s.

money, effects, property, goods;
provisions, victuals;
cattle.

s.

Որպէս լծ. ընդ թ. պագըր. պ. խրիյտէ, խրիտ. յն. χρῆμα pecunia, aes. Հրիտակ. ինչք. ստացուած. պիտոյք. պղինձ. դրամ. ըստակ.

Եթէ զսրբոց ոտս պարտ իցէ լուանալ, ո՛րչափ եւս առաւել ձեռնտու լինել պախրէիւ։ Այլ թէ կերակրով կամ պախրէիւ իցէ, բնաւ ինչ մի՛ քննիցես։ Եւ զի տարաւ նա պախրէ ինչ, մօտ ի կատարած թղթոյս ասէ, թէ ընկալայ յեպափրոդիտեայ զառ ի ձէնջս։ Ի ձեռն Եպափրոդիտեայ, որպէս վերագոյն ասացի, պախրէ ինչ առաքեցին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։ Ոսկ. եբր. ՟Ժ՟Ա։ Ոսկ. փիլիպ. ՟Թ. ՟Ժ՟Ե։)

ՊԱԽՐԷ. Որպէս լծ. ընդ թ. զախրէ. եւ հյ. պաճարանք. Պէտք կերակրոյ, հասք. պաշար. συμβίωσις, πρόσοδος victus ապրուստ. կէչինէճէք, ղըտէ.

Սպանանէ զմերձաւորն՝ որ հանէ զպախրէ. (Սիր. ՟Լ՟Ա. 26։)

Նոքա որ բնաւ ինչ չունին, բայց միայն զմարմինն եւ զձեռս, ջանան եւ հակառակին՝ պախրէ կարօտելոցն գտանել անտի։ Առանց պախրէի եւ պաշարի առաքեաց. (Ոսկ. մ. ՟Ա. 8։ ՟Բ. 10։)

s.

ՊԱԽՐԷ գ. ՊԱԽՐԻՔ. Որպէս լծ. ընդ Պաճար. նախիր. անդեայք. արջառ. որ եւ եբր. պաքար. լտ. բէ՛քուս. βόσκιμα pecus.

Ոյր պախրէք իցեն, որթ մի տացեն. (Կանոն.։)

Եթէ աղքատ եւս իցէ փոխապարտն ... երբեմն սուղ ինչ զպախրէն կամի վաճառել, զի հատուսցէ զվաշխիցն տոկոսիս. (Մանդ. ՟Է։)

Ունի ուղտ, էշ, պախրէ, ձի. (Մխ. դտ.։)

Զձիոց եւ զպախրեաց եւ զուղտուց. (Ուռհ.։)

Յորժամ տեսանես զպախրիքն։ Պախրեաց աղբով։ Պախրեաց աղբն. (եւ այլն. Վստկ. ստէպ։)

ՊԱԽՐԷ ըստ ՟Ա եւ ՟Բ նշ.

Ասէ անդամալոյծն. վայել է ինձ մուրացիկն պախրէին. (Վրք. հց. ձ։)

• , ի հլ. «տաւար, արջառ, նախիր» Մանդ. Կանոն. Մխ. դտ։ Վստկ. 13. «ուտե-լիք, պաշար» Սիր. լա. 26. Ոսկ. մ. ա. 8, բ. 10. «ինչք, ստացուածք, ապրանք, դրամ» Ոսկ. ա. տիմ. ժդ. եբր. ժա. փիլիպ. թ. ժե. յետնաբար գրուած պախրայ Ասոր. դատ. 56. Տաթև ամ. 12. որից պախրէիկ «մի քիչ դրամ» Ոսկ. մ. ա. 3։ Նշանակութեանց զար-գացման համար հմմտ. լտ. pecu «տաւար» և pecunia «ինչք, ապրանք, դրամ, արծաթ», արաբ. māl «եզ, տաւար. 2. ապրանք, հա-րըստութիւն, ինչք», Ղրբ. ապրանք «ինչք. 2. տաւար» ևն։

• =Նման, բայց ձայնապէս անյարմար են ասոր. [syriac word] baqrā «նախիր», եբր. [hebrew word] baqar «արջառ, կով, ցուլ», արաբ. օ [arabic word] baqara, baqra «եզ, կով», ասուր. bukkuru «հերկել»։ Արաբերէնից է փոխառեալ յետին պաքարայ ձևը։

• ՆՀԲ երեք նշանակութիւններով հա-մարում է տարբեր բառեր. այսպէս՝ պախրէ «ինչք» լծ. թրք. պագըր, պրս. խրիյտէ, խրիտ, յն. χρῆμα,-պախրէ «պաշար», լծ. թրք. (իմա՛ արաբ.) զախ-

• րէ և հյ. պաճարանք,-իսկ պախրէ «ար-ջառ» լծ. պաճար, եբր. պաքար, լտ. pe-cus։ Տէրվ. Altarm. 104, Նախալ. 91, Երկրագ. 1884, 53 դնում է *պախուէ ձևից և հանում է հնխ. paç «կապել» արմատից. հմմտ. սանս. paçu, զնդ. pasu «եզ, արջառ», գոթ. faihu «տա-ւար, ինչք, դրամ», լտ. pecus «տաւար», pecunia «ինչք», լիթ. pekus։ Հիւնք. արաբ. baqar «արջառ, եզն» բառից։ Հիւբշ. 516 պախրէ «տաւար» նշանակու-թեամո համարում է արաբերէնից փո-խառեալ պաքարայ բառի ռմկ. ձևըս (Սակայն անտեղի է նախ բառիս այս նշանակութիւնը միւսներից ջոկել, և երկրորդ՝ պախրէ «տաւար» նշանակու-թեամբ ունի Մանդ1)։ Seidel, Մխ. հեր. § 183 հայացեալ է արաբ. [arabic word] baqar «եզ» բառից։

• ԳՒՌ.-Սվեդ. բmխրէ «եզ», Զթ. բախռէ «եզ», Հճ. բախրէ (որ է<բախռէ, որովհետև հյ. ր>Հճ. յ, իսկ ռ>ր) «եզ», Երև. Տփ. պա՛խրա «եղջերու», Ղրբ. բա՛խրա «եղջե-րու». որից պախրակով Ղրբ. «էգ եղջերու»։

• ՓՈԽ.-Բոհեմ. bakro «խոյ», bakris «ոչ-խար», bakrini «մաքի», bakrilo «գառն», bakroker «փարախ», bakrišos «հովիւ» (տե՛ս Vaillant, Gram. des Bohémiens, էջ 96).

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Պախրէիկ

Voir tout