but, notwithstanding, nevertheless, however, yet, always, besides, moreover.
ὄμως, ἁλλά, ἕμπας, ἕμπης tamen, verum. որպէս թէ Սակայն լիցի, այսինքն այնու պայմանաւ։ (գրի եւ իբր ռմկ. ՍԱԿԷՆ, իբր ի սակէն)։ Բայց. այլ յայսր ամենայնի վերայ. համայն. միանգամայն. ապաքէն. իսկ. չափին. (լծ. յն. օ՛մօս ).
Սակայն վասն բազմացն հաճութեան ջան յանձն առաք։ Եւ սակայն ոչ մեղմացաւ անօրէնն ի հպարտութենէ անտի։ Բայց սակայն եւ յիշխանաց անտի բազումք հաւատացին ի նա, այլ վասն փարիսեցւոցն ոչ յայտնէին.եւ այլն։
Գիտացի ես, զի սակայն եւ այս յօժարութիւն է որդւոյ. (Ժղ.։ ՟Ա. 7։)
Նա սակայն ոչինչ թուլանայր, թէպէտեւ բերէին զօէնսն՝ առաջի ընթեռնուին. (՟Գ. Մակ. ՟Ա. 8։) (ըստ հին ձ)։
Եթէ կամեցեալ էի դատել ասէ, դուք սակայն ընդ դատապարտեալսն լինէիք. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)
Ապա եթէ ոք ոչ ընդունեցի զայսորիկ զբանս իմ, մեք սակայն ոչ լինիմք զրկեալ եւ զրպարտեալ. (Մծբ. ՟Ժ՟Թ։ որպէս եւ Փիլ. նխ. ստէպ։)