Definitions containing the research այս : 9492 results

Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. անծանօթ բառ, որ մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Վաղա-գոյն առաւօտուցն ի դարիթիւրէ եկայք. զի վաղիւ անդ մովպետան մովպետ ռատ յազէ». (այսպէս ունին տպ. Վենետ. 1859, էջ 141 և 1864, էջ 321. միւս տպագրութիւններից Վե-նետ. 1828, Պօլիս 1873 ունին ի դարիթիր. Թէոդոսիոյ տպ. ունի ի դարիթիր)։

Այս բառը չունի ՆՀԲ։ Առաջին անոամ յիշում է ՋԲ՝ դարիթեար, դարիթիար, դարիթիր ձևերով և մեկնում է «զառի-վայր»։ ԱԲ գրում է դարիթիւրէ, տարի-թիւրէ և մեկնում է «դուռն օրինաց», իբ-րև պրս. բառ։ Անշուշտ հասկանում է պրս. [arabic word] dār-i tor. «դուռն օ-րինաց», Պատկ. Maтep. I. 9 մերժելով այս՝ դնում է դարիթիր=պրս. [arabic word] dar-i tir «porta potestatis իշխանա-թեան դուռը»։ Բառիս վրայ ընդարձակ քննութիւն ունի Բազմ. 1895, էջ 6-(=Միքայէլ Փորթուգալ փաշա, Եղիշէ. 439), որի ամփոփումը հետևեալն է-թիւրէ և կամ թէօրէ մոնղոլ-տաճկական

մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։


Տարմ, ից

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։

ՓՈԽ (borrowing) վրաց. ბარბი տարբի բառն էլ փո-խառեալ է հայերէնից։ (Չուբինով, 1215 այս թռչունը համարում է каменныи cкво-perъ, краcныи дроздь»)։


Տարտամ, աց

s.

unsteady, irresolute, perplexed, wavering, indeterminate, uncertain, cowardly, slothful, sluggish, idle;
— տագնապի տարակուսանաց, painful thoughts, mental anguish.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Թերևս բնիկ հայ բառ՝ կրկնուած հնխ. drem-«քնել, ննջել» արմատից, իբր *տատ-բամ, *տատարմ >տարտամ. հմմտ. ւա-dormio «քնել. 2. անգործ՝ դատարկ լինել». հսլ. drêmati, լեհ. drzemac, ռուս. дремать «նիրհել, թմրիլ, անհոգ լինել»։ Այս արմատը աճած է -m-աճականով՝ պարզական dre-«քնել» արմատից, որից ունինք սանս. drálί dráyati «քնել» և ni նախամասնիկով ni-drá «քուն» (որի իրանեան համապատասխան ձևից է փոխառեալ հյ. նիրհ, որով նիրհ և տարտամ միևնոյն բառերն են լինում)։ Նոյն արմատից -dh-աճականով կազմուած է յն. ὄαρϑάνω «քնել» (Pokorny 1, 821, Berneker 223, Walde 243)։ Կազմութեան համար տե՛ս նաև տրտում։

ՆՀԲ լծ. լտ. tardum «ծոյլ, դանդաղ» բառի հետ։ Justi, Dict. Kurde 96 քրդ. tertilin «տատանիլ, երերալ» և արաբ. [arabic word] tartara։ Canini, Et. étym. 142 ռանս. dardha «հաստատուն»։ Հիւնք. տարմ բառից։ Bugge, Beitr. 33 ցե-ղակից լտ. tardus «դանդաղ» բառին, որ չի ընդունում Walde 764։ Աճառ. ՀԱ 1899. 235 համարում է կրկնուած տարմ պարզական արմատից, որի հետ նոյն է տարմ «երամ» (նշանակութեան տար-բերութիւնը չի թոյլ տալիս այսպիսի նոյնացում)։ Վերի մեկնութիւնը տուաւ Pedersen, Հայ. դր. լեզ. 132, որ ըն-դունում են Walde 243 և Pokorny 1, 821։


Տարփ, ոյ

s.

ardent desire;
love.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սէր» Գնձ. Նար. տաղ. որիս տար-փալ «սրտով փափագիլ» Շար. Շնըրհ. տար-փացուցանել Անյ. հց. իմ. տարփաւր Խոր. Պիտ. տարփածու Խոր. տարփանք Փիլ. Խոր. նիրատարփ Շնորհ. տաղ. գեղեցկատարփելի Պիտ. ծաղկատարփակ Պիտ. ևն։ Անշուշա նոյն բառերն են տարփել «խնդամտեւ» և տարփնօղ «սքանչելի» Բառ. երեմ. էջ 309, Արմատիս միւս ձևերն են՝ ՏՐԻՓ «սէր, ցան-կութիւն» Տաղ. որից տրփող Ագաթ. տրփանք Պիտ. Արծր. տրփութիւն Խոր. տրփումն Վրք. հց. ՏՌԻՓ «կրքոտ սէր» Փիլ. որից տռփիլ Աուտ-Սեբ. 5, Բուզ. 99. տռփալ, տռփանալ Պտմ. աղէքս. Լմբ. տռփումն Շնորհ. Մադ. Մխ. առակ. տռփանք Բուզ. տռփական Փիլ. Յհ. իմ. մանկատռիփ Փիլ. տարրատռփութիւն Յհ. իմ. պաւլ. պատանեկատոփին Փիլ. դըժ-ուարատռփական Բրս. թղթ. ևն։ (Այս բոլորը, ևնչպէս տեսնւում է, Ոսկեդարում շատ սա-կաւ գործածութիւն ունէր. այս մասին տե՛ս Նորայր, Կորիսն վրդ. էջ 211-213 և Մէնէ-վիշեան ՀԱ 1911, էջ 550)։

Տէրվ. Նախալ. 84 հնխ. tarp «դառ-նալ, յուզիլ, թափառիլ» արմատից. հմմա. սանս. trap (trpra, trpala «ան-հանդիստ, թափառական»), յն. τρεπω հլտ. trep-it «դարձուցանէ», trepidus և սրանից trepidare «ճեպել», հսլ. tre-pati «դողալ», հյ. թարթափել <*թա -թրափել. ըստ այսմ հայ բառի նախնա-կան նշանակութիւնն է «սաստիկ շառ-ժիլ, յուզիլ»։ Müller, Armen. VI յն. τεοπομαι «զուարճանալ»։ Canini Et étym. 63 յն. *λφροδίτη-ից։ Հիւնք. ար-բունք բառից։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] tarab «գրգիռ, ցան-կութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 190), ❇ tirf «ամէն տեսածը ունենալ փափագիլ, ցանկանալ» (անդ, բ. 800)։


Տաւիղ, ւղաց

s.

psaltery, harp, dulcimer;
հարկանել զ— or տաւղեմ, cf. Տաւղեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *tabil ձևից, որ աւանդում է Հե-սիւքոս. ❇ταβάλα, ταβῆλα. ὸπὸ Γlάρνων ούτω ϰαλεῖται ὄργανον ϰριβάνω ἐμφερές, W χρων-παι ἐν τοῖς πολέμοις ἀντὶ σαλπιγγος. ըստ Պարթևաց այսպէս է կոչւում տապակի՞ նման եռաժշտական գործիքը, որ պատե-րազմի մէջ գործածում են շեփորի փոխա-րէն»։ Այս իմաստը գտնում ենք նաև հայե-րէնի մէջ. հմմտ. Եփր. աւետ. 318 պատե-րազմի նկարագրութեան մէջ. «Եւ ոչ այլ ինչ լսէ նա անդ, բայց միայն զձայն տաւղի բախելոյ և զհարկանել փողոց»։ Սրանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tablā, ա-րաբ. [arabic word] tabl, որից էլ սպան. atabal, պորտ. atabale, իտալ. ataballo, taballo, թրք. [arabic word] կամ [arabic word] davul «թմբուկ» (Berneker 725)։-Հիւբշ. 252։


Տափ, տափք, եր

s.

plain, flat country or district.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მოტაბაკებული մոտաբակե-բուլի «տափակաւուն, հարթ» Չուբինով 849 (առաջին մո -և վերջին -բուլի մասնիկ են. առանձին *տաբակի ձևը չունի Չուբի-նով).-հայ բոշ. tap'ak «տափակ», որից ծածկալեզւով tap'ak sis (sis «գլուխ») բռուս» (Finck, Die Sprache der arm. Zi-geuner, ЗАН 1907, էջ 121), որի հետ կաղ-մութեամբ նոյն է գալիս Պլ. ծծկ. տափակ «եւրոպացի» (ակնարկութեամբ նրանց յար-դեայ տափակ գլխարկի).-օսս. տափան «հարթ, տափարակ», քրդ. [arabic word] tāpān «տա-փարակ», թրք. գւռ. Եւդ. [arabic word] tapan «տա-փան» (ԳԴ պէրէն բառի տակ, Յուշարձան 329), թրք. գւռ. Սլմ. tapan «տափան», որից tapanlamak «տափնել», նոյնպէս և Ղառա-խի թուրքերի մէջ՝ թափան «տափան» (նա-խաձայնի համար հմմտ. Բբ. թափան «աա-փան», թափնէլ «տափանել»)։-Այս բոլորից աւելի հետաքրքրական են արաբ. [arabic word] taii «կողմ. 2. գետի ափ. Յ. շէն տեղ, հող», [arabic word] tāffa «սարի և դաշտի միջի մասը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 802-3)։ Հայերէնը չի կարող սրանցից փոխառեալ լինել, որով-հետև գործածուած է Ե դարում. ուստի ա-րաբ. բառը կա՛մ պատահական է և կամ փոխառեալ հայերէնից։


Տաք, ից

adj.

warm, hot;
cf. Ջերմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջերմ» Խոր. գ. 37 (Շամփուրն.. տաք էր իբրև զհուր). էլ. արիստ. էջ 137. Վրք. հց. Վստկ. Վրդն. առակ. Յայսմ. որից տաքացուցիչ Խոսր. տաքիլ «տաքանալ» Պիտ. տաքութիւն Ոսկ. յհ. ա. 21. Մխ. բժշ. տա-քումն Պիտ. 464. տաքդեղ «պղպեղ» Առաք. լծ. սահմ. 468. Զքր. սարկ. Բ. 133 (Ջպղպեղ, որ է տաքդեղ). Բառ. երեմ. 272 (կազմուած է ճիշտ ինչ. գւռ. թրք. isotə «պղպեղ», այն է is «տաք» + ot «խոտ»)։


Տաքսատ

s.

rank, line, order.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և Հիւբշ. 384 դնում են յն. ταšεἰδιον «զինւորների փոքր խումբ», որ նուազա-կանն է τάζις բառի։ Բայց այս բառը ոչ միայն չի ծածկում հյ. ձևը, այլ և նշանակութեամբ անյարմար է, ըստ ո-րում նշանակում է ըստ Sophocles 1068 բ «զինւորական արշաւանօ»։


Տրեխ, աց

s.

sandal;
wooden-shoe, clog;
— հովուի, calage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մեզնից պէտք է լինի գնչ. triák «կօշիկ», որից triakhengoro «տրեխ շինող»։ (Paspati այս բառերը մութ է համարում և ևասկածով համեմատում է սանս. trikš «եր-թալ, շարժիլ» բառի հետ, որ անյարմար է)։


Տրէ, ի

s.

the fourth month of the ancient Armenian calendar (November).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. մեկնում է «զի տայ կամ կրէ գիշերն յօրէն «ժամն և զմասունքն» (այսինքն ցերեկը կար-ճանում է և գիշերը երկարում)։ Նոյնը Տաթև. հարց. 200. իսկ Տաթև. ձմ. ա. «Տրէ՝ զտէրունական խորհուրդն ասէ, ւորժամ տիրեաց Աստուած ի վերաւ ա-ռառածոռ»։ Brosset JAs. 1832, 529 հեռաւռր նմանութիւն է ուզում նշմա-րել վրաց. ოთხი ոթխի «չորս» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 365 պրս. Tī յատուկ անունի հետ։ Lag. Ges. Abhd. 294, 9, Beitr. bktr. Lex. 56 սրանց է կցում սանս. taš̌tar և զնդ. tistrya, ո-րոնք չի ընդունում Lag. Arm. Stud. § 2245։ (Սրանց վրայ տե՛ս Horn, Grdr. § 406)։ Պատկ. O назван. дрeв. apм. мecяц. 39 պրս. և կապադովկ. ձևերի հետ նաև վրաց. տիրիս-կոնի, տիրիս-դենա «վրացական 11r։ և 12ր։ ամիս-ները»։ Հիւնք. պրս. թիր, Հիւբշ. 89 Տիր աւստուծու անունից։ Սոգդ. և չին. նո-րագիւտ ձևերի միջոցով մեկնեց Gau-thiot MsL 19, 122։


Տրմուխ, մխոյ

s.

rake;
hay-rake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Այս մեկնութիւնս տե՛ս ՀԱ 1908, էջ 122։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 80-81 դնում է սխալմամբ բնիկ հայ բառ՝ հնխ. dorgh-արմատից՝ մ և -ուխ (հմմտ. գլուխ) մասնիկներով. ցեղա-կիցներն են ռուս. дергать. «քաշել, խը-լել, փետել, դրդել», дерrалка «եղան» և նմաններ։


Ցեղ, ից

s.

tribe, caste, race, branch;
—ից —ից, various, diverse.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բուն նշանակում է «բաժանմունք». այս իմաստն են ցոյց տալիս երկցեղ «երկփեղկ, պառակտուած» Եղիշ. դ. էջ 72 (հայոց ազգի համար է ասում՝ նրանց անմիաբանութիւնը ակնարկելով և ո՛չ թէ երկու ցեղից բաղկա-ցած), երկցեղեալ «պառակտուած, անմիա-բան» Սոկր. 15, երկցեղութիւն «անմիառա-նութիւն, պառակտում» Սոկր. 15, սրանից երևում է՝ որ բառս նոյն է վերի ցել «ճեղքել, պատռել» արմատի հետ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սչ. ցեղ, Ագլ. Ախց. Երև. Գոր. Խրբ. Մկ. Ռ. Տիգ. ցէղ, Ղրբ. ցըէղ, ցըղ, Տփ. ցիղ, նաև տաճկախօս հայե-րից՝ ցեղ Ատն.։-Շտ. ցեղ ստացել է «պէս, կերպ» նշանակութիւնը. այսպէս՝ Դու իմ ցեղ չես ապրի «դու ինձ պէս չես մեծացած». հմմտ. այսցեղ քաջութեամբ «այսպիսի քա-ջութեամբ» Սմբ. պտմ. 113. որից և Ակն. ի*նչէխ, Ախց. ի՞նչխ, ի՞նչղ «ի նչպէս» (<ի՞նչ ցեղ)։


Տիզ, տզի, տզոյ, տզոց

s.

tick, acarus;
Mexico-seed, castor-oil, ricinine oil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ռ հլ.) «ոչխարի կամ ուրիշ կենդանու ոջիլ» Վանակ. հց. Վստկ. 203. Լծ. նար. Գնձ. Գաղիան. (նոր գրաևա-նի մէջ «շանաճանճ, տճկ. կէնէ»). սրանից է կազմուած տիզկանեփատ, տզկանեփատ և սխալմամբ՝ տիզկանփայտ «ջղու, սրո-հունդ բոյսը. լտ. ricinus communis L» (ոստ Տիրացուեան, Contributo § 338) Բժշ. ունին Նորայր. Բառ. ֆր. 1092 ա և ՀԲուս. § 2944 (իբր տիզ+կանեփհատ, ճիշտ ինչպէս հոմա-նիշ թրք. [arabic word] genegerček, որ կազ-մուած է gene «տիզ»+gerček բառից և ռուս. кдешевинa, որ կազմուած է клещъ «տիզ» բառից. այսպէս է կոչուած բոյսը, ոռովհետև իր հունդը հասած ժամանակ գոյնով և ձևով նման է արիւն ծծած ու կշտացած տիզի։ Նոյն իսկ ֆր. ricin, որ է «տզկանեփատ», նշանակում է և «տիզ»։ Այսպէս նաև յն։ ϰρότων և φϑείρ հոմանիշները)։


Տիղմ, տղմոյ

s. fig.

mire, mud, slime, dirt, filth, soil, slough, muck;
cf. Թաթաւիմ, cf. Թաւալիմ;
ի քարշ ածել ընդ —, to drag in the mud;
to cover with shame;
մաքրել զ—, to rub of the dirt, to perfrigate, to clean, to brush off.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է -մ մաս-նիկով (հմմտ. կող-կողմն) տիլ «ցեխ» ար-մատից, որ թէև հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականներում։ Ծագում է հնխ. stεl-արմատից, նախաձայնի անկու-մով, իբր stēl->*ստիլ>տիլ։ Նոյն արմա-տի կարճ stel-«կաթկթիլ, միզել» ևն ձևից են յառաջանում յն. σταλάω, σταλάσσω «կաթիլ կաթիլ ծորել», στάλαγμα «կաթիլ, կայլակ», σταλαγμός «կայլակում», τέλμϰ «աղբ, ճա-հիճ, ցեխ, շաղախ, տիղմ», անգլ. stale «մէզ», to stale «միզել», մսգ. stal «ձիու մէզ», գերմ. stallen «միզել (ձիու)», կելտ. *stalto, որից մբրըտ. staut, նբրրտ. staot «մէզ», որ թերևս գերմանականից է փոխա-ռեալ, այսպէս նաև հֆրանս. estaler «մի-զել»։ Արմատի g'(h) աճականն են ներկա-յացնում լիթ. telžiu, telžti «միզել», tulžtu, tulzaú «կակղիլ, թառամիլ (կանաչեղէն ևն)», patulžusi «ջրից, անձրևից կակղած տլքած» (Pokorny 2, 642, Boisacq 901, 952). Հայերէնի մէջ ունինք նաև նոյն արմատի մի-ջին ձայնդարձը stol-. որի վրայ տե՛ս տող։ -Աճ.

Տէրվ. Նախալ. 128 վերջաձայն մ մասնիկ է համարում։ Bugge KZ 32, 67 համեմատում է յն. τέλμα, τελμις հոմանիշների հետ։ Այս մեկնութիւնը անապահով է համարում Հիւբշ. 498, որովհետև յն. τέλμα ենթադրում է հնխ. k2elmn-։ Հիւնք. յն. τέτμα, τέλμος, Pe-dersen, Հայ. դր. լեզ. 67 փոխառեալ է դնում յն. τελμα ձևից։ Scheftelowitz BВ 29, 20 պհլ. dlīm «կեղտ», պրո. dulum «բշտիկ, պալար» բառերին ցե-ղակից։ Սագըզեան ՀԱ 1909, 334 հյ. տեղ «անձրև», թրք. dalga «ալիք», dökmek «թափել», dolmaq «լցուիլ», սումեր. dig «թափել» ևն բառերի հետ։ Peters-son IF 43 (1925). 75 նոյն ընդ տեղ «անձրև»=բրըտ. delt, գաէլ. ϑealt «խոնաւ, խոնաւութիւն»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] tumla, tamla «աւազանի տակ մնացած ջուր կամ սև տիղմ» (Կամուսի թրք. թրգմ. Գ. 273).


Տիփտիկոն, ի

s.

diptycha.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. δίπτυχον, որից նաև լտ. diptychum, dypticum, ֆրանս. diptyques «տախտակ ցանկ, ցուցակ», այսպէս էին կոչւում յատ. կապէս այն տախտակները, որոնց վրայ Հը-ռովմայեցիք գրում էին անուանի բդեշխների և մեծ ատենակալների անունները. քրիստո-նէութեան ժամանակ էլ այս անունով էին կոչ-ւում այն տախտակները, որոնց վրայ վան-քերում և եկեղեցիներում նշանակւում էին եպիսկոպոսների և բարերարների անուննե-րը պատարագի մէջ յիշելու համար։-Հիւբշ. էջ 384։


Տոհմ, ից, աց

s.

family, tribe, house, race, line, lineage, extraction.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնի միջոցով են վրաց. ტოძი տոմի, մինգ. ტომი տոմի «տոհմ, ցեղ» (այս-պէս նախ Brosset JAs. 1832, 529). ուղղա-կի պարսկերէնից է փոխառեալ վրաց. ვარ-ტუხმე վարտուխմե «ծնողք»։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Թւում է խալդեան շրջանի բառ. հմմտ. վրաց. ტოლო տոլո, ტოლი տոլի «հաւասար, նման, հասակակից», ტოლობა տոլոբա «հա-սակակցութիւն», ტოლება տոլեբա «բաղդա-տել», ტოლაობა տոլառբա «ձկների կամ ոձերի զուգաւորութիւն», ტოლტოლი տոլտոլի «ճաւասար, հասակակից», უტოლო ուտոլո ռանհաւասար», որոնց նշանակութեան այս-պիսի երանգները թոյլ չեն տալ ընդունելու թէ մին միւսից փոխառեալ է. այլ երկուսն էլ փոխառեալ են միևնոյն աղբիւրից։-Աճ.

զգեստ» ևն։ Pictet 2, 159 պրս. duxtan «կարել», սանս. duh «կաթ կթել, կա-րել»։ Bugge IF 1, 442 սանս. tántra-«շարունակեալ կարգ, շարք, ռասաւո-րութիւն», tandrá «շարք» բառերի հետ հնխ. tantri-(այս պատճառով էլ Pokorny մերժում է հյ. տող։ (Walde թէև յիշում է ցանկում, բայց չի դնում գրքի մէջ, էջ 240՝ լտ. dolus «խորամանկութիւն, խաբեբայութիւն» բառի հետ)։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 122։

«մարմնի մէջ արտադրուած հե-ղուկները. sécrétion» Մագ. թղ. 135 (Միայն ջերմինս և կծուինս տայ կերակրել տկարա-ցելումն, զի զտողսն հատցէ ի խոնարհ և օգնականութիւն ահեկին կողման և փայծ-ղան.-այս խօսքերը ջերմի բուժման հա-մար է ասում, երբ իրօք որ փայծաղը՝ ոռ մարմնի ձախ կողմն է, ուռչում է և ցա-ւում), նաև էջ 6 (Հիւանդն խնդրէ զանախոր-ժըս ախորժակս, մթերեալ յինքեան զհամա-քամուածս և զտողս և զափռոդիտականս-ըստ ՆՀԲ զտղղս, որ սխալ ընթերցուած է. տե՛ս տղղ). որից տողի «թուք» Իսիւք. յոբ. 112, տողուկ (որ և տողու, տողուն) «թուք. լորձունք» Յոբ. է. 19, Փիլ. այլաբ. 1Ս8. Պտմ. աղէքս. 25, բոլորն էլ միայն յոգնակի գործածութեամբ։


Տոռն, ռին, ռան, ռունք, ռանց

s. fig.

rope, cord, string, twine;
tie, band, bond, link;
— շան, leash.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Իմ այս մեկնութեան համաձայն է նաև Meillet (անձնական)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ტორი տորի «հովուի գաւա-զան». այս բառը ի հարկէ փոխառեալ չէ հյ. տոռն «սանդի կոթ» ձևից, այլ ենթա-դրում է հնագոյն հյ. *տոր «գաւազան» բա-ռը, որ յետոյ կորել է մեր մէջ՝ փոխանա-կուելով իրան. գաւազան բառով, և որի ան-միջական ընկերն է տոռն «սանդի կոթ» (նախապէս ունէր ր, որ ն-ի պատճառով դարձաւ ռ)։


Տորգ, ի

s.

cob-web, spider's web.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սարդի ոստայնի հիւքը», մէկ անգամ ունի Վեցօր. 121 (Եկեսցէ յարեսցէ ի տորգս սարդիոստայնի). ուրիշ վկայութիւն չկայ։ Նախնական իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «ցանց կամ հիւսք», այլ, ինչպէս տակի գաւառական ձևերից երևում է, «ոս-տայնանկի փայտեայ կազմած, ոստայն», որ յետոյ փոխաբերաբար անցել է սարդի ոս-տայնին։ Ըստ այսմ բառս դառնում է՝


Տորդիկ

s.

turdus, field-fare, thrush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Այսպէս է դնում նաև Մառ, Яфeт. гбор. 1, 135 անշուտ կարծելով թէ հին հայերէն է։ Լտ.turdus բառի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pictet, ռ տպ. Ա. 603։


Տուար, աց

s.

cattle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ.-Այս բառը տարածուած է Միջին Ասիայից մինչև հիւսիսային և արևելեան Եւրոպա, այսպէս 1) Ալթայական լեզունե-րից՝ արևել. թրք. [arabic word] կամ [arabic word] tavar, չաղաթ. [arabic word] davar, օսմ. [arabic word] davar «ար-ջառ, նախիր», գւռ. թրք. Ախց. kavar «ոչ-խար», կումուկ. tuwar-et «կովի միս», tu-warčə «հովիւ», Կազանի թթր. təuar «գոյք. ինչք», [arabic word] tavar «մետաքսեղէն և ատլան» (Будaговъ 1, 382), ույղուր. ❇ ta var «ինչք, ստացուածք», որից փոխառեալ է մոնգոլ. [arabic word] tavar «ինչք, հարստու-թիւն» (ըստ Pappe, Լենինգրադ. անձնական. չկայ «եզ, կով» նշանակութիւնը). 2) Մեր-ձաւոր Արևելքի լեզուներից՝ քրդ. [arabic word] da-var, լազ. davari, tavari «արջառ», գնչ. dhvari «ձի, անասուն», ն. ասոր. t'ävirt'ə «կով», Կովկասեան լեզուներով davar «ար-ջառ, կով, նախիր». 3) Սլաւական լեզունե-րից՝ հսլ. tovaru «ապրանք, բեռ, ինչք», tovarinu «էշ», ուկր. tovar, toyarvš «տա-ւար, ինչք, ապրանք», հռուս. товаръ «ծրար, կարասիք», ռուս. товаръ «ապրանք». тօ-варищъ «ընկեր» (նախ առևտուրի մէջ ըն-կեր իմաստից յառաջացած), նսլ. tovor «բեռ, ձիաբեռ», tovaruš, tovaris, tivaris, touarih «հարստութիւն, ինչք», նսլով. sto-voriti «գրաստով կրել տանիլ», սլովակ. tovaryš, սերբ. tovarac «ապրանք», tovary, tovar «ինչք, էշ», նսերբ. tovariš, tovarš, խրվատ. tovora, tovar «էշ», tovarica «էդ էշ», tovarac «իշուկ», բուլգար. tovar «բեռ», լեհ, towar, towarzуsz «ինչք, ապ-րանք», որոնցից ռում. tovarú «ապրանք», tarnic «ձիաբեռ», tovaroš «ապրանք» և լիթ. tavora «ապրանք». 4) Ուգրօ-ֆիննական լե-զուներից՝ ֆինն. tavara, լապ. davver, մոր-դվ. tavarǰ «ապրանք», հունգ. tars, tarnoc «խանութպան»։ Այս ձևերի մեծագոյն մասը յիշում է Miklosich, Die Fremdwörter in den Slavischen Sprachen (Wien 1867) և Die Tiirkischen Flemente in den sudost-ս. osteuropäischen Sprachen (Wien 1889 -90)։ Այս երկու աշխատութեանց մէջ էլ անուանի սլաւագէտը յիշեալ բառերը դնում է թուրքականից փոխառեալ. (այսպէս նաև *ВO 17, էջ xI). Սլաւականից անցել է Ուգ-ռօֆիննացոց Յ. Ք. մինչև 1000 թիւը (Les langues du monde, էջ 177). թուրքական ձևերն էլ փոխառեալ են հայերէնից (ման-րամասն տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. 197-8)։


Տուկատ

adj. s.

weak, feeble, frail;
cf. Ներգեւ;
*ducat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. տուկատ, Մշ. տօկադ «տո-կար, վատուժ», Երև. տուկատ «առտնին պաշարները վերջացած՝ աղքատիկ»։-Այս ձևեռռ ռուց են տալիս որ հին հայերէնի կըր-կին ձևերից ուղղագոյնն է տուկատ։ Ամա-տունի, Հայոց բառ ու բան 635 նոյնք գիտէ նաև «ԴՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» նշանակութեամբ (Մանրուս.)։


Տուտն, տըտան

s.

extremity;
tail;
— հանդերձի, train;
skirt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. dud-ձևից, որ պահուած է միայն գերմանական լեզուների մէջ. հմմտ. նիսլ. toti «մռութ», tota «ծայր, քիթ (կօշիկի)», նորվ. գւռ. tota «կտուցի պէս դուրս ցցուած բան», գերմ. tote «ծայր, ծիծ», մանգլ. tote «ծայր». այս ձևերը են-թադրում են նախագերմանական *tutan-։


Տուփ, տփոց

s. arith. phys.

box, case, chest;
cf. Խնկաման. book-case;
small square;
— սահուն, movable, running or drop-box;
չքնաղագիւտք ի յակունս՝ պահին ի —ս մանունս, precious things are packed in small parcels.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «փոքրիկ պահարան, մանա-ւանդ խունկի աման» ՍԳր. Գնձ. Տաղ. «ար-կղիկ, գզրոց» Յայսմ. Տօնաց. «գրքի պատ-եան» Վրք. հց. «աղիւսակի իւրաքանչիւր խորշը» Տոմար. Կանոն. որից հաղորդատուփ Կանոն. ոսկետուփ Վրք. հց. Օրբել. մասնա-տուփ, քուէտուփ (նոր բառեր)։


Տտիպ, տըտպի, պոյ

adj.

sour, rough, sharp, acerb, hard, tart, astringent, acrid, pungent;
— գինի, racy or brisk wine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ո, ի հլ.). «փոթոթա-համ» Պղատ. տիմ. 139. Լմբ. իմ. Ճառընտ. որից տտպատեսակ Վրդն. երգ. Երզն. ժ. Խոր. էջ 8, տտպատեսիլ Վահր. տտպութիւն Բժշ. տտպել Մխ. բժշ. գրուած տետպել «կծկել» Մխ. բժշ. 12 (Կաշուն չորութիւնն վասն այնոր եղև, որ գործեցաւ տըտպելով, զերդ զգործած կաշին գխտորով կամ նռան կեղևով... Երակն այրնեն տետպինտ ի դրուց անդամոցն տետպելովն)։ Վերջին օրինակից երևում է որ բառիս նախնական նշանակու-թիւնն է «կծկել, հաւաքել, սեղմել, ամփո-փել, կուչ ածել» (հմմտ. լտ. adstringo «կա-պել, սեղմել, ճնշել, շրթունքը կծկել, փորը պնդացնել, բերանին տտիպ համ տալ», ո-րից և ֆր. saveur astringente «տտպա-համ»), և այս իմաստով դառնում է


Տետր, ի

cf. Տետրակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. τετρας «չորեքթերթեայ տրակ», նյն. τετραδι, τετράδιον «տետրակ». ծագում են τετρα-«չորս» բառից. ըստ այսմ կայ նաև հյ. թարգմանուած քառակ Տիմոթ, կուզ 122, 127, 151, 170։ Հյ. տետր ծառում է յն. τέτράς ձևից, իսկ տետրատ <նյն. τετράδι որից նաև ռուս. тeтрадь «տետրակ»։-Հիւբշ. 384։


Տերեւ, ոյ, ոց

s.

leaf;
leaves;
— ծաղկանց, corolla, petal;
տատանիլ որպէս զ—, to quiver like an aspen leaf;
եւ — չանկանի թէ աստուած չկամի, no leaf falls but God's will drops it.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ Klaproth, Asia pol. 99 համե-մատեց ասոր. tarfo ձևի հետ։ Վերի ձե-վով դրին Müller SWAW 41, 13 և Spie-gel KZ 4, 462։ Բայց Müller, Armen. VI л 64 մերժելով այս՝ իբր բնիկ հայ կցում է սանս. darbhá-«խուրձ», հբդ. zurba «դալարիք», նբգ. zurba «ևեռա-հող, կիզակաւ» բառերին։ Հիւբշ. 317 մերժում է այս վերջինները՝ նշանակու-թեան տարբերութեան պատճառաւ և հաստատում է վերի մեկնութիւնը։ Հիւնք. պրս. տիրէվ «հունձք»։ Patrubány ՀԱ 1908, 155 հնխ. dreno-«փայտ, ծառ» ձևից. հմմտ. յն. δόρν, հսլ. drèyo ևն։ Այսպէս նաև Մառ ЗВО 1925, 667 ռուս. дepeвo ևն։ Պատահական նմա-նութիւն ունի վրաց. ❇ევრი տեվրի, ვევრანი տեվրանի «թանձր անտառ»։


Տեւ

s. adv.

duration;
*oak or elm leaves for fodder;
ի —, durably, lastingly, for ever;
ի — երթալ or — պահիլ, cf. Տեւեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. dewə-արմատից, որի միւս ժառանգներն են լտ. dū-r-o «տևել, դիմանալ, տոկալ», dū-dum «ի վաղուց հե-տէ», յն. δήν (<δքήν), δαρίν «երկար ժամա-նաև, ի վաղուց հետէ», հսլ. davē «էր եր-ռեմն», davinū «հին, հնուց», ռուս. давнo «վաղուց» ևն (Pokorny 1, 778-780)։ Այս բոլորի ծագումը մանրամասն տե՛ս երկայն բառի տակ։-Հիւբշ. 497։


Տզրուկ, րկի

s. fig. bot.

leech;
blood-sucker;
cf. Բզրուկ;
դնել —ս, to apply leeches.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

arica 67 իրանեանից փոխառեալ է դը-նում սանս. [other alphabet] ǰalūkā, ǰalukā, ǰalikā «տզրուկ», որ կասկածելի է ըստ Horn § 664։ Նորագոյն քննիչները թէ՛ սանս. jalūkā և թէ իռլ. gil=կորն. oel «տզրուկ» դնում են հնխ. gel-«կուլ տալ» արմատից (տե՛ս Pokorny 1, 621 և վերը կուլ)։ Այս դէպքում դժուարու-թիւն չեմ տեսնում իրանեան բառը փո-խառութիւն դնելու սանսկրիտ ձևից։

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] dizruk «տզրուկ» փո-խառեալ է հայերէնից (այսպէս է ընռունում նաև lusti. Dict. Kurde 182), որին ապա-ցոյց է նախաձայն ատամնականը, որ բոլոր նոր իրանեան լեզուների մէջ պակասում է։ Բնիկ քրդ. ձևերը տե՛ս վերըւ


Տէգ, տիգաց

s.

pike;
spade in cards;
— մօրուաց, fresh beard, down, downy beard;
ի — նիզակի or — նիզակաց, ի սուր — նիզակի, with the lance, with arms;
with lance or spear thrusts;
ի — նիզակի տապալեցի զնա, I brought him down with a lance thrust;
տիգօք աչաց ակնարկել, to glare at, to frown at, to dart an angry or threatening look, to look daggers at;
տիգօք աչաց խաղաց ի վերայ իմ, be sharpened his eyes upon me, he frowned on me.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «նիզակի ծայրի սուր եր-կաթը» ՍԳր. Բուզ. Եփր. ծն. (փխբ. սաւում է տէգ աչաց «չար նայուածք» (յն. պաք) Յոբ. ժզ. 10, տէգ մօրուաց «միրուսի նոռա-բոյս թելերը» Փարպ. Կղնկտ. փիլ.) որից տէգընկէց Բ. մկ. դ. 14, տիգաւոր ՍԳր. տի-գաբուն Եզեկ. լթ. 9. տիգեալ «միրուսը գա-լու վրայ» Յհ. կթ. նիզակատէգ Բուզ. ե. 37. Մծբ. էջ 359 (գրուած է նիզակատեղ, այս-պէս ուղղելի ըստ ՀԱ 1911, 502), բոլորա-տէգ Խոր. դժնդակատէգ Նար. խչ. ոսկետէգ ԱԲ,


Տեռ, ից

s.

gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «ոտքի կոշտ, թրք. նասրր, ռուս. մառօլ» Պիտ. առ Լեհ. որից տեռել քկոշտ կապել կամ կաշին քերթել» Եղիշ. ը, էջ 137. Վրդն. Մն. տեռազերծ առնել «կո-ռոպտել» Եւս. պտմ. Եզն. տեռազերծել «կողոպտել» Պիտ. (բուն նշ. «կաշին մռա-յից հանել, պոկել, սկրթել». նշանակութեան զարգացման համար հմմտ. գւռ. պլոկել և տճկ. soymaq «կաշին հանել. 2. կողոպտել»), տեռազերծ «կողոպտող, գող-աւազակ» Եւս-պտմ. տռնաւոր «հաստակաշի» Նիւս. կազմ. ողնտեռ «կռնակի՝ մէջքի կաշին քերթուած» Վստկ.։-Կայ նաև տեռատես «ախտացեալ դաշտանաւ» Ղևտ. ժե. 33. Մտթ. թ. 20, Եւս. պտմ. 557, տեռատեսութիւն. Մրկ. ե. 25, Ղկ. ը. 43, որ անշուշտ այս արմատից է, սակայն իմաստի յարաբերութիւնը դժուար է բացատրել։

= Բնիկ հայ բառ, հնխ. der-s-ձևից, որ յառաջանում է պարզական der-«կաշին քեր-թել, ճեղքել, պատռել» արմատիզ՝ s աճա-կանով. հմմտ. սանս. drnāti, dadāra «ճեղ-քել, խորտակել, ցրեխ ցրեխ անել», զնդ dar-«ճեղքել», հսլ. dera և ռուս. дepy, драть «պատռել, պատառոտել, կեղեքել, ճեղքել, ցետել, քաշել, ձգձգել, սաստիկ ծե-ձևւ», սերբ. ϑèrêm և սլով. ϑerem «ճեղքել, կաշին պլոկել», լիթ. diru, dirti «կաշին քեր-թել», գոթ. -tairan, անգսք. teran, անգլ, tear «պատռել, ճեղքել, բզկտել, յօշոտել», հբգ. zeran «պատռել, ջնջել», նբգ. zerren «քաշքշել», կիմր. կորն. darn «կտոր», յն. δέσω «կաշին քերթել, մաշկել, պատժել, սաս-տիկ ծեծել» ևն։ Այս բոլորը կցւում են մեր տեռել բառին։ Նոյն արմատից են զարգա-ցած յն. δέρος, δορά́ «մորթ», δέρας «կաշի, ոսկեգեղմն», δέρρα «կաշեայ ծածկոց», δέιμα «մաշկուած մորթ, մարդու կամ անա-սունի մորթ, տիկ կամ վահան շինելու մորթ, ծառի կամ պտուղի կեղև, մարմնի վրայ գցելու մորթ», δορός «տիկ». δέοοις «կաշի, մորթ, կաշուց շինուած բան, նաւերը պած տելու կաշեայ ծածկոց, կաշեայ զգեստ, մուշտակէ վերարկու», բուլգար. drehā, սերբ. drêha, ōdora «զգեստ», և -ը. աճա-կանով (հնխ. dre-p-ձևից)՝ սանս. drapi-«վերարկու, զգեստ», drapsá=զնդ. drafša-> հյ. դրօշ «դրօշակ», լիթ. drapanos «սպի-drappo «կերպաս», drappello «դրօշակ», տակեղէն, վարտիք», ինչպէս նաև իտալ. ֆրանս. drap «կերպաս», drapeau «դրօշակ» (Walde 229, Boisacq 178, Berneker 180, 185, 215, Trautmann 51-52 և մանաւանդ Pokorny 1, 797-803 բազմաթիւ ածանցնե-րով և աճականներով)։ Վերջին բառերը ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև տեռ, որի առաջին նշանակութիւնը եղել է «մորթ», յետոյ «մորթէ վերարկու» և այս-տեղից էլ «վերարկու, քօղ», ինչպէս գտնում ենք աւանդուած Ոսկեդարեան գրականու-թեան մէջ։


Քառ, ից

adj.

floor.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k2tvr-, k2tvr-ձևից, որ իբրև երկրորդական ձև գոյութիւն ունէր kšetuores>չորք բառի կողքին. երկու ձևերն էլ իրար հետ միասին պահած են հնագոյն հնդևրոպական լեզուները. այսպէս հնխ. kšetuores-ից սանս. čatváras, զնդ. čaϑ-wārō, յն. τέτορις, τέσσαρες, օսկ. petora «չորս», իսկ հնխ. kgtur կամ kζtur-ձևից ևն՝ սանս. turfya-«չորրորդ», զնդ. āxturīm «չորիցս», tuirya «չորրորդ», յնτρα-(τράπεζα «սեղան», իմա՛ «քառոտանի» բառի մէջ) և լտ. quartus «չորրորդ». ասելին տե՛ս չորք բառի տակ։-Հիւբշ. 503։

Նախ ԳԴ պրս. չար, չէհար=քառ, չորս։ ՆՀԲ նոյն է իրօք և ձայնիւ ընդ չորք, չորս, պրս. չար, ջէհար, ճահար, լտ. quatuor։ Peterm. 153 տանտ. catur բառից. u և t ընկած, իսկ ռ ձայնի մէջ միացած են արմատական r ևև հյ. յգ. -եր մասնիկի ր ձայնը, ինչ. չոր-ք։ Win-disch. 31 սանս. čatur և լտ. quatuor-ից՝ բաղաձայնի և a=ua ձայների ան-կումով. բայց ինչո՞ւ է ք ձայնը՝ յայտ-նի չէ։ Lag. Urgesch. 575 ca-մասի անկումով (ինչ. զնդ. tuirya) և tv վե-բածելով ք-ի։ Bopp, Gr. comp. 2, 224 *atvār ձևից՝ čat փանկը ընկած է և մ դարձած ք։ Müller SWAW 35, 192 մերժելով այս՝ դնում է čatvār>*čas-vār, նախավանկի անկումով էլ svār, որից քառ։ Նոյն, Kuhns u. Schl. Btrg 2, 486 և 3, 84= (č̌a)-tvar։ Ascoli KZ 16, 207 պատահական չի համարում պրտ. xar «փուշ», հյ. քառ «չորտ» և քաւր «վէմ» բառերի նմանութիւնը։ Justi, Zendsp. 108 čaϑwar ձևի տակ է դնում առանց յիշելու չորք։ Հիւբշ. KZ 23, 29

tvar ձևից. քառ և չորք այնպէս են հա-մեմատում իրար՝ ինչ. զնդ. tūirya և caϑwar։ Lag. Arm. Stud. § 1784 քառ <(ča)tvār բնիկ հայ է, իսկ չորք= պրս. č̌ār արշակունեան։ Տէրվ. Altarm. 2, Նախալ. 132, Երկրագունտ Ա. 45, Լեզու Ա. 174 քառ և չորք *katvar ձևից միջին tv-ի անկումով, որով k տոսած է մէկ անգամ ք, մէկ անգամ չ։-Հիւբշ. ZDMG 30, 774-9 մերժում է այս մեկնութիւնը (տե՛ս չորք) և Arm. Stud. § 289 մեկնում է վերի ձևով։ Karolides, Γλ. συγϰρ. 88, 177 կպդովկ. konkar և kógi «չորս» բառի հետ։ Me-illet MSL 7, 162 դնում է հնխ. kεtwr-եց t-ի անկումով, իսկ ըստ Հիւբշ. 503 նոյն ձևից՝ k2-ի անկումով և tw դար-ձած ք։


Քարադր, ի

s. zool. plover, pluvialis, lapwing;
or jaundice-bird, icterus, galbula.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բուի տեսակից մի թռչուն, որի համար հները առասպելաբանում էին թե մահը գուշակում է և հիւանդութիւնները ո-չընչացնում» Ղևտ. ժա. 19. Օրին. ժդ.. 18. Եպիփ. բարոյ. Մխ. առակ. Վրդն. ծն. (ա-ռասաելը տե՛ս Վրդ. առ. 81). գրուած է նաև քարարդ, քառադր, քաղադր, քաղարդ, քաղանդրոս, քաղանդր Սատն. 65, քարադ-րոն Բար. 141։ Այս նոյն բառն է, որ կա-լատրիս ձևով գրուած է Տաթև. ձմ. կդ. «Կա-լատրիսն հաւ՝ հայելով ի հիւանդն, առնո-յինքն զցայ նորա և բարձրանայ ի ծառն և փոխանակ հիւանդին մեռանի»։ նութեամբ (ըստ Meillet, Յուշարձ. 21։) դարձած քաղադր։-Հիւբշ. 388։


Քարձ, ից

adj.

thin-bearded.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անմօրուս, կարճամօ-րուտ, քէօսէ» Վրք. և վկ. ա. 237. Վրդ. առ. 53. Ճառոնտ. Դամասկ. Երզն. քեր. Տաթև հաոզ. 245. «կարճահասակ» Յայսմ. լնվ. 1, 28 (էր Ս. Եփրեմ թխամորթ, քարձ և ա-լևոր), «չաճած՝ կարճ բոյս կամ թուփ» Վստկ. 15. որից քարձուկ Շնորհ. առակ. քարձագին «շատ կարճ միրուսով» Մագ. ստ. առ Լեհ.։


Քարճիկ

s.

bird's crop, maw, craw.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] karāja, որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] kiyārǰa նոյն նշ. այս բառը չունի ԳԴ, բայց յիշում է Կամուս, թրք. թրգմ. Գ. 255։ Հայերէնի մէջ նուազա-կան մասնիկի յաւելումով ստացւել է նախ քարաճիկ (որ պահուած է գաւառականում) և ապա սղմամբ քարճիկ։-Աճ.


Քարշ

adv.

cf. Քարշումն;
ի —, ընդ —, trailingly, creepingly;
ըստ or ի — ածել, արկանել, ձգել, to train, to trail, to draggle, to drag or draw along;
ի — գնալ, to crawl, to creep in the belly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Նախ ԳԴ կցեց պրս. քէշիյտէն ձևին։ Այս բառը յիշում է նաև ՆՀԲ։ Բազմ. 1844, 335 սանս. քարշանա։ Windisch. 9, 20 սանս. krš։ Ուղիղ համեմատու-թիւններ են տալիս Böttich. ZDMG

18s0, 363, Spiegel, Huzw. Gram. 187, Müller SWAW 41, 7, Justi, Zendsp. 80, Հիւբշ. KZ 23, 20։ Տէրվ. Altarm. 31 քարշել =սանս. karš, զնդ. karəš, քաշել=պրս. kašidan, իսկ ի քաշ բե-րել «անասունները զուգաւորել» տե՛ս քօշ, քօշումն։ Meillet MSL 8, 280 և 10, 269 մեր բառը բնիկ է համարում, փոխառութեան պարագային սպասե-յով *կարշել, *կաշել ձևերը. (բայց այս բառը արիականից դուրս ուրիշ տեղ գոյութիսն չունի. տե՛ս Pokorny 1, 429 ուստի դրւում է փոխառեալ.-շ ձայնը ոչինչ չի որոշում, որովհետև ունինք թառամ և թարշամ ձևերը միաժամա-նակ)։ Հիւնք. գարշիլ բայից։


Քաքար, աց

s.

cake, bun, pastry, wafer, simnel, hearth-cake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

[arabic word] xaxurtā, [arabic word] xaxurā, յգ. xaxrāϑā «կարկանդակ» բառերը։ Պատահական նմանութիւն ունին բասկ. koka, էստն. kōk «կարկանդակ» թէ՛ այս (քաքար) և թէ քաք «պաքսիմատ» բա-րի հէտտ։


Քերեթին

s.

cherethim, archers, bowmen.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«աղեղնաւոր». մի քանի ան. գամ գործածուած է ՍԳրքում՝ ոփելեթին բառի մօտ. այսպէս Բ. թագ. ը. 18, ժե. 13, ի 7, Գ թգ. ա. 38, 44. Ա. մնաց. ժը. 12 (սեռ. քերեթայն). սրանցից դուրս իբր եբր. բառ յիշում են և մեկնում Կիւրղ. թգ. և Մխ. դտ. 266։

= Եբր. [hebrew word] kərēti բառն է, որով նշա-նակւում էր Փղշտացիների մի ցեղ. աւելի յե-տոյ սրանք Դաւթի թիկնապահ ընտրուելով՝ բառս ստացաւ այս նշանակութիւնը (Gese-nius1' 365)։ Ոմանք ըստ որում փղշտա-ցիք Կրետէից են գաղթել, մեկնում են ռառս «կրետացի». սակայն հաւանական չէ։ Ու-րիշներ համարում են «արքունի դահիճ» (բառ. Ս. Գրոց էջ 554), որ նոյնպէս ուղիղ չէ։ Մեր բառը ծագում է յն. ὄ χερεϑί տառա-դարձութեան վրայից (այլ ձձ. γελεϑὶ, γε-ρεϑϑει, χορεϑϑει, γερηϑϑι), որից երևում է որ հայերէնի մէջ ն որոշեալ յօդ է (յն. 6) և բուն բառն է քերեթի <յն. χερεϑί։-ԱՃ.


Քերքէշ

cf. Քերքէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Լտ. achores բառը իբր acorus, aco-rum հասկանալով՝ Ստ. լեհ., ՆՀԲ և ՋԲ մեկնում են քերքէշ «բժշկական մի խոտ, բաղշտակ, acorus»։ Առաջին ան-գամ Նորայր, Արև. մամ. 1879, 60, նոյ-նը յետոյ Հայկ. բառաք. 124 ուղղում է վերի ձևով։ Սրանից անտեղեակ՝ ՀԲուս. § 3188 բառս մեկնում է ռես բ համեմատում է պրս. [arabic word] karkas «է սերմն խոտոյ իրիք, որ բուսանի ի մէջ ցորենոյ և գարւոյ» (հմմտ. Նո-րայր ՀԱ 1908, 221բ և ի վերջոյ ՀԱ 1921, 612)։ Ըստ այսմ պատահական է արաբ. [arabic word] karkāš «լտուտ» (ըստ ՀԲուս. § 892)։


Քէն, քինու

s.

rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նախ ԳԴ կցեց պրս. քիյն բառին։ ՆՀԲ սրա հետ նաև եբր. քանա «նա-ևանձ»։ Mü̈ller SWAW 41, 7 պրս. kīn. Justi, Zendsp. 76, Lag. Btrg. bktr. Lex. 12, Հիւբշ. KZ 23, 20 և 403 պրս kīn, զնդ. kaenā։ Այս բոլորը հայ բառը դնում են իրանեանից փոխառեալ։ Առա-ջին անգամ Տէրվ. Altarm. 9 կցում է նաև յն. ποινή ևն ձևերը։ Հիւնք. պրս. քինէ, քիւնու։ Հիւբշ. 257 դնում է իրա-նական փոխառութեանց կարգը, ըստ որում քէն ձևով և նշանակութեամք նոյն է պհլ. ken բառի հետ։ Սրան հա-կառակ է կանգնում Meillet MSL 7 162, 8, 281, 10, 269 և վերջին անգամ ASI л 94, 167 և ցոյց է տալիս որ քէն բնիկ է. արդարև հնխ. kšoinā-տալիս


*Քէնթ

s.

female of domestic animals, she-cat, hitch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. լտ. catula «կատուի ձագ» և այս համեմատութիւնից ելնելով՝ բառն էլ մեկնում է «էգ շուն կամ կատու». մինչդեռ բնագրում միայն շուն է և կատւի խօսք չկայ. Տէրվ. Altarm. 62, Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160 շուն և սկունդ բառերի հետ հնխ. svan ար-մատից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] qanǰəq և հյ. քած հոմանիշ-ների հետ։ Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. kant (նոր հնչումով känt, օսմ. kent) «աղջիկ, աղախին». նշանակութեան տարբերութիւնը ճիշտ այնպէս է ինչ-պէս քած «էգ շուն» և քոծ «աղախին»։


Քիստ, քստոյ

s.

awn, beard of corn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. քիստ, քիստղ (վերջինը տե՛ս Տեղեկ. ինստիտ. 2, 103), Մշ. քիստ, քիս, Հմշ. քիսդ, Ղրբ. քէստ, Ագլ. քայստ, Ջղ. քէստխ, (գիւղերը՝ քիստխ), Խրբ. Մկ. քիս, Սվեդ. քէս. բոլորն էլ «ցորենի քիստ». իսկ Գնձ. քիստ նաև «ձկան կամ օձի փուշ»։-Նոր բառեր են անքիս, քստախոտ «մի տե-սակ խոտ»։


Քուղ, քղոյ

s.

tow, thread, string, yarn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. յետնաբար) «ոլորած դեր-ձան, վուշէ թել» Դատ. ժզ. 9. Փիլ. նխ. բ. 66. Շիր. առ լեհ. սրանից է քղանցք, որ թէև յայտնի է պարզապէս «զգեստի ծայր» նշա-նակութեամբ, բայց բուն նշանակում էր «զգեստի ծայրի այն մասը, ուր խծիպի մի-ջով թելն էր անցնում և կամ ծայրի ծոպա-թելերն էին կախուած, իբր քուղերի անցք». հմմտ. Քղանց կոչէին, այսինքն ծոպք (Երզն. մտթ. 484). հմմտ. նաև խանփուլ։ Այս է ցոյց տալիս նաև Գոր. Ղրբ. քօղ «զգեստի եզերքի կար», որից քղանցաւոր «երկար քղանցք ունեցող» բառը. հմմտ. իԻ քղանցաւորս յոսկեհուռս զարդարեալ և պա-ճուճեալ (Ոսկ. եբր. իը). Արասջիք ձեզ ար-կանելիս քղանցաւորս և ճամուկս դարձիւք (Եփր. օրին.)։


Քունք

s.

temple, side of the head.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հյ. քուն բառն է. իմաստի զարգացման համար հմմտ. գերմ. Schläfe, հբգ. slat, լտ. sopor, վենետ. sono, չեխ. spánkv, սլով. senec, որոնք բոլոր նշանակում են «քունք» և ծագում են «քուն» բառից. այս-պէտ նաև գւռ. քնատեղ «քունք», քնելտեղ, քներակ, քներք «քունք»։ Հմմտ. նաև Անկ. գիրք Հին կտ. 209 Եհար բրով զքնոյ տեղի նորա (այլ ձ. զծամելիսն)։


Քուռ

cf. Քոռ;
cf. Քուռակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գարշ». առանձին չէ գործածուած. ըստ ՆՀԲ կայ ռմկ. լեզուի մէջ. որից. քռա-հոտ «գարշահոտութիւն» Յայսմ. մոտ. 1а. Ոսևիփ. քռի «գարշահոտ, զզուելի». Մագ. թղ. 146 (վարազաց քրիոց՝ ըստ տպ. կռոտ.), 147 (քռեացն քաղումն)։


Քսեստ, ից

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Շիր. հրտր. Պատկ. էջ 30 ասում է թէ «այսպէս ամենայն լեզուք


Քրքում, քմոյ

s. chem.

crocus, saffron;
crocus;
— վայրենի, սուտ —, carthamus, bastard or mock saffron, safflower;
հնդիկ —, curcuma, turmeric, terra merita.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *kurkum ձևից (գրուած է kulkem, բայց հմմտ. պրս. [arabic word] kurkum, karkum, karkam). այս բառը արևելեան ծագում ունի և փոխառութեամբ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. սանս. kuhkuma-, քուչ. kurkama, ասոր. [syriac word] kurkəmā, եբր. [hebrew word] karkom, արաբ. ❇ ︎ kurkum, պորտ. իտալ. հֆրանս. curcuma, սպան. corcoma, ռում. kurkum, ինչպէս նաև յն. ϰρόϰος (Boisacq 520), տրից փոխառու-թեամբ հյ. կրովկոս «քրքում»։ -Մեր բառը ծագում է իրանեանից և ո՛չ թէ ասորուց, ուր մեր ու ձայնի դէմ ունինք ə, որ պիտի տար դըշ


Քօղ

cf. Քող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «լծ. հյ. գաղել, գողել, սքողել, յն. քա՛լիմմա»։ Տէրվ. Altarm. 16 ար-մատը սքող, որից ս-ի անկումով՝ քող. հմմտ. գոթ. huljan «պահպանել», մբգ. hulle «քող, լաչակ», լտ. celare «ծած-կել» ան։ Justi, Dict. Kurde 350 քրդ. kol «ճակատին կապելու ոսկեշարք»։ Canini, Et. étym. 120 հյ. կառ «չուան» և քուղ «թել» բառերի հետ գերմ. garn, հոլլ. garen «թել»։ Karolides, Γλ. συγϰρ. 89 կպդվկ. kučeymás «կանանց գրխի թաշկինակ», սանս. çuka «խոյր», լիթ. kuka, ռուս. кикe «կանացի գդաև»։ Տէրվ. Նախալ. 111 իբր հնխ. skar ար-մատից. նոյն ընդ Altarm. բայց Լեզու 1887, 16 մերժելով այս՝ արմատը դը-նում է քող՝ ս տաստկականով։ Հիւնք. ղօղել բայից։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. sqeu-«ծածկել» արմատից։ Schei-telowitz KZ 53 (1925), 254 սանս. kulāya «հիւսուածք», լտ. colus «իլ», յն. ϰλώσϰω «մանել» բառերի հետ։ Լա-փանցեան, Տեղեկ. ինստ. Բ. 80 քաղել «ծածկել» արմատից։


Քօշ, ից

s.

he-goat, buck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի հլ. «արու այծ» Մն. ժե. 9. Թուոց իթ. 22. Դան. ը. 5, 8, 21. Ոսկ. մտթ. Ա. էջ 192 (բց. ի քօշից). գրուած է նաև գօշ Եւս. քր. Բ. որից քօշանման «այծանման» Գնձ. քօշամօրուք «այծի մօրուք կռչուաձ բոյսը, tragopogon» (ըստ։ Տիրացուեան, Contributo §. 570 tragopogon coloratum C A. Mey) Բժշ. գրուած նաև զանազան ձևերով. ինչ. քօշմօրու, քոշմօրուք, գոճա-մօրուք, գոճմօրու, գոճմորուք, կոճամիրուս, կոճամիրու, գոճմօրէք, գուճամուրու, գուճի-մօրու (տե՛ս ՀԲուս. § 3233 և Seidel § 191), բայց այս բոլորից ուղղագոյնն է քօշամօ-րուք, ըստ որում լտ. բառն էլ է =յն. τρα-γοπωγων, որ կազմուած է τράγος «այծի ձագ, բուծ»+πώγων «միրուք» բառերից։ Տե՛ս և քօշել։


Օդի, օդւոյ, օդիք, օդեաց

s.

sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ոմանք համարում են բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-«ոչխար» բառից, որի ժառանգ ձևերը տե՛ս հովիւ բառի տակ։ Այս մեկնու-թիւնը ընդունելու դժուարութիւններն են՝ 1) այն որ բառը արդէն ունինք հովիւ բառի մէջ (հ)ովի ձևով. 2) կարելի չէ մեկնել ա նախա-ձայնը հնխ. օ-ի դիմաց. 3) առանց բացա-տրութեան է մնում -դի (երևի պէտք է մեկ-նել իբր մասնիկ, ինչպէս որ ունինք տար-բեր մասնիկներով՝ սեռի զանազանութեան համար՝ հսլ. ovīnū «խոյ» և ovi-ca «մաքի»)։