cf. Տենչումն.
ἕρως, ὅρεξις desiderium, cupido, appetitus, amor. Տենչ. տենչումն. փափաքումն. սաստիկ սէր եւ բաղձանք. ախորժ. հաճութիւն.
Ի ցանկութիւն տենչանաց նորաճաշակ կերակուր պատրաստեցեր զլորամարդին. (Իմ. ՟Ժ՟Զ. 2։)
Ողջախոհիմն մոլութեամբ ... զնոցին իսկ յինքեանզս փոխել զտենչանս. (Սահմ. ՟Ա։)
Իբր ի պարարտութենէ իմեքէ ախորժ տենչանօք լցեալ։ Ի կերակրոցն յօժարեցուցանելով տենջանս. (Նար. ՟Գ։ Շ. մտթ.։)
Տենչայ տենչանս։ Ունէին զերկնաւոր տենչանս։ Տենչանք ընչից։ Ժամանել ի տենչանս աստուծոյ՝ յոր անդ են բարիք։ Զանհրահանգ տենչանս յանդիմանէ. (Խոր. ՟Ա. 29։ Ոսկ. յհ. ՟Ա. 43։ ՟Բ. 1։ Լմբ. իմ.։ Մխ. առակ.։)
Ամուլ ըստ սառայի՝ անզաւակութեանն տենչանօք տոչորեալ. (Անան. եկեղ։)
Տենջանօք զրուանայն։ Այսպիսի իղձ տենջանաց փափաքման. (Եզնիկ.։ Մագ. ՟Կ՟Թ։)