Definitions containing the research աք : 8605 results

Խօսակցիմ, եցայ

vn.

cf. Խօսակից լինիմ.

· Calfa

NBHL (1)

Դու ընդ իս խօսակցեա՛. (Կլիմաք.։)


Խօսակցութիւն, ութեան

s.

conference, dialogue, conversation, parley, interview;
interlocution;
discourse.

· Calfa

NBHL (2)

Ի քաղաքս կաճառաւ միաբանին ի խօսակցութիւն բանաւոր մարդկան. (Պիտ.։)

Եօթանասնեկի երկակի լեզուաց այլասեռ ձայնից ի մի տեսակ զուգաշուրթն խօսակցութեան (այսինքն բարբառոյ) համահաւաքիչք. (Նար. առաք.։)


Խօսնակ, աց

s.

mediator, intercessor, advocate;
messenger, announcer;
chanticleer.

· Calfa

NBHL (1)

Գիշերային մթոյն խօսնակ բերկրանաց։ Չորեքծագեան մասանց էակաց անպատկառ խօսնակք. (Նար. կուս. եւ Նար. առաք.։)


Խօսողութիւն, ութեան

s.

faculty of speech.

· Calfa

NBHL (1)

Հրաշափառապէս բարեգործեսցե՛ս բադ կենդանի ինձ խօսողութիւն անսայթաքելի. (Նար. ՟Ժ՟Ը։)


Խօսուն, սնոց

adj.

gifted with the faculty of speech;
endowed with reason, rational.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զարդի ծնեալ մանկունս՝ խօսուն եւ անխարդախ կաթինն փափաքիցէք. (՟Ա. Պետ. ՟Բ. 2։)


Խօսք, սից

s.

word;
speech, language, tongue;
discourse, sermon;
saying;
diction;
talk, conversation, chat;
word, promise;
report, news;
— ընդ Աստուծոյ, prayer;
— հաւու, cock-crowing;
խօսս արկանել՝ առնել, to speak, to talk;
խօսս առնել՝ դնել, to compose, to write;
ի խօսս գալ՝ մատչել, to begin to speak in one's turn;
to converse, to talk;
ի խօսս առնել, to cause to speak;
ի խօսս լինել՝ — կանաց or լեզուաց լինել, to be the public scorn, to become a bye-word;
կարճել զխօսս ուրուք, to interrupt a person, to break in upon;
—քո յայտ առնեն զգեզ, thy speech bewrayeth thee;
cf. Բան.

· Calfa

NBHL (2)

եկեալ խօսս արկանէր գեղեցիկ։ Առաքեաց խօսս ի մէջ առնել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 12։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 28։)

ԽՕՍՔ ՀԱՒՈՒ. Խօսելն աքաղաղի. Ձայն խօսնակի.


Ծալեմ, եցի

va.

to plait, to ruffle, to fold;
to turn in or up, to roll or wrap up.

· Calfa

NBHL (1)

Եհար դեղարդեամբ, եւ սլաքն որպէս զմոմ ծալեցաւ. (Հ=Յ. ապր. ՟Ի՟Գ.։)


Ծալովի

adj.

wrapped up, enveloped.

· Calfa

NBHL (1)

Առաքեցի ոսկի ծածկոց ծալովի. (Թղթ. դաշ.։)


Ծախումն, ման

s.

wast, consumption;
corrosion.

· Calfa

NBHL (1)

Զծաքխումն նոցա ի սրոյ եւ ի սովոյ. (Նախ. եզեկ.։)


Ծածկաբար

adv.

in secret, by stealth, secretly, stealthily.

· Calfa

NBHL (1)

κρύφα, λάθρα occulte, clam συνεσκιασμένως obscure. Ծածկելով իմն. ի ծածուկ. ընդ ծածկութիւ. գաղտ. թաքնաբար. անյայտաբար. ծածուկ.


Ծածկագէտ

adj.

that knows secrets.

· Calfa

NBHL (1)

Ի ծածկագիտէն չկարեմք թաքուցանել. (Խոսր.։)


Ծածկամիտ

adj.

close, dissembling, incomprehensible.

· Calfa

NBHL (1)

Ոյր ծածուկ են միտք, կամ խորհուրդքն. թաքուն.


Ծածկապէս

adv.

cf. Ծածկաբար.

· Calfa

NBHL (1)

Իբր ա. Թաքուն. խորին.


Ծածկարան, աց

s. fig.

coverlet;
shelter.

· Calfa

NBHL (2)

Մաքրեսցե՛ս ի հաղբից զծածկարան անկողնոյս. (Նար. ՟Ժ՟Բ։)

մերթ՝ Տեղի թաքստի. ապաւէն. հովանի. պարտըկօղ.


Ծածկեմ, եցի

va.

to cover;
to hide, to conceal;
to dissimulate, to mask, to cloak, to veil.

· Calfa

NBHL (2)

Յիւրաքանչիւր շիրիմս առ հարսն իւրանց ծածկեցին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 39։)

κρύπτω, ἑπικρύπτω occulto, abscondo, recondo. Դնել ի ծածուկ վայրի. պահել. թաքուցանել. անյայտ եւ անհատ առնել. թաղել. գանձել, եւ այլն. կր. թաքչել. աներեւոյթ լինել. ծածկել, թահել, պահուըտիլ.


Ծածկութիւն, ութեան

s.

act of hiding;
occultness, secrecy, mystery;
cover, covering.

· Calfa

NBHL (1)

ἁποκρυφή, -φόν absconsio, absconditum, latibulum σκέπη tegmen. Թաքնութիւն. գաղտնութիւն. եւ Ծածկոյթ՝ ի վերացեալն եւ ի թանձրացեալն.


Ծակամուտ

adj.

burrowing;
— առնել, to drive into a hole;
to cause to dwell in caverns;
— լինել, to enter a hole.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ ծակումուտ մկունս այսր անդր թաքչէին. (Լաստ. ՟Ժ՟Է։)


Ծակոտեմ, եցի

va.

to fill with holes, to bore, to pierce.

· Calfa

NBHL (2)

Խթան զոտս աքացողացն ծակոտէ. (արիւնոտէ. Ոսկ. ես.։)

Բազմացուցին ծակոտեալ մատրունս սեղանովք։ Մատուցաք յանձուկ եւ յանպատիւ ծակոտեալ խորանսն. (Լմբ. պտրգ.։)


Ծաղկաբուղխ

cf. Ծաղկաբեր.

· Calfa

NBHL (1)

Ցամաք ամենածին՝ ծաղկաբուղխ, տնկաբեր. (Ագաթ.։)


Ծաղկազարդ

adj. s.

adorned with flowers, flowery;
palm-sunday;
— բոլորք, garland, wreath of flowers.

· Calfa

NBHL (3)

Ծաղկազարդ բոյսք եւ տունկք, ծառք, երանգք, առաքինութիւնք, քարոզութիւն. (Խոր. վրդվռ.։ Պիտ.։ Յհ. իմ. եկեղ.։ Վրդն. սղ.։)

Դիպեցաք երկնահանդէտ լերինս բարձու եւ ծաղկազարդի. (Տօնակ.։)

Ծաղկազարդ քարոզութիւն, եւ որ առաջի կայր առաքելոցն. (Ոսկ. ի ծղկզրդ.։)


Ծաղկազարդեմ, եցի

va.

to adom with flowers.

· Calfa

NBHL (2)

Զսիրտն ի չար խորհրդոց մաքրել, եւ առողջիւքն ծաղկազարդել. (Խոսր.։)

Սէր ընկերին զամենայն տեսակս առաքինութեան ծաղկազարդէ։ Ամենայն մասունք առաքինութեան ծաղկազարդեալք. (Ոսկիփոր.։)


Ծաղկազգեաց

adj.

covered or loaded with flowers.

· Calfa

NBHL (1)

Զփշազգեստ սիրտս առ ի ծաղկազգեստ մաքրութիւն փոխեցին. (Բրս. ապաշխ.։)


Ծաղկազգեստ

cf. Ծաղկազգեաց.

· Calfa

NBHL (1)

Զփշազգեստ սիրտս առ ի ծաղկազգեստ մաքրութիւն փոխեցին. (Բրս. ապաշխ.։)


Ծաղկաթափ լինիմ

sv.

cf. Ծաղկազերծ.

· Calfa

NBHL (1)

Վեր ի վերոյ առաքինութիւնն երեւեալ՝ դիւրաւ ծաղկաթափ լինի։ Զի մի՛ ցամաքեալ՝ ծաղկաթափ լիցի դդմենին. (Փիլ. լին. ՟Դ. 16. եւ Փիլ. յովն.։)


Ծաղկաժողով

adj.

flower-gathering;
— առնել, to gather flowers, to cull.

· Calfa

NBHL (2)

Ի նմա ճարակելով, եւ մաքուր խորհուրդս ի նմանէ ծաղկաժողով առնելով՝ պարարին. (Նիւս. երգ.։)

ԾԱՂԿԱԺՈՂՈՎ ԱՌՆԵԼ. ἁνθολογέω colligo flores. Ժողովել, հաւաքել, քաղել ծաղիկս, կամ որպէս զծաղկունս.


Ծաղկածին

adj.

producing flowers, floriferous.

· Calfa

NBHL (1)

Ծաղկածին ցամաք, կամ վայրք, երկիր, դաշտ, գարուն. (Արշ.։ Նար. կ. եւ Խչ։ Վրդն. ծն.։ Շար.։ Գանձ.։)


Ծաղկեմ, եցի

vn. fig. med.

to blossom, to bloom, to flower, to put forth flowers, to be in flower;
to flourish, to prospere, to thrive;
to be pitted with small-pox;
— ալեաց, to become grizzled, to grow grey;
ծաղկեն տակաւ հերք նորա, my hair begins to grow grey.

· Calfa

NBHL (1)

Ծաղկեցաւ, կամ ծաղկեսցի գաւազանն։ Ծաղկեսցի ի քաղաքի տեառն որպէս խոտ երկրի։ Որպէս զարմաւենիս ծաղկեսցին. (Եզնիկ. ՟Է. 10։ Թուոց. ՟Ժ՟Է. 5։ Սղ. ՟Հ՟Ա. 10։ ՟Զ՟Ա. 13. եւ այլն։)


Ծաղրալից

adj.

laughable, funny, ridiculous, ludicrous, burlesque.

· Calfa

NBHL (1)

Ծաղրալից աքցոտել ոտիցն. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)


Ծաղրածու, աց

adj. s.

droll, facetious, burlesque, comic;
buffoon, clown, joker, jester.

· Calfa

NBHL (1)

Թատերս շինեաց ի քաղաքս, եւ զծաղրածուսն յորդորեաց։ Խօսեցին գուսանքն ծաղրածուք. (Ոսկ. եփես.։ Եփր. խոստ. Երզն. մտթ.։ Բրսղ. մրկ.։)


Ծաղրական, ի, աց

s.

cf. Ծաղրալից;
risibility.

· Calfa

NBHL (2)

ծաղրականաւ այպանմամբ հեգնեաց. (Նար. առաք.։)

Ծաղրական գոլ, եւ անարգողասէր, եւ կատակերգասէր. (Արիստ. առաք.։)


Ծամեմ, եցի

va. fig.

to chew;
to reflect, to ruminate.

· Calfa

NBHL (1)

Կաղին, կամ գարի, կամ հաց եւ պանիր ծամել. (Ոսկ. յհ. ՟Ա։ Վրք. հց. ՟Ժ՟Ը։ Կլիմաք.։)


Ծայրագոյն

adj.

supreme, extreme.

· Calfa

NBHL (1)

Յերկաքանչիւրոց ծայրագունիցն զմիջինն կալաւ իւր վայր բնակութեան։ ծայրագոյն գահ, աշտիճան, պատուականութիւն, բարութիւն, չարիք, դսրովանք եւ այլն. (Պիտ.։)


Ծայրակոտոր

adj.

blunted, pointless;
cut off, mutilated, maimed, mangled;
— առնել, to blunt, to render pointless;
to cut off the extremities, to mutilate, to maim, to mangle;
to lop off;
to retrench, to curtail, to abridge.

· Calfa

NBHL (3)

Զապառաժս զայս եւ զկարծացեալ յիմարութիւնս փոքր մի ծայրակոտոր փշրեցի. (Կլիմաք.։)

Որք խորհրդով իբրեւ սրով զանձինս իւրեանց ծայրակտուրս առնեն. (Կլիմաք.։)

ԾԱՅՐԱԿՈՏՈՐ ԾԱՅՐԱԿՏՈՒՐ. ἁκροτηριάζων, -ζόμενος, ἡκροτηριασμένος , πηρωθείς mutilatus, mutilus κατακεκομμένος detruncatus, concisus. Ոյր ծայրքն են կոտորեալ. չարաչար կտրատեալ. ծայրաքաղ. խեղ. պակասաւոր. կցկտուր. ծարերը կոտրտած՝ կտրտած, կտորբրդուճ


Ծայրակտուր

cf. Ծայրակոտոր.

· Calfa

NBHL (3)

Զապառաժս զայս եւ զկարծացեալ յիմարութիւնս փոքր մի ծայրակոտոր փշրեցի. (Կլիմաք.։)

Որք խորհրդով իբրեւ սրով զանձինս իւրեանց ծայրակտուրս առնեն. (Կլիմաք.։)

ԾԱՅՐԱԿՈՏՈՐ ԾԱՅՐԱԿՏՈՒՐ. ἁκροτηριάζων, -ζόμενος, ἡκροτηριασμένος , πηρωθείς mutilatus, mutilus κατακεκομμένος detruncatus, concisus. Ոյր ծայրքն են կոտորեալ. չարաչար կտրատեալ. ծայրաքաղ. խեղ. պակասաւոր. կցկտուր. ծարերը կոտրտած՝ կտրտած, կտորբրդուճ


Ծայրայեղ

adj.

extreme, utmost, in the highest degree;
— խոտորմունք, extremes, excess;
— իշխանութիւն, abuse of authority;
— զառածանել իւիք, to carry to excess, to abuse;
ի— խոտորմունս զառածանել, to proceed to extremities, to commit excesses;
— լինել ի սէր՝ յատելութիւն, to love, to hate to excess.

· Calfa

NBHL (1)

Երկաքանչիւրոցն զանգիտեալ հրաժարիցէ ծայրայեղ խոտորմանց. (Յհ. իմ. ատ.։)


Ծայրանամ, ացայ

vn. adj.

to excel, to surpass, to arrive at the highest degree of;
ծայրացեալ, extreme, utmost, furthest.

· Calfa

NBHL (1)

Առաքինութեամբ ծայրացեալ։ Ի վեր քան զամենայն առաքինութեանց ծագ ծայրացեալ է։ Ծայրացեալդ (այսինքն ի ծայրն հասեալդ) ամենայն առաքինութեանց։ Զյաւէտ ծայրացելոյ բոլոր լրութեան կաթուղիկէ եկեղեցոյ։ Նմանեալ ծայրացելոյ առաջնորդին ձերոյ. (Մագ.։)


Ծայրատեմ, եցի

va.

cf. Ծայրակտուր առնեմ.

· Calfa

NBHL (2)

Իբր զտունկս ինչ ոստաքանց արարեալ ծայրատէին եւ անպիտան առնէին ի ձեռաց եւ յոտից եւ ի բոլոր անդամոց։ Մսեալք եւ ծայրատեալք լինէին։ Մսեալք ծայրատէին. (Յհ. կթ.։)

ἁκροστηριάζω, κολούω, κολοβόω trunco, mutilo. Հատանել զծայրս. ծայրակոտոր՝ ծայրակտուր՝ ծայրաքաղ առնել. յապաւել. յատանել. ծայրը կամ ծայրերը կտրել.


Ծայրատութիւն, ութեան

s.

mutilation;
retrenchment.

· Calfa


Ծանակեմ, եցի

va.

to dishonour, to ridieule, to sport with, to turn into ridicule.

· Calfa

NBHL (1)

Նորակտուտ ծանակեցաք յաշխարհիս յայսմ. (Խոր. ՟Բ. 23։)


Ծանակութիւն, ութեան

s.

cf. Ծանականք.

· Calfa

NBHL (1)

Ո՞րչափ չար է, եւ ի ծանակութեան համարի, թէ մերկ շրջեաք։ Յայտնեսցի ծանակութիւն աղտեղութեան նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 1. եւ 6։)


Ծանծաղ, աց

adj. s. mar.

shallow, fordable;
low ground, flat;
shallows, banks;
ի — ելանել, to be disembarrassed, to get rid of, to extrieate oneself from, to eseape from danger;
ի — հանել, to liberate, to disembarrass, to relieve.

· Calfa

NBHL (1)

Ի թուլամորթութիւն կրթեցաք մի առ միով ի ծանծաղ եւ ի տարտամ վարս. (Գր. սարկ. լուս.։)


Ծանրամիտ

adj.

stupid;
peevish, obstinate.

· Calfa

NBHL (1)

Ուսուցիչ, որ զծանրամիտս վարժել կարասցէ. (Կլիմաք.։)


Ծանրամտութիւն, ութեան

s.

stupidity;
peevishness, obstinacy;
cowardice.

· Calfa

NBHL (1)

Հետեւի անազատականութեանն՝ փոքրաբանութիւն, ծանրամտութիւն, փոքրահոգութիւն. (Արիստ. առաք.)


Ծանրանամ, ացայ

vn.

to weigh, to be heavy, to grow dull;
to increase, to grow heavier;
to grow worse, to become more grievous;
to be angry, enraged;
— աչաց, to be oppressed by sleep;
to become purblind, to lose one's sight;
— ականջաց, to become hard of hearing;
— կնոջ, to be with child;
— ումեք, to be a burden or a charge to, to molest;
ծանրացեալ ի հոգոց, loaded with anxieties;
careworn;
ծանրացեալ ալեօք, bowed down by the weight of years;
ծանրացեալ էր հասավաւ, he was very old;
ծանրասցի գործ նոցա, let more work be laid on them;
ծանրացաւ պատերազմն ի վերայ նորա, the battle went sore against him.

· Calfa

NBHL (2)

Որպէս բեռն ծանր ծանրացան ի վերայ իմ։ Փոքրել զհերս իւր. զի կարի ծանրանայր ի վերայ նորա։ Ծանրացան ձեռն յովսեփայ ի վերայ ամուրհացւոցն, կամ պատերազմն ի վերայ սաւուղայ։ Ծանրասցի անձն իմ ի վերայ նոցա։ Իբրեւ ետես փարաւոն, ծանրացաւ սիրտ նորա։ Գուցէ ծանրանայցեն սիրտք ձեր շուայտութեամբ։ Ոչինչ ծանրացայ ձեզ։ Գործէաքվասն չծանրանալոյ ումեք։ Մի՛ ծանրասցի եկեղեցւոցն. եւ այլն։

Իբրեւ զդառնահոտ ծծումբ ի քիմս քո ծանրանան. (Կլիմաք.։)


Ծանրասիրտ

adj.

hard-hearted, flinty-hearted, obdurate, callous, unfeeling, insensible.

· Calfa

NBHL (1)

Մատնեցաք ի ձեռս ծանրասրտի երկրորդն փարաւոնի. (Յհ. կթ.։)


Ծանրասրտութիւն, ութեան

s.

cf. Խստասրտութիւն.

· Calfa

NBHL (1)

Զփարաւոնին ախտացաք զծանրասրտութիւն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Ծանրատաղտուկ

adj.

burdensome, tiresome, wearisome, tedious, importunate, vexatious, insupportable.

· Calfa

NBHL (1)

լսեն զծանրատաղտուկսն եւ զհակառակ սովորութեան բազմաց։ Ոչ միայն զծանրատաղտուկ (գոլն) առաքինութեանցն ածիցեմք զմտաւ, այլեւ զպսակէն եւ այլն. (Ոսկ. մ. ՟Ա. 15. 16։)


Ծանրութիւն, ութեան

s.

heaviness, gravity;
weight, load;
heaviness, grievousness;
importance;
heaviness, dullness;
uneasiness, low-spirits, dejection;
gravity, seriousness;
— գլխոյ ստամոքաց, oppression, heaviness in the head;
weight on the stomach;
— լսելեաց, hardness of hearing;
— քնոյ, lethargic sleep.

· Calfa

NBHL (1)

որ զծանրութիւն աւուրն բարձաք եւ զտօթ։ Ոչ արկից զձեօք այլ ծանրութիւն։ Հպարտացուցանէ զքեզ սիրտ քո ծանրութեամբ։ Ծանրութիւն համարեցաք խնդրել ի թագաւորէն հետեւակս. եւ այլն։ Ծանրութիւն բեռանց։ Բեռինք ծանրութեան (այսինքն ծանունք)։ Ծանրութիւն հարկաց, արուձիոյ, վշտի, ողբոց, ցաւոց, փառաց։ Քուն եւ ծանրութիւն։ Ծանրութիւն քնոյ, կամ որովայնամոլութեան. եւ այլն. (Ագաթ.։ Եզնիկ.։ Եղիշ. եւ այլն։)


Ծանօթ, ից

adj. s.

knowing, known, manifest;
recognizable;
connoisseur, good judge of;
acquaintance;
friend;
indication, token, sign;
disciple, scholar;
—ս տալ, to make known, manifest, to disclose, to reveal;
to make acquaintance with;
—ս տալ զանձնէ, to make oneself known, to manifest or reveal oneself;
ի —ս գալ, to be known, manifest or revealed;
— լինել, to know, to be acquainted with;
—ք մեր, our acquaintances, friends, the people of our acquaintance.

· Calfa

NBHL (1)

Առաքինասէր, եւ ծանօթ երկիւղի աստուծոյ. (Ղեւոնդ.։)


Ծանօթացուցանեմ, ուցի

va.

to cause to know or to become acquainted with;
— զանձն, to make oneself known.

· Calfa

NBHL (1)

Ծանօթացուցանել զիւրաքանչիւրոց անձնաւորութիւն. (Արծր. ՟Գ. 10։)