Definitions containing the research բա : 10000 results

Ուռուցումն, ման

s. fig.

swelling, puffiness, bloatedness, turgescence, inflation, turgidity;
turgidness, bombast.

· Calfa

NBHL (1)

Ուռուցումն, եւ ամբարտաւանութեան սովորութիւն. (Բրս. հց.։)


Ուսանիմ, սայ, սիր, սեալ

vn.

to learn, to study, to read;
to be instructed;
to exercise oneself in;
— զդասն, to learn, to study one's lesson;
— ի բերան, to con over, to study by heart;
cf. Թոշակ.

· Calfa

NBHL (2)

Ուսջի՛ք զնոսա։ Ուսցիս երկնչել ի տեառնէ։ Ուսարո՛ւք զբարիս գործել։ Ըստ ճանապարհաց հեթանոսաց մի՛ ուսանիք։ Ուսարո՛ւք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ սրտիւ։ Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք։ Եղիցին ամենեքեան ուսեալք յաստուծոյ (յն. ուսուցեալք). եւ այլն։

Փող հարկանէին. անտի ուսէ՛ք զգալ պատերազմին։ Զի թէ բանիցն ոչ հաւատայք մարգարէից, յաւերածոյն ուսի՛ք երուսաղէմի. (Մխ. երեմ.։)


Ուսեմ, եցի

va.

cf. Շալակեմ.

· Calfa


Ուսի

cf. Հիւս ձեան.

· Calfa

NBHL (1)

Ի բազում տեղիս ուսին եկաւ, գեղ մի բնաջինջ արար։ Ահագին ուսին եկն ի վերայ վանից ... ահագին ուսին ընդ մէջ կու հերձի, եւ վանքն անվնաս պահեցաւ. (Յիշատ.։)


Ուսին

cf. Հիւս ձեան.

· Calfa

NBHL (1)

Ի բազում տեղիս ուսին եկաւ, գեղ մի բնաջինջ արար։ Ահագին ուսին եկն ի վերայ վանից ... ահագին ուսին ընդ մէջ կու հերձի, եւ վանքն անվնաս պահեցաւ. (Յիշատ.։)


Ուսողութիւն, ութեան

s.

cf. Ուսումն;
mathematics.

· Calfa

NBHL (1)

Առաքեաց զայր ոմն իմաստուն եւ հանճարեղ՝ ճարտարաբան ուսողութեամբ յոյժ, զկոչեցեալն մինաս. (Ճ. ՟Բ.։)


Ուսումն, ման

s.

study, lecture, teaching, instruction;
doctrine, science;
religion, sect;
ուսման ձեւ, affectation, studied effort, endeavours;
առ ուսմանէ, by instruction;
նուիրել յ— զժամանակն, to consecrate all one's time to study;
cf. Թեւակոխեմ.

· Calfa

NBHL (1)

Ի բա՛ց լիցի չար վարդապետին եւ չար ուսմունքն. (Յճխ. ՟Ի՟Բ։)


Ուսումնական, ի, աց

adj. s.

scientific;
mathematical;
mathematician;
scholar, learned man.

· Calfa

NBHL (3)

Վասն սառնացեալ բարուց ուսումնականաց մերում ազգի։ Ծաղկեցան ամենայն ուսումնականքն ի ձեռն խաղաղութեան եւ ողորմութեան աստուծոյ. (Մեծոբ.։)

Տեսականն (իմաստասիրութիւն) բաժանի ի բնաբանական, եւ յուսըմնականն, եւ յաստուածաբանականն։ Ասեն, թէ ուսումնականն ոչ է մասն իմաստասիրութեան, որպէս եւ պղատոն կարծէ, այլ՝ նախակրթութիւն ինչ։ Ուսումնականն զմիջինն կալաւ դասաւորութիւն, այսինքն ի մէջ բնաբանականին եւ աստուածաբանականին. (Սահմ. ՟Ա. եւ ՟Ժ՟Զ։)

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՆ կամ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱԿԱՑՈՒԹԻՒՆ. որպէս Մաթէմաթիգա. μαθηματική (ἑπιστημή ), μάθεσις mathematica. որ եւ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ. Ուսումնական տեսութիւն, որոյ մասն է աստեղաբաշխութիւն։ Որ յուսումնականին դեգերեալ է. (Փիլ. լին. ՟Գ. 1։ եւ ՟Ժ. բան։)


Ուսումնականութիւն, ութեան

s.

mathematics.

· Calfa

NBHL (1)

Յայտ առնեն, որք յուսումնականութեան դեգերին. (Փիլ. ՟ժ. բան.։)


Ուսումնասէր

adj.

fond of study, of learning, studious, diligent;
lettered, erudite.

· Calfa

NBHL (2)

Օրինակ բարեաց ուսումնասէր առընթերակայիցն լինէին. (Ագաթ.։ Կորիւն.։)

ՈՒՍՈՒՄՆԱՍԷՐ կամ ՈՒՍԸՄՆԱՍԷՐ. φιλομαθής cupidus discendi, doctrinae φιλόπονος studiosus. Սիրօղ ուսմանց եւ գիտութեանց. գիտնաւոր, բանասէր. ժիր. եւ Փոյթ. երկասէր.


Ուսումնատեաց

adj.

loathing study, hating science.

· Calfa

NBHL (2)

Ատեցօղ ուսման. խորշեալն կամ անփոյթ յուսմանէ եւ ի խրատուց (անձն, կամ բարք).

Նիւթ նոցա անմտութեան զձեր ուսումնատեացդ տալով բարս. (Խոր. ՟Բ. 89։)


Որոգայթադիր, դրաց

adj.

setting or laying a snare;
lying in wait;
cunning, deceitful.

· Calfa

NBHL (5)

Որ դնէ զորոգայթ, կամ լարէ զթակարդ. չարարուեստ. խաբեբայ. պատիր.

Զթագաւորն հպարտացուցեալ ամբարհաւաճեցուցանէր որոգայթադիր թշնամին ի գրգռել յարուցանել հալածանս։ Անըմբռնելիք յորոգայթադիր որսողաց. (Ագաթ.։ Յճխ. ՟Թ։)

Թաքնաբար ընդ խաւար շրջի որոգայթադիրն. (Խոսր.։)

Որոգայթադիր բանսարկուն բազում անգամ մեզ եւ յաջակողմն տայ գթել. (Լմբ. պտրգ.։)

Որոգայթադիր բանս արկանելով նմա. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)


Որոճային

adj.

ruminant, ruminating.

· Calfa

NBHL (1)

Լերինքն լի են երէօք կճղակաբաշխիւք եւ որոճայնովք։ Զլերինս՝ զհոծեալս էրէովքն կճղակաբաշխիւք եւ որոճայնովքն. (Խոր. ՟Գ. 59։ Փարպ.։)


Որոճեմ, եցի

va. vn. cf. Որոճիմ.

· Calfa

NBHL (6)

Որոճալ անդրէն՝ որ ի նմա չարութեանց էին վէրք։ Ոչ որոճայ զդժոխս։ Որոճացեալ եւ բացայայտեալ զգերակայ եւ զանհաս աւետարանութիւնս յոհաննեան. (Իսիւք.։ Վրք. հց. ձ։ Յիշատ. նանայի.։)

Որոճեցաք (կամ որոճացաք) ի սիրաս մեր զբանս անիրաւութեան. (Ես. ՟Ծ՟Թ. 13։)

Չիք ի ձկունս՝ որ որոճիցէ, բայց միայն մի ազգն՝ որ անուանեալ կոչի սկարոս. (Վեցօր. ՟Է։)

Զբանս կենաց որոճան յօրէնս տեառն. (Լծ. կոչ.։)

Ատամունք ուրեմն են եկեղեցւոյ, որ զանգործ աստուածային բանիցն զարօտ մանր առնելով մեզ որոճացուցանեն. ((յն. որոճեն). Նիւս. երգ.։)

ՈՐՈՃԵՄ կամ ՈՐՈՃԱՄ կամ ՈՐՈՃԱՑՈՒՑԱՆԵՄ եւ ՈՐՈՃԻՄ. μηρυκάομαι , μηρύκω, μηρυκίζω rumino, remando, revolvo, glomero. Կրկին եւ կրկին ծասկել զկերածն (իբրեւ զորոջս). վերբերել ի բերանն ի պարկէ որկորոյն, եւ անդրէն մանրել եւ տրորել. նմանութեամբ՝ Ստէպ խորհել. պարզաբանել. եւ այլն։ ... Իբր նշխարել.


Որոմն, ման

fig.

s. bot. aira, hair-grass, kockle;
darnel, zizania, tares;
weeds;
— ցանել, to sow dissension, to create differences.

· Calfa

NBHL (1)

Ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն։ Ուստի՞ ունիցի զորոմնն։ Քաղեցէ՛ք նախ զորոմնդ։ Մեկնեա՛ մեզ զառակ որոմանցն ագարակի։ Որոմնն որդիք չարին են, եւ այլն։ Անդստին իսկ յորոմնէն բազում իցեն դառնալոց՝ լինել ցորեան. (Ոսկ. մ. ՟Բ. 21։)


Որոմնացան

s. fig.

sower of tares;
devil, sower of strife.

· Calfa

NBHL (2)

Ցանօղ զորոմն. բանսարկուն, եւ հետեւօղք նորա, որպէս եւ բան եւ գործք նոցա.

Բան սուտ եւ որոմնացան։ Վարդապետութիւն որոմնացան։ Որոմնացան սերմամբք խոպանանան բոյսք բարեպաշտութեան. (Յհ. կթ.։ Խոսրովիկ.։ Ճ. ՟Ը.։)


Որոնեմ, եցի

va.

to seek, to search, to inquire after or into, to make search, to ferret, to investigate, to rummage;
to louse;
— զերկիր, զքաղաք, to explore, to spy out.

· Calfa

NBHL (1)

Հոգացող սիրտն, եւ ամենայն բանի որոնողն եւ դատողն անհանգիստ է. (Լմբ. առակ.։)


Որոշակի

adv.

distinctly, clearly, plainly;
decisively, positively, precisely;
separately, specially.

· Calfa


Որոշական, ի, աց

adj.

disjunctive.

· Calfa

NBHL (1)

Ի բաց որոշիչ. զատուցիչ.


Որոշեմ, եցի

va.

to distinguish, to discern;
to divide, to separate;
to decide, to determine;
to specify;
to choose, to select;
to excommunicate.

· Calfa

NBHL (5)

Որոշեցէ՛ք ինձ զբառնաբաս եւ զպօղոս ի գործ, յոր կոչեցեալ է իմ զդոսա։ Պօղոս որոշեալ յաւետարանն աստուծոյ։ Որոշեաց զիս յորովայնէ մօր իմոյ։ Իւրաքանչիւր ոք ի նոցանէ որոշեցին առաքել ի պէտս եղբարցն։ Ընտրեա՛ եւ որոշեա՛ զտնանկն եւ զտկարն.եւ այլն։

Գիտէ որոշել եւ բաժանել շնորհս՝ որպէս եւ կամի. (Իգն.։)

Զառանձնաւորութիւնսն որոշեմք, բայց զաստուածութիւն միաւորեմք. (Առ որս. ՟Բ։)

Զոհս հրամայէ, եւ ստուգաբանէ, եւ բարւոք որոշէ. (Մեկն. ղեւտ.։)

ՈՐՈՇԵԼ. որպէս Ի բաց որոշել. զատուցանել. տրոհել. մեկնել. ուրոյն դնել. բաժանել. անջատել. կր. զատանիլ. մեկնիլ. հեռանալ. զատել, զատուիլ.


Որոշողական, ի, աց

adj.

definitive, determinative, distinctive, decisive.

· Calfa

NBHL (1)

Աննմանիցն որոշողական։ Զորոշողականսն ունին քահանայապետքն՝ որպէս յայտնիչք աստուածայնոցն արդարութեանց, զզատեալսն յաստուծոյ ըստ ամենայնի ի բաց որոշել. (Դիոն. եկեղ.։)


Որոշումն, ման

s.

distinction, division, separation;
decision, definition, determination, resolution;
difference;
segregation;
—ումն յեկեղեցւոյ, excommunication;
չորս որոշմունք տարւոյն, the four seasons of the year;
—ումն առնել, to come to a decision, to make up one's mind.

· Calfa

NBHL (4)

Բաժանի անբաժանաբար, եւ միաւորի որոշմամբ. (Յհ. իմ. երեւ.։)

Մի է ձայնս, եւ ի բազում որոշմունս առ իւրաքանչիւր ուրուք օգուտ բաժանի. (Սեբեր. ՟Ժ՟Զ։)

Ըն ճարտասանութեան կամ քերթողութեան ընդանեգոյն է որոշմունս (այսինքն որոշումնս)։ Որոշումն (յն. կանոն) է տրամաբանական, որ ասէ. (Պերիարմ.։ Սահմ. ՟Ա։)

ՈՐՈՇՈՒՄՆ. χωρισμός segregatio, sejunctio. Բաժանումն, զատումն. ի բաց որոշումն.


Որոշտեմ, եցի

va.

to destroy, to do away with.

· Calfa

NBHL (1)

Չարաչար որոշել, քակել, եղծանել. ի բաց մերժել.


Որոջակ

cf. Որոջիկ.

· Calfa

NBHL (1)

Ընչեղին էին խաշինք բազումք, իսկ աղքատին որոջիկ մի։ Ունէր մեծանունն հօտս եւ անդեայս բազում ... իսկ աղքատին էր որոջիկ մի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. ապաշխ. ՟Բ։)


Որոջիկ

s.

lambkin.

· Calfa

NBHL (1)

Ընչեղին էին խաշինք բազումք, իսկ աղքատին որոջիկ մի։ Ունէր մեծանունն հօտս եւ անդեայս բազում ... իսկ աղքատին էր որոջիկ մի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. ապաշխ. ՟Բ։)


Որովայնագնաց

adj.

creeping, reptile.

· Calfa

NBHL (2)

Չորքոտանեացն հոյլք, եւ որովայնագնացացն գազանացն բազմազան ազգք. (Ոսկ. աւետ.։)

Որովայնագնաց գազանաց բազմազան ազգ. (Ոսկիփոր.։)


Որովայնաժետութիւն, ութեան

s.

gastronomy.

· Calfa

NBHL (1)

Ոչ գոյ ինչ վատթարագոյն քան զորովայնաժետութիւն, եւ ոչինչ քան զորկրամոլութիւն գարշագոյն. ((յն. մի բառ) Ոսկ. յհ. ՟Ա. 44։)


Որովայնամոլութիւն, ութեան

s.

gastromany.

· Calfa

NBHL (2)

Սկիզբն հեթանոսաց ամաղէկ. եւ սկիզբն ախտից որովայնամոլութիւն։ Նիւթ հրոյ փայտ բազում, եւ որովայնամութեան՝ յոլովութիւն կերակրոցն. (Նեղոս.։)

Կերակուր առ որովայնամոլութիւն քարշէ, եւ որովայնամոլութիւն առ կերակուր։ Յորովայնամոլութիւնս բացեալ էին զբերանս իւրեանց. (Ոսկ. ՟ա. կոր. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 44։)


Որովայնապարար, աց

adj.

pampering one's belly, addicted to intemperance, gluttonous, guzzling;
— լինել, to pamper oneself, to be a greedy-gut, to be given to over feeding, to gormandizing or to gluttony.

· Calfa

NBHL (2)

Մարմին անասնոց ասաց զորովայնապարարիցն որն մանեցին անասնոց անբանից. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Որովայնապարար բուռն հեշտութեան ախտից մոլութեան։ Որովայնապարար եւ անհանճար բարուցն. (Նար. մծբ.։ Լծ. կոչ.։)


Որովհետեւ

conj.

since, as, whereas, because.

· Calfa

NBHL (1)

Մեռայց այսուհետեւ, որովհետեւ տեսի զերեսս քո։ Եւ արդ զի՞նչ արարից, որովհետեւ կորացոյց իսրայէլ զպարանոց իւր։ Որովհետեւ եցոյց քեզ աստուած զայդ ամենայն, չիք այր իմաստնագոյն եւ խորհրդական քան զքեզ։ Որովհետեւ արարէք միում յեղբարցս այսւցիկ փոքրկանց, ինձ արարէք։ Իսկ որովհետեւ զայս աւետիս ունիմք սի՛րելիք, արբեսցուք զանձինս մեր։ Արդ որովհետեւ մանկունք հաղորդեցին արեան եւ մարմնոյ.եւ այլն։


Որոտ

s. adj.

thunder;
որոտ ընդ որոտ, cf. Որոտագոչ.

· Calfa

NBHL (1)

Զբարբառ բերանոյն իբրեւ զորոտ, զշիթս բերանոյն իբրեւ զանձրեւ. (Տօնակ.։)


Որոտամ, ացի

vn.

to thunder, to rumble, to roar;
to detonate;
—ացող կազ, explosive gas.

· Calfa

NBHL (2)

Տէր ել յերկինս, եւ որոտաց։ Որոտաց տէր մեծաւ բարբառով ի վերայ այլազգեաց։ Տէր յերկնից որոտաց։ Որոտայցէ ձայնիւ բարձրութեան իւրոյ։ Որոտասցէ հզօրն սքանչելի բարբառով իւրով։ Եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես.եւ այլն։

եւ ն. βροντάω tono, intono. Ձայն տալ ի բարձանց ամպովք. որոտ տալ. գոռալ ամպոց կամ իբրեւ զամպս. հնչել երկնից կամ յերկնից.


Որոտընդոստ

adj. adv.

thundering;
frequently thundering;
suddenly rumbling.

· Calfa

NBHL (1)

Որոտընդոստ ահագնագոչ շիփորայիւք։ Յորոտընդոստ յարութեանն։ (Բոյսք) որոտընդոստք՝ անձրեւաբախք՝ ցօղահարք. (Ագաթ.։)


Որոտումն, ման

s.

thunder;
cf. Թնդիւն.

· Calfa

NBHL (1)

Զզօրութիւն որոտման նորա ո՞ գիտէ։ Շարժմամբ եւ որոտմամբ եւ մեծաձայն բարբառով։ Եգ նոցա անուանս բաներեգէս, որ է որդիք որոտման. (Յոբ. ՟Ի՟Դ. 16։ Ես. ՟Ի՟Թ. 6։ Մրկ. ՟Գ. 17։)


Որոր, ի

s. zool. sea-mew, sea-gull, cob;
cf. Ցին.

· Calfa

NBHL (1)

Կա՛մ է Որի. ազգ ագռաւու, ճայի, եւ այլն. եւ կամ Ուրուր, ցին, որպէս ազգ բազէի.


Որչափ, ից, փիք, փոյք

cf. Որչափոյք.

· Calfa

NBHL (9)

Նստայք ի կադէս աւուրս բազումս, ո՛րչափ աւուրս երբեմն նստայք անդ։ Օրէնք տիրեն մարդոյ, ցորչափ (կամ ո՛րչափ) ժամանակս կենդանի է։ Կին կապեալ է, ցորչափ (կամ ցորքան) ժամանակս կենդանի է այր նորա»։

Եթէ գուցէ իմ նկանակ, բայց եթէ ո՛րչափ բռամբ մի ալիւր ի սափորի։ Գինք կնոջ պոռնկի, ո՛րչափ նկանակի միոջ հացի. եւ այլն։

Յո՞րչափից զրկեցեր զանձն քո բարութեանց. (Մաշկ.։)

Որչափ ի գիտութիւն հասանէ մարդ, հիմն լինի առաւել բարձրագոյն գիտութեան. (Նար. երգ.։)

Զհաւաստին, ո՛րչափ կարացեալ, ի բազմացն ընտրեալ բանիցն։ Կարգս կենցաղականս, ո՛րչափ մարթ էր, սահմանեաց աշխարհի. (Խոր. ՟Ա. 5։ ՟Բ. 3։)

Հեռագոյն լինիցի ընդ ձեզ եւ ընդ նոսա, որչափ կանգունք երկուց հազարաց։ Եւ եղիցի՝ որչափ յակտն թօթափել՝ ի սաբաւովթ տեառնէ այցելութիւն շարժմամբ. (Յես. ՟Գ. 4։ Ես. ՟Ի՟Թ. 6։)

Եթէ դուք՝ որ չարքդ էք, գիտէք պարգեւս բարիս տալ որդւոց ձերոց, ո՞րչափ եւս առաւել հայրն ձեր, եւ այլն։ Եթէ զտանուտէրն բեեղզեբուղ կոչեցին, ո՛րչափ եւս առաւել զընտանիս նորա։ Խաւարն ո՞րչափ եւս.եւ այլն։

Եթէ առ անբան աշխարհս այսպէս հոգ տանի աստուած, ո՞րչափ եւս առաւել առ բանաւոր աշխարհ մարդս. (Եղիշ. ՟Բ։)

Զի թէ գլխաւոր ցաւոց մահն ի մեղաց էառ սկիզբն եւ պատճառս, ո՛րչափ եւս առաւել եւ բազում ինչ ախտք ցաւոց. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)


Որչափոյք, ոյց

adj.

how much, how many, how;
as much as;
որչա՞փ եւս, որչա՞փ եւս առաւել, how much more ?
որչա՞փ անգամ, how many times ?
որչա՞փ ժամանակ, how long ?
— յիսն է, as much as in me lies, my best;
— կարեմ, as much as I can;
— հնար է, as much as possible;
— եւ մեծատուն իցէ, however rich he may be;
այնչափ յարգեմ զնա — զքեզ, I esteem him as much as I do you;
եւ — յառաջ մատչէր, in proportion as he advanced;
զորս — ոք հաւաստագոյն քննեսցէ, the more one sifts or investigates them, the more one;
— ի կենցաղումս կեամ, while I breathe this moral breath;
յ—ից զրկեցեր զանձն քո բարութեանց, of how much you have deprived yourself !
— ծնեալ էր զիս մայր իմ՝ այսպէս հանգիստ եւ անոյշ քուն ոչ է եղեալ, never since my birth did I sleep so well;
— մարդիկ, նոյնչափ կարծիք, as many men, as many minds.

· Calfa


Որչափութիւն, ութեան

s.

quantity.

· Calfa

NBHL (1)

Որակութեան կցորդութիւն ունիմ, ըստ որում մարդս եմ. եւ քանակութեան կամ որչափութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)


Որպակ

cf. Որպէս.

· Calfa

NBHL (2)

Տեսակ, հի՛կէն, մարդ. եւ տարբերութիւն, ո՛րպակ, բանական. եւ յատուկ, հի՛բար, ծիծաղական. (Պորփ.։)

Եթէ ոք իմաստուն, ո՛րպակ բանաւոր. (Մագ. լ։)


Որպէս

adv. int.

as, the same as, like, almost, according to, conformably, how;
when;
how ! what ! indeed !
— զի, in order that, that, to the end that, so that;
because, for;
— թէ, as if, as though;
— զիարդ եւ իցէ, at all events, no matter what happens;
— զիարդ եւ կամք իցեն, however they may wish, in whatever way one may wish it;
մարդոյ — խոտոյ են աւուրք իւր, the days of man are like grass;
որպէս, որպէս զի, — առանց քննելոյ են դատաստանք նորա, how unsearchable are His judgments !
—, մեռա՜ւ ուրեմն, what! he is dead!.

· Calfa

NBHL (8)

Եւ յամենայն հոլովս ըստ յարակից անուանց եւ բայից.

Արար՝ որպէս հրամայեաց նմա։ Եղիցին կամք քո որպէս յերկինս, (նոյնպէս) եւ յերկրի։ Ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու։ Արարին՝ որպէս ուսանն։ Եղերո՛ւք դուք կատարեալ, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։ Որպէս էր յովնան ... նոյնպէս եղիցի եւ որդի մարդոյ, եւ այլն։ Յարեաւ, որպէս ասացն։ Որպէս ի միում մարմնի բազում անդամս ունիմք, նոյնպէս եւ այլն։ Լինել այսպիսի, որպէս (յն. որպիսի) եւ եսս եմ։ Գտանիցեմ ձեզ, որպէս եւ դուք ոչ կամիցիք։ Մատուցանել ողջակէզս, որպէս եւ գրեալ է ի գիրս մովսեսի։ Շինեսցուք զտաճարն, որպէս եւ հրամայեաց մեզ կիւրոս։ Արարին՝ որպէս կարգեալ եւ հրամայեալ էր։ Որպէս եւ դաւիթ ասէ զերանութիւն մարդոյ. եւ այլն։

Արդ զսա ակնունիմ արձակել, որպէս նոյն հետայն զանձնէ ստուգեցից։ Ի ժամանակի՝ որպէս (կամ յորժամ) բորբոքեսցի բարկութիւն նորա։ Վկայութիւնն յովսեփու՝ զոր եդ ընդ նմա, որպէս ելանէր նա յերկրէն եգիպտացւոց (յն. յելանելն)։ Խոստովան եղէց ... որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո (յն. յուսանելն)։ Նստէաք, եւ լայաք, որպէս յիշեցաք մեք (յն. ընդ յիշել մեր) անդ զսիովն. եւ այլն։

Ի նմանէն խնդրեսցես դու, որպէս ուղղեսցին ճանապարհք քո։ Բարձր արարեր զիս ի դրանց ի մահուանէ, որպէս պատմեցից զամենայն օրհնութիւնս քո։ Որպէս սաղմոս ասասցեն քեզ փառք իմ։ Որպէս արդար եղիցես ի բանս քո։ Բարի է ինձ, զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո։ Խնդրեաց ի նոցանէ թուղթս, որպէս՝ թէ զոք գտցէ, կապեալս ածցէ.եւ այլն։

Այսպէս է արքայութիւն աստուծոյ, որպէս՝ զի այր մի արկանիցէ սերմանիս յերկիր։ Որպէս զի թէ՝ որ տնկեաց զունկն, ինքն ո՞չ լուիցէ։ Որպէս զի նշաւակ եղէ ես բազմաց. եւ այլն։

Զեղբարսն անուանեալ պահլաւս. որպէս զի լինել նոցա պատուականագոյն։ Ամբարիշտն նեստոր այլ որդի ասէր շնորհօք ի մարիամայ, եւ ա՛յլ որդի ի հօրէ յառաջ, որպէս զի լինել երկու որդիս. (Խոր. ՟Բ. 27։ ՟Գ. 61։)

Դողացուցանէր. որպէս զի փլեալ տարածանիցի համատարած ամենայն ի վերայ լերանց։ Տէրն ինքնին օգնեաց մեզ, որպէս զի զանուն քաջութեան ժառանգեցաք։ Որպէս զի բարեկամացեալ էր նորա ընդ հերանայ հոնի. (Եղիշ. ՟Բ. ՟Ե. ՟Է։)

Որպէ՜ս զի բազում արարեր զողորմութիւն քո աստուած։ Որպէ՛ս զի ահեղ են գործք քո։ Որպէ՛ս զի մեծ են գործ քո տէր։ Որպէ՛ս զի քաղցր են ի քիմս իմ բանք քո.եւ այլն։


Որպէտ

adj.

no matter which.

· Calfa

NBHL (1)

Եւ ոչ վարկպարազի զո՛րպէտ լրումն սահմանեաց, այլ որ ի սկզբան արարչութեանն լուսին էր, զնոյն զայն այժմ սահմանեաց (ի զատիկ). (Շիր. զատիկ.։)


Որպիսի, սւոյ, սեաց

adj.

what;
such that;
— ինչ, as, such as, for instance;
— ինչ իցէ ողջոյնս այս, what manner of salutation this might be!
գիտես — ինչ տօնքն էին, you know what those festivals were;
— եւ իցէ, whatever, whatsoever.

· Calfa

NBHL (4)

Նեղութիւն մեծ, որպիսի ոչ եղեւ։ Որպիսիք եմք բանիւք թղթոցդ ի հեռուստ, նոյնպիսիք եւ ի մօտոյ արդեամբք։ Գուցէ եկեալ, ո՛չ որպիսիս կամիցիմն՝ գտանիցեմ զձեզ։ Որպիսի՛ք ոք երբեմն էին։ Անդէն մոռացաւ, թէ որպիսի՛ ոք էր։ Որպիսի՞ ինչ են կեանք ձեր։ Տեսէ՛ք, որպիսի՛ ոք էր սա, որում եւ աբրահամ տասանորդս ետ.եւ այլն։

Ո՞րպէս կամ զիա՛րդ ընկալան որպիսի՞ արամբ։ Զի՞նչ էր եւ որպիսի՞ ինչ է։ Որպիսի՛ հնարիւք կարասցէ բառնալ. (Ագաթ.։ Սահմ. ՟Ա։ Եղիշ. ՟Դ։)

Որպիսեօ՞ք արդեօք վարէր բանիւք. (Առ որս. ՟Դ։)

Սակայն ամենեւին անբան. որպիսի՛, կին ժառանգեցաւ քեզ ըստ հաւասարութեան կենցաղոյս, եւ այլն. (Բրս. յուդիտ.։)


Որպիսութիւն, ութեան

s.

quality, condition, state.

· Calfa

NBHL (2)

Որպիսութիւն, քանիութիւն, առինչ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Բարւոք է այն միաբանութիւն (հոգւոյ ընդ մարմնոյ) ... այլ զորպիսութիւնն պիտի իմանալ. (Եղիշ. հոգ.։)


Որջանամ, ացայ

vn. fig.

to hide in a hole, to go to earth, to crouch or squat in a kennel;
to nestle, to creep into, to hide oneself.

· Calfa

NBHL (1)

Ծածկաբար ի նմա որջացաւ մահուն զօրութիւն։ Ի բնութեան տիրապէս որջացեալ մահն՝ այնուհետեւ մահկանացու զնա գործէր. (Նանայ.։)


Որսակից, կցի, կցաց

s.

hunting-companion or fishing-companion.

· Calfa

NBHL (1)

Կցորդ՝ ընկեր՝ բաժանորդ որսոյ. յն. լոկ μέτοχος, κοινωνός particeps, socius.


Որսամ, ացայ, ացի

va. fig.

to chase, to hunt, to go a hunting or shooting, to shoot;
to try or endeavour to win or to seduce, to wrap up or involve in snares, to surprise, to entrap;
— հաւս, to fowl;
cf. Ձուկն;
աղուէս —, to hunt a fox;
— զհոգիս, to prey upon souls;
— զոք, to catch or entrap a person, to insnare;
to captivate, to win;
to entice, to attract, to allure, to flatter;
— զսիրտ ուրուք, to gain a person's heart;
— զոք բանիւ, to win a person with fair speech;
— ինչ բանս ի բերանոյ ուրուք, to entangle a person in his own words;
— զյաջողութիւն աւուրց, to watch the propitious moment or favourable occasion;
— փառս կամ պատիւս, to go in search of honour or glory.

· Calfa

NBHL (1)

ներգործական բայ չէզոքական բայ θηρεύω, ἁγρεύω , ζωγρέω, ἀλιεύω venor, capio, capto, aucupor, piscor. Որս ըմբռնել. զբռամբ ածել զորսն՝ իրօք կամ նմանութեամբ. թակարդել. ուռկանել. յանկուցանել, հրապուրել, ձգել. բռնել


Որսանք, նաց

s. fig.

chase, hunting;
hunting or fishing implements;
trap, trick.

· Calfa

NBHL (1)

Լինին քեզ կարթք՝ պատրաստելով ի մահ, եւ որսանք բազմապատիկ ի կորուստ. (Վրք. հց. ՟Զ. ձ։)


Որսասուն

adj.

full of game.

· Calfa

NBHL (1)

Յորս ելեալ ի լերինս որսասուն եւ բազմաջոլիր վայրացն. (Ուռպ.։)


Որսող

s. fig.

hunter;
devil.

· Calfa

NBHL (1)

θηρευτής venator. Որսացօղ, որսորդ. չարարուեստ պատրիչ բանսարկուն.


Որսորդական, ի, աց

adj. s.

cf. Որսական;
—ն, the chase, the hunting art.

· Calfa

NBHL (1)

Նեբրովթ՝ եթէովպացի թարգմանի, իսկ արուեստն՝ որսորդական։ Որսորդականն ո՛րչափ օտարացեալ է ի բանական բնութենէ. (Փիլ. լին. ՟Բ. 82։)