adj.

ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆ մանաւանդ ՉՈՐԵՔԱՆԿԻՒՆԻ. τετράγωνος, -ον quadrangulus, -lum, quadratus, quadrangularis եւ τετράπεδος, -ποδος quadrupedalis. Որ ինչ ունի զչորս անկիւնս, քառանկիւն. քառակուսի.

Արասցես զնա չորեքանկիւնի, թզաւ յերկայնութիւն՝ եւ թզաւ ի լայնութիւն։ Քարինս չորեքանկիւնիս. (Ել. ՟Ի՟Ը. 16։ ՟Բ. Մնաց. ՟Լ՟Դ. 11։)

Զաշտարակ չորեքանկիւնի՝ բոլոր տեսանէ ի հեռուստ. (Նիւս. բն.։)

Ոչ է, եւ ոչ ասի գունդ՝ չորեքանկիւնի. (Առ որս. ՟Զ։)

Չորեքանկիւնի ձեւդ ամենայն ուրեք եդեալ՝ հաստատութեամբ ունի ուղղանկիւնիս կատարելով. (Փիլ. լին. ՟Բ. 2։)

s.

Իսկ գ. Քառակուսի ինչ՝ ձեւ.

Ունի յինքեան տասնեակն եւ զերեքանկիւնիցն եւ զչորեքանկիւնիցն եւ զայլոց բազմանկիւնիցն երեւելի յատուկ առանձնաւորութիւնն։ Ի չորից չորեքանկիւնեաց։ Չորաքանկիւնիք չորք, ՟Ա, ՟Գ, ՟Թ, ՟Ժ՟Զ, լինին ՟Լ։ Չորեքանկիւնիս ծնանի քուեայ։ Գտցես չորեքանկիւնաւն զամենեցունց ձեւն առհասարակ անկեալ ընդ գնդականին. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)