admirable, wonderful, astonishing, surprising;
prodigious, marvelous, miraculous;
charming, excellent.
<av>adj.av> θαυμαστός, θαυμάσιος, mirabilis, admirabilis, τεθαυμασμένος, mirabilis factus, παράδοξος, inopinatus, insolens. Արժանի սքանչանալոյ. զարմանալի յոյժ. հիանալի. սխրալի. հրաշափառ. նորահրաշ. արմննալու, խելքէ վեր. Թտաճճիւպ ետեճեք.
Սքանչելի է աստուած ի վերայ սրբոց իւրոց։ Սուրբ է տաճար քո սքանչելի արդարութեամբ։ Սքանչելի փառօք, որ առնես զնշանս։ Սքանչելի ես դու տէր ի բարձունս։ Սքանչելի եղեն զբօսանք ծովու։ Զարհուրեսցին ի վերայ սքանչելի փրկութեան նորա։ Եւ որ ինչ նորանշան սքանչելի էր։ Սքանչելի երեսօք. եւ այլն։
Վասն այնորիկ եւ մակաբէացիքն սքանչելիք երեւին, զի վասն պահպանութեան օրինացն (նախ քան զքրիստոս) չարչարեցան՝ զոր ինչ չարչարեցան. (Ոսկ. մ. Բ. 11.)
Սքանչելի այրն. (Եղիշ. Ը։)
Եւ որ սքանչելին է, եւ այլն. (ՃՃ։)
Սքանչելիք. Θαυμαστὰ, σαυμασία. Mirabilia, miraculum. παράδοξον, insolentia. Սքանչելի իրք՝ գործք. հրաշք. նշան. արուեստ. միւճիւղէթ.
Ամենայն սքանչելեօք իմովք, զոր արարից ի նոսա։ Վաղիւ արասցէ ձեզ տէր սքանչելիս։ Սքանչելիս արար. եւ այլն։
Զի՞նչ իցեն այս մեծ սքանչելիքս։ Տեսին զմեծ սքանչելիսն. (Եղիշ. Ը։) Այլ անսովոր է ասել եզակի.
Զեղանակ առաջնոյն եւ յայսմ սքանչելւոջ պահէ. (Երզն. մտթ։)
Կամ հրաշափառութիւն իրաց. եւ Զարմանք մեծ.
Սքանչելիք եղելոցն յանհաւատութիւն ածէին զնոսա. (Ոսկ. յհ. Բ. 11։)
Սքանչելիք սքանչելեաց ընկալեալ զնա՝ յաճախէին նմա զհիացումն. (Իգն։)
Ով սքանչելեացս. (Լմբ. եւ այլք ստէպ։)
Զոր եւ մարգարէ զկուսի այսորիկ աստոածամօր հրաշս սքանչելեօք պատմէ՝ ասելովն, ահա կոյս յղասցի. (Նար. յովէդ։)
Սքանչելի առնել՝ լինել կամ սքանչելիս առնել, եւ այլն. ըստ յն. միով բայիւ, Θαυμαστόωs, σαυμαστόομαι, σαυμαξομαι. Mirifico, or, laudor. տես (Սղ. Դ. 4։ ԺԵ. 9։ ԺԶ. Ե. եւ այլն։)