Definitions containing the research լ : 10000 Results

Երկրաբուղխ

See full entry →

adj.

that is produced, that springs from the earth.

NBHL (3)

Յերկրէ բղխեալ.

Զոր եւ ոռոգանել ասէ երկրաբուղխ աղբերն չորիւք բաժանմամբք գետահետեւեալ. (Տօնակ.։)

Ամենայն վարք աշխարհի կենաց՝ նման են վարուց մշակութեան երկրաբուղխ արմտեաց։ Իշխել ի վերայ ամենայն երկրաբուղխ երկրածին ստացուածոց. (Ագաթ.։)


Երկրագնաց, ից

See full entry →

adj.

that walks on the earth.

NBHL (1)

πεζός pedes, pedestris Որ գնայ քայլէ ի վերայ երկրի. հետեւակ.


Երկրագործ, աց

See full entry →

adj. s.

agriculturist;
planter, husbandman, labourer.

NBHL (6)

γεωργής, γεωπόνος agricola ἁροτήρ arator եւ այլն. Որ գործէ զերկիր. հողագործ. արդիւնարար. հերկագործ՝ մարդ, կամ եզն. երկիր բանօղ, վարօղ.

Հարց. Ո՞վ է մակացող առ երկրաւ բաշխել զսերմանիս. Երկրագործն. (Պղատ. մինովս.։)

Երկրագործ եզն ակօս պատառելով ի ժամանակի սերմանահանութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Եհաս ժամանակ իմաստուն երկրագործացդ յատելոյ զայգի եկեղեցւոյ. (Լմբ. ատ.։)

Եւ Յերկրէ գործեալ, ի հողոյ եղեալ.

Զընդհանուր երկրագործացն ազգս». այսինքն հողածնելոց. (Պիտ.։)


Երկրագործեմ, եցի

See full entry →

va.

to till, to cultivate, to plough.

NBHL (6)

γεωργέω Գործել զերկիր. մշակել.

Ումեմն շինելով ինչ՝ մանկական շինուածովքն խաղալ պարտ է, եւ ումեմն երկրագործելով. (Պղատ. օրին. ՟Ա։)

Մի՛ կարծել՝ թէ աստուած երկրագործէ, եւ տնկէ դրախտ. (Փիլ. այլաբ.։)

Երկրագործեալ զկորդացեալսն. (Ոսկ. լուս.։)

Թզենի երկրագործեալ. (Բրս. արբեց.։)

Երկրագործեալ անձն։ Որ երկրագործէ զբնութիւնս մեր. (եւ այլն. Նիւս. երգ.։)


Երկրագործութիւն, ութեան

See full entry →

s.

agriculture, tillage, culture.

NBHL (4)

Ոչ յամենայն տեղիս երկրագործութիւն, այլ դոյզն ուրեք. (Խոր. ՟Բ. 56։)

Զգործիս երկրագործութեանն հրամայէ պատերազմական գործիս առնել. (Կամրջ.։)

Մերթ՝ Արդիւնք եւ բերք երկրի գործելոյ. արմտիք.

Եւ զի՞նչ որ զնորայն կարասցէ պատմել ... զհիւրընկալութեանն, զերկրագործութեանն, զմարտիցն յաղթութիւնն. (Մագ. ՟Ի՟Զ։)


Երկրածին

See full entry →

adj.

produced by the earth, terrestrial.

NBHL (7)

γηγενεής terrigena Հողածնեալ. հողածին. հողեղէն. ադամ, եւ ծնունդք նորա. մարդ, մարդկային, երկրաւոր. ադամորդի.

Առաջին երկրածնին ... թագաւորի երկրածնացն ամենեցուն. (Փիլ. լին. ՟Ա. 20։)

Երկինք՝ լուսով եւ պսակօք, երկիր՝ երկրածին մարտիրոսօք. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Երկրածին մարդ, կամ մարմին, բնութիւն, բերան, եւ այլն. (Նար.։)

Երկրածին եւ մարմնասէր միտք. (Փիլ. այլաբ.։)

Մականուն ոմանց՝ յերկրէ իբրեւ ի մօրէ ծնելոց.

Սիրոս երկրածին. յորոյ անուն ասորիք։ Երկրածին էր անտէսսն. եւ այլն. (Եւս. քր. ՟Բ։)


Երկրածնունդ

See full entry →

adj.

cf. Երկրածին.

NBHL (1)

Պարփակեալ զամենեսին զերկրածնեալքս. (Անան. եկեղ։)


Երկրածուփ

See full entry →

adj.

that torments, or agitates the world;
tormented or agitated on the earth.

NBHL (1)

Իբրեւ ի գաւիթ գրկաց մի նաւի՝ զերկրածուփ ալիս կոխողի. (Նար. առաք.։)


Երկրական, ի, աց

See full entry →

adj.

terrestrial.

NBHL (4)

Ո՞ եհան զայնպիսի երկրական անուանս զգիշակերս եւ զխոտակերս յերկինս». որպէս խոյ, ցուլ, առիւծ. եւ այլն. (Եզնիկ.։)

Ընդ սմա զանգեալք են երկրականք եւ մարմնայինք. (Նիւս. երգ.։)

Մարմինս երկրական է. այլ թէ կամիս, երկնաւոր լինի. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Հեռացեալք են յերկրականաց. (Նեղոս.։)


Երկրակոխ

See full entry →

adj.

that treads, walks on earth;
terrestrial.

NBHL (1)

Ձիոց երկուց ... զորս ոչ երկրակոխս, այլ օդագնացս համարէին. (Խոր. ՟Բ. 59. կամ 62։)


Երկրակործան

See full entry →

cf. Աշխարհաւեր.

NBHL (1)

Ցամաքեցուցանել զշիղջս ջրակորոյս բազմակոհակս եւ երկրակործան իմոցս պարտեաց. (Նար. ՟Ժ՟Ե։)


Երկրամերձ

See full entry →

s. ast.

perigeum, perigee.

NBHL (2)

Մերձեալ հպեալ կցեալ յերկիր, այսինքն ի գետին. երկրամած.

Երկրպագութիւն երկրամերձ դիմօք. (Վրդն. լուս.։ եւ Նչ. խնդ.։)


Երկրային

See full entry →

adj.

terrestrial;
worldly.

NBHL (1)

Երկրային իմաստութիւն, կամ միտք, բնութիւն, ծանրութիւն. (Փիլ.։ Փարպ.։)


Երկրաչափ, ից, աց

See full entry →

s.

geometrician

NBHL (3)

γεωμέτρης geometra, terrae vel agri mensor Որ գիտէ չափել զերկիր, զգետին, զգաւառս.

Որ առ երկրաչափսն տեսանին ձեւք. (Փիլ. լին.։)

Ի ձեռին իւրում ունէր լար երկրաչափ. (Զքր. ՟Բ. 1։)


Երկրաչափական, ի, աց

See full entry →

adj.

geometrical;
—ն, geometry.

NBHL (3)

Երկրաչափական համեմատութիւն. (Փիլ. լին.։ եւ Անյաղթ պերիարմ.։)

Երկրաչափական արուեստ, կամ իմացուած. (Վրդն. ել.։ Կիւրղ. գանձ.։)

Զերկրաչափականն զեւկլիդոսին սկսայ թարգմանել. (Մագ. ՟Խ՟Է։)


Երկրաչափութիւն, ութեան

See full entry →

s.

geometry.

NBHL (2)

γεωμετρία, γεωμετρική geometria Գիտութիւն չափելոյ զերկիր, որպէս մասն ուսումնականին.

Ոմանք յարուեստիցն տեսականք են, այլ ոչ գործականք. երկրաչափութիւն, աստեղաբաշխութիւն. (Փիլ. այլաբ.։)


Երկրապիշ

See full entry →

adj.

worldly-minded.

NBHL (2)

Որ պշուցեալ հայի ի գետին. մակդիր անասնոց.

Ժառանգութիւն տեառն կոխեցաւ ի գարշապարաց պղծոց, եւ ի խոզական երկրապիշ անցաւորաց։ Ըստ կարգի պաճարաց եւ անասնոց անմտից երկրապիշք եղեալք. (Յհ. կթ.։)


Երկրասէր

See full entry →

adj.

mundane, worldly;
patriot.

NBHL (3)

Յարեալ ի սէր երկրի եւ երկրաւորաց. աշխարհասէր.

Երկրասէրքն, եւ յերկրի կացեալքն. (Լմբ. սղ.։)

Զիշխանս խրատեմք երկրասէր լինել եւ ողորմած. (Պտմ. աղեքս.։)


Երկրասնունդ

See full entry →

adj.

maintained on earth, terrestrial.

NBHL (1)

Յերկրի սնեալ ըստ աշխարհի.


Երկրասոյզ

See full entry →

adj.

rooted in the earth.

NBHL (1)

Յերկիր սուզեալ, եւ սուզանալով.


Երկրաստեղծ

See full entry →

adj.

that has created the world;
created of earth, terrestrial.

NBHL (2)

Կրաւորաբար, Յերկրէ՝ այսինքն ի հողոյ ստեղծեալ. հողեղէն.

Յերկրաստեղծս նահատակաց։ Ոչ զկնի եղելոց երկրաստեղծիցս նմանութեան։ Երկրաստեղծս բանաւորաց։ Կափուցմամբ երկրաստեղծ աչաց. (Նար. ՟Ի՟Գ. ՟Լ՟Դ. եւ Նար. առաք.։)


Երկրատարած

See full entry →

adj.

spread in the world or throughout the world;
stretched on earth.

NBHL (1)

Տարածեալ զերկրաւ, պատեալ զցամաքաւ. երկրապարփակ.


Երկրաւոր, աց

See full entry →

cf. Երկրային.

NBHL (3)

ἑπίγειος, γεϊνός, γεώδης terrenus, terrestris κοσμικός mundanus Երկրային. երկրական. հողեղէն. աշխարհային. աշխարհական. որ է յերկրի կամ յերկրէ, կամ կապեալ ընդ երկիր.

Զերկրաւոր ասացի ձեզ։ Մարմինք երկրաւորք։ Ա՛յլ փառք երկրաւորաց։ Երկրաւոր տաճար շինուածոյս մերոյ։ Երկրնաւորաց, եւ երկրաւորաց։ Որք զերկրաւորս եւեթ խորհին։ Երկրաւոր, շնչաւոր, եւ դիւական.եւ այլն։

Երկրաւոր բանք, կամ վիճակ, գահ, բարք, եւ այլն. (Նար.։)


Երկրաւորութիւն, ութեան

See full entry →

s.

worldly vanities.

NBHL (2)

Երկրաւորն գոլ. աշխարհասիրութիւն.

Չուել ասէ անտի որդւոցն իսրայէլի, յերկրաւորութենէս, եւ ի պանդխտութենէն. (Արշ.։)


Երկրաքարշ, ից

See full entry →

adj.

worldly;
cf. Գետնաքարշ;
այր —, carnal-minded, lustful.

NBHL (6)

Յերկրաքարշ պատաղելոցն։ Գետնանախանձ եւ երկրաքարշ զօրէն սեղխենւոյ. (Պիտ.։)

Մեղօք երկրաքարշ եղեալ իբրեւ զօձ թիւրեալ ամենայն զգայութեամբք ընդ երկիր սողայ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)

Երկրաքարշ հեշտութիւն, վարք, կամ վարուք. միտք, հոգի, յորձանք խորհրդոց, ալիք. (Վրդն.։ Լմբ.։ Սարգ.։)

Անմտիցն եւ երկրաքարշիցն ... եղեւ ըղձալի. (Լմբ. ատ.։)

ԵՐԿՐԱՔԱՐՇ ԼԻՆԵԼ. Քարշիլ ընդ երկիր, եւ կոխոտիլ.

Բարկութիւնն կռփեսցի յերկայնմտութենէն, եւ երկրաքարշ լիցի ի սուրբ սիրոյն. (Կլիմաք.։)


Երկրաքարշութիւն, ութեան

See full entry →

s.

worldliness;
sensuality.

NBHL (1)

Որ բուն տգէտքն կարօղ են յայս երկրաքարշութիւնս զնոսին ճանաչել. (Լմբ. առ լեւոն.։)


Երկրմայր

See full entry →

s.

earth-worm.

NBHL (1)

Դարձեալ՝ ըստ Բձշկարանի.


Երկրորդ, աց

See full entry →

adj. adv.

second;
secondary, accessory;
secondly, in the second place;
— օրէնք, Deuteronomy;
—ք, bigamists;
— անգամ, once again, once more, a second time.

NBHL (11)

Կամ իբրեւ Երկրորդ. միւս եւս. եւ Դարձեալ. մէյմալ

Օր երկրորդ։ Անուն գետոյն երկրորդի գեհովն։ Յերկրորդ ամին։ Յերկրորդում աւուր։ Երկրորդի խառնուածոյն։ Հանդերձ երիտասարդաւն երկրորդաւ։ Երկրորդք չուեսցեն». այսինքն յերկրորդ կարգի, եւ այլն։

ԵՐԿՐՈՐԴ. δεύτερος posterior իբր Յետնորդ, յետնեալ.

Զիա՞րդ երկրորդ համարեալ զանունն քրիստոսի ... նախնեօք հեթանոսօքն պարծիք. (Լմբ. ատ.։)

Երկրորդաց սա հասցէ. բայց սակայն երկրորդքն եւ նոքա մեծամեծք են։ Անձին իւրում ետ զնախնեացն պտուղս, եւ զաստուած ամբարշտաբար երկրորդաց արժանի արար։ Որք ոչ կարեն զառաջինսն նահատակութեանցն առնուլ, երկրորդիցն արժանի լինին։ Առաջնոցն ախտք՝ երկրորդիցն են պարկեշտ ողջամտութեան պահպանութիւնք. (Փիլ.։)

Դու թագաւորեսցես ի վերայ իսրայելի, եւ ես եղէց քո երկրորդ։ Կացոյց զնոսա երկրորդ իւր։ Երկրորդ յաթոռն դարեհի։ Երկրորդ յաթոռ իմ նստջի՛ք. (՟Ա. Թագ. ՟Ի՟Գ. 17։ Տոբ. ՟Ա. 25։ ՟Ա. Եզր. ՟Գ. 7։ ՟Դ. 42։)

ԵՐԿՐՈՐԴՔ. գ. որպէս Երկրորդ անգամ ամուսնացեալք.

Երկրորդացն, եւ ցայլն. (Կանոն.։)

Նախ զառաքեալս, երկրորդ զմարգարէս. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Բ. 28։)

Առաջին, զի ... երկրորդ անգամ, վասն զի ... երիր եւ այլն. (Փիլ. ել. ՟Ա. 17։)

Յաղագս երկրորդ անգամնոյն կտակարանացն. (Արշ.) իմա՛ անուն կրկին հոլովեալ. իբր ռմկ. երկրորդ անգամինին։


Երկրորդաբար

See full entry →

adv.

secondarily, accessorily.

NBHL (1)

Երկրորդն երկրորդաբար զայսոսիկ զնոյնս ունելով. (Պղատ. տիմ.։)


Երկրորդեմ, եցի

See full entry →

va.

to say again, to repeat, to reiterate;
to repeat often, to resume;
— համառօտիւ, to recapitulate;
— ի միտս, to pass again.

NBHL (3)

δευτερόω itero, repeto Երկրորդ անգամ կամ միւսանգամ ասել կամ առնել. կրկնել, առաջի դնել.

Աւելորդ համարելով զարտաքնոցն երկրորդել յաղագս սկզբանն առասպելս. (Խոր. ՟Ա. 2։)

Դարձեալ երկրորդեալ զնոյն բան։ Անդէն երկրորդեալ ասաց. (Փարպ.։)


Երկրորդութիւն, ութեան

See full entry →

s.

repetition, resumption, reiteration;
— օրինաց, Deuteronomy.

NBHL (11)

δευτέρωσις repetitio, iteratio Երկրորդելն. երկրորդումն. կրկնութիւն. նորոգումն. յաւելուած.

Այս տեղի կրկնած եւ երկրորդութիւն է։ Պա՛ցտ է միտ դնել կրկնելոցն գրոց եւ երկրորդութեանց, զի միտս ինչ յայտնիս կամի ցուցանել այնու։ Ասպիսի ինչ է երկրորդութիւնն, ասէ՝ թէ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր եկն անձրեւն ... զնոյն դարձեալ երկրորդէ. (Կիւրղ. ծն.։)

Դարձեալ առ նմին կրկնապատիկ երկրորդութիւն։ Որպէս ո՛չ տեառնագրութեան խաչական փայտի ինչ երկրորդութիւն. (Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Ո. ոք ժպրհեսցէ ի վերայ սոցա երկրորդութիւն օրինաց յաւելուլ։ Այս այնմ յիշատակ է, եւ երկրորդութիւն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Օրէնքն ո՛չ այլ ինչ են, բայց բնական կարգացն երկրորդութիւն. (Երզն. մտթ.։)

ԵՐԿՐՈՐԴՈՒԹԻՒՆ. δευτερεία secundae partes, locus secundus, vel inferior Երկրորդականն գոլ ի կարգի, ի պատուի, ի ճարտարութեան, եւ այլն.

Մի հնգեակն երիցութեան հասաւ, իսկ միւսն երկրորդութեան արժանի եղեւ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ընկեցեալ զնա ի պատուոյն՝ ինքն առնու զերկրորդութիւնն. (Խոր. ՟Բ. 48։)

Ի գահ երկրորդութեան ընտրեալ. (Սարկ. քհ.։)

Վասն յառաջ ճանապարհին աղօտացեալ ի յերկրորդութեանն կատարման. (Դիոն. երկն.)

Ես ի հայր, եւ հայր յիս, նոյնութեանն յերկրորդութեան երեւեցելոյ անվրէպ նմանութեամբ. (Կիւրղ. գանձ.։)


Երկրորդումն, ման

See full entry →

s.

cf. Երկրորդութիւն.

NBHL (1)

δευτέρωμα secundus actus Երկրորդելն, իլն. կրկնումն. իսկ Երկրորդումն օրինաց, իմա՛ կրկնումն օրինաց տուելոց. Δευτερονόμιον Deuteronomium


Երկրպագեմ, եցի

See full entry →

vn.

cf. Երկիր պագանեմ.

NBHL (3)

Զոր սովոր էին երկրպագել. (Խոր. ՟Բ. 83։)

Զնոյն երկրպագելով զբազմածին ոմն դեւ. (Նիւս. թէոդոր.։)

Ի համօրէն քարինս նորա քրիստոս երկրպագի։ Երկրպագեալ տէրութիւն։ Երկրպագելի պահպանակդ, կամ բարերարութիւն, կամ բարձրութեամբդ։ Ընդ քեզ երկրպագելւոյ. (Նար.։)


Երկրպագու, աց

See full entry →

adj. s.

worshipper.

NBHL (3)

Երկրպագուքն են առաւելեալք քան զանբան տարերսն. (Եղիշ. ՟Ե։)

Ի քարանց յարուցանել որդիս աբրահամու. այսինքն յերկրպագուաց քարանց եւ փայտից. (Եփր. համաբ.։)

Ինքն անձին իւրում երկրպագու եւ պաշտօնատար լեալ։ Նորայումն լծակցին երկրպագուաց. (Յհ. իմ. պաւլ.։)


Երկցեղ

See full entry →

cf. Երկպառակ.

NBHL (2)

Իբր Երկու ցեղ եղեալ, կամ յերկուս ցելեալ. երկպառակ. անմիաբան.

Բաժանեալս եւ երկցեղս երեւեցոյց զզօրսն հայոց. (Եղիշ. ՟Դ։)


Երկփեղկ

See full entry →

cf. Երկպառակ.

NBHL (2)

Զօրագլխացն եւ մեծամեծացն եղեալ յերկփեղկս. (Ուռհ.։)

Իբր Երկպառակ. ուստի Յերկփեղկս լինել՝ է Երկպառակիլ.


Երկփեղկեմ, եցի

See full entry →

va.

to divide in two, to cleave.

NBHL (2)

Իբրու Յերկու փեղկս կամ ի ծուէնս պատառել. զմիութիւնն բաժանել. քակել, խզել.

Զուխտ եկեղեցւոյդ թերեւս կարացից երկփեղկել. (Եղիշ. ՟Գ։)


Երկօթի աւուրք

See full entry →

s.

space between two days.

NBHL (2)

Որ ի մէջ բերէ զերկուս երեկօթս, կամ զգիշերս օթելոյ ուրեք.

Իսկ երկօթի աւուրբքն զերեքօրեայ զյարութիւն յայտնելով. (Մեկն. ղեւտ.։)


Երկօթիմ, եցայ

See full entry →

vn.

"cf. Երեկօթս առնեմ."

NBHL (2)

cf. Երեկօթս առնել.

Զտեղի առեալ երկօթեցաւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։)


Երկօրեայ

See full entry →

adj.

of two days;
in two days.

NBHL (2)

Երկրօրեայ պահել. (Վրք. հց. ՟Բ։)

Երկօրեայ ի նմա առկայացեալ. տե՛ս ի վեր։


Երնջակ

See full entry →

cf. Երնջնակ.

NBHL (1)

ԵՐՆՋՆԱԿ կամ եՐՆՋԱԿ. ռմկ. երինճակ. ἑρύγγιον eryngium Ազգ կանկառի, յորմէ չկաթէ կաթն այլոց կանկառաց. փուշ որոյ միջուկն ուտի։ (Գաղիան.։ Բժշկարան.։)


Երնջնակ, աց

See full entry →

s. bot. bot.

thistle (eryngium);
երնջնակի տակ, gentian;
cf. Բոգ.

NBHL (1)

ԵՐՆՋՆԱԿ կամ եՐՆՋԱԿ. ռմկ. երինճակ. ἑρύγγιον eryngium Ազգ կանկառի, յորմէ չկաթէ կաթն այլոց կանկառաց. փուշ որոյ միջուկն ուտի։ (Գաղիան.։ Բժշկարան.։)


Երջանկանամ, ացայ

See full entry →

vn.

to prosper, to be fortunate

NBHL (4)

Երջանիկ լինել. ի բարեբախտ վիճակի գտանիլ. խրախտ լինել.

Երջանկացան առաքեալք, զի ականատես եւ ականջալուր եղեն տնօրէնութեանն որդւոյ. (Տօնակ.։)

Կամ Երջանիկ համարել զանձն. պերճանալ, ճոխանալ.

Ո՛չ երջանկանամ եղկելիս։ Երջանկասցի այնպիսին ինքեամբ, ինձ միայնոյ գրեալ զեղկութիւնն. (Նար. ՟Ծ՟Դ. ՟Կ՟Զ։)


Երջանկաւէտ

See full entry →

adj.

very happy, blessed, full of felicity.

NBHL (2)

Երանելի եւ բարեբախտ յայժ.

Աւա՛ղ անցելոյ երջանկաւէտ բառացութեանն. (Պիտ.։)


Երջանկափառ

See full entry →

adj.

very happy, superb, magnificent.

NBHL (1)

Երջանիկ եւ փառաւորեալ.


Երջանկութիւն, ութեան

See full entry →

s.

happiness, fortune, prosperity, beatitude, felicity.

NBHL (2)

Յաւետագոյն խմբեալ երջանկութիւնք. (Պիտ.։)

Երջանկութիւն խոստովանելի ամենայն երկրի։ Զփառս եւ զերջանկութիւն։ Երջանկութիւն եղկելի։ Աշխարհ լոյս մեծ երջանկութիւն։ Ըստ գրոյն երջանկութեան. (Նար.։)


Երրակի

See full entry →

adj.

ad. triple;
trebly.

NBHL (3)

Երիս երրակաց փառաբանողաց (իննեակ դասուց)։ Հուպ երրակին (այսինքն երրորդութեանճ) լոյս գերազանց. (Գանձ.։)

Ոց երրակի սիրով բանին՝ հարցանելով քո յետ ճաշին. (Յիսուս որդի.։)

Երրակի յօրինմամբ տաղաւարացն խորհրդոյ։ Վերամբարձեալ ի յերրակի խորանս երկնից։ Երրակի թիւ կատարեալ՝ յերիս անձինըս բաժանեալ. (Շար.։)


Երրեակ

See full entry →

adj. s.

ternary, three;
trey.

NBHL (2)

Երրեակի տէրութեան ամենասուրբ երրորդութեան սրբութեամբ արժանի լիցուք. (Լաստ. ընթերց.։)

Ո՛վ երրեկին զօրութեան եւ կատարելութեան ... որպէս ոմանք յարտաքնոցն իմաստասիրեցին. (Սարկ. լուս.։)


Երրորդ

See full entry →

adj. s. adv.

third;
third part;
thirdly.

NBHL (10)

Օր երրորդ։ Գետն երրորդ։ Յաւուրն երրորդի։ Մինչեւ յերրորդ ազգ։ Երրորդ մասն։ Յասին երրորդում։ Ի կառսն երրորդս.եւ այլն։

Զերրորդն թիւ պատուեցին՝ պատարուն զնա գտեալ. (Մագ ՟Ե։)

Երրորդ դորակին լիցի ռ խոյ մի. (Թուոց. ՟Ի՟Ը. 14։)

Եղիցի երրորդ իսրայէլ ի մէջ եգիպտացւոցն եւ ի մէջ ասորեստանեայցն». եբր. երրորդ մասն. (Ես. ՟Ժ՟Գ. 24։)

Փոխանակ երրորդաց սերմանն (զատուցելոց ի բաժ հարկաց). (՟Ա. Մակ. ՟Ժ. 29։)

ԵՐՐՈՐԴ. որպէս Այն՝ որ է յերրորդ կարգի զկնի թագաւորի. կամ փոխանորդ փոխանորդի. եւ Որ ինչ ըստ կարգի լինիցին երրորդ.

Երրորդ ի թագաւորութեան իմում տիրեսցէ, կամ տիրեսցես, կամ լինել իշխան. (Դան. ՟Ե. 7. 18. 31։)

ԵՐՐՈՐԴՔ ասին եւ Ամուսնացեալքն երրորդ անգամ։ (Կանոն.։)

Նախ զառաքեալս. երկրորդ՝ զմարգարէս, երրորդ՝ զվարդապետս. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Բ. 28։)

Երրորդ անգամ ... չորրորդ անգամ. եւ այլն. (Ոսկ. մտթ. ստէպ։)


Երրորդական, ի, աց

See full entry →

adj.

ternary.

NBHL (1)

Երրորդական աւուրբքն կարացին զայնպիսի մեղաց բարկութիւն ցածուցանել. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։)