Definitions containing the research դ : 10000 results

Գաղտամեստ

adv.

secretly, artfully, cunningly, cheatingly.

· Calfa

NBHL (1)

Որպէս թէ գաղտումաղտ, կամ իբրեւ գողունի եւ անհամեստ. գալպ, քէլբ. այսինքն Խարդախ, խարդախեալ, անհարազատ. զի յն. է νοθεύων adulterans


Գաղտառու, աց

adj.

that takes by stealth, deceitful, malicious.

· Calfa

NBHL (1)

Շունք կատաղեալք եւ գաղտառուք, որոց վէրք ժանեաց դժուարակիր է ի բժկշկութիւն. (Ածազգ. ՟Գ։)


Գաղտնածածուկ

adj.

secret, occult, hidden, impenetrable;
furtive, stolen.

· Calfa

NBHL (1)

Ծածկեալ ընդ գաղտնեօք. գաղտնի եւ ծածուկ. թաքուն յոյժ.


Գաղտնակուր

cf. Գաղտակեր.

· Calfa

NBHL (1)

Որդունք աղեաց գաղտնակուրք. (Նար. կթ։)


Գաղտնաշշունչ

adj.

that speaks or whispers in secret, informer.

· Calfa

NBHL (1)

Սոքա են զարդախօսք, գաղտնաշշունչք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Գաղտնի, նւոյ, նեաց

adj.

secret, oecult, latent, hidden;
stolen, furtive;
clandestine

· Calfa

NBHL (6)

ԳԱՂՏՆԻՔ. գ. τὰ ἁπόκρυφα Secreta, abscondita Գաղտնի իրք, խորհուրդք. խորք. սիրտ.

Ցուցին նմա զգաղտնի դրունս։ Յայտնէ զխորինս եւ զգաղտինս. (Դան. ՟Ժ՟Դ. 20։ ՟Բ. 22։)

Գաղտնի խորհուրդ, կամ հաց. (Իմ ՟Ժ՟Դ. 23։ Առակ. ՟Թ. 17։)

Որոգայթն գաղտնի եւ հնարադիրն աներեւակի։ Գանս գաղտնի. (Նար.։)

Ի գաղտնեաց իմոց սուրբ արա զիս տէր։ Նա քննէ զգաղտնիս սրտից մերոց։ Ի վերայ գաղտնեաց։ Գաղտնիք մարդկան, խաւարի, ամօթոյ.եւ այլն։

Բուռն եհար զհանդերձիցն գաղտնեաւ. (Ոսկ. ղկ.։)


Գաղտնորոգայթ

adj.

that lays snares in secret, insidious.

· Calfa

NBHL (1)

Ծածկեալ ընդ որոգայթիւ. ծածուկ մեքենայեալ.


Գաղտուկ

adv.

secretly.

· Calfa

NBHL (2)

Գողացան որդիքն քո գաղտուկ ի քէն. (Եփր. թագ.։)

Ի գաղտուկ կռուի ընդ իս. (Վանակ. յոբ.) այսինքն ի ծածուկ։


Գամագիտ՞՞՞լինիմ

sv.

cf. Գամագիծ՞՞՞գսանեմ.

· Calfa

NBHL (2)

περίειμι, ἱσχύω, λυμήνομαι, ἁντίσταμαι Supero, valeo, labefacto, resisto եւ այլն. ԳԱՄԱԳԻՏ կամ ԳԱՄԱԳԻՒՏ ԼԻՆԵԼ, կամ ԳԱՄԱԳԻԾ ԳՏԱՆԵԼ. Գամս գտանել, այսինքն անցս եւ ելս հնարից, կամ հնարս յաղթութեան, կամ տեղի ըմբռնելոյ եւ վնասելոյ. սանանել. զդէմ ունել. ճար մը ընել՝ վնասել, ուզածը առաջ տանիլ, ձեռք երկնցնել, դէմ դնէլ. չարէ պուլմագ, գուլփ ալմագ, այազընա եէր էթմէք, պէճէրմէք.

Թերեւս վնասել ինչ կարեմք ... դիւրով կարեմք լինել գամագիւտ. (Փարպ.։)


Գայթագղական, ի, աց

adj.

scandalous;
scandalized.

· Calfa

NBHL (1)

Յերեւելիսըդ մի կացցես՝ գայթագղական. (Երզն. ոտ. երկն.։)


Գայթագղանք, նաց

s.

cf. Գայթագղութիւն.

· Calfa


Գայթագղեմ, եցի

vn. va.

cf. Գայթագղիմ. to scandalize, to supplant;
to stumble, to trip.

· Calfa

NBHL (4)

ԳԱՅԹԱԳՂԵՄ կամ ԳԱՅԹԱԿՂԵՄ ԳԱՅԹԱԳՂԵՑՈՒՑԱՆԵՄ. σκανδαλίζω Scandalizo, offendo Տալ այլում գայթել եւ գլիլ. թակարդել. կործանել յորոգայթ. գլորել ի մեղս. պղտորել եւ դանդաղեցուցանել զմիտս եւ զկամս. տիւշիւրմէք, կիւնահա սօգմագ, Քէնա իպրէթ վերմէք.

Շրջին զմեօք դեւք, թերեւս հնարեսցին գայթագղել. (Լմբ. սղ.։)

Զամենայն ոք գայթագղեցի, բազում մեղաց դուռն բացի. (Ոսկիփոր.։)

Մի ելաներ ի վերայ ջրոյդ (սառին), զի կօշիկդ գայթակղեցուցանէ զքեզ. (Եփր. ի յհ. մկ.։)


Գայթագղեցուցանեմ, ուցի

va.

cf. Գայթագղեմ.

· Calfa

NBHL (4)

ԳԱՅԹԱԳՂԵՄ կամ ԳԱՅԹԱԿՂԵՄ ԳԱՅԹԱԳՂԵՑՈՒՑԱՆԵՄ. σκανδαλίζω Scandalizo, offendo Տալ այլում գայթել եւ գլիլ. թակարդել. կործանել յորոգայթ. գլորել ի մեղս. պղտորել եւ դանդաղեցուցանել զմիտս եւ զկամս. տիւշիւրմէք, կիւնահա սօգմագ, Քէնա իպրէթ վերմէք.

Շրջին զմեօք դեւք, թերեւս հնարեսցին գայթագղել. (Լմբ. սղ.։)

Զամենայն ոք գայթագղեցի, բազում մեղաց դուռն բացի. (Ոսկիփոր.։)

Մի ելաներ ի վերայ ջրոյդ (սառին), զի կօշիկդ գայթակղեցուցանէ զքեզ. (Եփր. ի յհ. մկ.։)


Գայթագղեցուցիչ, չի, չաց

adj.

scandalous, who causes scandal.

· Calfa

NBHL (1)

Է զի ի գայթագղեցուցչէն գթել լինի, է զի ի գայթագղեցելոյն գայթագղելն հանդիպի. (Բրս. հց.։)


Գայթագղիմ, եցայ

vn.

to be scanda-lized, offended, to take offence, to be in a passion;
to stumble, to slip, to trip.

· Calfa

NBHL (1)

ԳԱՅԹԱԳՂԻՄ որ եւ ԳԱՅԹԱԿՂԵՄ, եցի, չ. σκανδαλίζομαι , προσκόπτω, ὐποσκελίζω scandalizor, labor եւ այլն. Գայթելով գլիլ, գթելով գլորիլ. ընդհարկանիլ ընդ խոչ եւ ընդ խութս, եւ կործանիլ մարմնով եւ հոգւով. թակարթիլ յորոգայթ. պղտորիլ մտօք. մոլորիլ. խոտորիլ. սահիլ, գլորտըկիլ. գայմագ, տիւշմէք, վուրուլմագ.


Գայթագղոտ

adj.

slippery, slippy, sliding;
who, is easily scandalized.

· Calfa

NBHL (1)

Ի յողդողդ եւ ի գայթագղոտ կարճմտութէն կանգնիլ. (Վրդն. քրզ.։ եւ Տօնակ.։)


Գայթագղութիւն, ութեան

s.

scandal;
stumble;
obstacle.

· Calfa

NBHL (4)

Վայ աշխարհի ի գայթագղութեանց. հարկ է գալ գայթագղութեանց. բայց վայ մարդոյն այնմիկ՝ յոյր ձեռն գայցէ գայթագղութիւն. (Մտթ. ՟Ժ՟Ը. 7։)

Առաջի կուրին մի դնիցես գայթակղութիւն. (Ղեւտ. ՟Ժ՟Թ. 14։)

Միշտ խոչ եւ գայթագղութիւն լինելոց են իշխանութեան մերոյ. (Ղեւոնդ.։)

Եւ արդ յորժամ կամիցիս՝ առանց գայթակղութեան եկ առ իս իս. այսինքն աներկիւղ, անխափան. (Վռք հց. ՟Ժ՟Բ։)


Գայթագղումն, ման

s.

cf. Գայթագղութիւն.

· Calfa

NBHL (2)

Զադամայ պատահեալ գայթագղումնն անուանեաց։ Ադամ մեծապէս ընկալաւ զգայթագղումն. (Իսիւք.։)

Խնդրէի զթողութիւն անցելոց գայթագղմանցն. (Վրք. հց. է։)


Գայթեմ, եցի

vn.

to stumble, to trip, to glid, to slip.

· Calfa

NBHL (2)

ԳԱՅԹԵՄ ԳԱՅԹԻՄ. πταίω, πτάω, ὁλισθαίνω Labor, offendo, vacillo, excido Գթել. գայթագղիլ. դրդուիլ. սայթաքիլ. անկանիլ. սկրդիլ, սահիլ, սխալիլ. գայմագ, տիւշմէք.

Երանեալ է այր, որ ոչ գայթեաց բերանով իւրով. (անդ. ՟Ժ՟Դ. 1։ տես եւ ՟Ի՟Ա. 8։ ՟Լ՟Դ. 20։)


Գայթոտ, աց

adj.

tbat stumbles, trips;
slippery.

· Calfa

NBHL (2)

ὁλισθέων, πτασημός Labans, caducus, cadivus Գթոտ. դիւրագայթ. որ ստէպ գայթէ. սխալական.

Հայեցեալ ի գայթոտ եւ ի դիւրավնասելի բնութիւնս. (Սարգ. յկ. ՟Բ։)


Գայլախազ, ից

s.

pebble, flint.

· Calfa

NBHL (3)

ԳԱՅԼԱԽԱԶ գրի եւ ԳԱՅԼԱՀԱԶ. σμυρίτης λίθος, ἁκρότομος , ψῆφος Smyris, petra acuta, lapillus durus Որձաքար վէմ կարծր. որ ի սուրբ գիրս ըստ յն. անխտիր դնի՝ քար, եւ սայրասուր վէմ, եւ սմիռեան քար (այն է սիւմպատէճ. գուցէ եւ կածքար. չագմագ կամ պիլէյի դաշը ). տես (Ել. ՟Դ. 25։ Յես. ՟Ե. 2։ Յոբ. ՟Խ՟Ա. 6։) Իսկ ի բառս Գաղիանոսի ասի լինել Ազգ մարմարիոնի։

Ամենայն նիւթ ընդ գործով արուեստից անկանի ճարտարաց. միայն գայլահազն անգործ մնայ. (Կամրջ. ՟Բ։)

Թլփատեաց սրովք գայլախազիւք զորդիսն իսրայէլի. (ՃՃ.։)


Գայլախազեայ

adj.

made of pebble or flint.

· Calfa

NBHL (2)

Արար յեսու նաւեայ դանակս գայլախազեայ. (Եղիշ. յես.։)

Ի ձեռն գայլախազին զարտաքին անդամս նոցա դրոշմէր, զի սիրտք նոցա գայլախազեայ՝ կակղասցին. (Եփր. յես.։)


Գայլանամ, ացայ

vn.

to be like a wolf;
to be ravenous.

· Calfa

NBHL (1)

Դատաւորք գայլացեալք եւ գազանացեալք։ Եւ քեզ պարտ է լինել նմանող քաջացն եւ առաքինեացն, եւ ոչ գայլացելոցն հովուաց. (Մանդ. ՟Է. ՟Ը։)


Գայլենի, նւոյ

s.

wolf's skin.

· Calfa

NBHL (1)

Գուցէ հանդերձս գառնենիս ունիցիս, եւ բարս գայլենիս. (Մաշկ.։)


Գայլխոտ, ոյ

s. bot. hop.

· Calfa

NBHL (1)

ԳԱՅԼ ԽՈՏ. Խոտ վնասակար որպէս զգաղձն. որ ի Բժշկարանի կոչի Այգու գալն. ըստ արաբ. քշուշ, քշուդ, աքշուս. եւ ըստ Մենինքսեայ, քուսքուդա։


Գայռամ, ացի

vn.

to lie down.

· Calfa

NBHL (1)

Զիա՞րդ իցեն թշնամիք միմեանց որմզդն եւ արհմնն, որք ի միում արգանդի գայռացին։ Միմեանց թշնամիքն հեզութեամբ խաղաղիկ ի միում արգանդի գառէին. (Եզնիկ.։)


Գանալից

adj.

much cudgeled, punished, chastised;
— առնել, to give a heavy blow with a stick, to strike with a stick;
— լինել, to be struck with a stick.

· Calfa

NBHL (4)

cf. ԳԱՆԱԼԻՑ. Անդամոց գանալի վիրօք լինել. (Ճ. Ա։)

Թօթափեալ զգանալից մորթն իբրեւ զհանդերձ, եւ եղեւ ողջ կատարեալ. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Գ.։)

Գանալից հարուածովք, կամ քըքովք. (Լաստ. ՟Ժ՟Զ։ Ղեւոնդ. ՟Բ։)

Զոր սիրէ տէր՝ խրատէ. գանալից առնէ զորդի՝ զոր յակն առնու. (Ագաթ.։ Իսիւք.։)


Գանգատ

s.

complaint, lament, quarrel, woe, claim;
— ունել՝ առնել, cf. Գանգատիմ.

· Calfa

NBHL (3)

γογγυσμός Murmur, mussitatio ռմկ. գանկատ. Շշնջիւն. քրթմնջիւն. տրտունջ. բողոք. մեղադրութիւն. շէքվա, շիքեայէթ.

Ի խարբի որդւոյդ ի գանգատ գնա. (Մագ. առ գագիկ.։)

Զոր ծանուցից փոքր ի շատէ՝ ձեզ ըզգանգատս իմ ըստ կարգի. (Շ. եդես.։)


Գանգատիմ, եցայ

vn.

to complain, to implore, to grumble;
— զմիմեանց, to quarrel together.

· Calfa

NBHL (1)

Մարդարէքն գանգատին զիսրայէլէ ի դիմաց այ. (Լծ. նար.։)


Գանգրագեղ

adj.

curled, frizzled, adomed with curls.

· Calfa


Գանգրահեր

adj.

curled, frizzled;
whose hair is curled.

· Calfa

NBHL (1)

Ոդիւսեւս սեւագոյն գանգրահեր. (Պիտ.։ եւ Վեցօր. ՟Զ։ Շիր.։)


Գանեմ, եցի

va.

to cudgel, to scourge, to whip, to thump, to beat.

· Calfa

NBHL (2)

Սալ դարբնաց որչափ գանելով գանի, ինքն ոչ վնասի. (Ճ. ՟Ա.։)

Հանգնէր զնոսա, եւ գանէր բովանդակ։ Քանզի գիտէր զի այն ուժգնապէս գանէր զնոսա, եւ խոց դնէր առաւելապէս. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)


Գանձահատ, աց

adj.

peculator, cutpurse, pick-pocket.

· Calfa


Գանձապահ, ի, աց

s.

treasurer.

· Calfa

NBHL (1)

Որպէս զյովբն, ոչ գանձապահ էր իւրայոցն ... այլ տնտեսէր մանաւանդ ըստ կամացն այ. (Բրս. հց.։)


Գանձապետութիւն, ութեան

s.

treasury.

· Calfa

NBHL (1)

Յուդա ոչ եղեւ արտաքաքսեալ ի գործոյ գանձապետութեան. (Մարթին.։)


Գանձարան, աց

cf. Գանձատուն.

· Calfa

NBHL (4)

Հասարակաց պիտոյիցս գանձարան (հուր, եւ ջուր). (Պիսիդ.։)

Լռութիւն՝ գանձարան բազում գիտութեան։ Հարստութիւն եւ գանձարան կրօնաւորի՝ հնազանդութիւն է. (Վրք. հց. ՟Գ. եւ ՟Ժ՟Է։)

Յիշողական պելացս՝ գանձարան միշտ ազդմանց քոց լիցի. (Մխ. աղօթ.։)

Գանձ գրիգորի աստուածաբանին, ի գծողէ այսմ գանձարանիս՝ յանմիտ կարապետէ բաղիշեցոյ. այսինքն ի շարագրողէ. զի սկզբնատառքն յօդեն զանուն իւր. (Գանձ.։)


Գանձաւոր, աց

s.

treasurer;
receiver.

· Calfa

NBHL (2)

Միթրիդատայ գանձաւորի իւրոյ։ Հրամայեցի գանձաւորաց՝ որ են յասորեստանի։ Իշխան գանձաւորաց. (՟Ա. Եզր. ՟Բ. 11։ ՟Ը. 21. 47։)

Գանձաւոր էր տեառն (յուդա). (Զքր. կթ.։)


Գանձեմ, եցի

va.

to treasure up, to hoard, to amass treasures;
to lay up in a trunk;
to pocket.

· Calfa

NBHL (3)

θησαυρίζω Thesaurizo, thesaurum congero Ամբարել զգանձս. մթերել, ժողովել, պահել զինչս, եւ նմանութեամբ զամենայն ինչ՝ բարի կամ չար. գանծել. դիզել. խազնէ՝ մալ եըզմագ, սագմալագ.

Գանձել զարծաթ եւ զոսկի. անձանց զչարիս. ուղղոց զփրկուի։ Գանձես անձին քում բարկութիւն։ Գանձի արդարոց՝ մեծութիւն ամբարշտաց։ Գանձս բարիս գանձեսցես քեզ յաւուրն կենաց քոց։ Մի գանձէք ձեզ գանձս յերկրի։ Ոչ պարտին որդիք հարց գանձել, այլ հարք որդւոց։ Իբրեւ զհուր գանձեցէք աւուրցն յետնոց։ Եւ այժմ երկինք եւ երկիր նովին բանիւ գանձեալ են, հրոյ պահեալք, եւ այլն։

Արդարեւ քեզ են գանձեալ դառինքս այսոքիկ։ Համարձակութիւն այսքանեաց փառաց սմին գանձեցաւ. (Նար. ՟Ը. եւ Նար. մծբ.։)


Գանումն, ման

s.

bastinade;
torment.

· Calfa

NBHL (1)

Մինչ զի անհնար համարեալ զառ ի մարդ կանէ հարուածս այսպիսի իմն գանումն տանջանաց գործել. (Աթ. անտ.)


Գառագեղեմ, եցի

va.

to imprison.

· Calfa


Գառացուցանեմ, ուցի

va.

to stretch on the ground, to lay down.

· Calfa

NBHL (1)

Ննջեցոյց զնոսա ի վերայ երկրի. (Կիւրղ.) այլ ի լուսանցս դնի, գառացոյց։


Գառնազգեստ

adj.

dressed in lambskins;
hypocritical.

· Calfa

NBHL (1)

Զգոյշ լերուք ի գառնազգեստ առնէ, եւ ի նորա աղանդագործ պղծուէ. (Ոսկիփոր.։)


Գառնազեն

adj. s.

belonging to the pascal lamb;
immolation of the pascal lamb, Easter.

· Calfa

NBHL (4)

Գառնազեն արիւնաշաղախ դրօքն. (Անյաղթ բարձր.։)

Գառնազեն արիւնաշաղախ արեամբ դրոշմեալ զսեամս. (Թէոդոր. խչ.։)

Որ բղխեաց ի գառնազեն կողիցն. (Նար. յովէդ.։)

Յելանելոյ անտի որդւոցն իսրայէլի եղեւ գառնազենութիւնն այն ի կրօնս իսրայէլի. (Միխ. ասոր.։)


Գառնանամ, ացայ

vn.

to become like a lamb.

· Calfa

NBHL (2)

Երբեմն գառնացեալ, եւ երբեմն գազանացեալ. (Մանդ. ՟Ի՟Բ։)

Որպէս թէ ձայնն գառնացաւ, սնաւ, եւ եղեւ արու տարեւոր. (Վրդն. ծն.։)


Գառնենի, ենեաց

s.

lamb-skin.

· Calfa

NBHL (3)

Որ ինչ է գառին, մանաւանդ մորթն. τὸ προβάτον (ոչխարին).

Զհանդերձսն գառնենիս ունիցին, եւ զբարսն գայլենիս. (Ոսկ. մ. ՟Ա. 23։ եւ Մաշկ.։)

Որ գան առ ձեզ ի հանդերձս գառնենիս, եւ ի ներքոյ են գայլք յափշտակօղք. (Եփր. համաբ.։ եւ Լաստ. ՟Ի՟Բ։)


Գավին

s.

theorbo.

· Calfa

NBHL (1)

ԳԱՎԻՆ որ եւ ԳԱՒԻԿ, կամ ԳԱՒԿԱՅ. cf. ՎԻՆ. Ազդ քնարի. որպէս յն. կիթառ. κιθάρα


Գարգափումն, ման

s.

cracking, noise of planks;
ի գարգափս յառնել, to jump, to dance, to stamp.

· Calfa

NBHL (3)

ԳԱՐԳԱՓՈՒՄՆ ԳԱՐԳԱՓՔ. Թնդիւն, դրնդիւն, դոփիւն, կափկափումն. ձայն տախտակաց կոխելոց, կամ ոստոստման կենդանեաց.

Գարգափմամբ տախտակացն եւ ճայթբամբ եւ թնդմամբ ի վերայ կոխելոյ յառաջագոյն զեկուցանէ զգալուստն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Ի հարսանիս՝ իբրեւ զուղտս ի գարգափս յարուցեալս անհեթեթ, իբրեւ զջորիս անճահս սրնդեն. յն. լոկ, ոստուցեալս, σκιρτῶντας saltantes (Ոսկ. կողոս.։)


Երիւրեմ, եցի

va.

cf. Յերիւրեմ.

· Calfa

NBHL (6)

Պէն պատասխան՝ ասէ՝ դու տո՛ւր, ո՛վ հարցանէ զբանըն երիւր. (Երզն. այբուբ.։)

Որպէս Յերիւրեալ կամ դիւր ճանապարհ. արահետ. որ գրի եւ ԷՐԻՒՐ.

Ի ձեռն առաքինութեանց, որ առ աստուածն ածէ ճանապարհ, գտանի եւ ընդարձակի, եղեալ ամենայն երիւր. (Փիլ. լին. ՟Ա. 99։)

Իսկ ի բարդութիւնս որպէս Հարիւր, զոր օրինակ Երկերիւր։

Գունովքն ի մարդոյ տեսակ երիւրեցին։ Ընդ օդս բախեալ, լեզուովս երիւրեալ, եւ ի յօդս ցնդեալ (ձայն). (Լմբ. իմ. եւ Լմբ. պտրգ.։)

Ձայն է բացակատարումն գանչեցելոյ ի մեզ հագագի, եւ երիւրեցելոյ ընդ խոշոր շնչափողն». յն. անցելոյ կամ ուղեւորելոյ. (Սահմ. ՟Ժ՟Ա։)


Երկաբնակ

adj.

believing in two natures in Jesus Christ;
having two dwelling-places.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ է երկաբնակդ անուն ... ո՞ւր անդանօր բնակեցաւ յերկուս. (Գր. տղ. առ տուտ.։)

Սովորութեամբ հակառակաբան անգիտաց լեզուի՝ Երկաբնակ ձայնեցաւ եւ դաւանօղն երկուց բնութեանց ի քրիստոս. որպէս եւ Միաբնակ՝ ասօղն մի բնութիւն։ (Ասող.։ Կամրջ.։ Տաթեւ. եւ այլն։)


Երկազն, ի

adj.

of two kinds, double.

· Calfa

NBHL (1)

Խորհուրդ երկազնի յաղթութեան. (Ճ. ՟Թ.։)