np.

Vahagn.

Յատուկ անուն դիւցազինն հայկազնոյ՝ որդւոյ մեծին Տիգրանայ. զոր վասն մեծամեծ քաջութեանց յոյնք եւ վիրք Հերակլէս կամ Հերքիւլէս կարդային, ըստ Խոր. ՟Ա. 30. եւ ՟Բ. 7. ուստի եղեւ եւ հայոց Վահագն ասել փոխանակ Հերակլի, որպէս եւ երբեմն փոխանակ ապողոնի եղբօրն Անահտայ. Ἠρακλέης, Ἠρακλής Hercules եւ Ἁπόλλων Apollo, -linis.

Ի գինս զոհից Վահագնի (յն. (Հերակլեայ) պաշտաման. ՟Բ. Մակ. ՟Դ. 19։)

Կործանեաց զբագինս մեհենիցն Հերակլեայ, այսինքն Վահագնի. (Բուզ. ՟Գ. 14։)

Յարւոյն Արամազդայ, յԱնահիտ տիկնոջէ, եւ ի քաջն Վահագնէ. (Ագաթ.։)

Արեգական զՎահագն (յն. զապողոն), եւ լուսնին զԱրտեմիս (այսինքն զԱնահիտ), եւ արուսեակ զԱստղիկ (այսինքն զԱփրոդիտէ). (Փիլ. ՟ժ. բան.։)

Ոմանք զարեգակն պաշտեցին, եւ Վահագն կոչեցին. եւ այլք զլուսին, եւ արտեմիս ձայնեցին. (Տօնակ.։)