Definitions containing the research բան : 7153 results

Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 201 ստուգաբանում են մարգ բա-ռից. «Մարգացն, որ է ժամանակ ածե-լոյ զմարգս որ ի դաշտս և ի հովիտս իցեն, յայգեստանս և ի բուրաստանս»։ Տաթև. ձմ. ա. մեկնում է «Մարգաց՝ մարդ ծնեալ և Աստուած բովանդակեալ և զմեզ դալարացուցեալ և ծաղկեալ և սրբեալ, արար վայելօղս մարմնոյ և արեան իւրոյ»։ Brosset, JAs 1832. 530 մարս բառից, իսկ էջ 532 ասում է թէ թարգմանուած է վրաց դուբայի «վրացա-կան տոմարի 11ր։ ամիսը» բառից, որ

ծագում է թիբա «խոտ» բառից։ Ըստ Վանականի՝ մարգ բառից են հանում ՆՀԲ, ՋԲ, Dulaurier, Chron. arm. II, Բազմ. 1897, 334, 339, 391։ Մորթման մօտենում է առաջին անգամ ուղիղ մեկ-նութեան, համեմատելով Շօշական ար-ձանագրութեան markazanas ձևի հետ։ Պատկ. O назван. древ. aрм. мъсяцевъ 41 մերժում է Մորթմանի մեկնութիւնը և դնում է մարգ բառից։ Marquart, Philologus 55, 235 ձևաւորելով Մորթ-մանի մեկնութիւնը և ենթադելով որ շօշական ձևը ծագած պիտի լինի հպրս. ձևից, հասնում է ուղիղ մեկնու-թեան։ Karolides, Iλ. συγϰρ. 91, 190 մեր բառի հետ է ուզում համեմատել կապադովկ. μαρϰάλτζα «առասպե-լական հրէշ»։ Յակոբեան, Բանաս. 1900, 42 եբր. մարխէշվան «յունիս» ամսանունից։


Մարզ, ից

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։


Մարթ, ի

s. adj.

means;
possible;
v. imp. — է, it is possible, it may he so;
it is fitting or proper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հնարաւոր, կարելի» ՍԳր. (միշտ մա՛րթ է ձևով). որից մարթել «կարենալ մի բան յարմարեցնել» Կորիւն. Ագաթ. Բուզ. «կարենալ, ձեռնհաս լինել» ՍԳր. Կոչ. Սե-բեր. Ոսկ. Եզն. Բուզ. Եւս. քր. մարթանալ «կարենալ» Կոչ. մարթական «հանճարաւոր» Նիւս. կազմ. Տօնակ. մարթանք «վարպետու-թիւն, հնարագիտութիւն» Բ. մակ. ժդ. 29. Մծբ. անմարթ «անկարելի» Գծ. ժ. 28. չը-մարթուն «անփորձ, անճարակ» Եսթ. ժզ. 4. Մծբ. Սեբեր. մարթուչ Ոսկ. ա. տիմ. էջ 119 Փիլ. նխ. 21, 53։


Մարխ, ի

s.

resinous pine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ասլ. Կր. Տփ. (ոստ Ամատ. Հալ. բար ու բան, էջ 469 նաև Շիր Լ. Ղզ.) մարխ, Հմշ. մախրը, Սեբ. մառխ, Հճ. մօխրը, Զթ. մօ՛խռը, մոխռը, Սվեդ. միւ-խըր.-Ղրդ. կայ մա՛խէ ծառը, որ է մարխի


Մարկեղ, ի

s.

hoe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Աևն. մարգղէլ «մանը մանը փորել բանջարեղէնի սերմը սերմանելու և հողի տակ անց կացնելու համար. սերմը հողով ծածկել»։


Հերձ, ից

adj. s.

split, cloven, riven;
cracked;
cleft, split, crevice, rift, fissure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Դան. ժգ. 54 յիշուած հերձի և սղոզի բառերի իմաստը չիմանալով՝ Վրդն. դան. ա. էջ 245 այլ ընդ այլոյ մեկնում է. «ասեն՝ հերձաւոր և բոլոր և սղոցաձև տերև և երկայն են ի ծառս. և այլք թէ՝ հերձեալ էին պատուաստ դնել ազնիւս. և թէ՝ զգօս ծառոյ ծայրս սղոցով կըտ-րեալ էին»։-ՆՀԲ հերձ լծ. թրք. եըրթ-մագ «պատռել», եարմագ «ճեղքել». իսկ խրամատել բառի տակ եբր. ֆարաձ (իմա՛ [hebrew word] feres «ճեղքել, պատ-ռել»)։ Lag. Urgesch. 899 հյ. հերկ բա-ռի հետ։ Bugge IF 1, 450 հնագոյն *խերձ<*խերդ ձևից՝ իբր = լիթ. skérd-žiu «ճեղքուիլ, բացուիլ ևն». սանս scrintu՝ նոյն նշ.։ Հիւնք. արաբ. ֆէրճ, ֆէրզ «պատառուած»։ Patrubány SA 1, 196 յն. πείρω «ծակել», πορϑαδς «նե-ղուց» բառերի հետ։ Անդրիկեան, Բազմ, 1ՉՈ5. 512 լծ. հերքել։ Petersson, Ar. u. Arm. Stud. 131 հսլ. prati «հերձել», ռուս. пороть «հերձել, քանդել, աատ-ռել» բայերի հետ՝ հնխ. per-g'h-ձևից։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 86 շերտ բառից։-Հերձի ծառի մասին խօ-սած և ուղիղ մեկնութիւնը տուած են ՆՀԲ, Բանաս. 1902, 379 և Արթինեան Ածաշնչի տունկերը, էջ 12։


Հերու, ի հերուն հետէ

adv.

last year, since last year;
long time since, for a long time past, long ago, long since.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. pe-ruti-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] parut, յն. περυσι, դոր. πέρντι, մբգ. vèrt, հիռլ, on hurid, միռլ. inn uraid. հիսլ. fiorδ, պրս. [arabic word] pār, քրդ. par, per, աֆղան. parōs-վախի pard, օսս. fará, faron, բելուճ. pāri լիթ. pérnai, լեթթ. perns, գոթ. fairnin jera, հբգ. firni, անգսք. fyrn. բոլորն էլ նշանա-կում են «հերու», իսկ ալբան. parsiét «հե-րուին». այսպէս նաև ատտ. περυσινός։ Այս բոլորը ենթադրել են տալիս հնխ. per-ut, per-uti, per-en հոմանիշ ձևերը, որոնք կազ-մուած են հնխ. per (>սանս. párah «հե-ռու», յն. πέραν) + հնխ. wet և կամ en «տարի» բառերից. առաջինի համար հմմտ. յն. fέτος, ալբան. vǰet «տարի» ևն, իսկ երկրորդի համար՝ հմմտ. հոմեր. յն. ήνις «միամեայ երինջ», δί-ενος «երկամեայ», ἐπταενον «եօթնամեայ», τετρα-ένης «քառ-ամեայ», կրետ. μαλϰενίς «կոյս» (Walde 575, Boisacq 774, Trautmann 115, Pokor-ny 1, 251, BSL л 79, էջ 15 և ❇ 87, էջ 229)։-Հիւբշ. 467։


Հէն, հինից

s.

marauder, rover, robber, brigand;
— ծովու, sea-robber, pirate, free-booter, corsair, sea-rover;
—ք, marauding, plundering;
piracy;
հինից պարապիլ, to become a highwayman, to rob, to plunder;
հինի or հինիւ ելանել, to take to the highway, to over-run or scour, to make incursions;
զի՞նչ քան զայն — եւ աղաղակ կայցէ, what can be more grievous or more barbarous than that ?.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «աւազակ, հրոսակ, թշնամի բանակ, յարձակող՝ արշաւող գունդ» ՍԳր. Եզն. Ոսկ. եփես. «ասպատակութիւն, յարձա-կում» Արծր. Խոր. Ղևոնդ. «աղաղակ, գոռում գոչում» Ոսկ. մ. բ. 17. որից հինել «աւա-ռակութիւն անել, թալանել» Եղիշ. չրչր. 264. հինաբար Եղիշ. հինախաղաց Ճառընտ. հի-նական Գէ. ես. հիմնահալած Կաղանկտ. հի-նահար Տօնակ. Վրդն. ծն. ծովահէն (նոր բառ), հինաւանդ «աւերիչ» Ոսկ. ես. 97, հին-աանդութիւն «թալան» Ոսկ. ես. 81 (այս երկուսը կարդալ հինավանդ, հինավանդու-թիւն՝ հին+վանդել բառերից). կայ նաև հե-նախաղաց Պիտ.։

= Պհլ. hēn «բանակ, թշնամի բանակ. 2. դև, սատանայ», արևել. իրան. hīñi (MSL 18, 90), հպրս. hainā-և զնդ. haenā-«թըշ-նամի բանակ», սանս. sénā «բանակ» (Horn էջ 281)։-Հիւբշ. 180։


Հին, հնոց

adj. adv.

old, worn, decayed;
ancient, antique;
-ք, the ancients;
antiquity;
ի հնումն, anciently, formerly, a longtime since, in days of yore;
ի — or ի հնոց ժամանակաց, ի հնոց ժամանակաց հետէ, ab antiquo;
— կտակարան, the old testament;
— մատեանք, ancient codes;
ի հնումն եւ ի նորումն, in ancient and modern law;
— լուսին, waning moon;
հին աւուրց, old aged in years, grown old;
— աւուրցն, Ancient of days, the Eternal, the Most High;
— աւուրց մանուկն, the Eternal Son;
— աւուրց զօրական, a veteran;
անտառ — աւուրց մայրեաց, a forest of ancient cedars;
— աւուրց ատելութիան, rancour, inveterate hate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «հին, մաշած, հնացած, վա-ղեմի, հին ժամանակի» ՍԳր. .Եւս. քր. Եզն. որից ի հնումն Ոսկ. յհ. ա. 41. Յհ. իմ. ի հնմէ Ածաբ. Երզն. քեր. հնանալ ՍԳր. Եզն. հնացուցանել ՍԳր. հնական Ագաթ. հնութիւն ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. հնամի Ագաթ. հնս-տի Վրք. հց. հնագոյն Նոնն. հնախօս Խոր. ևն. նոր բառեր են՝ հնակարկատ, հնավա-հառ, հնադարան, հնադարեան, հնահաւատ, ճնահաւաք, հնագլուխ, հնաբանութիւն, հնա-նէր, հնաւանդ, հինէակաբանութիւն, հնաձև, հնաւուրց, հնածէս ևն։


Հինայ, ից

s. bot.

alkanet, red dye;
henna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մի տեսակ բոյս և նոա ներկը. լտ. ligustrum nigrum՝ ըստ հին բուսաբանների, իսկ այժմ՝ lawsonia iner-mis L» Բժշ. նմանութեամբ «արմատների մազմզուքին կպած կարմիր հողը» Վստկ. 129, 139, 153, 178։


Մարտան

int.

would to Heaven that! if it might be !.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Համամ. օեր. 272 (ըստ ՆՀԲ Երզն. և Նչ. քեր.) կարդալով բառս մարտն, ըստ այսմ ստուգաբանում է մարտ «կռիւ» բառով։ ՆՀԲ յիշում է պրս. մար-տէն «գայ ուրախալի, ահա գայցէ, իցէ՞՝ թէ գայցէ» ձևը, որ չգիտէ ԳԴ։


Համբարակապետ, աց

s.

intendant, steward, furnisher, purveyor, provider, contractor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պազիլ, Աւետաբեր 1914, էջ 235 ամ-բարակապետ համարում է «բանտա-պետ», իբր պրս. anbār sāhi «պալա-տլ բան։


Համբարտակ

s. adj.

cf. Ամբարտակ;
towering, puffing up.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ արմատը դնում է բա, բայ, բան, բաւ. վրաց. համբա՛վի։ Windisch. 22 սանս. sambhā̄va, որ սակայն Böht-lingk, Sansc. Wört. հտ. 7, էջ 756 [other alphabet] ) մեկնում է «stana. դիրք. կացութիւն»։-Lag. Urgesch. 131 bhā արմատից։ Տէրվ. Նախալ. 95 bha, bhan «հնչել, ասել» արմատից։ Հիւնք. յն. φήμη, դոր. φάμα «համբաւ»։ Bugge KZ 32, 13 իբր *sm-bhā-mā նախաձևից. հմմտ. ւտ. fama, յն. φήμη «համբաւ». բոլորն էլ bhā «խօսիլ» արմատից։ Karst, Յու-շարձան 406 սումեր. pam, pav, pam. pam «յայտարարել»։


Հայս, ից

s.

paste;
dough;
— հարականել, to knead.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Canini Ft. etym. 238 հազ բառի հետ միասին՝ կցում է բասկ. haz «սնուցա-նել» ձևին։ Հիւնք. հասակ բառից է հա-նում։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] hays «մէջը մի բան լցնելով խառնել. 2։ մի տեսակ կերա-կուր է. պատրաստում են արմաւի կու-տը հանելով և կարագով ու չորթանով հարելով. 3. չուան ոլորել» (Կամուս-թրք. թրգմ. Բ. էջ 230)։


Խրուկ

bot.

s. chem. cinnabar, vermilion;
dragon's blood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կինաբարիս. մի տեսակ կարմիր ներկ» Գաղիան. Հին բռ.-ըստ Նորայր ՀԱ 1926, 67 սխալ է այս մեկնութիւնը. խրուկ բանջարի անուն է։


Ծախ, ուց

s.

outlay, expenditure;
cost;
expense;
consumption;
waste, damage;
sale;
մանր —ք, trifling expenses;
տարապարտ՝ աւելորդ —ք, useless, superflous, exhorbitant expenses;
առանց ծախուց, gratis;
սակաւ ծախիւք, at a slight cost, cheap;
—իւք իմովք, ազգին, բարեկամին, at my, at the nation, at his friends cost or expense;
ծախս առնել, առնել —ս մեծամեծս, to expend;
to make great expenses, to spend a great deal;
to live in great stile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. (ըստ ՆՀԲ նաև ու հլ. բայց առանց վկայութեան. գործածւում է մանա-ւանդ անեզաբար) «ծախք, ծախսուած դրամ՝ գումար» ՍԳր. Ոսկ. ա. տիմ. ժռ. և մ. ա-18. Եղիշ. «վատնում, սպառում, մի բանի գործածուելով վերջանալը» ՍԳր. Կորիւն. Ոսկ. յհ. ա. 3. ռամկական առումով «վա-ճառում, վաճառք» Նչ. եզեկ. Մխ. դտ. (ի-մաստե զարգացման համար հմմտ. մռառ գասաղեբա «ծախսել. 2. վաճառել»). որից ծախել «դրամը մի բանի վրայ ծախսել» ՍԳր. Եզն. Ոսկ. Ագաթ. «վատնել, սպառել, վերջացնել» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. Կորիւն, «վաճառել» Ոսկ. յհ. ա. 22. բ. 14. Վրք. հց. Լմբ. իմ. ծախումն Եզն. ծախիչ ՍԳր. Եզն. մարդածախ Թուոց ժգ. 33. մեծածախ Ասող. Տաղ. բազմածախ Յհ. կթ. Նար. գազանա-ծախ Մագ. դիւրածախ Իմ. ժթ. 20. Ոսկ. յհ. ա. 20. եզնածախ «եզ ծախող» Մխ. ապար. հազծախ «հացավաճառ» Վրդ. առ. 203 անծախ Ոսկ. մ. ա. 20 և Կողոս. անծախա-կան Ոսկ. ես. անծախող «ժլատ, կծծի» Ա-րիստ. առաք։ Արդի գրական լեզւում յա-տուկ զանազանութեամբ ձևացել են ծախել «վաճառել» և ծախսել «վատնել», որից էլ ծախսարար ևն։


Ծաղիկ, ղկան, ղկի, ղկանց

s. med. fig.

flower;
small-pox;
beauty, youth, bloom;
flower, choice, best;
— գինւոյ, mother or floating lees of wine;
— պղնձոյ, verdigris;
արանց —, cf. Լօշ;
— գունոց, splendour, vivacity of colour;
ցոյցք ծաղկանց, — show;
նկարիչ ծաղկանց, — painter;
աման ծաղկի, — pot;
— մանր, floweret;
գեղեցիկ՝ հոտաւէտ՝ քաղցրահոտ՝ անհոտ՝ դեռափթիթ՝ գեղափթիթ՝ գեղափայլ՝ թարշամ՝ սիրուն՝ երփներանգ՝ կարմրագեղ՝ —, beautiful, sweet, fragrant, inodorous, fresh-blown, splendid, faded or withered, lovely, variegated, scarlet -;
ծաղկէ ի —, from — to -;
քաղցրաբոյր հոտ ծաղկանց, the sweet perfume of flowers;
ծածկել զերկիր ծաղկօք, to cover the earth with flowers;
ծաղկունս ոփռել, to strew with flowers;
փթթին, թարշամին ծաղկունք, the flowers are blooming;
— fading;
ի — մանկութեանն, in his earliest years;
ի ծաղկի լինել, to be about to blossom;
to be in the bloom of youth;
ի ծաղկի or ի — հասակին, in the prime of life;
in the — of manhood;
cf. Թօթափեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Վն. Տփ. ծաղիկ, Ագլ. Սլմ. ծաղիկ՝, Ալշ. Մշ. ծա-դիգ, Հմշ. Սեբ. Սչ. ձաղիգ, Ջղ. ծաղիք, Մրղ. ձաղիյ, Տիգ. ձmղիգ, Ոզմ. ծաղէ՛կ, Ղրբ. Շմ. ծաղիք՝, Խոր. ձաղիք, Ասլ.. ձաղիգ. ծաղէգ՝, Ննխ. Պլ. Ռ. ձաղէգ, Զթ. ձաղը՛գ. Հճ. ձաղգել «ծաղկիլ». Ակն. ձաղգունաք «ծաղիկներ», Երև. Գնձ. Վն. մանկական բարբառով՝ ծածաղ. -նոր նշանակութեամբ են ներկայանում՝ Մրղ. Սչ. «ծաղիև հե-ւանդութիւնը», Զթ. Հճ. Ննխ. «մոխիր», Ղրբ, «ղեռ խակ՝ չհասած ցորեն», Շլ. «զաւակ» Ղրբ. «դաշտան» (այս իմաստի հին վկա-յութիւնը ունի Բառ. երեմ. էջ 310 տեռատես բառի բացատրութեան մէջ). Խտջ. «վիճակ բանալ»։-Մաղկազարդ բառը պահում է Սչ. զաղգազարդ՝, ուր նախաձայն ծ վերած-ուել է զ-ի՝ յաջորդ զ-ի նմանութեամր ճիշտ ինչպէս է ծառզարդար>գւռ. զառ-գարթար բառի մէջ։-Նոր բառեր են՝ ծաղ-կալի, ծաղկակոխ, ծաղկաւոր, ծաղկուն, ծաղկամայր, ծաղկեծուն, ծաղկեջուր, ծաղ-կոտ, ոչխարածաղիկ, ծաղկատար ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. წალიკა ծալիկա «մի բոյս է. վառվառուկ, alysson», წალკოტი ծալկոտի «բանջարանոց կամ պտղատու ծառերի պարտէզ», მეწალკოტე մեծալ-կոտե «պարտիզպան»։-Վրացերէնից յետ փոխառեալ ձև է Արդուինի հայ բարբառով ծալիկա «ցինգ խոտը» (ՀԲուս. § 1173)։


Ծամ, աց, ոց

s.

hair, head of hair;
կեղծ —, wig, periwig, peruke.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թուի բնիկ հայ բառ՝ հնխ. g'mbh-ար-մատից. հմմտ. սանս. [other alphabet] jāmbha-«երախ, ծնոտ, ատամ» [other alphabet] jámbhya-«կտրիչ ատամ կամ սեղանատամ», [other alphabet] jabh, [other alphabet] jāmbha «հախռել», [other alphabet] ǰambhayati «մանրել, ջարդել», զնդ. ham-zəmbayati «ջարդել», zəmbayndwəm «ջար-դում էք», γαμφαί, γαμφηλαί «անասունի ծնօտ. թռչունի կտուց», γομφίος «սեղա-նատամ», ալբան. demb, damp «ատամ», demp «ցաւում է», հսլ. zabu «ատամ», ze-ba «պատառել», լեհ. zab, ռուս. avбъ «ա-տամ», լիթ. žambas «գերանի եզր», žembiù «կտրտել», լեթթ. zùobs «ատամ», հհիւս. kambr «ատամնաւոր գործիք, սանտր», հբգ. champ, chamb, kamb, մբգ. kamb, kamm, kam, անգլ. comb, գերմ. Kamm «սանտր» (Boisacq 153, Trautmann 369, Walde 336, Kluge 238, Pokorny 1, 575)։ Հնխ. g'mbh (ամբողջական արմատը g'embh, g'ombh-) հայերէնի մէջ տուել է նախ *ծամբ, յետոյ թերևս *ծամմ-և ծամ-, ճիշտ ինչպէս ունինք գերմանականում։


Ծանծ, ոյ

s.

chaff, straw.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. ձ'անձ «ցորենի ցօղուն», Ջղ. ձենձոն «ետաւատը կալսելուց և հատիկնե-րը հանելուց յետոյ մնացած կոթերն ու ցո-ղունները». Խտջ. ձ'անձ'մաղ «մի տեսակ մաղ՝ որ քարերն ու յարդը պահում է, իսկ ցորենը անց է կացնում»։ Նոյն արմատից են նաև ձանձատ «սանդի մէջ ծեծած բան» և ձանձտել «սանդի մէջ ծեծել» (Կոյլաւ, Բառ. ռերմ. 1632 ա)։


Ծարիր, րրոց

s.

antimony black;
ամալ — յաչս, to blacken with antimony, to paint the eyebrows;
ի— եւ ի սնգոյր շպարել, to put on rouge, to paint one's face;
— քար, ծարուր, ծարրաքար, antimony, stibium;
ծարատ, antimoniate.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո, ի-ա հլ. (գրուած նաև ծարիւր. ծարոյր, ծարուր) «աչքի քաշելու սև դեղ» Եզեկ. իգ. 40. Երեմ. դ. 30. Ոսկ. ես. և մ. ա. 10, բ. 5. որից ծարրաքար կամ ծարիր քար «թութի» Բժշ. Գաղիան. ծարրել «աչքին ծարիր քսել» Դ. թագ. թ. 30 (գրուած նաև ծարուրել Բանք իմ. 59, ծարիւրել Սասն էջ 71)։ Սրանց հետ նոյն են նաև ծարուր, ծարուրիկ բոյսերը՝ իբր թրգմ. թրք. թու-թիա հոմանիշի. (ունի միայն ՀԲուս. § 1128 առնելով Կամարկապցուց և Սալաձորցուց)։

Canini Et. etym. 46 սանս. chur «նեռ կել» բառի հետ։ Հիւնք. հանում է ծրար բառից։ Seidel, Մխիթ. հեր. § 215 ա-րաբ. [arabic word] δarur «streupulver» բա-ռից է ենթադրում։ (Այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 866 նշա-նակում է «աչքի դեղ, թութիա, աղտոր, ծարիր և նմաններ», որի բայական ձևն էլ է ❇ δarr «աչքին ծարիր քա-շել, ծարրել». պատկանում է արաբ. [arabic word] δarr «փոշիանալ, փշրել» արմա-տին, որից ունինք նաև [arabic word] δarra «հիւլէ, շամանդաղ», ❇ ︎ δarara «ցանած՝ սփռած բան, թափթփուք ևն». միւս սեմական ցեղակիցներն են ա-սուր. zaru, եթովպ. zarav, արամ. [hebrew word] dara, եբր. [hebrew word] zrr կամ [hebrew word] žrh «սփռել, ցրուել, ցանել»։ Բայց ա-


Ծեր, ոց

adj. s.

old, aged, stricken or advanced in years;
old man, elder;
—ք ժողովրդեան, քաղաքին, the senate, seniors, elders;
the ancients;
եթէ —ն էր ուժեղ, կամ մանուկն էր ուշեղ, if young folks had experience, and old ones strength;
if youth knew & old age could.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. g'er-«ծերութիւն, ծերանալ» արմատից, որի միւս ժառանգներն են՝ սանս. [other alphabet] jǰ կամ [other alphabet] jar «հնանալ, փճանալ, ծերանալ», [other alphabet] jarant «ծերու-նի, անկար», ǰirna «ծեր», jira-կամ ǰīrni «ծերութիւն». զնդ. ❇ zaurva «ծեր», ❇ zaurura «ծերութիւնից թուլա ցած», օսս. zärond, պրս. ❇ zar, աֆղան. zor «ծեր», յն. γέ́ρων (γέροντ-) «ծեր» γερας «աւագութեան պատիւ», γεραιύς «ծեր», γερουσια «ծերաժողով», γήραμα «ծե-րութիւն», γηρας «ծերութիւն», τηιαω «ծե-բանալ», γηράσϰω «ծերանալ, հասնիլ». γεργεριμοι «կաթուկ, շատ հասնելով ինք-նին ընկած պտուղ», γραῦς «պառաւ», հսլ. zirčti «հասնել (պտուղի)», su-zori «հա-ռուն». ռուս. зрeть «հասունանալ», зpeлыи «հասուն» ևն (Boisacq 145, Walde 352, Trautmann 372, և Horn § 655, Pokorny 1, 599)։ Այս արմատի գերմանական ժառանգ-ներն են 1 մասնիկով՝ հհիւս. Karl «ծեր մաոռ, ամուսնացած մարդ, ծառայ, սովո-րական մարդ, մարդ», անգսք. ceorl «հա-սարակ դասակարգի ազատ մարդ, ամու-սին», čeorlian «ամուսնանալ», հբգ. karol «ամուսին, սիրական, նշանած», անգլ. churl «գիւղացի, անտաշ մարդ», գերմ. Kerl «տղա-մարդ, կտրիճ» (Pokorny 1, 600)։ Այս ռա-ռը յետոյ դարձաւ յատուկ անուն Karl (ֆր. Charle) ձևով և Կարոլոս Մեծի (742-814) հռչակով՝ որ 789-806 թուերին Սլաւական ցեղերը նուաճել էր, «թագաւոր» իմաստով (շուրջ 800 թ.) անցավ սլաւական լե-զուներին. այսպէս՝ հսլ. kral'ъ, ռուս. ko-гolъ, բուլգ. kral', սերբ. králj, լեհ. król «թագաւոր»։ Սլաւական լեզուներից փոխա-ռեալ են հունգ. király, լիթ. karalius «թա-գաւոր», յն. ϰραιης «թագաւոր Բուլգարիոյ, Սերբիոյ», ալբան. kral', ռում. craīū, տճկ kəral, kəraliča «քրիստոնեայ պետութեանց թագաւոր»։ Այս սլաւ բառից կազմուեց չեխ լատին բառից ձևացաւ գերմ. Kuniglin «ճա-գար», որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ könig «թագաւոր» բառից կարծուե-լով՝ ձևափոխուեց և դարձաւ աւստ. kinigl-has, բաւար. konig-hase և սրանցից էլ թարգմանաբար ռուս. крбликъ «ճագար» (Kluge 251, 236, Berneker 572-3)։ Այս-պէսով «ծեր, լխակած պտուղ, Մեծն Կարո-լոս, թագաւոր և ճագար» միևնոյն աղբիւրի ծնունդը դարձան։ -Հիւբշ. 456։


Ծերպ, ից

s.

hole, cavity;
excavation, cavern.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «ծակ, ճեղք, բացուածք, պա-տառուածօ» ՍԳր. Եզն. կոչ. 215. որից նե-ղածերպ Ագաթ. քարածերպ ՍԳր. Ագաթ. Կոչ. 36. Եփր. եբր. էջ 127. որմածերպ Եփր. աւետ. 324. ծերպել «կափարիչը կիսովին բանալ» Ոսկիփ. Վրդ. առ. 134։

ԳՒՌ (dialectal) Մշ. Բլ. ծերբ, Խրբ. ձէբ «ճեղք, բացուածք». Երև. ծէրպ անէլ, Ղզ. ծելպ ա-նէլ, Սեբ. ձէրբ ընէլ, Բլ. Մշ. ბրբել «դուռը կիսովին բանալ. ֆր. entre-báiller»։


Ծեք

adj.

bent, crooked.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծուռ, թիւր». արմատ առանձին ան-գործածական, որից ծեքել «ծռել, ծռմռկել, խօսքը խեղաթիւրել» Ոսկ. ես. և հռ. Կիւրղ. ել. «ցնդաբանել» Մագ. թղ. 237. «ծած-կել»? Մագ. գամագտ. (ըստ Մէնէվիշ. ՀԱ. 1911, 378, որին հակառակ է Աճառեան ՀԱ 1923, 250). ծեքաբանել «կատակաբանել» Մագ. թղ. 221. ծեքածուռ Ճառընտ. = Պտմ. սահ. 11. ծեքական Երզն. քեր. ծեքծեքել «խեղաթիւրել» ՓԲ. ծեքենայ կամ ծենքենայ «ծոմռած՝ ցիթի փիթի արտասանած բար կամ վանկ» (յունարէն արտասանութեան համար ասուած, անշուշտ հեգենայ բառի նմանութեամբ) Ճառընտ. = Պտմ. սահ. 8։


Ծիծառն, առան, առունք, ռանց

s. ornith. swallow;
վայրի —, marten, martlet;
ձագ —ռան, young -;
ճչէ —, the — twitters;
cf. Ծաղիկ;
մի — ոչ բերէ գարուն, one — does not make spring;
one bee makes no swarm.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ կրկնուած հնխ. g'ār-արմատից։ (Կրկնութեան ձևի համար հմմտ ծաղր և ծիծաղ)։ Հնխ. g'ār-արմատի միւս ժառանգորդներն են օսս. zar «երգ», zarjn, zarun «երգել», յն. γήρυς, դոր. γαους «ձայն, բարբառ, լեզու»,, γηρόω «հնչեց-նել, երգել, փառաբանել, և լատկապէս թռչունների երգելու մէջ մրցելը», լտ. gar-rio «թռչունների ճռուողելը, գորտի կռկռալը. մարդոց շաղփաղփելը, փսփսալ», garrulus «ճռուողող (թռչունի), կարկաչուն (գետ), քաղցրահնչիւն (քնար), շատախօս (մարդ)». հիռլ. gairm, gāir, կիմր. garm, gawr «ճիչ. առառաև», հբգ. kara, հսաքս. karm «գան. գատ», գոթ. kara, անգսք. čearu «հոգս». նորվ. գ։ռ. karra «հաւի կչկչալը» (Walde 334, Boisacq 146, Pokorny 1, 537, Ernout. Meillet 394)։


Ծիրան, ի, ոյ

s. bot. apricot;
abricotier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ոստ ՆՀԲ ռ, ի-ա հլ. բայց ա-ռանց վկայութեան) «ծիրան պտուղը, միշ-միշ, պարկուկ» Մ. առակ. Վստկ. Բժշ. (ու-բիշ լեզուներով կոչւում է «հայկական սա-լոր կամ խնձոր». այսպէս լտ. armeniacum. իտալ. armellino, արաբ. [arabic word] (︎, tuffāh-al-armani «հայկական խնձոր». գի-տական բուսաբանական անունն է prunus armeniaca «հայկական սալոր»)։ Թէև ծի-րան բառի գործածութիւնը շատ նոր է, բայց անշուշտ ամենահին ժամանակն էլ կար. ո-րովհետև ունինք նրանից ծիրանի «ծիրանե-գոյն կարմիր. 2. ծիրանի ներկ տուող մի խեցեմորթ. 3. ծիրանեգոյն ընտիր զգեստ» ՍԳր. Վեցօր. Կոչ. ծիրանակիր Մծբ. ծիրա-նածին Ագաթ. ծիրանաներկ Եւս. պտմ. ծի-րանավաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. ծի-րանացուցեալ Ոսկ. մտթ. ծիրանաւոր Ոսկ. մ. բ. 22. ծիրանափառ Ագաթ. Կորիւն. ծի-րանեզարդ Եւագր. ծիրանեկիր Կոչ. բոլորա-ծիրան Պտմ. աղէքս. եզրածիրանի Ես. գ. 22. միջնածիրանի Ես. գ. 22. զուգածիրանի Նար. խչ. շուրջծիրանացեալ Բրս. հց. և այլն։


Ծիւ, ք

s. adv.

piece, patch;
flake;
in rags, in tatters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Աոմատական ծիւ ձևն ունին Խրբ «կտոր» (օր. մսի ծիւ), ծիւ ծիւ Ղրբ. «պա-տառ աատառ», ծիւ ծիւ անել Ղրբ. «պատա-ռոտել», ծիւ ծրար Ատն. «կանանց՝ սնտուկ-ների մէջ պահած շորեղէններն ու զարդե րը», ծիւ ծիւ Երև. «պատառ պատառ» (Ա-մատ. Հայոց բառ ու բան, 308). -նոր բա-ռեր են ծուիկ ծուիկ Երև. Լ. Պլ. Վն. Տփ «բզիկ բզիկ», ծուատել Երև. Նբ. «կտրտել, բզկտել», ծուանգ ծուանգ? Ղրբ. «պատառ պատառ եղած, բզկտուած», ծվռտել Ալշ. ծվռթել Վն. ბվծվատել Ղրբ. «բզկտել»։


Լիճ, լճից

s. fig.

lake, mere, pool, pond;
— լուսոյ or արտասուաց, lake of tears, eye;
— հրոյ, lake of fire, hell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուռիղ մեկնեց նախ Էմին, Iepeвoды (1865), էջ 180, յետոյ Ալիշան, Շնորհ. և պրգյ. էջ 419, որից յետոյ Նորայր, Բառ. ֆրանս. 748բ։ Սոփերքի հրատա-րակիչը (հտ. ԺԴ, ծան. 11) համարում է ըստ «յունական ձայնին՝ Լուծիչ, այսին-քըն մեկնիչ և լուծիչ խնդրոց բանից», ինչ որ սխալ է։


Լիսեռն, լսռան, լսռանց

s.

axle-tree;
whirl put to a spindle;
shin or shin-bone, the tibia.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ դնում է սեռն բառից, իբր նրա հոմանիշը։ Lidén, Arm. Stud. էջ 131 իլ և սեռն «առանցք» բառերից կազ-մուած է համարում. նշանակութեան զարգացման համար հմմտ. իտալ. fuso «իլիկ», fusolo «սրունքի ոսկոր», fuso dell' asse «սռնիի մէկ մասը», ռում. fus «իլիկ և սռնի», ալբան. bošt «իլիկ և սռնի», նբգ. spindel «իլիկ և առանցք. սռնի»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. լիսեռ, Երև. Կր. Շմ. յիսէռ, Հմշ. լիսէր, Խրբ. լիսmռ, Խտջ. նիսէռ. նշանակում են ճախարակի մասերից մէևռ (Երև. «ճախարակի իլիկի գլխի կլոր կաշին». Խրբ. «շրջանակաձև փայտ՝ որ գտնւում է ճախարակի ականջի կողքին՝ ճաղի վերի մա-սի վրայ և ծառայում է թելը բռնելու», Հմշ «մատմանք իլիկի տակ անցկացրած կապա-րէ կամ ծանր փայտէ կոնաձև ծանրոցը, որ ծառայում է ոլորումը դիւրացնելու»)։ Նոր բառեր են լիսեռնիկ Նբ. «սամիքի վրայի կլոր երկաթը», Բլ. «ծնկան գլխի ոսկորը. rotule», Բլ. «զանազան բաներ բարձրացնելու կամ ի-հեցնելու գործիք», լիսեռենի Ղրբ. «մի տեսակ աափակ ընտիր խնձոր և նրա ծառը». ւոեո-կեան Տր. «մի տեսակ ընտիր տափակ տանձ. աճկ. տէյիրմէն արմուտի» (Ագոնց, Աշխարհ, Ասիա, Ա. հտ. էջ 382)։


Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «անամօթ, լպիրշ» ՍԳր. Եղիշ. ո-րից լրբիլ Ոսկ. յհ. բ. 1, մ. բ. 27, Մծբ. լըր-բութիւն Երեմ. խթ. 16. Ոսկ. յհ. ա. 40. լըր-բենի Առակ. է. 13. Սիր. իգ. 6. լրբախօս Ոսկ. ես. լրբաբանութիւն Ուխտ. բ. 88 լըր-բաբանական (ըստ յն. ուղղելի լրբական) Ոսկ. մ. ա. 1. լրբագոյն Ոսկ. յհ. բ. 3, 12, 26. լրբական Փարպ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. lel-արմատից, որի առաջին իմաստն էր «շարժել, ցնցել». հմմտ. լիթ. leliuoǰu, leliuoti «օրօրել, ճօճել». լեթթ. leluoǰu, leluōt «օրօրոցի մէջ մանկան օրօրել, նանիկ ասել», ռուս. лелеять «գը, գուել, փայփայել», ուկրայն. tel'ijaty «ճօ-ճել, օրօրել, գգուել», բուլգար. lél'am «օրօ-րել», leléjka «օրօրոց», սերբ. lêliam «շար-ժուիլ, տատանիլ», հչեխ. leleju «յուզուիլ». հլեհ. lelejanie «ծովի ծփանք», սանս. le-láyati «ճօճուիլ, տատանիլ, դողալ», la-layati «գգուել, փայփայել», lálati «պա-րապ բաներով զբաղիլ, կատակել, խաղալ» (Trautm. 156, Berneker 699)։ Հայերէնի մէջ հնխ. արմատը պահուած է երկու ձևով. հնխ. lel, որ տուած է հյ. լելալ (տե՛ս տակը գւռ.) և հնխ. lēl, որ տուած է հյ. լիլ-, ուկ մասնեևի ւաւելումով *լիլուկ, որից էլ լլուկ։ Նախնական «շարժել» իմաստը պահում են դեռ գաւառականները։ Pokorny 2, 377 համեմատուած բառերը դնում է la-, le-բնաձայն արմատի տակ։-Տե՛ս և լող։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Վն. լելալ «շարժիլ, երերալ» (օր. վնասուած ատամը), լլկալ, լըլկվիլ «շարժիլ, երերալ, այս ու այն կողմ ընկնիլ», Կր. լլկէլ «չարչարել», Մկ. լլկիլ «չարչարել», Ախց. լլկէլ «տրորել», Ալշ. լլգել «ցնցել, թափահա-րել», Մշ. լլգել «մանկան օրօրել. 2. քնած նայ», Ոզմ. լլկիլ, լալկիլ «հրել հրմշտկել», Մրղ. լիլիկէլ և Խրբ. լլգիլ «օրօրել մանկան օրրանում», Ղզ. լլկիլ «մարմինը շատ քորե-լուց՝ միսը քերթուելով արիւն դուրս գալը», խն. լլկիլ «շատ բան շալկուորիլ»։


Լպիրծ

adj.

lubricous, slippery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լիրբ, անամօթ, լկտի» Ոսկ. ես. որից լպրշիլ «լրբանալ» Ոսկ. եբր. և մ. բ. 10. լպրշութիւն Ոսկ. մ. բ. 10 և ես. լպրշական նաև ղպրշաբար Տիմոթ. կուզ, էջ 82։


Լօդիկ, դկի

s.

frock;
surtout;
cloak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 255 նոյն է համարում Մշ. լոդ «վերնազգեստ, կրկնոց» (Գրոց բրոց 170)։


Խոռ

s. bot. iva.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։

ԳՒՌ (dialectal) Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։

ՓՈԽ (borrowing) Գռ. խոռատ «կոտրած» ձևից՝ փո-խառեալ եմ կարծում թրք. [arabic word] qurada «հին ու մին անպէտք բաներ», ռմկ. խուռա-տա, որ գտնւում է միայն տաճկերէնի մէջ (չունի Будaговъ)։


Խոստ

s.

confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խոստում, ուխտ» Վրդն. առ. էջ 94 (Չէ՛ պարտ զխոստն մոռանալ). ոճով աս-ւում է խոստ լինել «խօսք տալ, խոստանալ» Գոր. և շմ. 79. յետնաբար՝ ի խոստ ածել «խոստովանեցնել, մի բան խոստանալով ռառտնեօը ասել տալ» Մաղաք. աբ. 28. ի խոստ գալ «խոստովանիլ, յայտնել» Ուոհ. t︎ 320. Կոստ. երզն. 100. Մաղար. առ. 18 Վրդռն. առակ. որից խոստանալ «խօսք տալ» ՍԳր. Ագաթ. «խոստովանիլ» Սեբեր. «սպառ-նալ» Ագաթ. «հարս լինելու խօսք տալ» Մծբ. խոստումն Եսթ. դ. 7. Ագաթ. Սեբեր. ի խոս-տումն ածել «խոստովանեցնել» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 40. խոստութիւն «խոստում, Տիմոթ. կուզ, էջ 237. աստուածախոստ Սհկ, կթ. արմաւ. խոստաբանութիւն Բուզ. Արծր. խոստուկ լինել «խոստովանիլ» Կղնկատ. խոստմնադրուժ, խոստմնազանց, խոստմնա-պահ, անխոստմնապահ (նոր բառեր). այս-տեղ է պատկանում նաև ոսկեդարեան գե-ղեցիկ բառս խոստաւոր «ուխտի նուէր», որ գործածուած է միայն նորագիւտ Ա. մնաց. իթ. 4 «Եթէ իցէ ոք յօժար խոստատրս բե-րել»։ Այս արմատի հետ նոյն է նաև խռսսո-վաճ, որ տե՛ս առանձին։

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. xustūk xustavān, xvastūkik «խոստովա-նող», պազենդ. xustuheδ «խոստովանեալ է», xvastuī «խոստովանող», պրս. ❇ xust «խոստովանութիւն», [arabic word] xustu «խոստովանող», [arabic word] hastu կամ [arabic word] xastu «խոստովանութիւն, խոստովանող», [arabic word] xustuvān «խոստովանողք» (Horn § 485)։ Այս բոլորի պարզական արմատը դրւում է stu «գովել, օրհնա-բանել», որից a մասնիկով ունինք զնդ. aš-tav «օրհնաբանել. 2. հանդիսաւորապէս խոստանալ, 3. երդուել», āstavana «օրհնա-բանեալ, գովաբանեալ, խոստովանեալ», apa-մասնիկով՝ զնդ. apastav «խոստմնա-զանց՝ երդմնադրուժ լինել» (Bartholomae 1593-4), պհլ. āštuvān «հաստատուն, լիա-հաւատ», astuvanih «հաւատք», պրս. [arabic word] ustuvān «հաստատուն. 2. հա-ւատք»։ Նոյն արմատից xva-մասնիկով ձե-ւացած է xvast-, որից հյ. խոստ. սրանից -uk մասնիկով՝ պհլ. xvastūk, որից հյ. խոստուկ և պրս. xustu. և վերջապէս ana, an մասնիկով՝ զնդ. *xvastavana, պհլ. *xvastavān կամ *xvastuvān, պրս. xustu-van, որից հյ. խոստովան։ (Պարզ stu ար-մատի բնիկ հայ համապատասխանութեանո վրայ տե՛ս թովել)։-Հիւբշ. 161։


Խոց, ից, ոց

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Վն. խոց, Երև. Խրբ. Հմշ. Շմ. Պլ. խօց, Ախց. խօցօտ (չկայ խօց), Սեբ. խէօց, Ասլ. խէօ՞ց, խէօ՞ս, Մկ. Ոզմ. Տփ. խուց, Մրղ. խուից, Զթ. խիւց.-իսկ Սչ. խօ-ցել և Ննխ. խօցէլ «խօսքով վիրաւորել».-խոստել ձևից են Ակն. Պլ. խօսդէլ, Զթ. խուս-տուկ «կծու ցաւ», խիսդգիլ «խոստել»,-նոր բառեր են խոցաւոր «սգաւոր», խոցոտիլ, խոստկոտիլ, խոստկահար, նաև խոց «փտու-թեան նշաններ պտուղների վրայ»։-Այմ վերջինի հետ կապ չունի խեց Երև. «խաղո-զի և այլ պտուղների հասնելու նշան երևելը» (Ամատ. Հալոզ բառ ու բան, էջ 275), որ պէտք է հասկանալ խէծ<խայծ (տե՛ս այս բառը)։ Խրբ. խօսդուգ «փորի ևն ցաւ», բա-յական ձևով Խրբ. խոսդալ, Սչ. խօսդ'ել։


Խուժ, ի, աց

adj.

barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի, ի-ա հլ.) «վայրենի, բարբարոս» ՍԳր. Ոսկ. մ. ա. 6. բ. 18. որից խժաբար Բ. մակ. ժե. 2. խժական Խոր. Յհ, կթ. խժդուժ Եւս. պտմ. խժդժագոյն Բ. մկ. ե. 22. խժաբանել «յիմար ու խառնակ խօսիլ» Վրք. և վկ. Ա. 700. խռովախուժ Վրք. և վկ. Բ. ։83. խառնախուժ Եւագր. արմատի ու ձայ-նաւորը կարող է մնալ անկորուստ, ինչպէս րր սեռականումն էլ ունինք խուժի, խուժաց կամ խժի, խժաց. այսպէս նաև խուժադուժ Բ. մակ. ժ. 4, դ. 40. Ոսկ. յհ. ա. 1, մ. բ. 1. Ագաթ. Կորիւն Կոչ. 176. խուժական Եզն. խու-ժային Նար. խուժդուժ Ոսկ. մ. ա. 5, 7, գ. 3 և ես. խուժել «աւազակի պէս յարձակիլ» Բ. մակ. ժդ. 43. խուժան (գրուած նաև խու-ճան) «խաժամուժ ամբոխ» (բուն «բարբա-րոս». հմմտ. Ոսկ. մ. բ. 18. «Զխուժանն և զվայրենիս դարձոյց» յն. մէկ բառով՝ «րց-բարբարոսս»). նոր բառեր են խուժանային, խուժանավար, խուժանապետ.


Խում

s. mus.

drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խմելը, կերուխում». արմատ՝ որ առանձին ձևով աւանդուած չէ հնից, բայց կայ նոր բարբառներում. որից խմել «ծծել, իրեն քաշել» (ինչպէս արևի ճառագայթները ջուրն են քաշում) Վեցօր. էջ 58. «ըմպել, խմել» Վրք. հց. Բ. 381. Տօնակ. խմումն «ծծելը» Նոնն. գինեխում «հարբան» Շնորა. առակ. գինեխմեալ «հարբած» Ուռհ. ան-խում «արբեցութիւն չսիրող» Տօնակ. բազ-մախմութիւն «արբեցութիւն» Պղատ. օրին, զարթխում «գինուց նոր սթափուած» Նիւս. կազմ. Լծ. եւագր. ջրխմիկ «ջուր խմելու ա-ման» Առաք. պտմ. 371. -այս արմատի կրկնեալ ձևերն են՝ խոխոմ (տե՛ս առանձին) և խխում (իբր *խուխում<*խումխում). հին մատենագրութեան մէջ չէ աւանդուած, բայց կայ արդի գաւառականներում։


Խուն

adj. adv.

little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. qun-կամ qhun-ձևից, որից են նաև ալբան. un՛, hun՛ «ցած-րացնել, ստորացնել, խոնարհեցնել», un'em, hun'em «իջնել, խոնարհիլ, կռանալ, ստո-րանալ», un'εte, hun'εtε «խոնարհ, ցած, փո-քըր, ստոր», գւռ. ul', ul'em նոյն. նշ, ռուս. գւռ. xинить «նախատել, յանդիմանել, կշտամբել», սերբ. hina «խաբէութըւն», hi-niti «խաբել, կեղծաւորիլ», ռուս. xилыи «թոյլ, թօշնած», пօ-xилыи «ծռած, խոնար-հած». ւեհ. chunaç «ծռել», pochyly «ծուռ, կոր, ցածր», սերբ. pri-hil «խոնարհ» ևն (Berneker 413), ռուս. xулить «հայհոյել. պարսաւել, վատաբանել», չեխ. chulostivy «փոքրոգի, թոյլ» (անդ, էջ 406)։-Աճ.


Խունկ, խնկոց

s. fig.

incense;
aromatic substances;
incense, flattery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ո հւ. (բայց Երգ. դ. 14 հատուե-ծի մէջ ունինք խնկօք՝ փխ. խնկովք. ինչպէս ունին Երգ. ե. 1 և Յհ. ժթ. 40) «կնդրուկ» ՍԳր. Վեցօր. 126. որից խնկել «զմռսել» ՍԳր. «զոհել» Կիւրղ. ել. «խնկարկել» Նար. «մեծարել, օրհնաբանել» Նար. խնկանոց Ա-գաթ. խնկաբեր Երգ. բ. 17, ը. 14. խնկալից Գ. մակ. ե. 1, 5. խնկածու Բուզ. խնկակալ Ել. իե. 17, լ. 1. խնկաղաց Ել. իե. 29, Ա. մակ ա. 23. Ոսկ. խնկիչ Վեցօր. խնկենի Նէեմ. ը. 15. խնկարկու Դ. թագ. իգ. 5. դեղախունկ Սեբեր. դեղնախունկ Կղնկտ. եղեգնախունկ Նար. հայխունկ Վստկ. չամչախունկ Բժշ. զմոնախունկ Գաղիան. լիախնկայl «խնկով յի» Եփր. մն. 484 (չունի ՆՀԲ), խնկողկուզիկ Մխ. առ. խնկատերև Գաղիան. (երկուսն էլ «հագնի, vitex agnus castus», ըստ Արթի-նեան, Ածաշունչի տունկերը, էջ 10-11) խունկեղէգն (առանց ձայնաւորի սղման) Ել. լ. 23, Երգ. դ. 14, Ոսկ. ես. խնկաբոյր (նոր բառ) ևն։ Գրուած է նաև խունգ ևն։


Խուց, խցի

s.

chamber;
cell.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Ասուր. xussu «ցանկապատ. 2. շէնքի յաւելուածական մաս». սկզբնապէս նշանա-կում էր «մի տեսակ եղէգ», յետոյ «եղէգէ շինուած տնակ», յետոյ «խրճիթ, հիւղակ»։ որոնց վրայ տե՛ս Muss-Arnolt, Ass. engl. Handwb. էջ 331 բ. ստուգաբանօրէն կց։ում է արաբ. ❇xuss «սէզից և եղէգից շինուած տուն, որ թուրքմէններն ու քուրդերը ❇ hūγ (հյ. հիւղ) են կոչում. 2. միայն ձեղունը տախտակէ, իսկ պատերը սէզէ շինուած տուն. 3. «ինետուն, թէև սէզից շինուած չլի-նի» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 373), եբր. xus «դուրսը. 2. փողոց. 3. քաղաքից ւրս գտնուած մասը (Gesenius 17, 219)։ -Աճ.

ՆՀԲ արաբ. խուսս (?) և թրք. խաս aտասը «լատուկ սենեակ, առանձնասե-նեաև»։ Հիւնք. խցանել բայից է հանում։ Patrubány SA 1, 194 վեդ. kákša «ա-նութ, թաքստոց» բառի հետ՝ իբր հնխ. khoksos կամ khuksos «փոս, խոռոչ»։ Նոյն, անդ, էջ 312 հմմտ. հունռ. kurz-kó «անկիւն»։ Նոյն LF 13, 163 դնելով հնխ. qhusko-ձևից՝ կցում է գոթ. հբգ. hus (<հնխ. ahudh-so-) դերմ. Haus «տուն», յն. ϰευϑω «ծածկել, պահել» բառերին։ Նոյնը վերջապէս ՀԱ. 1903, 151 հնխ. sku «ծածկել» արմատից. հմմտ. լտ. cutis, հբգ. hut, նբգ. Haut «մորթ», լտ. curia «տուն, ատեան», յն. ϰαλιά «խղիկ», լտ. cella «մառան» ևն բառերը։ Petersson KZ 47, 282 ընդու-նում է Patrubány-ի երրորդ մեկնութիւ-նը, բայց գտնում է որ գոթ. hūs և յն. ϰεύϑω ծագում են qeu-պրմատե» մինչդեռ հյ. խուց, ինչպէս նաև խուփ ծագում են հնխ. qheu-արմատից, ո-րից է նաև զնդ. xaoδa-«սաղաւարտ, խոյր»։ Pictet, բ. տպ. Բ. 315 քրդ. košk, պրս. kūšk «վիլլա», սանս. ko-ša «վաճառանոց», գոթ. hus «տուն» բառերի հետ։ Սոյն ստուգաբանութիւնս (դաշն բառի մեկնութեանս հետ միա-սին) իբր առանձին յօդուած ուղարկել եմ 1933 թ. օգոստ. 14-ին Լենինգրադ՝ Գիտութեանց ակադեմիային, Մառի ւ-բելեանի առթիւ հրատարակուելիք ժո-ռովածուի համար։

ԳՒՌ (dialectal) ԱԽց. Երև. Եւդ. Զթ. Խրբ. Հճ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. խուց, Մկ. Ոզմ. խօւնց. Ակն. խուրց! նշանակում են «եկեղեցու կամ վանքի բակի մէջ կրօնաւորներին յատկա-ցուած սենեակ». -Կր. խուց «առաջնորռա-րան», Հմշ. խունց «դպրոց» (որ սկզբում ե-կեղեցիների բակի սենեակի մէջ էր լինում), թրքախօս հայերից Ատն. խուց (իմա՛ խուս) «ժամհարի սենեակը» (Արևելք 1888 նրւ 8-9)։ Ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 2a2 Սեփան խունց «տան մի անկիւնում վա-բագոյրով բաժանուած տեղ՝ նորապսակների համար»։


Խպիպ

s.

wen, goitre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. խmբիբ, Տփ. ղաբաբ (անշուշտ վրացերէնից), Մշ. խօբօբ, խօբօբիք (օր. խօ-բոբիք իջեր է «կզակի միսը կախուել է». անշուշտ շփոթելով խոպոպ բառի հետ, որ տե՛ս), Ղզ. խախափ (ըստ Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 282 ա՝ խխմիկ բառի տակ)։


Խսիր

cf. Փսիաթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պլ. խսիր, Ալշ. խսիլ, Երև. խասիլ ևն «փիսիաթ», իսկ Ննխ. խսիր «10 պուդ, որ *ամապատասխանում է ռուսաց չէտվէրտ բառին» (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 295բ)։


Թիւրակ, աց

s.

storax (odoriferous gum);
cf. Ստիւրակ;
cf. Շեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ստեւ-րակ ազգ կաղամախի և խիժ կամ աւիշկ նորա». բայց այս բանը հաստատելու համար ո չ մի ապացոյց չունին և առաջ-նորդուած են թերևս յն. στύρας բառի պատահական նմանութիւնից։ Բայց մի՞-թէ ստիւրակի խէժը պիղծ դեղ է։ Դրուած արգելքից պէտք է հետևցնել՝ որ թիւրակ նոյն է թիւրակէ բառի հետ, որ իժերի մսից պատրաստուած դեղ էր։]


Թլիփ, թլփի

s.

hem, border;
the privy parts;
prepuce;
— ածել, to border, to hem;
to ornament, to trim, to embellish;
— ածեալ պաճուճել զանառս արտեւանանց, to tint the eye-lashes carefully.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օձիքի և գրպանի եզերքին՝ ամրու-թեան կամ զարդի համար կարուած երիզ» Փիլ. ել. 545. «թարթիչների տակ ծարիրով քաշուած աղեղ» Մծբ. 356 (Թլիփ ածեալ (ծարրով) պաճուճեաց զանտառս արտեւա-նանց)։ Այս վերջին օրինակից հետևցնելով Հին բռ. =Բառ. երեմ. էջ 120 գրում է «թլիփ. զարդ», որին հետևում է նաև ՀՀԲ՝ դնելով «թլիփ. զարդ կամ պաճուճանք»։ Բայց իրա-պէս թլիփ բառի բուն նշանակութիւնն է «ե-ղերք, ծայր, մանաւանդ շրջաբոլոր ծաւր». և այս իմաստից է թլփատել «անդամի ծայրը շրջաբոլոր կտրել» (ըստ հրէական և իսլա-մական ծիսի) ՍԳր. թլփատութիւն ՍԳր. (հմմտ. յն. περιτέμνν և լտ. circumcido, որոնք բուն նշանակում են «շրջահատել»)։ Յետինները սխալ ստուգաբանելով բառս՝ են-թադրել են թլփատ «ծածուկ անդամ» Մամիկ, էջ 23, 24, 25, 48, թլիփ «ծածուկ անդամ» ԱԲ կամ «ծածուկ անդամի ծայրի կաշին» (ըստ արդի հայկաբանների)։


Թշնամի, մւոյ, մեաց

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Առլ. Ախց. Երև. Զթ. Կր. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. թշնամի, Մրղ. թշնամը. (Ագլ. շեշ-աւում է երկու ձևով՝ թշնա՛մի և թշնամի).-իմաստի փոփոխմամբ՝ Մկ. թշնամը՝, Ոզմ. թշնամէ «սատանայ». հմմտ. Եզն. 53 «Սա-տանաւ լեբրայեցւոց և յԱսորւոց լեզուէ խո-տորեալ թարգմանի... և ի թշնամութենէ ընդ մարդոյն ունելոյ՝ իւրն կամօք եղև բանսար-կու»։


Թշուառ, աց

adj.

unfortunate, unhappy, miserable, pitiable, poor, wretched, pitiful;
disastrous, calamitous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դժբախտ, ողորմելի վիճակում» Գ. մակ. ե. 21. որից թշուառանալ ՍԳր. թշուառացեալ Առակ. իէ. 10. թշուա-ռական ՍԳր. թշուառացուցանել Ես. լդ. I. թշուառութիւն ՍԳր. Եզն. թշուառաբան Մծբ. երեքթշուառեան Ճառընտ. Սկևռ. աղ. 23 Արծր. ևն։ Նոյն բառի երկրորդ ձևն է-չուառ «թշուառ» (որ կազմուած է թշ ձայնախմբի միացումից. հմմտ. ֆրանս. tch և գերմ. tscb =չ գրչութիւնները) Եզն. որից չուառական Դատ. և 27. Եւս. պտմ. չուառանալ ՍԳր. չուառութիւն Երեմ. դ. 19 Եզն. ևն։


Թուզ, թզոյ

s.

fig.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Տիգ. թուզ, Տփ. թու-զը (սեռ. թզան), Ոզմ. թօւզ, Ագլ. Գոր. Ղրբ. թօ զնը, Վն. թիւզ. -ծառը նշանակելու հա-մար՝ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկ-պետերբ. 1788, էջ 54 ունի թզնենի.-գաւա-ռականների մէջ (Ասլ. Ոզմ.) թուզ նշանա-կում է նաև «կանացի ամօթոյք». այսպէս է նաև յն. σῦϰον «կոպի կամ սրբանի վրայ այ-տուց, կանացի ամօթոյք»։


Թուրծ, թրծոյ

s. adj.

cheek;
act of baking or burning bricks and earthen vessels;
cf. Թրծուն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. թըռծել, Ախց. Կր. թրծէլ, Մրղ. թռծէլ, Մկ. թռծիլ, Ալշ. Մշ. թրձել, Երև Սեբ. թրձել, Ոզմ. թօռձ, Ջղ. թրզել, Խրբ. թըր-զիլ.-նոր իմաստ է ստացել թրծիհոտ Սվ. «բրդեղէն մի բանի այրելու հոտը»։


Թրմուս

s. bot. lupine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] turmus, tarmus, turmis, ասոր. [syriac word] tūrməsa, թրք. turmus, վրաց. თერმია թերմիա, თერმუზი թերմուզի, თორმაზა թորմազա. բոլորի մայրն է յն ϑὲρμος, որ գործածուած է արդէն Թէոփոաստե բուսաբանութեան մէջ (Ն. Ք. Գ դար). բոլորն էլ նոյն նշ.-Հիւբշ. 267։