Բառ յն. մի՛մօս. μῖμος mimus, imitator, histrio. Նմանօղ. նմանեցուցիչ որպէս զկապիկ խեղկատակ. ծաղրածու. կատակօղ. կատակերգակ.
Ահա պճնօղք եւ միմոսք։ Միմոս ոմն գնայր զճանապարհ իւր. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ը։)
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ծաղրածու, կատակող» Վրք. հց. բ. 373. սրա հետ նոյն են նաև միմ Ոսկ. մտթ. Ա. 107 (տե՛ս վերը) և մոմոս, ի-ա հլ. «խեղկատակ» Ոսկ. մ. բ. 23, յհ. բ. 36. Կա-նոնք սահ. 75. (ուր և գրուած մոմոշ). ար-դի գրականի ընդունած ձևն է միմոս, որից և միմոսութիւն, միմոսական։
= Յն. μϊμος «ծաղրածու, խեղկատակ». ծագում է μιμέομαι «նմանեցնել, մէկի ձայ-նը կամ ձևերը կեղծել» բայից. սրանից են փոխառեալ նաև վրաց. მიმოხი միմոսի, მიმ-მოხი միմմոսի «աճպարար, ձեռնածու», լտ. mimus, ֆրանս. mime և հյ. միմ «միմոս»։ Սւրիշ է յն. μωμος «ծաղը, ծաղրական քըն-նադատութիւն», Νῶμος «Ծաղրի՝ Հեգնու-թեան աստուածը». գալիս է μωμέω, μωμάομαι «ծաղրել, հեգնել» բայից. սրանից են փո-խառեալ հրէարէն [hebrew word] momos, գերմ. Momus (և հայ. մոմոս) «խեղկատակ, ծաղ-րական անձնաւորութիւն՝ յետին յունական կատակախաղերի մէջ»։-Հիւռշ. 365։
Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։