Definitions containing the research աք : 8605 results

Յիշատակարան, աց

s.

memory, archives, annals;
sepulchre, monument;
album;
— մատենից, գրոց, brief epilogue.

· Calfa

NBHL (3)

Ունիմք զանսուտ յիշատակարանսն զառաքինի նախնեացն ձերոց։ Զքաջաց արանց զյիշատակարանս հանապազ երկրորդէր առաջի նոցա։ Ձայն Աստուծոյ յայտ առնէ ի սուրբ յիշատակարանին (յաւետարանի). (Եղիշ. ՟Գ. ՟Ե. եւ Եղիշ. դտ.։)

Արգասիք իրին՝ յիշատակարան ողբոց ինձ նմանեցաւ։ Այս երկոտասան թիւք խորհրդական՝ սրբազան անուան ձերոյ յիշատակարան. (Նար. ՟Ի՟Ե. եւ Նար. առաք.։)

Յղեա՛ զիս ի Հրէաստան ի քաղաք յիշատակարանաց հարցն մերոց. (Նեեմ. ՟Բ. 5. եբր. քէպր. տե՛ս ԿԱՓԱՐ։)


Յիշատակաւորութիւն, ութեան

s.

mention;
memory.

· Calfa

NBHL (1)

Քո առաւել պարծիմ առաքինութեամբդ, եւ յիշատակաւորութեամբդ (սփոփիմ). (Ածաբ. ի կիպր.։)


Յիշատակեմ, եցի

vn. va.

to remember, to recollect, to call to memory;
to mention, to make mention of;
to remind, to put in mind.

· Calfa

NBHL (1)

Յիշատակեալ զարտասուսն քո։ Ողորմութիւնք քո յիշատակեցան առաջի Աստուծոյ եւ այլն։ Յիշատակելով յիշեա՛ զասացեալն. (Կլիմաք.։)


Յիշումն, ման

s.

mention, commemoration, memory, remembrance.

· Calfa

NBHL (3)

Որ սուրբ են սրտիւք. եւ մաքուր մտօք, եւ զյիշմանցն Աստուծոյ միշտ կախեալկան։ Ո՞ր որդի է՝ որ ոչ պատուէր զհայրն իւր, եւ ոչ ցանկ կախի զյիշմանց նորա, որպէս տղայքն զմարցն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ. ՟Ե։)

Որոց այժմ զսրբազանն յիշումն արարաք։ Զորոց այժմ յիշումն արարաք։ Զորոց այժմ զյիշումս արարաք. (Դիոն.։)

Անուն Զաքարիայ՝ յիշումն Աստուծոյ (ի զիքր, եւ եա) ... Եղիսաբէթ, Աստուծոյ իմոյ եօթներեակ (ի էլի, եւ շաբաթ). (Մեկն. ղկ.։)


Յիսնամեան, մենից

adj.

of fifty years;
fifty years old;
—մեայ ժամանակ, jubilee.

· Calfa

NBHL (1)

Թաղեաց թարա զնաքովր ի քսանամենից, եւ ծնաւ զաբրահամ յիսնամենից. (Եփր. ծն.։)


Յիսնեակ, եկաց

s. adj. fifty.

· Calfa

NBHL (1)

Երեք տօնքս այս՝ երեք յիսնեակ աւուրբք պատուին. պա՛րտ է յերիս յիսնեակս մաքրիլ. (Կանոն.։)


Յիսներեակ, եկաց

adj. s. fiftieth;
period of fifty days;
Pentecost;
jubilee.

· Calfa

NBHL (2)

Յիսներեկին երեւեցաւ հրեղէն լեզուօք առաքելոցն. (Եփր. աւետար.։)

Ունել զաւանդութիւն պահոց յիսներեկին. յարութիւնն է կատարումն պահոցն յիսներեկի աւուրց. եւ անտի սկսանին զատկի պենդէկոստէք յիսներեակ աւուրսն։ Առաքինիք եւ պարկեշտք (միանձունք) զերիս յիսներեակսն եւ զերիս երեսներեակսն ի տարւոջ, եւ զերիս աւուրս ի շաբաթու անսխալ պահեն. Խոսրովիկ. այսինքն միայնակեացք պահեն ի տարւոջն զաւուրս 291. եւ միայն ուտիք է նոցա 74 օր։


Յիսուն, սնից

adj.

fifty.

· Calfa

NBHL (1)

Ի յիսուն կանգնոյ զլայնութիւնն։ Յիսուն արդար ... վասն յիսուն արդարոյն։ Առաքեաց առ նա իշխան յիսնապետ, զյիսունս նորա.եւ այլն։


Յիրաւի

adv.

justly, deservedly;
in truth, truly, surely, certainly, and indeed, in fact, yes.

· Calfa

NBHL (1)

Ճշմարտութեամբ եւ յիրաւի ածեր զայս ամենայն ի վերայ մեր վասն մեղաց մերոց։ Յիրաւի է տալ նմա։ Որոց դատաստանքն յիրաւի են։ Յիրաւի խոնարհեցուցեր զիս։ Յիրաւի կոչեցաւ անուն նորա Յակոբ, զի այս երկիցս խաբեաց զիս։ Յիրաւի չարչարեցան ըստ իւրեանց չարութեանն։ Եւ մեք յիրաւի, զի արժանի որոց գործեցաքն՝ առնումք զհատուցումն.եւ այլն։


Յիրեմ, եցի

va.

to attach, to connect, to unite;
to stretch or hold out;
to fix.

· Calfa

NBHL (2)

Հպեալ եւ յիրեալ յերկաքանչիւր ոք ինչ (է միջինն). (Փիլ. լին. ՟Դ. 47։)

Եղբօրորդի իմ յիրեաց (յն. առաքեաց) զձեռն իւր ընդ ծակն։ Ընդ վանդակապատսն՝ որ ընդ պատուհանսն է, ակամբն ի ներքս յիրեալ. (յն. յառեալ) (Նիւս. երգ. յորմէ եւ Վրդն. երգ.։)


Յղանամ, ացայ

vn.

to conceive;
to be pregnant, to be with child or young, to be in the family way.

· Calfa

NBHL (1)

Յղացաւ, եւ ծնաւ զկային։ Եմուտ առ նա, եւ յղացաւ ի նմանէ։ Յղացաւ եւ ծնաւ արու։ Յղասցիս եւ ծնցիս որդի։ Գտաւ յղացեալ ի հոգւոյն սրբոյ։ Մինչչեւ յղացեալ էր զնա յորովայնի։ Տարայց զնա ի տուն մօր իմոյ, եւ ի սենեակ յղացելոյն զիս։ Յղացաւ զցաւս, եւ ծնաւ զանօրէնութիւն։ Յղանան զցաւս, եւ ծնանին զանօրէնութիւն։ Յղացաք եւ որոճեցաք ի սիրտս մեր զբանս անիրաւութեան.եւ այլն։


Յղացուցանեմ, ուցի

va.

to get with young, to impregnate, to fecundate.

· Calfa

NBHL (1)

Ձայն Տեառն շարժէ զանապատն. Սիմաքոս (թարգմանեաց), յղացուցանէ. (որպէս եւ Ակիւղաս, երկնեցուցանէ) (Վրդն. սղ.։)


Յղեմ, եցի

va.

to send to, to forward, to despatch;
— զումեքէ, to send for, to send to search after.

· Calfa

NBHL (1)

πέμπω, ἑκπέμπω, ἁποστέλλω mitto, immitto, initto, ablego . Յուղի դնել. առաքել. արձակել զոք ուրեք, կամ ուղղել զլուր առ ոք. ասի եւ ՅՂԱՐԿԵԼ, ՅՈՒՂԱՐԿԵԼ, ՈՒՂԱՐԿԵԼ. ղրկել, խրկել, մարդ կամ խապար խաւրել. լծ. թ. եօլա գօմագ.


Յղենամ, եցայ

vn.

cf. Յղանամ.

· Calfa

NBHL (1)

Յղեցան (կամ յղացան) առաքեալքն ի հոգւոյն Սրբոյ, ծնան լեզուս խօսս ամենեցուն անմահութեամբ։ Յղեցան լեզուք առաքելոցն զանչափութիւն հաւատոյն իւրեանց։ Զղջմունս զխոստովանութիւն ապաշխարութեանցն յղեցեալք. (Ագաթ.։)


Յղկեմ, եցի

va. fig.

to rough-hew, to roughen down, to smooth, to plane, to polish;
to burnish, to gloss;
to polish.

· Calfa

NBHL (2)

Յղկեալ մաքրի։ Յղկեալ մաքրեալ ամենեւին։ Ճախարակեալ եւ յղկեալ ձայն։ Զաշակերտսն յիմաստուն արանց զյղկեալսն. (Փիլ.։)

ἁποξέω polio, expolio καθαιρέω purgo. գրի եւ ՅԵՂԿԵԼ. Ողորկ կամ ուղիղ առնել. ողորկել. ղորկել. հարթել. կոկել. տաշել. քերել. մաքրել. յարդարել. ղորդել, դուրել, շտկել.


Յղփանամ, ացայ

vn.

to overflow with, to run over;
to gorge or glut oneself, to be filled, satisfied, crammed, stuffed;
to be loaded with, to swim in plenty, to wallow or roll in wealth.

· Calfa

NBHL (1)

Յղփանայ, եւ ելանէ արտաքս քան զսահմանն. (Յճխ. ՟Է։)


Յղփացուցանեմ, ուցի

va.

to gorge, to glut, to surfeit, to stuff, to cram.

· Calfa

NBHL (1)

Թագաւորական հանդերձանաց, որովք յղփացուցաք զեօթանասուն հազարսն Հայաստանեայց. (Թղթ. դաշ.։)


Յոբելեան, լինի

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

· Calfa

NBHL (1)

Եւ ապա յետ այսր յոբեղինի տեսանեմք յերրորդ ժամու զշնորհս Հոգւոյն Սրբոյ հեղեալ յառաքեալսն. (Յհ. իմ. եկեղ.։)


Յոգնաբար

adv.

in many ways or manners;
often, many times.

· Calfa

NBHL (1)

Արտաքին իմաստասիրացն ասացեալքն (զԱստուծոյ) յոգնաբար ստորասացեալք եղեն. (Մագ. ՟Ի։)


Յոգնաբարբառ

adj.

sonorous, resounding, noisy, strepitous, stentorian.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռն անճառախօս եւ յոքնաբարբառն լռութեան առկոչելով. (Մաքս. եկեղ.։)


Յոգնաբեղուն

cf. Բազմաբեղուն.

· Calfa

NBHL (1)

Զաւելորդս չարեացն, եւ յոգնաբեղունս չարութեան՝ զանբերս առաքինութեան զուղէշսն յապաւէր. (Սկեւռ. ի լմբ.։)


Յոգնագնալի

adj.

practicable.

· Calfa

NBHL (1)

Եւ այլ ճանապարհք են (յառաքինութիւնս անդր՝) բազումք, եւ յոգնագնալիք. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)


Յոգնազան

adj.

divers, many.

· Calfa

NBHL (1)

Յոգնազան առաքինութեանցն տնկօք. (Սկեւռ. ի լմբ.։)


Յոգնական, ի, աց

adj. gr.

numerous, many;
plural.

· Calfa

NBHL (1)

Յոգնական կարասեաց զարդու։ Յոքնական առաքինութեամբ ի մի հաւաքեալ։ Յոքնական ջանիւ հնարին։ Ոչ միայն ինձ, այլ եւ յոքնական բոլոր մարդկութեանս. (Մագ.։)


Յոգնակի

adv. adj.

in the plural number;
often, many times;
cf. Յոգնական.

· Calfa

NBHL (1)

Կամ որք հմուտ են արուեստի բըժըշկական, ի յոքնակի ծաղկանց լինին հաւաքական. (Երզն. ոտ. երկն.։)


Յոգնանուն

adj.

polyonomic.

· Calfa

NBHL (1)

Ցեղացեղ եւ բազմակարօտ մեր բնութիւնս եւ յոքնանուն՝ երբ պարզի եւ մաքրի, անկարօտ լինի. (Վրդն. պտմ.։)


Յոգնիմ, եցայ

vn.

to be tired, weary, fatigued.

· Calfa

NBHL (1)

Ի նաւաքարշութիւնս եւ յընդունայն վաստակս, յորոց յարաժամ յոգնեալ (կամ յօգնեալ՝) անկանին յուժոյ. (Պիտ.։)


Յոլով, ից

adj.

much, great, much of, a great deal of;
—ք, many, several;
—ք ի մարդկանէ, most men, most people, the generality of mankind;
— անգամ, many a time, often.

· Calfa

NBHL (1)

Առ մարդիկ յոլով անգամ զայս առնեմք։ Ոգւոյ յոլով անգամ գիրք շունչ կոչեն։ Յոլով անգամ ասացաք, թէ բազում են փորձութիւնք. (Խոսր.։)


Յոլովագոյն

adj. adv.

more;
much more, in greater number;
often, very frequently, generally.

· Calfa

NBHL (1)

Իմանալոյն արտաքոյ յոլովագոյն գտանի սկիզբն. (Բրս. իսկզբանէ.։)


Յոլովածին

adj.

fecund, fertile, fruitful;
հայր — ազգատոհմի, father of a numerous family;
— աւագ արամբք, fruitful in great men.

· Calfa

NBHL (1)

Զորդի իւր զշարայ զյոլովածին եւ զշատակեր առաքէ ի դաշտ մի. (Խոր. ՟Ա. 11։)


Յոլովակի

adv. adj.

often, frequently, many times;
much, more.

· Calfa

NBHL (1)

Բազում անգամ գրեցաք՝ յոլովակի բանիւք. (Փոտ. առ Աշոտ։)


Յողամ, ացայ

vn.

to lie down negligently, to throw oneself down heedlessly, to sleep, to stretch oneself down, to repose;
to observe, to watch, to spy, to be on the watch for, to waylay, to lie in wait for, to lay snares or ambushes.

· Calfa

NBHL (1)

περιεργάζομαι, περιέρχομαι curiositate utor. curiose perquiro, circumeo. Յողն կալ. յողնիլ. թիկնայեց յանհոգս նստիլ. յուլանալ եւ հանգչել, առաւել ի խնդիր լինելով վնասակար հետաքրքրութեան. յառիլ. անկղիտանալ. թարթափիլ եւ դեգերիլ յումպէտս.


Յոյն, յունի, նաց

s. adj. Greek;
— լեզու, Greek, the — tongue.

· Calfa

NBHL (2)

Ἵωνες, Ἔλλην Iones, populus graecus, hellenus. Ազգ հելլենացւոց կամ կռեդաց՝ ի յաւանայ կամ ի յովանայ յաբեթեան. ըստ արտաքնոց՝ ի Յովնայ յորդւոյ քսութիւն որդւոյ հելլենի. եւ առանձինն՝ Որ իցէ ի յովանիայ գաւառէ. եանիացի. եանեալը, եունան, եունանի. հոռոմ. ուրում, րում , այսինքն հռովմայեցի՝ ըստ որում անկեալ ընդ կայսերութեամբ Հռովմայ. վասն որոյ եւ ի գիրս. Ագաթ. կայսրն հռովմայ կոչի թագաւոր կամ իշխան յունաց. Տե՛ս բռ. յտկ. ան։

ՁԻՒԹ ՅՈՒՆԱՑ. ՀՈՌՈՄ ՁԻՒԹ. Ազգ ընտիր ձիւթոյ։ Բժշկարան.։ Վստկ.։ (Իսկ ձութ. ռմկ. է նաեւ Մազտաքէ։)


Յոպոպ, ոյ

s.

hoopoo, pewet, lapwing, plover.

· Calfa

NBHL (1)

Յոպոպ, եւ չիղջ։ Զյոպոպ եւ զչիղջ։ Էին թեւք նոցա իբրեւ զթեւս յոպոպոյ. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 19։ Օր. ՟Ժ՟Դ. 17։ Զաք. ՟Ե. 9։)


Յոռի, ռւոյ, ռեաց

adj.

wicked, bad, defective, paltry, wretched, low, vile, sorry;
unseemly, detestable.

· Calfa

NBHL (1)

Յոռեացն եւ անպիտանեաց։ Զյոռի յոռին արտաքս ընկեցին։ Որք մեծամեծ վաստակս կրեցին յանձինս, ի փոքունսն յոռի գտան. (Ոսկ. մտթ.։)


Յովատակ, աց

s.

stone-horse, stallion;
colt.

· Calfa

NBHL (1)

Բաժին արուին զէգն սահմանելով, մատակին զյովատակ, մաքւոյ զխոյն. (Ոսկիփոր.։)


Յորդաբուղխ

adj.

flowing abundantly, copious, abundant.

· Calfa

NBHL (1)

Զյորդաբուղխ զքարոզութիւն սուրբ առաքելոցն՝ գետոց նմանեցոյց. (Ոսկ. ամբակ.։)


Յորդահոս

cf. Յորդաբուղխ.

· Calfa

NBHL (1)

Ցամաքեալ սպառեցաւ յորդահոսք ջրոյն. (Ճ. ՟Բ.։)


Յորդահոսան

cf. Յորդաբուղխ;
—հոսանք or —հոսք, flood or overflow of waters, torrent.

· Calfa

NBHL (1)

Ցամաքեալ սպառեցաւ յորդահոսք ջրոյն. (Ճ. ՟Բ.։)


Յորդեմ, եցի

va. vn.

to cause to abound or flow in abundance, to deluge with, to pour out abundantly;
to augment, to increase;
to be full of, to abound, to superabound, to stream or flow copiously;
to overflow, to run over;
to flood;
to be gorged with, to swim in abundance;
— զափամբք, to overflow, to rise above the banks.

· Calfa

NBHL (3)

Վտակք գիտութեան յորդեալ բղխեն ի քաղաքէն. (Փարպ.։)

Հոգի նման է աղբեր. եթէ ոք բրէ զնա եւ մաքրէ, սրբի եւ յորդի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Ահա ոմանք ի պահապանացն յորդեցան մտին ի քաղաքն՝ պատմել քահանայապետիցն. (Եղիշ. յար.։)


Յորդոր

adj. mus. s.

exhorted, encouraged;
prompt, ardent, diligent, eager, desirous;
copious, abundant;
andante;
exhortation;
— սրտիւ, կամաւորութեամբ, heartily, willingly, gladly;
— փութով, diligently, eagerly, promptly, readily;
— լինել, to exhort, to incite, to induce;
— երգել, to sing andante;
առ ի — վաստակոց, to inspire with the taste for labour, to incite to work.

· Calfa

NBHL (2)

σπουδαῖος, σπουδάζων studiosus, pronus εὕθυμος promptus. Յորդ եւ առատ սրտիւ եռացեալ. յորդեռանդն. կարի յօժար. յօժարամիտ. փոյթ. փափաքօղ. մտադիւր. կամակար. ինքնակամ. դիւրին. դիւրապատրաստ.

Ազգասէրք, այլեւ յորդորք ամենեւին ի քաղաքաց խնամակալութիւն։ Փափագելի ցանկութեամբ յորդորս առ ինքեանս գործեսցեն զմարդիկ։ Յորդորք ի հանդիսի պատուիրանապահութեանն լինել. (Պիտ.։)


Յորդորութիւն, ութեան

s.

cf. Յորդորումն;
cf. Յորդութիւն.

· Calfa

NBHL (1)

Անսայթաք յորդորութեամբ Տէրունականն բան զգուշացուցանէ. (Կանոն.։)


Յորդորումն, ման

s.

exhortation, persuasion, incitement, stimulus, spur, incentive, encouragement.

· Calfa

NBHL (2)

Յորդորումն յառաքինութիւն. (Ոսկ. եբր.։)

Ոչ այնպէս մարդիկ դիւրաւ յորդորմանէ բանիցն, որպէս յառաքինի դիմաց քարոզին՝ զօգտութիւն ընդունել սովորին. (Սարկ. քհ.։)


Յորժամ

adv. conj.

when;
since, as;
— or յո՞րժամ, when ?

· Calfa

NBHL (1)

Կարող եմ այսօր, որպէս յորժամ առաքեաց զիս Մովսէս։ Եւ լինէր՝ յորժամ մտանէր արքայ ի տունն Տեառն։ Զոր արար Դաւիթ, յորժամ քաղցեաւն։ Յորժամ գտանիցէք, ազդ արասջիք ինձ։ Այժմ մերձ է մեզ փրկութիւն, քան յորժամ հաւատացաքն։ Յորժամ դարձցիս եւ յոգւոց հանիցես, յայնժամ կեցցես։ Յորժամ եկեսցէ, յայնժամ նստցի։ Յորժամ դարձցին առ տէր, ապա վերասցի առագաստն, եւ այլն։


Յորձ

cf. Որձ.

· Calfa

NBHL (1)

Կայցէ ի հօտի նորա յորձ (կամ ի հօտի նորայ՝ որձ). (Մանդ. ՟Զ. ըստ Մաղաք. ՟Ա. 13։)


Յորձնեռանդն

adj.

boiling, foaming;
agitated, furious, turbulent.

· Calfa

NBHL (1)

Հուրն՝ արտաքոյ բնութեան յորձնեռանդն զջուրն կացուցանէ։ Եւ ծովն յորձնեռանդն եղեալ ցամաքի. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։ եւ Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։)


Յորջորջանք, նաց

s. adv.

appellation, name, denomination, title;
անուն —անաց, surname;
—անօք, by name only, nominally.

· Calfa

NBHL (2)

Արտաքին իմաստութիւն, սուտ յորջորջանք. (Իսիւք.։)

Մարդկան, որպէս ասացաք, յորջորջանօք հայր կոչեցաւ. (իսկ Քրիստոսի միայն՝ իսկութեամբ բնութեամբ, եւ ո՛չ յորջորջանօք է Աստուած հայր. Կոչ. ՟Է։)


Յորջորջեմ, եցի

va.

to call, to name, to denominate, to qualify as, to give a name to, to entitle;
to surname.

· Calfa

NBHL (1)

Դիս ըստ սովորութեան իւրեանց փոխանակ Աստուծոյ յորջորջեցին։ Որ սեբաստոսն յորջորջեցաւ։ Հերովդէս զԱնտրիպատրիդա (քաղաք նորոգեալ) ի պատիւ Անտիպատրայ հօրն իւրոյ յորջորջեաց. (Եւս. քր.։)


Յորջորջումն, ման

s.

cf. Յորջորջանք;
փոփոխական, փոփոխեալ or այլաշրջիկ —, metaphor.

· Calfa

NBHL (1)

Գիր՝ երկաքանչիւրից անուանց առնէ զյորջորջումնն, Աստուծոյ եւ մարդոյ. (Աթ. ՟Դ։)


Յուդայական, ի, աց

adj.

jewish, judaical.

· Calfa

NBHL (1)

Յուդայ, եւ Բենիամին։ Յուդայ, եւ ամենայն Իսրայէլ։ Իշխանք Յուդայ։ Ի մի ի քաղաքացն Յուդայ։ Եւ դու Բեթղեհէմ երկիր Յուդայ. եւ այլն. որ եւ ստէպ թարգմանի, երկիր Հրէաստանի, Հրէաստան։