raw flesh;
carrion, carcass, dead body.
σάρξ, κρέας caro τετελευτικώς mortuum. Միս կենդանւոյ հու. մարմին զենեալ կամ յօշեալ, գիշատեալ. եւ Գէշ. մեռելոտի. միս, եւ սատակ
Է՞ր վասն այնչափ անդեայք եւ խաչինք, եւ այնքան շաղիղ պատառեալ. ուր սակաւ ինչ պետք են որովայնի։ Զի արեամբ եւ շաղովն նորա լցցին եւ յանդեսցին։ (Ոսկ. եփես. ՟Բ. Ոսկ. ապաշխ. ՟Է։)
Ոչ զմարմին կրթելով, եւ ոչ պարարելով զշաղիղն. (Նիւս. կուս.։)
Գիշակեր գազանք, ոյք միշտ շաղիղ ուտեն. յն. մասկեր են Վեցօր. (՟Բ։)
Ոչ շաղղով եւ արեամբ ուռուցեալ (այսինքն ապականացու մարմնով) առնեն մարմինքն, այլ նորոգեալք յարութիւնն ապականացուք զանապականութիւն ժառանգեն. (Եզնիկ.։)
Անկանիցի անդ արջառ կամ էշ ... շաղիղննորա՛ լիցի. (Ել. ՟Ի՟Ա . 34։)
Տուեալ է Աստուծոյ անգեղն առաւել զսրատեսութիւն, այնքան՝ զի ազդեալ ի հեռուստ վասն անկածի իրիք շաղղաց գիշի, եւ այլն. (Ոսկիփոր.։ Վրիպակ կարծի դրուիս.)
Արեամբ եւ շաղաղով. (Ոսկ. ես.։)
• , ռ հլ. «հում միս, մարմին, դիակ» Ել. իա. 34. Ոսկ. եփես. Բ. Եզն. Վեցօր. 192. որից շաղղակեր «գիշակեր, մսակեր» Սեբեր. շաղղակերութիւն Ոսկ. ես. շաղղայեղց Վեցօր. 193. շաղղագործութիւն Ածաբ. յայտ. նեխա-շաղիղ Յհ. իմ. պաւլ. գրուած է նաև շաղակ Ոսկ. ես. 120, որից շաղաղակերութիւն Ոսկ. ես.-Նոր բառ է շաղղանալ «շատ լաց լինե-լուց աչքը փճանալ» Անկ. գիրք հին կտ. 220 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 233)։ Բառ. երեմ. էջ 241 սխալ գրչութեամբ ունի շալիշ։
• Հիւնք. պրս. lāšá «դիակ» բառից (-իղ մասնիկով)։ Müller WZKM 10, 277 իբր ոնիկ հայ՝ կցում է սանս. cárira-«մարմ-նի կարծր տարրը, ոսկորները, մարմին» բառին։ Հիւբշ. Arm. Gram. 479 սանս. բառը դնելով հնխ. k'allo-ձևից, ձալ-նապէս անհամաձայն է գտնում հայերէ-նի հետ։ Նոյնը աւելի ընդարձակ Boisacq MSL 17, 113 և Dict. etym. 433։ Պա-տահական նմանութիւն ունի վրաց. შალა-ლი շալալի «թարախ», որ Ղափանցեան Տեղեկ. ինստիտ. 2, 85 հյ. շարաւ բա-ռից է հանում։