Entries' title containing ղ : 6176 Results

Կաղիմ, եցայ

vn.

cf. Կաղամ.

NBHL (2)

cf. Կաղամ. յետս մնալ.

Զի որ ի ծերութեան այնպիսի կաղիցի, յայտ է թէ ի մանկութեանն եւս չար. (Ոսկ. եբր. ՟Է։)


Կաղամախ, ից

s.

poplar

Etymologies (4)

• «անտառային մի բարձր ծառ. populus tremula (ըստ Կէտիկեանի), pօ-pulus alba (ըստ Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 34. իսկ Տիրացուեան, Cont-ributo § 71-73 իբրև ընդհանուր անուն դնում է populus-կաղամախ) Ես. խա. 1α-նորագիւտ Բ. մնաց. բ. 8 (սեռ. կաղամախի Մագ. մեծ են, էջ 67). աւելի սովորական ձևն է կաղամախի (սեռ. ւոյ, եաց) Ովս. դ. 13. Ագաթ. Վեցօր. 92 (տպ. կաղամաղի). Չ3. ևայ նաև կաղամահ ձևը՝ Գաղիան. (ըստ ՀԲուս. § 1269). յետնաբար կաղմխի Վստկ. 9з,

• = Փոխառեալ է խալդերէնից։ Հայ. բառի հետ նոյն են մի կողմից Սալմաստի թուրք բարբառով k'älämbar կամ k'älämbur «կա-ղամախ», Թաւրիզի թուրք բարբառով [arabic word] qálámā «բարտի» և միւս կողմից լակ, կալախի, ռուտուլ. կալախ «կաղամախ»։ Թէ ո՛րն է այս ծառի նախնական հայ-րենիքը՝ յայտնի չէ։ Գիտենք միայն որ մեր երկրի շրջաններից նա տարածուել է դէպի աւելի արևելք։ Այսպէս՝ Թեհրանի պրս. բարբառով նա կոչւում է täbrizi, որ նշանակում է բուն «թաւրիզեցի». ինչ որ ցոյց է տալիս թէ Թեհրանը նոյն ծառը ստա-ցել է Ատրպատականից։ Կարող է որ բառը բնապէս լինի մարերէն, այդ լեզուից անցած խալդերէնի, հայերէնի և միևնոյն ժամա-նսկ կովկասեան լեզուներին։ Բայց կարող է նաև ընդհակառակը՝ բառը լինի բնիկ խալդերէն, որից անցած մի կողմից Ատըր-պատական և միւս կողմից Կովկաս։-Աճ.

• Բառիս նշանակութեան վրայ մի ըն-դարձակ վէճ Հ. Կետիկեանի և Բնապա-տումի (=Մէնէվիշեան) միջև՝ տե՛ս ՀԱ 1аՈ5 51-53, 221-2, 285-6, 319-320 և 350-2։ Բնապատումը համարում էր բառս «populus pyramidalis», մինչ բարտին դնում էր «populus tremula», հակառակ Հ. Կէտիկեանի։ Բուսագէտ Արթինեան (Ածաշունչի տունկերը, էջ 37) սխալ է գտնում այս մեկնութիւնը։ -Հիւնք. կաղամախ հանում է կաղա-մար «թանաքաման» և յն. ϰαλαμίτης բառից, «ասի զբուսոց որք սիրեն զեղ-տիւրս և զծմակս, որպէս սօսի, կաղա-մախ, եղեգն ևն»։

• ԳՒՌ.-Մշ. կաղմխի, Խտջ. գախմխի։

NBHL (2)

ԿԱՂԱՄԱԽ ԿԱՂԱՄԱԽԻ. λεύκη populus alba. եբր. լիպնէք եւ αἵγειρος populus nigra, alnus. Ծառ բարձր ի ջրարբի վայրս, որոյ տերեւք դիւրաշարժ են ի հողմոյ, ի մի երես մթին կանաչ, եւ ի միւսն սպիտակ. որպէս եւ բունն՝ է՛ որ սպիտակ, եւ է որ մթնագոյն. փայտ միոյն թեթեւ, եւ միւսոյն ծանր.

Զսարոյն եւ զկաղամախն։ Ի ներքոյ կաղնեաց եւ կաղամախեաց. (Ես. ՟Խ՟Ա. 19։ Ովս. ՟Դ. 13։ որպէս եւ Գաղիան.։ Ագաթ.։ Մագ. ոտ.։ Սարփ. յուդ. ՟Բ։ Պիտ.։ Վեցօր. ՟Է։)


Կաղամախի, խեաց

cf. Կաղամախ.

NBHL (2)

ԿԱՂԱՄԱԽ ԿԱՂԱՄԱԽԻ. λεύκη populus alba. եբր. լիպնէք եւ αἵγειρος populus nigra, alnus. Ծառ բարձր ի ջրարբի վայրս, որոյ տերեւք դիւրաշարժ են ի հողմոյ, ի մի երես մթին կանաչ, եւ ի միւսն սպիտակ. որպէս եւ բունն՝ է՛ որ սպիտակ, եւ է որ մթնագոյն. փայտ միոյն թեթեւ, եւ միւսոյն ծանր.

Զսարոյն եւ զկաղամախն։ Ի ներքոյ կաղնեաց եւ կաղամախեաց. (Ես. ՟Խ՟Ա. 19։ Ովս. ՟Դ. 13։ որպէս եւ Գաղիան.։ Ագաթ.։ Մագ. ոտ.։ Սարփ. յուդ. ՟Բ։ Պիտ.։ Վեցօր. ՟Է։)


Կաղամար, աց

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանո մևաւութեան) «թանաքաման» Մագ. և Երզն. քեր. Վանակ. հց. Վրք. հց. Ա. 156, Աթան. էջ 492, Յայսմ. յնվ. 19 և 27 (եր-կուսն էլ տպ. կաղմար. այսպէս նաև Յայսմ. յունիս 8, որ յետին հայերէնի ձևն է)։-ՀՀԲ և ՋԲ դնում են և կաղամար «թանաքաձուկ», եբրև նոր բառ։-Արդի գրականի մէջ միայն արևմտեանն է, որ գործածում է կաղամտս բառը, արևելեանը գիտէ միայն թանաքա-ման։

• = Յն, ϰαλομάριον, նյն. ϰαλομάριν «զըր չաման», որից փոխառեալ են նաև լտ. ca-lamarium ետալ. calamaio, հսլ. kalamari, ուկր. katamar, չեխ. kalamar, լեհ. kala-marz, սերբ. kalämār, հունգ. kalamaris, ռուս. գւռ. каламарь (Berneker 471), ռում. cálāmér, ասոր. [syriac word] qalamarā? հր. [hebrew word] qalamar? Յոյն բառը ծագում է ϰλομος «եղէգ» բառից, որից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] qalam (ռմկ. ղա-լամ, խալէմ) «գրիչ», բուն նշ. «եղէզ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 542)։ Նկատի պէտք է առնել որ հին ժամանակի գրչամանները միանգամայն թանաքաման էին (տճկ. տի-վիթ-խալէմ)։-Հիւբշ. 353։

• Հներից Մագ. քեր. 228 և Երզն. քեր. մեկնում են արաբ. [arabic word] qalam «գրիչ» և հյ. առ բառերից բարդուա՞ծ թէ յու-նարէնից փոխառեալ. «կաղամար, որ է կալամառ, այսինքն (է) աման գրչի (կամ մելանառ)»։ Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան։ Քերակ. 1815, էջ 314, յե-տոյ ՆՀԲ ևն։

• ԳՒՌ-Ում. կաղամար «պարսկական դի-վիթ», Մշ. կաղամար, Պլ. Սչ. գաղամար, Ախց. Կր. կաղամպար, Ջղ. ղամբար։

NBHL (4)

Կաղամար, որ է կալամառ. այսինքն է աման գրչի, կամ մելանառ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Խնդրեաց կաղամար, եւ քարտէզ. (Ճ. ՟Ժ.։)

Կաղամար եւ պնակիտ. (Վանակ. հց.։)

Զկաղամարն, եւ զհողաթափն էառ. (Վրք. հց. ձ։)


Կաղամբ, ից, աց

s.

cabbage;
— ընդաւոր, cauliflower;
— խոպոպի, savoy cabbage;
— վայրի, colewort, rapeseed;
—ի տակ, — stalk, — stump.

Etymologies (4)

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան)» «մի տեսակ բանջարե-ղէն, քալամ, լահանա, լտ. brassica olera-čea» Կիր. (տպ. 1865, էջ 28), Եփր. երաշտ. 205. Կանոն. Մխ. առակ. Բժշ. Վրք. հց Վստկ. 66, 162, որից կաղամբավաճառ Բուզ գ. 21. կաղամբակուրծ «կաղամբի միջուկը» ԱԲ. կաղամբապուր, ծաղկակաղամբ (նոր բառեր)։

• = Փոխառեալ է իրանեանից. սրա պհլ. ձևը աւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] kalam «կաղամբ», որից փոխառեալ են նաև քրդ. և Ատրպտ. թրք. kelem, k»alam։ Պրս. կայ դարձեալ [arabic word] karan, [arabic word] karanb, [arabic word] karanbā «կաղամբ»։ Այս բոլոր իրա-նական ձևերը ծագում են՝ ըստ Հիւբշ. Pers. Stud. էջ 256, յն. ϰράμβη «կաղամբ» բառից, որից փոխառեալ են դարձեալ լատ. cram-be, արաբ. [arabic word] karnab, օսմ. karnabit, ասոր. kərabbā, kərabbe «կաղամբ»։ Յու-նարէն բառի ստուգաբանական իմաստն է «խորշոմած, կուչ կուչ եկած». հմմտ. ϰραμ-βος «չորացած, կռնծած», ϰρομβοῦν «խո-րովել», հբգ. hrimfan «ծռել, խորշոմել. կծկել, պռստել», անգսք. hrympel «խոր-շոմ», լիթ. kremblys «սունկի մի տեսակ» (կծկուած), skrebiu «չորանալ», ռուս. коро-бить «ծռել, գելուլ», cкорблыи «խիստ, կոշտ» ևն, հնխ. qremb, qereb, sqremb, sqereb արմատներից (Boisacq 507-508)։ -Հիւբշ. 162։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Böttich. Arica 73, 190, Lag. Urgesch. 835, Պատկ. Изслeд. ևն։

• ՓՈԽ.-Վրաց. კალნაბი կալնաբի «կա-ղամբ» (տե՛ս Մառ, Teксть VII, էջ LV)

NBHL (3)

թ. քէլէմ, քալամ, քէրնէպ, քէրէմպ. յն. գռա՛մվի. լտ. գռամպէ. κράμβη cramba, brassica, caules. իտ. cavoli. Բանջար պարարտ՝ խիտ եւ խոշոր տերեւովք, որ կապէ գլուխ մեծ. լախանա, լահանա . այլ ասի եւ զայլոց համանման բանջարոց՝ յորոց ոմանք փոխանակ գլխոյ տան զունդ ուտելի նախ քան զծաղկիլն. (Գաղիան.։ Բժշկարան.։)

Ի բժշկութիւն որովայնի զինքն քարոզէր կաղամբ, եթէ կերեալ ոք հում, զորովայնն լուծանեմ, եւ եփեալ՝ պնդեմ. (Մխ. առակ.։)

Կաղամբի կուրծ։ Կաղամբի տակ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Կանոն. Վստկ.։)


Կաղամբավաճառ, աց

s.

seller;
cf. Թթուուտ.

NBHL (2)

Որ վաճառէ զկաղամբս. բանջարավաճառ.

Ի շինականութեան կերպարանս ի կաղամբավաճառի օրինի մտանէր ի բանակն պարսից. (Բուզ. ՟Գ. 21։)


Կաղամբիտ

s.

calamite, dry storax.


Կաղանդ, ի

s.

calends, first day of month or year;
new-year's day;
շնորհաւոր -! a happy new-year to you, & many of them.

Etymologies (5)

• «կոտրած անդա-մի կապ». մէկ անգամ ունի Լաբուբ. 4Ո «Դնել կաղանդս բեկելոցն և պահել անա-րատ զողջսն». որից կալանդել կամ կաղան-

• ի, ի-ա հլ. (յատկապէս գոր-ծածւում է յոգնակի ձևով) «ամսամուտ, ամսագլուխ, տարեգլուխ» Եւթաղ. հրտր. Հև 1925, էջ 522, Իգնատ. թղ. 95 (սեռ. -իզ). Պրպմ. Յայսմ. Տոմար. (այժմ միայն «ա-մանոր, տարեգլուխ» նշանակութեամբ է զործուածւում և այն էլ միայն արևմտեան գրականում). որից կաղանդացոյց «օրա-ցոյց» Տոմար։

• = Յն. ϰαλάνδαι «ամանոր» բառից փո-խառեալ. այս բառն էլ փոխառեալ է լտ. ca-lendae «ամսամուտ» բառից, որ ծագում է calo «կոչել» բայից (Walde 112). անցել է նաև ուրիշ շատ լեզուների. ինչ. Ֆռանս. ca-lendes, անգլ. calends, վրաց. კალენდი կա-լենդի, კალენდობა կալենդոբա «ամսա-մուտ», კალანდა կալանդա «կաղանդ», հսլ. kalandū, koleda «նոր տարի», ռուս. коля-дá «ծննդեան շաբաթը, Ալէլու ման գալը», բուլգար. koleda «ծննդեան տօն», ռում. colinda, ալբան. kol'endre, լիթ. kafdos «ծննդեան տօն», այստեղից նաև кален-дapь «օրացոյց» ևն (Berneker 544)։-Հիւբշ. 354։

• Ուդիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ.

• ԳՒՌ.-Երև. Մկ. Սլմ. Վն. կաղանդ, Խրբ. Ոզմ. Ռ. Սեբ. գաղանդ, Ասլ. գաղաթ, գա-կաղընտ, Ակն. գաղօնդ, Բլ. կախանդ, Մշ. կախնդօզ, Շիր. կաղինդ, Զթ. գաղունդ, Սվեդ. գmղունդ, Հճ. գաղընդէս, Հմշ. գալօնդար. այս բոլորը նշանակում են «նոր տարի». իսկ Ննխ. գաղանդ, գաղընդ «կաղանդին պատ-րաստուած մի տեսակ քաղցրեղէն», Զթ. գա-ղընդաս «նոր տարւայ նուէր»։ Նոր բառեր են կաղանդել, կաղանդչէք։

NBHL (1)

Բառ յն. գալանտէ, (ի գալէ՛օ, կոչել). լտ. գալէնտէ. καλάνδαι calendae. Ժամանակ կոչելոյ զժողովուրդն ի տօն եւ ի հանդէս ինչ. մանաւանդ Ամսագլուխ. ամսամուտ. յորմէ ի մեզ եւ Տարեմուտ։ Իբրեւ Տարեգլուխ, տե՛ս ի Տօմար. ս. եւ Յայսմաւ. ի վարս սրբոյն բարսղի ։ Այլ իբրեւ Ամսագլուխ, տե՛ս Պրպմ. ՟Ի՟Թ։ ՃՃ. եւ այլն։ Յորս որպէս կաղանդք ասի ՟ա օր ամսոյն, նոյնպէս ՟բ, ՟գ, ՟դ եւ այլն, կաղանդաց ասին՝ նախընթաց աւուրք ամսագլխոյն, իմա՛ յետախաղաց հաշուով. զոր օրինակ երկրորդն կաղանդաց յունվարի է դեկտ. ՟լա. երրորդն՝ դեկտ. ՟լ. ութերորդն՝ դեկտ. ՟ի՟ե, եւ այլն։


Կաղանդք, դաց

cf. Կաղանդ.


Կաղանդացոյց, ցուցի

s.

weather-almanack;
calendar, almanack.

NBHL (1)

Մասն տումարական գիտութեանն, որ ըստ մտի գուշակէ զհանգամանս տարւոյն, երբ կաղանդն հանդիպի ի կիւրակէ, ի ՟Բշբի. եւ այլն։ Տօմար.։ Իսկ այռք կաղանդացոյց կոչեցին առ մեօք զտոմարն տարեկան, եւս եւ ամսացոյց, լուսնացոյց. որպէս եւ յայսմիկ Օրացոյց ասի։


Կաղանդեմ, եցի

va.

to give a new-years gift;
cf. Կալանդեմ.

NBHL (1)

Զկաղն եւ զբեկեալն պատել. cf. ԿԱԼԱՆԴԵՄ։ (Իսկ ռմկ. կաղանդել ասի պատուելն զմիմեանս ընծայիւք ի տարեգլխի։)


Կաղանդիք

s.

new-years gift;
պատուել զոք —չէիւք, to make gifts;
— ընդունել, to receive gift.


Կաղանդչեայ

cf. Կաղանդիք.


Կաղանդչէք

cf. Կաղանդիք.


Կաղանշան

s. bot.

euphorbia, spurge, tithyma, milk thistle.

NBHL (3)

ԿԱՂԱՆՇԱՆ կամ ԿԱՂԱՆՉԱՆ, ԿԱՂԱՆՉԱՆԱՆ կամ ԿԱՂԸՆՉԱՆ. τιθυμαλίς, -λος, -λλον tithymalis, pitiusa, cobium եւ այլն. Խոտ կաթնալից՝ լուծիչ որովայնի, որ ըստ ոմանց յեօթն տեսակս բաժանի. որ եւ ԿԱՂԸՆՇԱՅԻ կամ ԿԱՂՇՆԱՅԻ ՏԱԿ ասի. (Գաղիան.։ Բժշկարան.։)

Կաղանչանան՝ ազգ ինչ (բուսոց) առանձինն սպանօղ է. եւ խառնեալ ընդ այլ դեղոյ՝ մաղձադեղ է, լուծիչ ի մահուանէ. (Եզնիկ.։)

Ակքանն բանջար ինչ է, եւ կամ թուփ փոքրիկ՝ նման մրտի կամ կաղանչնանն ... Կոչէ զնա կաղանչան. զի կաղանչանն թէպետ եւ փոքր է, այլ նման է ձեւով եղեւին. (Կիւրղ. թագ.։)


Կաղանչան

cf. Կաղանշան.


Կաղանչանան

cf. Կաղանշան.


Կաղընչան

cf. Կաղանշան.


Կաղապար, աց

s.

model, pattern, mould, cast;
standard;
— արկանել, to cite as example.

Etymologies (4)

• (սեռ. -ի, ըստ ՆՀԲ ի-ա հլ.) «օրինակ (թէ՛ բարոյական և թէ նիւթա-կան)» Ագաթ. § 687 (նոր տպ. գաղափար). Ասող. Սարկ. Վրդն. քրզ. սրա ռամիկ ձևն է կաղպար Ոսկիփ. Տաթև. հարց. 387 (գրծ. կաղպարաւ)։

• = Յն. ταλιπόδιον «ոտքի փայտեայ կա-ղապար» բառից փոխառեալ. (նուազականն է ϰαλύπους (սեռ. ϰαλίπιδος) բառի, որ կազմուած է ϰάλον «փայտ, փայտէ բան» և πաς «ոտք» բառերի բարդութեամբ)։ Յու-նարէնից փոխառեալ են նաև պհլ. [syriac word] kalpat, kalput, պազ. kālbuδ, պրս. [arabic word] kālbad, kālbud «ձև, օրինակ, մարմին», ա-սոր. [syriac word] qalbīd, արաբ. [arabic word] qalib «կաղապար», որից թրք. qaləb (ռմկ. խա-լիպ) և սրանից էլ բուլգ. kalъp, սերբ. ká-lup, käluf, ռուս. калы՛бъ, չեխ. kadlub (Berneker 475) ևն։ Յոյն բառի հայ տա-ռադարձութիւնը պիտի լինէր *կաղոպոդ, ձայնաւորները կարող են առաջին ա ձայնի ազդեցութեամբ փոխուած լինել (հմմտ. դա-լապր, երախայ-երեխայ, երաշխաւոր-ե-րեշխաւոր), բայց կարող են նաև յոյն գա-ւառական մի ձևից յառաջացած լինել, ինչ-պէս որ իրօք էլ ունինք ϰαλάπους տարբե-րակը փխ. ϰυλόπους, սակայն ბ>ր ձայնա-փոխութիւնը ցոյց է տալիս՝ որ աւելի լաւ է, ինչպէս կաղապար, նոյնպէս նաև սրա կրկը-պհլ. մի ձևից (հմմտ. լամբար)։-Հիւբշ. 163, 354։

• Այվազովսքի, Յղ. հնչման 15 նոյն ընդ գաղափար և տճկ. գալրպ։ Ուղիղ մեկնեց Հիւբշ. ZDMG 36(1882), 130

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Տփ. կաղպար, Ալշ. Բլ. Մշ. կաղբար, Խրբ. գաղբար, Տիգ. գmղ-բmր, Զթ. գաղբօյ, գաղբոր, Հճ. գաղբօյ։ Նոր բառեր են կաղպարել «ձուլել» (Ռ. գաղբրէլ «ֆէսը կաղապարով արդուկել. 2. Ակն. Ռ. վարպետութեամբ մէկին խաբել),-կաղպարքաշ Խն. «հողէ ամանների կադա-պար», կաղպրուկ Բլ. «կաղապառուած»։

NBHL (6)

cf. ԳԱՂԱՓԱՐ. յորմէ ռմկ. կաղպար. ... այսինքն օրինակ եւ չափ եւ կանոն՝ իրական կամ բարոյական.

Զառաջնոց վարսն իբրեւ զկաղապար արկանէին, թէ օրինակ առէք։ Զկաղապարն արկանէր, թէ այսպէս հալածեցին զմարդարեսն. (Ագաթ.։)

Պտրաստեալ զկաղապարս կաղմածոյն. (Ասող. ՟Գ. 27։)

Եւ տիքոս ասաց, իբրեւ ընդ ցնցուղ անցեալ ընդ մարիամ, որպէս ջուր ի փողոց, կամ ոսկի մի ի կաղապարէ. (Սարկ. հանգ.։)

Կամ կաղապար հրահալելեաց ... միայն ըզձեւըս քանդակեալ. եւ այլն. (Յիսուս որդի.։)

Մովսէս զօձն ի պղնձոյ առնէ կռանահարաւ առանց կաղապարի. (Վրդն. քրզ.։)


Կաղապարեմ, եցի

va.

to model, to mould, to shape.


Կաղապարիչ

s.

modeller, moulder.


Կաղապարումն, ման

s.

modelling, moulding.


Կաղացուցանեմ, ուցի

va.

to lame, to make lame.

NBHL (6)

Տալ կաղանալ. պատճառ լինել կաղալոյ. կարճել զընթացս. խոտորեցուցանել. կասեցուցանել.

Զոր եւ կաղացուցեալ իսկ աստուածատես (իսրայել) անուամբն նշանակեալ արձակէ. (Ագաթ.։)

Կաղացոյց զմեզ. (Փարպ.։)

Կաղացուցանել զոք աստուածային ճանապարհացն. (Շ. թղթ.։)

Արգել կաղացոյց զնոսա ի թջւր շաւղաց անտի. (Մծբ. ՟Ծ՟Ե։)

Ես, ասէ, կաղացուցի զնա հակառակութեամբ. բայց ոչ կաղացոյց զազատութիւն նորա. զի թոյլ ետ նմա. (Եփր. ել.։)


Կաղաւեմ, եցի

vn.

to remain torpid.

NBHL (2)

Բառ անյայտ, իբր թողուլ զկատաղութիւն, կամ կաղանալ, թուլանալ, դալարիլ եւ թմրիլ.

Կամ նոյն իսկ օձից ազգ, որ ի ջերին աւուրսն յար ի գազանութիւն յանդգնի, եւ արեգական ի հարաւ խոնարհեցելոյ (յաւուրս ձմեռան՝) կաղաւէ. (Անյաղթ հց. իմ.։)


Կաղին, ղնոյ

s.

hazel-nut;
acorn;
hazel-tree;
արքայական —, filbert.

Etymologies (5)

• , ո հլ. «պնտուկ, ֆընտրխ» Ես. զ. 13. Ոսկ. յհ. ա. I. Նոնն. Փիլ. «կաղնի ծառ» Բուզ. գ. 8. Տօնակ. որից կաղնի ՍԳր. արքայական կաղին Կոչ. կամ արքակաղին «corylus avellana L» Գաղիան. խոզկաղին Բժշ. կաղնատունկ «կաղինով տնկուած (ան-տառ)» Բուզ. գ. 8 (ձեռ. կաղնատուն), կաղ-նապտուղ Փիլ. կաղնահար Փիլ. կաղնահա-սուն Փիլ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'eleno-ձևից, որի պարզականն էր g'elē «կաղին». ժա-ռանգ լեզուներից ունինք յն. βάλανος, լատ glans, glandis, հսլ. želadi, լեհ. žoladz ռուս. ž6ludъ (նախաձևը *geland-), լիթ. gile, լեթթ. dsile, հպրուս. gile, որոնց վրայ Karolides, Γλ. συγϰρ. 80 աւելացնում է կապադովկ. γουανι, բոլորն էլ նշանակում են «կաղին, կաղնի» (Walde 344, Boisacq 113. Trautmann 82, Pokorny 1, 692, Er-nout-Meillet 406)։-Հիւբշ. 457։

• Այվազովսքի, Յղ. հնչման 15 համեմա-տեց նախ ճշտիւ յն. γάλανος, լտ glans (բայց նաև թրք. գայըն) բառերի հետ։ Պատկ. Изслeдъ. 10 յն. ϰάονον «կաղին», նոյնը նաև Aрм. reorp. է» 45։ Ուղիղ են մեկնում Հիւբշ. ZDMG 1881, հտ. 35, էջ 655, Տէրվ. Նախալ. 80, Bugge, Btrg. 31, Bartholomae BВ 17 (1891), 92։ Հիւնք. լտ. glans բա-ռից կաղնի, որից էլ կաղին. «կայ և յն. βαλανος և դորացի հնչամբ՝ γαλανοςν

• V Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 3z նգալլ. coll, իռլ. coll, հբգ. hasala, կորն. colviden, հբրըտ. coll։ Մառ ИАН 1920, 134 և Яз. и лит. I 236 յն. ϰάρυον, վրաց. կակալ, հյ. (ըն)կոյզ, կաղնի=բասկ. harič «կաղնի», որ և Հառիճ յատուկ անունն է. այնպէս որ կաղնի և Հառիճ ճիշտ միևնոյն բառերն են։ Ուղիղ է մեկնում Pictet, բ. տպ. Ա. 250։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. կաղին, Ղրբ. կաղին «խոզկաղին» և տկօ՛ղէն «արքայակաղին» (որ և կտօ՞ղէն), Գոր. Մշ. կաղնի, Ղրբ. կա՛ղնըէ, Ոզմ. կաղնէ՝, Հմշ. Ննխ. Սչ. գա-ղին, Սվեդ. գաղէօն, գաղնա, Զթ. գաղնը՝, Հճ. գաղը՞նի, Ղրդ. թա՛կուղնը։ Նոր բառեր են կաղնուկ, կաղնուտ։

NBHL (10)

ԿԱՂԻՆ որ եւ ԿԱՂՆԱՊՏՈՒՂ. γάλανος, βάλανος , φηγός fagus, glans, esculus. Պտուղ կաղնի ծառոյ. եթէ՛ ընտանւոյ՝ ուտելի մարդկան. որպէս ռմկ. ֆընտըգ, պունտուգ. եւ եթէ վայրենւոյ՝ ուտելի գազանաց.

Իբրեւ զկաղին (վայրի) թօթափեալ յիւրաքանչիւր պատենից. (Ես. ՟Զ. 13։)

Ուտէին կաղինս վայրի, կաղնոյն յունարէն փիդոս ասեն. (Նոննոս.։)

Պտուղն նորա կաղին ընտանի. (Փիլ. լին. ՟Դ։)

ԿԱՂԻՆ ասի երբեմն եւ ծառն, որպէս Կաղնի, նւոյ կամ նոյ.

Բերել զվայրենի կաղին մայրեաց, եւ տնկել ... տնկեցին զկաղինն. (Բուզ. ՟Գ. 8։)

Անհամ է պտուղ կաղնոյն. (Տօնակ.։)

Անդ ցուպ քահանայապետին պտղաբերեալ կաղին արքայական. (Յհ. իմ. եկեղ.։)

Իբրեւ զկաղին արքայական՝ պատճառ լուսոյ (իւղովն). (Շ. բարձր.։)

Կաղին ծամէր. ուր յն ունի, κύαμος , այսինքն բակլայ։


Կաղկանձեմ, եցի

vn.

to yelp, to whine, to howl.

NBHL (2)

ԿԱՂԿԱՆՁԵԼ. Թախանձական հաջել կորեանց շան. ռմկ. կաղկնծել, կնծկնծալ, վնկվնկալ.

Հաջել, կաղկանձել, վակել, ոռնալ. (Հին բռ.։)


Կաղկանձիւն

s.

yelping, whining, howling.


Կաղնաբեկ

s.

nut-crackers.


Կաղնագոյն

adj.

hazel, hazelly.


Կաղնակեր, աց

adj.

feeding on acorns.


Կաղնահար, աց

adj.

wood-cutter.

NBHL (2)

Որ հարկանէ եւ հատանէ զծառն կաղնի.

Կաղնահարք, եւ ոտք զեղտտս եւ զմայրս հատանեն. (Փիլ. լին. ՟Դ. 1։)


Կաղնաներկ

s.

quercitron bark.


Կաղնատու

adj.

bearing or producing acorns.

NBHL (2)

ԿԱՂՆԱՏՈՒ կամ ԿԱՂՆԱՏՈՒՆ. Որ տայ պտուղ զկաղին. կամ տեղի կաղնեաց.

լցին զդաշտն կաղնատուն տնկով. (Բուզ. ՟Գ. 8։)


Կաղնի, նւոյ, նեաց

s.

nut-tree or hazel-tree;
oak-tree;
—ք, hazel-grove or oak-grove.

NBHL (10)

βάλανος, δρῦς quercus, arbor glandifera βαλανωτή quercetum. (իսկ φηγός fagus. լծ. հյ. փիճի). Վայրենի տունկ՝ ազգ մայր ծառոց, կամ եղեւնափայտից, որ տայ զկաղին ուտելի կենդանեաց վայրի, եւ զգխտոր ի վերայ տերեւոցն. մոշայ. եղատ. մէզէ յորմէ մազը. բալամուտ, պիլուտ աղաճը, իլզուն աղաճը, գային աղաճ. եբր. ալլօն, էլօն, էլա.

Ընդ կաղնեաւն, կամ առ կաղնւոջն մամբրէի։ Ի կաղնին բարձր։ Առ կաղնեաւն բարձրու։ Ընդ թաւ կաղնեաւ։ Ընդ ճանապարհ կաղնւոյն։ Ի ներքոյ կաղնեաց։ Առ ամենայն կաղնեօք եւ այլն։ Որպէս նետք հզօրի, զի մխեալ են կայծակամբք կաղնւոյ. ղ. ՟Ճ՟Ժ՟Թ. 4.) ըստ յն. ἑρημικός , վայրի. եւ յայլ օրինակս յն. ἁρκευθίνος , բեւեկնեայ կամ գիոց. համաձայն եբր։

Զկաղնին յաղագս պատճառին ոմանք պաշտեցին. ի յն. δυναστία այսինքն զօրութիւն, կարողութիւն. որպէս եւ ի լտ. robur, է կաղնի, եւ ոյժ։

Իսկ վասն ընտանի կաղնւոյ, (որ է ֆնտխի ծառ) եւ արքայական կաղնւոյ, որ է ընկզենի կամ նշենի, թերեւս մարթ է յարմարել զառաջիկայ վկայութիւնսդ.

Քանզի կաղնւոյ յունարեն փիգոս (ֆի՛ղօս) ասեն, ուտելոյն ասացաւ փագին (ֆաղին). (Նոննոս.։)

Էր կաղնի մի սրբազանեալ զեւսի. (եւ այլն.) անդ. ըստ յն. այսինքն դիոսի կամ արամազդայ կաղնի։

Սակս կաղնւոյս արքայական կամիմք իմաստասիրել զախորժելիսն քեզ։ Ո՛չ արամազդեան կաղնին պառաւեալ՝ տայր պտուղ. եւ ո՛չ կաղնին տրովադական, կամ տիւռենացին կաղնի. այլ՝ մամբրէին, եւ որ ի նմանէն մեզ պտուղ ընդձեռէ ձջր շնորհի. (Մագ. ՟Կ՟Ը։)

Առ կաղնեաւն մամբրէի. Ստեղնատունկն վայրենի է. իսկ պտուղն նորա կաղին՝ ընտանի. որ նախագոյն եւ վաղագոյն քանզցորեան ի մարդկան կերակուր տուեալ է. (Փիլ. լին. ՟Դ. 1. ուր ամենայն ազգ կաղնոց միանգամայն նշանակի։)

ԿԱՂՆԻ. ա. իբրու Կաղնային, կաղնեղեն. կաղնոյ.

Սկսաւ կաղնի մահակաւ հարկանել զնա. (Վրդն. առակ.։)


Կաղութիւն, ութեան

s.

lameness, hobbling.

NBHL (4)

χωλεία, χώλευμα claudificatio. Կաղ գոլն. կաղալն. սայթաքումն.

Ոչինչ վնասէր կաղութիւն զփոյթն լսողութեան. (Ոսկ. գծ.։)

կուրութիւն, խեղութիւն, եւ կաղութիւն։ Միշտ ունել առ ինքն զկաղութիւն. (Բրսղ. մրկ.։ Վրդն. ծն.։)

Խօսեցաւ պարզ առանց կաղութեան (լեզուի). այսինքն անսայթաք. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Կաղջին

s.

cement.

Etymologies (3)

• , գրուած նաև կաղճին, կաղչին «ցեխ, ծեփի ցեխ, մի տեսակ կաւոտ հող» Վստկ. էջ 46, 139, 159։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մշ. կաղջին, Մկ. Վն. կաղճին, Ոզմ. կաղճէ՛ն, Խրբ. գաղջի, Սլմ. կարճին, Նբ. կավճին (զուգակցելով կաւ բա-ռի հետ), Մրղ. կարճընկավ, իսկ Ակն. գաղ-ջին և գափջին՝ հողի զանազան տեսակ-ներ են։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] kaxčin «կաւ» (lus-ti, Dict. Kurde, էջ 321), Ակն. թրք. գւռ. gapjin, gaγjin-«կաղջինի երկու տեսակ-ները»։

NBHL (2)

ԿԱՂՋԻՆ որ եւ ԿԱՂՃԻՆ, ԿԱՂՉԻՆ. Շաղախ հողոյ իբր կաւ ծեփոյ. տաղախ ի մաքուր հողոյ. եւ Կաւոտ, մածուցիկ.

Աղեկ կաղճնովն ծեփես։ Կաղջին եւ փակչոտ որպէս կաւ։ Որ կաղչին չլինի եւ կաւուտ։ Փուխ գետինն լաւ է այգեաց համար քան զկաղճինն. (Վստկ.։)


Կամաթող լինիմ

sv.

to renounce, to abandon.

NBHL (2)

ԿԱՄԱԹՈՂ ԼԻՆԵԼ. Կամաւ ի բաց թողուլ. հրաժարել.

Կամաթող լինի աթոռոյն, եւ բնակէ միայնակ. (Ուռպել.։)


Կրծող

s.

gnawer.


Կրկնաղ

s. chem.

double salt.


Կրկտաքաղ

adj.

gathering small wood.

NBHL (3)

Որ քաղէ զկրկուտս. ժողովօղ խռուոյ.

Քարկոծել տայ զկրկտաքաղն ի շաբաթու. (Նախ. թուոց.։)

Զկրկնաքաղն ըմբռնեալ ի շաբաթու, եւ քարկոծեալ սպանին. (Ոսկ. ՟բ. կոր.։ եւս եւ Վրդն. թուոց.։ Երզն. մտթ.։ Լծ. նար.։)


Կրմղութիւն, ութեան

s.

wild, untamed or unbroken state.

NBHL (2)

ἁδάμαστον indomitum esse, indomabiis vir. Կրմուղ տրմուղ գոլն. անվարժն լինել կամ շատնելն սանձի. ամեհութիւն.

Զառիւծոյն (կերպարան ի հրեշտակս) ցուցանել վարկանելի է զիշխանութիւնն, եւ զուժգնութիւն, եւ զկրմղութիւն. (Դիոն. երկն.։)


Կրմուղ

adj.

unbroken, untamed.

Etymologies (1)

• տե՛ս Տրմուղ։


Կցողական, ի, աց

adj.

curing, healing.

NBHL (2)

Որ կարէ կցել, միացուցիչ. փակցնօղ.

Զճեղքեալն կցողական դեղով ողջացոյց. (Վրդն. սղ.։)


Հագներգող

s.

rhapsodist.

NBHL (2)

ῤαψῳδός . Երաժիշտ կամ քերթող հագներգութեամբ.

Բարեօք հագներգող. ղատ. օրին. ՟Բ։)


Հադաղակ, աց

s.

demi-john, flagon;
goat-skin.

Etymologies (1)

• «գինու աման». մէկ անգամ ունի Յուդիթ ժ. 5. այլ ձեռ. հանդաղակ. յոյն օրինակն ունի ἀσϰοπυτίνη «կաշեղէն շիշ». ըստ այսմ հայ բառն էլ մեկնում են «կաշիէ տիկ, կամ փայտէ աման գինւոյ, կամ խսի-րով պատած մեծ շիշ (ֆրանս. dame-jeanne, ռմկ. տամճանա)», բոլորն էլ ենթադրաբար։

NBHL (1)

Ետ ցաղախին իւր զմախաղն, եւ զհադաղակն (կամ զհանդաղակն) գինւոյ, եւ զսրուակն իւղոյ. (Յուդթ. ՟Ժ. 5։)


Հալողական, ի, աց

cf. Հալական.

NBHL (5)

որ եւ ՀԱԼԱԿԱՆ. Հալիչ. հալօղ. եւ Մարսողական. կամ հալելի.

Հոգս հալողականս. (Նար. ՟Ի՟Է։)

Ընտրէ անսխալապէս առաւել քան զհուր՝ զհալողականս նիւթ. (Նչ. եզեկ.։)

Հալողականն սփռումն (իրաց ծասքելոց)։ յանձնական մասունս. (Սկեւռ. ի լմբ.։)

Երրեակ զօրութեամբն (ստամոքաց), քարշողականաւն, հալողականաւն, եւ վտարականաւն, որով առաքէ ի լեարդն ութ երակօք. (Ոսկիփոր.։)


Հալողութիւն, ութեան

s.

liquation.


Ղամբար, աց

s.

lamp;
torch, flambeau;

NBHL (7)

ՂԱՄԲԱՐ կամ ՂԱՄՊԱՐ. λαμπάς lampas, fax splendor. որ եւ ԼԱՄԲԱՐ, ԼԱՄՊԱՐ. յն. լա՛մբաս. վր. լա՛մպարի եբր. լաֆիտ. Ջահ. լոյս մեծ կամ բոց. գունդ լուսոյ կամ հրոյ. ճառագայթ. որպէս եւ յն. լամբդի՛ր է լապտեր. կանթեղ. ճրագ.

Ի բերանոյ նորա ղամբարք (կամ լամպարք) բորբոքեալք։ Իբրեւ զտեսիլ ղամբարաց։ Տեսիլ նորա իբրեւ զղամբարաց (կամ լամբարաց)։ Իբրեւ զլամպարս հրոյ ի մէջ եղեգան։ Եօթն լամբարք հրոյ բորբոքելոյ։ Անկաւ յերկնից աստղ մի մեծ բորբոքեալ իբրեւ զլամբար. (Յոբ. ՟Ի՟Ա. 10։ Եզեկ. ՟Ա. 13։ Նաւ. ՟Բ. 4։ Զաք. ՟Ժ՟Բ. 6։ Յայտ. ՟Դ. 5։ ՟Ը. 10։)

Ղամբար ի ձեռն առեալ՝ հրոյ ճարակ տային. ղիշ. ՟Է։)

Լուցմունք ղամբարաց, բուրմունք խնկոց։ Զերկինս ղամբարօք նոցին։ Ընդ երկնայնոցն ղամբարաց. (Նար.։)

Արեգակն՝ անանց ճառագայթ, անպակաս պայծառութիւն, զտեալ ղամպար. (Պիտառ.։)

Ղամբար լուսափայլ յայտնեալ ի յայրին (յիսուս), ճառագայթ ծագեաց աստղն յարեւելս. (Շ. տաղ.։)

Ղամպարամբ (կամ ղամպարմամբ) լուսոյ. (Ժմ.։)


Ղամբարանշոյլ

adj.

flaming, shining, brilliant, resplendent, fulgid, glittering.

NBHL (2)

Որ նշողէ իբր զղամբար. լուսանշոյլ.

Կանթեղաբորբոք ջահավառ ղամբարանշոյլ լուսով փայլեցոյց. (Նար. խչ.։)


Ղամբարափայլ

cf. Ղամբարանշոյլ.

NBHL (7)

ՂԱՄԲԱՐԱՓԱՅԼ ՂԱՄՊԱՐԱՓԱՅԼ. Փայլեալ որպէս զղամբար. լուսափայլ. պայծառ.

Ջահազարդեցան ղամբարափայլ անշէջ լուսով. (Յհ. կթ.։)

Ղամբարափայլ շինեաց տաճար. (Շ. յիշ. սողոմ.։)

Ղամպարափայլ ջահաւորութիւն, կամ տօնախմբութիւնք. (Մագ. խչ. եւ Մագ. թղթ. ՟Ա։)

Ձայնիւ սուրբ փեսային գալոյ սպասողք՝ ղամպարափայլ լապտերօք հաւատոյ. (Տաղ.։)

Ղամպարափայլ ի ձեւ լուսոյ բոցատեսակ՝ յօտար լեզուս տայր բարբառել ընտրեալ հօտին. (Տաղ.։)

Ղամպարափայլ տաճար՝ երանգօք ծաղկեալ. (Շ. տաղ.։)


Definitions containing the research ղ : 10000 Results

Մահակ, աց

s.

large stick, club.

Etymologies (3)

• ԳՒՌ.-Ղրբ. մհակ, որից մահակկռուի տալ «հաստ բիրով կռուիլ»։

• «փորձաքար». ունի միայն ՀՀԲ՝ պռանց վկայութեան. յետին ռամկական մատենագրութեան մէջ գտնում ենք գործած-ուած մահաք, մահագ ձևով. ինչ. Կոստ. երզն. 96, 155. Զի ես պղինձ օծած ոսկով, դո՞ւ ընդէր մօտ ի մահաքն յայտնի լինիս պարզ երեսով... զայն որ ընտրած էր մա-հագով. Որ մահաքովն ղալպ լինի։

• Ուղիղ մեկնեց Պոտուրեան, հրտր. Կոստ. երզն. էջ 52։

NBHL (4)

Փաղանուն. (որպէս բիր եւ մահակ. Երզն. քեր.։)

Հրամայեաց մահակօք հարկանել զնա։ Հարկանելով մահակօք զժողովուրդն՝ եղեւ ճանապարհ։ Մահակօք վայրենեօք հարին սաստիկ յոյժ. (Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Հ. կիլիկ.։)

Ուժգին ձաղկեցին հաստ մահակօք. (հաստ բրօք ջարդեցին. Հ=Յ. մարտ. ՟Է.։)

Սկսան կաղնի մահակաւ (կամ մահակով) հարկանել զնա. (Վրդն. առակ.։)


Մահր, ի

cf. Տուայր.

Etymologies (1)

• Հներից ուղիղ մեկնութիւնը գիտէին Ասոր. դատ. էջ 9 և Լմբ. օր. 19. «Եթէ ոք առնէ տուայր, որ է մահր ըստ Արա-բացւոց, և ըստ Հայոց անձին գին աղ-ջըկանն»։ Նոյնպէս և Մխ. դտ. էջ 289 գրում է. «Առ մահմետականսն... կոչի մահր»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից յետոյ Lag. Arm. Stuê § 1410։

NBHL (1)

Գրեն եւ զվարձանսն, այսինքն զտուայրն, որ է մահր։ Այր՝ որ էառ կին, եւ մեռաւ, եւ ոչ եթող որչիք, առնու կինն զպռոյգսն, եւ զկէս մահրին։ Այրն առ կինն դարձուսցէ պարգեւս, որ կոչի տուայր, եւ մահր. (Մխ. դտ.։)


Մաճ, ոյ, ով

s.

handle, stilt of a plough.

Etymologies (5)

• , ո հլ. (նաև ի հլ. գրծ. մաճիւ Եփր. դտ. էջ 329, 330. յետնաբար կայ ի-ա հլ.) «արօրի կոթը», լայնաբար «արօր, խոփ» Սիր. լը. 26. Դատ. գ. 31. Ղկ. թ. 62. Լաբուբ. 42. Սեբեր. որից մաճակալ Ես. կա. 5=Ոսկ. ես. 455. Սիր. լը. 26. Մծբ. 197. մաճակա-լութիւն Պիտառ. Լմբ. մատ. էջ 43.-այստե՞ղ է պատկանում նաև մաճհօր «վարոց» Բառ. երեմ. էջ 203։

• -Պհլ. *maς̌ ձևից, որի նախդիրով աճած *āmāc ձևն է ներկայացնում պրս. [arabic word] āmāǰ «մաճ». սրա հետ է կցւում փարցի mātk «մաճ», որ սակայն ըստ Horn § 45 ձայնապէս անհամաձայն է վերինների հետ։ Իրանեանից է փոխառեալ նաև արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] amāč «արօր»։-Հիւբշ. 191։

• նախ Lag. Arm. Stud. § 1413 հա-մեմատում է պրս. āmāǰ բառի հետ, որ ըստ հայերէնի ուղղում է *amāč̌։ Հիւբշ. Arm. Stud. էջ 41 կասկածի մէջ է և հյ. բառը բնիկ է համարում։ Հիւնք. պրս. mլքտն։

• ԳՒՌ.-Ախօ. Գոր. Երև. Կր. Ղրբ. Սլմ. մաճ, Խրբ. Սվեդ. մաջ, Մշ. մաջ, մանճ, Ալշ. Մկ. Ոզմ. Վն. մանջ. -նոր բառեր են մաճա-կոթ, մաճբուռ, մաճկալ, մաճեղբայր, մաճ-կալեղբայր, մաճամայր։

• ՓՈԽ.-Վոար. მაჭი մաճի «արօրի մաճ», որ և მანჭი մանճի (ილია ჭვონია, Նიტვვიხ-კონა, CI. 1910, էջ 31), მემაჭე մեմաճե «մաճկալ».-այստե՞ղ է պատկանում ար-դեօք նաև վրաց. მაჭაკალი մաճակալի կամ მაჭანკალი մաճանկալի «խնամախօսութեան միջնորդ». (ուրիշ է սակայն լազ. maxacka-li «երկրագործ», որ ծագում է լազ. xacs «փորել, տափնել» արմատից և կապ չունի հյ. մաճկալ բառի հետ).-թրք. գւռ. Եւդ. և Թորթումի՝ [arabic word] māǰ «մաճ» (Յուշարձան, էջ 330բ, Շիրակ 1905, 425).-քրդ. մաճ «մաճ» (տե՛ս Վտակ 1908, ❇ 141)։-Մառ. ЗВО 22, 42 հայերէնից է կցում սվան. ղվաճ 16-488 «մաճ», որ սակայն ձայնապէս շատ անհա-մաձայն է։

NBHL (3)

ἑχέτλη stiva, aratri manica ἅροτρον, ἁροτρόπους vomer, aratrum, aratri ferrum. Փայտ երկայն իբրեւ զղեկ արօրոյ ի ձեռս հերկողի՝ մաճակալ կոչեցելոյ. եւ լայնաբար նոյն ընդ արօր, եւ ընդ խոփ.

Մաճին փայտիւ. ղիշ. դտ.։)

Սովաւ աշակերտքն քրիստոսի զկցորդեալ (կամ զկորդացեալ) բնութիւն մարդկային որպէս մաճաւ կակղէին. (Եպիփ. խչ.։)


Մաճառակ

s.

new-cheese, curd;
cheese-cake.

Etymologies (1)

• ՆՀԲ թուի հանել մածեալ բառից։ Հիւնք. մածուցանել բայից։ Patrubány SA 1, 223 հանում է Մաճառ ազգի ա-նունից, իբրև «հունգարական պանիր»։ Պատահական նմանութիւն ունին ուտ. մուճանաղ՝ «կաթ» և արաբ. [arabic word] ma' δar «կաթը թթուելով մածնանալ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 110). առաջինը ստուգաբանւում է մուճա «անուշ, քաղ-ցըր» և նաղ՝ «թան» բառերից և բուն նը-շանակում է «քաղցր թան»։

NBHL (1)

τρυφάλος caseus. եւ կամ σύμμιξις commixtura, formella. Կաթն մածեալ՝ մակարդեալ՝ պանրացեալ. բլիթ կաթնեղէն. նոր պանիր, կամ թանձր մածուն. (եւ կամ որպէս իտ. ռիքօ՛դդա, քու՛յինա ).


Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ինչք, մթերեալ հարստու-թիւն» Մտթ. զ. 24, Ղկ. ժզ. 9, 11, 13. Եփր. բ. կոր. 94. Ոսկ. մ. էջ 106. Փիլիպ. 414. Կոչ. 3Ո. «սատանայ» Երզն. մտթ. 151. գրուած մամովնայ Եփր. ասաց. նիկ. (հրտր. Յուշար-ձան, էջ 207). նոր գրականում գործածւում է «դրամ» իմաստով. սրանից մամոնապաշտ «փողի գերի» Եպիփ. ծն.։

• Հներից Մեկն. ղկ. «Մամոնայ՝ ընչիցն մեծութիւնն ասի ըստ հեբրայական բա-ռին»։ Գիրք. առաք. 351 բ. մեկնում է «Մամօնայի, որ թարգմանի ասորերէն փարթամութիւն»։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (2)

μαμωνᾶ, μαμμωνᾶ mammona. Բառ ասոր. Մթերք ընչից. ինչք. մեծութիւն. մանաւանդ ժողովեալ անիրաւութեամբ եւ վաշխիւք.

Մամոնայ, ընչիցն մեծութիւնն ասի ըստ հեբրայական բառին. (Մեկն. ղկ.։)


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

Etymologies (2)

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Տէրվ. Մասես 1881 մայիս 5 և Նախաւ 98 (տե՛ս մաղ բառի տակ)։-Նոյնը նաև

• «cholera, զեղխումն». այսպէս ունի Ներսէսովիչ, Բառ. լտ.-հյ. 74բ։

NBHL (3)

Դնել զգլուխ նորա ի հիւսանց մամուլս։ Արարին զանիւն որպէս հիւսնական մամուլս՝ յամենայն կողմանց սրով կապեալս։ Ճնշի իբրեւ ի մամուլս. (Ագաթ.։ Ճ. ՟Ե.։ Շիր.։)

Ի մամուլ գրոց զոգիս յեռցուք (յն. կենդրոն)։ Պահօք եւ աղօթիւք կալ ի մամուլս գրոց, եւ ի խրատ գիտնոց. (Եւագր. ՟Ժ։ Տօնակ.։)

որպէս Բառ այլազգական. իմամ եւ իւլամէ. կարդացօղք այլազգեաց.


Մամուռ, մռոց

s.

moss;
lichen;
seaweed.

Etymologies (1)

• «անխախտ կամ ջամախ կամ ղօզ կամ խոտ բարակ, որ ի ջուրն ոռւա-նայ». այսպէս՝ ունի Բառ. երեմ. էջ 203. բա-ցի առաջինից՝ մնացեալ բոլորը նշանակում են «մամուռ». ուստի անխախտ բառն էլ կա՛մ նշանակում է «մամուռ» և կամ կայ մի տարբեր մամուռ բառ, որ նշանակում է «ան-խախտ»։-Վերջինիս համար հմմտ. թերևս արաբ. [arabic word] ma'mūr «հոյակապ, շէն, բարգաւաճ, մշակեալ»։

NBHL (4)

φυκίον, φῦκος fucus, alga, muscus, situs եւ ἐλξίνη elxine. (գրի եւ ՄԱՄՈՒՐ) Ազգ լօռի, կամ կնիւնւոյ. եւ ամենայն խոտ կամ սէզ բուսեալ ի ջուրս, եւ յերեսս խոնաւուտ փայտից եւ քարանց. եւս եւ Բաղեղն. ջրին գորտնբուրդն, քոս ...։ (Գաղիան.։ եւ Բժշկարան.։)

Զծառս բղխեցոյց յերկրէ, որոց սկիզբն մամուռն մօտ ի բոյսս, եւ կատարումն արմաւենին. (Մխ. այրիվ.։)

Կէսքն (ի լողակաց) զմամուռս ջուրցն ուտեն, եւ կէսքն զսիկն եւ զաւազն. (Վեցօր. ՟Է։)

Մարմինք նոցա որպէս զքար, որ զմամուռն յինքեան ունի։ Մարմինն իբրեւ զմամուռս քարի ներկեցաւ ի ցօղոյ եւ ի ցրտութենէ. (Ճ. ՟Բ.։ Գրք. հց. ՟Ը։)


Մայիս, ի

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

Etymologies (2)

• = Յն. μάնος ձևից, որ1 ծագում է լատ. maius հոմանիշից. այս բառը նախապէս էր Maius աստուծոյ անունը, որ Walde 455 կցում է maior «մեծագոյն» բառին, իբր «ա-ճում յառաջ բերող աստուած»։ Փոխառու-թեամբ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանս. mai, իտալ. maggio, գերմ. Mai, հբգ. meio, ռուս. май, թրք. [arabic word] mayəs ևն։-Հիւբշ. 367։

• ԳՒՌ.-Ամէն տեղ կայ մայիս ձևով. Ղրբ. մա՛հիս.-նոյն է և Շիր. մայիս «ոչխարի փորհարինք, որ մայիս ամսուայ թարմ խո-տը ուտելուց է յառաջանում»։


Մայռ, ի

s.

vein.

Etymologies (2)

• (սեռ. ի) «երակ». մէկ անգամ գոր-ծածում է Եզն. «Ի բարիոք երակէն նորա բարւոք որդին եղև և ի չար մայռէն նորա չարն»։

• ՆՀԲ մեկնում է «երակ», որ ուղիղ է անշուշտ. ՋԲ «սերմն կենդանեաց կամ արգանդ», ԱԲ «երակ կամ ծննդական անդամք».-իսկ Հիւնք. ուղղում է ի չար մրրոյն։

NBHL (1)

Ի բարիոք երակէն նորա բարւոք որդին եղեւ, եւ ի չար մայռէն նորա չարն. (Եզնիկ.։)


Մայտան, ի

cf. Հրապարակ.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը յետոյ, Հիւբշ. ZDMG 35 (1881). 661։

NBHL (2)

Ի ձիախաղաց տափարակ մայտանին բնակէի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Մրցականին մայտանն դիւր ի դէպ է, եւ հիւանդին կակղագոյնքն ի գեղոց. (Ոսկ. գծ.։)


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

Etymologies (7)

• (մօր, մարբ, մարք, մարց, մարբք) «մայր, մայրիկ» ՍԳր. Եզն. Ոսկ. ևն. որից մայրաբար Եփր. ծն. մայրակեր Ոսկ։ մ. գ. 3. մայրակնութիւն «իր մօր հետ ա-մուսնանալը» Ոսկ. տիտ. 328 (չունի ՆՀԲ), մայրաքաղաք ՍԳր. մօրաքոյր Ղևտ. ժո. 13 մօրեղբայր (հնից չէ աւանդուած), մօրեղ-բօրորդի Պղատ. օրին. մօրու «խորթ մայր. Ոսկ. պօղ. Ա. 328. Սեբեր. 42 (նաև գրուած մուրու). Եւս. քր. Բ. էջ 116 (ձ. ի մօրէն). աստուածամայր Շար. Սկևռ. Գնձ. անմայր ես. ծդ. 1. Եբր. է. 3. Կոչ. գորովամայր Մաշկ. եղերամայր Ոսկ. եբր. և Փիլիպ. ման-կամայր Ագաթ. մատաղամայր Գ. մկ. ա. 11։ ոսկեմայր Ագաթ. կնքամայր Մխ. ապար. կոչամայր Վրդն. ծն. կուսամայր Պիտառ. ճամամայր Ծն. խգ. 29. Եւս. քր. միամօր ՍԳր. (յգ. սեռ. միամօրուց Տոբ. ը. 19), համմօրեալ Մխ. դտ. ևն։

• = Բնիկ հայ բառ, որ գալիս է հնխ. mātér ձևիղ. հմմտ. սանս. [other alphabet] mātar, զնդ. [arabic word] mātar, հպրս. [other alphabet] mātā, պհլ. māt, mātar, պրս. [arabic word] mādar, արևել. իրան. meri (տե՛ս MSL 18, 101), աֆղան. mor, թոխար. mācar, յն. μήτηթ, դոր. ῥάτη լատ. māter (իտալ. սպան. madre, ֆրանս mére), հբգ. muoter, գերմ. Mutier, հոլլ. moeder, հսլ. mati, ռուս. мать, լիթ. mó-tуna, լեթթ. māte, հպրուս. mūti, mothe, հիռլ. máthir, հիսլ. mōδer, անգսք. modo։, անգլ. mother ևն, բոլորն էլ «մայր» նշա-նակութեամբ. իմաստի փոփոխութիւն են կը-րած լիթ. motē, móte «կին», ալբան. motre «քոյր» (նախապէս «երէց քոյր», որ մօր պաշտօնն էր կատարում իրանից փռոր հա-րազատների համար). հմմտ. նաև յն. μητροιά́ և հպրուս. pomatre «մօրու» (Walde 469, Boisacq 635, Ernout-Meillet 565, Traut-mann 171, Pokorny 2, 229)։ Հայ. սեռ. մօր<մաւր<հնխ. mātrós ձևից, իսկ մօրու <մաւրու<հնխ. mātruyā-ձևից։ -Հիւբշ. 472։

• re ևն ձևերի հետ։ ԳԴ պրս. madar, mā-δar, mād, māmā, mām, mār, māru հոմանիշների հետ։ ՆՀԲ «որպէս թէ ունօղ զմի այր կամ միացեալ ընդ այր». լծ. և պրս. սանս. յն. լտ. ձևերը։ Ուղիղ են մեննում Peterm. 20, 21, 33, Win-disch. 22, 31, Böttich. Horae 36, Boрp Հմմտ. քերակ. 2, 37, ևն։ Bugge, Lyk Stud L 86 լիւկ. madrane «մայռա-կան»։ Ալիշան, Հին հաւ. 318 Կելտերի մայր կոչած իգական ոգիների հետ։ Հիւնք. հայր բառի՞ց։ Jensen, Hitt. u. Arm 95 կցում է հաթ. mtr, mtar ձևե-րին։

• ԳՒՌ.-Ագլ. մայր, Ախց. Ակն. Ասլ. Կր. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. մար, Խրբ. մmր, Զթ. մmյ, մmր, Երև. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. մէր, Գոր. մըէր, Ոզմ. մեր, Հճ. մայ.-մօրու ձևը պահում են Շտ. մուրո. մէր (Ազգ. հանդէս իե. 115)՝ իբր ածական և Բլ. Մշ. խորթումուրու (<խորթ ու մօրու) կրկնականում.-մայր բառը բոլորովին ջընջ-ուած է Տիգ. և փոխանակուած մmմ բառով. ինչպէս որ հայր փոխանակուած է բmբ (<պապ) բառով։-Նոր բառեր են մայրա-հոր, մայրամահիկ, մայրամեռ, մայրամուտ, մայրանք, մայրապետ, մայրատատ, մայ-րացու, մայրնմանակ, մայրտեսիկ, մայրք, մօրենական, մօրութ, մօրացու, մօրացեղ, մօրուց ևն։-Այստեղ են պատկանում նաև ևոհաեամէր «կոճակի լամբակ», մէրան «մածնի կամ պանրի մակարդ», մէրել «մա-կարդել» (հմմտ. վրաց. მაწვნის gედა մածվնիս-դեդա «մածնի մերան», բուն «մածնի մայրիկ») ևն. այս բառերի վրայ ռես Գւռ. բռ։-Թրքախօս Հայոց մէջ գտնում ենք Ատն. մէրկիմօրէ «աղքատ», սանամէր «սանամայր». էնկ. ինք'ամար «կնքամայր» (Բիւր. 1898, 789)։

• «մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։

• = Անշուշտ առանձին արմատ է՝ որ տար-բեր է վերի մայր «մայրիկ» բառից. սրան ապացոյց պէտք է համարել մառ ձևի գոյու-թիւնը (հմմտ. նշոյլ և նշող)։ Աւելի յետոյ բառերի նմանութիւնից ազդուելով՝ կապուեց մայր «մայրիկ» բառին և ստեղծուեց ժողո-վըրդական հաւատալիքը. Արեգակը գնում էր իր մօր մօտ հանգստանալու, ինչպէս որ ծա-ռելու համար էլ ասում էին «Արևը մօր ծո-զից ելաւ»։ Նոյնպիսի փոխաբերական դար-ձուածներ կան նաև Սլաւական ժողովուրդ-ների մէջ (հմմտ. Աբեղեան, Arm. Volksgla-ube, էջ 42-43)։

• ԳՒՌ.-Սեբ. մարը մրդնէլ, Ախց. Կր. մա-րը մտնիլ, Ննխ. Պլ. Ռ. մարը (մտնել, մըտ-նալ), Սլմ. մար մնել, Ղրբ. մար մըննէլ, Շմ. մmր մտնիլ, Զթ. մmյը մօդնուլ, Ջղ. մէր մտնել, Երև. մէր մտնէլ, Տփ. մէր մտնիլ, Սվեդ. միրիլ «արևը մայր մտնել».-բայա-կան ձևով՝ Սչ. մարել «նուաղիլ, ուշքից գը-նալ» (իսկ ճրագի համար ասում են անցը-նել), Սլմ. մարել, Ախց. Մշ. Պլ. Սեբ. մա-րիլ (յիշում է արդէն Բառ. երեմ. էջ 246), Խրբ. մmրիլ, Հմշ. մէրիլ «շիջանիլ, հանգիլ» ևն։ Կրկնական են Ղզ. մէրհամէր «արևը մայր մտնելու կէտի վրայ», մարմրիլ, մար-մըրկիլ, մարեմրիլ, մարմշտիլ ևն։

NBHL (22)

Կողմանոցօք մայրիւք։ Ի փայտից մայրից։ Փայտս մայրս.եւ այլն։

(որպէս թէ ունօղ զմի այր. կամ միացեալ ընդ այր) լծ. եւ պ. մատէր, մազէր. սանս. մա՛թռրի. յն. μήτηρ , մի՛դիր. mater. մադէր. Էգ ծնօղ, որ յղանայ եւ ծնան զզաւակ. մանաւանդ ի բանական կենդանիս. մար.

Թողցէ այր զհայր իւր եւ զմայր իւր։ Նա է մայրայր ամենայն կենդանեաց։ Քոյր իմ է ի հօրէ, եւ ոչ ի մօրէ։ Հանդերձ մարբն։ Զեօթն օր եղիցի ընդ մարբ իւրով, եւ յաւուրն ութերորդի տացես զնա ինձ։ Մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։ Մայրն ջեռեալ նստցի ի վերայ ձագուցն կամ ձուոց.եւ այլն։

Մահու մօրը բժիշկ՝ կենաց մայր, մաքուր մարիամ. (Շ. տաղ.։)

Տղայոց՝ որ զկոտորեալ մարամբքն փարէին, եւ դիէին զարիւն ստեանց նոցա որպէս զկաթն. (Կաղանկտ.։)

ՄԱՅՐ ասի եւ այն՝ որ լնու զտեղի մօր ի վերայ օտարի, որպէս մայրագիր.

ՄԱՅՐ. փոխաբերութեամբ՝ ասի եկեղեցին, եւ սուրբ աւազանն։ Եւ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ, կամ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԵԱՑ՝ աթոռանիստ տաճարն, կամ գլխաւոր եկեղեցին, եւ կաթողիկէ եկեղեցին։ Որպէս եւ ՄԱՅՐ ՔԱՂԱՔԱՑ՝ է մայրաքաղաք։

Այլով նմանութեամբ՝ Մայր հասարակաց՝ կամ ամենեցուն՝ ասի Հողն կամ երկրին.

Յօրէ ելանելոյ յորովայնէ մօր իւրոյ՝ մինչեւ յօր թաղելոյ ի մայրն ամենեցուն. (Սիր. խ. 1։)

Քարշեցէ՛ք զմայրդ իմ ի վերայ իմ. (այս է զհողդ. Հ. սեպտ. ՟Ի՟Զ.։)

Մարդկան մայր գոլով երկիր. ղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Քանզի երեկոյացեալ էր ժամն, արեգակն ի մայրն դառնայր։ Յորժամ արեգակն ի մայր մտանէր։ Ի մայր մտից (թաղմամբ) ընդ արեգականն, եւ յաներեկ առաւօտին ծագեցայց. (Լաստ. ՟Ի՟Գ։ Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ի.։ Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ի.։)

Քնազի ի հասարակ աւուրն եմուտ արեգակն ի մայրն, խաւար ասաց, եւ ոչ գիշեր. ղիշ. խաչել.։)

Որպէս մայր պատերազմաց անիրաւութիւնն է, նոյնպէս եւ մայր խաղաղութեն՝ արդարութիւնն է. (Ոսկ. ես.։)

Առաջին ճաշակումնն մայր եղեւ մահու եւ ապականութեան. (Կիւրղ. ղկ.։)

κέδρος cedrus եւ κέδρινος cedrinus. Եղեւին ծառ. եղեւնափայտ. ազգ նոճի՝ որպէս մայր ծառոց՝ գլխաւորն ի փայտս անտառի.

Կամ Նոճի, նոճեղէն.

ՄԱՅՐ. որպէս πεύκη pinus, abies եւ πεύκινος pineus, abiegnus. թեղօշ. փստըղենի վայրի.

Սարգիւն եւ սօսիւ, եւ նոճով եւ մայրիւ։ Եղեւնափայտիւք, եւ փայտիւք մայրից.եւ այլն։

Կամ Թեղօշեայ.

Իսկ ի բառս Գաղիանոսի ՝ Մայր փայտ դնի նաեւ որպէս յն. բի՛գիս եւ լտ. պի՛չէա. cf. ԿՈՒԵՆԻ։

Զմայրս եւ զեղեւնափայտս հարցուք. յայժմու յն. գրի՝ մորենի։


Մանանայ, ի, ից

s.

manna.

Etymologies (3)

• , ի հլ. «ծառերի տերևների վը-րայ հաւաքուած բուսական քաղցրահամ մի նիւթ, գազպէն, Ս. Կարապետի հալվա» ՍԳր. Եփր. ա. կոր. 68. Շար. Վրդն. ծն. նմանու-թեամբ «սրբերի մարմնից կաթած աւիշկը» Մարթին։

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Ռ. Տփ. մանանա, Մկ. մmնmնա, Ղրբ. մնա՛նա, Ախց. շփոթուելով յաջորդ բառի հետ՝ դար-ձել է մանանէղ. այսպէս նաև Սլմ. մանանեխ (ըստ Ա. Աթայեան, Սալմաստ, էջ 162)։ Սր-րանից կազմւած ձևեր են՝ բերանը մանանայ չդնել Երև. Ղրբ. «ոչինչ չուտել», մանանայ անել Ղզ. «մի քիչ բան ուտել», անմանանայ Ղրբ. «անսուաղ, քաղցած»։-Այս բառից կազմուած իգական յատուկ անուն է Մա-նան։-Ըստ Ոզմ. մանանա «մի տեսակ բոյս է»։

NBHL (3)

Այլ հնչեալ յեբր. ման, մանա, (թ. մանէ՛ ) է քննութիւն. մեկնութիւն, զի՞նչ. եւ զի ի նորահրաշ տեսիլ երկնատեղաց մանանային՝ ասէին որդիքն իսրայէլի, զի՞նչ է այս, աստի կոչեցաւ անուն նորա ասեն Ման. ըստ այլոց նաեւ Մաննա, եւ ի մեզ Մանանայ. որպէս եւ վր. մանանա, μάν, μάννα man, manna. (ա՛յլ է եւ Մաննայ, զոր տեսցես ի կարգին)

Կերակրեաց մանանայիւ մարմնոյ իւրոյ։ Սափոր ոսկեղէն լի մանանայիւ. (Արշ.։ Շար.։ Վրդն. ծն. ուր գրի եւ Մանանէ։)

Ի սուրբ ոսկերացն երանելւոյն նիկողայոսի միշտ մղխէ մանանայ անուշահոտ. (Մարթին.։)


Մանանիխ, նխոյ

s.

mustard, mustard-plant, mustard-seed;
անօթ —նխոյ, mustard-pot;
հատ —նխոյ, grain of mustard-seed;
սպեղանի ի —նխոյ, mustard plaster, poultice or cataplasm, sinapism.

Etymologies (3)

• , ո հլ. «մի տեսակ կծու համեմ, թրք. խարտալ, լտ. sinapis arvensis L (ըստ Տիրացուեան, Contributo § 154)» ՍԳր. Ոսկ. մ. բ. 22, եբր. իա. յետնաբար դարձեւ է մա-նանեխ Յայսմ. Յս. որդի. Ոսկիփ. Գա-ղիան։-

• Lag. Arm. Stud. § 1418 դնում է պրս. [arabic word] nānxuāh «արջնդեղ, սև սոնիճ, հացհամեմ», որ մերժում է Հիւբշ. 191՝ նշանակութեանց տարբերու-թեան պատճառաւ։ Հիւնք. մանանայ բառից։

• ԳՒՌ.-Մե. Սեր. մանանէխ (որից ոճով ա-ռում են՝ «Մէկի սրտին մանանեխ ցանել»-վիշտը աւելի ծանրացնել), Սվեդ. մmնիխ,-ըստ ՀԲուս. § 1966 կայ նաև գւռ. մաննեխ ձևը (տեղը չի յայտնած).-տե՛ս և մանանայ բառի տաև։


Մանաւանդ

conj. adv.

more, rather, better;
—, -զի, —թէ, above all, chiefly, principally, especially.

Etymologies (1)

• «աւելի, յատկապէ՛ս, տճկ. ի՛լլէ, ի՛լլէ քի» ՍԳր. Եզն. Կիւրղ. ծն. (գոր-ծածւում է շատ անգամ մանաւանր օի. մա-նաւանդ թէ). որից նա՛մանաւանդ Ոսկ. յհ. ա. 3։

NBHL (6)

ՄԱՆԱՒԱՆԴ. ՄԱՆԱՒԱՆԴ ԹԷ. ՄԱՆԱՒԱՆԴ ԶԻ. μᾶλλον, μάλιστα , μενοῦνγε magis, potius, immo, imo. Առաւել. յաւէտ. տինա. ... (յն. մա՛լլօն, մա՛լիսդա, մէնու՛նղէ լտ. մա՛ճիս, իմօ , որպէս եւ անդէ. իտ. աւա՛նդի, է յառաջ. առ հասարակ լծորդք ընդ հյ. Մանաւանդ. տե՛ս եւ զբառսն Գահաւանդ, Դարաւանդ, Սարաւանդ, Բարձրաւանդակ, իբր՝ եւ անր, կամ յառաջ մատուցեալ ինչ)

Մակբայ ... բաղդատականն՝ առաւել կամ աւելի (յն. մա՛լլօն ) ... եւ սաստկութեանն, յորդ, յոյժ, կարի շատ, սաստիկ, յաւէտ, մանաւանդ (յն. մա՛լիսդա ). (Թր. քեր.։)

Ես՝ ո՛վ արք աթենացիք, համբուրելով սիրեմ զձեզ, բայց հաւանիմ աստուծոյ մանաւանդ՝ քան եթէ ձեզ. ղատ. օրին.։)

Եթէ քանոնն թիւր իցէ, քանի՞ մանաւանդ (ա՛յլ ձ. աւելի) ոյք ուղղին նովաւ։ Մարդիկ զանազան մեղօք որոշեալ են յաստուծոյ, ե՛ւս մանաւանդ ամբարտաւանութեամբն. (Սարգ. յկ. ՟Ը. ՟Թ։)

Քան զգիրս չեմք իմաստնագոյնք, մանաւանդ իսկ քան զհոգին սուրբ. (Կիւրղ. ծն.։)

Թէ իցեն երկու կամ երեք ժողովեալ յանուն նորա, մեծամեծս կարասցեն, ապա ո՞րչափ մանաւանդ յոլովագոյնքն. (Բրսղ. մրկ.։)


Մանեակ, եկաց

s.

necklace, collar;
— երեւակի, Saturn's ring.

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «վզի զարդ՝ ոսկի օղ կամ շղթայ» ՍԳր. որից մանեկաձև Պիտ. Վրդ. երգ. մանեկաձևութիւն Առ. որս. մա-նեկաւոր Մծբ. Վրք. հց. օղամանեակ ՍԳր քառամանեակ ՍԳր.-բառս նշանակում է նաև «նաւահանգիստ», ինչպէս ցոյց է տա-լիս Վրդն. երգ. էջ 90. «Ջնաւահանգիստս ի ծովեզերացս սովոր են մաճեակ կոչել, որ արդ մինա ասեն». թերևս բոլորակ ձևի նը, մանութեամբ այսպէս կոչուած լինի։

• = Յն. μανιάϰης «ոսկեայ վզնոց» բառից. ռտնւում է Ս. Գրքի նոյն այն հատուածների մէջ, ուր և հյ. մանեակ. նուազականն է μανιάϰιον, բնիկ յոյն բառ է և կապւում է հիռլ. muince «վզի շղթայ», լտ. monile «վզնոց» ևն բառերին (Boisacq 608)։-Հիւբշ. 363։

• ՆՀԲ «յն. ևս մանիագիս, մաեիաքս և վրաց. մանիակի. ի հյ. և ի յն. ստու-գաբանի ման եկեալ, ոլորեալ»։ Böttich. Horae aram. 30 եբր. hamnik և սանս. *sumānika։ Gosche 25 հյ. մանել ար-մատեռ և ևամ սանս. man «պատուել», māna «պատիւ». հայերէն ձևին է կցում նաև փռիւգ. μάνιϰα «պերճ և սքանչելի իրք» (ըստ Պլուտարքոսի)։ Justi, Zen-dsn. 233 զնդ. minu «քարեղէն, գոհա-րեղէն կամ վզնոց» բառի տակ դնում է սանս. mani, պրս. mangoš, փռիւգ. μάνιϰα և հյ. մանեակ։ Pictet 2 307 սանս. mānava ևն։ Lag. Btrg. baktr. Lex 47 մանել բայի հետ։ Տէրվ. Al-tarm. 71 և Նախալ. 98 տե՛ս մանել։ Հիւնք. յն. μανιάϰης։

• ՓՈԽ.-Վրաց. მანიაკი մանիակի «ման-եակ» (Դան. ե. 7՝ ճիշտ հայերէն բառի դէմ), մինգր. maniki «օղ, boucle»։

NBHL (2)

յն. եւս մանիա՛գիս, մանի՛աքս. վր. մանիակի. (ի հյ. եւ ի յն. ստուգաբանի, ման եկեալ, ոլորեալ) μανιάκης torques κλοιός collare եւ այլն. Բոլորաձեւ զարդ արկեալ զպարանոցաւն որպէս օղ կամ անուր կամ շղթայ ոսկի եւ այլն.

Խորտակեալ մանեակ ոսկւոյն. ղ. ՟Ժ՟Բ. 6։)


Մանկ, ի, աւ

s.

cunning, wiliness, knavery.

Etymologies (4)

• , ի-ա հլ. (գրւում է նաև մանգ) «նենգութիւն, խորամանկութիւն» Վեցօր. 144. «խորամանկ» Հին բռ. որից մանկաւոր Եւագր. 304. մանկաւորել «մեքենայել, խար-դախել, նենգել» Եւագր. Տիմոթ. կուզ, էջ 158. մանկաւորապէս «խաբեբայութեամբ» Տիմոթ. կուզ, էջ 185. անմանկ «անխարդախ, անկեղծ» Ոսկ. մ. ա. 25. խորամանկ ՍԳը. խորամանկել ՍԳր. չարամանկ Բրս. մախ.։

• = Պհլ. *mang ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] mang «նեն-գութիւն, խաբեբայութիւն», օսս. maiie, máng «խաբեբայութիւն», máng-äwdisánt'ā «սուտ վկայութիւն»։ Այս բառերը կապւում են յն. μαγγανεύω «խարղախութիւն բանեց-նել», լտ. mango «խարդախ, խանութպան», իռլ. meng «խաբէութիւն» և հպրուս. manga «բոզ» բառերի հետ և բոլորը միասին ծա-ռում են հնխ. mang-արմատից (Boisacq 596, Pokorny 2, 233 և Walde 461)։-Հիւբշ. 191. 513։

• Brosset JAs. 1834, 377 տակի վրա-ցերէն բառերի հետ։ ՆՀԲ ման գալ կամ մանուկ ձևից։ Տէրվ. Altarm. 79 հա-մարում է բնիկ հայ և համեմատում է պրս. mang, գոթ. magan «կարենալ», հսլ. mogiu, možeši «զօրել, իշխել» ձե-ւերի հետ՝ բոլորն էլ իբրև ցեղակից յն. μηχανή, μαγγανεεία «մեքենայութիւն» բառերին։-Պատկ. Maтep. I. II պրս. mang. Canini, Et. étym. 159 մանել բայից։ Հիւնք. յն. μάγγανον «նենգու-թիւն, խարդախութիւն»։

• ՓՈԽ.-Վրաց. მანკი մանկի, მანკიერება մանկիերեբա «արատ, պակասութիւն, մեղք». უმანკო ումանկո «անմեղ», უმანკოება ու-մանկոեբա «անմեղութիւն», მანკიერი ման-կիերի «վնասակար, կատաղի, մոլի», მანკ-ერება մանկիերեբա «կատաղութիւն». այս ռառերը հայերէնից փոխառեալ են դնում Brosset (տե՛ս վերը) և Չուբինով էջ 667։

NBHL (1)

Խեղգետնոյ նման է, որ նենգութեամբ մերձենայցէ առ մերձաւորսն, եւ ընդ միամին ընկերին նենգաւ եւ մանկաւ գնայցէ. (Վեցօր.։)


Մանուշակ

cf. Մանիշակ.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «մանուշակ ծաղիկր. լտ. viola» Ագաթ. Խոր. Փիլ. կամ նաև մա-նիշակ Լմբ. մատ. 471, Մխ. առակ. մա-նեմշակ Բժշ. սրանցից մանիշակագոյն Մաշտ. ջահկ. մանուշակաբեր Նար. տաղ

• ԳՒՌ.-Ախց. Կր. Ոզմ. Վն. Տփ. մանու-շակ, Մկ. մmնուշակ, Խրբ. Մշ. մանուշագ, Սչ. մանուշիգ (այս վերջինը միայն իբր յա-տուկ անուն), Զթ. մանուշօգ, մանուշոգ, Սվեդ. մmնիւշիւգ ծագում են մանուշակ ձե-ւից. իսկ Երև. մանիշակ, Ալշ. Մշ. մանիշագ, Շմ. մmնիշmգ՝, Գոր. մնի՛շակ, Ղրբ. մնէ՛-շակ, Մգլ. մնէ՛շmկ ծագում են մանիշակ ձևից։-Նոր բառեր են մանուշակահոտ, մա-նուշեկ Մշկ. «մանիշակագոյն»։

NBHL (3)

ἵον viola. Գրի եւ ՄԱՆԻՇԱԿ. (լծ. թ. պ. ար. մէնէքշէ ..., Ծաղիկ գարնայնոյ փոքրիկ՝ լայնատերեւ յերեսս երկրի, շիկագոյն կապուտակ կամ աղօտ ծիրանեգոյն. այսինքն մորենագոյն ( մօռ ), անուշահոտ. որոյ են եւ զանազան տեսակք։ (Գաղիան.։ Փիլ. նխ. ՟բ.։ Նիւս. կազմ.։ Ագաթ.։ Խոր. աշխարհ.։)

Տէգք մուրուաց նորա զօրէն մանուշակի ծաղկեալք ի վերայ գունագող այտից. (Արծր. ՟Ե. 11։)

Աստուածային եւ անարատ գարունն քրիստոս զեկեղեցի մանուշակօք եւ վարդօք եւ շուշանօք հոգեւորօք զարդարեաց. (Ոսկ. զատիկ.։)


Մանր, նու, նունք, նունց

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

Etymologies (5)

• (-նու, -նունք, -նունց) «մանր, փոքրիկ, պստիկ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Եփր. ա. կոր. որից մանրել ՍԳր. մանրուած Ա-մովս. թ. 9. մանրիկ ՍԳր. Ագաթ. Կոչ. ման-ռամանր Եփր. ա. կոր. մանրապատում Ա-գաթ. մանրատունկ Եզեկ. ժէ. 5. մանրախին Յոբ. ը. 17. Կոչ. մանրախոտկ Ագաթ. ման-րակծծի Ոսկ. բ. տիմ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. մանրավաճառ Զքր. սարկ. Ա. 20 (չունի ԱԲ) ևն։ Գրուած է նաև գւռ. ձևերով՝ մանտր, մանտրունք Կիր. պտմ. մանորուն Կոստ. երզն. 110. սխալ գրչութեամբ ման-նոաւր Սուտ-Շաահ. էջ 3։ Նըր բառեր են ման-րանկար, մանրանկարիչ, մանրանկարչական, մանրանկարչութիւն, մանրամասնութիւն, մանրամասնօրէն, մանրատար. մանրէ ման. րազնին, մանրադէտ, մանրադիտական. մանրավէպ, մանրաճճի ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mənu-արմատից որի պարզականն է men-«փոքր, փոքրա-նալ». ցեղակիցներն են սանս. [other alphabet] manāk «սակաւ, մի քիչ, մի քիչ ժամանակ, միայն», քուչ. meñki «նուազագոյն», յն. μάνν «մանր», μανός «ցանցառ, անգայտ, թոյլ», լիթ. meñkas «սակաւիկ, չնչին» հիռլ. menb «փոքր», նիռլ. meanbh «սակա-ւիկ» կամիս. man-in-k «փոքր լինել», հսլ. mьnjьjь «նուազագոյն», գոթ. mins «նուազ», Hinniza «փոքրագոյն», լտ. minus «նուազ», minister «ծառայ» (որ յետոյ եղաւ «մի-նիստր, նախարար», իբր թագաւորի ծառան). տե՛ս Ernout-Meillet 586.-յն. μάνν ձևը ըստ Հեսիքիոսի՝ Աթամանացոց բառ է, որի մասին խօսում է Մարքվարթ REA 8 (1928), էջ 211։ Walde 487, Boisacq 608, Pokorny 2, 266)։ Հյ. մանր կազմուած է այս արմա-17-488 տից ր մասնիկով, ինչպէս որ նուազական մասնիկով էլ կազմուած է մանուկ։-Հիւբշ. 472։

• ՆՀԲ լծ. լտ. minor, minus, minutus։ Windisch. 23 մանուկ բառի հետ՝ հա-մեմատում է լտ. minor «փոքրագոյն» ձևի հետ։ Lag. Urgesch. 438, Müller SWAW 42, 258 և 66, 274 նոյնպէս մա-նուկ բառի հետ, սանս. manāk ևն։ Jus-ti, Dict. Kurde, էջ 406 հյ. մանուկ և քրդ. mendār «տղայ»։ Canini, Et. é́tym. 59. հյ. մանրել=իսլ. min ռա-լիւր»։ Տէրվիշ. Նախալ. 29 հնխ. ma արմատից է դնում յն. μινόω, լտ. mi-nuo «մանրել, նուազեցնել», գոթ. mins «նուաց», սանս. mīnu և հյ. մանուկ։ Müller, Armen. VI լտ. minor, գոթ. mins ձևերի հետ։ Bugge KZ 32, 18 սրանց հետ նաև յն. μάνν «փոքր», ոսկ. menvum։ Meillet MSL 8, 164 յն. μινύϑω, գոթ. minnists, լտ. minuō ձևե-րի հետ՝ հնխ. minu-արմատից, բայց յետոյ մերժելով այս, տալիս է վերի մեկնութիւնը (անձնական), որ ընդու-նում է նաև Հիւբշման։ Հիւնք. ման «մանանայ» բառից։ Սրմագաշեան, Ար-մէնիա ռում. márunt, mánunt հոմա-նիշների հետ։

• ԳՒՌ.-Պլ. մտնրը, մարը, մանդրը, մանդ-րը, Ալշ. Ագլ. Երև. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Տփ. մանդր, Ննխ. մանդռ, Ախց. մանտռ, Սչ. մա՛նդրը, Տիգ. մmնդր, Զթ. մօ՜՛նդռը, մո՛նդ-ռը, Սվեդ. մունդր, Ռ. Սեբ. մանյը, Խրբ. մայր, Պրտ. մա՛յրը, Ասլ. մէօ՛րյը, Ակն. մօյ-րը, մօյը, մօյ։-Նոյն բառից է Հւր. մառվէլ «կոտրիլ»։-Նոր բառեր են մանրուք, ման-ռունք. մանրուցք, մանտրուքս, մանտրտել, մանտրտտել, մանտրտիկ, մանտրտուիլ, մանրաձուկ, մանրակար, մանրացան, մանր-գիր, մանրհատ, մանրկեկ, մանրման. ման-րուկ, մանրունի։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] mendār «տղայ» և mendāriké «տղայ» գալիս են մեր գւռ. Kurde, էջ 406)։

NBHL (10)

Եղեւ մանր իբրեւ զփոշի։ Մանրեսցէ իբրեւ զփոշի մանր։ Մանր իբրեւ զգինձ։ Հատանիցէ զմանր մանր ողկուզացն։ Գազանք մեծամեծքեւ մանունք։ Իբրեւ զեղեամն ի մրրկէ հալածեալ մանր (այսինքն զեղեամն մանր).եւ այլն։

Վարսս մանր անձրեւով լցեալ՝ յեռմամբ մարգարտով. (Նար. տաղ.։)

Գլուխ իմ լցաւ ցօղով. վարս քո (կամ վարսքս) մանր անձեւով ցայթեաց. (Սիւն. տաղ.։)

Մղեղ, եւ մանր աճիւն լինէր. (Փիլ. իմաստն.։)

Յետ սակաւ աւուրց մեռանէր, թողեալ մանր զտղայսն. (Պտմ. վր.։)

Մանունց մեղանաց. (Պիտ.։)

Որ ի մեծամեծսն մեղանչէ, զպարտի զմանունսն յայլոց պահանջել. (Ոսկ. մ. ՟Բ. 25։)

Զմանր ուսմունս ձայնաւորացն պաշտել յեկեղեցիս. (Շ. ընդհ.։)

ՄԱՆՐ. մ. λεπτόν, λεπτῶς tenuiter, subtiliter κατὰ μέρος particulatim ἁγαθῶς bene. իբր Մանրապէս, եւ մանրամասնաբար. մասն մասն. քաջ. քաջիկ. իսպառ. մանտրելով, աղէկ մը.

Աղայցես ի նոցանէ մանր։ Խորտակեաց զնա մանր։ Փշրեաց մանր։ Մանր մանր կոտորեալ զայս, թռչնոց գիշագէշ ջամբեցից. (Ել. ՟Լ. 36։ ՟Լ՟Բ. 20։ ՟Դ. Թագ. ՟Ժ. 19։ ՟Բ. Մնաց. ՟Լ՟Դ. 7։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 33։)


Մանրագոր, աց

s.

mandrake, mandragorous.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «մի տեսակ թըմ-րեցուցիչ բոյս. լտ. atropa mandragora» Ծն. լ. 14-16, Երգ. է. 13, Ագաթ. Վեցօր. 88, 89. Եզն. -այս բառը Լծ. նար. կէ. մեկնում է. «Ամենայն պտղի մանրագոր ասեն, որ զծաղիկն ի ծայրն ունին, որպէս մասուրն և սինձն. Եւ դարձեալ՝ ազգ մի խնձոր կայ վա-ղահաս, մանրագոր ասի, կարմիր է և անաւ-շահոտ». (վերջինը ՆՀԲ համարում է «ափի-ոն, խաշխաշ»). իբր Մոկաց նահանգի պը, տուղ է յիշում Խոր. աշխ. 608։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Նոյնը նաև Peterm. 57։ Բառիս մասին հմմտ. նաև Lag. Ges. Abhd. 67։ Յոյն բառի ծա-գումը անծանօթ է՝ ըստ Boisacq 607։

NBHL (5)

յն. մանրաղօ՛րաս, եբր. տուտայիմ. μανδραγόρας mandragoras, -ra. իտ. mandragola. Բոյս կամ թուփ, որ բերէ պտուղ իբր մանր խնձոր ի չափ սիսռան, կամ ողկուզակս՝ որոց հատքն են իբրեւ արքայկաղնոյ, եւ ծաղիկն անուշահոտ. զորմէ բազում են կարծիք առ զանազանս. այլ առաւել կարծի բանջար ինչ, որոյ արմատն իցէ որպէս բողկ՝ ուրուական նմանութեամբ մարմնոյ մարդոյ, եւ լինիցի դեղ թմբրեցուցիչ եւ քնաբեր. վասն որոյ ասացեալ ի լտ. նաեւ Circaeum, իբր գործի կիրկեայ դեղատու վհկի. եւ Semihomo, կիսամարդ. եւ Vesanum gramen, բոյս՝ որ յայլոյ խելս առնէ զմարդ ի սիրոյ. մանրագոր, մարմնատակ.

Երփն երփն ծաղկանցն. որպէս մանրագորն, եւ վարդն, եւ շուշանն. (Ագաթ.։)

Մանրագորս աղաւաղեալ. (Նար. ՟Կ՟Է։)

Մանրագորաւ բազում անգամ բժիշկք քուն ածեն այնոցիկ, որոց քուն հատեալ իցէ յաչաց. (Վեցօր. ՟Ե։) (որք անխտիր յարմարին եւ մեկոնի, որ է խաշխաշ. որոյ եւ ծաղիկն է երեւելի, թէպէտեւ անախորժ հոտով։)

Ամենայն պտղի մանրագոր ասեն, որ զծաղիկն ի ծայր ունին, որպէս մասուրն եւ սինձն. եւ դարձեալ ազգ մի խնձոր կայ վաղահաս, մանրագոր ասի. ուստի քաղեաց ռուբէն. բայց խնձոր մանրագորաց մարթ է իմանալ եւ զգլուխն մեկոնի լի սերմամբք, ուստի կազմի եւ ափիոն։


Նեկաթ

s.

sheep-master or owner.

Etymologies (1)

• «հովիւ». մէկ անգամ ունի Դ թագ. գ. 4. «Մովսա արքայ Մովաբայ էր նեկաթ»։ Այս բառը մեկնելով Կիւրղ. թգ. գը-րում է. «Նովկէտն (կամ նովպէտն) հովուա-պետ է». իսկ Հին բռ. դնում է «նեկատ՝ հռ. վիւ, նակեդ՝ հովուապետ»։

NBHL (1)

Նովկէտն (կամ նովպէտն). (հովուապետ է. Կիւրղ. թագ.։)


Նիհ, նեհ

s.

list of prices, tax, rate, tariff.

Etymologies (1)

• «սակ, վաճառելի ապրանքների վրայ պետութեան կողմից դրուած գինը» Վրդն. խր. Տաթև. ամ. էջ 139 (երկու անգամ). գըր-ուած նաև նիհր Արար. լծ. սահմ. 506. նեհ Սմբ. դատ. 163, 164 (այլ ձ. նեհր)։

NBHL (1)

Բառ. պրս. նիհ, նիհատ. այն է գին կամ արժէք եդեալ յարքունուստ ի վերայ վաճառելեաց. նարղ


Նեմէ, ի, ւոջ, մեայք

s.

Nemaean games.

Etymologies (3)

• (սեռ. նեմէի, ներգ. ի նեմտջ, յգ. ի նեմեայս) «յունական ագոնական մի խաղ է» Եւս. քր. Փիլ. լիւս. 153. որից նեմէական Ածաբ. կիպր.։

• = Յն. νέμεα «նեմէական խաղերը». գալիս է Արգոլիսի Νεμέα ձորի անունից, որովհետև այդ խաղերը ներկայացնում էին այդ ձորում։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

NBHL (2)

νέμεα, νέμεια nemea, ludi nemaei. Խաղ ելլադայ կամ որմզդական ագոնի յանուն տեղւոյն՝ որ յեղիս կամ յարգողիդէս. ըստ յն. նէ՛մեա. այսինքն անտառային թաւուտ՝ վարսաւոր ծառոց վայր.

Յաղթեաց յողոմպիոջն վեցիցս, ի նեմւոջն վեցիցս։ Ի նեմւոջն չորս պսակս առ։ Նեմէին նախ եգաւ ագոն յարգիացւոց յետ արքէմովրայն. (Եւս. քր.։)


Նենգ, ի, աւ, իւ

s. adj.

fraud, artifice, stratagem, wile, craft, guile, cunning;
cf. Նենգաւոր.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ո հլ.) «դաւ, դաւաճանութիւն, խաբէութիւն» Բ. մկ. ժռ. 21. Մրկ. ժդ. 1. Եւս. քր. «նենգաւոր» Ոսկ. ես. և յհ. բ. 5. որից նենգել ՍԳր. Բուզ. Եզն. Ոսկ. մտթ. նենգագործ Ոսկ. մ. բ. 1 8. Եւս. քր. նենգախոշոշ Եւագր. նենգան Ել, իբ. 11. Եւս. քր. նենգատր ՍԳր. նենգաժէտ Իգն. (նենգաժոտ Դամասկ. Վրդ. առ. 5. Մե-ծոբ. Գնձ. նենգժոտ Իգնատ. ղկ. 241, 386, Լմբ. ժբ. մրգ. էջ 192 (զաք. զ. 8). Ուռհ. 101), տիրանենգ Բուզ. Փարպ. աննենդ Փարպ. Եղիշ. ուխտանենգ Փարպ.-նոր բա-ռեր են դրամանենգ, չարանենգ, դիւանենգ, մաքսանենգ ևն։

NBHL (6)

Մեծութիւն՝ բեռինք ոսկեղէնք, բազմաց ըղձալի ... իրք են ամենեցուն նենգի եւ վնասի. (Պիտառ.։)

Ի կասկածանաց նենգոյ եղբօր նորա. (Ասող. ՟Գ. 29։)

Արիւնահեղն, եւ նենգով լին. (Շ. եդես.։)

Փախչիլ ի նենգ խորհրդոց։ Մի՛ նենգ խորհրդով մերձենալ առ ահաւոր սեղանն։ Հարցանէին ի նենգ մտաց. (Նախ. իմ.։ Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ. ՟Բ. 5։)

Զճանապարհ նենգ սիրոյն եւս յայտնէ։ Աբիսողոմ զնենգ բանսն խօսելով յականջս ժողովոյն՝ քակեաց ի հնազանդութենէ հօրն. (Լմբ. առակ.։)

Զինքն գողացաւ ի նենգ սրտէ նորա. (Վրդն. ծն.։)


Նեպակ

cf. Նեպուկ.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։

NBHL (1)

Մողէզք եւ կովիդեայք եւ բնդռունք, ըստ նեպակի գեղջ կապճահամար ժժակք. (Արծր. ՟Ա. 3։)


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

Etymologies (5)

• , ն հլ. (-ին, -ամբ, -ինք) «սուտ Քրիստոս, անտիքրիստոս, գալոց վերջին սուտ Մեսիան» ՍԳր. Ոսկ. բ. թես. Կոչ. 318 Եփր. հռ. 34, 35. Եւթաղ. 143. Իգնատ. թղ. 100. որից նեռնագործ «չարագործ» (Ալի-շան, Հին հաւ. էջ 232)։ Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 59 ունի «չար ոգի» նշանակությամբ. «Սկսաւ տրտնջել և հայհոյել զնահատակն Քրիստոսի զԳրիգորիս և ասէր. Մեզ Նեռն ընտրեցաւ Գրիգորիսն այն». (նկատողութիւն 2. Ն. Ակինեանի՝ ՀԱ 1929, էջ 703-4)։

• =Ներոն կայսեր յունաձև Νέρων անունից ձևացած. (Ներոն<լտ. Nero նշանակում է բուն «ուժեղ» և ծագում է հնխ. ner-«այր, մարդ» բառից. հմմտ. սանս. nár-, զնդ. nar, պրս. nar, յն. ἀνήρ ևն. Walde 517)։ Այս ևայսեր վերայ արդէն Յայտ. ժգ. 18 մի ակ-նարկ կար՝ իբր դերաքրիստոսի վրայ. «Աստ է իմաստութիւն. որ ունի միտս՝ համարեսցի զթիւ գազանին. թիւ եղեալն մարդոյ և թիւ անուան նորա և այս. վեց հարևր վաթսուն և վեց»։ Ներոնի անունը տառահաշւով հա-նում էին 666 և քրիստոնեաներից ջատերը ա՛յնպես ընդունեցին նրան՝ իր հանած մե։ ծամեծ հալածանքների աատճառաւ հմմտ Ոսկ. բ. թես. «Խորհուրդն անօրէնութեան արդէկ իսկ զօրանայ. զՆերոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր Նեռինն»։-Հիւբշ. It' 19, 472։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւնք. և վերջին անգամ Հիւբշ. IF 19, 472-5, հլ. թրգմ. ՀԱ 1907, 249-250։ Lag Urgesch. 67 սնս. ništya «մերժում, ար-համարհանք»։ Ալիշան, Հին հաւ. 232-3 գերմ. nornes «մարդկանց բախտը գը. րող վհուկները», Բևեռ. նեռ «դժոխոց չաստուած մը»? Բառիս վրայ շատ ըն-դարձակ խօսում է Թ. Աւդալբէգեան Հ1 1928, 418-428 և 494-503, և մերժե-լով Ներոնից ծագումը (հայերը Ներոնից դժգոհելու ոչինչ չունէին. ընդհակառակր նա խաղաղութիւն բերաւ հայ երկրին), դնում է Միհր աստծու անունից։

• ԳՒՌ.-Ջղ. նեռն, Ալշ. Երև. Մշ. Սլմ. նեռ, Շմ. նէռը, Ախց. Ատն. Ղրբ. Ննխ. նէռ, Ղրղ. լէռ!

• ՓՈԽ.-Հայերէն նեռ ձևից փոխառեալ եմ համարում կապադովկ. յն. νήρια, որ ոսա Karolides, Iλ. συγϰρ. 200 գործածական է ժո-ղովրդական երգերի մէջ, իբրև «Քարոն կամ Մահ». կանայք հասկանում են իբրև «միւս աշխարհը»։ (Karolides կցում է սանս. na-rakas «ստորերկրեայ աշխարհ» բառին)։

NBHL (3)

ἁντίχριστος antichristus. Դերաքրիստոս. անտիքրիստոս. այսինքն հակառակ Քրիստոսի՝ կամ փոխանակ Քրիստոսի սուտ Քրիստոս. վերջին սուտ մեսիայն, եւ կարապետք նորա. ի մեղ Նեռն՝ կարծի առեալ յանուանէ Ներոն կայսր՝ նախկին հալածչի, առ որով եւ Սիմոն կախարդ գտաւ առաջին նեռն.

Ժողովիջիք առ դերաքրիստոսն, որ է նեռնն. (Պիտառ.։)

ղեն եւ որք յարմարեցին ի թիւ անուանս ն ե ռ ն. յորում եղեն զարմանալի փոփոխութիւնք աշխարհի)։


Նեսար, ի, աւ

s.

neessarian.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «չար դև, սատանայ» Ա. թագ. իա. 7. որից առնելով ունին նեստր Առաք. պտմ. 27 նէսար Նար. էջ 244, նիե-սեր, նեսեր Կիւրղ. թգ։

• = Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։

• Ուղիղ մեկնեցին նախ. ՀՀԲ և ՆՀԲ. բայց վերի ձևով ունի Carrière (խօսեց Արևելագիտական 11ր։ ժողովին, որից էլ ՀԱ 1897, 316 և Արձագանք 1897, 107)։ Վերջին անգամ Macler ՀԱ 1927, 613։

NBHL (2)

Նեղեալ նեսարաւ առաջի տեառն, դովեկ ասորի. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 7։)

Եւ էր անդ ոմն ի ծառայիցն շաւուղի նեղեալ ի նիեսեր։ Նեղեալ ի նեսեր, փոխանակ ասելոյ՝ թէ վասն մեղաց. (Կիւրղ. թագ.։)


Ներ, ի, ոյ

s. prep.

sister-in-law;
—ք, period or cycle of six hundred years, or months;
in, into;
within;
ի — անձինդ, in thyself;
— արհեստին, skilled in art.

Etymologies (4)

• , ո հլ. (կամ նաև սեռ. ի) «կնոջ ա-մուսնու եղբօր կինը, տագերակին, կամ ա-մուսնու միւս կինը» Եփր. թգ. 356-7, Փիլ. լին. 437 (այլ ձ. նեար), որ և նէր (սեռ. նի-րի) Հռութ. ա. 15։

• = Բնիկ հայ բառ՝ որ կցւում է հնխ. lé́nətēr ձևին. սրա ժառանգներն են սանս. yátar-յն. հոմեր. ἔνάτηρ, յգ. ἔνατερες, չափի հա-մար գրուածεἰνατέρες, փոքր ասիական ἔνατρι, փռիւգ. (հյց.) ιανατερά, լտ. janitrīcēs, հսլ. ǰetry, սերբ. jètrva, հլեհ. jatry. ռուս ятровъ, ուկր. jatrivka, բուլգար. etúrva. յիթ. jénte, inte, gentē, ženté լեթթ. jentere, étere, ētala «եղբօր կին» (Walde 373, Ber-neker 456, Trautmann 107. Boisaca 250 Frnout-Meillet 447, Pokorny 1, 207)։ Այս բոլորից հետևցնում են հնխ. iénəter. հայե-ոէնը հանւում է *ené́teri-ձևից, որ տալիս է *ինե՛յեր>*նե՛յեր>*նեյր>նէր, որ և հայե-իէնի հնագոյն ձևն է, յետոյ վերածուած ներ (ր-ի մօտ դնելով սովորական ե ձայնաւորը և ո՛չ է)։

• ՆՀԲ նուեր «նուեր, նուանք, հարսեր» ձևից։ Windisch. 23 ազգակից է դնում հյ. նու, սանս. snusā, լտ. nurus ռառե-րին։ Վերի ձևերի հետ կապեց առաջին անգամ Տէրվ. Նախալ. 163, յետոյ Bug. ge, Btrg. 37 և IF 445, 449։ Տէրվ. դը-նում է հնխ. yantar>հյ. *նատար> *Բատր>նալր>ներ։ Bugge դնում է *yineter>*նետեր>*նեյր>նէր։ Հիւբշ. Arm. Gram. 478 անապահով է գըտ-նում այս մեկնութիւնը, որովհետև հայը հասցնում է մինչև *neteri-նախաձևը. որ նախաձայնի կողմից համաձայն չի գտնում միւսներին։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 հնխ. *eineter-ից՝ նախաձայնի անկումով։ Հիւնք. նոր բառից։ Ռ. Սեբ. Սչ. Տիգ. նէր (Խրբ. սեռ. նիրօչ), Ասլ. նէ՛ր, Հճ. Զթ. նեյ (սեռ. նիւյիւչ), Սվեդ. նիրդըգէն (որ է ներ-տիկին), բայց նաև նիր։ Նոր բառեր են ներուկ, ներանք։

• ՆՀԲ «բառ քաղդէական»։ Brockelm Ուս. փոխ. բառից 112 յն. νεῖρος։

NBHL (11)

ՆԵՐ կամ ՆԷՐ. (որպէս թէ Նուեր. նուանք). σύννυμφος connurus, janitria. Նուակից. համհարսն. հարսնակից կանայք երկուց եղբարց, կամ մի եւ նոյն առն ի հին օրէնս. էլթի.

Հռեբեկա երեւեցաւ տհաճ լինել վասն առաջնոցն կանանց (եսաւայ), զի էին նախանձողք ընդ ներս (այսինքն ընդ միմեանս). (Փիլ. լին. ՟Դ. 241։)

նխ. ἑν in. ի. յ. ըն. ի կազմել զներագոյական. (արմատ բառիցս Ի Ներքս, Ներքին, եւ այլն, իսկ (արմատ իւր է Ն, եւ եր, լծ. ընդ հյ. վայր, եւ թ. եէր, որ է տեղի. որոյ հետք կան եւ ի բառս Ներել, եւ Երկինք, Երկիր).

Ներ տեղւոջ։ Ներ ի տան։ Ներ արհեստիս. (Թր. քեր.։)

Ոչ թողուցու պատերազմունս եւ հիւանդութիւնս ի ներ մարմնոջն ծնանել. ղատ. տիմ.։)

Առ ամենայն պատկեր, եւ ներ գիր, եւ ներ երաժշտ ... խոհեմական գոլ դատաւոր պարտ է. ղատ. օրին. ՟Բ։)

Զի այս անկա՛ր՝ շարագրողին, այլ եւ նոցուն ներ արհեստին. այսինքն ներկուռ եղելոց անգամ յարհեստի անդ. (Շ. եդես.։)

Որ եթէ իբր բաղադրութեամբ կրկին հոլովեսցին, յայնժամ իմա՛ որպէս յն. τὰ ἑν, τῶν ἑν . ոյք ի, կամ այնց՝ որ ի։

ՆԵՐ. ἑν, εἱς . մասնիկ ի բաղադրութեան տայ զնշանակութիւն հաստատելոյ կամ մուծանելոյ ի ներքս, ի մէջն, ի խորս. (որպէս տեսցի ի հետագայ բառս բաղադրեալս հելլենական ոճով՝ որ բազում մասամբ օտար են ի հայկաբանութենէ).

Ներբողեան. Ներ՝ բառ է ի քերականիցն՝ նախդիր բանի, որով ճոխացուցանէ ի խորութիւն զասացեալն. (Շ. բարձր.։)

Որպէս բառ քաղդէական՝ է իբրու Դար իմն. բազմամեայ չափ ժամանակի.


Ներբան

s.

sole of the foot;
— կօշկաց, sole;
— գուրպայից, foot.

Etymologies (1)

• (անեզաբար գործածուած) «ոտքի տակը» Ագաթ. Եփր. օրին. էջ 278. «ոտ-քերը մէջը պնդելու կոճղ» (տանջանքի գոր-ծիք) Ոսկ. գծ. էջ 296.-գրուած է ներբոն այս վերջին վկայութեան մէջ, իսկ լերբան ձևով ունի Վրդ. առ. 317 (երեք անգամ իրար ետևից)։

NBHL (4)

ՆԵՐԲԱՆ կամ ՆԵՐԲԱՆՔ. τέλμα (իբր stirps ). planta (pedis). Ներքին կամ ստորին կողմն ոտից, որ կոխէ յերկիր. cf. ԳԱՐՇԱՊԱՐ.

Բերել երկաթիս, եւ վարել ընդ ներբանս ոտից նորա։ Հողաթափքն՝ երկայն եւ ստուարասուր բեւեռօք իբրու թէ թափանցիկ լինէին ընդ ներբանս ստից նորա։ Հանդերձեալ լինէին ներբանք երկու ոտիցն. (Ագաթ.։ Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Դ։)

ՆԵՐԲԱՆ. Նմանութեամբ՝ Կոճղ, յոր պնդեն զոտս կապելոց.

Զոտսն նորա պնդեաց ի կոճեղ, ի փայտն զոր ներբան (կամ ներբոն) անուանէին. (Ոսկ. գծ.։)


Ներկ, ոյ

s.

tint, dye, colour;
— կոշկաց, shoe-blacking.

Etymologies (3)

• . ո հլ. «ներկ» Բրս. մրկ. Յայսմ. Գնձ. որից ներկանել ՍԳր. Ոսկ. ես. Եփր. ծն. կամ ներկել Սեբեր. Ոսկ. մ. բ. 5. Վեզօր. 152 կամ ներկուլ Ոսկ. հռովմ. 326. ներկագործ Արծր. ներկած Մանդ. Շար. ներկածոյ Խոր. ներկուած Եփր. թգ. Եղիշ. ծիրանաներկ Եւս. պտմ. անձերկ Մանդ. երանգաներկութիւն Փիլ. նխ. երփնաներկ Մծբ. ինքնաներկ Գէ. ես. լուսաներկ Մագ. ծաղկաներկ Փիլ. սևա-ներկ Վեցօր. մեղսաներկ Վրդն. օրին. և սղ. նարօտաներկ Սեբեր. Վեցօր. 152 ևն։ Նոր բառեր են իւղաներկ, ջրաներկ, ներկարար, ներկանիւթ, ներկապնակ, ներկատուփ ևն։

• Canini, Et. etym. 169 պրս. nirkh «շքեղութիւն» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 39 և 102 նի մասնիկով հնխ. rak արմա-տեր. հմմտ. սանս. raǰ «ներկել», rakta «գունաւոր, կարմիր», յն. ῥέζω=ῥεγιω «ներկել» ևն։ Նազարէթեան, Պատկեր 1892, էջ 300 իրար է կապում ներկ= նարկ և նարկիս, սանս. նիրա «ջուր» և նար «բոյր»։ Հիւնք. երանգ բառից։ Bit-tner wZKM 14 (1900), 161 պրս. rang «գոյն» բառի հետ։ Patrubány, Բանաս 1901, 29 իբր բնիկ հայ՝ սանս. ran'ga «գոյն» բառի հետ՝ ni-նախամասնիկով։

• ԳՒՌ.-Ջղ. ներկ, Ախց. Շմ. նէրկ, Սլմ. ներկ, Ալշ. Մշ. ներգ, Երև. Սեբ. նէրգ, Գոր. Ղրբ. նըէրկ, նըրկ, Ագլ. Մկ. նիրկ, Սվեդ. նիրգ.-բայական ձևով՝ Կր. Մրղ. նէրկէլ, Տփ. նէ՛րկիլ, Խրբ. Տիգ. նէրգիլ, Ագլ. նm՛ր-կիլ, Զթ. նիյգիլ, նիրգիլ։ Նոր բառեր են ներ-կուկ, ներկուն։

NBHL (2)

Զներկն ոչ ընդունիք (յանձինս). (Բրսղ. մրկ.։)

Ապականէր զամբողջ ներկս. (Հ. փետր. ՟Ը.։)


Ներքինի, նւոյ, նեաց

s.

eunuch;
ձայն —նւոյ, shrill voice;
— առնել, —ս խզել, cf. Ներքինացուցանեմ;
անմորուս են —, eunuchs have no beard.

Etymologies (2)

• -Կազմուած է ի մասնիկով՝ հյ. ներքին բառից, նմանողութեամբ կամ թարգմանա-բար իրանեանից. հմմտ. սոգդ. 'ntryk (կար-դա՛ antarfkə) «ներքինի. 2. կռտած», կազ-մուած իրան. antar>պրս. [arabic word] andar «մէ-ջը» բառից։

• ՆՀԲ, Ինճիճեան, Հնախ. Բ.. ՆՀԲ նեռ-քին բառից։ Տէրվ. Altarm. 35 ի մասնի-կով ներ=սանս. nar, զնդ. nar, պրս. nar «այր մարդ» + քին (իմա՛ կին) բա-ռերից։ Հիւբշ. ZDMG 30, 774-9 ծի-ծաղելի է գտնում այս մեկնութիւնը, բրովհետև այս պարագային պիտի ունե-նայինք *ներակնի. բառը գալիս է *ներ-քէնի նախաձևից։ Müller SWAW 88 (1877), 14 ներ «մէջ» բառից և ո՛չ թէ սանս. nara «այր»+կին։ Հիւնք. յն. ἀνενεργής «անկարող» բառից։ Ուղիղ մեկնութիւնը վերևի ձևով տուաւ Meillet REA հտ. 2, էջ 5։

NBHL (2)

Վաճառեցին զյովսէփ յեգիպտոս պետափրեայ ներքինւոյ դահճապետի փարաւոնի։ Յորդւոց քոց տարցին, եւ արասցեն ներքինիս ի տան թագաւորին բաբելացւոց։ Զի են ներքինիք՝ որ յորովայնէ մօր իւրեանց ծնան այնպէս. եւ են ներքինիք՝ որ ի մարդկանէ եղեն ներքինիք.եւ այլն։

Ներքինի ոչ միայն զարարեալն կոչել սովոր է գիրք, այլեւ որ ի տան թագաւորաց միամիտք իցեն. (Մխ. երեմ. (քանզի եւ ըստ արաբ. խատիմ, է ծառայ եւ աղախին՝ անխտիր. ուստի)։ Իսկ ՟Բ. Մնաց. ժը 33. ուր դնի ի մեզ ներքինի, ի յն. ասի կառապետ, զի շփոթի դիւրաւ ի գրչաց՝ ընդ։)


Նզար

adj.

weak, slender, slim, thin.

Etymologies (3)

• «վտիտ, ճռզած». մէկ անռամ աւ. նի Մանդ. զ. «Մատուցանէք ի սեղան իմ հաց պղծութեան, զխոտանն և զյափշտակեալն և զանօգուտն, այսինքն զնզարն» (այլ օր. զնի-հարն). մէկ անգամ էլ Սոկր. 668. «Ոչ տա-նելով սառնամանեացն, քանզի յոյժ նզարս տկար մարմին ունէր»։ Նոյն բառն ունինք և նիզար ձևով, որ գիտէ Բռ. երեմ. էջ 235՝ ներգև բառի բացատրութեան մէջ (տպ. նի.-ղար,բ տպ. նիզար) և էջ 302՝ վտիտ և նի-հար բառերի մօտ։

• = Պհլ. nizar, պրս. [arabic word] nizār «նիհար. վտիտ, չորացած». հին հայ ձևն է նզար՝ համաձայն սղման օրէնքի, նոր ձևն է նի-զար՝ համաձայն պարսկերէնի։-Հիւբշ. 203։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (2)

պ. նիզար. ռմկ. մզար. Վտիտ. նիհար. ազազուն. արուգ. նուազ. անպիտան. բարակ. լղար.

Մատուցանէք ի սեղան իմ հաց պղծութեան, զխորանն եւ զյափշտակեալն եւ զանօգուտն, այսինքն զնզարն. (Մանդ. ՟Զ։)


Նզով, ից

s.

anathema, excommunication, malediction, curse;
imprecation, execration;
լինել ի —ս, to become anathema, to be a subject of execration;
առնել զոք ի —ս, տալ զոք ի —ս, to subject a person to execration;
ընդ —իւք կապիլ or անկանիլ, to be excommunicated or execrated;
—ս արձակել, —ս ի վերայ կարդալ, to anathematize, to curse;
—ս ի հետ արկանել or զկնի արձակել, to load with cursing, to curse, to execrate, to imprecate;
to excommunicate.

Etymologies (2)

• = Պհլ. *nizav ձևից, որ աւանղուած չէ. այ ձևը կազմուած է ni մասնիկով (վերևից ցած շարժում ցույց տուող) zu «գոչել, կո-չել, կանչել» արմատից. հմմտ. զնդ. zu «գո-չել, աղոթել», zava «գոչիւն», zbā «գոչել, օարոզել», nizbayēmi «բղաւել, գոչել» = սանս. hu. haya, hvā, hváyāmi, պրս. օջl. zāva «ողբ, լալիւն»։ Ըստ այսմ հյ. նզով նշանակում է բուն «վերից ցած՝ մէկի վրայ կանչել»։ Իրանեան բառը պատկանում է հնխ g'hauā-, g'hau-«գոչել» արմատին, որի այլ ժառանգորդներն են հսլ. zova, zuvati, բուլ-ռառ. zová սերո. zδvêm. հչեխ. zovu, zváti ռուս. зовy, звaть, սլով. zδv «կոչ», լիթ. žavêti «կախարդել». լեթթ. zavεt «կախար-դել» (սակայն բուն «անիծել»), հիռլ. gutl։ «ձայն» (Trautmann 367, Pokorny 1, 222, 529 և 563)։ Հայերէնը փոխառեալ է իրան եանից, որովհետև բնիկ լինելու դէպքում պի-տի ունենայինք՝ ձաւ կամ *նձաւ, և կամ եթէ g'h համարենք երկու ձայնաւորի միջև *նզաւ, բայց ո՛չ նզով, ըստ որում հնխ. au տալիս է հյ. -աւ, իսկ իրան. -ay>հյ. -ով, հմմտ. Խոսրով<զնդ. husravah-, դսրով< կնդ. *dušsravah-, պազ. dusrav։

• ԳՒՌ.-Սլմ. նզօվել, Երև. նզօվէլ, Զթ. Շմ. նզօվիլ, Մշ. նզօվկ, Ագլ. Տփ. նզօֆք, Ղրբ. մզօվա՛ծ (բայը առանձին չի գործածւում)

NBHL (4)

ՆԶՈՎ ՆԶՈՎՔ. ἁνάθεμα exsecratio, excommunicatio, res internecioni devota, separatio, segregatio, maledictio. Բանադրանք. անաթէմա (այսինքն վերադրանք). որոշումն ի հաղորդութենէ այլոց. դասումն ընդ պիղծս կամ ընդ մահապարտս. եւ Չարիս մաղթելնայլում կամ անձին երդմամբ. անէծք. անիծաբանութիւն. եւ Իրն անիծանելի կամ անիծեալ. շանէթ, շանէթլէմէ (ուստի՝ մէլուն ՝ նզովեալ) խլինճ, նէզ. եբր. խէրէմ, խարմա, առար, ալա.

Նզովեաց զնա, եւ զքաղաքս նորա. եւ կոչեաց զանուն տեղւոյն այնորիկ նզովս (լս. յորմա)։ Լինիցիս ի նզովս։ Զգո՛յշ լինիջիք ի նզովիցն։ Առնուցուք ինչ ի նզովից անտի, եւ առնիցէք զբանակ որդւոցդ իսրայէլի ի նզովս։ Նզովիւք նզովեցաք զանձինս։ Նզով լինել ի քրիստոսէ. եւ այլն։

Նզովս ի հետ արկացէ։ Ատեամք, եւ նզովս զկնի արձակեմք. ղիշ. ՟Է։ Սարգ. յկ. ՟Դ։)

Նզովք կոչեցաւ յաղագս իմ, որ զիմն ելոյծ զնզով. եւ մեղք՝ որ եբարձ զմեղս աշխարհի. (Առ որս. ՟Ե։)


Նէեսա

s.

nessa;
ostrich.

Etymologies (3)

• «անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13. «Եթէ յղասցի ա-սիդն և նէեսայն». մեկնուած է զանազան ձևերով. հմմտ. «Ակիւղաս տառեղն թարգմա-նեաց զնէեսայն. Ոսկիփ.-Յղասցի ասիդն և նեսայն. Առանց սերման երկու իրս լինի և նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սևագոյն կերպիւ. Ասիդն զձուն ընղ բերանն փսխէ. և բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. և անտի կենդանակերպի նէեսայն. և ծառոյն ոստքն գործին և տերևքն են ոսկեգոյնք և ոս-կեթելք». Լծ. կոչ.։ ՆՀԲ կիսատ է բերում Լծ. կոչ. վկայութիւնը. պէտք է շարունակել այս-պէս. «.. տերևքն են ոսկեգոյնք և ոսկեթելք սրմակերպք, որ ի տունս թագաւորաց հազի գտանին։ Եւ ասիդն որ էարկ զձուն՝ մոռացաւ թէ ուր ցրուեաց. զի ոչ ետ նմա բաժին ի-մաստութեան։ Ուծացաւ յորդւոց իւրոց իբր թէ ոչ յիւրմէ։ Քանզի զորդիսն իւր ինքն ոչ սնուցանէ. այլ զձուսն զոր արկանէ, անտի բուսանի ծառ, որ կոչի ասիդ. և անտի կեն-դանակերպի նէեսայն առանց սերման ա-մուսնութեան» (Լծ. կոչ. էջ 110-111)։

• = Եբր. [hebrew word] nosā բառն է, որ գործա-ծուած է բնագրի նոյն տեղում և նշանակում է «թռչունի մեծ փետուր» (Gesenius 15րգ տպ. էջ 488 և 17րդ տպ. էջ 494, 517). ըստ այսմ ունինք անգլ. թարգմանութեան մէջ (New Vork 1894) «or wings and feathers unto the ostrich», Պօլսոյ 1895 թ. հրատա-րակութեան մէջ «եբր. միթէ իցե՞ն նման թևոց և փետրոց արագլի»։ Յունարէնում ամ-բողջովին ձևափոխուելով դարձել է «ἐάν ουλλάβη ἀοίδα ϰαὶ νεσσα (այլ ձ. νεέσσα)», որից և հայերէնը։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Վերջին անգամ Macler ՀԱ 1927, 615։

NBHL (4)

Թեւք թռուցելոց նէեղասաց ... եթէ յղասցի ասիդն եւ նէեսայն. (Յոբ. ՟Լ՟Թ. 13։)

Նէէղաս՝ հաւ է ի միջագետս ասորւոց, որոյ թեւքն վայելուչ, եւ թռչելն զուարթարար. ակիղաս բազէ ասէ, եւ այլք մարախ, այլ նա ա՛յլ է, եւ սոքա ա՛յլ. (Հին բռ.։)

Ակիւղաս տառեղն թարգմանեաց զնէեսայն. (Ոսկիփոր.։)

Յղասցի ասիդն եւ նեսայն. առանց սերման երկու իրս լինի ի նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սեւագոյն կերպիւ։ Ասիդն զձուն ընդ բերանն փսխէ, եւ բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. եւ անտի կենդանակերպի նէեսայն. եւ ծառոյն ոստքն գործին, եւ տերեւքն են ոսկէգոյնք եւ ոսկէթելք. (Լծ. կոչ.։)


Նժար, ից

s.

balance-scale.

Etymologies (1)

• =Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։

NBHL (2)

Ի մէտս կշռոց եթէ ղմին ծանրացուցանես նժար, թեթեւագոյն ամենայն իրօք զընդդիմակն առնես. (Բրս. հայեաց.։)

Եբարձ ի մէտս կշռոց զտառապանս նոցա եւ մեղս, եւ ծանրացաւ նժար ազգի ազգի տառապանաց։ Տե՛ս, գուցէ թեթեւացուցանես զարդարութեանն քո նժար. (Մաշկ.։)


Նժդեհ

cf. Պանդուխտ.

Etymologies (2)

• = Պհլ. *niždeh «պանդուխտ, տարաշխար-հիկ» բառից, որի հին ձևերը պիտի լինէին հպրս. *niždahyu-, զնդ. niždan'hu-, կազ-մուած niz «արտ-, դուրս» նախդիրով՝ dahyu-, dan'hu-, deh «գաւառ, երկիր, դեհ։ բառից։ Այս բառերը աւանդուած չեն իրան-եան գրականութեան մէջ, բայց կան ուրիշ մասնիկներով՝ զնդ. uz-dahyu-«տարագիր». antarə-dahyu-, ādahyu-«իր երկրում ապ-րող», սոգդ. *ntyw (=*an. dahyu-) «առ-սորական», իբր հյ. ան-դեհ։ Հյ. նժդեն իր ե ձայնաւորով մատնանշում է պարթևական բարբառային մի ձև, որ այլուստ ծանօթ չէ մեզ։-Հիւբշ. 203։

• Windisch. 21 դեհ բառից։ Böttich. ZDMG 1850, 359, 183 սանս. nir և dasya բառերից, որոնք վերի ձևերի հա-մապատասխաններն են։ Lag. Urgesch. 598 das արմատի տակ։ Նոյն, Btrg. baktr. Lex. 26, Տէրվ. Մասիս 1882 յու-նիս 24 վերի ձևով։ Հիւնք. պրս. նիսբ «չիք» և դեհ բառերից. յիշում է նաև նաշթա «անօթի, քաղցած»։ Ուղիղ մեկ-նութիւնը վերջին անգամ Meillet KEá 2. 233։

NBHL (2)

Պանդուխտ եւ նժդեհ եմ ես ի միջի ձերում։ Պանդուխտ եմ ես առաջի քո, նժդեհ եւ անցաւոր, որպէս ամենայն հարք իմ։ Ընտրելոցդ նժդեհից՝ որ ի սփիւռս. (Ծն. ՟Ի՟Գ. 4։ Սղ. ՟Լ՟Ը. 13։ ՟Ա. Պետ. ՟Ա. 1։)

Փութայր յօտարութեանց նժդեհ կենցաղոյս անկանել ի գաւառն հայրենի. (Ճ. ՟Բ.։)


Նժոյգ, ուգից

s.

fresh horse, relay, led-horse;
prancer;
courser.

Etymologies (1)

• ինճիճեան, Հնախ. Ա. 197-200 պրս. նէզիճ «cheval de main, եէտէք» և յոյն ու հռովմայեցի մատենագիրների նի-ռեան կոչած ձիերի տեսակը (նոյնը նաև Նորայր, Կորիւն վրդ. էջ 338. բայց ոչ ԳԴ և ո՛չ Կամուս չգիտեն նման մի պրս. բառ)։ Lag. Urgesch. 355 առոյգ բառի հետ սանս. ōǰas «ոյժ» ձևի հետ։ Հիւնք. ընկոյզ բառից է հանում։ Արշէզ ՀԱ 1896, 268 ն մասնիկով զոյգ բառից։ Մառ, Яфeт. cбор. 1, 49 ջորի բառին է կցում՝ իբր ն-ժորգ։ Nyberg, Hilfsbuch 2, 134 դնում է<իրան. *nižaugah-ձե-ւից, իբր «արագ, ուժեղ (ձի)»։

NBHL (1)

Զնժոյգս ծովայինս. ղթ. դաշ.։)


Նիազ

adj.

poor, necessitous, indigent;
մեզ ոչինչ — էր ի ձէնջ, we had no need of you.

Etymologies (2)

• = Պհլ. [other alphabet] ︎ niyaz «պէտք, կարիք», պազենդ. nyāz «կարօտութիւն, պէտք», nyā-zidan «ցանկալ, տենչալ», պրս. [arabic word] niyāz «կարօտութիւն, պիտոյք, աղերս, աղաչանք», [arabic word] niyāzidan «կարօտիլ և հայցել ըզ-պէտս», [arabic word] niyāzī «նիազ, կարօտեալ»։ Հմմտ. նաև (ապ-բացասականով) ապե-նիազ։ Պհլ. niyāz «պակասութիւն» բառն էլ Nyberg, Hilfsbuch 2, 163 դնում է իբր զնո. ni-az «սեղմել, ճխտել». կազմուած ni մաս նիկով azah-«նեղութիւն, անձկութիւն» ար-մատից։-Հիւբշ. 105։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետու ՆՀԲ Müller SWAW 42, 253, Justi, Zendsp. 15 (զնդ. az ձևի տակ)։ Հիւբշ. KZ 23, 24 կցում է սանս. amhas բառին։ Ալի-շան, Հին հաւ. 345 իրան. նիազ «ագա-հութեան չար ոգին»։

NBHL (2)

Նուազ, նուազեալ. կարօտեալ. պակաս. եւ Աղքատին. սակաւապէտ. պ. նիյազի.

ներսէս անհաս զանձն ճնշող, նիազ կենօքըն չարչարօղ. (Լմբ. ի շ.։)


Նիզակ, աց

s.

lance, spear;
pelta, clypheus;
հարուած —ի, spear or lance-thrust;
ի տէգ —ի վառեալ, armed with a lance, pikeman;
անտառախիտ —ք, a forest of spears;
սատակել —աւ գերանդւոյ, to slay with scythes.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «տէգ, գեղարդ. 2. լայ-նաբար՝ գեղարդի բունը, տէգի կոթ. 3. նի-զակաձև խնձորով վահան?» ՍԳր. որից նի-զակակից «զինակից, կռուի դաշնակից» ՍԳր. Առաթ. նիզակաբեկ Եզեկ. լթ. 9. նիզակա-բուն Եփր. թգ. Բուզ. նիզակատէգ Բուզ. ե. 37 Փոպ. (այսպէս ուղղել նաև Մծբ. էջ 359 նի-զակատեղ գրչութիւնը՝ ըստ ՀԱ 1911, 502). նիզակաւոր Նորագիւտ Ա մնաց. ժբ. 8, 24, 34, Բ. մնաց. ժդ. 8. Բուզ. նիզակընկէց Եւագր. նիզակագերանդի Նոնն. 56. նիզա-կակցութիւն (նոր բառ) ևն։

• = Պհլ. ❇ nēzak, մանիք. պհլ. [hebrew word] nīzag (Salemann, Man. Stua ЗаН A 1oo։ «աշտեայ» բառից. հմմտ. պազ. nēža «կարճ տէգ, սուին», պրս. օ [arabic word] nēza «տէգ, սուին», [arabic word] nēzak «կարճ աշտէ՝ զոր կրեն ի ձև ռըս», nēza-var «սունաւոր», զնդ. naēza «ծայր, մանաւանդ ասեղի» (Bartholomae, Altir. Wört. 1037)։ Իրանեանից են փոխառ-եալ նաև բելուճ. nēza «նիզակ», ասոր. [syriac word] nīzkā «աշտեայ, նիզակ», արաբ. [arabic word] naizak «կարճ տէգ», արևել. թրք. [arabic word] naiza «սուին»։ Պհլ. nezak ձևը Մարքվարթ REA 8 (1928), 213 մեկնում է իբր<*naižak nay «եղէգ» բառի նուազականն է. այսպէսով նիզակ նշանա-կում է բուն «եղէգնիկ». հմմտ. նետ, որ բուն նշանակում է «եղէգ»։ -Հիւբշ. 204։

• Նախ Schroder, Thesaur. 46 դրաւ ա-րաբ. naizak բառից փոխառեալ։ ԳԴ պրս. նիյզէ։-Նոյնը յիշում է նաև ՆՀԲ։ Böttich. Rudim. 47, 159, Arica 74 216, Müller SWAW 42, 253, Lag, Ges. Abhd. 65, 217, Հիւբշ. KZ 23, 403 պրս. neza։-Մորթման ZDMG 31, 423 իրան-եան ձևերի հետ նաև բևեռ. nizabulu «կոթող», որ համարում է բարդուած նիզակ+յն. ὄβελός «կոթող» բառերից։ Հիւնք. նպրս. նիյզէք և հպրս. նիյզաքկ

NBHL (2)

δόρυ hasta, lancea. Գեղարդն փոքր՝ որպէս թէ նետ ձեռամբ ձգելի. աշտեայ. գայիսոն. (իսկ նիզէ՝ մզրագ, որ է գեղարդն) այլ լըայնաբար վարի եւ որպէս Բուն գեղարդեան, եւ գեղարդն, սըւնակ, սուին, եւ ամենայն զէն եւգործի պատերազմակտան ի ձեռին.

Եւ ահա սաւուղ յեցեալ կըայր ի նիզակն իւր։ Եհար զնա աբեններ նիզակաւն ընդ սնակու շան, եւ ել նիզակն ընդ զիստ նորա։ Եւ փոյտ նիզակի նորա իբրեւ զստթորի ոստայնանկաց։ Նիզակ իբրեւ զփայտ կամրջի։ Սպան զնա նորին նիզակաւըն։ Նիզակ ոսկի կռածոյ, եւ երեքարիւր դահեկան ի վերայ միոյ նիզակի (որ այլուր կոչի վահան)։ Հովանի լինէր ամենայն գնդին իւրով նիզակաւն (յն. սուսերաւ). եւ այլն։


Նիհար, աց

adj.

thin, lean, meagre, gaunt, spare, skinny, scraggy.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «վտիտ, լղար» Նիւս. բն. Շիր. Յայսմ. Ոսկիփ. որից նիհարումն Սոկր. ա. 4. նիհարանալ, նիհարութիւն ԱԲ։

NBHL (2)

Վտիտ. հիւծեալ. մաշեալ եւ նուազեալ յանսուաղութենէ.

Համք հիւթոցն, քաղցր, դառն, կծու, աղի, գէր, նիհար. (Նիւս. բն. (յն))


Նինջ

s.

slumber, sleep, repose;
մի՛ տար — արտեւանաց քոց, give not slumber to thine eyelids.

Etymologies (2)

• «քուն, թեթև քուն» Սղ. ճլա. 4. Առակ. զ. 4. որից ննջել «քնել» ՍԳր. «մտա-նել առ կին» ՍԳր. «դադարիլ, հանդարտիլ» Եփր. օրին. «մեռնիլ, վախճանիլ» ՍԳր. Ոսկ ննջեամ «քնեմ» Եփր. աւետ. ննջեզեաւ «մե-ռել, մեռեալ» ՍԳր. ննջեցուցանել ՍԳր. Եփր. թգ. դժուարանինջ Պղատ. օրին. քաղցրանինշ Արծր. ննջարան, ննջասենեակ (նոր բառեր), անննջելի (երեք ն միայար) «չքնող» ԱԲ։

• ԳՒՌ.-Գոր. Ղրբ. նէնջ, Երև. Մշ. նունջ. բայական ձևով՝ Երև. ննջէլ, Գոր. Ղրբ. ննջիլ, Զթ. Տփ. ննջիլ, Դվ. ննջէլ, լնջէլ, Խն. Մշ. ննջալ, Շմ. մնջիլ, Եւդ. լնջիլ «քնել, ննջել»։ Նոր բառեր են հաւնունջ Խն. Մշ., ննջուկ Խն, «թեթև քուն», կրկնութեամբ քուն-նունջ Երև. Ղզ., քննջել Բբ.։

NBHL (1)

Թէ տաց քուն աչաց իմոց, կամ նինջ արտեւանաց իմոց։ Մի՛ տար քուն աչաց, եւ մի՛ նինջ (կամ նիրհ) արտեւանաց քոց. ղ. ՟Ճ՟Լ՟Ա. 4։ Առակ. ՟Զ. 4։)


Նիշ

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

Etymologies (2)

• «կէտ, հետք, նշան» Եփր. ծն. Խոր. Յճխ. «նշաւակ» Մագ. գամագտ. (տե՛ս ՀԱ 1911, 665). որից այս նիշ «այս ինչ, այս ինչ տեսակ» Եզն. 46. նշել «նշան դնել» Գնձ. նշաւորել Արծր. վարժնականիշ Բուզ. դ. 2. բոցանիշ Շար. խաչանիշ Յհ. իմ. եկեղ. Մաշտ. կայծանիշ Մագ.։

• = Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։

NBHL (6)

Որ ունի յաջմէ զնիշ խաղաղութեան։ Զնիշ հեթանոսաց յանձին ունելով՝ անկան ի պատերազմի. (Յճխ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)

Ի յերգս սիրեցեալ անձին՝ նիշ բանի՝ նշան առեալ. (Շ. տաղ եկեղ.։)

Ետ բանից նիշ ի զօրապետն եւ առ իշխանսն։ Ետ գրել ողջոյն, եւ բանից նիշ (ա՛յլ ձ. նշանաբան). (Մամիկ.։)

ԱՅՍ ՆԻՇ. Այս ինչ (տեղի կամ ժամանակ) առանց անուան նշանակեալ իւիք նշանաւ. այն ինչ. այսպիսի. եղմոնի փեղմոնի. ... իսկ Այս անուն՝ ասի զմարդոյ եւ զտեղւոյ.

Յայս նիշ տեղւոջ բնաւ ջուր ոչ էր, եւ զիա՞րդ ցորդագոյնս գնայ. (Ճ. ՟Գ. (այսինքն յայսպիսում անջրդի վայրի)։)

Յայս նիշ տեղւոջ բնակէ ի դաւթի եկեղեցւոյս։ Թաքուցին յայս նիշ տեղւոջ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Ե։)


Նիս

cf. Նսեհ.

Etymologies (1)

• «օդի շնչելը,, փչիւն, քամի». անստուռ բառ. մէկ անգամ ունի Մագ. լ. «Ստորիջեալ ընդ լուսանցսն մանրամաղ փոշետեսաևու-թիւն վսամական սթափառումն ի նսէ օդոյն զմիմեամբք հոլովեալ». ուր բացառական ի նսէ կարող է ենթադրել ուղ. *նիս կամ *նուս։

NBHL (1)

Ստորիջեալ ընդ լուսանցսն մանրամաղ փոշետեսակութիւն, վսամական սթափառումն ի սէ օդոյն զմիմեամբք հոլովեալ. (Մագ. ՟Լ։)


Նիսան

s.

the first month of the Hebrews, Nisan (March).

Etymologies (3)

• «եբրայական առաջին ամիսը՝ որ սկսում է գարնանային հասարակածից» ՍԳր. Կոչ. 280. Փիլ. ել. ա. 1. Բրս. մրկ. Լծ. պրպմ. 611, որ և նիսեան «մարտ» Մագ. թղ. 135։

• = Եբր. [hebrew word] nisān բառի յունարէն νօճ (Sophocles 784) տառադարձութեան միջո-ցով։ Եբրայական բառն էլ փոխառեալ է բա-բել. nisannu ամսանունից, որ է ասուր. [other alphabet] [arabic word] ni-sa-an-nu, գաղա-փարագրով գրուած ❇ nisannu «նիսան ա-միսը»։ Սրանք հաւանաբար կազմուած են nīsu «սկիզբ, սկզբնաւորութիւն» բառից՝ -ān մասնեևով (Delitzsch, Assyr. Hndwb. 470, Strassmaier, Alphab. Werzeich. 765 և 808). Սեմաևանից փոխառեալ է նաև պրս.>օսմ. [arabic word] misan «ապրիլ» ամիսը։

• Ուղիղ մեկնութեան ծանօթ էին նաև հները. հմմտ. Կոչ. 280. «Արեգ ամիս... առ հեբրայեցւովքն Նիսան կոչեցեալ

NBHL (1)

Չէէր իսկ ժամանակ պտկեն եւ ծաղկեն. (Բրսղ. մրկ.։)


Նիստ, նստի

s.

sitting posture;
position, situation;
seat, residence, abode;
property, possession;
sitting, session, meeting;
— արքունական, seat of Government, capital city;
— բանակի, encampment;
ի — լինել, to sit up, to sit down, to be seated;
ի — ննջել, to sleep in a sitting posture;
— առնուլ, to be tranquillized, allayed, lulled into security;
ի — գումարիլ, to hold a sitting;
ի նստի անդ, during the sitting, forthwith, before separating;
երեք նստիւ նկարել զկենդանագիր, to paint a portrait in three sittings.

Etymologies (4)

• , ո հլ. «նստուածք, դիրք, զետեղ-ման ձև» Օր. ժա. 30. Ոսկ. գաղ. Եփր. թգ. «կայան, աթոռանիստ քաղաք» Ագաթ. «ստազուածք, կալուած» Եզեկ. խե. 7. խը. 21. որից նստիլ «նստիլ, բազմիլ, հանգչիլ» ՍԳր. Եփր. ել. յես. «բնական պէտքը հոգալ» Դատ. ռ. 24. նստել «կծկել, ամփոփել, փոք-ռացնել» Սեբեր. նստոյ տեղի «յետոյք» Ա. գաթ. Եւս. պտմ. երկայնանիստ Խոր. թագա-ւորանիստ Եղիշ. Խոր. զօրանիստ Բուզ. լայ-նանիստ Ագաթ. Վեցօր. գեղեցկանիստ Փարպ. Խռռ. յռանիստ Մծբ. ստուերանիստ Ագաթ. գահանստիլ Ճառընտ. մեծանիստ Վեցօր. նաւանոտտեան Փիլ. նստակլոր «սև բզէզ» (նորագիւտ բառ) Նոր վկ. էջ 317.-զ նախ-դիրով՝ զնստագոյն «աւելի ցած» ՍԳր. զնըս-տուկ «ցած» Եփր. վկ. արև. 38. զնստուցա-նել Գ. մակ. գ. 13. Ոսկ. Եզն. ևն։ Սխալ ձև է նստիք «գահաւորակ» Ոսկ. եփես. ի., որ ըստ լաւագոյն օրինակի՝ պէտք է կարդալ նստի «նստում է» (տես Հիւնք. էջ 92 և ՀԱ 1911, 175)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nizdo-ձևից, որ կազմուած է ni մասնիկով՝ պարզական sed-«նստիլ» արմատի ստորին zd-ձայնդարձիռ-Պարզ արմատն են ներկայացնում սանս- [other alphabet] sad, [other alphabet] sidati «նստիլ», sá-dah «ևայան, տեղ». զնդ.. ❇ had, հպրս-had «նստեւ», զնդ. և հպրս. hadis «բնակա-րան, պալատ», յն. ἔζομαι «նստիլ», ἔδος «նստարան, կայան», լտ. sedeo «նստիլ», sedo «հանգստացնել», հիռլ. saidim, կիմր. seddu, հիսլ. sitja, գոթ. sitan, հբգ. sizzen, գերմ. sitzen, անգլսաք. sittan, անգլ. sit. հոլլ. zitten, լիթ. sédu, sédmi «նստիլ, նըս-տեցնել», հսլ. sšdčti, ռուս. cидeть «նստիւ». հպրուս. sīdons «նստած», այսպէս նաև հսլ-saditi «տնկել», ռուս. caдъ «պարտէզ», cвдло «համետ, թամբ» ևն, իսկ ni-ով աճած ձևեր են սանս. [other alphabet] nisīdati «նըս-տում է», [other alphabet] nīdá-«դադար, կայան, թըռ-չունի բոյն», զնդ. ❇ nišhiδai ti «նստում է», հպրս. niy-a-sadayam «նըս-տուցանել», պհլ. [other alphabet] nišastan, պրս. [arabic word] nišastan «նստիլ», [arabic word] nišinam «նստիմ», սոգդ. nista «նստած», լտ. nīdus, հբգ. nest, անգլ. nest, միռլ. net, կիմր. nуth, կորն. neid, լիթ. lizdas, լեթթ liozda հսլ. gnézdo, ռուս. rнъздo «բոյն» ևն ևն (Walde 518, 695, Horn § 1633, Boisacn 685, 215, 217, Trautmann 200, 259, Berne ker 313, Pokorny 2, 483-486, Ernout-Meil. let 878-9)։ Այս նոյն արմատից են ծագում դարձեալ հյ. ատեան, հեծանել. տե՛ս և տե-ղի։-Հիւբշ. 178։

• Ուղիղ մեկնութիւնը մտածել է նախ ԳԴ, որ համեմատում է պրս. նիշէսթէն ձևի հետ։ ՆՀԲ նիստ՝ արմատը ստ, ըստ. եստ, իստ, աստ, ստան ևն, ի բազում լեզուս. որպէս և սանս. նիշդա՛ «բնա-կութիւն».-նստիմ՝ պրս. նիշէսթէն... լտ. սէտէ՛րէ, յն. էտրա՛օմէ և գա՛թիմէ, գաթի՛ զօմէ, այսինքն ըստ կամ ի ստոր զետեղիլ։ Windisch. 42 սանս. niêad-Böttich. ZDMG 1850, 359, 188, Arica 89, 450 սանս. nišad, պրս. nišastan։ Lag. Urgesch. 406 զնդ. nis-haδ-։ Mül-ler SWAW 38, 571, 595 և 66, 275 սանս. ni-sad կամ հին իրան. nišasti ձևից։ Justi, Zendsp. 318 զնդ. had արմատի տակ՝ ծանօթ ձևերի հետ։ Պատկ. Из-cльд. 105 յատկապէս նստիլ=աֆղան [arabic word] nāstil։ Հիւբշ. KZ 23, 13, 16, 33 հնխ. sad, sed արմատներից, իսկ Arm. Stud. § 220 վերի ձևով։ Տէրվ. Նախալ. 110 ծանօթ ձևերի հետ՝ հնխ. sad ար-մատի տակ։ Հիւնք. 146 նստիլ՝ համա-բոտեալ երաստան բառից կամ պրս. նի-շէսթէն։ Ա., Բազմ. 1901, 335 ո՛չ թէ ni+ sed, այլ ni+sta «ցածր կանգնիլ».

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. նստել, Սչ. նսդել, Գոր. Երև. Ղրբ. Մրղ. Ննխ. նստէլ, Ախց. Կր. Ագլ. Մկ. Շմ. Սվեդ. Տփ. նստիլ, Ակն. Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. նսդիլ, Հմշ. նսդուշ, Ռ. նսթիլ, Զթ. նը'սդը՝լ, Հճ. նmս-դել. -(Զթ. նախաձայնը միջին ատամնակա-նին նմանուելով՝ դառնում է նաև դը'սդը՝լ). -նոր բառեր են նստելատեղ, նստելիք, նստկան, նստման, նստուածք, նստուկ, նըս-տոտել։

NBHL (14)

στάσις, ἔδος, ἔδρα , καθέδρα, βάσις . ուստի եւ լտ. situs, status, sesio, sedes, basis, locus. (Արմատ Նստելոյ. իսկ արմատ իւր է՝ սա, ըստ, եստ, իստ, աստ, ստան, եւ այլն, ի բազում լեզուս. որպէս եւ սանս. նիզդա՛ է բնակութիւն) Զետեղումն. կայք, դիրք, հանգիստ. տեղի. վայր ստթորին. յատակ. նստուածք.

Եւ եւ ընկաղմանումն, եւ կացութիւն, եւ նիստն՝ դրութիւնք ոմանք։ Նիստ (մասանց մարմնոյ). (Արիստ. ստորոգ.։)

Ի շիտնուած ոչ ամենայն քարինք զնոյն նիստ ունին. (Ոսկ. գաղ.։)

Զաթոռ պատուական արանց, զնիստս եւ զհանգիստս։ Ո՞ եհեղ զօդս, զթեւաւոր բնութեանց զկառս, զհողմոցն զնիստս. (Առ որս. ՟Ը. եւ ՟Է։)

Որոյ նիստն ընդ արեւմուտս է մերձ ի գաղգաղ. (Օր. ՟Ժ՟Ա. 30։)

Թեւոցն արծուոյ անվայելուչ է նիստն, զի քարշելն ընդ երկիր՝ երեւոյթ զնա տեսանողացն առնէ. (ՃՃ.։)

Նիստ գեղջս գեղեցիկ եւ ցանկալի է աչաց տեսանելոյ. (Եփր. թագ.։)

Երեսք ըստ ընջոյ աչացն նստոյ բնաւորեալ։ Ի ձեռն նստին գնացիցն յաչսն արտաքս մղեալ յարձակի. (Նիւս. կազմ.։)

Քայլ վէմ շարժելով՝ տեղիարան նիստ, նիստ արքունաճեմ անապատի տօթ. (Նար. տաղ յար.։)

ՆԻՍՏ. ἅστυ sedes ... եւ այլն. Աթոռ իշխանութեան. քաղաք թագաւորական. արքունիք. բազմական. բարձ եւ պատիւ.

Հասանէին ի վաղարշապատ քաղաք, ի նիստս թագաւորացն հթայոց. (Ագաթ.։)

Ունի զդղեակն նիստ արքունական պատրաստեալ ինքեան. (Ասող. ՟Գ. 30։)

Զնախագահութեան զնիստ հրամայեցին գէորգեայ՝ շաղատոյ վարդապետի։ Նստոյ դարպաս արարեալ ազատաժողով արեաց գնդին. (Ուռպ.։)

Ղեւտացւոցն եղիցի ի կալուածս. եւ առաջնորդին յայնմանէ եւ անտի յերախայրիս սրբոցն ի նիստ քաղաքին։ Ի նիստ քաղաքին յանդիման նորին. (Եզեկ. ՟Խ՟Ե. 7։ ՟Խ՟Ը. 21։)


Նիւ

s. bot.

wild-turnip.

Etymologies (1)

• «մի տեսակ լեռնային բանջար, որ աղն են դնում» Եղիշ. այլակ. 237։

NBHL (1)

Քաղեն զնիւ լերինն, եւ թթուեցուցանեն աղիւ եւ ջրով եւ զոպայիւ. եւ որպէս ինքեանք ասեն, կարի յոյժ օգտակար է ի տապ աւուրց խորշակի. ղիշ. երէց.։)


Նիւթ, ոց

s.

matter, body;
element;
substance;
subject, matter;
cause, reason, grounds;
—ք, materials;
— հրոյ, matches, incentive, tinder;
— ցրիւ, diffuse matter;
— եւ տեսակ, form and matter;
խօսեսցուք զայսր —ոյ, let us discourse on this subject.

Etymologies (1)

• ո, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տարր, բաղկացուցիչ մարմին» ՍԳր. Եզն, Ոսկ. մ. գ. 25. «իր, գոյք, ինչք» Փիլ. Վրք. հց. Լմբ. «առիթ, պատճառ, առարկայ» Երզն, մտթ. գրուած նիութ Վրդ. առ. 123. որից նիւ-թել «մանել, հիւսել» ՍԳր. «չար կամ բարի մի բան հնարել» ՍԳր. «հայթայթել, պատ-րաստել, կազմել» Առակ. ժե. 18. Ոսկ. յհ. ռ. 15. Իւս. ատմ. նիւթիչ Վեցօր. նիւթութիւն Կոչ. 151. հոգենիւթ Յհ. կթ. չարանիւթ Առակ ժբ. 20. բազմանիւթ Յոբ. ե. 15. լուսանիւթ նար. խաւարանիւթ Ճառընտ. կարծրանիւթ Անան. եկեղ. հողանիւթեայ Անյ. բարձը. հրանիւթ Կաղկանտ. հիւթանիւթ Կոչ. 50 Կիւրղ. ծն. նիւթապաշտական (նոր բառ).-սխալ գրուած մի ձև է նիւթծուն «թրծեալ (աղիւս)» Եւս. քր. Ա. 68՝ փոխանակ թրծուն (տե՛ս Վարդանեան, ՀԱ 1922, 652), բայց սա այլուր գոյութիւն ունեցող մի բառ էր (հմմտ. Գաբիկեան ՀԱ 1923, 378)։ նունդ առնել»), Սլմ. նիւթ «կերակրի համը, հիւթը», Ննխ. նիֆթ «գործի էութիւնը»։

NBHL (8)

ὔλη (յորմէ sylva եւ hyle ). materia κάτεργον confectio. վր. նիվթի. Հիւթ թանձր. տարր. մարմին բաղադրիչ. սկիզբն բաղկացուցիչ կամ բաղհիւսիչ զգալեաց. ինչ մի՝ առիթ այլոց իրաց. հիւղէ.

Հաստատեաց զաշխարհս յանկերպարան նիւթոյ։ Ի հողեղէն նիւթոյ դիւրաբեկ անօթս եւ դրօշեալս գործէ։ Գիտասցեն՝ թէ ո՞ւր է նիւթ նոցա։ Պատրաստեցից նմա նիւթս (ի շինութիւն տաճարի)։ Բերէին նուէրս տեառն յամենայն գործս խորանին վկայութեան, եւ յամենայն նիւթս նորա։ Ականս ի նիւթ վատկասին եւ տախտակին. (եւ այլն.)

Զոր հիւղն կոչեն, որ թարգմանի նիւթ. (Եզնիկ.։)

Լինի մարդն այն ծառայ ասղանն, կամ նիւթի ինչ երկրաւորի։ Ցնակալ նիւթից. (Վրք. հց. ՟Բ։)

Որպէս կաւն նիւթ է բրտին, եւ թուղթն՝ գրագրին։ Երկրաչափին է նիւթ երկիրս, եւ աստղաչափին է նիւթ երկինքն, եւ երաժշտին է նիւթ ձայնքն. (Յկ. ղթրիմ։ Հին քեր.։)

Նիւթ բարկութեան աղաղակն է. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Նիւթս տուաք նմա զանհաւատութիւն եւ զամենայն ազգս մեղաց. (Իսիւք.։)

Եղեւ նիւթ բարկութեանն աստուծոյ։ Տայ օրէնս նիւթ ինքնիշխանութեան։ Նիւթ լիցի անապատն մեծամեծ սքանչելեաց. (Վրդն. պտմ. եւ Վրդն. ծն. եւ խռովութեան. Երզն. մտթ.։)


Նկան, աց

s.

hearth-cake or griddle-cake;
loaf.

Etymologies (2)

• , ի-ա հլ) «մի տեսակ հաց» ՍԳր. Եփր. համաբ. 122. որից նկանակ ՍԳր. Նոնն նկանակածին ԱԲ.-սրանից պէտք է դնել նաև նկանախոր նոր բառը՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. (վկայութիւնը տե՛ս կողմն բառի տակ). սրա համապա-տասխանը դժբախտաբար չունի Կաղանևատ-ուացին, բայց թէ թւում է որ պէտք է հաս-կանալ «նենգաւոր, խարդախ», իբր նկանը կամ հացը խորող, ինչպէս պրս. nānkor (հացին կոյր նայող, ապերախտ, անաղու-հաց)։

• -Պհլ. *nikan ձևից, որ կազմուած է ni բայական մասնիկով kan «փորել» արմա-տից. հմմտ. զնդ. nikan «հողը փորելով մե-ջը թաղել». nikanta «թաղուած, խորուած». ըստ այսմ նկան<*nikan նշանակում է «թաղուած» և յատկապէս ցոյց է տալիս «մոխրի տակ թաղելով եփուած հացը»։ Պհլ. *nikan բառի այս վերջին նշանակութիւնը աւանդուած չէ գրականութեան մէջ. իրանեան միւս ձևերը, որոնք ձայնապէս փոքր ինչ նը-ման են (այսպէս՝ պհլ. [other alphabet] nān, բելուճ naγan, սոգդ. nγn-, մինջ. naγn, պրս. [arabic word] hān. օրդ. nan, nāīi, non, զազա nāñ, na, դուժ. nōn), ծագում են *naγna-«հաց» բա-ռից և գործ չունին *nikan ձևի հետ. սակայն ունինք խորազմ. kand «հաց» (ըստ Ալ-Բիրունի), pknd «հաց» (ըստ Բուրհան-ի-Կաթիի), որոնք գալիս են նոյն kan արմատի անց. դերբ. kanta-«թաղեալ, թառուած» ձե-ւից և անուղղակի կերպով հաստատում են nikan «հաց» բառի գոյութիւնը։

NBHL (1)

ՆԿԱՆ ՆԿԱՆԱԿ. (լծ. եբր. ուկա, օկկա, մաօկ ). ἑγκρυφίας panis subcineritius ἅρτος panis μαγίς torta. Բլիթ հացի. պան բաղարջայ. գրտակ. շօթ. պլակինդի. ... տե՛ս (Նկան, Ծն. ՟Ժ՟Ը. 6։ Ել. ՟Ժ՟Բ. 39։ Թուոց. ՟Ժ՟Ա. 8. եւ այլն։ Նկանակ. Դատ. ՟Ե. 8։ ՟Ե. 13։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 17։ Մտթ. ՟Ժ՟Դ. 17. եւ այլն։ Կամ Նկանակ հացի. ՟Ա. Թագ. ՟Բ. 39։ ՟Ի՟Ա. 3։ Առակ. ՟Զ. 26։ Երեմ. ՟Լ՟Է. 20։)


Նկատ

s.

human respect.

Etymologies (3)

• «նայելը, դիտելը, ուշադրութեան առնելը» Նար. որից նկատել «նայիլ, դիտել» ՍԳր. Ոսկ. գղ. Կոչ. Վեցօր. նկատութիւն Սե-բեր. նկատումն Կիւրղ. գնձ. նկատիչ Նար. լայտանկատ Նար. խչ. նախանկատ Սկևռ. Նար. աննկատելի Բենիկ. Ճառընտ. նոր ձև. ւեր են՝ նկատի առնել, ի նկատի ունենալ, նկատողութիւն, նկատառութիւն, նկատառում են։

• թրք. նիյաթ, նիյէթ «դիտումն», պրս. higāh «նկատ, նայուածք»։ Հիւնք. պրս. նիկեահիյտէն։ (Այս պրս. ձևը կարող էր միայն տալ հյ. նկահ, ինչպէս որ ունինք. բայց ո՛չ երբեք նկատ)։ Patrubány ՀԱ 1910, 93 ն մասնիկով հնխ. gad «նա-յիլ» արմատից. հայերէնից են փոխառ-եալ ֆինն. katso «նայիլ», հունգ. ka-csint «աչքերն ամփոփել»։

• «ձեռքով բռնելու յարմար փայտի մի կտոր է, որի ծայրը սանտրաձև երկաթ թելեր են շարուած. սրանով նշխարքը յետևի կողմից ծակծկում են, որպէսզի դիւրաւ եփ-ուի»։ (Բառս ունի միայն Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. հիւանդ. 1906, էջ 170)։

NBHL (1)

Զիս նկատ եղեալ զոչ արժանիս լուսոյ, զհանդիպումն աւուրն անիծին. (Նար. ՟Կ՟Ը։)


Նկար, ուց

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

Etymologies (4)

• . ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։

• = Պհլ. *nikar ձևից. հմմտ. մանիք. պհյ. nīgār «նկար» (Salemann ЗАН 2 99), պրս. [arabic word] nigār «նկար, պատկեր. 2, գեղեցիկ», ︎ nigārēn «նկարէն», [arabic word] nigārīdan «նկարել», [arabic word] nigāstan (ներկ. [arabic word] nigāram) «նկարել», քրդ. nikar «նկար, գրութիւն». ծագում են պրս. ❇ [arabic word] nigarīdan «նայիլ, դիտել», [arabic word] higarān «հայող, դիտող» բառից (Horn § 1036, § 1038)։-Հիւբշ. 204։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ Windisch. 42 (աւելացնելով սանս. kr «գործել»), Böttich. ZDMG 1850, 350 ևն։ Boрp, Gram. comp. IV 399 սանս. anu-karōmi «նմանեցնել»։

• ԳՒՌ.-Երև. նկար, Մշ. նգար. -ասում են մանի նգար՝ շատ գեղեցիկ է (նմանում է նկարի)։

NBHL (3)

Պատկերս քաղդէացւոց նկարեալս գրչաւ ի նկարս. (Եզեկ. ՟Ի՟Գ. 14։)

Ի ներքոյ նկարացն՝ նշան քրիստոսեան խաչին ոսկեղէն. (ՃՃ.։)

Ոչ գեղագործողին աղօթիւք տացի գիծ եւ գեղեցկութիւն նկարից. (Ոսկիփոր.։)


Նկուն

adj.

vanquished, conquered, humbled, lowered, abased, depressed;
base, abject, vile, low, contemptible, mean, poor, little, ignoble;
— առնել, to conquer, to subdue, to bear or break down, to humble, to depress, to abase, to weaken, to harass, to mortify, to humiliate;
— լինել, to be conquered, overcome, humbled, abased, worsted, to succumb, to yield to.

Etymologies (2)

• «նուաստ, ստորին, ցած, նուաճ. ուած. ընկճուած» ՍԳր. Մծբ. Կոչ. 22. Եփր. հռ. 28. ա. Կոր. 72. որից նկնութիւն Կոչ. 97. նկնատեսակ «փոքր երևցող» Վեցօր. 129 (որ սխալ ձև է ըստ Նորայր, Բառաքնն. և Վարդանեան ՀԱ 1922, 653. աւելի ճիշտ կլի-նէր ասել ձևափոխեալ և նորամոյծ). նկնա-խոհ, նկնահասակ, նկնաձև Պիտ. աննկուն (նոր բառ)։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Muller SWAW 42, 250, Lag. Beitr. bktr. Lex. II, Հիւբշ. KZ 23, 403։-Meillet MSL 9, 54 նի մասնիկով, ինչ-պես զ-կնի զ մասնիկով։ Հիւնք. -ուն մասնիկով՝ ընկ-ենուլ բայից։

NBHL (3)

Նկուն լինել. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Գ. 18։ Ժղ. ՟Ժ՟Բ. 4։ Ես. ՟Ծ՟Է. 9։ Երեմ. ՟Ժ՟Է. 4։ Մաղ. ՟Բ. 12։)

Նկուն (են) մեղքն ի մէջ արդարոց։ Գտցէ զոք նկուն քան զինքն, զի կլանել մարթասցէ։ Յայլ ինչ չեղէ ձեռնհաս, եւ նկուն գտայ։ Նկուն եղեալ գտաւ ի ներքոյ քան զսովորական բնութիւն. (Յճխ. է։ Մծբ. ՟Ժ՟Թ։ Փարպ.։ Եղիշ. ՟Ե։)

Առ նկունս, եւ առ արիս։ Իբր զտկար ոք նկուն ի զօրութենէ մեծէ հերքեալ պարտեսցի։ Նկուն ճիրանք աղկաղկաց մնոցն. (Նար. ՟Գ. ՟Լ՟Է. ՟Կ՟Ը։)