ՆՇՄԱՐ. ՆՇՄԱՐԱՆ. ՆՇՄԱՐԱՆՔ. ἵχνος, vestigium, τεκμήριον, argumentum, signum, ἑρείπιον, rudera, οἱκόνισμα, species, ἅποψις, perspectus եւ այլն. Նիշ եւ նշան իմն մնացեալ. ստուերագիծ մնացորդ՝ նշխար՝ հետք իրաց՝ հազիւ երեւեալ. երեւոյթ. տեսիլ կամ ակնարկութիւն աղօտ. իշմար, իշմարանք, շոշորդ. իշարէթ, նիշանէ, իզ, իսր. ասար.
Ի նշմարէ անտի ծանեան զճշմարիտ կերպարանսն նկարովք իւրովք. (Եփր. համաբ.։)
Նշմար մնացեալ ապստամբութեան հինն Իսրայէլի։ Նշմարք սակաւ մնացուածոց ի ծայրից ծփմանց ազդելոյ ծովուն. (Նար. ՟Բ. ՟Ի՟Ե։)
Մնասցէ սակաւ ինչ նշմար աւերածի։ Ոչինչ յայն տեղւոջն նշմարս կարաց գտանել. (Ճ. ՟Ա.։ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ժ՟Ե.։)
Իբրեւ զ՝ի բաց բարձեալ նշմարան ճրագի չերեւեալ. (Նար. ՟Ի՟Գ։)
Իբրեւ զհաւու թռուցելոյ յօդս, որոյ ոչ գտանին նշմարանք գնացից. (Իմ. ՟Ե. 11։)
Ի ծովալճին՝ առագաստից նշմարանք երեւին։ Որ ունիցին նշմարանս. (Եւս. քր. եւ Եւս. պտմ.։)
Այն ամենայն ստուեր էր, եւ նշմարանք. (Ոսկ. ես.։)
Օրինակ երկնաւորացն են, այսինքն նշմարանք են այսր պաշտաման։ Յաչս այնր ապաշխարութեան, մերս որպէս նշարանք են։ Որպէս եւ նկարիչք՝ զկերպարանս եւ զնշմարանս իրացն ցուցանէին կախարդք. (Եփր. եբր. եւ Եփր. նին. եւ Եփր. ել.։)
Թերեւս սակաւ ինչ նշմարանս ճշմարտութեան յանդիման կացուցանել. (Սարգ. յկ. ՟Դ։)
Ոմն՝ եւ ազդմունք իւր, ոմն՝ եւ նշմարանք իւր։ Ոչ կրին նենգութիւնք, եւ ոչ նշմարանք մթութեան։ Յորս չիք ինչ նշմարանք եւ կամ դիւտք խաւարի. (Նար. Զ. ԺԵ. ՀԱ։)
Շրջշրջել զնաւս, եւ հատանել զարահետ ճանապարհ ի նշմարանս աստեղացն. (Պիտ։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | նշմարան | նշմարանք |
accusatif | նշմարան | նշմարանս |
génitif | նշմարանի | նշմարանաց |
locatif | նշմարանի | նշմարանս |
datif | նշմարանի | նշմարանաց |
ablatif | նշմարանէ | նշմարանաց |
instrumental | նշմարանաւ | նշմարանաւք |