cf. Վեհերիմ.
ՎԵՀԵՐԵՄ ՎԵՀԵՐԻՄ ՎԵՀԵՐԵՒԵԼ ՎԵՀԵՐԵՒԻԼ. δείλω, δειλιάω, ἁλύω timeo, paveo, trepido, formido ἁπογινώσκω despero ἁποκάμνω defatigo, deficior ὁκνέω , ἁποκνέω, ὐποκνέω piget me, desidia torpeo. Վեհեր կամ վեհերոտ գտանիլ. վեհերոտիլ. վհատիլ. վատասրտիլ. ահաբեկիլ. զանգիտել. խորշիլ. զգուշանալ. կթոտիլ. թուլանալ. ծուլանալ. վատանալ. լքանիլ. վախվըխել. վախնալ, թուլնալ, ծուլնալ, ետ քաշուիլ.
Այլոցն ի նմանէ հեռանալով վասն բարձրութեան եւ մեծութեան նորին, նա յիրէն ոչ վեհերեաց։ Զայնպիսի այրն ոչ վեհերեաց ըմբռնել։ Խառնակել զպարզագոյնս յիրաց եւ ի բանից ոչ վեհերեն. (Արիստ.։ Երզն. մտթ.։ Սարկ. պատկ.։)
Ոչինչ դանդաղեալ վեհերեցաք՝ հայեցեալ ի մեր տգիտութիւնս։ Թէպէտեւ տկարանամք լեզուաւ ի պատմել, սակայն ըստ կարի մերում ոչինչ վեհերեսցուք. (Եղիշ. ՟Ա։ Ճ. ՟Գ.։)
Մի՛ ինչ ի դժնդակացն վեհերել։ Իբրեւ աշխատութիւն իմն՝ վեհերեալ՝ համարիմք զվայելուչ տեսիլ սքանչելեացն. (Բրս. հց.։ Վեցօր. ՟Դ։)
Յայսոսիկ գտանել մարտիրոսասէր, եւ ոչ վեհերեւել. (Մագ. ՟Ժ՟Դ։)
Մի՛ վեհերեւեալ (կամ վեհերեալ) յապաղելով դանդաղկոտ լինիր. (Արծր. ՟Գ. 14։)
Զամենայն ինչ գործեսջիք առանց տրտնջելոյ, որ ծնանի ի վեհերելոյ. (Եփր. փիլիպ.։)
Յօրանջեմք եւ վեհերիմք, թոյլանդամ եւ իբր լուծեալ գտանիմք։ Տագնապին վեհերին, եւ ոչ խնդութեամբ ընթանան։ Ոչ ներեմք լսել, ինչ յասացելոցն, այլ վեհերեմք եւ հեղգամք. (Ոսկ. յհ. ՟Ա. 12. 30։)
Ոչ վեհերիմ ի հարուածոց ձերոց։ Ոչ վեհերել ի տանջանացն. (Հ=Յ.։)
Դանդաղիմք եւ վեհերեմք այնմ պարապել։ Ոչ երբէք զանգիտէ եւ վեհերէ. (Ոսկ. մ. ՟Ա. 1։ ՟Բ. 8։)
Վեհերեա՛ ի բանից. այսինքն զգուշաւոր լեր ի խօսից. (Եփր. պհ.։)