cf. Սքօղարկեմ.
ՍՔՈՂԵՄ. κατακαλύπτω, ἑγκαλύπτω, velo, operio, obtego. Քողարկել. քօղ արկանել. պատրուակ արկանել. ծածկել զգլուխ եւ զերեսս. քօղ ձգել. եօրթմեք, եօթիւլմեք.
Անօրէնքն հրամայեցին հոլանի առնել զնա. քանզի սքողեալ էր։ Զի եթէ ոչ սքողեսցի կին, փոքրեսցէ զհերս իւր. ապա թէ անպատեհ է կնոջ փոքրել կամ գերծուլ, սքողեսցի. (Դան. ԺԳ. 32։ Ա. կոր. ԺԱ. 6։)
Հարսնն քրիստոսի այս ինքն եկեղեցի՝ ի վերոյ սքօղեալ է զերեսս առաքինական վարուք (որպէս զկեշեւ նռան). (Նար. երգ։)
Եւ արդ սքողեսցին եւ ամաչեսցեն։ Սքողին երեսք նորա ի տեսչութենէ նորա (նախանձորդին). (Ոսկ. ես։ Մանդ. ԺԳ։)