Definitions containing the research անդ : 9178 results

Լոկ, ոյ, ով

adj. adv.

sole, alone, only, simple;
empty, desert;
deprived of;
— օր, work-day;
— մնալ ի մարդկանէ, to be, or to remain unpeopled;
— եւ մերկ ի սփոփութենէ, disconsolate, very sad;
— or — ի լոկոյ, only, simply;
բանիւ լոկով, with the word alone.

· Calfa

NBHL (3)

Տեսանէ անդ զկտաւսն լոկ. (Ղկ. ՟Ի՟Դ. 12։)

Մի՛ իբրեւ ի լոկ ինչ հաց հայեսցիս. (Մանդ. ՟Ա։)

Լոկ աղօթս առնելով վախճան իւրումն հայցէր ծնողի։ Լոկ փութացուցանէ կրթել ի հանդէս շահից. (Պիտ.։)


Լորանոց, ի

s.

cage for quails.

· Calfa

NBHL (1)

ὁρτυγοτροφεῖον locus ubi coturnix alitur. տեղի կամ վանդակ, ուր պահի լոր թռչունն.


Լորձ, ոյ

s.

saliva, spittle, slobber, slaver, drivel;
լորձունս ծորեցուցանել, to slaver, to slabber, to drivel.

· Calfa

NBHL (1)

ԼՈՐՁ մանաւանդ՝ ԼՈՐՁՆ. σίελον saliva λιγνύς fuligo, fumus. Թուք ծորեալ. փրփուր բերանոյ. եւ Տողունք. եւս եւ Շոգիք կամ գոլորշիք բերանոյ եւ ըռունգանց. շողիք. (յն. սի՛էլօն. լտ. սալի՛վա).


Լորձն, ձին, ձունք, ձանց

cf. Լորձ.

· Calfa

NBHL (1)

ԼՈՐՁ մանաւանդ՝ ԼՈՐՁՆ. σίελον saliva λιγνύς fuligo, fumus. Թուք ծորեալ. փրփուր բերանոյ. եւ Տողունք. եւս եւ Շոգիք կամ գոլորշիք բերանոյ եւ ըռունգանց. շողիք. (յն. սի՛էլօն. լտ. սալի՛վա).


Լորձնային

adj.

salival.

· Calfa

NBHL (1)

ԼՈՐՁՆԱՅԻՆ ԼՈՐՁՆԱՏԵՍԱԿ. λιγνυώδης fuliginosus, fumens. որ ինչ է իբրեւ զլորձն, մանաւանդ շոգիանման ինչ. գոլորշատեսակ.


Լորձնատեսակ

cf. Լորձնային.

· Calfa

NBHL (1)

ԼՈՐՁՆԱՅԻՆ ԼՈՐՁՆԱՏԵՍԱԿ. λιγνυώδης fuliginosus, fumens. որ ինչ է իբրեւ զլորձն, մանաւանդ շոգիանման ինչ. գոլորշատեսակ.


Լորտու, աց

s.

adder, a small non venomous yellow serpent adored by the ancient Egyptians.

· Calfa

NBHL (1)

Նոյն ռմկ. Ազգ ինչ օձի կամ վիշապաց՝ծանրադանդաղ. որ ասի լինել դեղնագոյն, եւ անթոյն. (թերեւս այն՝զոր ռամիկք կոչեն թըլըսըմ, եւ պահապան տանն) մին ի պաշտամանց եգիպտացւոց. սարը եըլան.


Լորցք, ցից

s.

convulsion, violent contracting of the sinews, spasm.

· Calfa

NBHL (1)

Որք արդեօք հիւանդութիւնք՝ նովին իսկ չարոլորմամբ ախտին՝ առասացան տարածմունք, եւ լորցք. (Պղատ. տիմ.։)


Լուանամ, ացի

va.

to wash, to cleanse, to bathe;
to rinse;
— զերեսս, to wash the face of;
to wash one's face;
լուանամ զձեռս, I wash my hands of it, I'll have nothing to do with it;
— զոք թշնամանօք, to scold, to upbraid, to reprimand, to blow up;
ջուրբ —, to innundate, to wash away, to destroy by floods.

· Calfa

NBHL (2)

լուանալ զձեռս կամ զոտս, զմարմինն, զանձն, զհանդերձս, զպատմուճան, եւ այլն, յաղտոյ, ի վիրաց, յանօրէնութենէ, ի մեղաց, ի չարեաց, եւ այլն։ Բոզք լուացան յարեանն։ Լուացեալ կաթամբ։ Զկաւակերտն ջուրբ լուանալ.եւ այլն։

Իսկ անդ. (՟Բ. 7։)


Լուանամ, ացայ

vn. fig.

to wash, to wash one's self;
to bathe, to bathe one's self;
to clear one's self from, to wash out a stain of dishonour;
— զփոխարէնն, to refuse a recompense;
— զսերմն առն, to lose, to abort, to fail, to miscarry, to have an abortion, a premature birth;
զայլս եւս լուանաս քոյով անօրէնութեամբն, you contaminate others by your iniquities.

· Calfa

NBHL (2)

լուանալ զձեռս կամ զոտս, զմարմինն, զանձն, զհանդերձս, զպատմուճան, եւ այլն, յաղտոյ, ի վիրաց, յանօրէնութենէ, ի մեղաց, ի չարեաց, եւ այլն։ Բոզք լուացան յարեանն։ Լուացեալ կաթամբ։ Զկաւակերտն ջուրբ լուանալ.եւ այլն։

Իսկ անդ. (՟Բ. 7։)


Լուարան

s.

wash-hand basin;
basin or tub to wash in;
lavatorium;
lavabo.

· Calfa

NBHL (2)

անարատ արասցէ զառ աստուած դարձն, զոր սրբազանն լուարանն՝ որ յօրէնսն, եւ այժմու լուացումն յայտնէ. (Մաքս. անդ։)

Ողողումն հանդերձիցն յայտ առնէ զոր ի ձեռն լուարանին կատարեալ հանդերձեալն. (Մեկն. ղեւտ.։)


Լուացարար, աց

s.

washer, bleacher.

· Calfa

NBHL (1)

Լուացօղ հանդերձից. թափիչ. cf. ԼՈՒԱՆԱԼԻՔ. լաթ լուացօղ. (Վրք. հց. ձ։)


Լուացու

cf. Լուացաջուր.

· Calfa

NBHL (1)

Առեալ ի լուացուէ անտի ջուր։ Լուացուկք հիւանդին. (Վրք. հց. ձ։)


Լուացուկք

cf. Լուացաջուր.

· Calfa

NBHL (1)

Առեալ ի լուացուէ անտի ջուր։ Լուացուկք հիւանդին. (Վրք. հց. ձ։)


Լուացք, ցից

s.

washing, whitening;
bleaching;
օր —ցից, washing day.

· Calfa

NBHL (1)

Արար նա առաւել լուացս այնմիկ, որ ետ նմա անդ լուացս արտասուաց. (Եփր. համաբ. յորմէ եւ Բրսղ. մրկ.։)


Լուծ, լծոց

s. fig. mar. ast.

yoke;
pair, couple;
լուծք եզանց, yoke of oxen;
լուծ կշռոց, pair of scales;
beam of a balance;
բառնալ ինչ ի լուծ կշռոց, to weigh with scales;
—ք, a pair;
— —, in pairs;
լուծ իմ քաղցր է եւ բեռն իմ փոքրոգի, my yoke is easy and my burden light;
աունուլ զլուծ կրօնաւորական կարգի, to take the cowl (monk), to take the veil (nun), to pronounce the vows, to become a monk or nun;
մտանել ընդ լծով ամուսնութեան, to bear the yoke of matrimony;
ընդ լըծով արկանել, to place under the yoke;
to subject, to reduce to slavery;
խոնարհել ընդ լծով, to bend under the yoke;
to submit tamely to slavery;
ընդ լծով կալ, ընդ լծով ծառայութեան մտանել, to pass under the yoke, to become a vassal, or tributary;
լուծանել, բառնալ զլուծ, to unharness;
to take off the yoke;
ընկենուլ, թօթափել, նշկահել զլուծ, ի բաց ընկենուլ զլուծն, to throw off the yoke, to slip the collar;
զերծանիլ ի լծոյ, to be freed;
yoke, subjection, slavery, bondage;
yoke;
libra, the balance (sign of the zodiac).

· Calfa

NBHL (2)

Կապեսցես սամետիւք լուծ նմա։ Երինջ ոչ մտեալ ընդ լծով։ իբրեւ փոկով լծոյ երնջոց։ Լուծ իմ քաղցր է. եւ այլն։ Որպէս եթէ կառավարք ոմանքիցեն՝ լծօք հանդիսանալով. (Պղատ. օրին. ՟Ժ։)

Ընդ լծիւք օրինացն հնազանդեալ կայաք. (Եփր. գաղ.։)


Լուծումն, ման

s.

solution;
decomposition, resolution, dissolution, dispersion;
explication, discovery, explanation;
dilution;
liquefaction;
fluidity;
abolition;
infraction, infringement, violation;
fainting;
— ամուսնութեան՝ ժողովոյ, dissolution of matrimony;
dissolving of an assembly;
— որովայնի, diarrhoea, looseness, flux;
— կենաց, death;
— սառնամանեաց, thaw.

· Calfa

NBHL (3)

ԼՈՒԾՈՒՄՆ. Թուլութիւն սրտի, եւ անդամոց.

Լուծումն անդամոց։ Յօդիցն լուծմամբ. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։ Նար. ՟Ծ՟Ը։)

Ուր լուծումն մարմնոյ (անկեալ դնելն դիական), անդ եւ արծուիք ժողովեսցին. (Ճ. ՟Գ.։)


Լումայ, ից

s.

mite, small piece of money.

· Calfa

NBHL (1)

Արկ անդր երկուս լումայս. (Ղկ. ՟Ի՟Ա. 2։)


Լուսաբանեմ, եցի

va.

to speak early;
to explain, to make clear.

· Calfa

NBHL (1)

Զոր հանդերձելոցն ճառից լուսաբանեն կերպաւորութիւնք. (Նար. ՟Գ։)


Լուսաբեր, աց

adj. s.

luminous, bright;
window;
Lucifer, the Morning-star;
heavenly bodies, sun, moon, stars.

· Calfa

NBHL (1)

Զարագընթաց շարժումն արփին, զարեգական՝ լուսաբերին, կացոյց հանդերձ գաբաւոնին. զլուսին ձորոյն ելիոնին. (Յիսուս որդի.։)


Լուսաբորբոք

adj.

fiery, on fire, in flames, bright with heat, red hot.

· Calfa

NBHL (1)

Լուսաբորբոք հոգեռանդն բոցով հրաւառէ. (Խոր. վրդվռ.։)


Լուսակազմ

adj.

formed of light, bright.

· Calfa

NBHL (1)

հանդես ի վեր զանկեալ հոգիս՝ ըստ լուսակազմ հարսնարանի աստ. (Վրդն. երգ.։)


Լուսանցոյց, ցուցաց

adj. s.

that permits the light to pass;
cf. Լուսամուտ.

· Calfa

NBHL (1)

Պատուհանքն վանդակապատքն լուսանցոյցք շուրջ զերեքումք վասն հայելոյ։ Ըստ լուսանցուցացն, եւ ըստ մտից պտշգամացն. (Եզնիկ. ՟Խ՟Ա. 16։ ՟Խ՟Բ. 11։)


Լուսաշաւիղ

cf. Լուսագնաց.

· Calfa

NBHL (2)

լուսաշաւիղ ճառագայթաաւէտ սուրբ նշանդ. (Յհ. կթ.։)

Լուսաշաւիղ ճանապարհ առ աստուած հնազանդութիւն. (Յհ. իմ. յիշ. կանոն.)


Լուսասահման

adj.

surrounded with light, splendid, bright, luminous.

· Calfa

NBHL (1)

Յորում աճեցոյց զբոյսն օրհնութեան ի լուսասահման անդաստանին անարատութեան. (Նար. կուս.։)


Լուսավառ

adj.

burning, shining, luminous.

· Calfa

NBHL (1)

Հանդերձ լուսաւառ ղամպարաջահ վարուք իմաստուն կուսանաց. (Խոր. հռիփս.։)


Լուսաւոր, աց

adj. s. fig.

clear, bright, brilliant;
luminaries, stars;
apostles, prophets, doctors;
— առնել, cf. Լուսաւորեմ.

· Calfa

NBHL (1)

ԼՈՒՍԱՒՈՐ, ւորք. գ. φωστήρ luminare. Լուսատու կամ լուսաւորիչ մարմինք յերկինս. աստեղք, մանաւանդ արեգակն եւ լուսին.


Լուսաւորագոյն

adj.

very luminous, most splendid;
—, —ս ad. clearly, evidently, in the clearest manner.

· Calfa

NBHL (1)

Լուսաւորագոյնս պատմէ, կամ աւանդէ. (Ագաթ.։ Եւս. քր. ՟Ա։)


Լուսաւորեմ, եցի

va. fig. vn.

to illuminate, to make light, to render clear, to brighten;
to enlighten, to illumine;
to light, to kindle;
to make serene;
to restore to sight, to open the eyes of;
to manifest;
to shine, to glitter, to sparkle, to brighten.

· Calfa

NBHL (3)

ի հօրէ զմիտսն լուսաւորեալ՝ ասէ ցնա, դու ես քրիստոս. հելլենաբանութիւն է, կր. հանդերձ հյց. խնդրով. φωτισθείς τὴν διάνοιαν որ ըստ հյ. ասելի է, մտօք կամ ի միտս։

Լուսաւորե ի յիս վերստին զծագումն անստուեր հրաչից գիտութեան աստուածութեան քո։ Լուսաւորեա՛ ինձ զողորմութեանդ քո ճառագայթ. (Նար. ՟Ժ. ՟Լ՟Դ։)

Եւ լոյսն ի խաւարի անդ լուսաւորէ. (Յհ. ՟Ա. 5։)


Լուսաւորիչ, չի, չաց

adj. s. illuminator;
սուրբ Գրիգոր՝ — Հայաստանեայց, St. Gregory, the illuminator of the Armenian nation.

· Calfa

NBHL (1)

Լուսաւորիչքն աշխարհի եւ առաջնորդքն եկեղեցւոյ քահանայապետք սուրբք գրով աւանդեցին, (Վրք.հց. ՟Ա։)


Լուսափայլ

adj.

shining with light, resplendent, glittering, refulgent, dazzling.

· Calfa

NBHL (2)

Եցոյց նոցա զհանդերձս լուսափայլս յառաջ քան զմերկութիւն իւր. (Եփր. այլակերպ.։)

Մաքուր եւ լուսափայլ հանդերձիւք. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)


Լուսափայլեմ, եցի

vn.

to shine, to shed light, to be brilliant.

· Calfa

NBHL (1)

Եւ անդուստ լուսափայլեալ ամենայնն միանայ ընդ աստուած. (Լմբ. սղ.։)


Լուսափայլիմ, եցայ

vn.

cf. Լուսափայլեմ.

· Calfa

NBHL (1)

Եւ անդուստ լուսափայլեալ ամենայնն միանայ ընդ աստուած. (Լմբ. սղ.։)


Լուսափայլութիւն, ութեան

s.

light, brightness, splendour;
lustre;
perspicuity.

· Calfa

NBHL (3)

Լաւագոյն արժանաւորին վասն նախ ի նոսա լինելոյ աստուածապետականին լուսափայլութեան։ Ի կատարողպետականէն լուսափայլութենէ քահանայապետեալ։ Զիւրոյն լուսափայլութեան սրբազնագործել խորհուրդս. (դիոն։ ստէպ։ Մաքս. անդ։ Շ. հրեշտ.։)

Ազդեցութիւն սուրբ հոգւոյն, եւ նորին լուսափայլութիւն։ Հեղեալ ի յետինս զլուսափայլութիւնս։ Յայտեա՛ կրկին շնորհ լուսափայլութեան։ Լուսափայլութիւն աստուծոյ, կամ գիտութեանն աստուծոյ։ Ըստ յարացուցի արեգականդ ճառագայթից. զի սա որպէս զարտաքին էքս լուսափայլութեամբն պարփակէ, եւ այլն. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ. ստէպ։)

Ըստ գեղեցիկ խնդրոյ քում լուսափայլութեան՝ պետականդ։ Խնդրեմք ի քումմէ լուսափայլութենէդ. (Մագ. ՟Գ. ՟Ի՟Ե։)


Լուսեղէն, ղինի, նաց

adj.

bright, celestial, angelic;
—ք, angels.

· Calfa

NBHL (1)

Սանդուղք լուսեղէնք։ Խաչ լուսեղէն. (Եղիշ. ՟Ը։ Խոր. ՟Գ. 12։)


Լուսնախտիրք

s.

superstitious regard for the moon.

· Calfa

NBHL (1)

Յաստեղագիտութիւնս, օրահմայս, ի լուսնախտիրս, ի շեղջախտիրս. (Մանդ. ՟Ի՟Զ։)


Լուսնոտիմ, եցայ

vn.

to be lunatic;
to be subject to epileptic fits.

· Calfa

NBHL (1)

Լուսնոտի, եւ չարաչար հիւանդանայ. (Մտթ. ՟Ժ՟Է. 14։)


Լուտալի, լւոյ, լեաց

adj.

blameable, reprehensible

· Calfa

NBHL (1)

Զլուտալի պիղծ օրինացն աւանդս աւանդեալ մատոյց. (Պիտ.։)


Լուտամ, ացայ

vn.

to scold, to reproach, to abuse, to imprecate.

· Calfa

NBHL (1)

Բանս յանդիմանութեան, եւ լուտացօղ ապառում խռովութիւն ի վերայ արքայորդւոյն ածէի. (Յհ. կթ.։)


Լուր, լրոց

s.

hearing, audition;
audience;
news, account, report, relation;
hearsay, rumour;
renown, fame;
discourse, sermon;
obedience;
noise that wakes or rouses;
sound, voice, cry;
Աստուած ամենայնիւ լուր է, the ail-hearing God;
լուր չարեաց, bad news, ill news;
լուր առնել, to warn, to avert;
to acquaint;
to announce;
զխուլս ի լուր առնել;
to cause the deaf to hear;
լուր լինել;
to be heard;
to be announced;
լուր դնել;
to listen;
to hear;
լուր լինել առ ոք, to come to one's knowledge;
ելանել լրոյ ուրուք, to spread one's fame;
լուր ի ականջաց լսել, to hear with one's own ears;
ի լրոյ, by hear-say, by current report;
— ! listen ! — օր, workday.

· Calfa

NBHL (1)

ԼՈՒՐ. Լսողութիւն. հնազանդութիւն.


Լուցանեմ, ուցի

va.

to light, to kindle;
to inflame, to burn.

· Calfa

NBHL (1)

Լուցանել զճրագ, կամ զլապտեր, կամ զջահս։ Ելոյց հուր ի ջահսն։ Լուցին կրնկ եւ այլն։ Ճրագունք ի լուցելոյ ճրագէ լուցանին, եւ ոչ ի խաւարոյ. (Մանդ. ՟Գ։)


Լպրշանք

s.

cf. Լպրշութիւն.

· Calfa

NBHL (1)

Մանաւանդ զի եւ զանցեալ եւս ժամանակսն ձեռնտու իւրեանց լպրշանաց ունէին. զի ոչ երբէք այնպիսի ինչ գործեցաւ. (Ոսկ. մ. ՟Ա. 3։)


Լպրշեմ, եցի

va.

cf. Լկտանամ.

· Calfa

NBHL (1)

ներգործական բայ չէզոքական բայ ԼՊՐՇԵՄ ԼՊՐՇԻՄ. ἁπαναισχύνομαι, ἁναιδεύομαι impudenter ago. Լպիրշ լինել. լրբիլ. լրբաբար գործել. անամօթիլ. յանդգնիլ. ժպրհիլ. երեսը պատռիլ, երեսի ջուրը կորսընըցնել.


Լպրշիմ, եցայ

vn.

cf. Լկտանամ.

· Calfa

NBHL (1)

ԼՊՐՇԵՄ ԼՊՐՇԻՄ. ἁπαναισχύνομαι, ἁναιδεύομαι impudenter ago. Լպիրշ լինել. լրբիլ. լրբաբար գործել. անամօթիլ. յանդգնիլ. ժպրհիլ. երեսը պատռիլ, երեսի ջուրը կորսընըցնել.


Լպրշութիւն, ութեան

adj.

taciturn, silent, quiet;
solitary, retired.

· Calfa

NBHL (1)

ἁναισχυντία, τὸ ἁναίσχυντον impudentia, inverecundia. Լպիրշն գոլ. լպրշանք. լրբութիւն. ժպրհութիւն. անամօթութիւն. յանդգնութիւն. անկարգ յարումն.


Լռասէր

adj.

fond of silence, taciturn.

· Calfa

NBHL (1)

Սիրօղ լռութեան, հանդարտութեան, առանձնութեան


Լռարան

s.

place ef silence;
—ք, silence;
—ք Պիւթագորացւոց, the five years' silence imposed on his scholars by Pythagoras.

· Calfa

NBHL (1)

Վայր լռութեան եւ հանդարտութեան (իրօք կամ նմանութեամբ).


Լռելեայն

adv.

tacitly, by implication;
secretly, in secret;
silently, without bustle, in a private manner.

· Calfa

NBHL (1)

Եւ Ի լռութեան. առանձինն. ի հանդարտութեան.


Լռեմ, եցի

vn. va.

to hold one's tongue, to remain silent, to be silent;
to keep silence, to cease to speak, to hold one's peace;
to cease, to be at rest, to repose, to rest;
to be out of work;
net to mention, to say nothing of, to suppress, to pass over in silence.

· Calfa

NBHL (1)

ԼՌԵԼ. ἠσυχάζω quiesco. Հանդարտել. առանձնանալ. դադարել. կասիլ. սըստըւիլ (յն. իսիխա՛ղօ, եւ այլն, լծ. թ. սիւքիւթ սիւրմագ, իսքէաթ օլմագ ).


Լռեցուցանեմ, ուցի

va.

to silence, to put to silence, to impose silence;
to interrupt, to cause to cease;
— զխիղճ մտաց, to stifle one's remorse or compunction.

· Calfa

NBHL (1)

κατασιωπάω, παύω, καταστέλλω silere facio, compono, sedo. Տալ լռել. չթողուլ խօսել. եւ Հանդարտեցուցանել. դադարեցուցանել. կարճել.