, ճշդի

adj. adv.

just, exact, precise, correct, punctual, regular;
strict, rigorous;
sparing, scanty;
sordid, niggard;
cf. Ճշդիւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ուղիղ չափով, ո՛չ աւելի ո՛չ պակաս» Բուզ. ե. 7. «ճշտութիւն» Բրս. ճգն. որից ճշդիւ (կամ նաև ճշդով) «ճիշտ ու ճիշտ, ուղիղ» Դ. թագ. իգ. 35. Եզն. (սխալ գրուած ձևով՝ ճշդիւք). Եւս. քր. Կոչ. «խնա-յելով, կծծիութեամբ» Նար. ճշդել «ճշտել, ճշմարտել» Բ. մակ. բ. 29. «ժլատութեամբ վարուիլ» Բ. կոր. թ. 6. Առակ. ժա. 26. Մանդ. ճշդութիւն «ուղիղ չափը» Դատ. ե. 15. Կոչ. «ագահութիւն, ժլատութիւն» Սիր. ժա. 18. ճշդապահանջ Ոսկ. գծ. ճշդավաճառ Եւա-գըր. ևն։ Գրուած է ճշդութեամբ Տիմոթ. կուզ, էջ 201. արևմտեան գրականում ընդունուած է ճիշդ, ճշդել, իսկ արևելեան գրականում ճիշտ, ճշտել ևն, ուր տ աւելի համապա-տասխան է նախորդ ջ-ին (հմմտ. միշտ, վիշտ, կեշտ, տաշտ, դաշտ, վաշտ ևն)։ Նոր բառեր են ճշդապահութիւն, անճշդապահ ևն։


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ծառի ոստ. փխբ. ուրիշ բա-ների ճիւղաւորուած մասը, մատ ևն» Անյ. հց. իմ. Մագ. Նար. որից երկայնաճիւղ Սրգ յկ. բազմաճիւղ Սրգ. ա. յհ. Խոր. աշխ. երկ-ճիւղ Յես. ը. 9. նոր բառեր են՝ ճիւղակար. ճիւղաւորել, ճիւղաւորութիւն ևն. ռամիկ ձևն է ճուղ Ոսկիփ. Նար. առաք. 433։ Այս ար-մատի հետ նոյն են՝ ՃԵ'Լ (գրծ. ճեղբ։) Մաշտ. ջահկ. Զքր. ծործ. Ժմ. լն. որիռ հե-ղեալ «ճիւղ ճիւղ բաժանուած» Հին քեր. ճե-ղան «ճիւղեր» Վկ. գէ. 42. ճեղել «ճեղքել» Բառ. երեմ. էջ 197. հազարաճեղ Ճառընտ. երկնեղ Սանահն. Կամրջ. եռաճեղ Ոսկիփ. (հմմտ. Ղրբ. ճեղ «պատառուածք», որ տար-բեր է ճէ՛ղնը «ճիւղ» բառից)։-ՃԻԼ, ո, ի հլ. «ոստ» Եպիփ. ծն. Մարթին. Վրք. ոսկ. Շը-նռոհ. Եդես. որից ճղել «մասերի բաժանել» Օրբել. հրտր. Էմ. էջ 58. ճղճղկէն «բազմա-ճիւղ» Խոր. աշխ. 594. երկճղի Պղատ. տիմ. Եղիշ. յես. 175. Յայսմ. Ոսկիփ. Խոր. աշխ. ճիղաւոր «ճիւղ ճիւղ» ԱԲ։-ՃՈՂԼ, ՃԵՂՔ և ՃՈՂՔ, որոնք տե՛ս առանձին։-Այս վեց ձե-ւերը պատկանում են միևնոյն արմատին. հիմնական գաղափարն է «պատռելով իրա-րից բաժանել». վեց ձևերից չորսը իրար հետ ձայնդարձ են. (հմմտ. լիւղ, լող, լեղ). իսկ վերջին երկուսը կազմուած են -ք ածանցա-կանով՝ ճեղ, ճող պարզական արմատներից։ -Արդեօք կապ ունի՞ ծիլ-ծիղ-ծիւղ արմա-տի հետ։


Ճկոյթ, ութի

s.

the little finger;
կապել զոք ի —ն իւր, to conquer, to overcome.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «մատներից ամենա-փոքրը» Ոսկ. փիլիպ. 368 (գրծ. ճկութաւ) Ճառընտ. Աթան. հց. էջ 428 (սեռ. ճկութան, որ ենթադրում է ուղ. ճկոյթն ձևը), որից ճկոյթամայր «մատնեմատ» Մաշտ. էջ 119. հնագոյն և ընտիր ձևն է ծկոյթ, ո հլ. Գ. թագ. ժբ. 10=նորագիւտ բ. մնաց. ժ. 10 (նոր թրգմ. փոքր մատն). Եփր. համաբ. 235 (սխալագիր սեռ. ծկոյթոյ). կայ նաև ծկիկ մատն Առաք. պտմ. 384։


Ճղճիմ

adj.

stingy, scurvy, niggard, sordid, covetous, miserly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «ի ճիղմ «մատաղ, փոքր» կամ սեղմ»։ Հիւնք. խղճել բայից։ Աճառ. ՀԱ 1899, 235բ իբր կրկնական ճիղմ բա-ռից։


Ճղուղ

s.

wheel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ճղուղ «անիւի ճառագայթներ» ձևը յիշում է Խալաթեան, Ծրագ. ազգ. էջ 16 (հմմտ. Նորայր, Բառ. ֆր. rai)։


Կերպ, ից

s. adj.

form, figure, shape, cut, fashion, make;
aspect, look, appearance, air, deportment;
կերպս ի կերպս, in many shapes or forms;
in many ways, diverse;
կերպս ի կերպս լինել, to assume a borrowed shape or appearance, to be disguised, dissembled or concealed;
ի կերպս կերպս առնել, to transform into various shapes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. კერძი կերպի «կուռք». საკერ3ო սակերպո «մեհեան», კერკული կերպուլի, საკერჭი սակերպի «կուռքի վերաբերեալ», ნაკერბავი նակերպավի «կը-ռապաշտական. 2. զոհ. 3. մեհենատեռև». (Այս համեմատութիւնները տուաւ նախ Աղայեան, Աղբիւր 1889, էջ 7, լետու Աճառ Արրտ. 1898, 369, որից յետոյ Մառ՝ անդ)։ -Չգիտեմ թէ ի՛նչպէս է յառաջացած վրա-ցերէնում չერჭი կերպի «упрямыи, ւ-մառ» նշանակութիւնը (Չուբինով 604), ո-րից փոխառութեամբ նաև Տփ. կէրպ «յա-մառ»։


Կերպաս, ուց

s. adj.

silk, silk-stuff;
taffeta, light silk;
silk goods;
silken.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ու հլ. (յետնաբար ի հլ.) «բարակաման կամ մետաքսեայ կտաւ» Եսթ. ա. 9. Վեցօր. 177. Բուզ. Ոսկ. ես. որից կերպասաբեր «մետաքս բերող (շերամ)» Վեցօր. 177. կերպասագործ Վեգօռ. 122 կերպասի Եսթ. ա. 6. կերպասեայ Փրպ. կերպասավաճառ (նոր բառ) ևն։


Կիթ, կթից, կթոց

s.

act of milking;
milk, milk-diet;
emulsion;
—ք, the vintage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «անասուններից քաղուած ար-դիւնք. ինչ. կաթ, ձու, կարագ ևն» Յոբ. ի. 17. Ոսկ. ա. կոր. «կթելը, քաղելը» Վստկ. 41. Լծ. նար. որից կթել «կաթ կթել» Առակ. լ. 39. Յոբ. ժ. 3, 10. կթան «կթելու անա-սուն» Իսիւք. 38. Ոսկիփ. կթեղէն «կաթի և ձուի վերաբերեալ ուտելիք. ինչ. պանիր, կարագ, մածուն, ձու ևն» Ասող. գ. 17. ալ-գեկիթք Վստկ. հաւու կիթ Վստկ. 205= հաւ-կիթ «ձու» Ոսկիփ. խակակիթ Մծբ. կովկիթ Կանոն. 116. ձիակիթ Փիլ. տես։-Այս ար. մատի երկրորդ ձևն է՝ կութ. ո հլ. «այգին քաղելը» ՍԳր. որից կթել «խաղողը քաղել» ՍԳր. «պտուղ քաղել» Անկ. գիրք հին կտ. 155. Գր. սքանչ. ծն. քս. (ՀԱ 1912, 473). Լմբ. ճառ հմբ. տպ. 1865, էջ 252. կթոզ «կթած խաղողը մէջը լցնելու կողով» Վա-նակ. յոբ. Վրք. հց. (կ ազդուելով յաջորդ թ-ից՝ քթոց Վրդն. սղ. ձ. էջ 274, Վստկ. 135. Սմբ. դտ. 61, որ և քթանոց Վստկ.), այգե-կութ Ոսկ. ես. խակակութ Ել. իէ. 20. Ղևտ. իդ. 2. դժուարակութ Նար։-Նոյն կութ ար-մատից է դարձեալ կթոց «սեպտեմբեր ա-միսը» Գիրք թղ. 273 (նորագիւտ բառ), որ կազմուած է ճիշտ այնպէս՝ ինչպէս գւռ. քաղոց «յունիս» ամսանունը քաղել բայից։


Կիծ

s.

burn, ustion;
smart;
crumb, bit, piece.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. այս արմատի ընդհանուր իմաստն է ճխածնել, կծել, փրցնել, պոկել, խայթել, կճել, ցաւացնել, մարմաջեցնել», որոնցից ծագում են՝ կծաճել «կծել, խածնել» Ա. մակ. թ. 8. «բրդել, հացը կտրատել և բա-ժանել» Եփր. բ. թես. և ա. կոր. 72 (կտ. եզ. գ. դէմք կիծ «ուտելու համար բաժա-նեց»). կծել «մարմաջել, խայթոց զգալ» Եզն. «տանջել, չարչարել» Լմբ. ժբ. մարգ. էջ 213 (Զաք. ժա. 11) (Կապել կծել տանջա-նօք). «խայթել» Վրք. հց. Բ. 16. կիծ «եռք, սաստիկ քոր գալը» Շիր. Վրք. ոսկ. «կտոր, բրդուճ» Հին բռ. կծատել «խածնել» Ոսկ յհ. ա. 3. կծեցուցանել Երզն. մտթ. կծտալ «խածնել» Ոսկ. յհ. ա. 3 (էջ 57). ջերմակիծ Հկիղիչ» Վեցօր. 115. Ագաթ. Շիր. 56. բո-ցակիծ Նար. 177. գաղտակծութիւն «ծածուկ ցաւ» Յհ. կթ. զաղտակիծ «չհաջելով կծող (շուն)» Ոսկ. եփես. 836. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կծու (իբր *կիծու. կազմուած է ու մասնիկով. հմմտ. հատու, աղու, թթու, ազղու) «բարկ, դառն, դաժան» (բուն նշա-նաևում է «խայթող, կծող». նախ համի հա-մար ասուած և յետոյ փոխաբերաբար) Կոչ. Ոսկ. յհ. ա. 9. Եփր. աւետ. որից կծուու-թիւն Ոսկ. յհ. ա. Եղիշ. կամ կծութիւն Նիւս. բն. Վրք. հց. կծուագոյն Բրս. մախ. Խոսը կծուակիծ Եւագր. 267 ( կծուակիծ առնել «կսկծացնել»). կծուագին Տօնակ. կծուահամ Վստկ. կծուին Մագ. ևն. այսպէս է նաև կծուել «պտուղ քաղել, փրցնել» Ածաբ. Պրպմ. 329. Սարգ. բ. պետր. գ (էջ 431), որի համար էլ հմմտ. կծանել «բրդել»։-*կծիլ (կազմուած զ սաստկականով) «սիր-տը ղառնանալ, բարկանալ, զայրանալ» Փարպ. «կատաղիլ, կրքով ջեռնուլ» ՍԳր. զկծեցուցանել «սիրտը ցաւացնել, մորմո-քեցնել, զայրացնել» Յոբ. ժզ. 5. Հռ. ժ. 19. Ոսկ. ես. Եզն. զկծագոյն «սաստիկ կծու» Փիլ. իմ. զկծանք «սրտի ցաւ, կսկիծ» Խոր. ևն.-կսկիծ (կազմուած կիծ արմատից կոր-կընութեամբ, իբր *կիծկիծ>*կծկիծ, ուր ծ յաջորդ բաղաձայնի պատճառաւ ատամնա-կան մասը կորցնելով՝ կսկիծ) «ցաւ» Եփր. գաղ. Ոսկ. մ. բ. 18. որից կսկծեցուցանել Տոբ. ժա. 8. Ես. ժը. 3. Ոսկ. մ. ա. 19 կսկծիլ Ոսկ. մ. բ. 15 և յհ. բ. 21. կսկծա-կան Ոսկ. ես. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կսկծանք Բուզ. կսկծելի Բ. մակ. ժ. 34. ժբ. 14. չարակսկիծ Ճառընտ. Ոսկիփ. շատակըս-կիծ Սարգ. դառնակսկիծ Շար. ևն։-տիճ «կարիճի՝ մեղուի խայթոցի սուր ծայրը՝ որ խայթած տեղը՝ վէրքի մէջ է մնում. աւան-դուած չէ հին գրականութեան մէջ, բայց գտնւում է արդի բարբառներում. յիշում է նաև Բառ. երեմ. էջ 137. որից կազմուած են կճել «խայթել», կճան «եղիճ», կճաւոր «խայթող», կճիկ «սիրտ կսկծացնող», կնիչ «խայթոց». կճի «ատամ», որոնք բոլոր ռա-ւառական բառեր են և չեն աւանդւած հին մատենագրութեան մէջ։ Նոյն բառն է նաև Երև. ճիճ «մոծակի խայթոց» (տես Պռօ-շեան, Կռուածաղիկ ա. տպ. 175, բ. տպ. 306)։-Վերի կիծ և կին արմատներից կազ-մուած ձևեր են դարձեալ կծմթել «մատնե-րով մորթը ճմլել» միջին հյ. բառ, որ ունի նորայր, Բառ. ֆր. 943բ (pincer բառի տակ) և կճմթել, որի շրջուած կմճթել ձևի հնագոյն վկայութիւնը ունի Կ. Սարաֆեան, Բանալի գիտ. Սանկտպետ. 1788, էջ 69։

ԳԴ կծանել =պրս. gazidan «խած-նեւ»։ ՆՀԲ զկծիլ մեկնում է «զգածիլ կիզանիլ, կծանիլ, կծուիլ» բառերով, լծ. թրք. qəz-maq «կատաղիլ, զայրանալ». giǰik-len-mek «մարմաջել», guj-enmek «սրդողիլ»։ Justi, Dict. Kurde 363 կծու կցում է քրդ. gəzandin «կծել». gəzuk «կծող ձի», gəzin «կծել» բառերի հետ։ Պատկ. Փորձ 1880 մարտ. էջ 83 կծա-նել դնում է ցեղակից պրս. gazēdan ձևին։ Հիւնք. բոլորն էլ հանում է խա-ծանել բայից։ Müller WZKM 8, 281 պրս. gazīdan, gastan «կծել», gāz «կը-ծելը, կիծ» բառերին ցեղակից է դնում։ Հիւբշ. 461 խօսելով այս համեմատու-թեան վրայ՝ ասում է՝ թէ ա՛յն ժամա-նակ միայն ընդունելի կլինի, երբ պրս. gaz ծագած լինի հնխ. geg'-ձե-ւից, որին իբր ձայնդարձ կարելի է դնել (երկար աստիճանով) հյ. կիծ <հնխ. geg. բայց որովհետև հյ. կիծ <հնխ. gig' է երևում, ուստի պրս. gaz կապ չունի։ Scheftelowitz BВ 28, 308 ան-գըլսք. citelian, հհիւս. kitla «կծել». հբգ. kizzilōn ևն, իսկ 29, 31 հհիւս. hite, հբգ. hizza, գոթ. heito «տաքու-թիւն, ջերմ»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 դնում է գիծ, կէզ, կճել և գզել ձևերի հետ։ Աճառ. ՀԱ. 1909, 160 կ և խ ձայների լծորդութեան օրէնքով նոյն րնդ խած։ (Այսօր էլ նկատելի է որ խած գործածական է արևմտեան գրա-ևանում, կծել արևելեան զրականում)։ Karst, Յուշարձան 428 թթր. bič «կըտ-րել, ձևել», bit, bet, bič «նկարել, գրել»։


Կիճ, կճոյ

s.

marble;
— կարծրակուռ, granit;
հանք կճոյ, — quarry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կարծր և փայլուն քար մառմառեռն». որրծածուած է միայն հոլո-վեալ ձևով. այսպէս՝ ի կճոյ Յայտ. ժը. 13. կճոց Ոսկ. ճառք, էջ 109. ի կճէ (կամ կճեայ) Խոր. բ. 32. կճովք, ի կճեայց Ոսկ. հռովմ. 114 ածանրեալ ձևերն են՝ կճայատակ «քա-րայատակ» Նիւս. երգ. կճասալ յատակ նոյն նշ. Խոր. բ. 24. կճեայ «քարեղէն» (թակոյ-կի, սիւնի համար ասուած) Յհ. բ. 6. Երգ. է. 15. բցռ. ի կճէից Ոսկ. եփես. 782 (գրուած կճճեայ Սասն. էջ 65). կճեատարած «մար-մարով սալած» նորագիւտ Բ. մնաց. է. 3. կճեայարկ Անան. եկեղ.։ Յայտնի չէ թէ այս բոլորի արմատական ձևը ի՞նչ է, որովհետև կարող են նրանք գալ թէ՛ կիճ և թէ կուճ ձևից. բառարանների նշանակած կիճ ձևը չէ վկայուած. կայ միայն կուճ «մարմա-րիոն» Ոսկ. փիլիպ. ժ. 468 և Նիւս. երգ. (երկուսն էլ հայց. զկուճ, զկուճն), որից ե-րևում է որ կին ձևը սխալ ենթադրութիւն է։ -Յետնաբար ունինք և գրծ. կինճիւնք, կըն-ջիւք, կնջիւն, կճայովք, կճճայեօք, իբր «մո-գայիկի մանր քարերով» Անկ. գիրք հին կտ. էջ 153, 154, 172. Մարմարեայ կճայս ար-կանել յորմս. Ոսկ. ճառք 684. որից կճեայ-պաճոյճ «ակունքներով զարդարուած (պատ-մուճան)» Անկ. գիրք հին կտ. էջ 156։ Սրանց մէջ արմատն է կուն «մարմարիոն», որ սա-կայն շփոթուած է կինճ «մանր քար, խիճ» բառի հետ։ (Տե՛ս այս բառը առանձին)։-Նոր գրականում շինուած բառ է լուսակուն «սպիտակ և փայլուն մարմարիոն»։ Սրա-նի՞ց է արդեօք նաև ջրկիճ «շռնիճ, ըպրրխ» որ ունի Թորոսեան, Տետր. հմռ. բառարա-նի, 1794, էջ 24։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն խպտ. choich «աւազ» և քւշա բառերի հետ։ Հիւնք. գաճ բառից։ Աճառ. ՀԱ 1909, էջ


Կից

adj. adv.

united, joined, conjoined, connected, annexed;
contiguous, adherent, adhesive, sticking;
adjoining, abutting, lying close to;
conjointly, together, at the same time;
— ընթանալ, to run together;
to concur with, to cooperate;
to compete;
— լինել, to be annexed;

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Bugge, Etrusk. u. Armen. 113 ետ-րուսկ. cšurϑ-«ամուսին» նոյնացնում է հյ. կցորդ բառի հետ։ Գարագաշեան, Նաղիկ 1891, էջ 89 խից, խցել բառերի հետ։ Հիւնք. կցիր «ժլատ» բառից։ Meillet MSL 8, 296 համեմատում է հբգ. zwisk «կրկնակ» բառի հետ, իբր du-«երկու» բառից։ Նոյն, MSL 18. 267 առանց պատճառի՝ օտար և փոխառեալ մի բառ է կարծում։ Pedersen KZ 40, 211 Հայ. դր. լեզ. 104 երկու բառի հետ նոյնարմատ է համարում, ընդունելով Meillet-ե համեմատութիւնը, իբր =հբգ. zwisk։ Bugge, Lуk. St. 1, 59, 76, 84 լիւկ. ϑurtta «ընկեր», ետրուսկ. tu--surϑīr «ամուսին» բառերի հետ, որ հենց ինքը մերժում է 2, 14 և 110։ Pat-rubány ՀԱ 1908, էջ 276 յն. δοῦλος «ծառայ», գոթ. taujan «անել» բառերի հետ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kid «հետ», kut «ընկերանալ», 426 թթր. qat «կից, ընկեր», 430 թթր. օսմ. eš «ընկեր, նման»։ Persson, Beitr. I 316, 335 և 125-6 յն, βόστρυχις «խո-պոպիք», լտ. vespices «մացառ, թա-ւուտք», սնա. gucčha-«թաւուտ» բառերի հետ. ինչպէս և սերբ. gvodz «անտառ»։ Այս մեկնութիւնը յիշում է Boisaq 1101։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] kič «քացի, կիցք»։


Կղեր, ից

s.

clerk, clergyman, ecclesiastic;
clergy;
—ք, the clergy, churchmen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (իբր ր բուն՝ հոլովուած է կղերց Յհ. կթ. 116, 129, 181, 214, 238, 279, 345) «եկեղեցական պաշտօնեայ, դպիր կամ փոքր աստիճանաւոր, կրօնաւոր» Բուզ. դ. 8, որ և կղերիկոս, ի-ա հլ. Ագաթ. Բուզ. դ. 3, 6 Յհ. կթ. Լմբ. պտրգ. գրուած է նաև կլէր Սասն. 67. գղեր, գղերիկոս, որից կղե-րական Կորիւն. կղերիկոսութիւն Ճառընտ. Մաշտ. նոր գրականում կղեր առհասարակ նշանակում է «հոգևորական», որից և կղե-րամիտ, հակակղերական, կղերականութիւն։


Կճղակ, աց

s.

hoof.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «չորքոտանիների ոտքի եղունգը» ՍԳր. Եւս. քր. տրից կճղակաբաշխ. կճղակահերձ ՍԳր. երկակճղակ Բրս. սղ. կճղակաբաժին Փարպ. կճղականալ Ագաթ. կճղակաւոր Ղևտ. ժա. 3. կճղակմէջ «կճղա-կի արանքը» Վրդն. առ. 23։-Այստեղ է պատկանում նաև զկճղանալ «չորանալ, կըճ-ղակի պէս կարծրանալ», որ մէկ անգամ ու-նի Բուզ. գ. 19 «Գտանէին զնոսա լոկ ցա-մառեալ զկճղացեալ զոսկերս նոցա». (ՆՀԲ և ՋԲ այս բառը համարում են կճղանալ. բայց որովհետև հայցականի զ նախդիրը անյարմար է տեղին, ուստի Աճառ. Բանաս. 1903, 195 համարում է զ սաստկական, ո-րով բառի բուն ձևն է զկճղանալ։ Հ. Գ. Նա-հապետեան Բազմ. 1906, 313 ուղղում է կճացեալ կամ կրացեալ, այսինքն «կուճ ևամ կիր դարձած», ոմն *** Բազմ. 1908, 432 կճղակացեալ)։


Կնգուղ, գղի, գղոյ

s.

cowl, hood;
monk's gown or frock.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո կամ ի-ա հլ. «ճգնաւորի վե-ոար կամ մեծ գլխարկ» Լմբ. առ լև. տպ. 1865, էջ 218. Լմբ. պտրգ. Օրբել. հրտր. Էմ. էջ 76, 178. Վրք. հց. Բ. 476 (սեռ. կնգղաց). Մամիկ. էջ 50 (գրծ. կնկղով). Ճառընտ. որ և գրուած է կնկուղ Լմբ. մատ. 45, 48, 50 (սեռ. կնկղոյ), էջ 89, 91 (սեռ. կնկղի), կու-կուլ Վրք. իլար. 132. որից կնկղաւոր «կըն-գուղ ունեցող» Մամիկ. կնկղակ «փոքր կըն-զուղ» Շնորհ. առակ։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից պետք է լինի վրաց. კუნკულა կունկուլա «աբեղայի գլխարկ», մի-ջին ռնգականի պատճառով, որից զուրկ են յոյնն ու լատինը։


Կնճիթ, ճթաց

s.

snout, muzzle, nose;
trunk, proboscis;
— ամպոց, water-spout.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խոզի՝ վարազի քիթ» Ագաթ. Խոր. աշխ. «փղի պատիճ» Նիւս. կազմ. որից կնճթեղ «քիթը մեծ» Եղիշ. ծն. առ վրդ. կնճթակերպ Ագաթ. կնճթացեալ Ագաթ. շնկնճիթ Ոսկ. մ. ա. 4. շանակնճիթ Խոր. աշխ. կնճթադէմ Ճառընտ. եղջերակըն-հիթ Խոր. աշխ. գրուած է կննութ (շան հա-մար) Վստկ. 222, կնջուտ (ձիու համար) Վստկ. 198։


Կոզռն, ռան, ռին, ռամբ

s.

camlet, camelot, camels colt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (գրծ. -ռամբ, -ռամբք) «ուղտի ձագը» Մն. լբ. 15. Ճառընտ. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյնը գրուած է կոզեռն, գոզեռն (ուղ. հոլով) Վրդ. առ. էջ 20. կայ և կոզակ նոյն նշ։ Բառ. երեմ. էջ 165, որ հաստատւում է վրացական ձևով. ՀՀԲ և ՋԲ դնում են կոզռակ՝ որ գաւառական ձև է։


Կոխ

s. adj.

trampling or stamping upon;
trampled upon, trodden underfoot;
— ճանապարհ, beaten or frequented track, public road;
տալ ի —, to give to be trampled on, to cause to tread on;
երկինք չեւ էին —, no one had as yet entered heaven.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոխելը, կոխոտելը» Նխ. գ. մկ. Վրդն. ել. Վստկ. «կոխեալ, կոխոտուած» Ոսկ. եբր. «վարժ, ընտել» Ոսկ. եփես. 910, Բ. տիմ. 205. «խորահմուտ, ներկուռ» Նա-նայ. յռջ. որից կոխել «ոտքը վրան դնել. 2. ոտքի տակ առնել ճնշել. 3. հնձանի մէջ հմռել. 4. քանդել, աւրել, ընկճել, նուաճել» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 10. կոխան ՍԳր. Եզն. Մծբ. Ագաթ. կոխումն ՍԳր. անկոխ ՍԳր. Ոսկ. ես. ոտնակոխ Յայսմ. խառնակոխ Գ. մակ. բ. 8. Ոսկ. մ. բ. 19. երկրակոխ Ագաթ. թևա-կոխել Գծ. ժզ. 7. «մտածել, խորհիլ» Ոսկ ես. 286. Մծբ. բազմակոխ Ճառընտ. ընդու-նայնակոխել Բրս. ծն. կոխոտել (նոր բառ)։


*Կոկով

s.

testicle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փքոցուռոյց խօսքեր, մեծաբա-նութիւն». կայ միայն կոկովանք ձևով՝ Ոսկ. Ճառք 139, Նիւս. կազմ. պրպմ. որից կոկով-տել «ճոխաբանել, մեծաբանել» Բառ. երեմ. էջ 166 և ՀՀԲ։


Կոհակ, աց

s. fig.

billow, wave, swell, surge, breaker;
mountain, hill, height, eminence, rising ground;
փրփրադէզ —, foaming billows.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած. նաև կոխակ) «մեծ ալիք» Յհ. կթ. Նար. Սարգ. Յս. որդի. «լեռնակ, բլուր» Յհ, կթ. 391. Արծր. էջ 254 Կղնկտ. Օրբել. արդի գրականի մէջ ընդու-նուած է միայն առաջին նշանակութեամբ, ինչպէս են նաև գրաբարի բոլոր ածանցեալ ձևերը. կոհակալիր Արծր. կոհակաւէտ Մագ կոհակումն Անան. եկեղ. կոհականք Լմբ. իմ. յոգնակոհակ Սկևռ. աղ. բազմակոհակ Նար. Լմբ. ժղ. Ճառընտ.


Կողինջ

cf. Խղունջն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աճառ. ՀԱ 1909, 160 խ և կ ձայնե-րի լծորդութեան օրէնքով միացնում է խղունջն բառի հետ, որ տե՛ս։


Ճրագ, աց

s.

candle, light, flambeau;
taper;
յարդարել, լուցանել, շիջուցանել զ—ն, to snuff;
to light;
to put out, extinguish or blow out a candle or light.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վերջաձայն ք-ի պատճառով հայե-րէնից են փոխառեալ վրաց. ჭრაკი ճրաքի, թուշ. ჭრაკ ճրաք «ճրագ, լամբ» (բայց պարսկերէնից են վրաց. ჩირაღი չիրաղի, ჩօრახი չիրախի «ճրագ»).-Կարաբուլակի բարբառով կայ ճերակուի «պարարտութիւն, ճարպ» մեր ճրագու ձևից։


Մագիլ, գլի, գլաց

s.

claw, talon, nail, paw;
երկաթի —ք, torturing hooks;
ըմբռնալ մագլօք, to seize with the claws or talons, to clutch, to grapple, to grasp, to hook.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև մաքիլ, մա-նիլ, մագալ) «թռչունի կամ գազանի ճանկ» Դան. է. 19. Իմ. ե. 11. Եւս. քր. Սսկ. մ. ո-4. Կոչ. Վեցօր. 162, 169, 192. որից մագ-լաւոր Տօնակ. Վրդն. ծն. լիամագիլ Եզեկ. ժէ. 3. կորամագիլ Նիւս. բն. բազմամագիլ Եզեկ. ժէ. 17. հաստամագիլ Վեցօր. 161. եր-կայնամագիլ ԱԲ. մագլել (գրուած նաև մաք. չել) Ոսկ. փիլիպ. (տե՛ս ՀԱ 1913, 490), Եփր. զղջ. Վրք. հց. մագլցել «ճանկռտել, եղունգներով պատառոտել կամ ճանկռելով մի տեղից վեր բարձրանալ» Եփր. ապաշխ. 194. Ճառընտ. որ և մագլցտել Ոսկ. յհ. բ. 16։


Մագիստրոս, աց

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «յունակաս իշխա-նական մի տիտղոս» Շնորհ. վիպ. Լմբ. մատ. 535. Վրք. հց. որ և մաքիստրոս Յայսմ. մա-գիստրիանոս կամ մագեստրիանոս Բուզ. 103. մագիստրիոն ԱԲ. մագիստրինոս ՋԲ. մագիստրեան «իշխաններ» Ճառընտ. միջնա-դարեան յոյն արտասանութեամբ՝ մաժիս-տրոս Ասող. 182. մաժիստռոս Ասող. 279, 260, 261. Լաստ. նոր յունարէնի հնչումով էլ՝ մայիստռ Շնորհ. պտճռ. միաբ. (տե՛ս Շնորհ. ընդ. տպ. Եմ. էջ 144, 146, 155), մայստո Վրք. շնորհ. 76. մայէստր Սկևռ. պատ. 13 սրանցից մագիստրութիւն Եւս. պտմ. ը. 11, էջ 642. մագիստրոսութիւն Ճառընտ. մա-ժիստռոսութիւն Ասող. էջ 278. Լաստ.։


Մալ

s.

wether, mutton.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ մալել բայից հանելով մեևնում է «ոչխար արու մալեալ, թաղասմաւոր... որպէս և յն. μῆλον «ոչխար»։ Schef-telowitz BВ 29, 46 հհիւս. smale «ոչ-խար», գոթ. smals «փոքր», յն. μήλα «ոչխար», հիռլ. mil «անասուն» բառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։ Նոյնր կրկնում են Walde 458 և Pokorny 2, 296 հնխ. mēlo-ձևի տակ։ Դուար բառի յարադ-ռութեամբ և արաբերէնի համեմատու-թեամբ վերի ձևով մեկնում է Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 11Ո։

=Թթր. mal «արջառի վրայ դրուած հար-կըն էր. իւրաքանչիւր 20 ընտանի անասու-նից մէկը և 80 ստակ էլ դրամ էին առնում» (տե՛ս Գ. Ալթունեան, Արրտ. 1912, էջ 1121)։ նառում է արաբ. [arabic word] māl բառից, որ նշա-նակում է՝ «ստացուածք, ինչք. 3. ապրանք, վաճառք. 3. հասոյթ, եկամուտ. 4. դրամ. 5. տաւար»։ Նոյն թթր. բառից փոխառեալ է նաև վրաց. მალი մալի «փողով տուրք»։ որից მემალე մեմալե «հարկահաւաք» (տե՛ս և նախորդը)։


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար յգ. գրծ. մալ-խօք) «հաստ չուան» Մտթ. ժթ. 24. Մրկ. ժ. 25. Ղկ. ժը. 25. Պտմ. աղէքս. Յայսմ. վրի-պակով գրուած է մամուլ Ճառընտ. (Մինչև ի կտրել զմամուլս առագաստին)։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կպած, կից, իրաբ միացրած» Ել. իը. 25. Ոսկ. եփես. 821. «խիտ, հոծ, թանձր» Վեցօր. 60, 172. որից մածանիլ կամ մած նուլ «կպիլ, կպչիլ, փակչիլ, թանձրանալ, կաթը մակարդուիլ» ՍԳր. Ոսկ. Թես. Եփր. բ. մնաց. «յարիլ, միանալ (այրը կնոջ հետ)» Երզն. մտթ. էջ 399. մածչիլ Պիսիդ. վեցօր. 1651, մածանել Նար. մածուցանել «կպցնել, միացնել, մակարդել (կաթ, պանիր ևն)» ՍԳր. զմածիլ «սաստիկ կպչիլ» ԱԲ. մածումն նեւս. բն. մածան «կպչուն» Տօնակ. մած-ուած Պիտ. տախտակամած ՍԳր. թանձրա-մած Ոսև. ես. և ա. Թես. թ. խաւարամած Ագաթ. ջրամած Ագաթ. հեղեղամած Ագաթ. դանդաղամած Բ. մկ. ա. 20. մառախլամած Մձռ. ստուերամած Ագաթ. գետնամածեալ Շար. ծխամած Ճառընտ. կրամած Ճառընտ. խճամած Նչ. եզեկ. հրամած Բենիև ձեռնա-մած Պտրգ. մածուն Ոսկիփ. Մագ. և Երզն. քեր. (վերջինիս համար հմմտ. Մածուցեր զիս իբրև զպանիր. Յոբ. ժ. 10. Մածաւ որ-պէս կաթն սիրտ նոցա. Սղմ. Ճժը. 70. առո-masidan «մակարդել» և māst «մածուն», թրք. yoγurmaq «շաղախել, շաղուել» և yoγurt «մածուն», ֆրանս. cailler «մակառ-դել, թանձրացնել» և lait caillé «մածուն»), մածուցիկ (նոր բառ) ևն։

ՓՈԽ (borrowing) Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։