adj. adv.

quite naked;
unarmed;

fig.

nakedly, openly, ingenuously;

bot.

— պտուղք, drupa.

adj. adv.

Մերկ անդամօք, մերկամարմին. կամ կիսամերկ, առանց ծածկութիւն, եւ թեթեւ զինու, անզէն. ըստ յն. մերկ. γυμνός nudus. կամ մերկ մարմնովք. γυμνοῖς σώμασι nudis corporibus.

Մերկանդամք փախստեայք ապրեցան։ Մերկ իսկ եկի ես յորովայնէ մօր իմոյ, եւ մերկանդամ դարձայց անդրէն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 12։ Յոբ. ՟Ա. 21։)

Կոյսս մերկանդամս ածեալ ի կռիւ առ ի տեսիլ նշաւակութեան արանց։ Մերկանդամ մարտնչէին, եւ յաղթեցին. (Ոսկ. մ. ՟Ա. 1. 24։)

Թշնամանեցէ՛ք զմերկանդամսն եւ զխայտառակեալս. (Մանդ. ՟Ի՟Գ։)

Ոչ եղիցուք մերկանդամք. (Իսիւք.։)

Զի եւ ոչ զինուորն զմի մասն զինուքն ծածկելով՝ մերկանդամ այլով մարմնովն մարտնչիցի. (Նիւս. կուս.։)

Երեքարիւր մերկանդամ արամբքն քաջալերեաց ելանել ի վերայ կուռ վառեալ բանակին. (Եփր. դտ.։)

Ոմանք մերկանդամք, եւ ոմանք զինեալք. (Փարպ.։)

Ընդ վառեալս՝ մերկանդամ կռուէր։ Զմերկանդամ մարտսն առանց ձիոյ վարել. (Եւս. քր. ՟Ա։)

Հանին ընդ սուր զզօրսն մերկանդամս մովաբացւոց. (Եփր. թագ.։) cf. ՄԵԿՆԱԿԱԶԷՆ։

ՄԵՐԿԱՆԴԱՄ. նմանութեամբ ասի,

Կէսք ի պտղոց՝ մերկանդամ ի հանդերձից եւ ի փոճակաց՝ եփին արեգակամբ. (Վեցօր. ՟Ե։)

ՄԵՐԿԱՆԴԱՄ. որպէս Յայտնի, յայտնապէս.

Մերկանդամ ոչ յայտնեաց, այլ իբրեւ ընդ վարագուրաւ թաքոյց (զմարգարէութիւնն). (Գէ. ես.։)